Լրահոս
2024-10-04
-
ՀասարակականՆոր Կյանք-Տափերական ճանապարհին բախվել են «VAZ-2107»-ը, «Ford»-ը և «VAZ-21015»-ը․ կան տուժածներՀոկտեմբերի 4-ին, ժամը 07:35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նոր Կյանք- Տափերական ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի:Ավելին15:2104.10.24 -
ՔաղաքականՓաշինյանը նոր նշանակում է արելՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 3-ին որոշում է ստորագրելԱԽ գրասենյակում նոր նշանակման մասին:Ավելին15:1404.10.24 -
ՀասարակականՎթարվել է Էջմիածնի տարածաշրջանը սնող ջրատարը. մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինիՔիչ առաջ վթարվել է Էջմիածնի տարածաշրջանը սնող 600 մմ-ոց ջրատարը՝ վայրկյանում 100 լիտր ջրի կորստով: Այս մասին տեղեկացնում է «Վեոլիա ջուրը»:Ավելին15:0004.10.24 -
ՄիջազգայինԱՄՆ-ն ու Իսրայելը քննարկում են Իրանի նավթային օբյեկտներին հարվածելու հարցըՄիացյալ Նահանգներն Իսրայելի հետ քննարկում է Իրանին հակահարված հասցնելու տարբերակներ: Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: Մասնավորապես քննարկվում է Իրանի նավթային օբյեկտներին հարվածելու սցենարը: «Մենք դա քննարկում ենք»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը: Հատկանշական է, որ ԱՄՆ նախագահի այս հայտարարությունից հետո նավթի համաշխարհային գները բարձրացել են: Brent տիպի նավթի գինը օգոստոսի 30-ից ի վեր առաջին անգամ ավելացել է 3,8 դոլարով՝ դառնալով 78 դոլար՝ մեկ բարելի դիմաց: Մերձավոր Արևելքում լարվածության աճը մտահոգել է նավթ արտահանող երկրներին:Ավելին14:5104.10.24 -
ՔաղաքականԶգուշացնում եմ Հայաստանին՝ դադարեցրեք այս վտանգավոր խաղերը. ԱլիևՀոկտեմբերի 4-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնոջ հետ այցելել է օկուպացված Արցախ, մասնակցել Ջրականում (Ջաբրայիլ) կառուցված բնակելի համալիրի բացմանը և նոր տներ տեղափոխված բնակիչներին նվիրել բնակարանների բանալիները։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։Ավելին14:4504.10.24 -
ՔաղաքականԻշխանությունը չներեց Սերժ Սարգսյանի գործով արդարացնող վճիռ կայացրած դատավորին. Տիգրան ԱբրահամյանԻշխանությունը չներեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով արդարացնող վճիռ կայացրած դատավորին. վերջինիս լիազորությունները «էական կարգապահական խախտման հիմքով դադարեցվել են»։ Այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։Ավելին14:3804.10.24 -
ՄիջազգայինԻրանի ԱԳ նախարարը ժամանել է ԲեյրութԻրանի ԱԳ նախագահ Աբբաս Արաղչին պատվիրակության հետ ժամանել է Լիբանան: Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը:Ավելին14:3004.10.24 -
ՄիջազգայինԻսրայելը նորից հարվածել է Բեյրութին. Իրանի ԱԳ նախարարը Լիբանան է մեկնելԻսրայելի ռազմաօդային ուժերն այս գիշեր փորձել են չեզոքացնել «Հըզբոլլահի» նոր առաջնորդին: Նրանք հարվածել են խմբավորման՝ Բեյրութում գտնվող բունկերներից մեկին: Հաշեմ Սաֆի ադ-Դինի ողջ լինելու մասին դեռ տեղեկություն չկա: Իսրայելական որոշ լրատվամիջոցներ գրում են, թե Հորդանան գետի արևմտյան ափին էլ սպանվել է ՀԱՄԱՍ-ի հրամանատարը: Վերջին մեկ օրում Լիբանանում ավիահարվածների հետևանքով 37 խաղաղ բնակիչ է զոհվել, 151-ը՝ վիրավորվել: ՑԱԽԱԼ-ը հարավային Լիբանանի 35 բնակավայրերի բնակիչներին կոչ է արել շտապ տարհանվել: Լիբանան-Իսրայել սահմանին գտնվող «Էլ-Մասնա» անցակետի ուղղությամբ Իսրայելի հրթիռային հարվածների հետևանքով Բեյրութ-Դամասկոս միջազգային մայրուղով երթևեկությունը դադարեցվել է: «Ցանկացած ներխուժում Լիբանանի տարածք կամ դրա մասնակի օկուպացիա իրենից կներկայացնի ոտնձգություն համա-արաբական ազգային անվտանգության դեմ»,-այս մասին հայտարարել են Արաբական պետությունների լիգայի անդամները: Այսօր Բեյրութ է մեկնել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին: Նա հանդիպելու է Լիբանանի կառավարության անդամների հետ:Ավելին14:2404.10.24 -
ԻրավականԴանակահարություն՝ Գյումրիում. կա ձերբակալվածՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 3-ին՝ երեկոյան ժամը 19:00-ին, «Գյումրի» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «պարանոցի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 32-ամյա մի տղամարդ:Ավելին14:1904.10.24 -
ՔաղաքականՄանր եղջերավոր անասունները կոռուպցիոն սկանդալի մեջ են գցել Հովիկ ԱղազարյանինԿոռուպցիոն սկանդալի կենտրոնում է հայտնվել ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը: Գործը կապված է մանր եղջերավոր անասունների հետ: News.am-ն է պարզել, որ դրանց արտահանման հարցում ենթադրյալ հովանավորչություն է արել ՔՊ-ական պատգամավորը: Կա քրեական վարույթ: Քննչական կոմիտեից չի հաջողվել ճշտել՝ գործի մանրասմաները:Ավելին14:0704.10.24 -
ԻրավականԲԴԽ-ն դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ խիստ նկատողություն հայտարարեցԲարձրագույն դատական խորհուրդն իր այսօրվա՝ հոկտեմբերի 4-ի նիստում Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ խիստ նկատողություն հայտարարեց՝ բավարարելով ՀՀ արդարադատության նախարարության միջնորդությունը։Ավելին14:0204.10.24 -
Զինված ուժերՀայաստան ժամանած ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետի հետ քննարկվել են համագործակցության զարգացման հնարավորություններըԱշխատանքային այցով Հայաստան ժամանած ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Յանուշ Ադամչակի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 3-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում երկկողմ հանդիպումներ է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի ու ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:Ավելին13:5404.10.24 -
Կրթություն և գիտությունՄեկնարկում է հոկտեմբեր ամսվա լավագույն ուսուցչի հայտերի ընդունումըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկում է «Տարվա լավագույնները» մրցույթի շրջանակում իրականացվող 2024-2025 ուսումնական տարվա «Ամսվա լավագույններ» (հոկտեմբեր) մրցութային հայտերի ընդունումը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:Ավելին13:4204.10.24 -
Քաղաքական«Արևմուտքը Հայաստանին փորձում է դուրս քաշել ՀԱՊԿ-ից». ՌԴ անվտանգության դաշնային ծառայության ղեկավարԱրևմուտքը փորձում է հասնել նրան, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, ասել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրենը: Ըստ Ալեքսանդր Բորտնիկովի՝ Արևմուտքը սպառազինությունների արտոնյալ մատակարարումների և անվտանգության երաշխիքների դիմաց է փորձում հասնել դրան: «ՀԱՊԿ-ից դուրս գալը Հայաստանը կդնի ՆԱՏՕ-ից ավելի մեծ կախվածության մեջ Բաքվի հետ հետագա հարաբերությունների հարցում։ Իսկ դա ակնհայտորեն չի նպաստի տարածաշրջանի կայունությանը»,- ասել է Բորտնիկովը:Ավելին13:3004.10.24 -
ԻրավականԴավթաշենում ապօրինի հատված բարդիների վնասի չափը 1 մլն 590 հազար դրամ էԴավթաշեն վարչական շրջանում բարդի տեսակի 45 ծառի ապօրինի հատման դեպքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի շրջանակներում արձանագրվել է 45 հատ 8-17սմ կոճղի տրամագիծ ունեցող «Արագաաճ բարդի» տեսակի հատված ծառ։Ավելին13:2504.10.24 -
ՔաղաքականՀայրենիքն ինձ համար սկսվում է Չինարիից. Ռոմանոս ՊետրոսյանՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը գրել է. «Հայրենիքն ինձ համար սկսվում է Չինարիից, ավելի կոնկրետ՝ սահմանագլխին վեր խոյացող Խորանաշատ վանական համալիրից, բառի ուղիղ եւ փոխաբերական իմաստներով…Ավելին13:1804.10.24 -
ՔաղաքականՊետական դավաճանության մասին իմանալու ու իրավապահներին չհայտնելու համար Փաշինյանի վրա է պետք հոդված դնել. քաղաքագետ«Վարչապետը հայտարարում է, որ տիրապետում է պետական դավաճանության մասին այնպիսի տվյալների, որի մասին իրավապահ մարմինները տեղյակ չեն, իսկ իրավապահ մարմինները քրեական գործ չեն բացում»,- գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ հոկտեմբերի 2-ին ԱԺ-ում արած հայտարարությանը։Ավելին13:1004.10.24 -
ԻրավականԴատավոր Վահե Միսակյանի լիազորությունները դադարեցվեցինԵրևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահե Միսակյանի լիազորությունները դադարեցվեցին։Ավելին12:5604.10.24 -
ՔաղաքականԱնհամբեր սպասում եմ հարցաքննությանս․ Արսեն Թորոսյան«Քանի որ մի թերթոն անընդհատ անուն ազգանունս տեղի անտեղի օգտագործում է իր դիտելիությունը ապահովելու համար, ես էլ նպաստեմ դրան։Ավելին12:5004.10.24 -
ՔաղաքականԱդրբեջանական թանգարան, մզկիթ և հրապարակ Շուշիում՝ Հայոց ցեղասպանության ավերված հուշարձանի տարածքում«Սույն թվականի սեպտեմբերի 20-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, այցելելով Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Շուշի, ներկա է գտնվել «Դրոշի հրապարակի» բացմանը, որը կառուցվել է դեռևս 2021 թվականին՝ Ադրբեջանի կողմից ոչնչացված Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշակոթողի վայրում։ Համաձայն ադրբեջանական լրատվականների տարածած տեղեկատվության՝ «Դրոշի հրապարակի» մոտ կառուցվելու է նաև «հաղթանակի թանգարանը»՝ նվիրված 44-օրյա պատերազմում Ադրբեջանի տարած հաղթանակին: Նշենք, որ այստեղ է կառուցվում նաև Ադրբեջանի «հաղթանակը» մատնանշող Շուշիի նոր մզկիթը, որի հիմնարկեքը կատարվել էր դեռևս 2021 թվականի մայիսին Ադրբեջանի նախագահի կողմից:Ավելին12:3804.10.24