Լրահոս

2024-10-04
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ինչպես իշխանությունն է, այնպես էլ՝ իր ոստիկանապետը․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեի հանրահավաքից հետո իշխանական շրջանակներն ակտիվորեն տարածում էին Բագրատ սրբազանի` ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին ուղղված խոսքերը, որը եթերում մեջբերեց նաեւ Պետրոս Ղազարյանը` Սրբազանին հարցնելով, թե ինչու է ոստիկանապետին ասել, որ տրորելու է նրան․ «Սրբազան, հո Դուք գողական չե՞ք»։ Չնայած Սրբազանը չմանրամասնեց ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի հետ միջադեպը, սակայն ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնող անձն ուղղակի սադրել է` իր անվայել պահվածքով։
    10:13
    04.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Արսեն Թորոսյանը հարցաքննության կհրավիրվի․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «2020 թվականին՝ «Քովիդի» շրջանում, ենթադրյալ չարաշահումների գործով հակակոռուպցիոն դատարանում սկսվել է վկաների հարցաքննության փուլը:
    10:07
    04.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանն ու Միրզոյանն այցելել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանության նոր շենք
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ դեսպանության համար ձեռք բերված նոր շենք: Այն գտնվում է Փարիզի 16-րդ թաղամասում, շենքը պատմական է` պատկանել է Ֆրանսիայի 5-րդ Հանրապետության 3-րդ նախագահ Վալերի Ժիսկար դ՝Էստենին: ՀՀ Կառավարությունը շենքը ձեռք բերելու համար հատկացրել է 23 միլիոն եվրո։ Ֆրանսիայում ՀՀ դեսպանության տեղակայման գործող շենքը սեփականության իրավունքով չի պատկանում ՀՀ-ին, այն անհատույց է օգտագործվում: Պայմանագրով տրամադրվել է 1995 թվականին: Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների զարգացման, գործառույթների ընդլայնման արդյունքում ներկայիս շենքային պայմանները չեն բավարարում, քանի որ դեսպանությունում տեղակայված են նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ում, Ֆրանկոֆոնիայում ՀՀ մշտական ներկայացուցչությունները:
    10:00
    04.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    13 մլն 740 հազար դրամ` ուսուցչի տոնին․ «Ժողովուրդ»
    Մատակարարը պետք է ապահովի. «70 փունջ ծաղիկ, յուրաքանչյուր փնջում՝ 11 վարդ ծաղիկներ. բացառապես թարմ, բնական վարդեր, տեսակը՝ հոլանդական կամ համարժեք, ծաղկի գլուխը (կոկոնը)՝ առնվազն 7 սմ տրամագծով, բարձրությունը՝ առնվազն 7 սմ, ցողունի երկարությունը՝ առնվազն 70 սմ, դեկորացիայի համար նախատեսված ժապավենով փնջավորված: Փնջերում ծաղիկների գույնը եւ փաթեթավորման ձեւը նախապես համաձայնեցնել հանրակրթության վարչության հետ»:
    09:55
    04.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գազ չի լինելու․ հասցեներ
    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 4-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 20:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 2-րդ փողոցի, 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքի, 4-րդ, 5-րդ, 6-րդ փողոցների, 6-րդ փողոցի 1-ին, 2-րդ նրբանցքների, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ, 15-րդ, 17-րդ փողոցների, 17-րդ փողոցի նրբանցքի, Արմենակյան, Ամառանոցային փողոցների, Նորքի Այգիներ փողոցի (մասնակի), Մյասնիկյան պողոտայի (մասնակի), Դավիթ Բեկ փողոցի (մասնակի) բազմաբնակար շենքերի, առանձնատների գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 7-ին ժամը 10:30-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Լճկաձոր բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 8-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 13:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Զոլաքար և Վարդենիկ բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։
    09:45
    04.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Մերձավոր Արևելքի առյուծը» շատ լավ գիտակցում է, որ պատերազմն այս տարածաշրջանում գրեթե հավերժական է. իրանագետ
    «Մերձավոր Արևելքի առյուծը» շատ լավ գիտակցում է, որ պատերազմն այս տարածաշրջանում գրեթե հավերժական բնույթ ունի, և ցավալիորեն մշտնջենական այս պատերազմում, եթե ցանկանում ես ապրել խաղաղ, այն պետք է լինի քո սահմաններից դուրս, իսկ դրա համար անհրաժեշտ է լինել հզոր»։
    09:30
    04.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի հետ:
    09:25
    04.10.24
    Ավելին
2024-10-03
  • Img default alt hy
    Քաղաքական
    Տղերք, ձեր «բարեփոխումներից» փիս հոտ է գալիս․ Կարեն Քոչարյան
    Պարոն Հովհաննիսյան, մի քանի տարի առաջ բարեփոխումների անվան տակ լուծարվեց Ճանապարհային ոստիկանությունը և ստեղծվեց Պարեկային ծառայություն, իբր ճանապարհատրանսպորտային պատահարները պակասեցնելու նպատակով… սակայն պատահարները ավելացան։ Հետո ասեցիք պարեկների քանակը քիչ է՝ ավելացրեք։ Ավելացրեցին:
    23:59
    03.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Անդրանիկ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ՆԱՏՕ-ի ԽՎ նստաշրջանին
    Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 21-26-ը կմասնակցի ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանին։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ նախագահի ստորագրած կարգադրությունից։ Պատվիրակության կազմում կլինեն Ազգային ժողովի պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանը և Վահագն Ալեքսանյանը, ինչպես նաև պատվիրակության քարտուղար, Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Զաբելա Ղազարյանը։
    23:47
    03.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Արամ Ա Վեհափառ հայրապետը հովվապետական այցելությամբ ժամանել է ԱՄՆ
    Արամ Ա Վեհափառ հայրապետը հովվապետական այցելությամբ ժամանել է ԱՄՆ։ Հայտնում են Կաթողիկոսության մամուլի ծառայությունից։ «Չորեքշաբթի, 2 Հոկտեմբեր 2024-ին, Նորին Սուրբ Օծութիւն Տէր Տէր Արամ Առաջին Կաթողիկոս հովուապետական շնորհաբաշխ այցելութեամբ ժամանեց Ամերիկայի Միացեալ Նահանգներ (Արեւելեան հայոց թեմ)։ Նիւ Եորքի օդակայանին մէջ Վեհափառ Հայրապետը դիմաւորուեցաւ Հիւսիսային Ամերիկայի Արեւելեան Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տէր Անուշաւան Արքեպիսկոպոս Դանիէլեանի, Ազգային Իշխանութեան ատենապետ Արամ Սարաֆեանի եւ թեմի խումբ մը հոգեւոր հայրերուն կողմէ։ Յիշենք, որ անցեալ տարի (2023) Վեհափառ Հայրապետը այցելած էր արեւելեան թեմի Միջին Ատլանտեան շրջանի ծուխերը։ Ներկայ հովուապետական այցելութիւնը պիտի ընդգրկէ Նիւ Ինկլընտի եւ Միջին Ամերիկայի ծուխերը՝ Փրաւիտընս (Ռոտ Այլընտ), Ինտիըն Օրչըրտ, Ուստըր, Ուայթընզվիլ, Պոսթըն, Նորթ Անտովըր (Մէսէչուսէթս), Կրանիթ Սիթի, Կլենվիւ, Ուոքիկըն (Իլինոյ), Ռէյսին (Ուիսքանսըն) եւ Տիրպորն (Միշիկըն)։ Յայտնենք, որ Վեհափառ Հայրապետին կ՚ընկերանան Կաթողիկոսարանի Տեղեկատուական Բաժանմունքի տնօրէն Հոգեշնորհ Տէր Յովակիմ Վարդապետ Բանճարճեան եւ Միջին Արեւելքի միջ-եկեղեցական ու քրիստոնեայ-իսլամ բաժանմունքի վարիչ Հոգեշնորհ Տէր Սարգիս Վարդապետ Աբրահամեան»։
    23:34
    03.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Տեղի է ունեցել ՔՊ նիստ․ ի՞նչ են քննարկել
    Հոկտեմբերի 3-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը։ Հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ քննարկվել են ՀՀ ֆինանսների նախարարության կողմից կատարվող աշխատանքներն ու բարեփոխումները։ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդես է եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։
    23:20
    03.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Երեխան ծնվել է ինքնաթիռում թռիչքի ժամանակ և ստացել ցմահ անվճար տոմս
    Կահիրեի միջազգային օդանավակայանից դեպի Կամերունի «Դուալա» միջազգային օդանավակայան թռչող Boeing 737-800 ինքնաթիռի թռիչքի ընթացքում ուղևորներից մեկի մոտ երկունքի ցավեր են սկսվել։ Ինքնաթիռի անձնակազմն անհրաժեշտ առաջին բուժօգնություն է ցուցաբերել մորն ու նորածնին։ Shantnews-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Ahram Online-ը։ Ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Լիբիայի հարավում գտնվող «Կուֆրա» միջազգային օդանավակայանում, որտեղ պայմանավորվածություն է ձեռք բերվել Լիբիայի իշխանությունների հետ՝ մորն ու նորածնին ընդունելու և հիվանդանոց տեղափոխելու վերաբերյալ: Մանկան ծնունդից հետո Եգիպտոսի ազգային ավիափոխադրող EgyptAir-ը հայտարարել է, որ իր թռիչքներից մեկում ծնված նորածին աղջկան ցմահ անվճար տոմս է տալիս։
    23:15
    03.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Շիրակի մարզում ոստիկանները հայտնաբերել են մոտ 70 հատ տարբեր տեսակի թմրամիջոցներ տեղադրող երիտասարդներին
    Սեպտեմբերի 30-ին թմրանյութի հայտնաբերման դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Ախուրյանի խճուղի 21 հասցեի դիմացից Գեղարքունիքի մարզի բնակիչներ 30-ամյա Ղուկաս Ա․-ին՝ իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով և ուղևոր 22-ամյա Ռուբեն Հ․-ին ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղ վերջիններիս անձնական խուզարկությամբ ոչինչ չի հայտնաբերվել, իսկ ավտոմեքենան տեղափոխել են ոստիկանության Կումայրիի բաժնի պահպանվող տարածք: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանությունում Ռուբեն Հ․-ն և Ղուկաս Ա․-ն հայտնել են, որ նույն օրը թմրանյութերի վաճառքով զբաղվող «OKM» կայքէջից առաջարկ ստանալով, Վանաձոր քաղաքի մոտակայքից վերցրել և Գյումրի քաղաքի տարբեր հատվածներում տեղադրել են կարմիր, դեղին և կանաչ կպչուն ժապավեններով փաթեթավորված մոտ 70 հատ 0,5-ից 10 գ քաշերով «Մարիխուանա» տեսակի թմրանյութով լցված փաթեթներ, ապակյա տարաներով լցված «Հաշիշ» թմրանյութի յուղեր, «Ճիշտ» «Քաջ Նազար» և «Գիքոր» տելեգրամյան կայքեջերի միջոցով իրացնելու նպատակով, որոնց տեղադրման վայրերը նկարել են իրենց բջջային հեռախոսներով, սակայն չեն հասցրել պատվիրատու կայքին ուղարկել: Հայտնել են նաև, որ նշված փաթեթներից և յուղերից ավտոմեքենայում նույնպես առկա են, իսկ յուրաքանչյուր տեղադրված փաթեթի համար պատվիրատուն իրենց պետք է վճարեր 9 ԱՄՆ դոլար գումար: Դեպքի փաստով ոստիկանության Կումայրիի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Ռուբեն Հ․-ի և Ղուկաս Ա․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն:
    23:00
    03.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Տեսեք, թե ինչ շենք եք ձեռք բերել Փարիզում». Փաշինյանը ցույց է տվել Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան նոր շենքը
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ ցույց է տվել Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան նոր շենքը։ «Տեսեք, թե ինչ շենք եք ձեռք բերել Փարիզում, սիրելի հայրենակիցներ»,- գրել է վարչապետը։
    22:53
    03.10.24
    Ավելին
  • Միջազգային
    Ամերիկան «ոչ» է ասում Իսրայելին. Իրանի «հրթիռային մեսիջը»՝ այդ թվում Ադրբեջանին
    Շարունակում է գերլարված մնալ իրավիճակը Մերձավոր Արևելքում: Վերադիրքավորվում են տարածաշրջանային խաղացողները Իրանի հրթիռային գրոհից հետո՝ փորձելով կռահել՝ կշարունակվի՞ Իսրայել-Իրան բախումը: Բոլոր կողմերից, համենայն դեպս, էսկալացիան զսպելու կոչեր են անում: Մեծ պատերազմը ոչ մեկին պետք չէ: Միացյալ Նահանգների նախագահն արդեն հայտարարել է՝ դեմ է, որ Թել-Ավիվը հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին:
    22:50
    03.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Միասնության օրվա առթիվ
    Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 3-ին շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքին ազգային տոնի՝ Միասնության օրվա առթիվ: Ուղերձն X-ի իր էջում տեղադրել է Միրզոյանը։ «Լավագույն մաղթանքներս եմ հղում իմ սիրելի գործընկեր, Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքին՝ Գերմանիայի Միասնության օրվա կապակցությամբ: Ընդհանուր սկզբունքների շուրջ համախմբված լինելը նաև մեր գործընկերություններում կարող է ավելի լավ հնարավորություն ընձեռել ավելի ամուր կապեր և ավելի խաղաղ միջավայր ստեղծել մեր քաղաքացիների համար»,- գրել է Միրզոյանը։
    22:45
    03.10.24
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Բաքուն զորքը հմտացնում է լեռներում մարտ վարելու համար.Ալիևն անորսալի կործանիչներ է ստացել Պակիստանից
    Ադրբեջանը Նախիջևանում հրետանու և անօդաչուների կիրառմամբ զորավարժություններ է անում, զենք ու զորք է կուտակում պայմանական կրակադաշտերում և նոր կործանիչներ գնում Պակիստանից:
    22:30
    03.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլ Փաշինյանը Փարիզից վիրտուալ այց է կատարել Հայաստան
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Փարիզի Centquatre-Paris մշակութային կենտրոն, որտեղ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում գործում է Ֆրանկոֆոնիայի ավանը, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։ «Նիկոլ Փաշինյանը եղել է ավանում բացված հայկական տաղավարում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին: Պատասխանատուները համոզմունք են հայտնել, որ տաղավարի այցելուներին կկարողանան լավագույնս ներկայացնել Հայաստանը, նրա պատմությունն ու մշակույթը: Տաղավարում հնարավորություն է ստեղծվել նաև վիրտուալ այց կատարել Հայաստան: Հոկտեմբերի 4-5-ին Ֆրանսիայում տեղի է ունենալու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հերթական գագաթնաժողովը»:
    22:15
    03.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ԼՂ-ից բռնի տեղահանված ոչ մի ուսանող ուսման վարձ չի վճարել, ռոտացիայի արդյունքում 20 ուսանող սովորում է անվճար ուսուցման համակարգում․ ԵՊՀ ռեկտոր
    ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն արձագանքել է երեկ Հանրապետության հրապարակում հնչած հայտարարությանը, թե «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողին չեն թույլատրել օգտվել ռոտացիայի կարգից»: «Անցյալ տարի ԵՊՀ-ն հրամանագրել է ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 800 ուսանողների՝ կազմակերպելու նրանց հետագա ուսումնառությունը և ապահովելու կրթության շարունակականությունն ու անընդհատությունը: Ինչպես հայտնի է, ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների ուսման վարձի փոխհատուցման նպատակով կառավարությունը սահմանել էր տարբեր բուհերում տվյալ մասնագիտությունների վարձավճարների միջինացված չափով կրթաթոշակներ։ ԵՊՀ մեծ թվով մասնագիտությունների դեպքում առկա է եղել տարբերություն, սակայն ֆինանսական որևէ պարտավորություն մեր ուսանողների ուսերին չթողնելու և նրանց ուսման վարձն ամբողջությամբ փոխհատուցելու համար ԵՊՀ-ն ֆոնդհայթայթման նպատակով դիմել է բարեկամներին ու գործընկեր կազմակերպություններին։ Արդյունքում հավաքագրվել է 99,156,900 ՀՀ դրամ։ Գործընթացին մասնակցել են ԱՄՆ հայոց արևմտյան թեմը (38,675,000 ՀՀ դրամ), Հայաստանի բանկերի միությունը (35,000,000 ՀՀ դրամ), Ամերիկայի hայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղը (21,281,900 ՀՀ դրամ) և «Արման Տերտերյան» բարեգործական հիմնադրամը (4,200,000 ՀՀ դրամ), որոնց մեկ անգամ ևս հայտնում ենք մեր շնորհակալությունն ու երախտագիտությունը։ ԼՂ-ից բռնի տեղահանված ԵՊՀ ոչ մի ուսանող ուսման վարձ չի վճարել, ավելին՝ ռոտացիայի արդյունքում 20 ուսանող այժմ սովորում է անվճար ուսուցման համակարգում։ Ի դեպ, կառավարության որոշմամբ՝ ՀՀ բուհերում սովորող ԼՂ-ից բռնի տեղահանվածների ուսման վարձի փոխհատուցման ծրագիրն այս տարի ևս շարունակվելու է, ընդ որում՝ առանց սահմանաչափի, այսինքն՝ 100 տոկոսով»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա։
    22:00
    03.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հովիկ Աղազարյանը հայտնվել է կոռուպցիոն սկանդալի կենտրոնում․ News.am
    Խոսքը Հայաստանից սահմանված ընթացակարգերի խախտմամբ մանր եղջերավոր անասուններ արտահանելու հարցում թույլ տրված ենթադրյալ հովանավորչության դեպքի մասին է, որն առնչվում է պատգամավորի անվան հետ:
    21:54
    03.10.24
    Ավելին