Լրահոս
2024-10-05
-
ՀասարակականՊապոյանը մասնակցել է Արենի գինու փառատոնինՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 5-ին Վայոց ձորի Արենի համայնքում մասնակցել է Արենի գինու փառատոնին։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը, միջազգային կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ Փառատոնն այս տարի անց է կացվել 16-րդ անգամ՝ գինեգործության բնօրրանում միավորելով գինեգործներին, գինեսերներին և Արենի համայնքը սիրող բոլոր այցելուներին։ «Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր բոլոր նախաձեռնություններում նպատակ ունի, առաջին հերթին, տարածքների համաչափ զարգացման միջոցով հասնել մեր երկրում տնտեսական համաչափ զարգացմանը, և այս համատեքստում զբոսաշրջությունն ունի առանձնահատուկ դերակատարում»,֊ նշել է Գևորգ Պապոյանը։ Փառատոնի կազմակերպիչներն էին «Արենի փառատոն» հիմնադրամն ու «ԷվենտՏուրա» ընկերությունը՝ Արենիի համայնքապետարանի և ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ։ Միջոցառման ընթացքում Գևորգ Պապոյանը մասնակցել է նաև հուշարձանի բացմանը, որը տեղադրվել է Արենիի համայնքապետարանի միջոցներով հայ-ֆրանսիական Արենի-Բանդոլ քույր համայնքների բարեկամության պատվին։Ավելին22:0005.10.24 -
ՄիջազգայինՈ՞ւմ կլսի Բիբին. Բայդենը չի ուզում «պատժել» Իրանին, Թրամփը պնդում է՝ պետք է հարվածելՄիջազգային լրատվամիջոցների հաշվարկով՝ աշխարհում վերջին 12 ամիսներին մահացած մարդկանց ավելի քան 75%-ը զոհ է դարձել մեկ պետության, և այդ պետությունը Իսրայելն է, որ թիրախավորում է ամեն շարժվող բան Գազայում, Սիրիայում, Լիբանանի հարավում՝ փնտրելով ու խաղաղ բնակիչների թվում երբեմն նաև «Հըզբոլլահի» անդամների վերացնելով: Միայն Գազայում վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական հարվածների զոհ է դարձել 23 մարդ, վիրավորվել՝ 66-ը:Ավելին21:4505.10.24 -
Հասարակական«Սոս մանկական գյուղի» խնամքի կենտրոնից սաներ են փախել ու գրություն են թողել. ArmlurԸստ աղբյուրի՝ նա հայտնել է, որ ժամը 5-ի սահմաններում նշված մանկատան սաներ Ա.Ն-ն և Մ.Բ-ն դուրս են եկել մանկատնից և այլևս չեն վերադարձել:Ավելին21:4005.10.24 -
ԱշխարհԲավարիայում հյուրանոցում բռնկված հրդեհի հետևանքով տուժել է 11 մարդԲավարիայի Բամբերգ քաղաքի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 11 մարդ է տուժել։ Նրանցից մեկի վիճակը ծանր է։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Bild-ը՝ հղում անելով ոստիկանությանը։ «Տասնմեկ մարդ վիրավորվել է, նրանցից մեկի վիճակը ծանր է։ Հրդեհը, հավանաբար, բռնկվել է առաջին հարկի խոհանոցում ուրբաթ երեկոյան»,-ասվում է հրապարակման մեջ։ Հաղորդվում է, որ հյուրանոցի երկու հյուր միջին ծանրության վնասվածք է ստացել, ութը՝ թեթև վնասվածքներ: Նրանցից երեքը հոսպիտալացվել է։ Հյուրանոցի 40 համար, որոնցում հյուրընկալվել է մոտ 70 գրանցված հյուր, ներկայումս ստուգվում է՝ պարզելու արդյոք դրանք անվտանգ են հյուրերի համար։Ավելին21:3005.10.24 -
ՀասարակականՎեց անգամ հող ա տվել, տարածք ա տվել, ղեկավար չկա. մոլորված ժողովուրդ՝ խաղաղության խաչմերուկումԵրևանի փողոցներում կեղծ են անվանում իշխանական քարոզչամեքենայի պնդումները, թե նա, ով հակադրվում է խաղաղության՝ փաշինյանական մոտեցումներին, խաղաղություն չի ուզում: Բոլորն են ուզում, բայց մի ամբողջ խաղաղասեր ժողովուրդ մոլորվել է իրական խաղաղ կյանքի երազանքի ու ստորացուցիչ խաղաղության պարտադրանքի արանքում:Ավելին21:2305.10.24 -
ՀասարակականԱրտաշատում ուսուցչուհին ջրի շշով հարվածներ է հասցրել 3 աշակերտների, որոնք ստացել են մարմնական վնասվածքներՀոկտեմբերի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարարտի մարզում։ Այդ օրը ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արտաշատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արտաշատ քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի ուսուցչուհի, Արարատի մարզի բնակիչ 42-ամյա Նելլի Ն․-ն իր դասաժամի ընթացքում ջրի շշով հարվածներ է հասցրել նույն դպրոցի 6-րդ դասարանի աշակերտներ 11-ամյա Տ․ Գ․-ին, 10-ամյա Ն․ Մ․-ին և 11-ամյա Ն․ Թ․-ին՝ վերջիններիս պատճառելով մարմնական վնասվածքներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանությունում ստացված տեղեկություններն իրացնելիս ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 12։00-ի սահմաններում, Ազգային երգ ու պարի դասաժամին անկարգություն անելու և դասը խանգարելու համար Նելլի Ն․-ն ձեռքին եղած ջրի շշով հարվածներ է հասցրել Տ. Գ․-ի, Ն. Մ․-ի գլխին և Ն. Թ․-ի մեջքի շրջաններին, որի հետևանքով Տ.Գ․-ն և Ն.Մ․-ն տեղափոխվել են նույն դպրոցի բուժկետ, որտեղ պարզվել է, որ նրանք գլխի շրջանում ստացել են վնասվածքներ: Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն:Ավելին21:1505.10.24 -
ՔաղաքականՓաշինյանը Փարիզում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիագումար նիստերինԱշխատանքները մեկնարկել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ողջույնի խոսքով: Քննարկվել և հաստատվել են գագաթնաժողովի օրակարգային հարցերը, նախագծերն ու ընթացակարգերը: Մասնավորապես, քննարկվել են կազմակերպության անդամակցության կամ կարգավիճակի փոփոխության դիմումները: Հաջորդիվ Ֆրանկոֆոնիայի կազմակերպության նախարարական համաժողովի նախագահը հանդես է եկել զեկույցով` նախարարական համաժողովի 45-րդ նստաշրջանի աշխատանքների վերաբերյալ: Ներկայացվել է նաև կազմակերպության գլխավոր քարտուղարի գործունեության վերաբերյալ հաշվետվությունը:Ավելին21:0005.10.24 -
Կրթություն և գիտությունԿԳՄՍ նախարարությունը Ուսուցչի օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ ներկայացուցիչներիՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ ներկայացուցիչների։ Տոնի շրջանակում ամփոփվել են նաև «Տարվա լավագույնները» 2024 մրցույթի արդյունքները, որի հաղթողները ևս պարգևատրվել են։ Հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:Ավելին20:4505.10.24 -
ՀայլուրՀայլուր 20։30 Երևանի վրա ճնշումն ուժեղացնում է Բաքուն.խաղաղության գործընթա՞ց, թե՞ անխաղաղ գործարքներՀայլուր 20։30 Երևանի վրա ճնշումն ուժեղացնում է Բաքուն.խաղաղության գործընթա՞ց, թե՞ անխաղաղ գործարքներԱվելին20:3005.10.24 -
ՄիջազգայինՍարսափից փախչող մարդիկ՝ սովամահության վտանգի առաջ. թեժանում է լիբանանյան պատերազմը«Հըզբոլլահի» առաջնորդի պաշտոնում Հասան Նասրալլայի իրավահաջորդ Հաշեմ Սաֆի ադ-Դինը, ենթադրաբար, նույնպես սպանվել է: Իսրայելական բանակի ուրբաթօրյա հրթիռակոծությունից հետո Հաշեմ Սաֆի ադ-Դինի հետ կապը կորել է: Գիշերը հարձակման է ենթարկվել նաև Իսրայելը: «Հըզբոլլահը» հրետակոծել է այդ պետության հյուսիսային շրջանները, 70 արկ է ընկել Իսրայելի տարածքում:Ավելին20:1505.10.24 -
ՔաղաքականՀայաստանը շարունակում է հավատարիմ մնալ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խորացմանն ու ամրապնդմանը․ ՀՀ ԱԳՆՀայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Հայաստանի և Հյուսիս-ատլանտյան պայմանագրի կազմակերպության (ՆԱՏՕ) միջև համագործակցության 30-ամյակը։ «Միասին մենք ձգտում ենք հասնել և ամրապնդել տարածաշրջանային անվտանգությունը երկխոսության և համագործակցության ընդլայնման միջոցով: Ակնկալում ենք գործընկերության ամրապնդում և մեր պաշտպանական ներուժի բարձրացում»,-ասված է ՀՀ ԱԳՆ-ի «X»-ի հրապարակման մեջ։ 30 տարի առաջ Հայաստանը միացավ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին, ինչը կարևոր պահ էր նրա պաշտպանական և քաղաքական գործունեության մեջ: Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խորացմանն ու ամրապնդմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ընդհանուր արժեքներին ու շահերի վրա։Ավելին20:0005.10.24 -
ՔաղաքականՄենք զոհեր ունե՞նք, թե՞ ունենալու ենք․ Գագիկ Համբարյան«Թվով 9 զոհված զինծառայողների հուղարկավորության կազմակերպում ք. Երևանում և ՀՀ այլ համայնքներում՝ ըստ ՀՀ ԶՈւ ԲՀԱ վարչության հայտերի: Յուրաքանչյուր զինծառայողի հուղարկավորության համար անհարժեշտ է ապահովել փայտե հատակով, փայտե բռնակով, լամինատից պատրաստված, ըստ զոհվածի հասակի դագաղ (բաց վիճակի համար նաև ծածկոցով)»։ Պայմանագրում ծառայության մատուցման ժամկետ է նշված 2024թ-ի 4-րդ եռամսյակ, բայց ոչ ուշ, քան 2024 թվականի նոյեմբերի 30-ը...Ավելին19:4505.10.24 -
ՀասարակականՀայ-վրացական սահմանին մի քանի հարյուր բեռնատար է սպասում. «Սպուտնիկ Armenia»Մի քանի հարյուր բեռնատարներից կազմված շարքը սկսվում է Մառնեուլիի Կիրովկա գյուղից և ձգվում մինչև Բագրատաշենի անցակետ։Ավելին19:3805.10.24 -
ԻրավականՁերբակալվել է Տեղ գյուղի ՔՊ-ական համայնքապետը. News.amՍյունիքի մարզի Տեղ գյուղի համայնքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Դավիթ Ղուլունցն այսօր ձերբակալվել է: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը: Ըստ ոստիկանության՝ Ղուլունցը ձերբակալվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար, այն է՝ «Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը»: Դավիթ Ղուլունցը ենթարկվել է վարչական ձերբակալման, ապա ազատ է արձակվել:Ավելին19:3005.10.24 -
Քաղաքական«Լիզում էր Էրդողանի կոշիկները». ռեալիստական բևեռ՝ «արժանապատիվ հանրապետության գերեզմանափորի» դեմ«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունն է այսօր հայտարարել, թե պետք է դիտարկել Նիկոլ Փաշինյանին բանտախուց ուղարկելու լեգիտիմ բոլոր միջոցները: Կուսակցությունը, նախագահի խոսքով, ռեալիստական ընդդիմադիր բևեռ ձևավորելու համար քաղաքական կոնսուլտացիաներ է սկսում Փաշինյանի հրաժարականը պահանջող բոլոր ուժերի հետ:Ավելին19:2505.10.24 -
ՔաղաքականԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում քննարկվել է Ադրբեջանում մարդու իրավունքների կտրուկ վատթարացման իրավիճակըԵվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցել են ԱԺ պատգամավորները` կառույցում Հայաստանի Հանրապետության պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ: Այս մասին նշված է ՀՀ ԱԺ տարածած հաղորդագրության մեջ, որին կից հրապարակվել է նաև տեղի ունեցած նիստերի վերաբերյալ տեսանյութ։ «Վեհաժողովականները մտահոգություն են հայտնել Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմի և օրեցօր դրա օջախների ընդլայնման վերաբերյալ: Քննարկումների առանցքում էր նաև Ադրբեջանում մարդու իրավունքների կտրուկ վատթարացման իրավիճակը»,-նշված է տարածված հաղորդագրության մեջ: Մանրամասն՝ տեսանյութում։Ավելին19:1505.10.24 -
ՔաղաքականՊատահական չէ, որ ադրբեջանական մամուլը հիստերիա է բարձրացրել՝ դարձյալ թիրախավորելով Դաշնակցությանը. Սաղաթելյան«Այսպես՝ COP29-ին ընդառաջ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախաձեռնությամբ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները, համաժողովին մասնակցող ութ հարյուրից ավելի միջազգային կազմակերպություններ, համալսարաններ, ակադեմիականներ իրազեկվում են Ադրբեջանում առկա մարտահրավերների վերաբերյալ, որոնք առնչվում են մարդու իրավունքներին ու բնապահպանական ոլորտին։Ավելին19:0005.10.24 -
ՄիջազգայինՂազախստանում ավարտվել են ՀԱՊԿ «Անխորտակելի եղբայրություն-2024» զորավարժություններըՂազախստանում ավարտվել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների «Անխորտակելի եղբայրություն-2024» խաղաղապահ ուժերի զորավարժությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ղազախստանի պաշտպանության նախարարությունը՝ հավելելով, որ զորավարժությունների ընթացքում մշակվել է ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի կողմից խաղաղապահ գործողության նախապատրաստումն ու անցկացումը։ «Ղազախստանում ավարտվել են ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերի հետ հրամանատարաշտաբային զորավարժությունները։ Կոլեկտիվ խաղաղապահ ուժերը հաջողությամբ կատարել են իրենց հանձնարարված խնդիրները։ Զորավարժությունների ընթացքում մշակվել են խաղաղապահ գործողության նախապատրաստման և անցկացման հարցեր»,-նշված է Ղազախստանի ՊՆ հաղորդագրության մեջ։ Հաղորդվում է, որ զորավարժությունների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել ՀԱՊԿ երկրների պաշտպանության և այլ գերատեսչությունների միջև գործողությունների համակարգմանը, ներգրավվել են նաև ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններում վերապատրաստված հրահանգիչներ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ հոկտեմբերի 1-ին Ղազախստանում սկսվել է «Անխորտակելի եղբայրություն-2024» խաղաղապահ ուժերի զորավարժությունների ակտիվ փուլը՝ Ալմաթիի մարզի «Բերեգ» ուսումնական զորավարժարանում: Հրամանատարաշտաբային զորավարժություններին մասնակցել են Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի զորակազմերը։Ավելին18:4505.10.24 -
ՀայլուրՀայլուր 18։30 Տագնապ և շփոթվածություն՝ խաղաղության փակուղում. «Ցեցը ուտում ա...»Հայլուր 18։30 Տագնապ և շփոթվածություն՝ խաղաղության փակուղում. «Ցեցը ուտում ա...»Ավելին18:3005.10.24 -
ՔաղաքականՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԱշխատանքային այցով Հայաստան ժամանած ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Յանուշ Ադամչակի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 3-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ փոխտնօրենն անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև: Բարձրաստիճան զինվորականները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Պատվիրակության անդամները շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո պատվիրակության ղեկավար Յանուշ Ադամչակը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Յանուշ Ադամչակին նվիրել է Հայոց ցեղասպանության մասին գրքեր:Ավելին18:1505.10.24