Լրահոս
2024-09-20
-
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՕրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ:Ավելին09:3520.09.24 -
ՀասարակականԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերումՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:3020.09.24 -
Հասարակական«Վայոց ձոր» բժշկական կենտրոնում 32-ամյա ծննդկանի երեխան մահացած է ծնվելSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում «բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սեպտեմբերի 14-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել «Վայոց Ձոր» բժշկական կենտրոնից և հայտնել են, որ սեպտեմբերի 13-ին նշված բժշկական կենտրոնում ծննդաբերության նպատակով նույն օրը իրենց է դիմել մի ծննդկան։ Պարզվել է, որ ծննդաբերության ընթացքում «պորտալարի արտաանկման» պատճառով երեխան մահացած է ծնվել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ծննդկանը Վայոց Ձորի մարզի բնակիչ 32-ամյա Ծ. Վ.-ն է:Ավելին00:0620.09.24
2024-09-19
-
ՀասարակականՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է Երևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 12-18-ը: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️Կենտրոն վարչական շրջանում սեպտեմբերի 14-17-ը, ◾️Նոր Նորքում՝ սեպտեմբերի 13-16-ը, ◾️Արաբկիրում՝ սեպտեմբերի 13-18-ը, ◾️Շենգավիթում՝ չի գերազանցել։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️Արաբկիրում՝ սեպտեմբերի 13-ին և 15-ին, ◾️Կենտրոն վարչական շրջանում, Նոր Նորքում և Շենգավիթում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։Ավելին23:5819.09.24 -
ՔաղաքականԱյդպես էլ ՊՆ-ն չհրապարակեց իր նահատակ զինծառայողների անունները. Գեղամ Մանուկյան«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է 2023 թվականին Արցախի դեմ ադրբեջանական ռազմական ագրեսիայի զոհերի անունները և գրել. «Աղոթեք նրանց հոգու հանգստության համար.... Այդպես էլ ՀՀ պաշտպանության նախարարությունը չհրապարակեց իր նահատակ զինծառայողների անունները: 2023 Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԴԵՄ ՍԱՆՁԱԶԵՐԾԱԾ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱԳՐԵՍԻԱՅԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՊԱՇՏՊԱՆՈւԹՅԱՆ ԲԱՆԱԿԻ ԶՈՀՎԱԾ ԵՎ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ 1. Աբաղյան Արարատ 2. Աբաղյան Վիտալի 3. Աբրամյան Յուրի 4. Աբրահամյան Արմեն 5. Ադամյան Բաբկեն 6. Ադամյան Նիկոլայ 7. Ազիզյան Արմեն 8. Աթաբեկյան Արմո 9. Աթայան Սերգեյ 10. Ալթունյան Սուրեն 11. Աղամալյան Սամվել 12. Աղաջանյան Անդրանիկ 13. Աղաջանյան Արթուր 14. Աղասյան Ժորա 15. Աղավելյան Արայիկ 16. Այվազյան Անդրեյ 17. Այվազյան Ռուսլան 18. Անանյան Լեռնիկ 19. Անտոնյան Աշոտ 20. Ապրեսյան Հայկ 21 Առաքելյան Արայիկ 22. Առաքելյան Արմեն 23. Առաքելյան Իշխան 24. Առաքելյան Ստեփան 25. Առստամյան Արսեն 26. Առստամյան Արմեն 27. Առուստամյան Նվեր 28. Ասրիյան Սասուն 29. Ավագյան Անդրանիկ 30. Ավանեսյան Արտակ 31. Ավանեսյան Գեւորգ 32. Ավանեսյան Նվեր 33. Ավանեսյան Սասուն 34. Ավանեսյան Վալերիկ 35. Ավետիսյան Ռոբերտ 36. Ավետիսյան Ռոման 37. Ավետիսյան Տիգրան 38. Ավշարյան Արսեն 39. Բաբայան Արման 40. Բաբայան Արմեն 41. Բալայան Բորիս 42. Բալայան Գրիգորի 43. Բալայան Կարեն 44. Բալայան Միխայիլ 45. Բաղդասարյան Արամ 46. Բաղդասարյան Արտյոմ 47. Բաղդասարյան Գոռ 48. Բաղդասարյան Հովհաննես 49. Բաղիրյան Կամո 50. Բաղմանյան Մխիթար 51. Բաղմանյան Ներսես 52. Բաղմանյան Վարդան 53. Բաղրամյան Բաղդամ 54. Բաղրամյան Երեմ 55. Բարսեղյան Էդուարդ 56. Բարսեղյան Սերգեյ 57. Բարսեղյան Վահագն 58. Բեկնազարյան Օնիկ 59. Գաբրիելյան Աբել 60. Գաբիելյան Նվեր 61. Գաբրիելյան Սամվել 62. Գալստյան Իգոր 63. Գասպարյան Արմեն 64. Գասպարյան Վրեժ 65. Գեւորգյան Կառլեն 66. Գեւորգյան Սասուն 67. Գրիգորյան Մարատ 68. Գրիգորյան Նվեր 69. Գրիգորյան Շաբո 70. Գրիգորյան Սերգեյ 71. Գրիգորյան Սեւակ 72. Դադալյան Վաչագան 73. Դադամյան Վարդան 74. Դադայան Մհեր 75. Դանիելյան Զորի 76. Դանիելյան Էդուարդ 77. Եսայան Գուրգեն 78. Եսայան Սերոբ 79. Զաքարյան Մարատ 80. Էյլազյան Միքայել 81. Թամրազյան Արամ 82. Թամրազյան Արմեն 83. Թեւանյան Դավիթ 84. Թովմասյան Սամվել 85. Թումանյան Հրաչյա 86. Ժելեզնյակ Ռոբիկ- 87. Իսրաելյան Արամ 88. Իսրաիլյան Գրիգորի 89. Իսրայելյան Անդրեյ 90. Իսրայելյան Արայիկ 91. Իսրայելյան Արտակ 92. Իսրայելյան Վարդան 93. Խաչատրյան Լեւոն 94. Խաչատրյան Ռազմիկ 95. Կարապետյան Գրիգորի 96. Կաֆյան Գեղամ 97. Կիրակոսյան Արթուր 98. Կիրակոսյան Պողոս 99. Հակոբյան Գագիկ 100. Հակոբջանյան Ռոման 101. Հայրապետյան Գրիգորի 102. Հայրապետյան Վանիկ 103. Հայրյան Աբրահամ 104. Հայիրյան Լավրենտ 105. Հարությունյան Անդրանիկ 106. Հարությունյան Գարեգին 107. Հարությունյան Սամվել 108. Հովհաննեսյան Վանյա 109. Հովհաննիսյան Հովսեփ 110. Հովսեփյան Անդրանիկ 111. Հովսեփյան Արթուր Կարոյի 112. Հովսեփյան Արթուր Վիկտորի 113. Հովսեփյան Հայկ 114. Հոռումյան Գարիկ 115. Ղալայան Խաչատուր 116. Ղարայան Զորիկ 117. Ղուկասյան Սոս 118. Մազուլյան Սերոբ 119. Մաթեւոսյան Արայիկ 120. Մաթեւոսյան Գագիկ 121. Մաթեւոսյան Հրայր 122. Մանգասարյան Նորայր 123. Մանուկյան Միքայել 124. Մարտիրոսյան Կարեն 125. Մինասյան Սամվել 126. Միրզաբեկյան Վահագ 127. Միքայելյան Գենադի 128. Միքայելյան Մասիս 129. Մկրտչյան Արայիկ 130. Մկրտչյան Մարտիրոս 131. Մնացականյան Արման 132. Մնացականյան Տիգրան 133. Մովսեսյան Մհեր 134. Մուսայելյան Խոսրով 135. Նագայցեվ Ալեքսեյ 136. Նազարյան Ֆուրման 137. Շահբարյան Արսեն 138. Շահբարյան Դավիթ 139. Շեկյան Արայիկ 140. Պետրոսյան Անդրանիկ 141. Պետրոսյան Արմեն 142. Պետրոսյան Հայաստան 143. Պետրոսյան Սամվել 144. Պողոսյան Արցախ 145. Պողոսյան Նելսոն 146. Ջավադյան Ղարիբ 147. Սահակյան Սամվել 148. Սահակյան Վագիֆ 149. Սաղյան Ազնավուր 150. Սարգսյան Արշակ 151. Սարգսյան Արտակ 152. Սարգսյան Գեւորգ 153. Սարգսյան Դավիթ 154. Սարգսյան Էդուարդ 155. Սարգսյան Սամվել 156. Սարգսյան Վարդան Արմավիրի 157. Սարգսյան Վարդան Ռազմիկի 158. Սարգսյան Վիտալի 159. Սարիբեկյան Վահրամ 160. Սեւլիկյան Մխիթար 161. Սիմոնյան Վիտալի 162. Սոլակյան Ֆերդինանդ 163. Ստեփանյան Արայիկ 164. Ստեփանյան Արսեն 165. Ստեփանյան Նարեկ 166. Ստեփանյան Սամվել 167. Ստեփանյան Վրեժ 168. Վանյան Ռոբերտ 169. Վարդանյան Մանվել 170. Ցականյան Սարգիս 171. Փարամազյան Նվեր 172. Քոչարյան Արթուր 173. Օհանյան Նվեր 174. Օհանյան Ավետիք 175. Օհանյան Սուրեն 176. Օհանջանյան Յուրի 177. Փարամազյան Արաբո 178. Աբաղյան Ներսես 179. Ազիզյան Վիլեն 180. Առուշանյան Վաչիկ 181. Ավետիսյան Ալբերտ 182. Բաբայան Անդրանիկ 183. Խաչատրյան Մարատ 184. Հակոբյան Կառլեն 185. Հովսեփյան Հայկ 186. Միրզաբեկյան Արշակ 187. Միրզոյան Աբել 188. Աթաջանյան Վարդան 189. Աղաբեկյան Մհեր 190. Ավանեսյան Ալիկ 191. Ավանեսյան Արամ 192. Ավանեսյան Դավիթ 193. Ավանեսյան Սերգեյ 194. Բաբայան Արեն 195. Բալասանյան Զավեն 196. Բեգլարյան Լեոնիդ 197. Եգորյան Կարեն 198. Եղիյան Արսեն 199. Թելյան Ռոման 200. Ծատրյան Սամվել 201. Հակոբյան Անդրանիկ 202. Հայրապետյան Լեռնիկ 203. Հայրիյան Սուրեն 204. Մարկոսյան Արսեն 205. Մելքումյան Ներոն 206. Անոնյան Արմեն 207. Ավակիմյան Գրիգորի 208. Ավանեսյան Արթուր 209. Ավանեսյան Կարեն 210. Ավանեսյան Պարույր 211. Արամյան Անդրեյ 212. Արզումանյան Մխիթար 213. Արզումանյան Վիլեն 214. Բաղդասարյան Սասուն 215. Բաղրյան Աշոտ 216. Գասպարյան Արսեն 217. Գրիգորյան Արթուր 218. Դադամյան Վիկտոր 219. Դանիելյան Արթուր 220. Զաքարյան Հենրիխ 221. Խաչատրյան Արցախ 222. Կարապետյան Վիտալի 223. Հակոբյան Արսեն 224. Հայրապետյան Ժորիկ 225. Հայրապետյան Հարություն 226. Հովսփյան Նարեկ 227. Մարտիրոսյան Արամ 228. Մարտիրոսյան Էրիկ 229. Շումանյան Նվեր 230. Ջամալյան Մարատ 231. Սարգսյան Մարատ 232. Ստեփանյան Նելսոն 233. Ավանեսյան Վլադիմիր 234. Բաղդասարյան Վրեժ 235. Իշխանյան Արթուր 236. Մելքումյան Կարեն 237. Առաքելյան Սասուն 238. Գարախանյան Ալեքսանդր 239. Բալայան Արմեն 240. Ղազարյան Գեղամ 241. Ղուկասյան Գոռ 242. Անտոնյան Գոռ 243. Ադայան Էդուարդ 244. Հարությունյան Ռաֆիկ 245. Գասպարյան Վալերիկ 246. Մամունց Վահե 247. Սարգսյան Տիգրան 248. Ավանեսյան Տիգրան 249. Հարությունյան Փայլակ 250. Ադամյան Բաբկեն 251. Մելքումյան Կարեն 252. Բաղդասարյան Վրեժ 253. Զաքարյան Ամրամ 254. Մնացականյան Միքայել 255. Ահարոնյան Ռաման 256. Աղասյան Արայիկ 257. Հարությունյան Արմեն 258. Ստեփանյան Գեղամ 259. Սարգսյան Նարեկ 260. Անդրեասյան Վալերի 261. Ավետիսյան Ռոբերտ 262. Միրզոյան Աբել 263. Բաբայան Մարատ 264. Հակոբյան Կառլեն 265. Ավետիսյան ԱլբերտԱվելին23:4819.09.24 -
ՄիջազգայինՌուսաստանից մեկ տարվա ընթացքում ավելի քան 2 միլիոն միգրանտ է մեկնել. DWՌուսաստանից տարվա ընթացքում, ըստ պաշտոնական գերատեսչությունների տվյալների, մեկնել է երկրում ապրող ավելի քան 2 միլիոն օտարերկրյա քաղաքացի: Ներկայում ՌԴ-ում գրանցված է 6,17 միլիոն օտարերկրյա քաղաքացի: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունից «Ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ Ռուսաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիների թիվը, որոնց մասին տեղեկատվություն է եղել միգրացիայի հաշվառման պետական տեղեկատվական համակարգում, կազմել է 6 միլիոն 174 հազար 777 մարդ», - հայտնել է ՌԴ ներքին գործերի նախարարության միգրացիոն հարցերի գլխավոր վարչությունը։ Միևնույն ժամանակ, ամբողջ 2023 թվականի ընթացքում Ռուսաստանի Դաշնությունում միգրացիոն հաշվառման է կանգնել ավելի քան 8,5 միլիոն մարդ, հունիսի վերջին հայտարարել էր ՌԴ-ում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան։ «ԱՊՀ անդամ երկրների քաղաքացիների մեծամասնությունն աշխատում է Ռուսաստանի տարածքում: 2023 թվականին մեր տարածք է մուտք գործել 9 միլիոն 973 հազար 338 մարդ: Նրանցից 8 միլիոն 507 հազար 906-ը միգրացիոն հաշվառման է կանգնած», - հայտնել էր Մոսկալկովան։ Իսկ հուլիսին «Ռոսստատ»-ը հաղորդել է, որ վերջին տասը տարվա ընթացքում միգրանտների հոսքը Ռուսաստան կրճատվել է մինչև նվազագույն մակարդակ: Պետական վիճակագրականկ ծառայությունում նշել են, որ 2023 թվականին արտասահմանից Ռուսաստանի Դաշնություն է ժամանել 560 000 մարդ՝ 23 տոկոսով պակաս, քան մեկ տարի առաջ, երբ ներհոսքը կազմել էր 730 000 մարդ։Ավելին23:4519.09.24 -
ՀասարակականԲացվեց հերթական օվերտոնի պատուհանը․ մեզ համառորեն առաջարկում են դադարել լինել այն, ինչ ենք. Գարեգին ԽումարյանԲացվեց հերթական օվերտոնի պատուհանը․ մենք սկսեցինք քննարկել բաներ, որոնք նորմալ, բարեկիրթ մարդիկ սովորաբար չեն քննարկում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը։ «Հանրային ռադիոյում հայտնված օսմանասելջուկյան ժամացույցների և այն մասին, թե որ ժամով են ճշտում ժամանակը Հանրային ռադիոյում: Հաստատում եմ. այո, Հանրային ռադիոյի պատերից մեկի վրա նոր ժամացույցներ են հայտնվել, որոնք ցույց են տալիս ժամանակը՝ ըստ տարբեր մայրաքաղաքաների ժամային գոտիների (hյուրանոցների նախասրահներում այդպիսի բան տեսած կլինեք): Այո, դրանցից մեկը Բաքվի ժամանակն է ցույց տալիս, որն ի դեպ նույն Երևանի ժամանակն է, մեկը՝ Անկարայինը: Կան նաև ուրիշ քաղաքներ: Հիմա առանց հույզերի հասկանանք ինչ է կատարվում: Եթե այս «արտինստալյացիայի» հեղինակները լուրջ մարդիկ են, ինչի վերաբերյալ անկեղծ ասած խորը կասկածներ ունեմ, սա մի քանի քայլանի կոմբինացիա է, որը կարող է հետապնդել հետևյալ նպատակները 1. Հանրային ռադիոյի տնօրենի բազմակողմանիորեն վիճարկվող «ընտրություններում» հաղթող ճանաչված անձը շենքում տրամադրություններ է ստուգում և փորձում ընդլայնել իր (ենթադրաբար) ստանձնած հանձնառությունների շրջանակում գործելու թույլատրելի դիապազոնը. այլ կերպ ասած՝ որպես գիտափորձ կարմիր գիծ տրորել: Իսկ ռադիոյի մարդկանց համար սա իսկապես կարմիր գիծ է: 2. Սպասվող փոփոխություններին ընդառաջ զրկել ռադիոյի մարդկանց հանրային աջակցությունից: Հանրային ռադիոն տարիների իր աշխատանքի շնորհիվ արդարացիորեն վայելում է անաչառ և հավասարակշռված լրատվամիջոցի համբավ: Ողնաշարը ջարդելուց առաջ պետք է շրիշակի հավասարեցնել Ընկերության և այդտեղ աշխատող մարդկանց վերաբերյալ հասարակական ընկալումները, որ «Բաքվի ու Անկարայի ժամանակով իրենց աշխատանքը կազմակերպողների» հետևից եկող չլինի: 3. Անել այնպես, որ մարդիկ ուղղակի ամաչեն այդ շենք աշխատանքի գալ, ազատման դիմում գրեն ու նախանշվող կադրային փոփոխություններն անցնեն առանց ավելորդ աղմուկի: Եթե գործընկերներիս մեջ այդպիսի բան արած մարդ կա, խնդրում եմ, դիմումները հետ վերցրեք: Պատասխանում եմ իրավիճակի շուրջ սոցցանցերում ամենահաճախակին ինձ հանդիպած հարցին: «Էդ շենքում մի նորմալ մարդ չկա, որ էդ Բաքվի ու Անկարայի ժամացույցները հանի»: Կա ու շատ: Եթե այդ ժամացույցները դեռ այդտեղ են, ապա, կարծում եմ, միայն այն պատճառով, որ ռադիոյի մարդիկ որոշում ունեն, որ դրանք փակցնողը պիտի իր ձեռքով դրանք հանի և ներողություն խնդրի: Ռադիոն սպեցիֆիկ հիմնարկ է: Ընկերության պատմությունն իմացողները գիտեն, որ այդպիսի կատակներ այդտեղ չեն անում: Զգո՜ւյշ գործիր Հայաստանում,– Նե՜ղ են ճամփեքը լեռնական… և այլն… Այս պատմության մասին դուք հենց ռադիոյի մարդկանցից էլ իմացել եք: Նրանք գործել են Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների Էթիկական սկզբունքների կանոնագրի 3.3 կետի ոգուն համահունչ, որը ենթադրում է, որ եթե կոլեկտիվի վրա ղեկավարության կողմից կա ճնշում, որին իրենք ինքնուրույն դիմադրել չեն կարող, պիտի խնդրին հասարակական հնչեղություն տան՝ ակնկալելով հանրության միջամտությունը: Այս պատմությունը Հանրային ռադիոյի գործընկերներս հանրայինացրել են ոչ արտահոսքի տեսքով, ոչ էլ որպես անանուն կամ ֆեյք աղբյուր: Նրանք դա արել են բացեիբաց՝ հասկանալով ռիսկերը: Հարյուր տոկոսանոց զորակցություն եմ հայտնում նրանց: Ակնկալում եմ նույնը լրագրողական համայնքից: Հանրային ռադիոյի տնօրենի այսպես կոչված մրցույթում հաղթող ճանաչված և ընկերությունը ժամանակավորապես ղեկավարող Արմեն Քոլոյանին ասելու բան չունեմ: Նա օտարերկրյա քաղաքացի է, տուրիստ, որի «վիզան» շուտով սպառվելու է: Փոխարենն ունեմ ասելու Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներին՝ Արա Շիրինյան, Արամ Սուքիասյան, Արփի Ոսկանյան, Վահագն Թևոսյան, Վարուժան Օլքինյան, Վասակ Դարբինյան, երբ չեղարկում էինք անկախ մրցութային հանձնաժողովի ինստիտուտը և սեփականում Հանրային ռադիոյի տնօրեն ընտրելու (տվյալ դեպքում չընտրելու) իրավունքը, ասում էիք, որ անում եք դա, որպեսզի ձերը լինի և ընտրությունը և պատասխանատվությունը: Դե հիմա մի հատ պատասխանատվություն կրեք, տեսնեմ: (Տենց մի-քիչ կրեք, մինչև հետ գամ): Իսկ հիմա ամենակարևորը: Բացվեց հերթական օվերտոնի պատուհանը: Մենք սկսեցինք քննարկել բաներ, որոնք նորմալ, բարեկիրթ մարդիկ սովորաբար չեն քննարկում: Նպատակահարմար է արդյոք փակցնել Բաքվի, Անկարայի տո էլ չգիտեմ Սումգայիթի, Դերզորի….. և այլն ժամացույցները, թե այնուամենայնիվ այդքան էլ չէ: Մեզ համառորեն առաջարկում են դադարել լինել այն, ինչ ենք, իսկ մենք համառորեն քննարկում ենք դրա նպատակահարմարությունը»,- գրել է նա:Ավելին23:3419.09.24 -
ՄիջազգայինԿուրսկն ազատագրելու ռուսական պլանը և պատերազմում հաղթելու ուկրաինական 4 կետըԳիշերը ռուսական բանակը հարվածել է Սումիին, «Շահիդ» տեսակի անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել էներգետիկ ենթակառուցվածքներին: Սակայն, ըստ ուկրաինական կողմի, Ռուսաստանի համար կարևորագույն տարածքը շարունակում է մնալ Կուրսկը, որտեղ մեծաքանակ զորք է կուտակել՝ մինչև հոկտեմբերի կես ուկրաինացիներին դուրս մղելու համար:Ավելին23:3019.09.24 -
Քաղաքական«ՔՊ-ում այսօր ինքնաքննադատության օր էր»․ վարչապետ․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել ՔՊ-ում տեղի ունեցած քննարկումից։ «ՔՊ-ում այսօր ինքնաքննադատության օր էր. քննարկման թեմաները մեր անհաջողություններն էին հակակոռուպցիոն պայքարում, դատաիրավական ոլորտում, կադրային քաղաքականության մեջ։ Հետևությունն այն էր, որ սխալները պետք է ուղղել «թացը չորին չխառնելու» տրամաբանությամբ»,- տեսանյութին կից՝ գրել է նա։Ավելին23:1919.09.24 -
ՀասարակականՆԳՆ ոստիկանության պետը պարգևատրել է ՀՀ-ում Վրաստանի ՆԳ նախարարության կցորդին (տեսանյութ)Սեպտեմբերի 19-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ «ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը սերտ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի ՆԳ նախարարության կցորդ Կամո Գալուստյանին՝ նշելով, որ երկու երկրների իրավապահ կառույցների փոխգործակցությունը տարիների ընթացքում հաստատագրել է իր արդյունավետությունը։ Արամ Հովհաննիսյանը, համագործակցության ամրապնդման գործում անձնական ավանդ ունենալու, ինչպես նաև հանցագործությունների բացահայտման աշխատանքներում ՆԳՆ ոստիկանությանը գործուն աջակցություն ցուցաբերելու համար, Կամո Գալուստյանին պարգևատրել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով»,-ասված է հաղորդագրության մեջ։ Մանրամասները՝ տեսանյութում։Ավելին23:1519.09.24 -
ՔաղաքականՈրքան ժամանակ էլ Շուշիում թուրքերն ապրեն՝ այն չի դադարելու հայկական լինելուց․ Արտակ ԶաքարյանՇուշին հայկական էր մնացել անկախ այն բանից, որ 1920թ. ից հետո թուրքերն էին այնտեղ ապրում: Միևնույն է, Շուշիում իշխում էր հայկական էներգիան, հայկական համն ու հոտը, հայկական շունչը:Ավելին23:1019.09.24 -
ՀասարակականԱրդյո՞ք բլոգերները պետք է հարկ վճարեն. պարզաբանում է Պետական եկամուտների կոմիտեն (տեսանյութ)Պետական եկամուտների կոմիտեն տեսանյութ է հրապարկել, որում պարզաբանել է բլոգերների՝ հարկ վճարելու հետ կապված հարցերը: Մասնավորապես՝ պարզաբանվում է, թե ՝ -Ինչ հարկատեսակ է կիրառվում բլոգերի համար, -Բլոգերը կարո՞ղ է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսանալ, -Ինչպե՞ս է հարկման հարցը կարգավորվում, եթե բլոգերն աշխատում է բարտերային տարբերակով, -Ի՞նչ է իրենից ներկայացնում բլոգերին ուղարկված ծանուցումը և ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի այն ստանալուց հետո. Մանրամասները՝ տեսանյութում:Ավելին23:0019.09.24 -
ՄիջազգայինԳերմանացի պատգամավորը արցախցիներին վերադարձի հույս չի տալիս, «քանի որ չենք կարող երաշխիքներ տալ»Արցախցիների հայրենիք վերադարձի իրավունքի մասին հուսադրող խոսքեր չի ցանկանում ասել Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը: Միխայել Ռոթը, որ հայերի բռնի տեղահանումը Արցախից նորօրյա պատմության ամենամութ էջերից է համարում, կարծում է, որ առայժմ անիատեսական է արցախցիների վերադարձը բնօրրան:Ավելին22:4519.09.24 -
ՍպորտՀայաստանի շախմատի տղամարդկանց թիմն Օլիմպիադայի 8-րդ տուրում զիջեց ՀունգարիայինՀայաստանի շախմատի տղամարդկանց թիմը պարտություն կրեց Օլիմպիադայի 8-րդ մրցափուլում: Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող համաշխարհային Օլիմպիադայի 8-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց ընտրանու մրցակիցը Հունգարիայի հավաքականն էր: Ազգային թիմի կազմում իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը: Պարտություն կրեց Ռոբերտ Հովհաննիսյանը: Հայաստան-Հունգարիա` 1,5:2,5: Շախմատի համաշխարհային Օլիմպիադան կեզրափակվի սեպտեմբերի 22-ին:Ավելին22:3019.09.24 -
ԻրավականՔրեական ենթամշակույթով զբաղվող «Ջունգլիեցի Արտյոմը» հայտնաբերվել և տեղափոխվել է Վանաձորի բանտԱյսօր՝ սեպտեմբերի 19-ին, ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ է տեղափոխվել Լոռու մարզի բնակիչ, 37-ամյա Արտյոմ Հարությունյանը, ում երեկ ստացված օպերատիվ տվյալներով Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի տներից մեկում հայտնաբերել, ձերբակալել, ապա ոստիկանության Լոռու մարզային վարչություն են տեղափոխել ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Արթուր Զաքարյանի, ոստիկանության Բազումի բաժնի պետ Արամ Հարությունյանի ինչպես նաև ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն Լոռու մարզի ԱԱԾ վարչության աշխատակիցների հետ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ա․ Հարությունյանը նախկինում մի քանի անգամ եղել է դատապարտված, հանցագործ աշխարհում հայտնի է որպես «Ջունգլիեցի Արտյոմ» և վերջերս է նրան, կատարած հանցանքի համար, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը ազատ արձակել, սակայն նա, ըստ օպերատիվ տվյալների, շարունակել է իրականացնել քրեական ենթամշակույթին հարիր գործողություններ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։Ավելին22:1519.09.24 -
ԻրավականՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի ներկայացուցիչներին ներկայացվել են Հայաստանում ազատությունից զրկված անձանց խնդիրներըՄարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սեպտեմբերի 19-ին հյուրընկալվել են ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության ստորաբաժանման խորհրդական Ֆիլիպ Մեյսներն ու փորձագետ Վերա Տկաչենկոն։ ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի ներկայացուցիչները Հայաստանում են քրեակատարողական և բանտային բարեփոխումների ոլորտում կարիքների գնահատման առաքելություն իրականացնելու նպատակով։ Հանդիպմանը մասնակցել են Պաշտպանի աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը, Քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության վարչության պետի տեղակալ Սեդա Ստեփանյանը և Միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Շանթ Աբու Շամը։ Հյուրերին ներկայացվել են Հայաստանում ազատությունից զրկված անձանց խնդիրները։ Զրուցակիցներն անդրադարձել են ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ կանանց, անչափահասների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովմանն առնչվող խնդիրներին։ Քննարկվել են դատարանների ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահման խցերի սննդի, բուժօգնության և փաստաբանական ծառայությունների պատշաճ տրամադրմանն առնչվող հարցեր։ Պաշտպանի ներկայացուցիչները նշել են, որ վերոնշյալ խնդիրներն ունեն հրատապ լուծման կարիք՝ ազատությունից զրկված անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանության համար։ Հանդիպման ավարտին հյուրերը շնորհակալություն են հայտնել ընդունելության և բովանդակալից քննարկման համար։Ավելին22:0019.09.24 -
ՀասարակականՍիսիան-Տաթև ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել․ կան տուժածներՍեպտեմբերի 19-ին, ժամը 14:34-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հաղորդում են ՆԳՆ փրկարար ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Տաթև ավտոճանապարհի 28-րդ կմ-ին «Iveco» մակնիշի բեռնատարը (վարորդներ՝ Մ․ Մ․ Ն․, ծնված 1982 թ. և Հ․ Հ․ Բ․, ծնված 1984 թ.) կողաշրջվել է․ վարորդներն արգելափակվել են ուղեխցիկում: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից: Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան և վարորդներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են կայուն:Ավելին21:4519.09.24 -
Արցախ«Սրբապղծության նոր փուլ են սկսել». ՔՊ-ն մենակ է թողել արցախցիներին ԵռաբլուրումԱրցախից տեղահանված ու Հայաստանում ապաստանած արցախցիներին հյուր անվանող Հայաստանի իշխանությունն այսօր Եռաբլուր չի այցելել: Ինչպես մեկ տարի առաջ Արցախում, այսօր էլ Հայաստանում Արցախի վտարանդի իշխանությունը առանց փաշինյանական իշխանության է հիշատակել արցախահայերի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ցեղասպանության տարելիցը: Այն, որ Բաքվի գործողությունները ցեղասպանության տարրեր են պարունակում, կասկած չունեն միջազգային հեղինակավոր բազմաթիվ կազմակերպություններ ու իրավապաշտպաններ:Ավելին21:4019.09.24 -
Արտաքին քաղաքականությունՓաշինյանի հայտարարությունները ողջախոհության սահմաններից դուրս են․ ԶախարովաՀԱՊԿ-ի կողմից ՀՀ ինքնիշխանությանը սպառնացող վտանգի մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ողջախոհության սահմաններից դուրս են, հայտարարել է ՌԴ ԱԳն պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Այդ հայտարարությունները ողջախոհության սահմաններից դուրս են և իրականությանը չեն համապատասխանում, որովհետև եթե ձեզ ինչ-որ բան է «սպառնում», հատկապես ձեր ազգային անվտանգությանը, ապա ի՞նչ իմաստ ունի ասել, որ Հայաստանը դեռ մնում է ՀԱՊԿ-ում։ Եթե մնում է, նշանակում է՝ դրա մեջ ինչ-որ նպատակահարմարություն են տեսնում: Ընդ որում, նրանք միևնույն ժամանակ ասում էին, թե ՀԱՊԿ-ն է դուրս եկել Հայաստանից։ Այս ամենը հակասության մեջ է մտնում սթափ դատողության ու տրամաբանության հետ»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։Ավելին21:3519.09.24 -
ՔաղաքականՀանրային ռադիոյի տնօրենը չի պատրաստվում հեռացնել Բաքվի ժամացույցը․ Mediahub.amMediahub.am-ը գրում է․Հանրային ռադիոյի նորանշանակ տնօրեն Արմեն Քոլոյանը, որը մինչ այդ «Ազատություն» ռադիոկայանի աշխատակից էր, երեկվանից Հանրային ռադիոյի նյուզրումում տարբեր երկրների ժամանակը ցույց տվող ժամացույցներ է փակցրել պատին, և այդ ժամացույցների մեջ կան նաև մեր թշնամական երկու պետությունների՝ Բաքվի ու Անկարայի ժամանակը ցույց տվող ժամացույցներ։ Այսուհետ Հանրային ռադիոյի աշխատակիցները ոչ միայն Երևանի, Մոսկվայի, Թեհրանի, Թբիլիսիի ու Լոնդոնի, այլև Բաքվի և Անկարայի ժամացույցների ներքո կաշխատեն։ Եւ սա, բնականաբար, հարուցել է ռադիոյի շատ աշխատակիցների վրդովմունքը, հատկապես, որ այնտեղ աշխատում է նաև Բաքվի կողմից սանձազերծված պատերազմում զոհվածի մայր։ Ընդ որում, այս ամենը տեղի է ունեցել երեկ՝ Արցախը հանձնելու տարելիցի նախօրեին։ Հիրավի, սա «հրաշալի նվեր է» իշխանությունների «սրտի տնօրենի» կողմից Հանրային ռադիոյի աշխատակիցներին։ Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանը MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ դա իր նախաձեռնությունն է եղել․ «Իմ նախաձեռնությունն է, աշխարհի բոլոր նյուզռումերում կան բազմաթիվ ժամացույցներ, որոնք ցույց են տալիս տարբեր երկրների քաղաքների ժամանակը, երբ որ, օրինակ, հաղորդագրություն ենք ստանում, որ այսինչ քաղաքում ինչ-որ հանդիպում է տեղի ունենում, և գրվում է, որ տեղական ժամն է։ Ուստի, ավելի հեշտ կողմնորոշվելու համար մարդիկ նայում են ժամին և հասկանում են, որ եթե Երևանում ինչ-որ մի ժամ է, ապա այդ քաղաքում մեկ ուրիշ ժամ է։ Ընդամենը դա է»։ -Իսկ Բաքվի Հանրային ռադիոյում Երևանի ժամանակով ժամացույց կա՞։ -Ես չգիտեմ, ես այնտեղ չեմ եղել, ես եղել եմ Բաքվում 1960-ականներին, մեզ դպրոցով էին տարել Սովետի ժամանակներում, ես չգիտեմ՝ Բաքվի Հանրային ռադիոյում ինչ տրամադրություններ են և, մեղմ ասած, անտարբեր եմ, թե ինչ են մտածում Ադրբեջանի Հանրային ռադիոյի աշխատակիցները։ -Վստահ եմ՝ Դուք շատ լավ տեղյակ եք մեր հասարակության էմոցիաներից այս հարցում, հատկապես, որ այս ամենը տեղի ունեցավ Հանրային ռադիոյում իշխանափոխությունից հետո, երբ Դուք դարձաք տնօրեն և Արցախի հանձնման տարելիցի այս օրերին։ -Ես հասկանում եմ, այդ թայմինգը ընդամենը զուգադիպություն է, և ենթադրել, որ դրանում ինչ-որ հատուկ մեսիջ է եղել, պարզապես աբսուրդ է։ Էդ ժամացույցները մենք կարող էինք դնել ավելի շուտ, եթե դրանք պատրաստ լինեին, որովհետև դրանք պետք է պատրաստ լինեին որոշակի ժամկետում, բայց մեզ ասացին, որ դեռ չկան, պատվիրել են, որ էնտեղ գրությունները պետք է գրվեն, և այդ ամեն ինչը պատրաստ է եղել երեկ չէ առաջին օրը, և հաջորդ օրը տեղադրել են։ Այսինքն՝ ես էդ բոլոր մեղադրանքները, թե «այ սենց, հատուկ Արմեն Քոլոյանը՝ սորոսական, Արևմուտքից եկել է, որ ցավ պատճառի մարդկանց», դա պարզապես համարում եմ աբսուրդ։ Եւ, ես բոլոր նրանց, ովքեր վրդովվել էին, այսօր մենք շատ անկեղծ խոսակցություն ենք ունեցել, և իմ տեսակետը հայտնել եմ, որ, ժողովուրդ ջան, մենք պարտավոր ենք հաշվի նստել, որ աշխարհում, գուցե դժբախտաբար, դա ես չեմ ուզում մեկնաբանել, կա Ադրբեջան անունով երկիր, որն ունի Բաքու անունով մայրաքաղաք, և կա Թուրքիա անունով երկիր, որն ունի Անկարա անունով մայրաքաղաք։ -Իսկ իրենց համար Հայաստան անունով երկիր՝ Երևան անունով մայրաքաղաքով, գրեթե չկա, Բաքուն անընդհատ ասում է, որ Երևանը իրենցն է։ -Ինձ չի հետաքրքրում, թե նրանք ինչ են անում, ինձ հետաքրքրում է, թե ես ինչ եմ անում։ Ես աշխատել եմ միջազգային ռադիոկենտրոնում, որտեղ կան բոլոր 23 լեզուներով հեռարձակվող երկրների դրոշները, և էնտեղ կա և՛ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան, որոնք հիմա եղբայրասպան պատերազմի մեջ են, և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը, և դա փաստ է, ոչ ոք կասկածի տակ չի առել, որովհետև բոլորը հասկանում են, որ կան պատմական իրողություններ։ -Դուք, ամեն դեպքում, ոչ թե միջազգային, այլ Հայաստանի Հանրային ռադիոյի տնօրենն եք, և ինքներդ ասացիք, որ Ձեզ ասում են՝ սորոսական, ես ավելացնեմ, որ սրանից հետո, վստահաբար երևի ավելի շատ, կասեն, որ Դուք նաև նիկոլական եք կամ իշխանական։ Ուստի, արդյո՞ք սա հենց իշխանությունների ցանկությամբ կամ պնդմամբ չի կատարվել Ձեր կողմից։ -Ոչ, ոչ, հարգելի Վահե, դա եղել է իմ գաղափարը, ես եղել եմ շատ երկրների լրատվական կենտրոններում, ես տեսել եմ դա․․․ Ես Ձեզ մի բան էլ ասեմ՝ Դուք երբևէ եղե՞լ եք Թուրքիայում։ -Ոչ, չեմ եղել, առիթի դեպքում գուցե լինեմ, քանզի մեր պատմական հայրենիքի մի մասն այնտեղ է, կցանկանամ տեսնել։ -Դե, շատ բարի, որ այդպես եք մտածում, բայց Դուք գիտեք, չէ՞, որ կա, ենթադրենք, Երևան-Անկարա չվերթ։ Հիմա, մարդիկ, որ գնում են աէրոպորտ, և տեսնում են՝ այնտեղ գրված է Անկարա, և այնտեղ աշխատող դիսպետչեր մի ազնիվ հայորդի կամ հայ աղջիկ հայտարարություն է անում, որ «Երևան-Անկարա չվերթը պատրաստվում է թռիչքի, խնդրում եմ՝ չուշանալ», էդտեղ կոգնիտիվ դիսոնանս չկա՞։ -Ոչ, չկա, որովհետև տարիներ շարունակ Անկարա գնացել-եկել ենք, նաև Անկարայից բերված հագուստ ենք հագնում, բայց դեպի Բաքու չվերթ երբեք չենք ունեցել, Բաքվի հետ առևտուր չենք արել, բացի այդ՝ Անկարան Հայաստանի տարածքային ամբողջականությանը՝ գոնե ուղիղ տեքստով, չի սպառնում, ինչպես Բաքուն։ -Հարգելի՛ Վահե, երբ որ մենք լրատվություն ենք կարդում, որ Բաքվում տեղի կունենա COP 29-ի գագաթնաժողով, մենք այդ քաղաքի անունն ասո՞ւմ ենք։ -Պարոն Քոլոյան, խնդիրը այդ քաղաքի անունը լրատվությամբ տալը չէ, վստահ եմ՝ շատ լավ հասկանում եք, որ խնդիրը Հայաստանի Հանրային ռադիոյում թշնամական երկրի մայրաքաղաքի անունը հատուկ շեշտելն է ու դրա ներքո աշխատելն է։ Մեզ պե՞տք է Բաքվի ժամանակը։ Եթե պետք է, թող ինտերնետում ճշտեն, դժվա՞ր է։ -Մի րոպե, Հանրային ռադիոն էլ է, չէ՞, ասում, որ Բաքվում կլինի սա, կլինի նա։ Իսկ ինչո՞ւ Դուք չեք վրդովվում, թե՝ «ես չեմ ասի էդ քաղաքի անունը»։ -Ես ասում եմ այդ քաղաքը, որովհետև այդ քաղաքը կա, բայց մեր լրատվամիջոցի՝ MediaHub-ի նյուզռումում Բաքու անունը կամ Բաքվի ժամանակը ցույց տվող ժամացույց փակցված չէ։ -Այդ քաղաքը ոչ միայն կա, այլև այդ քաղաքում կա ժամանակ։ Ես ոչ այդ քաղաքն եմ գովազդում, ոչ այդ քաղաքի երգերն եմ միացնում, երբ որ Սովետի ժամանակ հինգն անց կեսին հայերի կեսը մուղամ էր լսում կայֆով, ոչ ոք չէր հարցնում՝ բա խի՞ եք լսում․ էն ժամանակ էլ էինք թշնամի։ Իսկ հիմա ես Ձեզ ասում եմ, որ ընդամենը սա տեղեկատվական նշանակություն ունի, որ եթե պատին էլի տեղ լիներ, ես կավելացնեի Սիդնեյը, Հոնոլուլուն, Կատմանդուն, Տոկիոն և Նյու Դելին, որովհետև դրանք շատ կարևոր մայրաքաղաքներ են։ -Եթե Հանրային ռադիոյի աշխատակիցները, ամեն դեպքում, պնդեն, որ պետք է հեռացնեք Բաքվի և Անկարային ժամացույցները նյուզռումից, քանզի նրանք չեն ուզում դրա ներքո աշխատել, հակատակ դեպքում՝ դիմում կգրեն և կհեռանան, Դուք ինչպե՞ս կվարվեք, կհեռացնե՞ք առնվազն գոնե Բավքի ժամացույցը ռադիոյից։ -Գիտե՞ք ինչ, ես կարող եմ հենց հիմա select all և Delete անել ընդհանրապես բոլոր տեղեկությունները Բաքվի և Անկարայի մասին․․․ -Ես միայն Բաքվի ժամացույցը նկատի ունեմ, դա կհեռացնե՞ք։ -Ոչ, ես դա չեմ հեռացնի, որովհետև դա տեղեկատվական նշանակություն ունի։ Ովքեր դրանում տեսնում են հատուկ մեսիջ, այդ մարդիկ, իմ համոզմամբ, ոչ համաչափ են գնահատում իրավիճակը, որովհետև, իմ կարծիքով, մենք չենք կարող ենթադրել, որ այդ քաղաքը չկա կամ հարևան մյուս երկրի քաղաքը չկա։ Այո, թշնամական քաղաքներ են, մեզ վրա ճնշումներ են գործադրում, բայց այդ քաղաքները գոյություն ունեն։Ավելին21:3019.09.24