Լրահոս
2024-09-28
-
ՀասարակականՍյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ էՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 1-ը՝ ժամը 05:00-08:00-ն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է լինելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։Ավելին11:1528.09.24 -
Մամուլի տեսությունՓաշինյանը ինչ-որ բանից փրկել կամ ապահովագրել է ընտանիքին․ «Ժողովուրդ»Նրա հետ համատեղ բնակվում են 2 անձինք՝ Նիկոլ Փաշինյանին տարեկից Չիբուխչյան Վարդուհին և 1965 թվականին ծնված Փաշինյան Շողերը։Ավելին11:1028.09.24 -
Մամուլի տեսությունԱնգամ Լուլուն է Ավինյանին քննդատում․ «Հրապարակ»Մեզ պատմել էին, որ անցած շաբաթ Նախաձեռնող խմբի նիստի ժամանակ Լուլուն է Ավինյանին քննադատել, թե` խոսում են, որ շինթույլտվությունների դիմաց մեծ փողեր է առնում, իսկ երեկ ՔՊ-ական Արմեն Խաչատրյանն ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նիստի ժամանակ Ավինյանի դեմ խոսեց, երբ քննարկվում էր ռազմարդյունաբերությունը խթանող նախագիծը:Ավելին11:0528.09.24 -
ՔաղաքականԱդրբեջանը հերթական նախապայմանն է իջեցնում. խոսքը վերաբերվում է Հայաստանի ապառազմականացմանը. ԱբրահամյանՀայաստանի իշխանությունների` բանակցային գործընթացի վերաբերյալ լավատեսության բարձր դոզավորման ֆոնին, Ադրբեջանը հերթական նախապայմանն է իջեցնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Հայաստանի իշխանությունների` բանակցային գործընթացի վերաբերյալ լավատեսության բարձր դոզավորման ֆոնին, Ադրբեջանը հերթական նախապայմանն է իջեցնում: Խոսքը վերաբերվում է Հայաստանի ապառազմականացմանը: Այսինքն, Ադրբեջանը քայլ է կատարում` սահմանափակելու այն ամենը, ինչը վերաբերում է ՀՀ զինված ուժերին` սպառազինությունից մինչև բանակի թվաքանակ: Ընդ որում` Ադրբեջանի համար խնդիրը ոչ թե լրացուցիչ երաշխիքներ ստանալն է, այլ Հայաստանին կամակատարի դերում պահելն է, որովհետև այդ պայմաններում երկիրը վերջնականապես կկորցնի դիմադրության վերջին հնարավորությունները»,-գրել է նա:Ավելին11:0028.09.24 -
Մամուլի տեսությունՍեքսիզմի հերթական դրսևորումը Մետաքսե Հակոբյանի նկատմամբ էր․ «Ժողովուրդ»Այսինքն` վերջինս քննադատում է կին ընդդիմադիր գործիչներին՝ հատուկ թիրախավորելով կամ ակնարկելով նրանց սեռական պատկանելությունը:Ավելին10:5328.09.24 -
Մամուլի տեսությունՄյուռոնօրհնությանը մոտ հազար մարդ է հրավիրված, վերաօծմանը` մոտ 500․ «Հրապարակ»Մյուռոնօրհնությանը մոտ հազար մարդ է հրավիրված, վերաօծմանը` մոտ 500: Տեղեկացանք, որ առաջին օրվա արարողությանը, որը բացօթյա է, կմասնակցեն նաև ընդդիմության ներկայացուցիչներ, որոնք տաճարի օծմանը չեն լինի, իսկ երկրորդ օրը կլինեն Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը»:Ավելին10:4828.09.24 -
ՔաղաքականՀայաստանն ու Իրանը քննարկում են Արաքսի երկրորդ կամրջի կառուցման տեխնիկական հարցերը․ Sputnik ԱրմենիաՀայաստանն ու Իրանը քննարկում են Արաքսի վրայով երկրորդ կամրջի կառուցման տեխնիկական հարցերը, Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունից։ «Հայաստանի և Իրանի միջև Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման վերաբերյալ տեխնիկական հարցերը քննարկման փուլում են», - մասնավորապես տեղեկացրել են գերատեսչությունից: Հիշեցնենք՝ մայիսին հաղորդվել էր, որ Հայաստանն ու Իրանը կստեղծեն կամրջի կառուցման աշխատանքային խումբ։ Նշենք, որ Արաքս գետի վրա նոր կամրջի կառուցման նախագծի աշխատանքները սկսվել են 2023 թվականի վերջից։ Երևանում չեն բացառել, որ նոր կամուրջը կառուցվի գործողին զուգահեռ։ Գոյություն ունեցող կամուրջը կառուցվել է 1995 թվականին։Ավելին10:4528.09.24 -
Մամուլի տեսությունՓոխանակ Հայաստանը պահանջի, դեռ մի բան էլ Ադրբեջանն է փոխհատուցման հարց բարձրացնում․ «Փաստ»Այս դեպքում Զուլֆուգարովն առաջ է քաշում Հայաստանից «օկուպացիայի շրջանում» «ադրբեջանական տարածքների և ընդերքի» շահագործման համար փոխհատուցում պահանջելու ծրագիրը: Լինի դա միջազգային դատարանի, թե մեկ այլ միջոցով: Ի դեպ, զուգահեռ առաջ է քաշվում Հայաստան հարյուր հազարավոր ադրբեջանական թուրքերի «վերադարձի» թեման: Շշմեցուցիչ է այն, որ Հայաստանի օրվա իշխանությունները՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի, ոչ մի կոնտր-պահանջ չի առաջադրում՝ առնվազն փակելու համար նման հարցերի արծարծումը: Օրինակ՝ երբևէ լսե՞լ եք, որ Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչները դնեն հարյուր հազարավոր հայերի՝ Բաքու և այլ բնակավայրեր՝ իրենց տները վերադառնալու վերաբերյալ հարցը: Դեռ չենք խոսում Արցախի հայության՝ իր պատմական բնօրրան-հայրենիք վերադառնալու և ապրելու առանցքային ու ամեն ինչից վեր գտնվող բնական իրավունքի մասին:Ավելին10:3528.09.24 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ հյուսիսարևելյան՝ 3-5մ/վ, հոկտեմբերի 1-2-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ։Ավելին10:3028.09.24 -
Մամուլի տեսությունՌեկտորը և ևս մի քանիսը դեռ ՁՊՎ-ում են․ «Հրապարակ»72 ժամվա ընթացքում պարզ կդառնա՝ կփոխվի՞ նրանց կարգավիճակը՝ վկայից մեղադրյալի, թե՞ ազատ կարձակվեն։ Խոսվում է, որ ռեկտորին կասկածում են ուսանողներին՝ կաշառքի դիմաց, գնահատականներ նշանակելու, հովանավորչության մեջ: Հաստիքներ են բացվել, աշխատավարձ դուրս գրվել, բայց մարդիկ աշխատանքի չեն գնացել, ռեկտորի որդին էլ վարորդ է գրանցված եղել՝ 55 հազար դրամ աշխատավարձով, բայց բուհում նրան չեն տեսել։ Այլ վատնումների մասին էլ են խոսում, սակայն սրանք կասկածներ են, որ պետք է հաստատվեն»:Ավելին10:2328.09.24 -
Մամուլի տեսությունՀոգևորականների առաջ «մեղա գալը» նրանց ոչ մի դեպքում չի ազատում պատասխանատվությունից․ «Փաստ»Բայց մյուս կողմից՝ այստեղ հրավերն անձանց չէ ուղղված, այլ ինստիտուտներին: Հարկավ, իրենց որոշելիքն է՝ ներկա գտնվե՞ն, չեն գտնվի, թե բացեիբաց կհայտարարեն, որ իրենք մեր ավանդական ազգային եկեղեցուն դեմ են, ուստի չեն մասնակցելու: Չնայած, կարող են և չհայտարարել, քանի որ առանց դրա էլ բացահայտ է, որ Փաշինյանն ու նրա գլխավորած քպական իշխանությունը բացահայտ պատերազմ են հայտարարել Հայ առաքելական եկեղեցուն, իրենք դեմ են Հայ առաքելական եկեղեցուն: Այդ ամենը հաշվի առնելով՝ պետք է, այնուամենայնիվ, հստակ գնահատել Հայ առաքելական եկեղեցու հոգևոր բարձր դասի, առաջին հերթին՝ Կաթողիկոսի դիրքորոշումը: Կարևոր եկեղեցական, ազգային-հոգևոր իրադարձություններին իշխանության ներկայացուցիչներին հրավիրելով՝ մեր եկեղեցին մնաց իր բարձրության, իր վեհության վրա: Մնացյալը երկրորդական, երրորդական է:Ավելին10:1528.09.24 -
Մամուլի տեսությունԱյն, ինչ «Հայաքվեին» չէր կարելի, «Եվրաքվեին» կարելի՞ է. «Փաստ»Դիմեցինք «Հայաքվե» նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանին՝ պարզելու՝ իսկապե՞ս իրենք հնարավորություն չունեին շաբաթ և կիրակի օրերին իրականացնել ստորագրահավաք, և եթե այո, ապա ի՞նչ պատճառաբանություն է իրենց ներկայացվել:Ավելին10:0028.09.24 -
ՍպորտՄբապեն և ՊՍԺ-ն կրկին կհանդիպեն դատարանումՀոկտեմբերի 15-ին ՊՍԺ-ն և փարիզյան ակումբի նախկին հարձակվող Կիլիան Մբապեն կներկայանան Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի միացյալ բողոքարկման խորհրդին՝ կողմերի միջև վեճը լուծելու համար՝ կապված ֆրանսիական գրանդի՝ ֆուտբոլիստին 55 միլիոն եվրոյի չափով պարտքի հետ: Armsport-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է RMC-ն։ Աղբյուրի համաձայն՝ կողմերը կհանդիպեն Միասնական բողոքարկման խորհրդում, քանի որ ՊՍԺ-ն ավելի վաղ բողոքարկել էր Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի (LFP) իրավական կոմիտեի որոշումը, որը պարտավորեցրել էր Մբապեին վճարել նշված գումարը։ L’Équipe-ն ավելի վաղ հայտնել էր, որ LFP-ն չի կարող ստիպել ՊՍԺ-ին վճարել այս գումարը: Այնուամենայնիվ, նա իրավունք ունի պատժամիջոցներ կիրառել ֆրանսիական գրանդի նկատմամբ։ Այդ պատժամիջոցներից մեկը կարող է լինել տրանսֆերների արգելքը։Ավելին09:4528.09.24 -
ՀասարակականԼույս չի լինելու․ հասցեներՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:3028.09.24 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովԿապանի համայնքապետարանում անցած շաբաթվանից լարված մթնոլորտ է, բոլորը, շունչները պահած, սպասում են, թե ինչպես կդասավորվի Փարսյանի ճակատագիրը։Ավելին09:2028.09.24 -
ՔաղաքականՏԿԵ նախարարն Իրանի դեսպանի հետ այցելել է ՍյունիքՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն աշխատանքային այցով Սյունիքի մարզում է։ Ֆեյսբուքյան իր էջում Սանոսյանը տեղեկացրել է, որ ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոհբանիի, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, «Բարձրավոլտ էլեկտրոցաԱվելին00:0528.09.24
2024-09-27
-
ՀասարակականԱմենայն Հայոց Կաթողիկոսը խոսել է արցախցիների վերադարձի, գերիների ազատ արձակման անհրաժեշտության մասինՍեպտեմբերի 27-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Վեհարանում տեղի ունեցավ միջեկեղեցական պատվիրակությունների և ներկայացուցիչների հանդիպում, որին մասնակցում էին Սրբալույս Մյուռոնի օրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողությունների առիթով Հայաստան ժամանած Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, Քրիստոնեական Եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների պատվիրակություններ, Նվիրապետական Աթոռների ներկայացուցիչներ, Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ և Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ։Ավելին23:5827.09.24 -
ԻրավականՄետրոպոլիտենի նախկին տնօրեն Փայլակ Յայլոյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվելՍեպտեմբերի 18-ին ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնից տեղեկություն է ստացվել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արաբկիրի բաժին, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում հանցանք կատարելու վերաբերյալ փաստական տվյալներ են հայտնաբերել, որ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Փայլակ Յայլոյանը ծառայողական պարտականություները չկատարելու հետևանքով կազմակերպությանը վնաս է պատճառել գույքի վատնման եղանակով և հափշտակել խոշոր չափերի գույք: Հայտնում է Shamshyan.com-ըԱվելին23:5227.09.24 -
ՔաղաքականՆուբար Աֆեյանն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և մյուս հայ գերիներինԱկանավոր գիտնական, գործարար և բարերար Նուբար Աֆեյանն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին ու մյուս բոլոր հայ գերիներին:Ավելին23:4327.09.24 -
ՄիջազգայինՄախաչկալայի բենզալցակայանում պայթյուն է եղել. կան զոհերՄախաչկալայում գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է վեց մարդ, այդ թվում՝ երկու երեխա։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիքովը։Ավելին23:3827.09.24