Լրահոս
2024-09-28
-
ԻրավականՔննարկվել է հոգեբուժական կազմակերպություններում անձանց իրավունքների ապահովման վիճակըՍեպտեմբերի 27-28-ը Ծաղկաձորում անցկացվել է «Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ոչ հոժարակամ բուժման ենթարկելու, ինչպես նաև նրանց նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու դատավարական ընթացակարգերում առաջացող խնդիրները» թեմայով քննարկում։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։ Բացման խոսքով են հանդես եկել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Գրիգորյանը։ Միջոցառման ընթացքում քննարկվել են հոգեբուժական կազմակերպություններում անձանց իրավունքների ապահովման վիճակը, անդրադարձ է կատարվել նրանց կենցաղային պայմաններին։ Ներկայացվել են ՄԻՊ մշտադիտարկմամբ ոչ հոժարակամ և հարկադիր բուժման ոլորտում վեր հանված խնդիրներն ու օրենսդրական բացերը, քննարկման միջոցով մշակվել են լուծման առաջարկություններ։ Անդրադարձ է կատարվել անձին ոչ հոժարակամ բուժման ենթարկելու վերաբերյալ դատարանի վճիռը վերացնելու վերաբերյալ պահանջի քննության հետ կապված խնդիրներին։ Պաշտպանն իր խոսքում կարևորել է նման ձևաչափով քննարկումների անցկացումը, որոնք հնարավորություն են տալիս բարձրաձայնել ոլորտում առկա խնդիրները տարբեր դիտանկյուններից։ «Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերն իմ անմիջական ուշադրության ներքո են: Որպես կանխարգելման ազգային մեխանիզմ` ոլորտային հիմնախնդիրները համարում եմ առաջնահերթ լուծման ենթակա: Խնդիրների մասին չպետք է միայն խոսել, այլ անհրաժեշտ է քննարկումներ անցկացնել լուծումներ գտնելու նպատակով: Պետք է քայլեր ձեռնարկենք խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի կանխարգելման ուղղությամբ՝ մշակելով այնպիսի կառուցակարգեր և փաստացի իրացման գործիքակազմեր, որոնք թույլ կտան հետագայում զերծ մնալ խնդիրներից։ Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է ապահովել նաև մնացյալ իրավունքների իրացման երաշխիքները։ Դատական վարույթներին չմիջամտելու սկզբունքի պահպանմամբ՝ ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ հոգեբուժական կազմակերպությունում անձին ազատությունից զրկելու նկատմամբ դատական վերահսկողությունը ենթադրում է ոչ միայն անձին հոգեբուժական կազմակերպությունում ոչ հոժարակամ հոսպիտալացում և բուժում բացառապես դատարանի որոշման հիման վրա, այնպես էլ հոգեբուժական կազմակերպությունում հոսպիտալացման և բուժման հիմքերի բացակայության դեպքում անձի արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի երաշխավորում»,- ասել է Պաշտպանը։ Քննարկմանը մասնակցել են Երևան քաղաքի և մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության, Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների քրեական և քաղաքացիական գործերի քննության մասնագիտացմամբ դատավորներ, ՀՀ առողջապահության նախարարության և հոգեբուժական կազմակերպությունների, ինչպես նաև Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներ: Միջոցառման մոդերատոր` ՄԻՊ աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը քննարկման մասնակիցներին ներկայացրել է հոգեբուժական կազմակերպություններ իրականացված մշտադիտարկման այցերի շրջանակում արձանագրված խնդիրները, այդ թվում՝ փաստող լուսանկարներով։ Ինտերակտիվ քննարկումը կազմակերպել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից իրականացվող «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի շրջանակներում։Ավելին22:1528.09.24 -
ՍպորտՊալմերն ԱՊԼ-ի նոր ռեկորդ գրանցեցԱՊԼ-ի՝ այս պահին ընթացող հանդիպման առաջին խաղակեսում Քոուլ Պալմերը դարձավ պոկերի հեղինակ։ Պալմերն ԱՊԼ-ի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է՝ ով պոկեր է ձևակերպել մեկ հանդիպման առաջին խաղակեսում։ «Չելսիի» կիսապաշտպանը «Բրայթոնի» դեմ հանդիպման առաջին խաղակեսում (4:2, առաջին խաղակես) խփեց 4գոլ: Անգլիացին նախ գոլի հեղինակ դարձավ 21-րդ, ապա 27-րդ րոպեին, իսկ հետ 30-րդ րոպեին արդեն հեթ-տրիկի հեղինակ դարձավ։ Իսկ 41-րդ րոպեին նա արդեն պոկեր ձևակերպեց։ Այսպիսով, Քոուլ Պալմերն ընթացիկ առաջնության 6 հանդիպումներում խփել է 6 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում, փոխանցում է Armsport-ը։Ավելին22:0028.09.24 -
ԺամանցՀայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի Լեո ՄկրտչյանըՀայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի Լեո Մկրտչյանը: Հայաստանի այս տարվա պատվիրակն ընտրվել է Հանրային հեռուստաընկերության նախապես հայտարարած մրցույթի արդյունքում, որին 100-ից ավելի հայտ էր ստացվել: Տեղի և միջազգային լավագույն մասնագետներից բաղկացած փորձագիտական խմբի որոշմամբ լավագույնն է ճանաչվել 10-ամյա Լեոն, հայտնում է «Առաջին ալիք»-ը։ Նա մեծացել է երգիչների ընտանիքում և երգել սկսել է խոսելուն զուգահեռ՝ դեռ 8 ամսականից: Լեոյի սիրելի արտիստներն են Մայքլ Ջեքսոնը, Ֆրենկ Սինատրան, Ջասթին Թիմբերլեյքը և Թեդի Սվիմսը: Երաժշտությունից զատ հետաքրքրված է նաև ֆուտբոլով և ընթերցանությամբ: «Մանկական Եվրատեսիլին» մասնակցելը Լեոյի մեծ երազանքն է եղել. «Ես շատ եմ սիրում իմ երկիրն ու երաժշտության աշխարհը. և հենց երգով միջազգային բեմում Հայաստանը ներկայացնելն ինձ համար հաճելի է, միևնույն ժամանակ՝ շատ մեծ պատասխանատվություն: Ես հավատում եմ իմ երազանքներին. վստահ եմ՝ եթե բոլորս մարդ ենք ծնվել, ուրեմն հավասար ուժեր ունենք նվաճելու աշխարհը»: Հայաստանյան պատվիրակի մրցութային երգը և տեսահոլովակը կհրապարակվեն շուտով: «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Իսպանայի մայրաքաղաք Մադրիդում նոյեմբերի 16-ին՝ «Ծաղկենք» խորագրի ներքո: Հայաստանյան մրցույթի փորձագիտական խմբում էին երգչուհի Իվետա Մուկուչյանը, երաժիշտ, շոումեն Գարիկ Պապոյանը, ռեժիսոր Արամայիս Հայրապետյանը, ինչպես նաև Մանկական Եվրատեսիլ 2021 և 2023-ի գործադիր պրոդյուսեր, FRANCE TV-ի ժամանցային նախագծերի ղեկավար Ալեքսանդրա Ռեդը, Անգլիայում անցկացված Եվրատեսիլ 2023-ի գործադիր պրոդյուսեր, BBC-ի պրոդյուսեր Լի Սմիթարսթը, Մանկական Եվրատեսիլ 2019 և 2020-ի գործադիր պրոդյուսեր Մարթա Պիկարսկան և Պորտուգալիայում անցկացված Եվրատեսիլ 2018-ի գործադիր պրոդյուսեր, պորտուգալական “Festival de Canção” երաժշտական փառատոնի պրոդյուսեր Կարլա Բուգալոն:Ավելին21:5428.09.24 -
ՀասարակականԾեծկռտnւք՝ Երևանում հայտնի «Արամե մյուզիք հոլ» ակումբում․ հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացիԵրեկ՝ սպտեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հերացի փողոցում գործող «Արամե մյուզիք հոլ» ակումբում մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունենում, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։ Մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկանները, Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Կենտրոնական բաժին, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոց մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ հիվանդանոց տեղափոխվածը ՌԴ քաղաքացի 41-ամյա Մաքսիմ Վ․-ն է։ Պարզվել է նաև, որ նա տեղափոխվել է «Արամե մյուզիք հոլ» ակումբից։ Ոստիկանները ակումբում մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալում են Երևանի բնակիչներ 51-ամյա Դավիթ Մկրտչյանին, 51-ամյա Վահե Եսայանին, 32-ամյա Ալբերտ Արևշատյանին և 48-ամյա Արտաշես Աբրահամյանին։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներից Ա․ Արևշատյանը ձերբակալվել է, մյուսները ազատ են արձակվել, իսկ Ա․ Արևշատյանը ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից ՀՀ ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչ Էդգար Արևշատյանի որդին է։Ավելին21:4528.09.24 -
ԻրավականՎեդու Թիվ 2 միջնակարգ դպրոցում վնասվածքներ ստացած 9-ամյա աղջիկա մահվան դեպքով հարուցվել է քրեական գործՎեդու Թիվ 2 միջնակարգ դպրոցում վնասվածքներ ստացած 9-ամյա աղջիկա մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ: Հայտնում են Արարատի մարզպետարանից: «Մեծ վշտով տեղեկացանք, որ օրերս Արարատի մարզի Վեդու Թիվ 2 միջնակարգ դպրոցում վնասվածքներ ստացած 9-ամյա աղջիկն այսօր մահացել է։ Ցավակցում և մեր զորակցությունն ենք հայտնում աղջկա ընտանիքին, հարազատներին և ընկերներին։ Գործի առիթով արդեն հարուցվել է քրեական գործ։ Արարատի մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաները դեպքից անմիջապես հետո եղել են դպրոցում, այնուհետև՝ հիվանդանոցում, հանդիպել աշակերտի ծնողների հետ, ամենօրյա ռեժիմով ծանոթացել աղջկա առողջական վիճակին»։ Մարզպետի աշխատակազմի կողմից լիազորությունների սահմանում ամեն բան արվելու է քրգործին աջակցելու և ուսումնական հաստատություններում անվտանգության նորմերն առավել խստացնելու ուղղությամբ։Ավելին21:4228.09.24 -
Միջազգային«Հըզբոլլահի» առաջնորդի սպանությունը կների՞ Իրանը. ահեղ պատերազմի վտանգը մեծանում էՀավանաբար, Իրանը մեծ պատերազմի մեջ ներքաշելու վերջին փորձն է անում Նեթանյահուն: Իսրայելի պաշտպանության բանակը՝ ՑԱԽԱԼ-ը, «Հըզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալլայի ոչնչացման գործողությունն անվանել է «նոր կարգ»: «Հըզբոլլահը» հաստատել է առաջնորդի մահվան լուրը:Ավելին21:3928.09.24 -
ՀասարակականՄանրամասներ՝ Երևանում դպրոցում հրդեհի բռնկման դեպքիցՍեպտեմբերի 28-ին, ժամը 15:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բեկնազարյան փողոցում գտնվող դպրոցի դասասենյակներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է դպրոցի 1-ին հարկում գտնվող փայտագործության դասասենյակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։06-ին, մարվել՝ 16։24-ին։ Այրվել է կուտակած փայտ (մոտ 3 խմ) և ջերմահարվել է 12 պատուհան (մոտ 6 քմ)։Ավելին21:3028.09.24 -
ՄիջազգայինԼավրովն անմարդկային է անվանել Իսրայելի հարձակումները Լիբանանի վրաՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը անմարդկային է անվանել Իսրայելի հարձակումը Լիբանանի վրա։ Մոսկվան կարծում է, որ Վաշինգտոնն առնվազն տեղյակ է եղել ահաբեկչության նախապատրաստման մասին, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։ «Ահաբեկչական մեթոդների մեկ այլ վառ օրինակ՝ որպես քաղաքական նպատակներին հասնելու միջոց, անմարդկային հարձակումն է Լիբանանի վրա՝ քաղաքացիական տեխնոլոգիաները մահաբեր զենքի վերածելով», - ասել է ռուս նախարարը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական քննարկմանը։ «Անհրաժեշտ է անհապաղ հետաքննել այս հանցագործությունը, սակայն այժմ անհնար է անտեսել բազմաթիվ հրապարակումներ ԶԼՄ-ներում, այդ թվում՝ Եվրոպայում և այստեղ՝ ԱՄՆ-ում, որոնք վկայում են այս կամ այն մասնակցության մասին․ գոնե Վաշինգտոնի տեղեկացվածությունը այս ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ»,- ընդգծել է նա։ Ռուսաստանը հասկանում է, որ «ամերիկացիները միշտ հերքում են ամեն ինչ և կանեն ամեն ինչ՝ ի հայտ եկող փաստերը կոծկելու համար, ինչպես արեցին՝ ի պատասխան «Հյուսիսային հոսք» գազատարի վրա ահաբեկչական հարձակումներին իրենց մասնակցության անհերքելի ապացույցների», - ասել է Լավրովը։ Լիբանանի տարբեր շրջաններում սեպտեմբերի 17-ին և 18-ին պայթեցվել են կապի սարքավորումները, այդ թվում՝ փեյջերները և վոքի-թոքիները։ Պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 37 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 3 հազարը։ Առայժմ հայտնի չէ, թե ինչն է դարձել հազարավոր սարքերի միաժամանակյա պայթյունի պատճառ։ Հեզբոլլահը և Լիբանանի իշխանությունները կատարվածի համար մեղադրել են Իսրայելին։ Իսրայելի իշխանությունները դեռ չեն հաստատել կամ հերքել իրենց առնչությունը։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Լիբանանում տեղի ունեցածը անվանել է հրեշավոր ահաբեկչություն և մեծ հակամարտություն հրահրելու փորձ։Ավելին21:1528.09.24 -
ՔաղաքականԱդրբեջանը չի համարում Հայաստանը ինքնիշխան պետություն. ՀՀ սահմանադրությունը դրվեց բանակցային սեղանինՎաշինգտոնը հույս ունի, որ COP 29-ին ընդառաջ Երևանն ու Բաքուն կկարողանան խաղաղության պայմանագիր ստորագրել: Փաշինյանը պատրաստ է անել դա ամեն գնով՝ թեկուզ խոստովանելով, որ իր գործողությունները հակասում են Հայաստանի Սահմանադրությանը, բայց թե պետք է՝ Մայր օրենքն էլ կարելի է փոխել:Ավելին21:0028.09.24 -
ՀասարակականԵրևանի հյուրանոցներից մեկում գողացել են 50 հազար ռուբլի․ ռուս ամուսինները գողության մեջ կասկածում են հավաքարարինՏեղում պարզվել է, որ նշված հյուրանոցում բնակվում են ազգությամբ ռուս ամուսիններ՝ 31-ամյա Սերգեյ Բուտուզովը և 32-ամյա Յուլիա Զոլոտորովան, ովքեր հայտնել են, որ ժամը 10։00-ի սահմաններում նկատել են, որ իրենց սենյակից գողացել են 50 հազար ռուբլի, հավելել նաև, որ իրենց սենյակ մտել է միայն հյուրանոցի մաքրման աշխատանքներ կատարող աշխատակիցը:Ավելին20:4528.09.24 -
ՀայլուրՀայլուր 20։30 Եւս մեկ դաժան հարված՝ Իրանին. Իսրայելը սպանել է նրա գլխավոր դաշնակցին՝ ԲեյրութումՀայլուր 20։30 Եւս մեկ դաժան հարված՝ Իրանին. Իսրայելը սպանել է նրա գլխավոր դաշնակցին՝ ԲեյրութումԱվելին20:3028.09.24 -
ՄիջազգայինՌուսալեզու լրագրողին վռնդել են Մոլդովայի նախագահի հետ հանդիպումիցԼրագրող Սվետլանա Դրոզդեցկայային հեռացրել են Իտալիայում սփյուռքի հետ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հանդիպումից՝ ռուսերեն խոսելու համար, «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնում է Sputnik Մոլդովայի Telegram ալիքը։ «Ոչ ոք ոչ մի կերպ չի արդարացրել իր որոշումը, բայց, ըստ երևույթին, տիկին Սանդուն որոշել է, որ ռուսալեզու թիմն արժանի չէ հայրենակիցների հետ ընդունելությանը», - մեջբերում է գործակալությունը լրագրողին։ Ինչպես ենթադրում էր Դրոզդեցկայան, Մոլդովայի նախագահն այնքան էր վախենում «վտանգավոր լրագրողներից», որ նրանց նույնիսկ հանձնեցին իտալական ոստիկանությանը։ «Ավելի լավ կլիներ հանցագործներին այսպես արձագանքել»,- առաջարկեց նա: Շաբաթ օրը ավելի վաղ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր, որ Քիշնևը փորձում է Մոլդովայի բնակչությանը զրկել ռուսերեն լեզվով ռեսուրսներից և ձգտում է երկրի տարածքից դուրս մղել ռուսալեզու բովանդակությունը։Ավելին20:1528.09.24 -
ՄիջազգայինՄոսկվայում չեն հավատում ո՛չ Թրամփին, ո՛չ Հարիսին. ԱՄՆ նոր նախագահը և ՌուսաստանըՄոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում գրեթե անհավանական են համարում Արևմուտք-Ռուսաստան մեծ հակամարտությունից խուսափելը՝ Միացյալ Նահանգներում իշխանափոխության ֆոնին: Ռուս փորձագետների պնդմամբ՝ Կրեմլում Հարիսի հետ հույսեր չեն կապում, բայց հալած յուղի տեղ չեն ընդունում նաև Թրամփի խոստումները, թե ընտրվելու դեպքում ինքը փորձելու է հարթել հարաբերությունները Պուտինի հետ:Ավելին20:0028.09.24 -
ՔաղաքականԹղթի կտորի վրա Ալիևի ստորագրության համար Փաշինյանը պատրաստ է միջանցք տալ. Արթուր ԽաչատրյանԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Փաշինյանը գնացել է Էրդողանենց տուն (այսպես կոչված «Թուրքիայի տունը» Նյու Յորքում)։ Գնացել է խնդրելու, որ Էրդողանը Ալիևին համոզի մի թղթի կտորի վրա ստորագրել, որի վրա գրված լինի «խաղաղություն»։ Թղթի բովանդակությունն ու դրա հետագա հետևանքները կարևոր չեն։ Կարևոր է, որ թուղթ լինի, որ ինքը ժողովրդին ասի․ «խաղաղություն եմ բերել»։ Այդ թուղթն իրեն պետք է բացառապես վերարտադրվելու համար, քանի որ այն երբեք խաղաղություն չի երաշխավորի, ոչ միայն այն պատճառով, որ թղթերը խաղաղություն չեն երաշխավորում, այլ հենց թեկուզ այն պատճառով, որ այդ թղթով որևէ սկզբունքային հարցի պատասխան նույնիսկ չի էլ տրվում։ Եթե տրվեր, ամբողջական տեքստ կլիներ, այլ ոչ թե «համաձայնագրից քաղվածք»։ Եվ ինչպես ընդունված է հատկապես արևելքում, Փաշինյանն Էրդողանենց տուն դատարկ ձեռքով չէր գնացել, մանավանդ որ խնդրանքով էր գնացել։ Տարել էր դատարկ թղթապանակ, որի վրա գրված էր «խաղաղության խաչմերուկ»։ Ակնարկն ակնհայտ է․ եթե Ալիևը ստորագրի այդ թղթի կտորը, ինքը Թուրքիային միջանցք կտա։ Կարծում եմ հասկանում եք, որ այդ միջանցքը Թուրքիային միգուցե ավելի է պետք քան Ադրբեջանին։ Այնպես որ, գարշելի պատկերի տակ ավելի գարշելի ու վտանգավոր իրականություն է թաքնված։ Թղթի կտորի վրա Ալիևի ստորագրության համար Փաշինյանը պատրաստ է միջանցք տալ, պանթուրքական միջանցք տալ, միայն թե պահի իր աթոռը, իշխանությունը, Նյու Յորքում հեծանիվ քշելու վայելքը․․․․»։Ավելին19:4528.09.24 -
ՀասարակականԳնա լյուբոյ կռիսին իրա բնիցը դուրս արա. մայիսյան ջրհեղեղից տուժած մարդիկ դեռ աղետի գոտում են ապրումՄայիսյան ողբերգական ջրհեղեղից՝ չորս ամիս հետո ի՞նչ վիճակ է Տավուշի ու Լոռու՝ աղետի գոտի դարձած բնակավայրերում: Մարդիկ դեռ չեն կարողացել ամբողջությամբ չորացնել գույքը, կառավարության աջակցությունը բոլորին չէ, որ հասել է, անգամ Դեբետի հունը լրիվ մաքրված չէ: Բայց ամենաշատը մարդկանց անհանգստացնում է այն, որ կառավարությունը բավարարվել է ՝ գետի երկայնքով հողային լիցք անելով, մինչդեռ բնակիչները վստահ են, որ միայն բետոնե պատնեշները կարող էին փրկել իրենց հնարավոր նոր հեղեղումից:Ավելին19:3528.09.24 -
ՄիջազգայինՌուսաստանը խստորեն դատապարտել է Նասրալլահի սպանությունըՄոսկվան խստորեն դատապարտում է լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրալլահի սպանությունը, այն հղի է Լիբանանի և ողջ Մերձավոր Արևելքի համար հետևանքներով։ Ռուսաստանը Իսրայելին կոչ է անում դադարեցնել կրակը, «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն։ Ավելի վաղ լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման մամուլի ծառայությունը հաստատել էր, որ Նասրալլահը սպանվել է Բեյրութի հարավային արվարձաններին իսրայելական ավիահարվածի արդյունքում։ «Մենք խստորեն դատապարտում ենք Իսրայելի կողմից իրականացված հերթական քաղաքական սպանությունը։ Այս ուժային գործողությունը հղի է ավելի մեծ դրամատիկ հետևանքներով Լիբանանի և ողջ Մերձավոր Արևելքի համար: Իսրայելական կողմը չէր կարող չհասկանալ նման վտանգը, այլ դիմեց նմանատիպ քայլի՝ սպանելով լիբանանցի քաղաքացիների, ինչը գրեթե անխուսափելիորեն կհրահրի բռնությունների նոր ալիք։ Այսպիսով, այն կրում է ողջ պատասխանատվությունը հետագա էսկալացիայի համար»,- ասված է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հայտարարության մեջ։ ՌԴ ԱԳՆ-ն դիմել է Իսրայելին՝ Նասրուլլահի սպանության լույսի ներքո կրակը դադարեցնելու խնդրանքով։ «Մենք կրկին կոչ ենք անում Իսրայելին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։ Դա հնարավոր կդարձներ դադարեցնել արյունահեղությունը և պայմաններ ստեղծել քաղաքական և դիվանագիտական կարգավորման համար։ Ներկա պայթյունավտանգ իրավիճակում միջազգային հանրության պատասխանատու անդամները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի տարածաշրջանը չընկղմվի լայնամասշտաբ զինված առճակատման մեջ»,- ընդգծել են դիվանագիտական գերատեսչությունում։Ավելին19:3028.09.24 -
ԻրավականԱՄՆ դեսպանը ՆԳՆ ոստիկանության ծառայողներին պարգևատրել է շնորհակալագրերովՀայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը ընդունել է ՆԳՆ ոստիկանության մի խումբ ծառայողների։ Դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ ներքին գործերի նախարարությանը և ՆԳՆ ոստիկանությանը առևանգված ԱՄՆ քաղաքացուն անվնաս վերադարձնելու և մեղավորներին բացահայտելու հարցում գործադրած ջանքերի համար: ՆԳՆ ոստիկանության ծառայողները պարգևատրվել են շնորհակալագրերով։Ավելին19:1528.09.24 -
ՀասարակականԵրևանում բախվել են «Opel»-ն ու մոտոցիկլը․ վերջինը կողաշրջվել էԵրեկ՝ սեպտեմբերի 27-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14։30-ի սահմաններում Լեո և Սարյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 60-ամյա Սարգիս Հայրապետյանի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենան և Արմավիրի մարզի բնակիչ 21-ամյա Կարեն Իվանովի վարած «Hayasa» մակնիշի մոտոցիկլը։ Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարն էլ բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավելին19:0028.09.24 -
ՔաղաքականՄյուռոնօրհնեքը խորհրդանշում է կապն անցյալի, ներկայի և գալիքի միջև․ Արմեն ՍարգսյանԱյսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Սրբալույս Մյուռոնի օրհնությունն է: Յոթ տարին մեկ տեղի ունեցող Մյուռոնօրհնեքին հին մյուռոնը խառնվում է նոր օրհնվողին՝ խորհրդանշելով կապն անցյալի, ներկայի և գալիքի միջև: Ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը․ «Շնորհաբեր մյուռոնը մշտապես հիշեցնում է, որ մենք` իբրև քրիստոնյաներ, մկրտվել ենք Հայոց եկեղեցում և մեր ճակատին կրում ենք Սուրբ Մյուռոնի կնիքը»,- գրել է Սարգսյանը։Ավելին18:4528.09.24 -
ՀայլուրՀայլուր 18։30 Քաղաքական ինտրիգներ՝ մյուռոնօրհնեքի շուրջ. ո՞վ է գնացել Էջմիածին, ո՞վ՝ ոչՀայլուր 18։30 Քաղաքական ինտրիգներ՝ մյուռոնօրհնեքի շուրջ. ո՞վ է գնացել Էջմիածին, ո՞վ՝ ոչԱվելին18:3028.09.24