Լրահոս

2024-10-06
  • Img default alt hy
    Միջազգային
    Թրամփը նախընտրական միջոցառումներ կանցկացնի գրեթե ամեն օր. ԶԼՄ
    ԱՄՆ նախագահի հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփը քվեարկության օրվան՝ նոյեմբերի 5-ին նախորդող վերջին ամսվա ընթացքում գրեթե ամեն օր կմասնակցի քարոզարշավի միջոցառումներին, «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնում է New York Post-ը՝ վկայակոչելով աղբյուրին։ «Սպասվում է, որ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 5-ին նախորդող ամսվա ընթացքում կսկսի քարոզարշավի միջոցառումները, որոնք տեղի կունենան «գրեթե ամեն օր»՝ հանրահավաքներ, փոքր ելույթներ, հարցազրույցներ»,- գրում է պարբերականը ՝ վկայակոչելով թեկնածուի ժամանակացույցին ծանոթ աղբյուրին: Պարբերականի զրուցակցի խոսքով ՝ ժամանակացույցի համաձայն ՝ Թրամփը շաբաթական մի քանի հանրահավաք և ելույթ է ունենալու, ինչպես նաև անմիջականորեն շփվելու է ընտրողների հետ և մասնակցելու փոդքասթների: «ՌԻԱ Նովոստի»-ին հասանելի տեղեկատվության համաձայն՝ Թրամփն այս այս հանգստյան օրերին ծրագրել է նախընտրական երկու միջոցառում՝ շաբաթ օրը Փենսիլվանիա նահանգում, Բաթլեր քաղաքում, որտեղ նրա դեմ մահափորձ էր կատարվել ամռանը, իսկ կիրակի՝ մեկ այլ նահանգում՝ Վիսկոնսինում: Դեմոկրատական ​​կուսակցության փոխնախագահի թեկնածու Քամալա Հարիսը շաբաթավերջին նախատեսված քարոզարշավի միջոցառումներ չունի: Ավելի վաղ Politico-ն գրել էր, որ դեմոկրատները, այդ թվում՝ Հարիսի որոշ աշխատակիցներ, անհանգստացած են, որ փոխնախագահը բավականաչափ քարոզչական միջոցառումներ չի անցկացնում, ինչը կարող է արժենալ ընտրություններում նրա հաղթանակը։ ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին։ Դեմոկրատական ​​կուսակցությունը կներկայացնի փոխնախագահ Քամալա Հարիսը, իսկ Հանրապետական ​​կուսակցությունը՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։
    10:00
    06.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին
    Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները նոր հարվածներ են հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։ Ավելի քան երեք հարված է հասցվել քաղաքի կենտրոնից օդանավակայան տանող ճանապարհին։ Մի քանի պայթյուն է տեղի ունեցել Բեյրութի միջազգային օդանավակայանից մոտ երկու կիլոմետր հեռավորության վրա:
    02:02
    06.10.24
    Ավելին
2024-10-05
  • Img default alt hy
    Մշակույթ
    Համառուսաստանյան փառատոն՝ Փարաջանովի 100-ամյակի առթիվ
    Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանի առթիվ հոկտեմբերի 5-30-ը Մոսկվայում կանցկացվի Parajanov-fest համառուսաստանյան փառատոնը։ Այս մասին հայտնում է փառատոնի պաշտոնական կայքէջը։ «Ս. Փարաջանովի անվան Մոսկվայի թատրոնը և ՌԴ -ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնը բացում են Parajanov-fest լայնածավալ փառատոնը, որին կմասնակցեն մշակույթի և արվեստի անվանի գործիչներ»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Նախաձեռնության շրջանակում հոկտեմբերի 5-ին կբացվի «Փարաջանովի ստվերները» եզակի ցուցահանդեսը, որի ընթացքում կցուցադրվեն ժամանակակից արվեստագետների 100 աշխատանք։ Փառատոնին կբացվի նաև «Վենետիկի նվերները Սերգեյ Փարաջանովին» լուսանկարչական ցուցահանդեսը, որում ընդգրկված են հայտնի լուսանկարիչների և Փարաջանովի ընկերների՝ Յուրի Մեչիտովի, Վիկտոր Բաժենովի և Տատյանա Դանիլյանցի աշխատանքները։ Նախատեսվում է հայ դիզայներ Լիլիթ Մելիքյանի «Փարաջանովի յոթ խորհրդանիշ» հեղինակային հավաքածուի ցուցադրություն անցկացնել։ Փառատոնը կեզրափակվի գալահամերգով, որին կմասնակցեն Մարիամ Մերաբովան, պարահանդեսային պարերի աշխարհի չեմպիոններ Արսեն Աղամալյանը և Օքսանա Վասիլևան, Սոֆի Դևոյանի «Հոգու և պարի թատրոն»-ը, Մարգարիտա Պոզոյանը, Բարսեղ Թումանյանը և այլք։
    23:59
    05.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Ուղեղլվա»․ Մաս 4․ Ես երբեք չեմ մոռանում, որ այ այստեղ հայտնվել եմ ձեր շնորհիվ․ Փաշինյանը՝ 2018-ին
    Ներկայացվող տեսանյութը 2018թ․ մայիսի 10-ի ուղիղ եթերներից է, երբ Նիկոլ Փաշինյանը տալիս էր խոստումներ, խոսում հանձնարարականներից և նոր նշանակումներից։
    23:45
    05.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    54 պետություններ համերաշխություն են հայտնել Հայաստանին և խաղաղության գործընթացին
    Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթաժողովի շրջանակներում ընդունվել է «Ֆրանկոֆոն տարածաշրջանում ճգնաժամային իրավիճակների, դրանց հաղթահարման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ բանաձևը», որով կազմակերպության լիիրավ անդամ 54 պետություններ համերաշխություն են հայտնել Հայաստանին և խաղաղության գործընթացին։ Այս մասին հայտնում են Արտաքին գործերի նախարարությունից։ Բանաձևում ընդգծվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին համահունչ երկու երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը։ Ֆրանկոֆոնիայի անդամ պետությունները ողջունել են 2024 թվականի ապրիլի 19-ի Արձանագրությունում վերահաստատված սկզբունքների հիման վրա սահմանազատման գործընթացում և միջպետական սահմանագծի վերականգնման ուղղությամբ արձանագրված առաջընթացը, ինչպես նաև խրախուսել են տարածաշրջանային հաղորդակցության ուղիների վերաբացումը՝ ինքնիշխանության, ազգային իրավազորության, հավասարության ու փոխադարձության սկզբունքների հարգանքի հիման վրա: Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից և ատելության խոսքից, որ կարող է խոչընդոտել խաղաղության գործընթացին։ Բանաձևը շեշտել է նաև Հայաստանում տեղակայված Եվրոպական միության քաղաքացիական առաքելության (EUMA) կարևորությունը և սահմանամերձ տարածքներում կայունության գործում վերջինիս ներդրումը։ Բանաձևում կարևորվել է Լեռնային Ղարաբաղից 115 հազար բռնի տեղահանված փախստականներին շարունակական հումանիտար աջակցության ապահովումը, ռազմագերիների և այլ պահվող անձանց, ինչպես նաև անհայտ կորածների խնդիրների լուծումը։ ՖՄԿ-ն վերահաստատել է Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման առնչությամբ մտահոգությունը և Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության իրականացման հարցում անդամ երկրների աջակցությունը։
    23:30
    05.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    202.5 մլն դրամը Փաշինյանի աշխատակազմը նախատեսում է ծախսել ընդամենը 2 միջոցառման համար. 168.am
    Նշենք, որ այս ծրագրի նպատակն է նպաստել քաղաքացիական հասարակության զարգացմանը: Ծրագրի շրջանակներում հատկացումներն ուղղվելու են պետական կառավարման գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովմանը, հասարակական կազմակերպություններին, ազգային փոքրամասնություններին աջակցմանը:
    23:15
    05.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ճապոնիայում ստեղծվել է «Ռուբիկ»-ի ամենափոքր խորանարդը
    Ճապոնիայում խաղալիքներ արտադրող MegaHouse-ը ստեղծել է 5 մմ «Ռուբիկ»-ի խորանարդ, որը կշռում է 0,3 գրամ, որի լուծման համար պահանջվում է պինցետ: Shantnews-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է CNN-ը։ Գինեսի համաշխարհային ռեկորդները հաստատել են MegaHouse-ի արտադրանքը որպես աշխարհի ամենափոքր պտտվող գլուխկոտրուկ խորանարդը: Այն կարողացել է գերազանցել բրիտանացի Թոնի Ֆիշերի սահմանած 2016 թվականի ռեկորդը՝ նա ստեղծել էր «Ռուբիկ»-ի 5,6 մմ խորանարդը: Ընկերությունից չորս տարի է պահանջվել մանրանկարչության արտադրանքի ստեղծման համար: «Ռուբիկ»-ի փոքրիկ խորանարդը վաճառվում է 5320 դոլարով։
    23:00
    05.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վիճաբանություն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում․ հնչել են կրակոցներ․ վիրավորներ կան
    Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում և ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երասխահուն գյուղի գերեզմանատան հարևանությամբ վիճաբանություն է տեղի ունեցել և կան տուժածներ, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։ Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր ոստիկանության Արմավիրի բաժին է զանգահարել Արմավիրի մարզի բնակիչ 50-ամյա Սամվել Ավդոյանը, ով հայտնել է, որ նշված գյուղի գերեզմանատան մոտ իր նախկին խնամիների հետ վատ հարաբերություն ունենալու պատճառով կռիվ է սկսվել ու այդ ժամանակ Արմավիրի մարզի բնակիչ 42-ամյա Թոռուն Օզմանյանը ինքնաձիգից կրակոց է արձակել։ Արդեն գյուղ ժամանած ոստիկաններին Ս․ Ավդոյանը հայտնել է, որ կրակոցի ժամանակ իր մայրը Թ․ Օզմանյանի ձեռքից վերցրել է ինքնաձիգը և շպրտել։ Նա հայտնել է նաև, որ վիճաբանության ժամանակ էլ կանայք հարձակվել են իր վրա ու իրեն ճանկռել, ասելով, որ բզիկ-բզիկ են անելու։ Ոստիկանները Ս․ Ավդոյանի մատնանշած վայրում հրազեն կամ հրազենի նմանվող առարկաներ, կրակոցի հետքեր ու պարկուճներ չեն հայտնաբերել։ Այնուհետև պարզվել է, որ ժամը 11։00-ի սահմաններում Ս․ Ավդոյանը Երասխահուն գյուղում գտնվող եզդիների գերեզմանատանը իր երկու տղաների, Արմավիրի մարզի բնակիչներ 26-ամյա Քյարամ Ավդոյանի և 24-ամյա Արմանջ Ավդոյանի հետ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են Թ․ Օզմանյանի ու նրա հարազատների հետ, որը մոտ 15 րոպե վերածվել է փոխադարձ ծեծկռտուքի, միմյանց հասցեին հնչեցրել են հայհոյանքներ, այդ կերպ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը։ Ըստ նախնական տեղեկությունների դրա արդյունքում Թ․ Օզմանյանի մայրը, Արմավիրի մարզի բնակիչ 62-ամյա Բասե Օզմանյանը «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապ օգնության կողմից տեղում բուժօգնություն է ստացել, ապա «ԳՈՒՎ, գլխի փափուկ հյուսվածքների սալջարդ» մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն, իսկ Ա․ Ավդոյանը ստացել է ձախ քունքային հատվածի վնասվածք։ Դեպքի փաստով «խուլիգանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, սակայն ոստիկաններն ու քննիչները ունեն նաև կասկածներ, որ երկու կողմն էլ գույները խտացնում է։ Գ․ Շամշյանի տեղեկություններով կռվի մասնակցիներից Ս․ Ավդոյանը նախկինում քննիչ է աշխատել։
    22:45
    05.10.24
    Ավելին
  • Քաղաքական
    Երեք հարց Երևանից՝ Բաքու կամ դիվանագիտական անտակտություն. կարճատև պատերազմ կլինի՞
    Ի՞նչն է սխալ գնացել հայ-ադրբեջանական բանակցություններում վերջին 1 ամսվա ընթացքում: Դեռ սեպտեմբերի սկզբին Ադրբեջանի նախագահն ինքն էլ հայտարարում էր, որ խաղաղության պայմանագրի տեքստի մոտ 80 տոկոսն արդեն համաձայնեցված է ու դա անվանում էր փոքր, բայց ճիշտ քայլ, որ իբր պետք է հանգեցներ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը: Մեկ ամիս հետո նույն Ալիևը խոսք չի ասում խաղաղության պայմանագրի ստորագրման հավանականության մասին:
    22:30
    05.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վերջում մենք ուղղակի գաղթական ենք դառնալու, իսկ մեր բոլոր քննարկումները` իմաստազուրկ. Վարուժան Գեղամյան
    Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը «Վերջին հինգ պակաս» վերտառությամբ գրառում է կատարել` շեշտելով, որ վերջում չի հիշվելու, թե այս օրերին, հինգ կամ քսան տարի առաջ ով ինչ ասաց, որքան ճիշտ էր և արդյոք իրավունք ուներ մեղադրելու մյուսներին: «Վերջում ձեր ու մեր արածն ու չարածը կարևոր չի լինելու: Վերջում մենք ուղղակի գաղթական ենք դառնալու, իսկ մեր բոլոր քննարկումները` իմաստազուրկ: Վերջում, երբ մեր հայրենիքի այս մի կտորն էլ ավարտվի, ոչ միայն չի հիշվելու, այլև կարևոր չի լինելու այս օրերի իրար մեղադրելը, իրարից բողոքելը, մեր գրած ստատուսները: Իսկ այսօր վերջին արդեն հինգ է պակաս: Ուրեմն դեռ հինգ «րոպե» կա կենտրոնանալու լուծման վրա ու փրկելու համար այն, ինչ այս պահին անդառնալի է»,- «Տելեգրամ»-ում գրել է Գեղամյանը:
    22:15
    05.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պապոյանը մասնակցել է Արենի գինու փառատոնին
    ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 5-ին Վայոց ձորի Արենի համայնքում մասնակցել է Արենի գինու փառատոնին։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը, միջազգային կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ Փառատոնն այս տարի անց է կացվել 16-րդ անգամ՝ գինեգործության բնօրրանում միավորելով գինեգործներին, գինեսերներին և Արենի համայնքը սիրող բոլոր այցելուներին։ «Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր բոլոր նախաձեռնություններում նպատակ ունի, առաջին հերթին, տարածքների համաչափ զարգացման միջոցով հասնել մեր երկրում տնտեսական համաչափ զարգացմանը, և այս համատեքստում զբոսաշրջությունն ունի առանձնահատուկ դերակատարում»,֊ նշել է Գևորգ Պապոյանը։ Փառատոնի կազմակերպիչներն էին «Արենի փառատոն» հիմնադրամն ու «ԷվենտՏուրա» ընկերությունը՝ Արենիի համայնքապետարանի և ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ։ Միջոցառման ընթացքում Գևորգ Պապոյանը մասնակցել է նաև հուշարձանի բացմանը, որը տեղադրվել է Արենիի համայնքապետարանի միջոցներով հայ-ֆրանսիական Արենի-Բանդոլ քույր համայնքների բարեկամության պատվին։
    22:00
    05.10.24
    Ավելին
  • Միջազգային
    Ո՞ւմ կլսի Բիբին. Բայդենը չի ուզում «պատժել» Իրանին, Թրամփը պնդում է՝ պետք է հարվածել
    Միջազգային լրատվամիջոցների հաշվարկով՝ աշխարհում վերջին 12 ամիսներին մահացած մարդկանց ավելի քան 75%-ը զոհ է դարձել մեկ պետության, և այդ պետությունը Իսրայելն է, որ թիրախավորում է ամեն շարժվող բան Գազայում, Սիրիայում, Լիբանանի հարավում՝ փնտրելով ու խաղաղ բնակիչների թվում երբեմն նաև «Հըզբոլլահի» անդամների վերացնելով: Միայն Գազայում վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական հարվածների զոհ է դարձել 23 մարդ, վիրավորվել՝ 66-ը:
    21:45
    05.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Սոս մանկական գյուղի» խնամքի կենտրոնից սաներ են փախել ու գրություն են թողել. Armlur
    Ըստ աղբյուրի՝ նա հայտնել է, որ ժամը 5-ի սահմաններում նշված մանկատան սաներ Ա.Ն-ն և Մ.Բ-ն դուրս են եկել մանկատնից և այլևս չեն վերադարձել:
    21:40
    05.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Բավարիայում հյուրանոցում բռնկված հրդեհի հետևանքով տուժել է 11 մարդ
    Բավարիայի Բամբերգ քաղաքի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 11 մարդ է տուժել։ Նրանցից մեկի վիճակը ծանր է։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Bild-ը՝ հղում անելով ոստիկանությանը։ «Տասնմեկ մարդ վիրավորվել է, նրանցից մեկի վիճակը ծանր է։ Հրդեհը, հավանաբար, բռնկվել է առաջին հարկի խոհանոցում ուրբաթ երեկոյան»,-ասվում է հրապարակման մեջ։ Հաղորդվում է, որ հյուրանոցի երկու հյուր միջին ծանրության վնասվածք է ստացել, ութը՝ թեթև վնասվածքներ: Նրանցից երեքը հոսպիտալացվել է։ Հյուրանոցի 40 համար, որոնցում հյուրընկալվել է մոտ 70 գրանցված հյուր, ներկայումս ստուգվում է՝ պարզելու արդյոք դրանք անվտանգ են հյուրերի համար։
    21:30
    05.10.24
    Ավելին
  • Հասարակական
    Վեց անգամ հող ա տվել, տարածք ա տվել, ղեկավար չկա. մոլորված ժողովուրդ՝ խաղաղության խաչմերուկում
    Երևանի փողոցներում կեղծ են անվանում իշխանական քարոզչամեքենայի պնդումները, թե նա, ով հակադրվում է խաղաղության՝ փաշինյանական մոտեցումներին, խաղաղություն չի ուզում: Բոլորն են ուզում, բայց մի ամբողջ խաղաղասեր ժողովուրդ մոլորվել է իրական խաղաղ կյանքի երազանքի ու ստորացուցիչ խաղաղության պարտադրանքի արանքում:
    21:23
    05.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արտաշատում ուսուցչուհին ջրի շշով հարվածներ է հասցրել 3 աշակերտների, որոնք ստացել են մարմնական վնասվածքներ
    Հոկտեմբերի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարարտի մարզում։ Այդ օրը ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արտաշատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արտաշատ քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի ուսուցչուհի, Արարատի մարզի բնակիչ 42-ամյա Նելլի Ն․-ն իր դասաժամի ընթացքում ջրի շշով հարվածներ է հասցրել նույն դպրոցի 6-րդ դասարանի աշակերտներ 11-ամյա Տ․ Գ․-ին, 10-ամյա Ն․ Մ․-ին և 11-ամյա Ն․ Թ․-ին՝ վերջիններիս պատճառելով մարմնական վնասվածքներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանությունում ստացված տեղեկություններն իրացնելիս ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 12։00-ի սահմաններում, Ազգային երգ ու պարի դասաժամին անկարգություն անելու և դասը խանգարելու համար Նելլի Ն․-ն ձեռքին եղած ջրի շշով հարվածներ է հասցրել Տ. Գ․-ի, Ն. Մ․-ի գլխին և Ն. Թ․-ի մեջքի շրջաններին, որի հետևանքով Տ.Գ․-ն և Ն.Մ․-ն տեղափոխվել են նույն դպրոցի բուժկետ, որտեղ պարզվել է, որ նրանք գլխի շրջանում ստացել են վնասվածքներ: Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն:
    21:15
    05.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը Փարիզում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիագումար նիստերին
    Աշխատանքները մեկնարկել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ողջույնի խոսքով: Քննարկվել և հաստատվել են գագաթնաժողովի օրակարգային հարցերը, նախագծերն ու ընթացակարգերը: Մասնավորապես, քննարկվել են կազմակերպության անդամակցության կամ կարգավիճակի փոփոխության դիմումները: Հաջորդիվ Ֆրանկոֆոնիայի կազմակերպության նախարարական համաժողովի նախագահը հանդես է եկել զեկույցով` նախարարական համաժողովի 45-րդ նստաշրջանի աշխատանքների վերաբերյալ: Ներկայացվել է նաև կազմակերպության գլխավոր քարտուղարի գործունեության վերաբերյալ հաշվետվությունը:
    21:00
    05.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Կրթություն և գիտություն
    ԿԳՄՍ նախարարությունը Ուսուցչի օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ ներկայացուցիչների
    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ ներկայացուցիչների։ Տոնի շրջանակում ամփոփվել են նաև «Տարվա լավագույնները» 2024 մրցույթի արդյունքները, որի հաղթողները ևս պարգևատրվել են։ Հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
    20:45
    05.10.24
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 20։30 Երևանի վրա ճնշումն ուժեղացնում է Բաքուն.խաղաղության գործընթա՞ց, թե՞ անխաղաղ գործարքներ
    Հայլուր 20։30 Երևանի վրա ճնշումն ուժեղացնում է Բաքուն.խաղաղության գործընթա՞ց, թե՞ անխաղաղ գործարքներ
    20:30
    05.10.24
    Ավելին
  • Միջազգային
    Սարսափից փախչող մարդիկ՝ սովամահության վտանգի առաջ. թեժանում է լիբանանյան պատերազմը
    «Հըզբոլլահի» առաջնորդի պաշտոնում Հասան Նասրալլայի իրավահաջորդ Հաշեմ Սաֆի ադ-Դինը, ենթադրաբար, նույնպես սպանվել է: Իսրայելական բանակի ուրբաթօրյա հրթիռակոծությունից հետո Հաշեմ Սաֆի ադ-Դինի հետ կապը կորել է: Գիշերը հարձակման է ենթարկվել նաև Իսրայելը: «Հըզբոլլահը» հրետակոծել է այդ պետության հյուսիսային շրջանները, 70 արկ է ընկել Իսրայելի տարածքում:
    20:15
    05.10.24
    Ավելին