Լրահոս
2024-10-03
-
ՀասարակականՄանրամասներ՝ Արցախի պողոտայի և Էրեբունու փողոցի խաչմերուկի մոտ տեղի ունեցած վթարիցՀոկտեմբերի 3-ին` ժամը 12։06-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայի և Էրեբունու փողոցի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է՝ բախվել են Mercedes-Benz (վարորդ՝ Մ․ Մ․), Mazda և BMW մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երկու տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են Mazda և BMW մակնիշների ավտոմեքենաները։Ավելին21:4503.10.24 -
ՄիջազգայինՌազմաճակատում ծանր դրության պահին ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարը Կիև է մեկնելՆԱՏՕ-ի նորանշանակ գլխավոր քարտուղարը առաջին պաշտոնական այցով մեկնել է Կիև: Ընդամենը 2 օր առաջ է Մարկ Ռյուտեն գլխավոր քարտուղար դարձել ու արդեն հասցրել է սեղմել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի ձեռքը: Կիևը՝ Ռյուտեի ժամանումից ժամեր առաջ է եղել ռուսական բանակի թիրախում:Ավելին21:3003.10.24 -
ԻրավականՌուբեն Վարդանյանին խոշտանգելու և զրպարտելու փաստերով պաշտպանները հայցեր են ներկայացրել Ադրբեջանի դատարանԼեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի փաստաբանները դատական հայցեր են ներկայացրել Բաքվի դատարան՝ պնդելով, որ Ռուբեն Վարդանյանը ենթարկվել է խոշտանգումների և զրկվել է շուտափույթ դատաքննության իրավունքից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փաստաբանների հայտարարությունը տարածել է «Reuters» գործակալությունը։ Վարդանյանի փաստաբանները հայտարարել են, որ հայցերից մեկը կապված է խոշտանգման հետ, որին նա ենթարկվել է 2024 թվականի ապրիլին հացադուլ հայտարարելու ժամանակ։ Փաստաբանները հայտարարել են, որ, ի պատասխան Ռուբեն Վարդանյանի հացադուլ անելու հայտարարության, նրան տեղափոխել են պատժախուց, ստիպել կանգնել, արգելել են լվացվել և երկու օրով զրկել ջրից։ Մեկ այլ հայցով Վարդանյանի փաստաբանները հայտարարել են, որ իրենց պաշտպանյալի արագ դատաքննության իրավունքը խախտվել է` նրան անցած տարվանից կալանքի տակ պահելու հետևանքով։ Առանձին հայցով ադրբեջանական «Բաքվի աշխատավոր» ռուսալեզու թերթը մեղադրվում է Վարդանյանին զրպարտելու մեջ։ Լրատվամիջոցը նշում է, որ Ադրբեջանի պաշտոնյաները հրաժարվել են մեկնաբանել այդ դատական հայցերը։ Ադրբեջանի իրավապահ մարմինները Ռուբեն Վարդանյանին կեղծ մեղադրանքներ են առաջադրել «ահաբեկչության ֆինանսավորման, զինված ստորաբաժանումներ և/կամ խմբեր ստեղծելու ու դրանց մասնակցելու, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանը ապօրինի հատելու» հոդվածներով։ Ադրբեջանական կողմը Վարդանյանին ապօրինի ձերբակալել և առևանգել է Լաչինի միջանցքից՝ 2023 թվականի սեպտեմբերի 27-ին, որից հետո Բաքվի դատարանի որոշմամբ նա կալանավորվել է և մինչև օրս գտնվում է կալանքի տակ։Ավելին21:1503.10.24 -
ՀասարակականՀրդեհ՝ Գեղարքունիքում. այրվել է 5 տոննա խոտի դեզԱյսօր՝ հոկտեմբերի 3-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան խոշորացված համայնքի Նորաշեն բնակավայրում խոտի դեզ է այրվում, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակիչներից մեկի տան բակում կուտակված մոտ 5 տոննա խոտի դեզում։ Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։Ավելին21:0003.10.24 -
ՔաղաքականԻ՞նչ է ուզում Ալիևը, որ դեռ չի տալիս Փաշինյանը. 3 մութ կետեր՝ խաղաղության պայմանագրումՍեպտեմբերի սկզբին հայտնի դարձավ, որ Երևանը Բաքու է ուղարկել պայմանագրի 10-րդ փաթեթը, որ ներառում է ամբողջապես համաձայնեցված տեքստը, իսկ Բաքուն վրդովմունքով է ընդունել այն՝ պնդելով, թե Հայաստանը խաղաղության պայմանագրի նախագծից պարզապես հանել է մի քանի կարևոր կետ, ենթադրաբար՝ չհամաձայնեցված դրույթները: Իսկ ի՞նչն է համաձայնեցված ու ի՞նչը՝ ոչ:Ավելին20:5003.10.24 -
ՀասարակականՁեր հաղթանակները ոգևորիչ են. Անդրեասյանն ընդունել է աշխարհի երիտասարդական առաջնության մեդալակիր ծանրորդներինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանի երիտասարդական հավաքականի ծանրորդներին, որոնք օրերս 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Իսպանիայի Լեոն քաղաքում անցկացված աշխարհի երիտասարդական առաջնությունում: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը, կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը: Աշխարհի երիտասարդական առաջնությունում հաղթողի կոչմանն արժանացել էր Էմմա Պողոսյանը, իսկ Աննա Ամրոյանը, Ալեքսանդրա Գրիգորյանն ու Աշոտ Մովսիսյանը դարձել էին բրոնզե մեդալակիրներ: Ժաննա Անդրեասյանը ողջունել է մարզիկներին ու մարզիչներին, շնորհավորել գրանցած արդյունքների ու նվաճած մեդալների առթիվ: «Ձեր հաղթանակները բոլորիս համար ոգևորության ևս մեկ առիթ էին: Վստահ եմ՝ սա ձեր ճանապարհի սկիզբն է: Ձեր ցույց տված արդյունքները բոլորիս վստահություն են ներշնչում, որ առաջ եք գնալու՝ նոր հաջողություններ գրանցելով հետագա մրցելույթներում»,- ասել է ԿԳՄՍ նախարարը: Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է Հայաստանի կանանց հավաքականի անդամների ելույթներին և վստահություն հայտնել՝ նրանց օրինակը ոգևորող է լինելու մեր դպրոցահասակների համար. «Շատ ենք խոսում այն մասին, որ պետք է խրախուսենք կանանց ու աղջիկներին ավելի շատ զբաղվել սպորտով, և ամեն անգամ, երբ մեր մարզուհիները նման հաջող ելույթներ են գրանցում, վստահ եմ՝ մեր երեխաների մոտ սպորտով զբաղվելու և առաջ գնալու ցանկություն է առաջանում: Ի դեմս ձեզ՝ իրենք ունենում են այն օրինակը, որին կարելի է հետևել: Ուրախ եմ, որ ունեցել եք ծանրամարտով զբաղվելու հաստատակամություն ու ձեր մարզիչների հետ այսօր արդեն նշանակալի արդյունքներ եք գրանցում»: Խոսելով աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր Աշոտ Մովսիսյանի գրանցած արդյունքի մասին՝ Ժաննա Անդրեասյանն այն կարևորել է հատկապես սերնդափոխության տեսանկյունից. «Ծանրամարտում ունենք լավ ավանդույթներ, և ուրախ եմ, որ լավ արդյունքներ ենք գրանցում ոչ միայն մեծահասակների, այլև՝ երիտասարդական թիմերում: Սա նշանակում է՝ ունենք լավ սերունդ ու այդ ավանդույթները լավագույնս կկարողանանք շարունակել»: ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել նաև հավաքականի մարզիչներին, փաստել, որ գրանցած հաջողությունները երկար ու քրտնաջան աշխատանքի արդյունք են: Նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը վստահություն է հայտնել՝ երիտասարդ ծանրորդներն ապագայում ևս իրենց լավագույնս կդրսևորեն միջազգային մրցասպարեզում, այդ թվում՝ Լոս Անջելեսի 2028 թվականի Օլիմպիական խաղերում: ԿԳՄՍ նախարարի տեղակալն արժևորել է նաև հավաքականի մարզիչների վաստակն ու մեծ փորձը՝ հաջողությունների գրանցման ճանապարհին: Աշխարհի երիտասարդական առաջնության մեդալակիր ծանրորդները շնորհակալություն են հայտնել ընդունելության և շնորհավորանքների համար, խոսել մրցելույթներից ունեցած տպավորությունների և հույզերի մասին: Ալեքսանդրա Գրիգորյանը, որն ուսի վիրահատության ենթարկվելուց հետո երիտասարդական ԱԱ-ին նախապատրաստվելու համար երկու ամիս ժամանակ է ունեցել, փաստում է՝ նախևառաջ կարողացել է հաղթահարել ներքին վախերն ու վերականգնել վստահությունը սեփական ուժերի նկատմամբ: 55 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը 2024 թվականին նաև հռչակվել է Եվրոպայի մեծահասակների չեմպիոն, իսկ աշխարհի երիտասարդական առաջնությունում բրոնզե մեդալին արժանացել է երկամարտի 191 կգ արդյունքով: 18-ամյա Էմմա Պողոսյանը ոսկե մեդալ է նվաճել մինչև 81 կգ քաշային կարգում՝ երկամարտում ցույց տալով 233 կգ արդյունք: 76 կգ քաշային Աննա Ամրոյանը երկամարտի 228 կգ արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր, իսկ տղամարդկանց հավաքականի անդամ Աշոտ Մովսիսյանը բրոնզե մեդալ է նվաճել՝ երկամարտում գրանցելով 366 կգ արդյունք: Հայ ծանրորդները հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 4-ը Լեհաստանում մասնակցելու են մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը: Հայաստանը մրցավայր է մեկնելու 34 ծանրորդով:Ավելին20:4503.10.24 -
ՔաղաքականՀայաստանի և Ֆրանսիայի վարչապետները բարձր են գնահատել երկրների միջև ինտենսիվ երկխոսությունըՓարիզի «Մատինյոն» պալատում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նորանշանակ վարչապետ Միշել Բարնիեի հանդիպումը: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, Ֆրանսիայի վարչապետը ողջունել է Նիկոլ Փաշինյանի այցը Ֆրանսիա և ընդգծել իր հանձնառությունը` նպաստելու երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության հետևողական զարգացման գործում: Միշել Բարնիեն նշել է, որ առանձնահատուկ վերաբերմունք ունի Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ և պատրաստ է հետագայում ևս նպաստել երկկողմ կապերի շարունակական ամրապնդմանը: Նա ջերմությամբ է հիշել 1995 թվականին իր մասնակցությամբ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության բացումը: Ըստ աղբյուրի՝ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ շնորհավորել է Միշել Բարնիեին Ֆրանսիայի վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով ու մաղթել հաջողություններ: Վարչապետը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը երկու ժողովուրդների միջև բարեկամությանը խորին նվիրվածության ու Հայաստանի և Ֆրանսիայի միջև բացառիկ հարաբերությունների ամրապնդման գործում նրա անձնական նշանակալի ավանդի համար։ Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստան-Ֆրանսիա ինտենսիվ երկխոսությունը` շեշտելով նաև երկկողմ տնտեսական և մի շարք թիրախային՝ էներգետիկայի, թվային տեխնոլոգիաների, քաղաքաշինության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, առողջապահության ոլորտներում համագործակցության զարգացման կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ Կառավարության առաջնահերթություններից է Հայաստանի տնտեսության զարգացումն ու դիվերսիֆիկացիան` հավելելով, որ մեծապես կարևորում է ֆրանսիական ընկերությունների ներկայությունը Հայաստանում: Վարչապետի խոսքով` հայկական կողմն ակնկալում է ֆրանսիական ընկերությունների և ներդրողների մասնակցությունը, մասնավորապես, ենթակառուցվածքների, միջուկային և վերականգնվող էներգիայի, գյուղատնտեսության ու ջրային ոլորտներում ծրագրերի իրականացմանը։ Նշվում է, որ Հայաստանի և Ֆրանսիայի վարչապետները մեծապես կարևորել են նաև «Հավակնություններ՝ Հայաստան-Ֆրանսիա» երկրորդ համաժողովի (Ambitions Arménie-France) անցկացումը, որը բազմոլորտ համագործակցությունը խթանող յուրօրինակ գործիք կարող է դառնալ: Զրուցակիցներն ընդգծել են նաև ապակենտրոնացված համագործակցության զարգացման անհրաժեշտությունը` տարածաշրջանների միջև կապերի ընդլայնման ու ամրապնդման նպատակով: ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկացմամբ՝ զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների վերջին զարգացումներին, Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին:Ավելին20:3803.10.24 -
ՀայլուրՀայլուր 20։30 Ադրբեջանը զորք ու զենք է կուտակել Նախիջևանում. «մեզ ի՞նչ կանեն» չեն հասկանում ՔՊ-ումՀայլուր 20։30 Ադրբեջանը զորք ու զենք է կուտակել Նախիջևանում. «մեզ ի՞նչ կանեն» չեն հասկանում ՔՊ-ումԱվելին20:3003.10.24 -
ՀայաստանՀայաստանը սկսել է ևս 84 միավոր ATAGS կայանքների գնման գործընթացը. IDRWՀայաստանի զինված ուժերը ավարտել են վեց միավոր ATAGS 155 մմ/52 տրամաչափի հրետանային կայանքների փորձարկումները, որոնք մատակարարվել են Հնդկաստանի կողմից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Indian Defence Research Wing (IDRW) Wing մասնագիտացված կայքը։ Ըստ IDRW-ի աղբյուրների՝ հրետանային համակարգն անցել է բոլոր գործառնական փորձարկումները, որոնք իրականացվել են երկրի տարբեր վայրերում: Նշվում է, որ ATAGS 155 մմ/52 վեց հրետանային համակարգերի խմբաքանակը ծրագրավորվել է հայերենով՝ հայկական կողմի պահանջով։ «Բացի այդ, կատարվել են մի քանի այլ փոփոխություններ, որպեսզի հրետանային կայանքները հարմարեցվեն հայկական զինված ուժերի կոնկրետ պահանջներին։ Չնայած հրետանային համակարգերը ի սկզբանե փորձարկվել են Հնդկաստանում՝ դրանք երկար ժամանակ չէին փորձարկվել Հայաստանի պայմաններում»,- հավելում է IDRW-ն։ IDRW-ի աղբյուրների համաձայն՝ այդ փորձարկումների հաջող ավարտը Հայաստանին թույլ է տվել սկսել ևս 84 միավոր ATAGS հրետանային կայանքների գնման գործընթացը՝ հնդկական «Kalyani Groups» արտադրողից։ «ATAGS հրետանային համակարգերի ձեռքբերումը զգալիորեն կբարձրացնի հայկական բանակի հնարավորությունները և կապահովի նրա հրետանու կրակային հզորության այդքան անհրաժեշտ աճը: Այս ժամանակակից զենքերը արժեքավոր կդառնան երկրի սահմանները պաշտպանելու և նրա ազգային անվտանգությունն ապահովելու գործում»,- նշում է IDRW-ի աղբյուրը։Ավելին20:1503.10.24 -
ՄիջազգայինԻսրայելը չի կարողանում կոտրել «Հըզբոլլահի» դիմադրությունը. թեժ պատերազմ՝ ԼիբանանումՋլատող մարտերը շարունակվում են Պաղեստինում, Սիրիայում, Լիբանանում ու, փորձագետների համոզմամբ, դեռ երկար կձգվեն: Իսրայելը գիշերը ռմբակոծել է Բեյրութի կենտրոնական Բաչուրայի շրջանը, որի մոտ է երկրի խորհրդարանը: Շարունակվում է նաև ցամաքային գործողությունը: Իսրայելը պայման է դրել՝ հրադադար կլինի, եթե «Հըզբոլլահը» դուրս գա Լիբանանի հարավային շրջաններից:Ավելին20:0003.10.24 -
ՔաղաքականՀՀ և Տոգոյի ԱԳ նախարարները բազմակողմ հարթակներում փոխգործակցության ու տարածաշրջանային հարցերի շուրջ մտքեր են փոխանակելՀոկտեմբերի 3-ին Փարիզում՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Տոգոյի արտաքին գործերի, Աֆրիկյան ինտեգրացիայի և սփյուռքի նախարար Ռոբերտ Դյուսեյի հետ։ Ինչպես հայտնել են ԱԳՆ-ից, հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Հայաստանի և Տոգոյի միջև երկկողմ հարաբերությունների ակտիվացումը՝ օրակարգը համագործակցության տարբեր ոլորտներով հարստացնելու, փոխայցելությունների, ինչպես նաև իրավապայմանագրային դաշտն ընդլայնելու միջոցով։ Որպես համագործակցության ներուժ ունեցող ոլորտներ առանձնանշվել են տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններ։ Արարատ Միրզոյանը և Ռոբերտ Դյուսեյը մտքեր են փոխանակել նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության, ինչպես նաև տարածաշրջանային հարցերի շուրջ։Ավելին19:4503.10.24 -
Քաղաքական«Կլինի՞ պատերազմ, մեզ ի՞նչ կանեն». նյարդայնանում է ՔՊ-ականը և ոչ մի երաշխիք չի տալիսՔՊ-ականները չեն կարող երաշխիք տալ, որ Ադրբեջանը Հայաստանի վրա չի հարձակվի խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո: Ընդդիմությունն է շարունակ ահազանգում, որ Ալիևը պատրաստվում է նոր էսկալացիայի:Ավելին19:3503.10.24 -
ՀասարակականՓակ են լինելու Հանրապետության հրապարակի տրանսպորտային մուտքերըՀոկտեմբերի 4-ին՝ ժամը 18:00-ից ժամանակավորապես փակ են լինելու Հանրապետության հրապարակի տրանսպորտային մուտքերը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Հաղորդագրության մեջ ասվում է․ «Հարգելի ՛ քաղաքացիներ, ս.թ. հոկտեմբերի 4-ին Հանրապետության հրապարակում ՏՏ ոլորտի WCIT 2024 միջոցառման համատեքստում նախատեսված համերգով պայմանավորված՝ Հանրապետության հրապարակում և հարակից փողոցներում ժամը 18:00-ից մինչև համերգի ավարտը ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը: Ավտոբուսային և միկրոավտբուսային երթուղիները կգործեն հրապարակը շրջանցող փողոցներով: Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»:Ավելին19:3003.10.24 -
ՔաղաքականՆիդեռլանդների ԱԳ նախարարության պատվիրակությունն այցելել է ԻջևանՀայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության առաքելությունն Իջևան քաղաքի շտաբում հյուրընկալել է Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի գծով տնօրեն Էրիկ Վեստստրեյթի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում է եղել նաև ՀՀ-ում Նիդեռլանդների արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ՀՀ-ում Եվրոպական միության դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ «Պատիվ է հյուրընկալել Նիդեռլանդների պատվիրակությանն Իջևանի առաջապահ օպերատիվ բազայում, այդ թվում՝ Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի գծով տնօրեն Էրիկ Վեստստրեյթին և ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերին», - նշված է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության գրառման մեջ։ Առաքելությունը նաև հավելել է, որ դիտորդները հյուրերին ներկայացրել են իրենց աշխատանքն ու գործունեությունն՝ ընդգծելով մարդկանց անվտանգությանը նպաստելու իրենց ջանքերը:Ավելին19:1503.10.24 -
ՔաղաքականՊապոյանը Ղազախստանի դեսպանի հետ քննարկել է Ալմաթիում Հայաստանի առևտրի տան ստեղծման հնարավորությունըՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 3-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Նարեկ Հովակիմյանը։ Քննարկվել են տնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները, ներդրումային համագործակցության հնարավորությունները հատկապես պարենային անվտանգության և ագրովերամշակման ոլորտներում, ինչը կնպաստի մասնավոր ներդրումների ներգրավմանը և արտադրական կարողությունների զարգացմանը: Թեմաների թվում էր նաև գործարար շրջանակների մասնակցությամբ B2B ձևաչափով հանդիպումների կազմակերպումը՝ երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման և ագրոպարենային ապրանքների տեղաշարժի ու մատակարարման արդյունավետության բարձրացման նպատակով։ Անդրադարձ է կատարվել Ղազախստանի Ալմաթի քաղաքում Հայաստանի առևտրի տան ստեղծման հնարավորությանը։Ավելին19:0003.10.24 -
ԻրավականՄեկ օրում արձանագրվել է 12 պատահար. 19 մարդ ստացել է տարբեր աստsիճանի մարմնական վնասվածքներԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 2-3-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպք, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված: «Մասնավորապես, բացահայտվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 21, խարդախության՝ 17, թմրանյութի հայտնաբերման՝ 12, ֆիզիկական ներգործության՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու` 8, անձնական ունեցվածքի գողության՝ 6, գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 4, հոգեկան ներգործության, շորթման, խուլիգանության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2-ական, մարդու առևանգման, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, վստահված գույքի հափշտակման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, ծառերը, թփերը ապօրինի հատելու, ինքնիրավչության, սուտ մատնության և անզգուշությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու՝ 1-ական դեպք։ Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։ Հայտնաբերվել է 3 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 5-ը։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար. 19 մարդ ստացել է տարբեր աստsիճանի մարմնական վնասվածքներ»,- ասված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։Ավելին18:4503.10.24 -
ՔաղաքականՀայաստան- ԵՄ փոխգործակցության հարցում ակնկալում եմ Ֆրանսիայի աջակցությունը․ Փաշինյանը՝ ՄակրոնինՀՀ կառավարությունից տեղեկացնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ օրակարգին վերաբերող հարցեր, ընդգծվել է բարեկամական հարաբերությունների զարգացման ու ամրապնդմանն ուղղված հետևողական քայլերի իրականացման շարունակականության կարևորությունը:Ավելին18:3403.10.24 -
ՀայլուրՀայլուր 18։30 Բաքուն կոշտ զգուշացում է ստանում Իրանից՝ Իսրայելի հնարավոր պատժիչ գործողությունից առաջՀայլուր 18։30 Բաքուն կոշտ զգուշացում է ստանում Իրանից՝ Իսրայելի հնարավոր պատժիչ գործողությունից առաջԱվելին18:3003.10.24 -
ՔաղաքականՓաշինյանը հանդիպել է Ֆրանսիայի վարչապետ Միշել Բարնիեի հետ (տեսանյութ)Աշխատանքային այցով Ֆրանսիա ժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինանը հանդիպել է վարչապետ Միշել Բարնիեի հետ: Հանդիպման տեսանյութը Փաշինյանը հրապարակել է Ֆեյսբուքի իր էջում: Ավելի վաղ Փաշինանը Ելիսեյան պալատում հանդիպել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:Ավելին18:2303.10.24 -
ՔաղաքականԲազմիցս պատրաստակամություն ենք հայտնել առանց հետագա հապաղման ստորագրել խաղաղության համաձայնագիրն Ադրբեջանի հետ․ ՄիրզոյանԲազմիցս պատրաստակամություն ենք հայտնել առանց հետագա հապաղման ստորագրել խաղաղության համաձայնագիրն Ադրբեջանի հետ։ Այս մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ֆրանկոֆոնիայի 45-րդ նախարարական համաժողովում․ «Թույլ տվեք նախևառաջ շնորհավորել Ֆրանսիայի Հանրապետությանը՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական հանդիպումը և առաջիկա գագաթաժողովը հյուրընկալելու կապակցությամբ։ Հարգելի՛ գործընկերներ, Այսօր աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները հիրավի մտահոգության մեծ տեղ են տալիս։ Մենք ապրում ենք աշխարհաքաղաքական բարդ ժամանակաշրջանում, որը բնութագրվում է հակամարտությունների և ճգնաժամերի աճող թվով, բազմակողմ ինստիտուտների ու միջազգային իրավունքի գերակայության թուլացմամբ։ Մեր կազմակերպությունն իր անդամների աշխարհագրական ու մշակութային բազմազանությամբ, հիմնարար արժեքներով, մարդասիրական, կրթական, մշակութային, շրջակա միջավայրի պաշտպանության, կանանց առաջխաղացման առաջադեմ օրակարգերով, ունի բավարար ներուժ նշված մարտահրավերներին հակազդելու համար։ Հարգելի՛ գործընկերներ, Հայաստանը ողջունում է «Ֆրանկոֆոն տարածաշրջանում ճգնաժամային իրավիճակների, դրանց հաղթահարման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ բանաձևը», որտեղ մեզ հաջողվել է համակողմանի անդրադառնալ Ֆրանկոֆոն տարածաշրջանում առկա անվտանգային սպառնալիքներին և մատնանշել դրանց հաղթահարման ուղիները։ Կարևոր ենք համարում, որ բանաձևն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին՝ հիմնված պետությունների տարածքային ամբողջականության հարգման վրա՝ համաձայն 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի։ Բանաձևը ողջունում է նաև 2024թ. ապրիլի 19-ի Արձանագրությունում վերահաստատված սկզբունքների հիման վրա միջպետական սահմանի սահմանազատման ուղղությամբ արձանագրված առաջընթացը և խրախուսում տարածաշրջանային հաղորդակցության ուղիների վերաբացումը՝ ինքնիշխանության, ազգային իրավազորության, հավասարության ու փոխադարձության սկզբունքների նկատմամբ հարգանքի հիման վրա։ Հայաստանը հանձնառու է շարունակելու իր ջանքերը՝ միտված տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման օրակարգի առաջմղմանը։ Մենք բազմիցս պատրաստակամություն ենք հայտնել առանց հետագա հապաղման ստորագրել խաղաղության համաձայնագիրն Ադրբեջանի հետ։ Վստահ եմ, որ ֆրանկոֆոն ընտանիքի աջակցությունը խաղաղության գործընթացին դրական ազդակ կհաղորդի դրան»։Ավելին18:1503.10.24