Լրահոս

2024-09-19
  • Img default alt hy
    Իրավական
    Քրեական ենթամշակույթով զբաղվող «Ջունգլիեցի Արտյոմը» հայտնաբերվել և տեղափոխվել է Վանաձորի բանտ
    Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ է տեղափոխվել Լոռու մարզի բնակիչ, 37-ամյա Արտյոմ Հարությունյանը, ում երեկ ստացված օպերատիվ տվյալներով Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի տներից մեկում հայտնաբերել, ձերբակալել, ապա ոստիկանության Լոռու մարզային վարչություն են տեղափոխել ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Արթուր Զաքարյանի, ոստիկանության Բազումի բաժնի պետ Արամ Հարությունյանի ինչպես նաև ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն Լոռու մարզի ԱԱԾ վարչության աշխատակիցների հետ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ա․ Հարությունյանը նախկինում մի քանի անգամ եղել է դատապարտված, հանցագործ աշխարհում հայտնի է որպես «Ջունգլիեցի Արտյոմ» և վերջերս է նրան, կատարած հանցանքի համար, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը ազատ արձակել, սակայն նա, ըստ օպերատիվ տվյալների, շարունակել է իրականացնել քրեական ենթամշակույթին հարիր գործողություններ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
    22:15
    19.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի ներկայացուցիչներին ներկայացվել են Հայաստանում ազատությունից զրկված անձանց խնդիրները
    Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սեպտեմբերի 19-ին հյուրընկալվել են ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության ստորաբաժանման խորհրդական Ֆիլիպ Մեյսներն ու փորձագետ Վերա Տկաչենկոն։ ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի ներկայացուցիչները Հայաստանում են քրեակատարողական և բանտային բարեփոխումների ոլորտում կարիքների գնահատման առաքելություն իրականացնելու նպատակով։ Հանդիպմանը մասնակցել են Պաշտպանի աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը, Քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության վարչության պետի տեղակալ Սեդա Ստեփանյանը և Միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Շանթ Աբու Շամը։ Հյուրերին ներկայացվել են Հայաստանում ազատությունից զրկված անձանց խնդիրները։ Զրուցակիցներն անդրադարձել են ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ կանանց, անչափահասների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովմանն առնչվող խնդիրներին։ Քննարկվել են դատարանների ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահման խցերի սննդի, բուժօգնության և փաստաբանական ծառայությունների պատշաճ տրամադրմանն առնչվող հարցեր։ Պաշտպանի ներկայացուցիչները նշել են, որ վերոնշյալ խնդիրներն ունեն հրատապ լուծման կարիք՝ ազատությունից զրկված անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանության համար։ Հանդիպման ավարտին հյուրերը շնորհակալություն են հայտնել ընդունելության և բովանդակալից քննարկման համար։
    22:00
    19.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սիսիան-Տաթև ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել․ կան տուժածներ
    Սեպտեմբերի 19-ին, ժամը 14:34-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հաղորդում են ՆԳՆ փրկարար ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Տաթև ավտոճանապարհի 28-րդ կմ-ին «Iveco» մակնիշի բեռնատարը (վարորդներ՝ Մ․ Մ․ Ն․, ծնված 1982 թ. և Հ․ Հ․ Բ․, ծնված 1984 թ.) կողաշրջվել է․ վարորդներն արգելափակվել են ուղեխցիկում: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից: Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան և վարորդներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են կայուն:
    21:45
    19.09.24
    Ավելին
  • Արցախ
    «Սրբապղծության նոր փուլ են սկսել». ՔՊ-ն մենակ է թողել արցախցիներին Եռաբլուրում
    Արցախից տեղահանված ու Հայաստանում ապաստանած արցախցիներին հյուր անվանող Հայաստանի իշխանությունն այսօր Եռաբլուր չի այցելել: Ինչպես մեկ տարի առաջ Արցախում, այսօր էլ Հայաստանում Արցախի վտարանդի իշխանությունը առանց փաշինյանական իշխանության է հիշատակել արցախահայերի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ցեղասպանության տարելիցը: Այն, որ Բաքվի գործողությունները ցեղասպանության տարրեր են պարունակում, կասկած չունեն միջազգային հեղինակավոր բազմաթիվ կազմակերպություններ ու իրավապաշտպաններ:
    21:40
    19.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Փաշինյանի հայտարարությունները ողջախոհության սահմաններից դուրս են․ Զախարովա
    ՀԱՊԿ-ի կողմից ՀՀ ինքնիշխանությանը սպառնացող վտանգի մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ողջախոհության սահմաններից դուրս են, հայտարարել է ՌԴ ԱԳն պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Այդ հայտարարությունները ողջախոհության սահմաններից դուրս են և իրականությանը չեն համապատասխանում, որովհետև եթե ձեզ ինչ-որ բան է «սպառնում», հատկապես ձեր ազգային անվտանգությանը, ապա ի՞նչ իմաստ ունի ասել, որ Հայաստանը դեռ մնում է ՀԱՊԿ-ում։ Եթե մնում է, նշանակում է՝ դրա մեջ ինչ-որ նպատակահարմարություն են տեսնում: Ընդ որում, նրանք միևնույն ժամանակ ասում էին, թե ՀԱՊԿ-ն է դուրս եկել Հայաստանից։ Այս ամենը հակասության մեջ է մտնում սթափ դատողության ու տրամաբանության հետ»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
    21:35
    19.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հանրային ռադիոյի տնօրենը չի պատրաստվում հեռացնել Բաքվի ժամացույցը․ Mediahub.am
    Mediahub.am-ը գրում է․Հանրային ռադիոյի նորանշանակ տնօրեն Արմեն Քոլոյանը, որը մինչ այդ «Ազատություն» ռադիոկայանի աշխատակից էր, երեկվանից Հանրային ռադիոյի նյուզրումում տարբեր երկրների ժամանակը ցույց տվող ժամացույցներ է փակցրել պատին, և այդ ժամացույցների մեջ կան նաև մեր թշնամական երկու պետությունների՝ Բաքվի ու Անկարայի ժամանակը ցույց տվող ժամացույցներ։ Այսուհետ Հանրային ռադիոյի աշխատակիցները ոչ միայն Երևանի, Մոսկվայի, Թեհրանի, Թբիլիսիի ու Լոնդոնի, այլև Բաքվի և Անկարայի ժամացույցների ներքո կաշխատեն։ Եւ սա, բնականաբար, հարուցել է ռադիոյի շատ աշխատակիցների վրդովմունքը, հատկապես, որ այնտեղ աշխատում է նաև Բաքվի կողմից սանձազերծված պատերազմում զոհվածի մայր։ Ընդ որում, այս ամենը տեղի է ունեցել երեկ՝ Արցախը հանձնելու տարելիցի նախօրեին։ Հիրավի, սա «հրաշալի նվեր է» իշխանությունների «սրտի տնօրենի» կողմից Հանրային ռադիոյի աշխատակիցներին։ Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանը MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ դա իր նախաձեռնությունն է եղել․ «Իմ նախաձեռնությունն է, աշխարհի բոլոր նյուզռումերում կան բազմաթիվ ժամացույցներ, որոնք ցույց են տալիս տարբեր երկրների քաղաքների ժամանակը, երբ որ, օրինակ, հաղորդագրություն ենք ստանում, որ այսինչ քաղաքում ինչ-որ հանդիպում է տեղի ունենում, և գրվում է, որ տեղական ժամն է։ Ուստի, ավելի հեշտ կողմնորոշվելու համար մարդիկ նայում են ժամին և հասկանում են, որ եթե Երևանում ինչ-որ մի ժամ է, ապա այդ քաղաքում մեկ ուրիշ ժամ է։ Ընդամենը դա է»։ -Իսկ Բաքվի Հանրային ռադիոյում Երևանի ժամանակով ժամացույց կա՞։ -Ես չգիտեմ, ես այնտեղ չեմ եղել, ես եղել եմ Բաքվում 1960-ականներին, մեզ դպրոցով էին տարել Սովետի ժամանակներում, ես չգիտեմ՝ Բաքվի Հանրային ռադիոյում ինչ տրամադրություններ են և, մեղմ ասած, անտարբեր եմ, թե ինչ են մտածում Ադրբեջանի Հանրային ռադիոյի աշխատակիցները։ -Վստահ եմ՝ Դուք շատ լավ տեղյակ եք մեր հասարակության էմոցիաներից այս հարցում, հատկապես, որ այս ամենը տեղի ունեցավ Հանրային ռադիոյում իշխանափոխությունից հետո, երբ Դուք դարձաք տնօրեն և Արցախի հանձնման տարելիցի այս օրերին։ -Ես հասկանում եմ, այդ թայմինգը ընդամենը զուգադիպություն է, և ենթադրել, որ դրանում ինչ-որ հատուկ մեսիջ է եղել, պարզապես աբսուրդ է։ Էդ ժամացույցները մենք կարող էինք դնել ավելի շուտ, եթե դրանք պատրաստ լինեին, որովհետև դրանք պետք է պատրաստ լինեին որոշակի ժամկետում, բայց մեզ ասացին, որ դեռ չկան, պատվիրել են, որ էնտեղ գրությունները պետք է գրվեն, և այդ ամեն ինչը պատրաստ է եղել երեկ չէ առաջին օրը, և հաջորդ օրը տեղադրել են։ Այսինքն՝ ես էդ բոլոր մեղադրանքները, թե «այ սենց, հատուկ Արմեն Քոլոյանը՝ սորոսական, Արևմուտքից եկել է, որ ցավ պատճառի մարդկանց», դա պարզապես համարում եմ աբսուրդ։ Եւ, ես բոլոր նրանց, ովքեր վրդովվել էին, այսօր մենք շատ անկեղծ խոսակցություն ենք ունեցել, և իմ տեսակետը հայտնել եմ, որ, ժողովուրդ ջան, մենք պարտավոր ենք հաշվի նստել, որ աշխարհում, գուցե դժբախտաբար, դա ես չեմ ուզում մեկնաբանել, կա Ադրբեջան անունով երկիր, որն ունի Բաքու անունով մայրաքաղաք, և կա Թուրքիա անունով երկիր, որն ունի Անկարա անունով մայրաքաղաք։ -Իսկ իրենց համար Հայաստան անունով երկիր՝ Երևան անունով մայրաքաղաքով, գրեթե չկա, Բաքուն անընդհատ ասում է, որ Երևանը իրենցն է։ -Ինձ չի հետաքրքրում, թե նրանք ինչ են անում, ինձ հետաքրքրում է, թե ես ինչ եմ անում։ Ես աշխատել եմ միջազգային ռադիոկենտրոնում, որտեղ կան բոլոր 23 լեզուներով հեռարձակվող երկրների դրոշները, և էնտեղ կա և՛ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան, որոնք հիմա եղբայրասպան պատերազմի մեջ են, և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը, և դա փաստ է, ոչ ոք կասկածի տակ չի առել, որովհետև բոլորը հասկանում են, որ կան պատմական իրողություններ։ -Դուք, ամեն դեպքում, ոչ թե միջազգային, այլ Հայաստանի Հանրային ռադիոյի տնօրենն եք, և ինքներդ ասացիք, որ Ձեզ ասում են՝ սորոսական, ես ավելացնեմ, որ սրանից հետո, վստահաբար երևի ավելի շատ, կասեն, որ Դուք նաև նիկոլական եք կամ իշխանական։ Ուստի, արդյո՞ք սա հենց իշխանությունների ցանկությամբ կամ պնդմամբ չի կատարվել Ձեր կողմից։ -Ոչ, ոչ, հարգելի Վահե, դա եղել է իմ գաղափարը, ես եղել եմ շատ երկրների լրատվական կենտրոններում, ես տեսել եմ դա․․․ Ես Ձեզ մի բան էլ ասեմ՝ Դուք երբևէ եղե՞լ եք Թուրքիայում։ -Ոչ, չեմ եղել, առիթի դեպքում գուցե լինեմ, քանզի մեր պատմական հայրենիքի մի մասն այնտեղ է, կցանկանամ տեսնել։ -Դե, շատ բարի, որ այդպես եք մտածում, բայց Դուք գիտեք, չէ՞, որ կա, ենթադրենք, Երևան-Անկարա չվերթ։ Հիմա, մարդիկ, որ գնում են աէրոպորտ, և տեսնում են՝ այնտեղ գրված է Անկարա, և այնտեղ աշխատող դիսպետչեր մի ազնիվ հայորդի կամ հայ աղջիկ հայտարարություն է անում, որ «Երևան-Անկարա չվերթը պատրաստվում է թռիչքի, խնդրում եմ՝ չուշանալ», էդտեղ կոգնիտիվ դիսոնանս չկա՞։ -Ոչ, չկա, որովհետև տարիներ շարունակ Անկարա գնացել-եկել ենք, նաև Անկարայից բերված հագուստ ենք հագնում, բայց դեպի Բաքու չվերթ երբեք չենք ունեցել, Բաքվի հետ առևտուր չենք արել, բացի այդ՝ Անկարան Հայաստանի տարածքային ամբողջականությանը՝ գոնե ուղիղ տեքստով, չի սպառնում, ինչպես Բաքուն։ -Հարգելի՛ Վահե, երբ որ մենք լրատվություն ենք կարդում, որ Բաքվում տեղի կունենա COP 29-ի գագաթնաժողով, մենք այդ քաղաքի անունն ասո՞ւմ ենք։ -Պարոն Քոլոյան, խնդիրը այդ քաղաքի անունը լրատվությամբ տալը չէ, վստահ եմ՝ շատ լավ հասկանում եք, որ խնդիրը Հայաստանի Հանրային ռադիոյում թշնամական երկրի մայրաքաղաքի անունը հատուկ շեշտելն է ու դրա ներքո աշխատելն է։ Մեզ պե՞տք է Բաքվի ժամանակը։ Եթե պետք է, թող ինտերնետում ճշտեն, դժվա՞ր է։ -Մի րոպե, Հանրային ռադիոն էլ է, չէ՞, ասում, որ Բաքվում կլինի սա, կլինի նա։ Իսկ ինչո՞ւ Դուք չեք վրդովվում, թե՝ «ես չեմ ասի էդ քաղաքի անունը»։ -Ես ասում եմ այդ քաղաքը, որովհետև այդ քաղաքը կա, բայց մեր լրատվամիջոցի՝ MediaHub-ի նյուզռումում Բաքու անունը կամ Բաքվի ժամանակը ցույց տվող ժամացույց փակցված չէ։ -Այդ քաղաքը ոչ միայն կա, այլև այդ քաղաքում կա ժամանակ։ Ես ոչ այդ քաղաքն եմ գովազդում, ոչ այդ քաղաքի երգերն եմ միացնում, երբ որ Սովետի ժամանակ հինգն անց կեսին հայերի կեսը մուղամ էր լսում կայֆով, ոչ ոք չէր հարցնում՝ բա խի՞ եք լսում․ էն ժամանակ էլ էինք թշնամի։ Իսկ հիմա ես Ձեզ ասում եմ, որ ընդամենը սա տեղեկատվական նշանակություն ունի, որ եթե պատին էլի տեղ լիներ, ես կավելացնեի Սիդնեյը, Հոնոլուլուն, Կատմանդուն, Տոկիոն և Նյու Դելին, որովհետև դրանք շատ կարևոր մայրաքաղաքներ են։ -Եթե Հանրային ռադիոյի աշխատակիցները, ամեն դեպքում, պնդեն, որ պետք է հեռացնեք Բաքվի և Անկարային ժամացույցները նյուզռումից, քանզի նրանք չեն ուզում դրա ներքո աշխատել, հակատակ դեպքում՝ դիմում կգրեն և կհեռանան, Դուք ինչպե՞ս կվարվեք, կհեռացնե՞ք առնվազն գոնե Բավքի ժամացույցը ռադիոյից։ -Գիտե՞ք ինչ, ես կարող եմ հենց հիմա select all և Delete անել ընդհանրապես բոլոր տեղեկությունները Բաքվի և Անկարայի մասին․․․ -Ես միայն Բաքվի ժամացույցը նկատի ունեմ, դա կհեռացնե՞ք։ -Ոչ, ես դա չեմ հեռացնի, որովհետև դա տեղեկատվական նշանակություն ունի։ Ովքեր դրանում տեսնում են հատուկ մեսիջ, այդ մարդիկ, իմ համոզմամբ, ոչ համաչափ են գնահատում իրավիճակը, որովհետև, իմ կարծիքով, մենք չենք կարող ենթադրել, որ այդ քաղաքը չկա կամ հարևան մյուս երկրի քաղաքը չկա։ Այո, թշնամական քաղաքներ են, մեզ վրա ճնշումներ են գործադրում, բայց այդ քաղաքները գոյություն ունեն։
    21:30
    19.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Երկկողմ հարաբերությունները վերջին տարիներին ունեն դինամիկ բնույթ. վարչապետը՝ Գերմանիայի Բունդեսթագի հանձնաժողովի նախագահին
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթին: Նիկոլ Փաշինյանը ողջունել է Միխայել Ռոթի այցը Հայաստան և կարևորել Գերմանիայի հետ միջխորհրդարանական համագործակցության հետևողական զարգացումն ու ընդլայնումը: Վարչապետն ընդգծել է Գերմանիայի հետ նաև տնտեսական փոխգործակցության շարունակական զարգացման անհրաժեշտությունը և նշել, որ երկկողմ հարաբերությունները վերջին տարիներին ունեն դինամիկ բնույթ: Միխայել Ռոթը շեշտել է Հայաստանի խորհրդարանի գործընկերների հետ ակտիվ և սերտ համագործակցության փաստը՝ հավելելով, որ այդ փոխգործակցությունը ծավալվում է նաև միջազգային հարթակներում: Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններին, մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքին վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանը շեշտել է, որ ՀՀ Կառավարության համար ժողովրդավարության զարգացումը և ժողովրդավարական բարեփոխումներն ունեն ռազմավարական նշանակություն, և այդ ուղղությամբ քայլերը կրելու են հետևողական բնույթ: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին, երկու երկրների միջև սահմանազատման գործընթացին, ինչպես նաև ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին` ուղղված տարածաշրջանային տրանսպորտային հաղորդուղիների ապաշրջափակմանը: Վերոնշյալ թեմաների շուրջ վարչապետը ներկայացրել է հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումները: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային, միջազգային նշանակության այլ հարցերի շուրջ:
    21:15
    19.09.24
    Ավելին
  • Արցախ
    Տա՛ր ինձ տոն, լի՜. ամուսիններին, որդիներին ու եղբայրներին Արցախում թողած կանայք
    Արցախցիների գաղթի, լացի անավարտ ճանապարհը անժամկետ կանգ է առել Երևանի բարձունքներից մեկում՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: «Ինձ տուն տա՛ր». որդիների, ամուսինների ու եղբայրների շիրիմներին այցելած արցախցիների միակ ցանկությունն է այսօր:
    21:10
    19.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հանրային Ռադիոյի պատերը պղծվել են երկու անգամ. Տիգրան Քոչարյան
    Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հանրային Ռադիոյի պատերը պղծվել են երկու անգամ: Առաջին անգամ 2018- ին, երբ տնօրեն Մարկ Գրիգորյանը հպարտությամբ կախեց այս ցուցանակը հայտնի ջարդած դռան կողքը: Ինչից հետո փոխտնօրեն Լիկա Թումանյան պոկեց այն ու տարավ պահեց իր դարակում, որպեսզի այլևս այդ ֆոկուսը չանեն: Հայտնի պատմություն էր: Երկրորդ անգամ պատերը պղծվեցին այսօր, երբ Ռադիոլուրի սենյակում փակցվեցին Բաքվի և Անկարայի ցուցանակները: Սիրելի աշխատակիցներ, ձեզանից պահանջվում է միայն մի բան, այդ զիբիլները պոկել ու դուրս շպրտել չորրորդ հարկի պատուհանից: Հավատացեք դա ամենճիշտ որոշումն է և ձեզ դրանից ոչ մի բան չի լինի: Ի՜ գործ, ընկերներ: Այլապես վաղը թուրքի դրոշ եք համբուրելու, եթե իհարկե ողջ մնաք»:
    21:00
    19.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջեքի Սփիըրի հետ ջերմ հանդիպում ունեցանք. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
    «ԱՄՆ նախկին կոնգրեսական, շատ սիրելի Ջեքի Սփիըրի հետ ջերմ հանդիպում ունեցանք այսօր»: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում տեսանյութին կից գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:
    20:45
    19.09.24
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 20։30 Նրան նույնիսկ իր կաբինետում չեն լսում. զայրացել է Փաշինյանը
    Հայլուր 20։30 Նրան նույնիսկ իր կաբինետում չեն լսում. զայրացել է Փաշինյանը
    20:30
    19.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կարեն Անդրեասյանի շռայլ ժեստն ու թափանցիկ ակնարկը Տաթևիկ Գրիգորյանին. 168.am
    Այն, ինչ վերջին դատական նիստերին կատարվում է  այդ դահլիճում, վեր է ցանկացած երևակայությունից: Տաթևիկ Գրիգորյանն ամենաչլսված վարքագիծն է ցուցաբերում դատական նիստերի ժամանակ՝ որևէ մեկի մոտ դույզն-ինչ կասկած չհարուցելով առ այն, ինչի մասին գրել էինք մենք, և ինչի մասին համակարգում գիտեն բոլորը: Տաթևիկ Գրիգորյանին խոստացել են Վերաքննիչ քրեական դատարան տանել, եթե վերջինս մեղադրական դատական ակտ կայացնի Հրայր Թովմասյանի նկատմամբ, ինչին և վերջինս անշեղորեն գնում է, իսկ հիմա դա կանի կրկնապատկված ջանքերով:
    20:26
    19.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իսրայելցի գործարարը ձերբակալվել է Նեթանյահուի սպանության նպատակով դավադրություն կազմելու համար
    Իսրայելի մեկ քաղաքացի ձերբակալվել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների սպանության նպատակով դավադրության մեջ ներգրավված լինելու կասկածանքով։ Այս մասին հայտնել են Իսրայելի անվտանգության ծառայությունները՝ նշելով, որ դավադրության հետևում կանգնած է Իրանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։ Իսրայելի ոստիկանությունը և ներքին հետախուզությունը հայտնել են, որ տղամարդը երկու անգամ մաքսանենգ ճանապարհով տեղափոխվել է Իրան և գումար է ստացել այդ առաքելությունները կատարելու համար: Համատեղ հայտարարության մեջ իսրայելական գերատեսչությունները նշել են, որ կասկածյալն իսրայելցի գործարար է, որն ապրել է Թուրքիայում և այնտեղ ունեցել է կապեր, որոնք օգնել են նրան Իրան մտնել: Ըստ հայտարարության՝ կասկածյալը, որի անունը չի նշվում, ձերբակալվել է օգոստոսին, նրա թիրախներն են եղել Իսրայելի վարչապետը, պաշտպանության նախարարը և Իսրայելի «Շին Բեթ» ներքին անվտանգության ծառայության ղեկավարը։ Կասկածյալը, ենթադրաբար, Թուրքիայից անցել է Իրան, որտեղ հանդիպել է Էդդի անունով իրանցու հետ, որը նրան հանձնարարել է «տարբեր անվտանգության առաքելություններ իրականացրել Իսրայելի ներսում իրանական վարչակարգի համար»։ Ըստ հայտարարության՝ դա ներառել է գումարի կամ զենքի փոխանցում, Իսրայելում տարբեր մարդաշատ վայրերի լուսակարում և այլն։ Իսրայելական կողմը հայտնել է, որ գործարարը, ենթադրաբար, պահանջել է 1 միլիոն դոլար կանխավճար։ Իսրայելը մեղադրվում է Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման ղեկավար Իսմայիլ Հանիյեի և Բեյրութում «Հեզբոլլահ» խմբավորման հրամանատարի սպանության մեջ։
    20:25
    19.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Էջմիածնում բախվել են մեքենաներ․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
    Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում «Սուրբ Հռիփսիմե» եկեղեցու հարևանությամբ բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 36-ամյա Հայկ Կարախանյանի վարած «Nissan» մակնիշի և 47-ամյա Զոհրաբ Առաքելյանի վարած «ՎԱԶ 21010» մակնիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով Վ. Առաքելյանի ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 78-ամյա Մարտիրոս Գյոզալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Բախման հետևանքով «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին և հայտնվել բնակչի կիսակառույց շինության մոտ:
    20:15
    19.09.24
    Ավելին
  • Միջազգային
    Վախով են քնում-արթնանում Բեյրութում. իսրայելական ներխուժում՝ մահաբեր պայթյուններից հետո՞
    Պատերազմի նոր փուլ սկսելու մասին Իսրայելի պաշտպանության նախարարի հայտարարությունից ժամեր անց Թել Ավիվը լուսադեմին նոր հարվածներ է հասցրել Լիբանանի հարավին: Reuters-ը գրում է, որ իսրայելական օդուժի թիրախում են եղել «Հեզբոլա» շարժման դիրքերը: Լիբանանում հաղորդակցության միջոցների պայթյունների հետևանքով զոհերի թիվն ամեն ժամ ավելանում է, 3 հազարն անցնում է վիրավորների թիվը:
    20:05
    19.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ-ն կազմակերպում է աշխատանքային քննարկում էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիրների վերաբերյալ
    Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 14:00-ին, Ազգային ժողովի 334 դահլիճում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կազմակերպում է աշխատանքային քննարկում «էլեկտրական էներգիայի մատակարարման ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից: Քննարկմանը հրավիրված են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:
    20:00
    19.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Արարատում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութի տեղափոխման դեպք
    Ապօրինի փայտանյութի տեղափոխման կանխարգելմանն ուղղված Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների համատեղ հետևողական միջոցառումների ընթացքում Արարատի մարզի Արբաթ բնակավայրում զննության է ենթարկվել «DAF» մակնիշի բեռնատար, որում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութ։ Այս մասին հայտնում է Հայաստանի հանրապետության Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։ «Բեռնատարի վարորդ Ս.ՈՒ.-ն չունենալով համապատասխան փաստաթղթեր փորձել է տեղափոխել «հաճարենի» ծառատեսակից պատրաստված մոտ 19խմ տախտակ։ Ապօրինի փայտանյութով բեռնված ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։ Դեպքի առթիվ հարուցվել է վարչական վարույթ: Գործի նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին»,-ասված է հայտարարության մեջ:
    19:48
    19.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Արմեն Տոնոյանը հետախուզվում է
    Ոստիկանության Ախուրյանի բաժնի կողմից հետախուզվում է 1983 թվականին ծնված Արմեն Տոնոյանը: Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Ախուրյանի կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02:
    19:45
    19.09.24
    Ավելին
  • Քաղաքական
    Էդ աննորմալ բան ա. Արցախի հայաթափման տարելիցին Փաշինյանի կաբինետում քննարկում են խճի որակը
    Այսօր կառավարության նիստում ոչ մի բառ չեն ասել մեկ տարի առաջ Արցախին ու ողջ հայերին պատուհասած աղետի մասին: Փաշինյանին անհանգստացնում է բիտումի, խճի որակը, որ հանրային վայրերում ծխելն արգելված է, բայց մարդիկ ծխում են: Նիստին հակածխախոտային քարոզի ժամանակ վարչապետի տրամադրությունը նկատելիորեն բարձրացել է:
    19:30
    19.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Իրանի նախագահը շնորհավորել է Հայաստանին անկախության տոնի առիթով
    Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհավորել է Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին Անկախության տոնի առիթով, հայտնում է IRNA–ն: Փեզեշքիանը առանձին շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին: «Իրանի Իսլամական Հանրապետությունն առաջին երկրներից էր, որը ճանաչեց Հայաստանի անկախությունը, և այդ օրվանից երկու երկրները լավ հարևաններ են»,–նշել է Իրանի նախագահը Հայաստանի վարչապետին ուղղված ուղերձում: Նախագահին ուղղված ուղերձում Փեզեշքիանը հույս է հայտնել, որ առաջիկա տարիներին երկու բարեկամ և հարևան երկրների հարաբերություններն ավելի կխորանան տարբեր հարթություններում, ինչը օգուտ կբերի երկու երկրների ժողովուրդներին: Փեզեշքիանը նաև ուրախություն է հայտնել Իրանի և Հայաստանի միջև ամուր և կայուն կապերի կապակցությամբ, որոնք աստիճանաբար զարգանում են:
    19:15
    19.09.24
    Ավելին