Լրահոս
2024-10-03
-
ՔաղաքականՊապոյանը Ղազախստանի դեսպանի հետ քննարկել է Ալմաթիում Հայաստանի առևտրի տան ստեղծման հնարավորությունըՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 3-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Նարեկ Հովակիմյանը։ Քննարկվել են տնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները, ներդրումային համագործակցության հնարավորությունները հատկապես պարենային անվտանգության և ագրովերամշակման ոլորտներում, ինչը կնպաստի մասնավոր ներդրումների ներգրավմանը և արտադրական կարողությունների զարգացմանը: Թեմաների թվում էր նաև գործարար շրջանակների մասնակցությամբ B2B ձևաչափով հանդիպումների կազմակերպումը՝ երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման և ագրոպարենային ապրանքների տեղաշարժի ու մատակարարման արդյունավետության բարձրացման նպատակով։ Անդրադարձ է կատարվել Ղազախստանի Ալմաթի քաղաքում Հայաստանի առևտրի տան ստեղծման հնարավորությանը։Ավելին19:0003.10.24 -
ԻրավականՄեկ օրում արձանագրվել է 12 պատահար. 19 մարդ ստացել է տարբեր աստsիճանի մարմնական վնասվածքներԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 2-3-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպք, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված: «Մասնավորապես, բացահայտվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 21, խարդախության՝ 17, թմրանյութի հայտնաբերման՝ 12, ֆիզիկական ներգործության՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու` 8, անձնական ունեցվածքի գողության՝ 6, գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 4, հոգեկան ներգործության, շորթման, խուլիգանության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2-ական, մարդու առևանգման, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, վստահված գույքի հափշտակման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, ծառերը, թփերը ապօրինի հատելու, ինքնիրավչության, սուտ մատնության և անզգուշությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու՝ 1-ական դեպք։ Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։ Հայտնաբերվել է 3 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 5-ը։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար. 19 մարդ ստացել է տարբեր աստsիճանի մարմնական վնասվածքներ»,- ասված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։Ավելին18:4503.10.24 -
ՔաղաքականՀայաստան- ԵՄ փոխգործակցության հարցում ակնկալում եմ Ֆրանսիայի աջակցությունը․ Փաշինյանը՝ ՄակրոնինՀՀ կառավարությունից տեղեկացնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ օրակարգին վերաբերող հարցեր, ընդգծվել է բարեկամական հարաբերությունների զարգացման ու ամրապնդմանն ուղղված հետևողական քայլերի իրականացման շարունակականության կարևորությունը:Ավելին18:3403.10.24 -
ՀայլուրՀայլուր 18։30 Բաքուն կոշտ զգուշացում է ստանում Իրանից՝ Իսրայելի հնարավոր պատժիչ գործողությունից առաջՀայլուր 18։30 Բաքուն կոշտ զգուշացում է ստանում Իրանից՝ Իսրայելի հնարավոր պատժիչ գործողությունից առաջԱվելին18:3003.10.24 -
ՔաղաքականՓաշինյանը հանդիպել է Ֆրանսիայի վարչապետ Միշել Բարնիեի հետ (տեսանյութ)Աշխատանքային այցով Ֆրանսիա ժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինանը հանդիպել է վարչապետ Միշել Բարնիեի հետ: Հանդիպման տեսանյութը Փաշինյանը հրապարակել է Ֆեյսբուքի իր էջում: Ավելի վաղ Փաշինանը Ելիսեյան պալատում հանդիպել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:Ավելին18:2303.10.24 -
ՔաղաքականԲազմիցս պատրաստակամություն ենք հայտնել առանց հետագա հապաղման ստորագրել խաղաղության համաձայնագիրն Ադրբեջանի հետ․ ՄիրզոյանԲազմիցս պատրաստակամություն ենք հայտնել առանց հետագա հապաղման ստորագրել խաղաղության համաձայնագիրն Ադրբեջանի հետ։ Այս մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ֆրանկոֆոնիայի 45-րդ նախարարական համաժողովում․ «Թույլ տվեք նախևառաջ շնորհավորել Ֆրանսիայի Հանրապետությանը՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական հանդիպումը և առաջիկա գագաթաժողովը հյուրընկալելու կապակցությամբ։ Հարգելի՛ գործընկերներ, Այսօր աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները հիրավի մտահոգության մեծ տեղ են տալիս։ Մենք ապրում ենք աշխարհաքաղաքական բարդ ժամանակաշրջանում, որը բնութագրվում է հակամարտությունների և ճգնաժամերի աճող թվով, բազմակողմ ինստիտուտների ու միջազգային իրավունքի գերակայության թուլացմամբ։ Մեր կազմակերպությունն իր անդամների աշխարհագրական ու մշակութային բազմազանությամբ, հիմնարար արժեքներով, մարդասիրական, կրթական, մշակութային, շրջակա միջավայրի պաշտպանության, կանանց առաջխաղացման առաջադեմ օրակարգերով, ունի բավարար ներուժ նշված մարտահրավերներին հակազդելու համար։ Հարգելի՛ գործընկերներ, Հայաստանը ողջունում է «Ֆրանկոֆոն տարածաշրջանում ճգնաժամային իրավիճակների, դրանց հաղթահարման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ բանաձևը», որտեղ մեզ հաջողվել է համակողմանի անդրադառնալ Ֆրանկոֆոն տարածաշրջանում առկա անվտանգային սպառնալիքներին և մատնանշել դրանց հաղթահարման ուղիները։ Կարևոր ենք համարում, որ բանաձևն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին՝ հիմնված պետությունների տարածքային ամբողջականության հարգման վրա՝ համաձայն 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի։ Բանաձևը ողջունում է նաև 2024թ. ապրիլի 19-ի Արձանագրությունում վերահաստատված սկզբունքների հիման վրա միջպետական սահմանի սահմանազատման ուղղությամբ արձանագրված առաջընթացը և խրախուսում տարածաշրջանային հաղորդակցության ուղիների վերաբացումը՝ ինքնիշխանության, ազգային իրավազորության, հավասարության ու փոխադարձության սկզբունքների նկատմամբ հարգանքի հիման վրա։ Հայաստանը հանձնառու է շարունակելու իր ջանքերը՝ միտված տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման օրակարգի առաջմղմանը։ Մենք բազմիցս պատրաստակամություն ենք հայտնել առանց հետագա հապաղման ստորագրել խաղաղության համաձայնագիրն Ադրբեջանի հետ։ Վստահ եմ, որ ֆրանկոֆոն ընտանիքի աջակցությունը խաղաղության գործընթացին դրական ազդակ կհաղորդի դրան»։Ավելին18:1503.10.24 -
ԻրավականՏուգանքի որոշումը բողոքարկելու դեպքում 30 տոկոս բոնուսային բաղադրիչը չի գործումՆԳ նախարարության օրենսդրական բարեփոխումների արդյունքում ապրիլի 5-ից գործում է տուգանքը 15-օրյա ժամկետում վճարման դեպքում 30 տոկոս նվազ կիրառման բոնուսային բաղադրիչը, հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։ «Լինում են դեպքեր, երբ որոշ քաղաքացիներ արձանագրված իրավախախտման գործով կայացված տուգանքի որոշումը վերադասության կարգով բողոքարկելով՝ չբեկանման դեպքում այն վճարում են 30 տոկոս նվազ: Իսկ որոշ դեպքերում նվազեցված վճարելով տուգանքը՝բողոքարկում են որոշումը, որի չբեկանման դեպքում վճարման պարտավորությունը համարվում է չկատարված։ Հիշեցնենք, որ տուգանքի որոշման ծանուցմանը հաջորդող օրվանից 15 օրվա ընթացքում վճարելու դեպքում ի սկզբանե նշանակված տուգանքը նվազում է 30 տոկոսով՝ բացառությամբ վարչական տույժ նշանակելու որոշումը բողոքարկելու դեպքի։ Հարգելի՛ քաղաքացիներ, 30 տոկոս բոնուսային բաղադրիչը տուգանքի որոշումը բողոքարկելու դեպքում չի գործում»,- ասված է հաղոդրագրության մեջ։Ավելին18:0003.10.24 -
ՀասարակականՄՊՀ-ն պատասխանատվության միջոցներ է կիրառել տոմատի մածուկ արտադրող և ներմուծող մի շարք տնտեսվարողների նկատմամբՄրցակցության պաշտպանության հանձնաժողովը վերահսկողական միջոցառումներ է իրականացրել «Տոմատի մածուկ» անվանումով ապրանքների շրջանառության ոլորտում: «ROYAL»,«ARTFOOD», «ANTARI», «ՄԱՊ», «YAN», «NAYIRI FOOD», «КУХМАСТЕР», «Արարատ Քենինգ ֆեքթըրի», «Արարատի Սննդի Կոմբինատ», «PRIMO» անվանումներով տոմատի մածուկների առնչությամբ խախտումներ չեն հայտնաբերվել: Միաժամանակ, վերահսկողական միջոցառումների արդյունքում հարուցվել է 12 վարույթ, որոնց արդյունքում 10 վարույթով պատասխանողների նկատմամբ պատասխանատվության միջոցներ են կիրառվել՝ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության համար, իսկ 2 վարույթ դեռևս քննության փուլում են։ Վարույթներով արձանագրվել է, որ «Տոմատի մածուկ» անվանումով ապրանքները չեն համապատասխանել Տոմատային խտացրած մթերքների ընդհանուր տեխնիկական պայմանների միջպետական ստանդարտին (ԳՕՍՏ 3343-2017) և Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 880 որոշմամբ ընդունված «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգին։ Մասնավորապես, այդ ապրանքներում պակաս է եղել լուծված չոր նյութերի զանգվածային մասը և/կամ ավել է եղել քլորիդների զանգվածային մասը: Այդ ապրանքներն են՝ -«MAR FOOD» -«Домашние секреты» -«AS FOOD» -«MAYRIK FOOD» -«MG FOOD» -«Эко Солт» -«RAGMAK » -«Сеньор Помидор» -«SHAPARAK» -«VILFOOD» -«Green Land» -«Кубанские просторы»:Ավելին17:4503.10.24 -
ՀասարակականՍայաթ-Նովա պողոտայում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Opel»-ըԱյսօր՝ հոկտեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:40-ի սահմաններում Սայաթ-Նովա պողոտա 25 հասցեի դիմաց բախվել են 20-ամյա Արտյոմ Սահակյանի վարած «Mercedes» մակնիշի 55 VV 555 համարանիշի, 27-ամյա Առնոլդ Փարեմուզյանի վարած «Mercedes» մակնիշի 550 GG 11 համաըանիշի և 30-ամյա Արման Թևոսյանի վարած «Opel» մակնիշի 94 PP 094 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության եղել է սթափ։Ավելին17:3003.10.24 -
ՔաղաքականՍրբազանի ուղերձը հնչեց Հանրայինի եթերից. նա «ամենավերջին խուլիգան» է անվանում ոստիկանապետինՍրբազան անունն ստացած շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կեսգիշերից հետո Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում է եղել: Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքից հետո է նա աջակիցների հետ շարժվել դեպի Հանրային:Ավելին17:2003.10.24 -
ՄիջազգայինԱդրբեջանը Ռուսաստանի հետ միասին դասվում է Բելառուսի համար ամենամտերիմ երկրների շարքին. ԼուկաշենկոԲելառուսի և Ադրբեջանի բարեկամությունը երրորդ երկրների դեմ չէ. երկու երկրներն աշխատում են հանուն իրենց ժողովուրդների շահերի, ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ հանդիպմանը, հայտնում է ԲԵԼՏԱ-ի թղթակիցը։ «Չնայած միջազգային ասպարեզում տարբեր տեսակի վայրիվերումներին, դուք և իմ ընկեր, իմ շատ մտերիմ ընկեր և եղբայր Իլհամ Հեյդարովիչը պետք է իմանաք, որ Բելառուսի և Ադրբեջանի միջև հարաբերություններում փակ թեմաներ չկան։ Ընդ որում, մենք չենք խախտում միջազգային իրավունքի որևէ նորմ, մենք բարեկամություն չենք անում երրորդ երկրների դեմ, մենք մեր գործն ենք անում՝ հանուն մեր ժողովուրդների», - ասել է Լուկաշենկոն Ասադովին։ Լուկաշենկոն շեշտել է, որ Ադրբեջանը Ռուսաստանի հետ միասին դասվում է Բելառուսի համար ամենամտերիմ երկրների շարքին։ Բելառուսի ղեկավարը շեշտել է Ադրբեջան իր այցի ժամանակ երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը։ Նա նաև ասել է, որ Մինսկը և Բաքուն փոխադարձաբար աջակցում են միմյանց միջազգային հարթակներում։ Իր հերթին Ասադովը նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեծ նշանակություն է տալիս Բելառուսի և Ադրբեջանի միջև հաստատված պատմական բարեկամական հարաբերություններին։ Ասադովը նաև Ալիևի անունից կրկին հրավիրել է Լուկաշենկոյին Բաքվում նոյեմբերին կայանալիք COP29 կլիմայի փոփոխության համաժողովին։ Լուկաշենկոն ընդունել է հրավերը։Ավելին17:1503.10.24 -
ՀասարակականԼույս աշխարհ են եկել 44-օրյա պատերազմում զոհված Վարուժան Սաղումյանի երկվորյակ քույրերըԼույս աշխարհ են եկել Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված տավուշցի զինծառայող Վարուժան Սաղումյանի երկվորյակ քույրերը` Աննան և Մարիամը, հայտնում են Տավուշի մարզպետի աշխատակազմից։ Վարուժան Արմանի Սաղումյանը ծնվել է 2002 թ.-ի մայիսի 7-ին՝ Բերդ համայնքի Տավուշ գյուղում։ Սովորել է Տավուշի միջն. դպրոցում, այնուհետև ընդունվել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ։ 2020թ.-ին զորակոչվել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության` Արցախի Հանրապետության զորամասերից մեկում։ Առաջին իսկ օրվանից մասնակցել է Արցախյան 44-օրյա պատերազմին` տարբեր ճակատներում։Ավելին17:0003.10.24 -
ՔաղաքականԿիրանցի դպրոցի «ամենաանվտանգ» խաղահրապարակն է. Ոսկան ՍարգսյանՆիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե երբևէ Կիրանցում ապրելն ու սովորելն ավելի անվտանգ չի եղել։ Կիրանցի նորակառույց դպրոցի խաղահրապարակն է, նոր ձևավորված սահմանից, սահմանագիծ հանդիսացող պատից շատ քիչ հեռավորությամբ։ Այդ խաղահրապարակում երեխաները չեն խաղում»։Ավելին16:4503.10.24 -
ՄիջազգայինԱպրելու հնարքներ՝ Գազայի ավերակներում. 11-ամյա պաղեստինցի Վասիմը սովորեցնում է ցատկել՝ ցավի վրայովԳազայի հատվածի հարավային Խան Յունիս քաղաքում առնվազն 51 մարդ է զոհվել, 82 մարդ՝ վիրավորվել Իսրայելի վերջին հրետակոծություններից: Իսրայելի պաշտպանության բանակը չի էլ հերքում, որ հարվածել է տեղահանվածների ապաստարան դարձած երեք դպրոցների, պնդում է միայն, թե դպրոցներում ՀԱՄԱՍ-ի զինյալներ են թաքնված եղել:Ավելին16:3403.10.24 -
ՄշակույթԻտալիայում հայտնաբերել են Պիկասոյի՝ նախկինում անհայտ բնօրինակը. The GuardianԿնոջ դիմանկարը, որը 1962 թվականին Կապրի կղզում գտնվող իր տան նկուղում գտել է իտալացի առևտրական Լուիջի Լո Ռոսսոն, իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի (1881-1973) բնօրինակ գործն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է բրիտանական The Guardian պարբերականը։ Նշվում է, որ նկարը մի քանի տասնամյակ կախված է եղել առևտրականի տան հյուրասենյակում, հետո նրա որդին սկսել է կասկածել, որ այն կարող է պատկանել Պիկասոյի վրձնին։ Դրանից հետո ընտանիքը դիմել է փորձագետներին, որոնք երկարատև ուսումնասիրության ընթացքում հաստատել են կտավի իսկությունը։ «Ոչ մի կասկած չկա, որ ստորագրությունը պատկանում է նրան (խմբ.՝ Պիկասոյին)», - The Guardian-ին հայտնել է ձեռագրաբան և Arcadia հիմնադրամի գիտական կոմիտեի անդամ Չինցիա Ալտիերին։ Դիմանկարում պատկերված է ֆրանսիացի նկարչուհի և լուսանկարիչ Դորա Մաարը, որը եղել է Պիկասոյի սիրուհին և մուսան։ Կտավի արժեքը գնահատվում է 6 միլիոն եվրո: Նկարիչը հաճախ է այցելել Կապրի կղզի։ Ենթադրվում է, որ նա կարող էր այդ դիմանկարը նկարել 1930-ից 1936 թվականներին։ Պիկասոն նկարիչ է, քանդակագործ և դիզայներ, կուբիզմի հիմնադիրներից մեկը, «Գեռնիկա», «Ավինյոնցի օրիորդներ», «Աղջնակը գնդի վրա» կտավների, «Խաղաղության աղավնի» գծանկարի և այլ գործերի հեղինակը։ Իր կյանքի ընթացքում նա ստեղծել է ավելի քան 14 000 գործ։ Arcadia հիմնադրամն օրական հարյուրավոր հաղորդագրություններ է ստանում այն մարդկանցից, ովքեր պնդում են, թե ունեն նրա վրձնին պատկանող նկար:Ավելին16:3003.10.24 -
Արտաքին քաղաքականությունՀԱՊԿ զորավարժություններ՝ առանց ՀայաստանիՀԱՊԿ անդամ երկրների խաղաղապահ ուժերը Ղազախստանում անցկացվող «Անխախտ եղբայրություն-2024» հրամանատարաշտաբային զորավարժությունների ակտիվ փուլն են սկսել: Այն կշարունակվի մինչև հոկտեմբերի 5-ը: Ղազախստանի հարավ-արևելքում ՝ Ալմա-Աթայի մարզում կազմակերպված ցուցադրության սցենարն է եղել ենթադրյալ թշնամուն վնասազերծելն ու խաղաղ բնակիչներին տարհանելը:Ավելին16:2003.10.24 -
ՔաղաքականԱդրբեջանը շարունակում է հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացմամբ Արցախից վերացնել և ջնջել հայկական հետքը․ ԳալստյանՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի խոսքը ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանում։ «Հարգելի գործընկերներ, Վերջին երեք տարիներին մշտապես օգտագործել եմ այս հարթակը` բարձրաձայնելու այն գոյութենական սպառնալիքի մասին, որին բախվում էր Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը: Շարունակ հարց եմ հնչեցրել՝ թե արդյոք բավարար են մեր ջանքերը՝ կանխելու մեր շուրջը՝ Մերձավոր Արևելքում, Արևելյան Եվրոպայում կամ Հարավային Կովկասում ծավալվող աղետները: Արդյոք մենք բավարարված ենք մեր կազմակերպության հեղինակությամբ։ Մեկ տարի առաջ ԵԱՀԿ անդամ երկրներից մեկի կողմից ցեղասպանական հանցագործություն է իրականացվել։ Միջազգային դատարանի որոշումների բացահայտ ոտնահարումով՝ իննամսյա դաժան շրջափակումից հետո, Ադրբեջանը ռազմական ագրեսիա իրականացրեց Լեռնային Ղարաբաղի սովահար և հյուծված հայ բնակչության դեմ՝ ստիպելով ավելի քան 120,000 հայ ազգաբնակչությանը հեռանալ հազարամյակների հարենի հողից։ Օրը ցերեկով Արցախի /Լեռնային Ղարաբաղի/ բնիկ ազգաբնակչությունն էթնիկական զտման ենթարկվեց։ Շատ միջազգային կազմակերպություններ այն որակեցին որպես ցեղասպանություն՝ համաձայն Ցեղասպանության մասին կոնվենցիայի II հոդվածի: Ավելին, Հայաստանի 205 քառ.կմ տարածքը ներկայումս օկուպացված է ադրբեջանական ուժերի կողմից։ Այս կազմակերպությունը լռում էր և շարունակում է լռել։ Նավթն ու գազը, քաղաքական նպատակահարմարությունն ու հեգեմոնիկ սխեմաները ներկայիս միջազգային քաղաքականության շարժիչ ուժերն են։ Հելսինկյան եզրափակիչ ակտը վերածվել է անպետք մի թղթի, որի բոլոր սկզբունքները անտեսված են։ Համատարած անպատժելիության մթնոլորտը Ադրբեջանի համար քարտ բլանշ է ծառայում ուժի կիրառմամբ նոր հանցագործություններ կատարելու համար։ Այսօր, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը, Ադրբեջանը ոչ միայն հրաժարվում է վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին, քաղաքացիական գերիներին, Արցախի նախկին քաղաքական և ռազմական ղեկավարությանը, այլև նրանց նկատմամբ իրականացնում է կեղծ և շինծու դատավարություններ։ Ադրբեջանը շարունակում է հայկական մշակութային և կրոնական ժառանգության համակարգված ոչնչացման միջոցով Արցախից վերացնել և ջնջել հայկական հետքը։ Եվ այս ցեղասպանական ակտը ներկայացվում է որպես «տարածքային ամբողջականության վերականգնում»։ Հարգելի գործընկերներ, կոպիտ սխալ է ենթադրել, թե ղարաբաղյան հակամարտությունը կարելի է լուծել հայ բնակչության և ինքնության վերացման միջոցով։ Իր հեղինակությանը հասցված հարվածը շտկելու համար ԵԱՀԿ-ն միջազգային անվտանգային գործուն երաշխիքների ապահովմամբ, պետք է պահանջի Լեռնային Ղարաբաղի հայերի` վերադարձի իրավունքի լիարժեք ապահովումը: Վերադարձի իրավունքը մարդու հիմնարար իրավունքն է, որն ուղղակիորեն վերաբերում է Ադրբեջանի կողմից բռնի տեղահանված 150,000 հայերին։ Ոչ ոք չի կարող նրանց զրկել այս հիմնարար իրավունքից։ Շնորհակալություն։ Հոկտեմբեր 2, Դուբլին»։Ավելին16:1503.10.24 -
ՔաղաքականԵլիսեյան պալատում տեղի է ունեցել Փաշինյան-Մակրոն հանդիպումը (տեսանյութ)Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետը՝ կից հրապարակելով դիմավորման արարողությունից տեսանյութ: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 3-5-ը աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հերթական գագաթնաժողովին:Ավելին16:0703.10.24 -
ՀասարակականԴավթաշենում դեռևս անհայտ հանգամանքներում քաղաքացին հատել է 45 բարդի. Հայկ ԿոստանյանԱյսօր Դավթաշեն վարչական շրջանի Փիրումյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում քաղաքացին հատել է 45 բարդի տեսակի ծառեր։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամլո խոսնակ Հայկ Կոստանյանը։ «Դեպքի առնչությամբ ահազանգը ստանալուց հետո տեղում են եղել վարչական շրջանի ղեկավարն և աշխատակազմի անդամները, Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանության ՀՈԱԿ-ի ղեկավարն ու աշխատակիցները, ինչպես նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչները, ինչի արդյունքում կանխվել է հետագա ծառահատումը։ Դեպքի առնչությամբ երկու անձ տեղափոխվել է ոստիկանության բաժին»,- գրել է նա։Ավելին16:0003.10.24 -
ՀասարակականԳազի պայթյուն՝ հրդեհի բռնկմամբՀոկտեմբերի 3-ին, ժամը 12:15-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 43/1 շենքի հարկերից մեկում տեղի է ունեցել պայթյուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վարդանանց փողոցի թիվ 43/1 շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել արտահոսքի հետևանքով կուտակած գազի պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։29-ին, մարվել՝ 12։44-ին։ Այրվել է գույքը։Ավելին15:5103.10.24