Լրահոս
2024-09-28
-
ՀասարակականՊետական այրերին ուղղված հրավերը բնավ կապ չունի այդ հրաժարականի պահանջի հետ. Տեր Եսայի ԱրթենյանՄյուռոնօրհության ու տաճարի օծման առիթով հրավիրված են և քաղաքական, և հասարակական գործիչներին, և մշակութային գործիչներ, և կառավարության անդամներ։ Այս մասին Մայր տաճարի Մյուռոնօրհնության միջոցառմանը լրագրողների հետ զրույցում ասաց Սուրբ Սարգիս եկեղեցու սպասավոր Տեր Եսայի քահանա Արթենյանը։ «Եկեղեցին միշտ եղել է՝ պետականության ամրապնդման ամենակարևոր գրավականներից մեկը, եկեղեցին միշտ է հաշտության կողմնակիցն ու ապահովողը։ Պետական այրերին ուղղված հրավերը բնավ կապ չունի այդ հրաժարականի պահանջի հետ»,-ասաց նա՝ ի նկատի ունենալով եկեղեցու կողմից Նիկոլ Փաշինյանի հրաժարական պահանջելը։Ավելին18:2728.09.24 -
ՀասարակականՀրդեհ՝ Երևանի թիվ 185 դպրոցումԱյսօր` սեպտեմբերի 28-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Համո Բեկնազարյան փողոցի թիվ 5 հասցեում գտնվող Երևանի թիվ 185 հիմնական դպրոցի շենքում հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նշված դպրոցի 2-րդ հարկում գտնվող փայտագործության դասասենյակում: Ըստ նախնական տեղեկությունների` բարեբախտաբար տուժածներ չկան: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է:Ավելին18:1528.09.24 -
Արտաքին քաղաքականությունՆյու Յորքի քաղաքապետը Հայոց ցեղասպանությունից չխոսելու դիմաց Թուրքիայից կաշառք է ստացելՆյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել Հայոց ցեղասպանության մասին հայտարարություն չանելու համար։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։ Ադամսին մեղադրում են դավադրության, խարդախության և կաշառակերության համար։ Նշվում է, որ 2022-ի ապրիլին Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրեին Թուրքիայի այդ ժամանակվա գլխավոր հյուպատոս Ռեյհան Օզգուրն քաղաքապետ Ադամսի տեղակալից՝ ազգությամբ ադրբեջանցի Ռանա Աբասովայից մի քանի անգամ երաշխիքներ է պահանջել, որպեսզի Ադամսը չխոսի Հայոց ցեղասպանությունից՝ մատնանշելով, որ դա չափազանց զգայուն հարց է Թուրքիայի կառավարության համար։ Դատախազները նշում են, որ Աբասովան հաստատել է, որ Ադամսը հայտարարություն չի անի և Ադամսն էլ նման հայտարարությամբ հանդես չի եկել։Ավելին18:0028.09.24 -
ՀասարակականԱղոթք բարձրացվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում և «Եռաբլուր» զինվորական պանթեոնումՍեպտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնությամբ Սրբալույս Մյուռոնի և Մայր Տաճարի վերաօծման արարողությունների առիթով Հայաստան ժամանած Քրիստոնեական Եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների պատվիրակություններն ու ներկայացուցիչները, Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսները, Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Մեծ Եղեռնի հուշարձանի առջև ծաղկեպսակ զետեղելուց հետո, հանդիսապետությամբ Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տ․ Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանի, կատարվեց Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ: Նույն օրը եկեղեցականները այցելեցին նաև «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հանուն հայրենիքի իրենց կյանքն ընծայաբերած հայորդիների հիշատակին: Պանթեոնում կատարվեց Հոգեհանգստյան կարգ։ Հոգևորականաց դասն աղոթք բարձրացրեց առ Աստված քաջորդիների հոգիների խաղաղության համար:Ավելին17:4528.09.24 -
ՀասարակականԴուշմանություն են արել, պետությունը պետք է օգնի․ Լանջազատի անասնակերի վառվելը 4 մլն դրամ է «արժեցել»․ Oragir.NewsՍեպտեմբերի 28-ին՝ ժամը 01:57-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լանջազատ գյուղում այրվում է անասնակեր։Ավելին17:3028.09.24 -
Արտաքին քաղաքականությունՌուսաստանը գլոբալ մեծ տերություն է, որը ազդեցություն կունենա տարածաշրջանում. Տիմոֆեյ Բորդաչև. AlphaNewsԱնդրադառնալով խաղաղության պայմանագրի շուրջ ռուսական դիրքորոշմանը, փորձագետը նշել է, որ Ռուսաստանի համար կարևոր է խաղաղության հասնել Հարավային Կովկասի տարածաշրջանում։Ավելին17:2028.09.24 -
ՔաղաքականԳնել Սանոսյանն ու Իրանի դեսպանը կանգառ են ունեցել Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհահատվածումՍյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը,նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը և ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին կանգառ են ունեցել Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհահատվածում։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից։ Կապանից դեպի Տաթև տանող ճանապարհի ամենաբարդ համարվող այս հատվածի կառուցումը ունի կարևոր նշանակություն. այն կկրճատի ոլորանների թիվը` 16-ից հասցնելով 6-ի և կհեշտացնի ուղևորափոխադրումները, ավելի արագ ու հեշտ կկատարվեն բեռնափոխադրումները։ Նախատեսված է տեղադրել եռաշերտ ասֆալտբետոնե ծածկ։ Երկու շարք ասֆալտբետոնե ծածկն արդեն իսկ տեղադրվել է, պետք է տեղադրվի 3-րդ շերտը։ Կառուցապատման աշխատանքներն ընթացքի մեջ են:Ավելին17:1528.09.24 -
Քաղաքական«Ամեն ինչի մասին խոսում են»․ Սամվել Կարապետյանը՝ իշխանության կողմից ՀԷՑ–ը խլելու խոսակցությունների մասին․ News.amԻշխանությունը ոչ մի քայլ չի անում ՀԷՑ-ը խլելու համար: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Էջմիածնի մայր տաճարի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք իշխանությունը ցանկանում է խլել ՀԷՑ-ը, հայտնում է News.am-ը։Ավելին17:1528.09.24 -
ԱռողջապահականԱռողջության առաջնային պահպանման կազմակերպություններն ապահովված են կատաղության դեմ պատվաստանյութով. ԱՆՍեպտեմբերի 28-ը Կատաղության դեմ պայքարի համաշխարհային օրն է: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Կատաղությունը սուր վիրուսային զոոնոզ հիվանդություն է` պոլիէնցեֆալիտին բնորոշ ախտանշաններով: Մարդու մոտ կլինիկական ախտանշանների առկայության դեպքում հիվանդությունն ավարտվում է մահով: Մարդը վարակվում է կատաղությամբ հիվանդ կենդանու կծելուց, վնասված մաշկի, հազվադեպ` շրթունքների, քթի, աչքերի լորձաթաղանթների վրա թքի ընկնելիս, այնուհետև վիրուսը թափանցում է գլխուղեղ և ողնուղեղ` առաջացնելով բորբոքումներ: Կենդանիների հիվանդության գաղտնի շրջանը 14-16 օր է, որից հետո հիվանդ կենդանին դառնում է անհանգիստ, գրգռված, նկատվում է առատ թքարտադրություն, հրաժարվում է խմելուց և ուտելուց, առաջանում են ջղաձգումներ, և կենդանին սատկում է: Կենդանու թուքը 8-10 օր (մինչև հիվանդության արտահայտված ախտանշանների ի հայտ գալը) վարակիչ է: Մարդկանց մոտ հիվանդության գաղտնի շրջանի տևողությունը 10 օրից մինչև 1 տարի և ավելի է։ Համեմատաբար երկար գաղտնի շրջանը հնարավորություն է տալիս բարձր արդյունավետությամբ իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ` վերքի մանրակրկիտ մշակում, կատաղության դեմ պատվաստում` սահմանված դեղաչափերով, և ըստ անհրաժեշտության՝ իմունոգլոբուլինի ներարկում: Առողջապահության նախարարությունը հիշեցնում է՝ մեր երկրում առողջության առաջնային պահպանման կազմակերպություններն ապահովված են կատաղության դեմ պատվաստանյութով:Ավելին17:0028.09.24 -
ՀասարակականԱյրվել է անասնակերՍեպտեմբերի 28-ին, ժամը 01:57-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լանջազատ գյուղում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։42-ին, մարվել՝ 13:17-ին։ Այրվել է 3000 հակ անասնակեր։Ավելին16:4528.09.24 -
Միջազգային«Հեզբոլլահ»-ը հաստատել է Նասրալլահի մահվան լուրը«Հեզբոլլահը» հաստատել է Բեյրութում իսրայելական հարվածի հետևանքով իր առաջնորդ Հասան Նասրալլահի մահվան լուրը, հայտնում է ABC News-ը: Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր, որ Բեյրութի ուղղությամբ ավիահարվածների արդյունքում սպանվել է «Հեզբոլլահ» խմբավորման առաջնորդ Հասան Նասրալլահը:Ավելին16:4028.09.24 -
ՔաղաքականՔննարկվել են ՀՀ-ԵՄ երկկողմ դինամիկ զարգացող հարաբերություններըՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսել կատարծ աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Եվրոպական միության Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Խերտ Յան Կուպմանի հետ: Հանդիպմանը կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ երկկողմ դինամիկ զարգացող հարաբերությունները և մատնանշել հետագա համագործակցության ուղղությունները: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային ապաշրջափակումը խաղաղության հաստատման համատեքստում, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և վերջինիս իրականացման հնարավորությունները:Ավելին16:3028.09.24 -
ՄիջազգայինՌուսներն ուկրաինացիների ջախջախման մասին են հայտնում. ԱԹՍ-ների գրոհ՝ Սումիի վրաԱյսօր առավոտյան Սումիի վրա ռուսական անօդաչուների հարվածներից զոհվել է վեց մարդ: Քաղաքի հիվանդանոցին առաջին հարվածից զոհվել է մեկ վարդ: Դեպքի վայր ժամանած փրկարարներն ու ոստիկանները չեն հասցրել կազմակերպել մարդկանց տարհանումը:Ավելին16:2028.09.24 -
ԱռողջապահականՄանրամասներ՝ կոմայի մեջ հայտնված երեխայի մահվան դեպքից․ ՀԺԻնչպես հայտնել ենք՝ սեպտեմբերի 28-ին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, գիտակցության չգալով, մահացել է Արարատի մարզի բնակիչ 9-ամյա Էլեն Շ․-ն։ Բժշկական կենտրոնից «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեցին, որ նախնական ախտորոշմամբ երեխայի մոտ առկա վնասվածքների պատճառով զարգացել է պոլիօրգան անբավարարություն, առաջացել է շնչառական անբավարարություն երրորդ աստիճան, ԹԱՇ վիճակ, ինչն էլ դարձել է մահվան պատճառ: «Դիակը ուղարկվել է դատաբժշկական փորձաքննության։ Մահվան պատճառի վերջնական եզրակացությունը կլինի փորձաքննության ավարտից հետո»,-նշեցին բուժհաստատությունից: Հիշեցնենք՝ Արարատի մարզի բնակիչ 10-ամյա աղջնակը՝ Է․ Շ․-ն, մի քանի օր գտնվում էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։ Երեխան նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել Վեդիի բժշկական կենտրոնից, իսկ մարմնական վնասվածքը ստացել էր Վեդիի թիվ 2 միջնակարգ դպրոցում։ Կոմայի մեջ հայտնված աղջնակի հարազատներն էլ սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի Փոքր Վեդիի վարչական տարածքում ավտովթարի էին ենթարկվել։ Նրանք մեկնում էին աղջկան տեսակցության։ 9-ամյա աշակերտուհու հետ տեղի ունեցած դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հոդվածով։Ավելին16:1528.09.24 -
ՀասարակականՄեկնարկել է «Բեկում» համաերիտասարդական ֆորումը«Բեկում» համաերիտասարդականֆորումիմեկնարկըտրվածէ։ Այս մասին տեղեկանում ենք «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից:Ավելին16:0028.09.24 -
ՔաղաքականՀայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՄԱԿ-ի ԳԱ 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեի հետ: Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաներ։ «Մենք շարունակում ենք ակտիվորեն զարգացնել երկկողմ հարաբերությունները ԵՄ անդամ երկրների հետ, և Լատվիայի հետ ունենք զգալի ներուժ։ Ուստի ուրախ էի քննարկել մեր երկու երկրների միջև օրակարգի հարստացմանն ուղղված քայլերը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարները։ Մենք կարող ենք արդյունավետորեն համագործակցել նաև բազմակողմ հարթակներում»,- ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ ջանքերը և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի՝ առանց արհեստական խոչընդոտների ստեղծման ու ձգձգման կնքման կարևորությունը։Ավելին15:4528.09.24 -
ՀասարակականՀոկտեմբերի 2-ի մեծ հանրահավաքից առաջ Բագրատ Սրբազանն առանձնացել է Տավուշի վանքերից մեկում«Սրբազան» անունն ստացած պայքարի՝ հոկտեմբերի 2-ին սպասվող հանրահավաքին ընդառաջ՝ շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը առանձնացել է Տավուշի միջնադարյան վանքերից մեկում՝ աղոթքի, պահեցողության և ծոմապահության։ Այնտեղից նա ուղերձ է հղել ժողովրդին՝ կոչ անելով զինվել հավատով ու վստահեցրել է, որ պայքարի հաղթական ավարտին այլընտանք չկա։Ավելին15:3528.09.24 -
ՔաղաքականՓաշինյանը Աննա Հակոբյան հետ հարգանքի տուրք է մատուցել 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին (լուսանկարներ)ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղիկներ խոնարհել Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի շիրիմներին՝ հարգանքի տուրք մատուցելով հերոս հայորդիների հիշատակին: Այս մասին հայտնում են Կառավարությունից։Ավելին15:3028.09.24 -
ՀասարակականՕդի ջերմաստիճանը կնվազիՔամին՝արևելյան՝ 3-5 մ/վ, հոկտեմբերի 1-2-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 29-30-ին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։Ավելին15:1528.09.24 -
ՔաղաքականՌոբերտ Քոչարյանը չի մասնակցելու Մյուռոնօրհնեքի և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին«Մյուռոնօրհնեքի և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին նախագահ Քոչարյանը չի մասնակցելու»,- պատասխանելով Yerevan.Today-ի հարցին՝ ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկվար Բագրատ Միկոյանը։ «Միաժամանակ շեշտեմ, որ երկրորդ նախագահը մշտապես ընդգծված հարգանք ունի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, նրա սպասավորների և հավատավոր ժողովրդի նկատմամբ»,- ասաց Բագրատ Միկոյանը։ Նշենք, որ Մյուռոնօրհնեքի արարողությունը տեղի է ունենալու այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Մայր տաճարի վերաօծումը՝ սեպտեմբերի 29-ին։Ավելին15:0028.09.24