Լրահոս

2024-09-19
  • Իրավական
    Մի խումբ անձանց կողմից հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության վարույթով 3 անձ կալանավորվել է
    ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարույթային գործողությունների, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է ապօրինի կերպով հրազեն և դրա համար նախատեսված փամփուշտներ ձեռք բերելուն, փախադրելուն և իրացնելուն դրդելու, ինչպես նաև հիշյալ հրազենը և փամփուշտները ապօրինի ձեռք բերելու և կրելու դեպք։ Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Վանաձոր քաղաքի՝ քրեական ենթամշակույթ կրող բնակիչ Ա․Թ․–ն, Վ․Դ․–ից տեղեկանալով մարտական ատրճանակ ձեռք բերելու հնարավորության մասին, վերջինիս դրդել է ապօրինի կերպով հրազեն և դրա համար նախատեսված փամփուշտ ձեռք բերել, փախադրել և իրեն իրացնել՝ հակառակ դեպքում սպառնալով հաշվեհարդար տեսնել և խոշոր չափի նյութական միջոցներ ստանալ նրանից։ Հիշյալ հրազենը և փամփուշտները ձեռք բերելու համար, 2024թ․ օգոստոսի 25-ին կնոջից վերցնելով 600.000 ՀՀ դրամ կանխիկ գումար, հիշյալ հարցի շուրջ նախնական համաձայնության գալով Գ․Ա․–ի հետ, Վ․Դ․–ն, նույն օրը իր անձնական օգտագործման «BMW» մակնիշի ավտոմեքենայով, Գ․Ա․–ի հետ միասին մեկնել է Գեղարքունիքի մարզ, որտեղ Երևան-Սևան ավտոմայրուղուն գտնվող ռեստորանային և հյուրանոցային համալիրի ավտոկայանատեղիում, ինքնությունը չպարզված անձից ապօրինի ձեռք են բերել՝ 600.000 ՀՀ դրամ գումարով գնել են «ТТ» տեսակի 7,62մմ /7,62×25/ տրամաչափի ակոսափող ատրճանակ՝ 2 պահեստատուփով, ինչպես նաև հիշյալ ատրճանակի համար նախատեսված 24 հատ փամփուշտ։ Նույն օրը դրանք փոխադրելով Վանաձոր քաղաք՝ ժամը 20:38-ի սահմաններում, Վ․Դ․–ն ժամանել է Ա․Թ․–ի՝ Երևանյան խճուղում գտնվող առանձնատան ավտոտնակ, որտեղ հիշյալ ատրճանակն առձեռն տրամադրել է վերջինիս, ով, չունենալով հրազեն կամ ռազմամթերք ձեռք բերելու, պա­հելու և կրելու իրավունք, այն ապօրինի ձեռք է բերել և պահել իր մոտ: Վերջինիս կողմից զենքը ուսումնասիրելու ընթացքում, Ա․․Թ․–ն և Վ․Դ․–ն, նկատելով օպերատիվ–հետախուզական միջոցառումներ իրականացնելու նպատակով դեպքի վայր ժամանած՝ ՀՀ ԱԱԾ ծառայողներին, վերը նշված հանցանքը թաքցնելու նկատառումով, ՀՀ ԱԱԾ ծառայողների ներկայությամբ, հիշյալ հրազենը և դրա փամփուշտները նետել են հատակին, որոնք հայտնաբերվել են դեպքի վայրի զննությամբ, իսկ հիշյալ անձինք, ավելի ուշ՝ նաև Գ․Ա․–ն, անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիման վրա, ձերբակալվել են։ Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ Ա․Թ․–ի, Վ․Դ․,ի և Գ․Ա․–ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նրանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասով։ Վերջիններս կալանավորվել են։ Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    19:08
    19.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նախագահն ու դեսպանը քննարկել են Հայաստանի և Սիերա Լեոնեի միջև համագործակցության ընդլայնման վերաբերյալ հարցեր
    Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Սիերա Լեոնեի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալի Բադարա Կամարայի հետ: Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին դիվանագիտական առաքելության ընթացքում կատարած աշխատանքի համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, շեշտել է, որ կարևորում է երկու երկրների միջև առկա համագործակցային ներուժի բացահայտմանն ուղղված ջանքերի ներդրումը, մասնավորապես՝ տնտեսության ոլորտում: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Սիերա Լեոնեի միջև համագործակցության ընդլայնման վերաբերյալ հարցեր: Հանրապետության նախագահն իր խոսքում նշել է, որ Հայաստանը վերջին տարիներին խթանում է հարաբերություններն աֆրիկյան երկրների հետ համագործակցային նոր ուղիներ որոնելով: Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրողությունների շուրջ՝ երկուստեք ընդգծելով կայուն և հարատև խաղաղության հաստատման կարևորությունը:
    19:00
    19.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Պատմության մեջ երբևէ եղած ամենամասշտաբային մշակութային ցեղասպանությունն է կատարվում Արցախում
    Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերձած լայնածավալ պատերազմից ու Արցախի ամբողջական հայաթափումից և բռնազավթումից անցել է մեկ տարի։ Այժմ Ադրբեջանի պետական վարչակարգը բռնազաթված Արցախում պատերազմում է պատմամշակութային ժառանգության դեմ, որը համամարդկային, համաքրիստոնեական արժեք ունի։ Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենն ահազանգում է, որ այս մեկ տարվա ընթացքում ամբողջական կամ մասնակի ոչնչացվել ու ձևախեղվել են տասնյակ պատմա-ճարտարապետական հուշարձաններ։ «Առանձնակի դաժանությամբ ոչնչացվում են հաղթանակի խորհրդանիշ հանդիսացող և հանուն հայրենիքի նահատկված հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանները։ Հիմնովին ոչնչացվել են մի շարք բնակելի թաղամասեր և ամբողջական բնակավայրեր։ Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվում է Արցախի իսլամացման քաղաքականություն։ Այս ամենի նպատակն է Արցախում ամբողջապես ոչնչացնել հայկական հետքը։ Ներկայումս Արցախում գտնվող ամբողջ պատմամշակութային ժառանգությունը գտնվում է վտանգի տակ։ Հայ ժողովրդի բազմադարյա ներկայության, իր հողում տեղաբնիկ լինելու հետքերը ջնջելու համար ցինիզմն հասնում է այնտեղ, որ անգամ նախապես են պաշտոնական մակարդակում հայտարարում, որ հիմա էլ պատրաստվում են քանդել այս կամ այն հուշարձանը, և դա տարածվում է համացանցում. այս մասին վկայություններ ևս կան։ Վիճակագրությունը ցույց է տալիս, թե ինչ մասշտաբներով է իրականցվում Արցախում հայ մշակույթի ժառանգության հանդեպ վանդալիզմը. շաբաթվա ընթացքում մենք մեզ հետ համագործակցող միջազգային գիտական կենտրոններից ստանում ենք առնվազն երկու ահազանգ, որ վտանգված է կամ արդեն քանդվել է հերթական հուշարձանը։ Սա պատմության մեջ երբևէ եղած ամենամասշտաբային մշակութային ցեղասպանությունն է»,- նշում է Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենը։
    18:45
    19.09.24
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 18։30 Ողբ, վիրավորանք և հույս՝ Եռաբլուրում. արցախցիների հայրենազրկումից մեկ տարի անց
    Հայլուր 18։30 Ողբ, վիրավորանք և հույս՝ Եռաբլուրում. արցախցիների հայրենազրկումից մեկ տարի անց
    18:30
    19.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Կառավարության համար տնտեսական երկարաժամկետ զարգացումն առաջնահերթություն է․ Փաշինյանն՝ ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային: Վարչապետը կարևորել է ԱՄՀ-ի հետ համագործակցությունը՝ ի նպաստ մեր երկրում տնտեսության զարգացման ու կայունության պահպանման: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ բյուջետային, դրամավարկային և արժութային քաղաքականություններին, ինչպես նաև հարկային քաղաքականությանն և վարչարարությանը: Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովան կարևորել է ՀՀ ֆինանսական ոլորտի, ներդրումային միջավայրի բարելավման և այլ ուղղություններով բարեփոխումների ընթացքը՝ տնտեսական ակտիվության պահպանման նպատակով: Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ Կառավարության համար մակրոտնտեսական կայունության պահպանումը և տնտեսական երկարաժամկետ զարգացումն առաջնահերթություն է, և այդ ուղղությամբ քայլերն ու բարեփոխումները կրելու են հետևողական բնույթ:
    18:25
    19.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բաղրամյան պողոտայում «BMW»-ն բախվել է ավտոբուսին, ապա բազալտե եզրաքարին ու ծառին
    Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:30-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում՝ ՀՀ նախագահի նստավայրի հարևանությամբ, «BMW» մակնիշի ավտոմեքենան բախվել է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 13 երթուղին սպասարկող «Zhong Tong» ավտոբուսին, ապա բազալտե եզրաքարին ու ծառին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ վթարը եղել է 3 հետիոտնի մեղքով, ովքեր չթույլատրելի հատվածով փորձել են անցնել ճանապարհը և մի քանի ավտոմեքենաներ, ինչպես նաև վթարված «BMW»-ն խույս են տվել, սակայն «BMW»-ն բախվել է ծառին, իսկ այդ հետիոտները, տեսնելով՝ ինչ արեցին, ու նկատելով, որ պարեկները մոտենում են, հեռացել են դեպքի վայրից:
    18:15
    19.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պապիկյանը Սլովակիայի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր
    Սեպտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Սլովակիայի արտակարգ և լիազոր դեսպան Միրոսլավ Հացեկին ու պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Միլան Շինտային: Այդ մասին հայտնում են ՊՆ-ից: Պաշտպանության նախարարը շնորհավորել է գնդապետ Շինտային՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, և մաղթել հաջողություններ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստանի և Սլովակիայի միջև համագործակցության հեռանկարներն ու այն զարգացնելու պատրաստակամություն են հայտնել, անդրադարձել նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի։
    18:00
    19.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    6 մարզում հայտնաբերվել են օդի աղտոտման դեպքեր
    Մթնոլորտային օդի պահպանության, փոշու արտանետումների նվազեցման նպատակով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից օգոստոսի 22-ից սեպտեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Շիրակի և Սյունիքի մարզերում իրականացրած վերահսկողական միջոցառումների արդյունքում արձանագրվել է իրավախախտման 15 դեպք։ Ինչպես հայտնում են ԲԸՏՄ-ից, բեռնատար մեքենաների վարորդները շինաղբի, ավազի, խճի և այլ սորուն նյութերի տեղափոխումն իրականացրել են առանց անթափանց ծածկոցի՝ խախտելով մթնոլորտային օդի պահպանության կանոնները։ Իրավախախտ վարորդները տուգանվել են 50.000-ական դրամի չափով։ Խստացված ստուգայցերը կրում են շարունակական բնույթ։ Հիշեցում՝ ավտոտրանսպորտային միջոցներով շինարարական նյութերի և աղբի տեղափոխման ժամանակ մթնոլորտային օդի պահպանության պահանջների չկատարումն առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ 50.000 ՀՀ դրամի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ 150.000 ՀՀ դրամի չափով։ Կրկնակի խախտումների դեպքում' ֆիզիկական անձանց նկատմամբ տուգանքի չափն է 100.000 ՀՀ դր, իրավաբանական անձանց նկատմամբ՝ 300.000 ՀՀ դր.։
    17:45
    19.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Քննարկվել են «Կատարա» մշակութային հիմնադրամի հետ համագործակցության հնարավորությունները
    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Կատարի պետության մշակութային ամենամեծ հիմնադրամի՝ «Կատարայի» պատվիրակությանը՝ հիմնադրամի գլխավոր տնօրեն Խալեդ Իբրահիմ Ալ֊Սուլեյթիի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: «Կատարայի» պատվիրակությունը Հայաստան է ժամանել ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի հրավերով: Նախարարը ողջունել է «Կատարայի» պատվիրակությանը՝ կարևորելով երկու պետությունների միջև մշակույթի և ԿԳՄՍ նախարարության համակարգման այլ ոլորտների համագործակցության հնարավորությունները: Մշակույթի ոլորտում համագործակցության համատեքստում կողմերը, մասնավորապես, քննարկել են հայկական կենտրոնի հիմնումը «Կատարա» մշակութային հիմնադրամում: Ժաննա Անդրեասյանը ողջունել է այս գաղափարն և ընդգծել՝ «Կատարա» հիմնադրամի բազմամշակութային հայեցակարգը շատ գնահատելի է, իսկ դրա մի մասը կազմելը՝ համահունչ է մշակույթի հանրահռչակման պետական քաղաքականությանը: «Տարբեր մշակույթներին ծանոթանալու հարթակ ունենալը շատ կարևոր է, որը երկու պետությունների ընդհանուր արժեքների ու մշակույթի ոլորտում ընդհանուր տեսլականի ուղղությամբ համագործակցության լավ հիմք կարող է դառնալ»,- ասել է ԿԳՄՍ նախարարը: «Կատարայի» գլխավոր տնօրեն Խալեդ Իբրահիմ Ալ֊Սուլեյթը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և խոստովանել՝ իր համար մեծ պատիվ է լինել Հայաստանում և քննարկել համագործակցության լայն ներուժը: Անդրադառնալով «Կատարայի» գործունեությանը՝ նա նշել է՝ հիմնադրամի տեսլականն է լինել համաշխարհային առաջատար հարթակ բազմամշակութային գործունեության համար: Խալեդ Իբրահիմ Ալ-Սուլեյթը կիսվել է Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարան կատարած այցի տպավորություններով: «Կատարայի» պատվիրակությունը Մատենադարանում շրջել է մշտական և ժամանակավոր ցուցասրահներում, ծանոթացել հիմնական ցուցադրվող և նոր ձեռք բերված ձեռագրերին: Խալեդ Իբրահիմ Ալ-Սուլեյթին կարևորել է հատկապես Մատենադարանում պահվող այլալեզու, այդ թվում՝ արաբատառ ձեռագրերի հավաքածուի ուսումնասիրությունը, որոնց թիվը հասնում է 3000-ի: Պատվիրակությունը դիտել է եղել նաև Հայաստանի ազգային պատկերասրահում բացված հունահայ նկարիչ Ետուարտ Սագաեանի աշխատանքների անհատական ցուցահանդեսը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև ժամանակակից արվեստի, գրականության, գրահրատարակչության և գրական ստեղծագործությունների թարգմանության ուղղությամբ համագործակցության հեռանկարները: Այս համատեքստում ԿԳՍՄ նախարարն առաջարկել է դիտարկել Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի հետ փոխգործակցության հնարավորությունը, մասնավորապես՝ թարգմանությունների, փորձի փոխանակման, պրակտիկայի ծրագրերի իրականացման առումով: Կողմերն անդրադարձել են նաև Կատարի համալսարանում հայ ուսանողների համար կրթաթոշակների տրամադրման, ինչպես նաև «Կատարայի» կողմից մշակույթի կառավարման ոլորտի աշխատակիցների համար վերապատրաստումների կազմակերպման հնարավորություններին:
    17:30
    19.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ոստիկանության անունից գովազդ է տարածվում, որով անհայտ անձինք գումար են պահանջում
    Սոցիալական ցանցերում Ոստիկանության անունից գովազդ է տարածվում, որով անհայտ անձինք գումար են պահանջում՝ իբր հանցագործությունն արագ բացահայտելու համար։ Տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից․ «Հայտնում ենք, որ դա կեղծ տեղեկատվություն է: Հորդորում ենք անտեսել կասկածելի հղումները, զերծ մնալ անծանոթ կայքերում կամ էջերում անձնական տվյալներ լրացնելուց: Իսկ եթե արդեն դարձել եք խաբեության զոհ, ապա անհապաղ դիմեք Ոստիկանություն: Ոստիկանության անունից ցանկացած տեղեկատվության հետևել բացառապես պաշտոնական լրահոսի միջոցով»։
    17:20
    19.09.24
    Ավելին
  • Արցախ
    Մեծ աղետն այսպես եղավ. Արցախի վերջնական հայաթափման օպերացիան
    Ինչպե՞ս ամեն ինչ սկսեց. Արցախի վերջին պատերազմը, էթնիկ զտումն ու ողբերգական մյուս իրադարձությունները հետահայաց ներկայացնում է Լարա Առաքելյանը:
    17:15
    19.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ֆրանսիայի նախագահը մերժել է նոր վարչապետի առաջարկած կառավարության կազմը
    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի հաստատել նախարարների նախնական ցուցակը, որոնց վարչապետ Միշել Բառնիեն առաջարկել է ընդգրկել նոր կառավարության կազմում, հայտնում է Le Monde պարբերականը։ Ըստ հրապարակման՝ համապատասխան ցուցակը վարչապետը Մակրոնին ներկայացրել է սեպտեմբերի 17-ին։ Սակայն Ելիսեյան պալատում համարել են, որ թեկնածուների ցուցակը «միագույն» է, և հատկապես ուշադրություն են դարձրել այն բանի վրա, որ նախարարական պաշտոնների մեկ երրորդի համար առաջարկվող թեկնածուները հենց իր՝ Բառնիեի Հանրապետական ​​կուսակցության ներկայացուցիչներ էին։ Ընդ որում, ըստ հրապարակման, Բառնիեն իր կուսակիցներին էր առաջարկում նշանակել ներքին գործերի նախարարի, արդարադատության և էկոնոմիկայի նախարարների կարևոր պաշտոններում։ «Միասին հանուն Հանրապետության» նախագահական կոալիցիայի ներկայացուցիչները, որոնց Մակրոնն ընդունել է սեպտեմբերի 18-ին, նույնպես մտահոգություններ են հայտնել «հանրապետական կառավարության» շուրջ։ Ելիսեյան պալատի աղբյուրները պնդում են, որ Մակրոնը չի փորձում ամբողջությամբ վերահսկել ապագա կառավարությունը, այլ ձգտում է խուսափել մեկ կուսակցության նախարարների գերակշռությունից և հույս ունի հավաքել «ազգային միասնության» կաբինետ, որը թույլ կտա հավասարակշռություն հաստատել քաղաքական ուժերի միջև։ Բացի այդ, ըստ պարբերականի, նոր վարչապետի և նախագահի միջև տարաձայնությունների ևս մեկ պատճառ է դարձել երկրի տնտեսության ծանր վիճակի պատճառով հարկերի հնարավոր բարձրացման՝ կառավարության ղեկավարի մտադրությունը։ Սեպտեմբերի 5-ին Ֆրանսիայի նախագահը վարչապետ է նշանակել 73-ամյա Միշել Բառնիեին։ Նոր վարչապետի նշանակումը տեղի է ունեցել Ֆրանսիայում խորհրդարանական ընտրություններից գրեթե երեք ամիս անց։ Ընտրությունների արդյունքներով ոչ մի կուսակցություն չէր ստացել բացարձակ մեծամասնություն։ Ամենաշատ ձայները հավաքել էր ձախ ուժերի «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքը, իսկ Մակրոնի «Միասին» կոալիցիան գրավել էր երկրորդ տեղը։ Կառավարության ղեկավարի պաշտոնում աջ կենտրոնամետ Հանրապետական ​​կուսակցության ներկայացուցչի նշանակումը ողջ երկրում առաջացրել է ձախակողմյան կուսակցությունների կողմնակիցների զանգվածային բողոքի ցույցեր, որոնք պահանջում էին փոխարենը ձախերի ներկայացուցիչ նշանակել։
    17:00
    19.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հպարտ եմ, որ կարողացել ենք գրասենյակ հիմնել Հայաստանում. Պետեր Լունդբերգը՝ Ռուստամ Բաքոյանին
    «Շատ բարձր եմ գնահատում Ազգային ժողովի և Ձեր ղեկավարած կառույցի միջև ձևավորված ամուր համագործակցությունը, կարևորում եմ նաև ԱԺ աշխատակազմի կարողությունների զարգացմանն ուղղված՝ Ռաուլ Վալենբերգի անվան ինստիտուտի հետ համատեղ իրականացվող միջոցառումները»,- ասել է Բաքոյանը:
    16:45
    19.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Ժամանց
    «Comedy Club» հումորային հեռուստաշոուն փակվում է
    19 տարի եթեր հեռարձակվող «Comedy Club» հումորային հեռուստաշոուն փակվում է։ Վերջին անգամ այն եթեր կհեռարձակվի սեպտեմբերի 20-ին, ժամը 21։00-ին։ Ռուսական լրատվամիջոցներին լուրը հաստատել է Գարիկ Խառլամովը։ Նշենք, որ ТНТ հեռուստաալիքը ռուսաստանյան մի քանի ԶԼՄ-ի հայտնել էր հեռուստաշոուն փակելու մասին։
    16:33
    19.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Երևանում կբացվի Իրանի առևտրի կենտրոնը, որը կդառնա ԵԱՏՄ դարպասը
    Երևանում կբացվի իրանական առևտրի կենտրոն, որը կդառնա դարպաս դեպի Եվրասիական տնտեսական միություն։ Այս մասին հայտնում է իրանական «Mehr» գործակալությունը։ Առևտրի կենտրոնի բացումը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի, ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի, ինչպես նաև գործարարների և իրանական խոշորագույն արդյունաբերական կենտրոնների ղեկավարների մասնակցությամբ: 18,000 քմ մակերեսով առևտրի կենտրոնը կներառի 107 ցուցահանդեսային տաղավարներ, որոնք կարող են օգտագործվել արդյունաբերության տարբեր ոլորտների համար, որպես կոնֆերանս դահլիճ, Business-to-Business հանդիպումների համար (B2B), միջոցառումների, համաժողովների և փառատոների անցկացման հարթակ: Կենտրոնը, բացի ցուցահանդեսների անցկացման ծառայությունների մատուցումից, մարքեթինգի և հետազոտությունների ոլորտում, Հայաստանի և ԵԱՏՄ հեռանկարային շուկաներ դուրս գալու ռազմավարությունից, զբաղվելու է ֆինանսական տրանսֆերների նախապատրաստմամբ, լոգիստիկ և տրանսպորտային ծառայությունների, իրավաբանական խորհրդատվությունների, հարկային և մաքսային ծառայությունների մատուցմամբ:
    16:25
    19.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Տեսանյութ, թե ինչպես է Փաշինյանը դրժում 6 ամիս առաջ տված խոստումը
    14․03․2023թ․ մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտարարում է․ «Մենք չենք պատրաստվում որևէ կերպ Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու կամ ցեղասպանություն իրականացնելու մանդատ տալ։ Այսինքն և․․․ Մենք մանդատ չենք տա․․․ Էդ պարզ ա»։ 6 ամիս անց՝ 19․09․2024թ․ Ադրբեջանը սկսում է Արցախի վրա հարձակում՝ շփման գծի ողջ երկայնքով և մտավ Ստեփանակերտ։ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում ուղերձով դիմեց ժողովրդին՝ ըստ էության հայտարարելով, որ Հայաստանը կլինի դիտորդի դերում։ Նա հայտարարեց․ «Ուզում եմ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը ռազմական գործողությունների մեջ ներքաշված չէ և ուզում եմ հերթական անգամ արձանագրել, որ Հայստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում բանակ չունի: Լեռնային Ղարաբաղում հրետանային հարվածների պատճատռով կապի հանգույցներ են վնասված և այդ պատճառով տեղեկատվական հոսքի դժվարություններ կան։ Կոչ եմ անում, հորդորում եմ չտրվել սադրանքների, պահպանել սատնասրտություն, հետևել պաշտոնական լրահոսին։ Բոլոր հնարավոր միջոցները կձեռնարկվեն, որ ՀՀ ժողովուրդը պատշաճ կարգով բոլոր իրադարձություններից տեղեկացված լինի»։ Արդյունքում, ՀՀ իշխանության թողտվությամբ, մի քանի օրում ամբողջ Արցախը դատարկվեց հայերից։ Մանրամասն՝ տեսանյութում։
    16:15
    19.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սեպտեմբերի 19-ն ամոթի խարան է ՀՀ իշխանությունների ճակատին. Բագրատ Սրբազան
    Սեպտեմբերի 19-ը մեր պատմության ամոթի և խայտառակության օրերից մեկն է և առաջին հերթին խարան է՝ դրոշմված ՀՀ իշխանությունների ճակատին: Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։ «Հենց ՀՀ իշխանությունների հանցավոր անտարբերությունն ու անգործությունը հասցրեցին այս վիճակին։ Երբ ուղղակի իրենց աչքերի առջև մի քանի կիլոմետր հեռավորության վրա, մեր ժողովուրդը ստիպված եղավ հերթական ցեղասպանությանն առերեսվել, բնազրկվելու և գաղթի ճանապարհը բռնել։ Այս բոլորը խարան են առաջին հերթին իշխանություների ճակատին և այդպես էլ մնալու է»,-ասաց նա։ Սրբազանը նշեց, որ այս օրը խարան է նաև միջազգային հանրության ճակատին, հատկապես նրանց, որոնք երաշխավոր են եղել արցախցիների անվտանգության համար։ «Շատ արցախցիներ անցնելով ցավի և կորովի այս ճանապարհը, մեզ հետ փայփայում են տուն վերադառնալու հույսը և կամքը, մենք այլընտրանք չունենք, քան հաղթանակը: Հեռու չի լինելու այն օրը, որ մենք ազգովի դարձյալ կտոնախմբենք մեր ազատագրությունը և մեր հաղթանակները՝ վկան «Եռաբլուր»-ի և լքված մեր հեոսների շիրիմներն են»,- ասաց նա։
    16:10
    19.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Չինաստանը հայտնաբերել է 400 միլիոն տոննա նավթի պաշարներ
    Չինական արդյունահանող ընկերությունները 2023 թվականին հայտնաբերել են նոր հանքավայրեր՝ մոտավորապես 400 մլն տոննա նավթի և 400 մլրդ խոր. մետր բնական գազի պաշարներով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Չինաստանի բնական պաշարների նախարարության պլանավորման հարցերով գլխավոր մասնագետ Ու Հայյանը։ «Անցյալ տարի Չինաստանը հայտնաբերել է հանքավայրեր, որոնց պաշարները կազմում են 400 մլն տոննա նավթ, ինչպես նաև 400 մլրդ խոր. մետր գազ», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։ Ինչպես պարզաբանել է պաշտոնյան, Չինաստանն «էլ ավելի ամուր գերիշխող դիրք» է զբաղեցնում այնպիսի հանքանյութերի արդյունահանման բնագավառում, ինչպիսիք են վոլֆրամը, մոլիբդենը, անտիմոնը, բյուրեղային գրաֆիտը և ֆոսֆորիտը։ «Պետք է ասել, որ մենք մշտապես ուժեղացնում ենք մեր կարողությունները՝ ռեսուրսներով ապահովելու նոր ձևավորվող ճյուղերը, որոնք ռազմավարական նշանակություն ունեն», - հավելել է Ու Հայյանը։ Չինաստանի պետական ​​վիճակագրական վարչության տվյալներով՝ երկրի նավթի և գազի հատվածը հունվար-օգոստոսին նավթի արդյունահանումը տարեկան կտրվածքով ավելացրել է 2,1 %-ով (մինչև 142,79 մլն տոննա), իսկ բնական գազի արդյունահանումը` 6,6 %-ով (մինչև 163,7 մլրդ խոր. մետր):
    16:05
    19.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպասվում է անձրև և ամպրոպ
    Քամին՝ արևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22մ/վ արագությամբ։
    16:00
    19.09.24
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    «Երեսպաշտություն» է անվանում Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը
    Արցախի բնիկ բնակչության տեղահանությունը Հայաստանի արտգործնախարարության կողմից էթնիկ զտում որակելը երեսպաշտություն է անվանել Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը՝ համարելով, որ իրենք Ադրբեջանի տարածքը «մաքրել են»՝ «Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների զինաթափմամբ ու դուրսբերմամբ, վերականգնել են Ադրբեջանի ինքնիշխանությունը: Հայաստանի ԱԳն-ի հայտարարությանն արձագանքել է Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն:
    15:56
    19.09.24
    Ավելին