Լրահոս
2024-10-05
-
ՀասարակականՄանրամասներ՝ Խաշթառակ գյուղում տեղի ունեցած վթարիցՀոկտեմբերի 5-ին, ժամը 12:38-ին քաղաքացին դիմել է Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն առ այն, որ Խաշթառակ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս ամսին հաղորդում են ՆԳՆ-ից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ գյուղի «Քարանցի ձոր» կոչվող հանդամասում «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Մ․, ծնված 1957 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 500 մ) և գլորվել ձորը: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, Վ. Մ․-ին պատգարակով դուրս բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:Ավելին18:0005.10.24 -
ՀասարակականՓրկարարները քաղաքացուն իջեցրել են սարալանջից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենայինՀոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։24-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն Ա․ Գ․-ին (ծնված 1968 թ․) ամենագնացով մոտ 5 կմ իջեցրել են սարալանջից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։Ավելին17:4505.10.24 -
ՀասարակականԼևոն Տեր-Պետրոսյանի և Վովա Գասպարյանի ընտանիքները կբարեկամանան. «Հրապարակ»Հիշեցնենք, որ աղջկա մորական պապն էլ Դավիթ Շահնազարյանն է:Ավելին17:4005.10.24 -
ԻրավականԵրևանում թալանել են «Աշտարակ կաթ»-ի վերահսկողության բաժնի ղեկավարի «Lexus»-ը․ գողացել են 2 մլն 500 հազար դրամՀոկտեմբերի 3-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է զանգահարել Արագածոտնի մարզի բնակիչ 43-ամյա Աշոտ Հ․-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 14։00-ից մինչև 16։00-ն ընկած ժամանակահատվածում, դռան ապակին կոտրելու միջոցով, Դրոյի փողոցի 13 հասցեի մոտ կայանված «Lexus» մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել են 2 մլն 500 հազար դրամ գումար և անլար ականջակալ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե են մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ։ Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Աշոտ Հ․-ն «Աշտարակ կաթ» ՍՊԸ-ի վերահսկողության բաժնի ղեկավարն է։Ավելին17:3005.10.24 -
Արտաքին քաղաքականությունԲաքվից արձագանքել են ՀՀ ԱԳՆ-ինԵթե վերլուծենք այս պնդման վերաբերյալ փաստերը, ապա բավական է հիշել, որ 2010 թ հունվարին, երբ եղավ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ արձանագրությունների համապատասխանության մանրամասն հիմնավորումը, հայկական կողմը չէր հրաժարվել Արևմտյան Հայաստանից»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի մեկնաբանության մեջ՝ նշելով, թե ՍԴ-ի որոշմամբ՝ նախաբանը և, հետևաբար, Անկախության հռչակագիրը բնութագրվում է որպես «հայկական պետականության հիմնարար սկզբունքներ», որոնք անփոփոխ են։ Սա, ըստ արհեստածին Ադրբեջանի, մեծացնում ադրբեջանական տարածքների նկատմամբ հայկական պահանջատիրության վտանգը։Ավելին17:1505.10.24 -
ՔաղաքականՔննարկումներ՝ ՖՄԿ 19-րդ գագաթնաժողովի շրջանակներում․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Ֆրանսիայում:Ավելին17:0005.10.24 -
ԻրավականԱՄՆ գործընկերների հետ քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտին վերաբերող հարցերՀոկտեմբերի 4-ին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի կիբեռտարածության և թվային քաղաքականության բյուրոյի գծով ավագ փոխտեղակալ Ջենիֆեր Բեչըսի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով ներկաներին՝ փոխնախարարը բարձր է գնահատել ամերիկյան կողմի հետ ձևավորված արդյունավետ ու սերտ համագործակցությունը, որը վերածվել է ռազմավարական գործընկերության։ Անդրադառնալով «Ամպայինն առաջինը» Կառավարության քաղաքականությանը՝ Արփինե Սարգսյանն ընդգծել է ոլորտում կիբեռանվտանգության բարձր ստանդարտների ապահովման կարևորությունը։ Կիբեռհարձակումների ռիսկերը գնահատելիս նա կարևորել է նաև խորհրդատվական տարբեր միջոցառումներով պետական մարմինների պաշտպանվածության բարձրացումը։ Կիբեռհանցավորության դեմ պայքարում նա կարևորել է իրավապահ համակարգի գործիքների ընդլայնումը, նաև կրիպտոակտիվների շրջանառության կանոնակարգումն ու հանրության լայն իրազեկումը՝ ներկայացնելով ՆԳՆ օրենսդրական նախաձեռնության մանրամասներ։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ջենիֆեր Բեչըսը ներկայացրել է ԱՄՆ կիբեռտիրույթի և թվային քաղաքականության ռազմավարության, ինչպես նաև «Թվային համերաշխություն» կոնցեպտի վերաբերյալ մանրամասներ։ Արդի տեխնոլոգիաների կիրառման համատեքստում ավագ փոխտեղակալը կարևորել է մարդու իրավունքների պաշտպանության երաշխավորումը։ Քննարկվել են նաև պետություն-մասնավոր հատված փոխգործակցության արդյունավետության, կիբեռանվտանգության ոլորտում կադրային քաղաքականության և համագործակցության հետագա ուղղություններին վերաբերող հարցեր։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու և ընդլայնելու երկկողմ համագործակցությունը։Ավելին16:4505.10.24 -
ՔաղաքականՋասթին Թրյուդոյի հետ լավ խոսակցություն ունեցանք. Նիկոլ ՓաշինյանԿանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ լավ խոսակցություն ունեցանք: Այս մասին Instagram-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կից հրապարակելով տեսանյութ: Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Ֆրանսիայում:Ավելին16:3005.10.24 -
Միջազգային«Հեզբոլլահ»-ի նոր առաջնորդի հետ կապ հաստատել չի հաջողվում․ հաղորդվում է նրա զոհվելու մասին«Հեզբոլլահ» շիական շարժման սպանված առաջնորդ Հասան Նասրալլայի իրավահաջորդ Հաշեմ Սաֆիեդինը հոկտեմբերի 4-ից կապի դուրս չի եկել, հայտնում է «AL Arabia»-ն։ Նշվում է, որ Իսրայելը զանգվածային հարված է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին, որի թիրախն է եղել Հաշեմ Սաֆիեդինի ստորգետնյա բունկերը: Լիբանանի անվտանգության ծառայության աղբյուրը և Լիբանանի անվտանգության ծառայության երկու այլ աղբյուրներ հայտնել են, որ հոկտեմբերի 4-ից շարունակվող իսրայելական հարվածները Բեյրութի հարավային արվարձանին, որը հայտնի է որպես Դահիա, փրկարարներին թույլ չեն տալիս ուսումնասիրել հարձակման վայրը: «Հեզբոլլահը» դեռ չի մեկնաբանել Սաֆիեդինի հետ կապված իրավիճակը հարձակումից հետո: Իսրայելացի փոխգնդապետ Նադավ Շոշանին ուրբաթ օրը հայտարարել է, որ զինվորականները դեռ գնահատում են «Հեզբոլլահ»-ի հետախուզության կենտրոնակայանի ուղղությամբ հասցված ավիահարվածների արդյունքները։Ավելին16:2005.10.24 -
ՏարածաշրջանԱնթալիայում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսներ են իրար բախվել. կան տուժածներԹուրքիայում՝ Անթալիայում, զբոսաշրջիկներ տեղափոխող երկու ավտոբուս իրար է բախվել։ Տուժել է 12 մարդ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է IHA-ն։ Լրատվամիջոցների տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել D 400 մայրուղու վրա։ «Ալանիա շարժվող զբոսաշրջիկներով ավտոբուսը մխրճվել է ճանապարհի եզրին կանգնած ավտոբուսի մեջ, որից դուրս էին գալիս հյուրանոցի հյուրերը։ Վթարի հետևանքով տուժել է 12 մարդ, այդ թվում՝ վարորդը և զբոսաշրջիկներ, որոնց քաղաքացիությունը հայտնի չէ»,-հայտնում են լրատվամիջոցները։Ավելին16:1505.10.24 -
ՔաղաքականՈրտե՞ղ է տրամաբանությունը․ վերջին օրերին ամենաշատը քննարկվող թեմայի մասինԳիտե՞ք, չի բացառվում մեր երկրում լինեն մարդիկ, որ ոչ միայն մտածեն, այլ բարձրաձայեն իրենց կարծիքն այն մասին, թե՝ որպեսզի քաղաքագիտական միտքը մեր երկրում էս մակարդակից դուրս գա, պետք է հայտնի, հարգված քաղաքագետներ այսինչն ու այնինչը դադարեն վերլուծություն անել:Ավելին16:0005.10.24 -
ԻրավականԿնոջը, իր կամքին հակառակ, բռնի ուժով անհայտ ուղղությամբ է տարել, հարվածներ հասցրելԴավիթ Կ-ն մեղադրվում է մեկ այլ անձի հարվածներ հասցնելու, այնուհետև իր հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնված Գոհար Վ․-ին բռնի ուժով անհայտ ուղղությամբ տանելու համար։ Iravaban.net–ը այս մասին տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական հարթակից։ Գործը դատաարան է ստացվել ապրիլի 5-ն և մակագրվել դատավոր Հակոբ Մանուկյանին։ Դավիթ Կ․-ն, 2024 թվականի փետրվարի 22-ին տեղեկանալով, որ իր հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնված Գոհար Վ-ն գտնվում է Սերգեյ Գ․-ի՝ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրում գտնվող բնակարանում, իրեն պատկանող «Օպել « մակնիշի ավտոմեքենայով գնացել է հիշյալ հասցե, որտեղ Սերգեյ Գ․-ի տան դռանը ուժգին հարվածներ հասցնելով պահանջել է դուռը բացել։ Դռան բացվելուց հետո Դավիթ Կ․-ն բռունցքներով հարվածներ հասցնելով Սերգեյ Գ․-ի դեմքին՝ նրան գցել է գետնին, ապա շարունակել է հարվածներ հասցնել վերջինիս մարմնի տարբեր մասերին։ Այդ ընթացքում վիճաբանությանը միջամտել է Գոհար Վ․-ն, որի ընթացքում Դավիթ Կ-ն հարվածներ է հասցրել վերջինիս դեմքին, ինչից հետո քաշելով կնոջ մազերից և հագուստից՝ նրա կամքին հակառակ նստեցրել է հիշյալ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի հետևի նստատեղին, որից հետո ավտոմեքենան վարել է դեպքի Արմավիրի մարզի Պտղունք բնակավայրի դաշտերի ուղղությամբ։ Այդ ընթացքում Դավիթ Կ․-ն շարունակել է հարվածներ հասցնել Գոհար Վ-ի գլխին, իսկ կինը այլ ելք չունենալով երթևեկելու ժամանակ բացելով հիշյալ ավտոմեքենայի դուռը՝ իրեն գցել է դուրս, իսկ Դավիթ Կ-ն անմիջապես արգելակել է ավտոմեքենան և Գոհար Վ-ին գետնի վրա քարշ տալով վերստին նստեցրել է նշված ավտոմեքենան և տարել է իր՝ Արմավիրի մարզի Պտղունք բնակավայր այդ կերպ առևանգելով հիշյալ կնոջը: Այդ ընթացքում Սերգեյ Գ․-ի՝ ոստիկանություն ահազանգելու և դեպքի մասին հայտնելու արդյունքում Դավիթ Կ․-ի վերը նշված հասցե են ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի աշխատակիցները և հիշյալ հասցեում հայտնաբերելով նրան ձերբակալել են: Նախնական դատալսումների ընթացքում մեղադրյալը միջնորդել է կիրառել արագացված վարույթ, որը բավարարվել է։ Դատարանը վճռել է մեղադրյալի նկատմամբ պատիժ նշանակել ազատության սահմանափակում` 1 տարի ժամկետով, ազատազրկում՝ 1 տարի 7 ամիս 26 օր ժամկետով և տուգանք՝ 375.000 ՀՀ դրամի չափով։ Մայիսի 13-ին գործը ստացվել է Վերաքննիչ դատարան և մակագրվել դատավոր Գրիգոր Հովհաննիսյանին։ Ներկայացրած հատուկ վերանայման բողոքը մերժվել է։Ավելին15:4505.10.24 -
ԱշխարհԱմենագեղեցիկը՝ BRICS-ում. քաղաքական նորաձևությունՕրվա կադրում ամենաքաղաքականացված նորաձևության մրցույթն է: Բրազիլիայի, Չինաստանի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Հարավաֆրիկյան Հանրապետության հիմնած տնտեսական-քաղաքական դաշինքը՝ BRICS-ը, նորաձևության մրցույթ է կազմակերպել: Մոսկվայում անցկացված «նորաձևության գագաթնաժողով» անունով միջոցառմանը մասնակցել է 60 երկրի ներկայացուցիչ:Ավելին15:4005.10.24 -
ՀասարակականՍպասվում է անձրև և ամպրոպՔամին՝ արևմտյան՝ 2-4 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-19 մ/վրկ արագությամբ։Ավելին15:3005.10.24 -
ՔաղաքականՀՀ-ն պատրաստ է գնալ ապաշրջափակման` ինքնիշխանության և փոխադարձության սկզբունքների հիման վրա․ Փաշինյանը՝ ԹրյուդոյինՖրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ: Կանադայի վարչապետը նշել է, որ իր համար մշտապես հաճելի է հանդիպել Հայաստանի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ, և հավելել, որ այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է՝ խոսելու երկու երկրների միջև զարգացող հարաբերությունների, մարդկանց միջև շփումների, նաև Կանադայի ամուր հայկական համայնքի մասին։ Ջասթին Թրյուդոն կարևորել է Հայաստանում դեսպանության բացումը, ինչը կողմերին համագործակցության լայն հնարավորություններ է տալիս: Վարչապետ Փաշինյանը ևս կարևորել է Երևանում Կանադայի դեսպանության բացումը և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը։ Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է տալիս կիսվելու տարածաշրջանում տեղի ունեցող կարևոր զարգացումների, Հայաստանում ժողովրդավարական օրակարգի, անվտանգային, տնտեսական իրավիճակի մասին։ Նիկոլ Փաշինյանը կարևորել է Կանադայի կառավարության աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին և հույս հայտնել, որ այդ քաղաքական աջակցությունը կփոխակերպվի տնտեսական համագործակցության զարգացման: Հաջորդիվ զրուցակիցներն անդրադարձել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ քննարկումների արդյունքներին, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հնարավորություններին: Այս համատեքստում վարչապետ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը` ընդգծելով, որ Հայաստանը պատրաստ է գնալ ապաշրջափակման՝ ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա: Ջասթին Թրյուդոն ողջունել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու ընդգծել տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված հետևողական քայլերի իրականացման անհրաժեշտությունը:Ավելին15:1505.10.24 -
Միջազգային23 զոհ, 66 վիրավոր․ իսրայելական հարվածների հետևանքներըԳազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական հարվածների զոհ է դարձել 23 մարդ, վիրավորվել՝ 66-ը, հայտնել է Գազայի առողջապահության նախարարությունը։ Նախարարության տվյալներով՝ հակամարտության սկզբից Գազայի հատվածում իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է 41 հազար 825-ի, ավելի քան 96, 9 հազար մարդ վիրավորվել է։Ավելին15:0005.10.24 -
ՀասարակականՁեր դերն անգնահատելի է վաղվա գիտակից ու օրինահարգ քաղաքացու ձևավորման դժվարին ու պատվաբեր գործում. Հովհաննիսյանն` ուսուցիչներինՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի միջազգային օրվա առթիվ: «ՆԳՆ ոստիկանության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ կրթության նվիրյալներիդ` մասնագիտական տոնի առթիվ։ Ձեր դերն անգնահատելի է վաղվա գիտակից ու օրինահարգ քաղաքացու ձևավորման դժվարին ու պատվաբեր գործում։ Վստահ եղեք` ՆԳՆ ոստիկանությունը միշտ ձեր կողքին է ու պատրաստակամ`ձեր հետ միասին մեր երեխաներին զերծ պահելու արատավոր երևույթներից, իրավախախտում կատարելուց, ինչպես նաև ծառայություն իրականացնելու դպրոցամերձ տարածքներում` ապահովելով նրանց անվտանգությունը։ Սիրելի՛ ուսուցիչներ, վերստին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ, ցանկանում եմ առողջություն, երջանկություն անձնական կյանքում ու անսպառ եռանդ` մեր պետության համար արժանավոր քաղաքացիներ կրթելու և դաստիարակելու գործում»,- ասվում է ուղերձում:Ավելին14:4505.10.24 -
ՀասարակականՊապոյանը ծանոթացել է քաղաքացիների խնդիրներինՔաղաքացիների կողմից բարձրաձայնված հարցերը վերաբերվել են նախարարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերին, ներդրումային նախագծերին և գաղափարներին, գյուղատնտեսության զարգացման, պարենային անվտանգության ապահովման հարցերին, ինտենսիվ այգեգործությանը, անասնապահությանը, ապրանքների, պարարտանյութերի արտադրության հնարավորություններին, Հայաստանում լաբորատորիաների առկայությանը, առևտրային օնլայն հարթակների օգտագործմանը, արդյունաբերությանը, գյուղատնտեսությանը, գիտելիքահենք տնտեսությանը և այլ թեմաների։ Նախարարը ծանոթացել է քաղաքացիների խնդիրներին, լսել նրանց առաջարկները և տվել հանձնարարականներ համապատասխան ստորաբաժանումներին՝ նախարարության իրավասության շրջանակներում գտնվող հարցերին հնարավոր լուծումներ տալու վերաբերյալ։Ավելին14:3005.10.24 -
ՔաղաքականՓաշինյանը և Բելգիայի վարչապետը քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության զարգացումըՖրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դը Քրուի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Բելգիա համագործակցության հետագա զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցերի: Մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգային իրավիճակի վերաբերյալ: Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի քննարկումներին և վերջին զարգացումներին: Վարչապետն անընդունելի համարելով վերջին օրերին ադրբեջանական ագրեսիվ հռետորաբանությունը՝ ընդգծել է Հայաստանի Կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին: Բելգիայի վարչապետը կարևորել է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված քայլերը` ողջունելով այդ ուղղությամբ ՀՀ Կառավարության քայլերը: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանն ուղղված ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի ու դրա սկզբունքների շուրջ: Նիկոլ Փաշինյանը և Ալեքսանդր դը Քրուն քննարկել են նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության զարգացումը: Բելգիայի վարչապետը հայտնել է իր գլխավորած Կառավարության պատրաստակամությունը` նպաստելու այդ գործընթացին:Ավելին14:1505.10.24 -
ՄիջազգայինԼիբանանից հետո Սիրիա է մեկնել Իրանի ԱԳ նախարարըԼիբանանից հետո Սիրիա է մեկնել Իրանի ԱԳ նախարարըԱվելին14:1005.10.24