Լրահոս
2024-09-19
-
Մամուլի տեսությունԴպրոցի տնօրենների առաջ խնդիր է դրվել հեծանիվի «PR»-ը տեղը տեղին կազմակերպել․ «Փաստ»Ինչպես երևում է, նա որոշել է հեծանիվի կարևորության թեմայի համար ավելի լայն տարածում ապահովել: «Փաստ» թերթի տեղեկություններով, սեպտեմբերի առաջին շաբաթներին հայաստանյան մի շարք դպրոցների հատկացվել են հեծանիվներ, և տնօրենների առաջ խնդիր է դրվել հեծանիվի «PR»-ը տեղը տեղին կազմակերպել։ Թերթի տեղեկություններով, այս թեմայի հետ կապված դպրոցի տնօրենները բավական դիսկոմֆորտ իրավիճակում են հայտնվել և իրենց կոլեկտիվներում դժգոհել, թե «հիմի մենք էս մի երկու հատ հեծանիվով ի՞նչ անենք»։Ավելին12:3519.09.24 -
ՀայլուրՀայլուր 12։30 Արցախի հայաթափումը «մոռացել է» Հայաստանի կառավարությունը. մեծ աղետի տարելիցըՀայլուր 12։30 Արցախի հայաթափումը «մոռացել է» Հայաստանի կառավարությունը. մեծ աղետի տարելիցըԱվելին12:3019.09.24 -
ՀասարակականԿատարի պատվիրակության ներկայացուցիչների հետ բացեցինք Ետուարտ Սագաեանի նկարների ցուցահանդեսը. Աննա ՀակոբյանՀայաստանի ազգային պատկերասրահում բացվել է Աթենքի Քալֆայան պատկերասրահի հունահայ նկարիչ Ետուարտ Սագաեանի աշխատանքների անհատական ցուցահանդեսը: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ու տեսանյութ հրապարակել: «Կատարի «KATARA CULTURAL VILLAGE»-ից ժամանած պատվիրակության ներկայացուցիչների հետ Հայաստանի ազգային պատկերասրահում բացեցինք Աթենքի Քալֆայան պատկերասրահի հունահայ նկարիչ Ետուարտ Սագաեանի նկարների ցուցահանդեսը»,- գրել է Աննա Հակոբյանը: Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի հրավերով սեպտեմբերին 18-ին Հայաստան է ժամանել Կատարի պետության մշակութային ամենամեծ հիմնադրամի՝ «Կատարայի» պատվիրակությունը՝ հիմնադրամի գլխավոր տնօրեն Խալեդ Իբրահիմ Ալ֊Սուլեյթիի գլխավորությամբ, մասնակցելու հունահայ նկարիչ Ետուարտ Սագաեանի աշխատանքների անհատական ցուցահանդեսի բացման արարողությանը:Ավելին12:2019.09.24 -
Հասարակական«Մեղրու սար» կոչվող հատվածում բեռնատարը խափանվել էր և երկկողմանի փակել ճանապարհըՍեպտեմբերի 18-ին, ժամը 21:00-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Մեղրու սար» կոչվող հատվածում բեռնատարը խափանվել է և երկկողմանի փակել ճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները և ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները «DAF» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Գ. Ս.) դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատվածից. երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է:Ավելին12:1519.09.24 -
ՔաղաքականԻշխանությունն Արցախի հանձնումն արդարացնելու համար դիմում է ամենաանբարոյական քայլերին. Տիգրան Աբրահամյան«Ադրբեջանը 2023 թվականի սեպտեմբերյան հարձակմանն ընդառաջ, արդեն մեկ ամիս է` մարտական գործողությունների տարբեր դրվագներ է հրապարակում:Ավելին12:0019.09.24 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 19.09.2024Մամուլի տեսություն 19.09.2024Ավելին11:5619.09.24 -
ԱրցախԱյն մարդիկ, ովքեր ուզում են լսել մեզ, կլսեն, ուզում են տեսնել Արցախը, կտեսնեն․ Սամվել ՇահրամանյանԱդրբեջանի կողմից Արցախի բռնազավթման և Արցախի ժողովրդի բռնի տեղահանության տարելիցի կապակցությամբ Արցախի Հանրապետության գործադիր, օրենսդիր իշխանության ներկայացուցիչները, նախագահ Սամվել Շահրամանյանի գլխավորությամբ, այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Նրանք ծաղիկներ խոնարհեցին՝ հարգանքի տուրք մատուցելով Արցախի համար նահատակված բոլոր հայրենակիցների համար։ Լրագրողների հետ զրույցում Սամվել Շահրամանյանն ասաց. «Այս օրը մեր հիշողություններում կմնա որպես օր, երբ տասը ամիս շրջափակումից, այնուհետև չորս ամիս լիակատար պաշարումից հետո ադրբեջանական կողմը դիմեց ռազմական ագրեսիայի, որի հետևանքով ունեցել ենք զոհեր, տուժածներ։ Այսօր մեր հարգանքի տուրքն ենք մատուցել մեր զոհերին, ովքեր իրենց կյանքի գնով պաշատպանել են մեր հայրենիքն ու իրենց ընտանիքները։ Սեպտեմբերյան իրադարձությունների՝ ռազմական գործողությունների, վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով հարյուրավոր մարդիկ զոհվել են, ստացել տարբեր վնասվածքներ, ինչը մեզ համար շատ ծանր հետևանքներ է ունեցել։ Ռազմական գործողությունների հետևանքով մեր բնակչությունը ստիպված է եղել լքել իրենց հայրենիքը։ Մենք մշտապես հիշելու ենք այն նվիրյալների անունները, ովքեր իրենց կյանքի գնով պաշտպանել են մեր հայրենիքը, հնարավորություն ստեղծել, որպեսզի 100 հազարից ավելի բնակչություն հնարավորություն ունենա դուրս գալ շրջափակումից, խուսափել ավելի բարդ, մեզ համար ավելի ծանր հետևանքներից»։ Անդրադառնալով Հայաստանի իշխանության ներկայացուցիչների տարբեր հայտարարություններին Արցախի Հանրապետության, արցախցիների վերաբերյալ, Սամվել Շահրամանյանն ասաց. «Մեծ ցավով եմ լսում նման արտահայատություններ, այդ թվում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, ովքեր համարում են, որ մենք՝ արցախցիներս, հյուր ենք Հայաստանում, ովքեր համարում են, որ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը Հայաստանի հաղթանակն է: Մեծ կասկածներ ունեմ, որ Հայաստանի կառավարության բոլոր անդամներն են այդպես մտածում և Հայաստանի ժողովուրդն է այդպես մտածում։ Ոչինչ չունեմ ասելու այդ մարդկանց»։ Հարցին՝ ճի՞շտ է, որ Արցախի լուծարվելուց, հայաթափվելուց հետո շարունակում եք մնալ Արցախի նախագահի պաշտոնում, Ս. Շահրամանյանն ասաց. «Այն մարդիկ, ովքեր ուզում են լսել մեզ, կլսեն, ուզում են տեսնել Արցախը, կտեսնեն, այն մարդիկ ովքեր չեն ուզում, ուզում եք այս հարցին ես 10-20 անգամ պատասխանել, այդ նույն հարցերը շարունակելու եք պնդել, տալ։ Իրավական առումով ձեր հարցը հիմնավորված չէ»։ Արցախի նախագահն, անդրադառնալով արցախցիների դեմ տեղեկատվական դաշտում արշավին, ասաց. «Բոլորս ականատես ենք, թե ինչ տեղեկատվական տեռոր է տիրում Հայաստանի տեղեկատվական դաշտում։ Մինչև Հայաստանում չկարգավորվի տեղեկատվական դաշտի գործունեությունը, լրագրողական գործունեությունը, սոցցանցերում տարածվող տեղեկությունների համար պատասխանատվությունը... Ուզում եմ դիմել Հայաստանի Ազգային ժողովին, ուժային կառույցներին՝ ձեռնամուխ լինել այնպիսի օրենսդրական փոփոխությունների, որոնք հնարավորություն կտան պաշտպանված լինել Հայաստանի բոլոր քաղաքացիներին, Հայաստանում ապրող բոլոր անձանց։ Տարբեր տեղեկություններ են շրջանառվում ֆինանսական, ծանր, առանձանապես ծանր հանցագործությունների վերաբերյալ։ Հորդորում են Հայաստանի ուժային կառուցներին հետամուտ լինել նման տեղեկություններին, բացահայտել իսկությունը, հավաստի լինելու դեպքում տալ իրավական գնահատական»։Ավելին11:5319.09.24 -
ՀասարակականԳորիսում ուխտավորների թափորը կշարժվի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ մայր եկեղեցիՇաբաթ օրը՝ սեպտեմբերի 21-ին , Սուրբ Խաչի տոնի առթիվ Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տ․ Մակար վարդապետ Հակոբյանի օրհնությամբ Գորիս գյուղի Ս. Հռիփսիմե եկեղեցուց ժամը 13:00-ին ուխտավորների թափորը կշարժվի Գորիս քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ մայր եկեղեցի, որտեղ կկատարվի Ճաշու ժամերգություն և միասնական աղոթք։ «Սիրելի’ հավատավոր եղբայրներ և քույրեր, հրավիրում ենք մասնակցելու խաչերթին և միասնական ուխտի աղոթքին՝ ամրապնդելու մեր քրիստոնեական հավատը, նորոգելու մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հետ կնքած Սրբազան Ուխտը, խնդրելու Բարձրյալ Աստծուն, որ մեզ զորացնի, դարձ և ապաշխարություն պարգևի և առաջնորդի ապրելու Աստվածահաճո կյանքով: Ամեն»,-նշում են Գորիսի Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու Սյուներ երիտասարդաց միությունից։Ավելին11:4519.09.24 -
ԻրավականԴատարան է ուղարկվել կաշառքի դիմաց վարորդական վկայական տալու 25 դեպքերի առթիվ քննված հերթական քրեական վարույթըՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների և դրանց հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով կատարված լայնածավալ ապացուցողական և այլ վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության գրանցման-հաշվառման և քննական կենտրոններից մեկի տեսուչ Վ. Հ.-ն, նույն կենտրոնի պետ Ա. Պ.-ի հետ խմբի կազմում, իսկ որոշ դեպքերում՝ նաև առանձին, իր մտերիմ Գ. Հ.-ի միջոցով, վարորդական վկայական ստանալու համար դիմած 25 անձանից ձևական բնույթ կրող տեսական և գործնական քննություններ ընդունելու դիմաց պարբերաբար ստացել է տարբեր չափերի, ընդհանուր՝ շուրջ 5 մլն ՀՀ դրամ կաշառք: Մասնավորապես՝ հիմնավորվել է, որ Ա. Պ.-ն և Վ. Հ.-ն, իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով 25 անձանց օգտին ապօրինի գործողություններ կատարելու, այն է՝ համապատասխան գիտելիքների և հմտությունների բացակայության պայմաններում նրանց վարորդական վկայական տալու համար անհրաժեշտ տեսական և գործնական քննությունները կազմակերպելու դիմաց Վ. Հ.-ի հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Գ. Հ.-ի միջոցով 2023 թվականի փետրվարից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում պարբերաբար ստացել են 180.000-ից 320.000 ՀՀ դրամ կաշառք: Բացի այդ, Վ. Հ.-ն վերը նշված նույն ժամանակահատվածում իր ծառայողական լիազորություններն օգտագործել է ի վնաս պետական և ծառայողական շահերի, ոչ պատշաճ է կատարել իր ծառայողական պարտականությունները, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիքներ, իսկ չորս դեպքերով՝ դրդել է պաշտոնատար անձանց չարաշահել իրենց ծառայողական լիազորությունները: Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Ա. Պ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (19 դրվագ), Վ. Հ.-ին՝ 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (19 դրվագ), 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (6 դրվագ), 441-րդ հոդվածի 1-ին մասով (21 դրվագ), 46-441-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ) և 445-րդ հոդվածի 1-ին մասով (25 դրվագ), իսկ Գ. Հ.-ին՝ 46-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (25 դրվագ) և 44-46-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ): Քրեական վարույթի շրջանակում մեղադրանքներ են ներկայացվել նաև Ա. Պ.-ին և Վ. Հ.-ին կաշառք տված անձանց: Հիշյալ բոլոր մեղադրյալների վերաբերյալ քննված երեք տարբեր վարույթներով նախաքննությունն ավարտվել է, և վարույթների նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ ըստ էության քննելու համար: Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին11:3519.09.24 -
ԻրավականՎճռաբեկ դատարանը մերժել է գլխավոր դատախազին. Սպիտակցի Հայկոյի որդին կմնա ազատության մեջՀՀ վճռաբեկ դատարանը մերժել է ՀՀ գլխավոր դատախազի բողոքը և անփոփոխ է թողել ստորադաս ատյանի որոշումը, ըստ որի, հիմնավոր կասկածի բացակայության հիմքով մերժվել էր Հրաչյա Ղևոնդյանի նկատմամբ կալանքի կիրառումը: Այս մասին հայտնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ «Նման պայմաններում ՀՀ դատախազությունը չունի այլ տարբերակ, քան որոշում կայացնել Հ. Ղևոնդյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, քանզի վերջնական հաստատվեց, որ Հրաչյա Ղևոնդյանն առնչություն չունի իրեն վերագրվող հանցանքի հետ»,-գրել է Ալեքսանյանը։Ավելին11:2519.09.24 -
ԻրավականՔննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծըՄարդու իրավունքների պաշտպանին առընթեր ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով հասարակական խորհրդի հերթական նիստում քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ Քննարկման ընթացքում խորհրդի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները նախագծի վերաբերյալ։ Վերջիններս ամփոփվել են մեկ համահավաք փաստաթղթում և ըստ իրավասության կներկայացվեն պետական իրավասու մարմնին։ Փաստաթուղթը կազմելու աշխատանքներին մասնակցել են Խորհրդի անդամ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև խորհրդի անդամ չհանդիսացող, Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ներկայացուցիչը։Ավելին11:1519.09.24 -
ՀասարակականՆարեկ Մալյանն ազատության մեջ էԴատարանի սահմանած մեկ տարվա ազատազրկումն ամբողջությամբ կրելով՝ քաղբանտարկյալ Նարեկ Մալյանն այսօր դուրս եկավ «Վարդաշեն» ՔԿՀ-ից։Ավելին11:1019.09.24 -
ՔաղաքականՀայաստանի դեսպանը «Բարեկամության շքանշաններ» հանձնեց ֆրանսիացի խորհրդարանականներինՍեպտեմբերի 17-ին Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատում՝ Սենատում, նախագահ Ժերար Լարշեի բարձր հովանու ներքո կազմակերպված հանդիսավոր միջոցառման ընթացքում Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը Ֆրանսիայի Սենատի փոխնախագահ Պիեռ Ուզուլիասին, Ֆրանսիայի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելին և Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա-Քզավիե Բելամիին հանձնեց ՀՀ նախագահի հրամանագրով նրանց շնորհված «Բարեկամության շքանշանները»՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, համամարդկային արժեքների պաշտպանության գործում ներդրած ավանդի համար։Ավելին11:0019.09.24 -
Մամուլի տեսությունԱգրարայինի ռեկտորի պարտականությունները կատարողը կաղում է տարրական հանրահաշվից․ «Հրապարակ»Նախ նշենք, որ իրականում խոսքը Սիսիանի մասնաճյուղի միջին մասնագիտական ծրագրի, այսինքն՝ քոլեջ դիմողների մասին է, սակայն մեզ ասացին, որ անցած տարի ընդունվել է 95 հոգի: Թե ինչ մաթեմատիկայով է 95-ից 120 հոգի աճը Զաքոյանը ներկայացրել 41 տոկոս, թերևս կիմանա միայն ինքը:Ավելին10:4519.09.24 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22մ/վ արագությամբ։Ավելին10:3019.09.24 -
ՔաղաքականՄեկ տարի առաջ ԼՂ բնակչության տեղահանությունն էթնիկ զտման քաղաքականության վերջին փուլն էր. ԱԳՆՄեկ տարի առաջ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնիկ բնակչությունը՝ ավելի քան 115,000 հայ, մի քանի օրվա ընթացքում ստիպված եղավ լքել սեփական բնակավայրերը։ Այս տեղահանությունը, որը էթնիկ զտման քաղաքականության վերջին փուլն էր, տեղի ունեցավ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ընթացքում, երբ ողջ միջազգային հանրությունը հերթական անգամ քննարկում էր հակամարտությունների խաղաղ կարգավորման, կայունության հաստատման ու զարգացման հրամայականը՝ դատապարտելով ուժի կիրառման, միջազգային նորմերի, մարդու իրավունքների խախտումների դրսևորումներն աշխարհի տարբեր անկյուններում։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն: «Անցնող մեկ տարվա ընթացքում ՀՀ կառավարությունը, այդ թվում նաև՝ միջազգային գործընկերների աջակցությամբ, ձեռնարկեց բոլոր անհրաժեշտ քայլերը՝ հասցեագրելու ԼՂ տեղահանված հայերի առաջնային և միջնաժամկետ կարիքները, ինչպես նաև մշակելու երկարաժամկետ հեռանկարում անհրաժեշտ ծրագրեր։ Հաջորդ շաբաթ Նյու Յորքում կրկին մեկնարկելու են ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի բարձրաստիճան քննարկումները. վերջին մեկ տարվա իրադարձություւններն ի ցույց են դնում միջազգային կայունության ապահովման ուղղությամբ անհետաձգելի ջանքերի, խաղաղության հաստատման հնարավորություն տվող գաղափարների, քայլերի կյանքի կոչման կարևորությունը։ Հարավային Կովկասում կայունության ապահովման հարցում Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը հստակ է. խաղաղության և հարաբերությունների շուտափույթ հաստատում՝ հիմնված ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման, տարածաշրջանում կայուն զարգացման, արդյունավետ փոխկապակցվածության, բարեկեցության ապահովման տեսլականի վրա։ Վերջինիս կյանքի կոչման՝ այս պահին առկա հնարավորությունը բաց չթողնելու և սերունդների համար առավել կայուն ու արժանապատիվ կյանքի համար նպաստավոր միջավայր ձևավորելու նպատակով այս հարցում շահագրգիռ մյուս դերակատարներից ակնկալում ենք անհրաժեշտ քաղաքական կամքի և խաղաղության օրակարգին հանձնառության հստակ դրսևորում»,-ասված է հայտարարության մեջ:Ավելին10:2419.09.24 -
ՀասարակականՈրոշ հասցեների գազամատակարարումը կդադարեցվիՎերատեղադրված գազատարները գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 19-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Խանջյան, Վարդանանց, Տպագրիչների փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 19-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 24-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի և Շաքի բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 24-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի, Տավրոս թաղամասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ փողոցների, Շիրակի խճուղու թիվ 56, 58, 60, 62, 64, 66 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը։ Վերատեղադրված գազատարները գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 24-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Ս. Աբգար թագավորի փողոցի առանձնատների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 24-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Լեռնանիստ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 24-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։Ավելին10:1519.09.24 -
Մամուլի տեսությունՁկնորսները հետապնդվում են. Փաշինյանը խաբել է․ մաս 218․ «Ժողովուրդ»Սակայն իրականում 20․12․2023թ․ Նորատուս համայնքի ձնկնորսները բողոքի ակցիա էին անում՝ պնդելով, որ Նիկոլ Փաշինյանն իրենց խաբել է և արգելել ձկան որսը՝ իրենց կտրելով հացից։Ավելին10:1019.09.24 -
Մամուլի տեսությունԵրբ բնապահպանական փորձանք դարձած երկիրն է բնապահպանական համաժողով անցկացնելու․ «Փաստ»Սակայն նույնիսկ միջազգային շատ հայտնի լրատվամիջոցներ ու կազմակերպություններ առնվազն զավեշտալի են համարում, որ 29-րդ COP-ն անցկացվելու է Ադրբեջանում՝ նավթ և գազ արտահանող երկրում, որտեղ անգամ աղբը չի տեսակավորվում, որտեղ ջերմոցային գազերի արտանետման մակարդակը տարեցտարի աճում է՝ անցնելով հնարավոր բոլոր վտանգավոր սահմանները։ Ընդհանրապես, նշվում է, որ Ադրբեջանը վերածվել է բնապահպանական աղետի ամբողջ տարածաշրջանի համար:Ավելին10:0619.09.24 -
ՀասարակականԼույս չի լինի. հասցեներՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին10:0019.09.24