Լրահոս

2024-10-02
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Հրապարակում հարցեր լուծելու խոստումը դրժեց․ Փաշինյանը խաբել է մաս 224․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ օրաթերթը» գրում է. «2018 թվականի օգոստոսի 17-ի Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Կառավարությունն ինչպես ձեւավորվել է այս հրապարակում, կառավարությունը սրանից հետո հաշվետու է այս հրապարակին, եւ սրանից հետո կառավարությունը ենթարկվում է այս հրապարակին:
    10:27
    02.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Արփի Դավոյանի՝ ընթացիկ տարվա եկամուտը 7 անգամով ավելացել է․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է.  «ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը, ով աչքի է ընկնում ուժային կառույցների ղեկավարների հետ իր մտերմությամբ եւ ԱԺ-ում անթաքույց նրանց ուղեկցում է տարբեր սենյակներ, դրա համար պատճառներ ունի. տարիներ շարունակ նա մի քրեական վարույթով որպես վկա է անցնում:
    10:18
    02.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ո՞վ է եղել Սամվել Բաբայանի և ադրբեջանցիների միջնորդը․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Դեռեւս Արցախի բլոկադայի վերջին ժամանակաշրջանում  Սամվել Բաբայանը հրապարակավ խոստովանեց, որ բանակցել է ադրբեջանական կողմի հետ, փոխանակվել են սկզբունքների փաթեթով, որպեսզի հնարավոր լիներ Արցախը պահել ադրբեջանական մանդատի ներքո։ Վերջերս նրան «պատին են դեմ տվել» արցախյան որոշ շրջանակներ՝ հետաքրքրվելով, թե ինչպես է ադրբեջանցիների հետ կապի դուրս եկել, ինչպես է բանակցել, որպես կանոն` ադրբեջանցիները պատահական մարդկանց չեն ընդունում։
    10:13
    02.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Անդրանիկ Քոչարյանը շարունակում է դավեր նյութել. «Ժողովուրդ»
    Դատելով իրավիճակից՝ հաջորդ պաշտոնյան, որը կրկին ՔՊ-ի ջանքերով հրաժարական կտա, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանն է լինելու:
    10:09
    02.10.24
    Ավելին
  • Հասարակական
    Վերադարձ արմատներին՝ ճապոնական ամենագնացով. նոր Toyota Land Cruiser-ն արդեն Երևանում է
    Աշխարհահռչակ Տոյոտա ընկերությունը նոր ամենագնաց ունի՝ Լենդ Քրուզեր 250։ Վերադարձ արմատներին՝ այսպես են բնութագրել ճապոնացիները նոր մեքենան։ Ժամանակակից տեխնոլոգիաներով, հեղափոխական նոր Լենդ Քրուզեր 250-ն արդեն վաճառվում է Տոյոտա Երևան սրահում: Ավտոսիրահարները կարող են թեստ դրայվ անելու հանար գրանցվել՝ զգալ ու գնահատել լեգենդար ամենագնացի բոլոր առավելություններն ու հնարավորությունները:
    10:05
    02.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արմավիրում անասնագոմի տանիքը փլուզվել է. կենդանիներին վերամբարձ կռունկով դուրս են բերել անասնագոմից
    Հոկտեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ֆերիկ բնակավայրում անասնագոմի տանիքը փլուզվել է և ընկել խոշոր եղջերավոր անասունների վրա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ անասնագոմի տանիքի փլուզման հետևանքով 2 անասուն սատկել է, իսկ մի քանի խոշոր եղջերավոր անասունների գյուղացիները, փրկարարներն ու պարեկները վերամբարձ կռունկով դուրս են բերել անասնագոմից։
    10:00
    02.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ո՞վ է փոխարինելու Գրիգոր Մինասյանին. «Իրավունք»
    «Իրավունք» թերթը գրում է. «Ըստ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրների, ՀՀ արդարադատության հրաժարական տված նախարար Գրիգոր Մինասյանին հնարավոր փոխարինողներից մեկը ներքին գործերի նախարարի տեղակալ, սորոսական թեւի ներկայցուցչի համարում ունեցող Արփինե Սարգսյանն է:
    09:55
    02.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դանակահարություն՝ Վանաձորում․ հանցագործության գործիքը նետել են Փամբակ գետը
    «Սեպտեմբերի 27-ին, ժամը 23։31-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Վանաձոր» բժշկական կենտրոնից հաղորդել են, որ շտապօգնության խումբը Վանաձոր քաղաքի մշակույթի տան մոտից կրծքավանդակի ձախ կեսի և ազդրի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխել ինքնությունը չպարզված երիտասարդի:
    09:45
    02.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գազ չի լինելու․ հասցեներ
    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 3-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր քաղաքների, Քաղսի, Սոլակ, Լեռնանիստ, Մարմարիկ, Աղավնաձոր, Մեղրաձոր, Գոռգոչ, Փյունիկ, Արտավազ, Ջրառատավան բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 4-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 20:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 2-րդ փողոցի, 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքի, 4-րդ, 5-րդ, 6-րդ փողոցների, 6-րդ փողոցի 1-ին, 2-րդ նրբանցքների, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ, 15-րդ, 17-րդ փողոցների, 17-րդ փողոցի նրբանցքի, Արմենակյան, Ամառանոցային փողոցների, Նորքի Այգիներ փողոցի (մասնակի), Մյասնիկյան պողոտայի (մասնակի), Դավիթ Բեկ փողոցի (մասնակի) բազմաբնակար շենքերի, առանձնատների գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 4-ին ժամը 10:30-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Բերդավան բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 7-ին ժամը 10:30-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Լճկաձոր բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։
    09:30
    02.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Ադրբեջանցիների հետ Սամվել Բաբայանի կապն ապահովել է Ռազմիկ Աղասյանը պատմում են, որ ռուս խաղաղապահները հերթական փոխանակման ժամանակ բռնել են Ռազմիկ Աղասյանին եւ կոշտ զրույց ունեցել Արցախի այն ժամանակվա նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, թե` մեր թիկունքում սեպարատ բանակցում եք ադրբեջանցիների հետ, իսկ մեզնից անվտանգության ապահովում պահանջում:
    09:25
    02.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երկրաշարժ՝ Հայաստան-Վրաստան սահմանային գոտում
    Հոկտեմբերի 2-ին, տեղական ժամանակով ժամը 03:38-ին (Գրինվիչի ժամանակով հոկտեմբերի 1-ին, ժամը 23։38-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․13⁰ և արևելյան երկայնության 43.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 15 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ 3,7 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի մի շարք բնակավայրերում՝ 4-5 բալ ուժգնությամբ։
    08:22
    02.10.24
    Ավելին
2024-10-01
  • Img default alt hy
    Քաղաքական
    Միրզոյանը մասնակցել է Վարշավայի անվտանգության ֆորումի պաշտոնական բացման արարողությանը
    ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Վարշավայի անվտանգության ֆորումի պաշտոնական բացման արարողությանը, որի ժամանակ ելույթով հանդես է եկել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Միջոցառման շրջանակներում նախարար Միրզոյանը նաև շփումներ է ունեցել առանձին գործընկերների հետ։
    23:59
    01.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Էրդողանն Իսրայելին զգուշացրել է Լիբանանում գործողության սարսափելի հետևանքների մասին
    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Լիբանանում ցամաքային գործողության հետևանքները նման չեն լինի հրեական պետության կողմից իրականացված նախկին օկուպացիաների հետևանքներին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Ես շատ հստակ զգուշացնում եմ Իսրայելին, որ Լիբանանում ցամաքային գործողության հետևանքները նման չեն լինի նրա նախկին օկուպացիայի հետևանքներին։ Լիբանանի պաշտպանությունը նույնը չէ, ինչ Գազայի պաշտպանությունը, որը մեկուսացված և կտրված է ամբողջ աշխարհից»,- ասել է Թուրքիայի ղեկավարը՝ ելույթ ունենալով երկրի Ազգային մեծ ժողովում: Անցյալ շաբաթից Իսրայելի ռազմաօդային ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Լիբանանի տարբեր շրջաններում գտնվող «Հեզբոլլահ»-ի թիրախներին։ Մի քանի թիրախային ավիահարվածներ են գրանցվել նաև Բեյրութում, որոնց արդյունքում սպանվել են «Հեզբոլլահ»-ի բարձրաստիճան հրամանատարները։ Դիտորդները նշում են, որ Իսրայելը նման ինտենսիվությամբ չի հարձակվել «Հեզբոլլահ»-ի վրա 2006 թվականի երկրորդ լիբանանյան պատերազմից հետո։
    23:56
    01.10.24
    Ավելին
  • Միջազգային
    Կիևի համար ծանր դրություն է ռազմաճակատում. Զելենսկիի խոստովանությունը և ուժայինների պաշտոնակությունը
    Խերսոնի շուկան ռուսների կողմից գնդակոծելու մասին է հայտնում Կիևը: 7 մարդ մահացել է, 5-ը վիրավորվել են: «Հարվածի տակ են ընկել առևտրի կենտրոնները, որտեղ խերսոնցիները առավոտյան գնում կամ վաճառում էին մթերքներ»,- հայտնել է մարզային ռազմական վարչության ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը։ Ուկրաինայի կառավարությունում նոր պաշտոնանկությունների մասին է հայտնի դարձել: Այսօր Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը պաշտոնից ազատել է իր ինը տեղակալներից երեքին: Ումերովի խոսքից հասկանում ենք, որ պաշտոնանկ եղած պաշտոնյաները ներքին էթիկայի խախտում են կատարել՝ հայտնվել են այլ անձանց ազդեցության տակ:
    23:45
    01.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իսրայելը սպառնում է Իրանին
    Իսրայելի բանակի (ՑԱԽԱԼ) խոսնակ կոնտրադմիրալ Դանիել Հագարին հայտարարել է, որ Իսրայելը կպատասխանի իր երկրի վրա Իրանի հրթիռային հարձակմանը, գրում է Times of Israel-ը։ «Մենք գտնվում ենք պաշտպանության և հարձակման բարձր պատրաստվածության վիճակում, մենք պաշտպանելու ենք Իսրայելի քաղաքացիներին։ Այս հարձակումը հետևանքներ կունենա: Մենք ծրագրեր ունենք, և կգործենք մեր ընտրած ժամանակին և վայրում»,-նշել է նա։ Իսրայելական բանակը թույլ է տվել իր քաղաքացիներին լքել իրենց ապաստարանները։ Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ հարձակումը տևել է մոտ մեկ ժամ։ Ավելի վաղ Իրանը բալիստիկ հրթիռներ էր արձակել Իսրայելի ուղղությամբ՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի և «Հըզբոլլահ»-ի առաջնորդների սպանությանը։ Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ արձակվել է ավելի քան 400 հրթիռ։
    23:35
    01.10.24
    Ավելին
  • Հասարակական
    Նոր մանրամասներ երեխաների առևանգման փորձի մասին. առաջարկել է օգնել՝ թափել աղբը
    Բացառիկ մանրամասներ է հայտնի դարձել Հայլուրին՝ Շրջանային փողոցում երեխաների առևանգման փորձի մասին: Զարուհի Սահակյանը զրուցել է դեռահաս տղաներից մեկի հոր հետ: Նա պատմել է, որ երեխաները դուրս են եկել աղբը թափելու, երբ 57-ամյա տղամարդը մեքենայով մոտցել է, առաջարկել իր մեքենայով ուղեկցել աղբավայր: Տղաներին կասկածելի է թվացել, որ տղամարդը ձեռնոցով է եղել: Տղամարդուն չի ճանաչում առևանգման փորձի ենթարկված երեխայի հայրը: Նա չի դիմել ոստիկանություն, քանի որ, իր խոսքով, երեխաները բռնության չեն ենթարկվել: Դա պարզ է դարձել փողոցի տեսախցիկների ուսումնասիրությունից: Այդուհանդերձ ոստիկանները հայտնաբերել, կալանավորել են անչափահասներին առևանգել փորձած տղամարդուն:
    23:32
    01.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Երևանում պարտքի համար 29-ամյա տղամարդուն սեփական ավտոմեքենայով առևանգել են
    Սեպտեմբերի 18-ին մարդու առևանգման դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Բարեկամությունից դեպի Կիևյան փողոցն ընկած ճանապարհահատվածում 4 կամ 5 հոգի ծեծի են ենթարկել մի երիտասարդի, նստեցրել մեքենան և առևանգել, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։ Ոստիկանները պարզել են, որ սեպտեմբերի 4-ին Երևանի բնակիչ 29-ամյա Դավիթ Ս․-ն պայմանավորվածություն է ձեռք բերել, որ ինքը պետք է ապահովի ապակյա փաթեթներ, որի համար իրեն վճարել են 455 հազար դրամ և պարտք մնացել 255 հազար դրամ, սակայն փաթեթները պատրաստ չլինելու հետևանքով սեպտեմբերի 18-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում Կիևյան փողոցի 11 հասցեում հանդիպել է Արման Հ․-ին (ում տարիքը ճշտվում է), ով եկած է լինում մի խումբ անձանց հետ, և հայտնել է, որ իր «Chrysler» ավտոմեքենան պետք է տեղափոխեն Էջմիածին քաղաք՝ գումարի դիմաց, սակայն հրաժարվելու դեպքում ավտոմեքենայի բեռնախցիկով կտեղափոխեն նաև իրեն, որից հետո, Դավիթ Ս․-ի կողմից մերժում ստանալուց հետո, վերջինիս ծեծի են ենթարկել և իր կամքին հակառակ, ավտոմեքենայով հանդերձ, առևանգել: Ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Դավիթ Ս․-ին ծեծի ենթարկած և առևանգած անձինք հանդիսանում են Լոռու մարզի բնակիչ 34-ամյա Ռազմիկ Դ․-ն, Արմավիրի մարզի բնակիչներ 42-ամյա Ռուդոլֆ Բ․-ն, 21-ամյա Աշոտ Բ․-ն, 20-ամյա Հայկ Հ․-ն, 23-ամյա Արման Հ․-ն և 22-ամյա Ռոման Հ․-ն: Նույն օրը՝ ժամը 03։40-ի սահմաններում Վաղարշապատ քաղաքի Արարատյան փողոցից ֆիզիկական և հոգեկան ներգործություն, ինքնիրավչություն և անձի առևանգում կատարելու կասկածանքով Ռուդոլֆ Բ․-ն, Աշոտ Բ․-ն և Հայկ Հ․-ն ձերբակալվել և ներկայացվել են ոստիկանության Վաղարշապատի բաժին: Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։
    23:27
    01.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Սփյուռք
    Իսրայելի տարածքի հրթիռակոծումների ժամանակ իսրայելաբնակ հայեր չեն տուժել. Չերնամորյան
    Ողջ Իսրայելի տարածքը ենթարկվել է հրթիռակոծման։ Խոսվում է հարյուրավոր բալիստիկ հրթիռների մասին։ Թեև որոշ տեղերում հրթիռներ ընկել են, սակայն, բարեբախտաբար, քաղաքացիական բնակչության շրջանում հրթիռակոծություններից զոհեր չկան։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին հայտնեց Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանը՝ անդրադառնալով Իրանի կողմից Իսրայելի տարածքի հրթիռակոծումներին։ «Վիրավորներ կան Թել Ավիվում, ովքեր ենթարկվել են ահաբեկչական հարձակումների։ Նրանց վրա հարձակվել են ավտոմատներով զինված անձինք։ Վեց հոգի ծանր վիրավորվել են, երկուսը՝ թեթև»,- մանրամասնեց Չերնամորյանը՝ հավելելով, որ որոշ ժամանակ ինքը բազմաթիվ մարդկանց հետ անցկացրել է Պետախ Տիկվայի ապաստարաններից մեկում։ «Այստեղ մեզ մոտ շենքերն իրենց նկուղներում ունեն ապաստարաններ։ Հենց նոր ենք դուրս եկել։ Կան մարդիկ, ովքեր դեռ աշխատավայրերում են, դեռ չեն հասցրել մտնել ապաստարաններ։ Կինս և աղջիկս մինչև հիմա տուն չեն հասել, թեև կապվել եմ նրանց հետ, նրանց վտանգ չի սպառնում։ Արդեն իսկ հակաօդային պաշտպանության ծառայությունից ստացանք տեղեկատվություն, որ կարող ենք դուրս գալ ապաստարաններից»,- ասաց Չերնամորյանը։
    23:20
    01.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իրականում շատ գումար հավաքելու խնդիր էին լուծում․ Անդրանիկ Թևանյան
    Կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների համար այս տարվա 8 ամսվա տվյալներով ավելի քան 600 միլիոն դրամով շատ գումար է հավաքվել, քան նախորդ ամբողջ տարվա ընթացքում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտարարել Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Անդրանիկ Թեւանյանը: ««Կարմիր կետագծերով» թալան Կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների համար այս տարվա 8 ամսվա տվյալներով ավելի քան 600 միլիոն դրամով շատ գումար է հավաքվել, քան նախորդ ամբողջ տարվա ընթացքում: Ասում էին, թե, իբր, Երևանը բեռնաթափելու համար են կայանատեղիների գները կտրուկ թանկացնում, բայց իրականում շատ գումար հավաքելու խնդիր էին լուծում: Եվ լուծեցին։ Քաղաքացու հաշվին։ «Մայր Հայաստանը» դատական կարգով վիճարկել է Երևանի ավագանու ՔՊԿ+կոալիցիա խմբակի կողմից կայացված այդ հակաիրավական ու հակասոցիալական որոշումը»,- գրել է նա։
    23:15
    01.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանի գլխավորությամբ ՔՊ-ն նիստ է արել․ քննարկել են արդարադատության նախարարի թեկնածուների հարցը
    Հոկտեմբերի 1-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնում են ՔՊ գրասենյակից։ Քննարկվել են ՀՀ արդարադատության նախարարի թեկնածություններ։ Մտքեր են փոխանակվել կուսակցական և քաղաքական բնույթի հարցերի շուրջ։
    23:05
    01.10.24
    Ավելին