Լրահոս
2024-09-19
-
Մամուլի տեսությունԻ՞նչ է հանձնել Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին․ «Փաստ»Եվ այսպես, Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին է հանձնել 12 քաղաք, 241 գյուղ, 13550 տուն (որոնց 30 տոկոսը՝ ավելի քան 100-ամյա հնության), 11450 բնակարան, 60 ֆաբրիկա, 15 գործարան, 200 մշակույթի տուն, 9 մշակույթի կենտրոն, 25 թանգարան, 232 դպրոց, 7 քոլեջ, 4 համալսարան, 11 արվեստի դպրոց, 400 միջնադարյան գերեզմանոց, 385 եկեղեցի, 60 վանական համալիր, 2385 խաչքար, ավելի քան 5 000 մշակութային հուշարձան, 4 ջրամբար, 5 ջրանցք, 37 հիդրոէլեկտրակայան, 48 հանք, 11 հիվանդանոց, 230 բուժկետ...Ավելին09:5219.09.24 -
Մամուլի տեսությունԵնթադրյալ հանցագործները սկսել են գործել ԱԱԾ համազգեստներով․ «Ժողովուրդ»Հանցագործները ԱԱԾ աշխատակիցների համազգեստին նմանվող համազգեստով են եղել և դիմակավորված. դուրս գալով ավտոմեքենայից՝ նրանք ներկայացել են իբրև ՀՀ ԱԱԾ աշխատակիցներ ու ավտոմեքենայում գտնվող 3 անձի նկատմամբ զենքի կիրառումով բռնություն գործադրելով՝ նրանց դուրս են բերել ավտոմեքենայից: Այնուհետև, թմրամիջոց ու այլ արգելված իրեր փնտրելու և նրանց ձերբակալելու պատրվակով՝ վերոնշյալ երեք անձանց ձեռքերին անցկացրել են ձեռնաշղթաներ, ապա ավտոմեքենայից հափշտակելով 36 կգ քաշով 999 հարգի ոսկյա ձուլակտորները և 293 մլն ՌԴ ռուբլի գումարի պարունակությամբ պայուսակները՝ փախել:Ավելին09:4819.09.24 -
ՔաղաքականԱվանեսյանը կմասնակցի՞ Մայր Տաճարի վերաօծմանը․ պարզաբանում է խոսնակը․ ArmLurԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը դեռ որոշում չունի՝ մասնակցելո՞ւ է Մայր Տաճարի վերաօծման և Մյուռոնօրհնության արարողություններին։ Սեպտեմբերի 28-ին Սուրբ Տրդատի բաց խորանում տեղի կունենա Մյուռոնօրհնության սուրբ արարողություն, հաջորդ օրը՝ սեպտեմբերի 29-ին կվերաօծվի Մայր Տաճարը: Երեկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը հայտարարեց, որ հրավերներ ուղարկվել են իշխանություններին, իսկ ներկա գտնվելն իրենց որոշումն է։ ArmLur.am-ն Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսնակից փորձեց ճշտել՝ նա մասնակցելո՞ւ է Մայր Տաճարում անցկացվելիք միջոցառումներին, սակայն պարզվեց՝ նախարարը դեռ որոշում չունի։ Հավանաբար, ՔՊ-ականները սպասում են Նիկոլ Փաշինյանի հրահանգին՝ դրա համար էլ որոշում չունեն այս մասով։Ավելին09:4519.09.24 -
Մամուլի տեսությունԻշխանական ողջ ռեսուրսը գործի է դրվել ներարցախյան խժդժություններ հրահրելու ուղղությամբ․ «Հրապարակ»Երեկ երեկոյան էլ Արցախի խորհրդարանը հատուկ նիստ է գումարել և «Տոների ու հիշատակի մասին» օրենքում փոփոխություն իրականացրել՝ սեպտեմբերի 19-ը հռչակելով Արցախցիների ցեղասպանության օր։ Չի բացառվում, որ ինքնաբուխ ակցիաներ էլ իրականացվեն։Ավելին09:4319.09.24 -
Մամուլի տեսությունԿարևորը նշվեն «ռուբլի», «Ռուսաստան», «արցախցի» բառերը․ «Փաստ»Պաշտոնական հաղորդագրության մեջ նաև այլ, բավականին խնդրահարույց ու բազում հարցերի տեղիք տվող ընդհանրական որոշ դետալներ էլ են նշվում: Ասում ենք՝ «ինչ-որ», որովհետև հենց հայտարարության մեջ է նշվում, որ «գործում» ներգրավված մի ամբողջ շարք անձինք, իրենց եզրաբանությամբ՝ «չպարզված» են: Երբ այս «գործը» հասնի դատարան (եթե հասնի դատարան), միգուցե այլ մանրամասնություններ էլ հայտնի դառնան, առհասարակ, եղե՞լ է նման խումբ, չի՞ եղել, իսկապե՞ս նման մտադրություն ունեցել են և այլն, և այլն: Սա թողնենք ժամանակին: Դրա համար նախ քննություն պետք է իրականացվի: Բայց, այ, թե ինչն է միանգամից ուշադրություն գրավում, եթե չասենք՝ աչք ծակում:Ավելին09:3919.09.24 -
Մամուլի տեսությունՉեմպիոն «Փյունիկը»-ը ֆեդերացիայի պատճառով կարող է փակվել․ «Ժողովուրդ»ՀՖՖ-ն դարձել է ՔՊ-ականների բիզնես միջավայր. մամուլը բազմիցս գրել է, որ այնտեղ ֆինանսական հետաքրքրություններ ունեն Հակոբ Սիմիդյանը, Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, Երևանի կոռուպցիոներ պաշտոնյայի համբավ ստացած փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը, և հաճախ ՀՖՖ-ի հետ արտասահմանյան գործուղումների մեջ կարելի է տեսնել նաև պատգամավոր Սիսակ Գաբրիելյանին ու այլոց։ Մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել, որոնք, մեղմ ասած, փաստել են, որ այս ՔՊ-ականներն են իրականացնում ֆեդերացիայի կողմից պատվիրված շինարարությունները:Ավելին09:3519.09.24 -
ՀասարակականՋուր հավաքեք․ ջուր չի լինելուԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին09:3019.09.24 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՀայաստանի իշխանությունները Արցախի հանձնումը մարսելուց հետո, այդուհետ փակված են համարում հայկական Արցախի էջը, փորձում են ոչնչացնել հայկական երկրորդ պետության հետ կապված հիշողությունները: Կարճ ասած՝ ամեն ինչ այնպես է, ինչպես պլանավորել է Ադրբեջանը:Ավելին09:2019.09.24
2024-09-18
-
ԻրավականՄոսկվայի դատարանը DOXA ամսագրի հիմադիր Արմեն Արամյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումըՄոսկվայի Բասմանի շրջանային դատարանի որոշմամբ DOXA ամսագրի հիմադիր Արմեն Վարդանի Արամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 2 ամիս ժամկետով, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։Ավելին23:5518.09.24 -
ՄշակույթՄեկնարկեց Սիմֆոնիկ նվագախմբերի երևանյան առաջին միջազգային փառատոնըՍեպտեմբերի 17-ին «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համերգով մեկնարկեց Սիմֆոնիկ նվագախմբերի երևանյան առաջին միջազգային փառատոնը՝ Մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարմամբ:Ավելին23:4718.09.24 -
ՀասարակականԱյգավան գյուղում այրվել է մոտ 150 հակ անասնակերՍեպտեմբերի 18-ին, ժամը 14:47-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի Կոմիտասի փողոցի տներից մեկի բակում այրվում է խոտածածկույթ։Ավելին23:3518.09.24 -
ՔաղաքականՈր Հայաստանը չդառնա Ուկրաինա. «Մայր Հայաստանի» պատվիրակները՝ Դոնեցկում«Հայաստանում կան ուժեր, որոնք հայ-ռուսական հարաբերությունների կարգավորման կողմնակից են»: Այս ուղերձով Դոնեցկ են գնացել «Մայր Հայաստան» շարժման պատվիրակները: Շարժման ղեկավար Անդրանիկ Թևանյանը նշել է, որ իրենք համաձայն չեն Հայաստանի իշխանությունների վարած հակառուսական քաղաքականությանը:Ավելին23:2518.09.24 -
ՀասարակականԱրցախի բռնազավթման և Արցախի ժողովրդի բռնի տեղահանության տարելիցի կապակցությամբ Եռաբլուրում հարգանքի տուրք կմատուցվիԱդրբեջանի կողմից Արցախի բռնազավթման և Արցախի ժողովրդի բռնի տեղահանության տարելիցի կապակցությամբ սեպտեմբերի 19-ին ժամը 9:00-ին Երևանի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի կունենա հարգանքի տուրք: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:Ավելին23:1818.09.24 -
ՄիջազգայինՊուտինի ասածը լուրջ չեն ընդունում ՆԱՏՕ-ում. 3-րդ համաշխարհային պատերազմ՝ Բելառուսի՞ցՆԱՏՕ-ն լուրջ չի ընդունում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, որ Ռուսաստանի տարածքը արևմտյան հեռահար զենքերով թիրախավորելը լուրջ հետևանքներ կունենա: Ստոլտենբերգը հայտարարել է, թե այդպիսի զգուշացումներ էլի են լսել Պուտինից ու ոչինչ էլ չի եղել: Հետևանքների մասին ավելի բաց է խոսել Բելառուսի նախագահը, երրորդ համաշխարհային պատերազմ կսկսվի, եթե թիրախավորվի Բելառուսի տարածքը:Ավելին23:0918.09.24 -
Մշակույթ«Շիրակյան ուտեստներ» փառատոնի շրջանակում կբացվի «Ալեքսանդրապոլի խոհանոցային կենցաղը» ցուցադրությունըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և ֆինանսավորմամբ սեպտեմբերի 20-ին Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում կմեկնարկի «Շիրակյան ուտեստներ» փառատոնը, որի շրջանակում կբացվի «Ալեքսանդրապոլի խոհանոցային կենցաղը» ժամանակավոր ցուցադրությունը:Ավելին23:0018.09.24 -
ՔաղաքականԱդրբեջանի «անջնջելի» Սահմանադրությունը և Մայր օրենքը փոխող ՀայաստանըԻսկ ի՞նչն է Փաշինյանին ստիպում հայելային կերպով չպահանջել Ադրբեջանից փոխել իր Սահմանադրությունը, հատկապես որ գրեթե երեք շաբաթ է՝ Հայաստանի վարչապետը սկսել է հրապարակային ընդունել, որ Ադրբեջանի Սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ: Ավելի քան 40 000 քառակուսի կիլոմետրի մասին է խոսքը՝ Փաշինյանի հաշվարկներով, եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանը իր Սահմանադրության մեջ իրեն համարում է Առաջին Հանրապետության իրավահաջորդը, ըստ Անկախության հռչակագրի, ներառում Արևելյան ու Հարավային Անդրկովկասը: Բոլոր խնդիրների լուծումը խաղաղության պայմանագրի կնքումն է՝ Փաշինյանի պնդմամբ: Այդ համաձայնագրի կնքմամբ միջպետական պայմանագրի ուժ է ստանալու մի համաձայնագիր, որին ստորադասվելու են բոլոր ներպետական ակտերը, այսպես է արդարացնում Հայաստանի վարչապետը Ադրբեջանից՝ Սահմանադրության փոփոխություն չպահանջելու իրենց քաղաքականությունը:Ավելին22:5318.09.24 -
ՔաղաքականՀայրենազրկման ճանապարհին ենք, քանի դեռ այսպիսինն է ՀՀ իշխանությունը. Լիլիթ Գալստյան«Արցախի հայկական հետքի վերացման ադրբեջանական քաղաքականությունը նոր դրսևորումներ է ստանում։ Ադրբեջանին հաջողվում է մշակութային զտման ու մշակութային ցեղասպանական իր քաղաքականությանն ու քարոզչությանը մասնակից դարձնել նաև դիվանագիտական կորպուսին։Ավելին22:4618.09.24 -
ՄիջազգայինՊայթող փեյջերների առեղծվածը. զանգվածային սպանության հետքերովՀըզբոլլահը կոշտ պատասխան է խոստացել Իսրայելին Լիբանանում ու Սիրիայում փեյջերների պայթյունից հետո: Թել Ավիվը չի ընդունում, որ ինքն է կազմակերպել պայթյունը, որը 12 մարդու զոհվելու ու ավելի քան 2800-ի տուժելու պատճառ է դարձել: Տեղեկություններ կան, որ մինչև Հըզբոլլահը ձեռք կբերեր փեյջերները, Իսրայելը դրանց մեջ 20 գրամանոց պայթուցիկներ է դրել: Հըզբոլլահը փեյջերներն օգտագործումն էր որպես կապի միջոց, քանի որ դրանք ամենաքիչն են ենթարկվում գաղտնալսման ու հաքերային հարձակումների:Ավելին22:3218.09.24 -
ՍպորտՀայաստանի հավաքականը շախմատային Օլիմպիադայում հաղթեց անգլիացիներինՀայաստանի հավաքականները շարունակում են մնալ առաջատարների շարքում շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում:Ավելին22:2618.09.24 -
ՔաղաքականՇրխկացնում է ՀԱՊԿ-ի դուռը Փաշինյանը. Կրեմլում կտրականապես համաձայն չեն նրա հետՎերջին օրերի Ռուսաստանի նկատմամբ Հայաստանից հնչած հայտարարությունների մեղմացման ֆոնին՝ այսօր նորից սրվել է ՀԱՊԿ-Հայաստան հարաբերությունների թեման: Հայաստանի վարչապետն է նորից հայտարարել, որ «ՀԱՊԿ-ը սպառնում է Հայաստանի գոյությանը»: Կրեմլը իր կտրուկ անհամաձայնությունն է հայտնել:Ավելին22:1318.09.24