Լրահոս

2024-09-28
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱՄՆ դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել ՆԳՆ-ին և ոստիկանությանը առևանգված ԱՄՆ քաղաքացուն անվնաս վերադարձնելու ջանքերի համար
    ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ ներքին գործերի նախարարությանը և Ոստիկանությանը առևանգված ԱՄՆ քաղաքացուն անվնաս վերադարձնելու և մեղավորներին բացահայտելու հարցում գործադրած ջանքերի համար: «Այս համագործակցությունը ցույց է տալիս, թե ինչեր կարող են անել մեր երկրները, երբ համատեղում են ջանքերը հանուն մեր քաղաքացիների բարօրության և անվտանգության»,-ասվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրությունում:
    14:45
    28.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Կրթություն և գիտություն
    Ե՞րբ կմեկնարկեն դպրոցականների աշնանային արձակուրդները
    Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանների համաձայն՝ 2023-2024 ուստարում 3-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ` աշնանային՝ 2023 թվականի հոկտեմբերի 23-ից 29-ը ներառյալ, ձմեռային՝ 2023 թվականի դեկտեմբերի 25-ից 2024 թվականի հունվարի 7-ը ներառյալ, գարնանային՝ 2024 թվականի մարտի 25-ից 31-ը ներառյալ: Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2023 թվականի հոկտեմբերի 16-ից 29-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2023 թվականի դեկտեմբերի 25-ից 2024 թվականի հունվարի 21-ը ներառյալ, գարնանայինը՝ 2024 թվականի մարտի 18-ից 31-ը ներառյալ: Երկրորդ դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2023 թվականի հոկտեմբերի 23-ից 29-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2023 թվականի դեկտեմբերի 25-ից 2024 թվականի հունվարի 21-ը ներառյալ և գարնանայինը՝ 2024 թվականի մարտի 25-ից 31-ը ներառյալ: ԿԳՄՍ նախարարությունն անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ և այլն) կարող է սահմանել լրացուցիչ արձակուրդ՝ կատարելով փոփոխություններ ուսումնական պարապմունքների և սովորողների համար սահմանված արձակուրդների ժամանակա­ցույցներում:
    14:30
    28.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դանակահարություն՝ Երևանում․ 32-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց
    Ահազանգով հիվանդանոց է ժամանել նաև ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի խումբը, որտեղ ոստիկանների հետ համատեղ պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Երևանի բնակիչ 32-ամյա Արթուր Դ․-ն է:
    14:15
    28.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գազանջատումներ՝ տասնյակ հասցեներում
    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 3-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր քաղաքների, Քաղսի, Սոլակ, Լեռնանիստ, Մարմարիկ, Աղավնաձոր, Մեղրաձոր, Գոռգոչ, Փյունիկ, Արտավազ, Ջրառատավան բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 4-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 20:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 2-րդ փողոցի, 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքի, 4-րդ, 5-րդ, 6-րդ փողոցների, 6-րդ փողոցի 1-ին, 2-րդ նրբանցքների, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ, 15-րդ, 17-րդ փողոցների, 17-րդ փողոցի նրբանցքի, Արմենակյան, Ամառանոցային փողոցների, Նորքի Այգիներ փողոցի (մասնակի), Մյասնիկյան պողոտայի (մասնակի), Դավիթ Բեկ փողոցի (մասնակի) բազմաբնակար շենքերի, առանձնատների գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 4-ին ժամը 10:30-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Բերդավան բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 7-ին ժամը 10:30-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Լճկաձոր բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։
    14:00
    28.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փաշինյանի քրոջ փեսան հասարակ մասնագետից` ՄԻՊ գլխավոր քարտուղարի տեղակալ. «Ժողովուրդ»
    Վերջինս ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավարն է արդեն երկու տարի։ Մինչ այս պաշտոնին նշանակվելը Վլադիմիր Հովհաննիսյանը ՄԻՊ գրասենյակում հասարակ մասնագետի պաշտոնով է աշխատել, ապա դարձել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում գլխավոր քարտուղարի տեղակալ։
    13:48
    28.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    12 զոհ, տասնյակ վիրավորներ․ Դաղստանում բենզալցակայանի պայթյունի հետևանքները
    Սեպտեմբերի 27-ին Դաղստանում բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Զոհերի թվում 2 երեխա կա: Եվս 11 մարդ վնասվածքներ է ստացել:
    13:45
    28.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Քաղաքական իշխանությունը չի կարող կանխորոշել դատարանի որոշումը․ Ալվինա Գյուլումյան․ «Հրապարակ»
    Այս հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանը, նախ, կանխակալ կարծիք հայտնեց՝ ի սկզբանե ուղղորդելով իր սրտի ՍԴ-ին, թե ինչ դիրքորոշում պետք է հայտնել, երբ պահը գա, նաև, ըստ էության, իր մտքում եղած ինչ-որ հակաօրինական սցենար նկարագրեց, ապա հավաստիացնող ուղերձ հղեց Իլհամ Ալիևին, որ պատրաստ է նրա հերթական նախապայմանը կատարել։
    13:36
    28.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.15 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.2 դրամ:
    13:30
    28.09.24
    Ավելին
  • Քաղաքական
    «Զոհվել են՝ բացելով մեզ համար պետություն ունենալու հնարավորություն». Փաշինյանի ստատուսը
    Նյու Յորքից վերադառնալուց հետո Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան է կնոջ հետ գնացել Եռաբլուր, ծաղիկ խոնարհել 44-օրյա պատերազմի զոհերի շիրիմներին, որոնք, ինչպես Հայաստանի վարչապետն է գրել ֆեյսբուքում, զոհվել են մեզ համար պետություն ունենալու նոր հնարավորություն բացելով:
    13:20
    28.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մեքենա է այրվել
    Երեկ՝ սեպտեմբերի 27-ին, արտակարգ դեպք տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Մարտունի- Գետափ ավտոճանապարհին, «Նոյ լենդ» հյուրանոցային համալիրի մոտակայքում ավտոմեքենա է այրվում, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։ Վերջիններս, օգտագործելով իրենց ծառայողական ավտոմեքենայում պահվող կրակմարիչը (ագնետուշիտել), նախ կանխել են «Audi» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, ապա մարել այն։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։ Դեպքի փաստով ոստիկանության Սևանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի տվյալները։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը եղել է Արարատի մարզի բնակիչ 36-ամյա Կորյուն Բադոյանը, ով բարեբախտաբար չի տուժել։
    13:15
    28.09.24
    Ավելին
  • Հասարակական
    Գիտակցության չգալով՝ մահացել է դպրոցի աստիճաններից ընկած 10-ամյա աղջիկը
    Լուսադեմին՝ ժամը 4-ին, գիտակցության չգալով ու դեղորայքային քնից ուշքի չգալով՝ մահացել է սեպտեմբերի 19-ին Վեդիի դպրոցում ընկած 10-ամյա աղջիկը: Նա երկրորդ հարկից ընկել էր առաջին հարկի աստիճաններին, ստացել գանգուղեղի կոտրվածք: 10 օր երեխան կոմայի մեջ էր:
    13:04
    28.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Շուրջ երեք ամիս անձը պահվել է հոգեբուժական կազմակերպությունում. առերևույթ խախտվել է նրա անձնական ազատության իրավունքը. ՄԻՊ
    Հոգեբուժական կազմակերպությունում պահվող անձի մայրը Մարդու իրավունքների պաշտպանին գրավոր բողոքով հայտնել է, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը որոշում է կայացրել որդուն ոչ ավելի, քան վեց ամիս ժամկետով հոգեբուժական կազմակերպությունում ոչ հոժարակամ հոսպիտալացման և բուժման ենթարկելու վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Ստացված տեղեկության համաձայն՝ երկու ամիս անց հոգեբուժական հանձնաժողովային զննությամբ արձանագրվել է, որ որդու հոգեկան առողջության վիճակում առկա է դրական դինամիկա, և վերջինս այլևս հոգեբուժական հիվանդանոցային բուժման կարիք չունի, ինչի կապակցությամբ հոգեբուժական հաստատությունը դիմել է առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ անձի նկատմամբ ոչ հոժարակամ բուժման ենթարկելու վերաբերյալ վճիռը վերացնելու պահանջով։ Մինչդեռ Դատարանը կայացրել է որոշում՝ քաղաքացուն հոգեբուժական կազմակերպությունում հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ հոգեբուժական կազմակերպության դիմումը վերադարձնելու մասին՝ պատճառաբանելով, որ դիմումները պետք է ներկայացվեն այն դատարան (դատավորին), որը նախկինում վճիռ է կայացրել քաղաքացուն հոգեբուժական հիվանդանոցային բուժման ենթարկելու վերաբերյալ: Հատկանշական է, որ հոգեբուժական կազմակերպությունը նույն հարցի կապակցությամբ մի քանի անգամ դիմել է նույն դատարան, գործը մակագրվել է նույն դատավորին, և բոլոր դեպքերում կայացվել է նույնաբովանդակ որոշում։ Նշված որոշումն օրինական ուժի մեջ է թողնվել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից: Խնդրի առնչությամբ հոգեբուժական կազմակերպությունում պահվող անձի մայրը պարբերաբար ահազանգել է Պաշտպանի աշխատակազմ՝ հայտնելով, որ որդին բուժման կարիք այլևս չունի, սակայն անհարկի նրա անձնական ազատության իրավունքը սահմանափակվում է: Հետագայում՝ առաջին ատյանի դատարանի մեկ այլ դատավորի կողմից վերացվել է անձի` հոգեբուժական կազմակերպությունում ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ վճիռը: Մարդու իրավունքների պաշտպանը ստեղծված իրավիճակի հետևանքները խիստ մտահոգիչ է համարում և ընդգծում, որ արդյունքում շուրջ երեք ամիս անձը պահվել է հոգեբուժական հաստատությունում՝ առանց ստացիոնար բուժման անհրաժեշտության հիմնավորվածության: Արդյունքում խախտվել են նրա մի շարք իրավունքներ, այդ թվում՝ անձնական ազատության իրավունքը: Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ պետությունը պետք է մշակի և իրացնի համանման իրավիճակներում մարդու իրավունքների երաշխավորման պատշաճ գործիքակազմեր, և որևէ ընթացակարգային կամ տեխնիկական հանգամանք չի կարող դառնալ նշված ոլորտում պետության պարտավորությունը չկատարելու հիմք: Նշվածի կապակցությամբ անհրաժեշտ է ընդգծել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Թ. Ա.-ն ընդդեմ Հայաստանի գործով նշել է, որ անհատը չի կարող զրկվել ազատությունից՝ որպես «մտավոր խնդիրներ ունեցող», քանի դեռ չեն բավարարվել հետևյալ երեք նվազագույն պայմանները. 1) հոգեկան առողջության խնդիր ունենալու հանգամանքը, որը պետք է հաստատվի իրավասու մարմնի կողմից՝ օբյեկտիվ բժշկական փորձաքննության հիման վրա. 2) հոգեկան խանգարումը պետք է լինի այնպիսի տեսակի կամ աստիճանի, որը պարտադիր պահանջում է ազատությունից զրկում. 3) անձին շարունակ անազատության մեջ պահելու հիմնավորվածությունը կախված է հոգեկան խանգարման շարունակականությունից։ Ավելին՝ Դատարանն արձանագրել է, որ սույն գործով, երբ դատարանը դիմումատուի նկատմամբ նշանակել է հիվանդանոցային պայմաններում հարկադիր բուժում, չի քննարկել ավելի նվազ խստության միջոց՝ արտահիվանդանոցային պայմաններում բուժում և հոգեբույժի մոտ հսկողություն նշանակելու հարցը, որը ներպետական օրենսդրությամբ նախատեսված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներից մեկն է: Հետևաբար, չի կարելի ասել, որ դիմումատուին ազատությունից զրկելու որոշումը հիմնված է առկա բոլոր գործոնների գնահատման վրա՝ ներառյալ թերապևտիկ հեռանկարները կամ ավելի քիչ ինվազիվ այլընտրանքների կենսունակությունը, ինչպես պահանջվում է ՄԱԿ-ի անձանց պաշտպանության սկզբունքներով։ Դատարանը նշված գործով գտնում է, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների սահմանափակումը կարող է արդարացվել միայն «շատ ծանրակշիռ պատճառներով», և պետք է հաշվի առնել այն փաստը, որ հարկադիր հոգեբուժական հոսպիտալացումը հաճախ ենթադրում է միջոցներ, որոնք միջամտում են անձի անձնական կյանքին և ֆիզիկական անձեռնմխելիությանը, ներառյալ բժշկական միջամտությունները, որոնք կատարվում են անձի կամքին հակառակ, ինչպես օրինակ՝ դեղորայքի հարկադիր ընդունումը: Դատարանը վերոնշյալ գործով գտնում է նաև, որ իշխանությունները չեն կարողացել համոզիչ կերպով ցույց տալ, որ դիմումատուի հոգեկան խանգարումն այնպիսի տեսակի կամ աստիճանի է, որոնք պահանջում են հիվանդանոցային պայմաններում հարկադիր բուժում: Այսպիսով՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մոտեցումը հանգում է նրան, որ վերոնշյալ իրավական հիմքերի բացակայության պայմաններում անձին հոգեբուժական կազմակերպությունում պահելը կարող է հանգեցնել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով նախատեսված անձնական ազատության իրավունքի խախտման:
    13:00
    28.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ավինյանը կմասնակցի Մայր Տաճարի վերաօծման արարողությանը․ ArmLur
    Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կմասնակցի Մայր Տաճարի վերաօծման արարողությանը: Այս մասին ArmLur.am-ին հայտնեց քաղաքպետի խոսնակ Հայկ Կոստանյանը: Նշենք, որ Սուրբ Տրդատի բաց խորանում Մյուռոնօրհնության սուրբ արարողությունը տեղի կունենա այսօր՝ սեպտեմբերի 28-ին, իսկ հաջորդ օրը՝ սեպտեմբերի 29-ին, կվերաօծվի Մայր Տաճարը:
    12:45
    28.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Թուրքական ազդեցության գալարները. «Փաստ»
    Բայց քանի որ Հայոց ցեղասպանության հարցը շատ զգայական է, ու ժողովուրդը միանգամից կընդդիմանա, ապա թեմաները քիչ-քիչ, դոզա առ դոզա են հանրությանը մատուցում, ինչի հանգուցալուծումն էլ պետք է լինի Հայոց ցեղասպանության ճանաչումից ու փոխհատուցումից հրաժարվելու քաղաքականության առաջխաղացումը, ինչը նախապայման է եղել նաև 2009 թվականին հայ-թուրքական արձանագրությունների կնքումից հետո։ Հետաքրքրական է, որ եթե մի ժամանակ թուրքական կողմը Ադրբեջանին ավելի շատ դրդում էր, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցն անընդհատ բարձրացնելու, ապա ներկայում այս հարցում թուրքական կողմը որոշակիորեն պասիվացել է։ Պատճառն այն է, որ Նախիջևանը Թուրքիային կապող երկաթգիծը դեռ պատրաստ չէ ու պիտի սարքվի մի քանի տարվա ընթացքում։
    12:35
    28.09.24
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 12։30 Մահացել է 10-ամյա աղջիկը, որ ընկել էր Վեդիի դպրոցում. նա 10 օր կոմայի մեջ էր
    Հայլուր 12։30 Մահացել է 10-ամյա աղջիկը, որ ընկել էր Վեդիի դպրոցում. նա 10 օր կոմայի մեջ էր
    12:30
    28.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սերժ Սարգսյանն անհնարին է համարում ՀՀ գործող կառավարիչների հետ նույն վայրում որևէ միջոցառման մասնակցելը․ 168.am
    Սեպտեմբերի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի կունենա Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությունը, սեպտեմբերի 29-ին, կվերաօծվի Մայր Տաճարը: 168.am-ը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակին որոշ հարցեր ուղղեց՝ ճշտելու համար՝ արդյոք նա ստացե՞լ է հրավեր և ի՞նչ որոշում է կայացրել արարողություններին մասնակցելու վերաբերյալ: «Այո, ՀՀ երրորդ նախագահը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ստացել է հրավեր՝ ներկա գտնվելու սեպտեմբերի 28-ին և 29-ին նախատեսված արարողություններին՝ Սրբալույս Մյուռոնօրհնությանը և Մայր Տաճարի վերաօծմանը: Սերժ Սարգսյանը հրավերի համար շնորհակալություն է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին և հայտնել որ, ցավոք, չի կարող ներկա գտնվել այդ արարողություններին, քանի որ անհնարին է համարում Հայաստանի գործող ապազգային կառավարիչների հետ նույն վայրում որևէ միջոցառման մասնակցելը: ՀՀ երրորդ նախագահն իր այդ որոշման մասին Վեհափառ Հայրապետին հայտնել է դեռևս օրեր առաջ՝ Վեհափառի հրավերով Սուրբ Էջմիածին այցի ժամանակ՝ Մայր Տաճարում իրականացված մեծածավալ աշխատանքներին ծանոթանալուց և Կաթողիկոսի հետ համազգային կարևորագույն խնդիրների շուրջ զրուցելուց հետո»,-պատասխանեցին ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից:
    12:15
    28.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Բեյրութի արվարձաններին
    Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին և Լիբանանի այլ շրջաններին: «Արմենպրես»- ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը: Reuters-ի լրագրողները մինչև լուսաբաց և լուսաբացից հետո ավելի քան 20 ավիահարվածների ձայներ են լսել Բեյրութում: «Հեզբոլլահ»-ի կողմից վերահսկվող քաղաքի հարավային արվարձանում, որը հայտնի է Դահիե անվամբ, ծուխ է բարձրանում: Հազարավոր մարդիկ սեպտեմբերի 27-ի հարձակումից հետո լքել են տարածքը՝ հավաքվելով Բեյրութի կենտրոնում և ծովափնյա շրջաններում այգիներում և մայթերում:
    12:00
    28.09.24
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 28.09.2024
    Մամուլի տեսություն 28.09.2024
    11:50
    28.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ինձ համար հետևությունը մեկն է. մեր Նահատակները մեզ համար պետություն ունենալու նոր հնարավորություն են բացել․ Փաշինյան
    Միայն 44-օրյա պատերազմին հաջորդած տարիներին մենք խորությամբ և ամբողջությամբ բացահայտեցինք, թե ինչ է տեղի ունեցել մեր շուրջ՝ անկախության առաջին օրերից ի վեր։ Այս մասին Ֆեյսբուքում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Բացահայտվածն, ընդ որում, դեռ պետք է մարսենք, դեռ պետք է հասկանանք, դեռ պետք է կարողանանք ճիշտ հետևություններ անել, որը հեշտ չէ. ցավը շատ մեծ է, էմոցիաները շատ բուռն, և այսպիսով՝ սառը դատողության և վերլուծության համար տարածքը շատ փոքր։ Ինձ համար հետևությունը մեկն է. մեր Նահատակները մեզ համար պետություն ունենալու նոր հնարավորություն են բացել։ Այդ հնարավորությունը (չգիտակցված) սկսեցինք կորցնել Անկախության ձեռքբերումից գրեթե անմիջապես հետո, իսկ 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո կորցրինք՝ թվում է անդառնալիորեն։ Նահատակները նոր հնարավորություն ստեղծեցին մեզ համար։ Ինչու, ինչպես՝ այսօրվա խոսակցության նյութ չէ։ Այսօրվա խոսակցության նյութը մեկն է՝ Փառք նահատակներին, և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։ Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, Նահատակների զոհողության ամենախոսուն փառաբանությունը»,- գրել է վարչապետը՝ հրապարակելով տեսանյութ Եռաբլուրից:
    11:45
    28.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱԳ նախարարը և Պաղեստինի վարչապետը ստորագրել են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին կոմյունիկե
    Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Պաղեստինի վարչապետ Մուհամեդ Մուստաֆայի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Պաղեստինի Պետության վարչապետ Մուհամեդ Մուստաֆան ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Պաղեստինի Պետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» համատեղ կոմյունիկե։
    11:30
    28.09.24
    Ավելին