Լրահոս

2024-09-29
2024-09-28
  • Img default alt hy
    Հասարակական
    Որոշ հասցեներում լույս չի լինի
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    23:57
    28.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Փոթորիկ՝ ԱՄՆ-ում․ զոհվել է 44 մարդ
    ԱՄՆ-ի հինգ նահանգներում «Հելեն» փոթորկի հետևանքով առնվազն 44 մարդ է զոհվել, հայտնում է Associated Press-ը։ Զոհերը Ֆլորիդայի, Ջորջիայի, Հյուսիսային և Հարավային Կարոլինայի բնակիչներ են, այս նահանգներում, ինչպես նաև Թենեսիում ջրհեղեղներ են, ավերվել են տներ, տապալվել են ծառեր։ Ջորջիայում, Ֆլորիդայում և Հարավային Կարոլինայում փոթորկի հետևանքով ավելի քան 3 միլիոն տնային տնտեսություններ մնացել են առանց էլեկտրականության։ 4-րդ աստիճանի ուժգնության «Հելեն» փոթորիկը այժմ թուլացել է, շարժվում է դեպի Կենտուկի և Թենեսի նահանգներ:
    23:35
    28.09.24
    Ավելին
  • Հասարակական
    Հաշտության Մյուռոնօրհնեք՝ քաղաքական լարվածության պահին. «օծվածը չի կարող հրաժարվել իր պատմությունից»
    «Դրոշմ ինքնության» կարգախոսով է Մայր տաճարում այսօր Մյուռոնօրհնեք եղել: Եկեղեցին ուզում է, որ այն դառնա ազգի հավաքականության ու ամբողջ հայ ժողովրդի միասնականության խորհրդանիշ: Հավանաբար՝ այդ պատճառով են Էջմիածին հրավիրվել քաղաքական հակառակ ճամբարներում կանգնած ուժեր ու անհատներ:
    23:23
    28.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փրկարարները հայտնաբերել են անտառում մոլորված քաղաքացուն
    Սեպտեմբերի 28-ին, ժամը 18:27-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին Սևան քաղաքի հանգստյան տներից մեկի մոտակա անտառում մոլորվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական և հատուկ ջրափրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկներ: Ջրափրկարարները հանգստյան տներից մեկի մոտակա անտառում հայտնաբերել են մոլոր­ված քաղաքացուն (Վ․ Պ., ծնված 1954թ․)։
    23:15
    28.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Այգում հայտնաբերվել է տղամարդու դի․ մանրամասներ
    Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Այգավան գյուղում, երկաթգծի հարևանությամբ գտնվող հատվածում քաղաքացին ծառից վայր է ընկել և գտնվում անգիտակից վիճակում, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։ Պարզվել է, որ ժամը 19։30-ի սահմաններում Այգավան գյուղի բնակիչ 41-ամյա Գոռ Հ․-ն իրենց հողամասում, ըստ նախնական տեղեկությունների, ալյումինե աստիճանի վրա կանգնած ալյումինե խողովակով ընկուզենու ծառից ընկույզ թափ տալիս անզգուշաբար դիպչել է ծառի վրայով անցնող բարձր լարման հոսանքի մալուխին, էլեկտրահարվել և վայր ընկել, ինչն էլ դարձել մահվան պատճառ։ Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
    23:12
    28.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Խաղաղության հնարավոր չէ հասնել ցանկացած գնով և կասկածի տակ դնելով ՀՀ ինքնիշխանությունը․ Հունաստանում ՀՀ դեսպան
    Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձի առթիվ Աթենքում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է ընդունելություն-համերգ Հայաստանից հրավիրված «Կադանս» անսամբլի մասնակցությամբ: Այս մասին հայտնում են Հունաստանում Հայաստանի դեսպանությունից: Բացման խոսքով հանդես է եկել Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը, ով իր ելույթում անդրադարձել է Հայաստանի Հանրապետության անկախության գործընթացին, 2020թ․ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիային և ԼՂ հայերի բռնի տեղահանությանը, տարածաշրջանում առկա իրավիճակին, Հայաստան-Հունաստան հարաբերությունների խորացման ուղղությամբ վերջին մեկ տարվա ընթացքում նախաձեռնված քայլերին։ «Ադրբեջանը, խախտելով Մարդու իրավունքների միջազգային դատարանի որոշումները, խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարության բոլոր հոդվածները, այսօր էլ շարունակում է անտեսել մի շարք երկրների և միջազգային կազմակերպությունների կոչերը։ Եվ քանի դեռ անպատիժ են հայերի էթնիկ զտումները, հայկական մշակութային ժառանգության և տեղի բնակչության ունեցվածքի ոչնչացումը, Բաքվում 23 հայերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարության դեմ կեղծ դատավարությունները և անողոք ատելության խոսքը, Հայաստանի նկատմամբ ագրեսիվ ահաբեկումը կրում է շարունակական բնույթ։ Հայաստանը բազմիցս կրկնել է, որ պատրաստ է համապարփակ խաղաղության համաձայնագիր ստորագրել Ադրբեջանի հետ, սակայն դա հնարավոր չէ անել ցանկացած գնով և կասկածի տակ դնելով Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- իր ելույթում մասնավորապես նշել է դեսպանը:
    23:00
    28.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Շվեյցարիան ողջունում և աջակցում է Չինաստանի և Բրազիլիայի խաղաղության նախաձեռնությունը Ուկրաինայում
    Շվեյցարիան ողջունում և աջակցում է Չինաստանի և Բրազիլիայի խաղաղության նախաձեռնությունը Ուկրաինայում, քանի որ այն հիմնված է ՄԱԿ-ի արժեքների վրա, ՌԻԱ Նովոստիին ասել է Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարության հաղորդակցության բաժնի ղեկավար Նիկոլաս Բիդոն։ Ավելի վաղ Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին ասել էր, որ Չինաստանը, Բրազիլիան և գլոբալ հարավի այլ համախոհ պետություններ մտադիր են ստեղծել բաց «Աշխարհի ընկերներ» հարթակ՝ ուկրաինական ճգնաժամը լուծելու համար։ «Հաշվի առնելով, որ չինացիների և բրազիլացիների կողմից մշակված նախաձեռնությունն այժմ փոփոխվել է՝ արտացոլելու ՄԱԿ-ի արժեքները, չին-բրազիլական խմբի կողմից կազմակերպված կոնկրետ դիվանագիտական ​​ջանքերը կարող են հետաքրքրել մեզ: Շվեյցարիան աջակցում է խաղաղության բոլոր նախաձեռնություններին, որոնք համապատասխանում են Բյուրգենշտոկի ոգուն: Մենք ողջունում ենք խաղաղության այս նախաձեռնությունը, որն առաջին հերթին ուղղված է խաղաղության հասնելուն»,- ասել է Բիդոն։ Հունիսի 15-16-ը Շվեյցարիայի Բուրգենստոկ քաղաքում տեղի է ունեցել Ուկրաինայի վերաբերյալ համաժողով։ Կրեմլը հայտարարել է, որ առանց Ռուսաստանի մասնակցության ուկրաինական հակամարտության իրավիճակի կարգավորման տարբերակներ փնտրելը բացարձակապես անտրամաբանական և ապարդյուն է։ Համաժողովի արդյունքների վերաբերյալ համատեղ կոմյունիկեն կոչ է անում Կիևին վերադարձնել Զապորոժիեի ԱԷԿ-ի նկատմամբ վերահսկողությունը, ինչպես նաև սև և Ազովի ծովերում ազատ տեղաշարժի, բոլոր ռազմագերիների փոխանակման և ազատ արձակման կոչեր է պարունակում: Փաստաթղթում խոսվում է նաև հակամարտությունը դադարեցնելու համար բոլոր կողմերի միջև երկխոսության անհրաժեշտության մասին։ Հանդիպման 91 մասնակիցներից միայն 76-ն են աջակցել կոմյունիկեին: Եզրափակիչ կոմյունիկեն չեն ստորագրել Հայաստանը, Բահրեյնը, Բրազիլիան, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Լիբիան, Մեքսիկան, Սաուդյան Արաբիան, Հարավային Աֆրիկան, Թաիլանդը և Արաբական Միացյալ Էմիրությունները: Ավելի ուշ Իրաքը, Հորդանանը և Ռուանդան հետ վերցրեցին իրենց ստորագրությունները կոմյունիկեից։ Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես էր եկել ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման նախաձեռնություններով. Մոսկվան անհապաղ կդադարեցնի կրակը և կհայտարարի իր պատրաստակամությունը բանակցություններին Ռուսաստանի նոր շրջանների տարածքից ուկրաինական զորքերի դուրսբերումից հետո։ Բացի այդ, նա ավելացրել է, որ Կիևը պետք է հայտարարի ՆԱՏՕ-ին անդամակցելու և ապառազմականացում և ապաազգայնացում իրականացնելու իր մտադրություններից հրաժարվելու մասին, ինչպես նաև ընդունի չեզոք և միջուկային զենքից զերծ կարգավիճակ: ՌԴ նախագահը հիշատակել է նաև ՌԴ-ի դեմ պատժամիջոցների չեղարկման մասին։ Կուրսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի ահաբեկչությունից հետո Պուտինը նաև անհնար է անվանել բանակցել նրանց հետ, ովքեր «անխտիր հարվածներ են հասցնում քաղաքացիական անձանց, քաղաքացիական ենթակառուցվածքներին կամ փորձում են սպառնալիքներ ստեղծել միջուկային էներգիայի օբյեկտների համար»: ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ավելի ուշ հայտարարել է, որ ուկրաինական կարգավորման վերաբերյալ Մոսկվայի խաղաղ առաջարկները, որոնք ավելի վաղ հնչեցրել էր ռուսական պետության ղեկավարը, չեղյալ չեն հայտարարվել, բայց այս փուլում, «հաշվի առնելով այդ արկածախնդրությունը», Ռուսաստանը չի խոսի Ուկրաինայի հետ:
    22:45
    28.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խոշոր ավտովթար՝ Երևանում․ «Lexus»-ը կողաշրջվել է
    Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:15-ի սահմաններում Օրբելի փողոցում՝ Օրբելի թունելի սկզբնամասում՝ դեպի Բաղրամյան պողոտա տանող հատվածում, բախվել են Երևանի բնակիչ 28-ամյա Քրիստինե Կարապետյանի վարած «Lexus», Արագածոտնի մարզի բնակիչ 31-ամյա Նորայր Հակոբյանի վարած «Mercedes» մակնիշի և Երևանի բնակիչ 50-ամյա Սամվել Մկրտչյանի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Վարորդներին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ բնակվող քաղաքացիներն ու մի քանի ավտոմեքենաների վարորդներ: Բախման հետևանքով «Lexus»-ը կողաշրջվել է, իսկ «Opel»-ի հետևի անվահեծաններից մեկը կոտրվել է: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
    22:30
    28.09.24
    Ավելին