Լրահոս
2024-10-06
-
ՀասարակականԵրևանի Ֆրանսիայի հրապարակում բախվել են «BMW X6»-ն ու «Yamaha» մոտոցիկլը․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոցԱյսօր՝ հոկտեմբերի 6-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում Սայաթ Նովա-Մաշտոց պողոտաների խաչմերուկում՝ Ֆրանսիայի հրապարակում, բախվել են Երևանի բնակիչ 46-ամյա Արսեն Բ․-ի վարած «BMW X6» մակնիշի և 36-ամյա Գեղամ Ս․-ի վարած «Yamaha» մակնիշի մոտոցիկլը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Դեպքի փաստով քննչական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում։Ավելին22:0006.10.24 -
ՀասարակականԱրտակարգ դեպք՝ «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում, արձանագրվել է պացիենտի սրտի կանգSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 5-ին, Երևանի «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում արտառոց դեպք է տեղի ունեցել։ Պլաստիկ վիրահատության ժամանակ արձանագրվել է բուժառուի սրտի կանգ, ում այնուհետև ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն, ով այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և տեղի բժիշկները կենաց-մահու պայքար են տանում նրա կյանքի համար։ Ամիսներ առաջ նույն «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում, կրկին պլաստիկ վիրահատության ժամանակ, բուժառուի մոտ արձանագրվել էր դարձյալ սրտի կանգ, ով վիրահատությունից մեկ օր անց, գիտակցության չգալով, մահացել էր։ Հետաքրքիր է, որ ինչպես այն, այնպես էլ մեկ օր առաջվա դեպքերում բուժառուներին վիրահատող բժիշկը եղել է «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնի հիմանդիր Արթուր Սարգսյանը։Ավելին21:5006.10.24 -
ՔաղաքականՍարգիս Խանդանյանը նշանակվել է Ուզբեկստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում ԵԱՀԿ առաքելության ղեկավարԻռլանդիայում կայացել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, մայրաքաղաք Դուբլին են մեկնել նաև մեր երկիրը ներկայացնող պատգամավորները՝ պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանի գլխավորությամբ: Քննարկվել են ԵԱՀԿ-ի տարածաշրջանում ընթացող հակամարտություններին վերաբերող հարցեր: Ըստ աղբյուրի՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը նշանակվել է Ուզբեկստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում ԵԱՀԿ առաքելության ղեկավար: Մանրամասները՝ տեսանյութում:Ավելին21:3006.10.24 -
ՔաղաքականՍԴ-ի մոտ իրավիճակը լարվեց (տեսանյութ)Լարված իրավիճակ ՍԴ-ի առջև։ Շարժման մասնակից, ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանի և ոստիկանների միջև լեզվակռիվ սկսվեց։Ավելին21:0506.10.24 -
ՀասարակականՍյունիքում իրանական համարանիշներով կցորդիչով բեռնատար է կողաշրջվելԱյսօր՝ հոկտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 39-ամյա Ռոուզգառի Առզոլիահն, իր վարած «PILSAN» մակնիշի կցորիդչով բեռնատարով, Տաթև-Լծեն ավտոճանապարհի 21-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։Ավելին21:0006.10.24 -
ՀասարակականՄայր Աթոռում Սուրբ Պատարագից հետո ուխտավորներին բաշխվեց մատաղ և օրհնված ջուրՀոկտեմբերի 6-ին՝ Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։ Սրբազան արարողությանը ներկա էին Մայր Աթոռի միաբանությունը, Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ և բազմաթիվ ուխտավոր հայորդիներ։ Իր քարոզում Արշակ Սրբազանն անդրադարձավ օրվա ավետարանական ընթեցվածքին, որտեղ Հիսուս արձագանքում է Իր ունեցած իշխանության վերաբերյալ հրեա պաշտոնյաների հարցադրումներին՝ ընդգծելով, որ Քրիստոս Իր քարոզությամբ, Իր հրաշագործություններով և Իր անբիծ կյանքով ու վարքով փաստեց, որ բացարձակ ու անքննարկելի իշխանությունը պատկանում է միայն ու միայն Աստծուն, և Աստված է մարդկանց շնորհում իշխանություն երկրի վրա։ «Հիսուս բացարձակապես հեռու է Երկնավոր և երկրավոր իշխանությունների նույնականացումից։ Երկրավոր թագավորն ու իշխանը երբեք ու երբեք չեն կարող հավակնել Երկնավոր Թագավորի փառքին ու հեղինակությանը։ Երկրավոր թագավորի ու իշխանի հեղինակության աղբյուրը Երկնավոր Թագավորն է՝ նույն Ինքն Աստված։ Եվ դրա համար Հիսուս ասում է. «Տվե՛ք Աստծունը՝ Աստծուն, և կայսրինը՝ կայսեր» (Մատթ. 22։21)։ Այո՛, Քրիստոնեությունը քարոզում է հնազանդություն իշխանություններին, հնազանդություն, որ բխում է կամավոր ընտրությունից ու Աստծո պատվիրանների հանդեպ խոր պատասխանատվությունից։ Իշխանությունների հանդեպ հնազանդությունը, սակայն, երբեք ու երբեք չի կարող հանգեցնել աստվածմերժության ու հավատուրացության։ Հիսուս նվիրագործում է մարդկային իշխանությունը որպես երկրի վրա արդարադատության իրականացման, մարդկանց միջև համերաշխության ձևավորման և բարիքի կերտման գործիք։ Նույն Պողոս Առաքյալը վճռականորեն հայտարարում է, որ իշխանությունը տրված է մարդկանց «գոտեպնդելու, և ոչ թե կործանելու համար» (Բ Կորնթ. 10։8)։ Հետևաբար այն իշխանությունը, որը իր գործողություններով կամ անգործությամբ հանգեցնում է կործանման ու ավերածությունների, խեղաթյուրում է արդարադատությունը և հրահրում հակառակություններ ու խաթարում մարդկանց խաղաղ համակեցությունը, այդ իշխանությունը կորցնում է կապը իշխանություն շնորհող Աղբյուրի՝ Աստծո հետ, ուստիև զրկված է հեղինակությունից ու արժանավստահությունից»,-նշեց Արշակ Սրբազանը՝ հաստատելով, որ սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով և Միածին Որդու էջքով հաստատված ու կառուցված Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը, և այս Սուրբ Տաճարով խորհրդանշվող Առաքելական Սուրբ Եկեղեցին նույնպես օժտված է իշխանությամբ. իշխանություն, որ տրված է հենց նույն Աստծուց՝ բացարձակ և անքննելի իշխանության Աղբյուրից, հոգ տանելու Տիրոջ բանավոր հոտի հոգիների փրկության ու անվտանգության համար։ «Մենք զավակներն ենք այս Սուրբ Եկեղեցու։ Լինել զավակ՝ նշանակում է ճանաչել Եկեղեցու իշխանությունը և հնազանդվել։ Փորձել ներկայանալ Եկեղեցու հետևորդ՝ բայց ունկնդիր չլինել Եկեղեցու ձայնին՝ նշանակում է կամավորաբար հրաժարվել Եկեղեցու անդամությունից։ Եկեղեցու խոսքը ուղղված է իր զավակներին։ Նրանք, ովքեր կամավորաբար հրաժարվում են Եկեղեցու անդամությունից, նրանց բաժինը ուրացողների և դավաճանների հետ է։ Մենք պատմական ժողովուրդ ենք՝ պատմական առաքելությամբ, և այդ պատմական առաքելությունն իրականացնելու բացառիկ պատասխանատվությամբ։ Մենք ներում չենք ստանալու ո՛չ Աստծուց, ո՛չ մեր նախնիներից և ո՛չ էլ ապագա սերունդներից, եթե ձախողենք մեր պատմական առաքելությունը։ Այս Սուրբ Տաճարի վերաօծումը նոր հույս ու նոր լույս է բերում մեր կյանքին, նոր հորիզոններ բացում մշուշոտ ապագաների մեջ»,- ընդգծեց Մայր Աթոռի դիվանապետը՝ մաղթելով, որ Աստված իմաստությամբ շնորհազարդի մեր Սուրբ Եկեղեցու զավակներին՝ արիությամբ հաղթահարելու ժամանակի հարուցած մարտահրավերները, և անվրդով խաղաղության մեջ պահի հայրենիքը, անվտանգ ու բարօր կյանքի մեջ՝ հայ ժողովրդին։ Սուրբ Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ Մայր Տաճարի վերաօծման առթիվ օրհնվեց և ուխտավոր հայորդիներին բաշխվեց մատաղ և օրհնված ջուր։Ավելին20:3006.10.24 -
ՀասարակականՆոր Հաճնի կամրջով երթևեկությունը կշարունակի փակ մնալՀՀ Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են. «Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Հ-6, /Հ-2/-Նոր Գեղի-Եղվարդի տրանսպորտային հանգույց-/Մ-1/ ավտոճանապարհի Հրազդան գետի վրայի կամրջով (Նոր Հաճնի կամուրջ) երթևեկությունը կշարունակի փակ մնալ մինչև սույն թվականի նոյեմբերի 12-ը։ Մինչև նոյեմբերի 12-ն առանց կցորդի ավտոմոբիլները Նոր Հաճնի կամուրջը կարող են շրջանցել Հ-2, /Հ-1/ (Աբովյան)-Արզնի-/Հ-6/-Նոր Գեղի ճանապարհով, իսկ կցորդով ավտոմոբիլները՝ Տ-6-54, /Հ-5/- Կարենիս-Չարենցավան-/Հ-1/ և Հ-5, /Հ-6/ (Նոր Գեղի)-Արգել-Արզական-Հրազդան ավտոճանապարհներով։ Տեղեկացնենք, որ, ըստ կապալառուի հետ կնքված պայմանագրի, կամրջի հիմնանորոգման ավարտը նախատեսված է մինչև 2025 թվականի հուլիսը։ Սակայն արվում է հնարավորը Նոր Հաճնի կամրջի հիմնանորոգումը պայմանագրով սահմանված ժամկետից շուտ, իսկ երթևեկելի հատվածի հիմնանորոգումը մինչև 2024 թվականի վերջ ավարտելու համար»։Ավելին20:0006.10.24 -
ՔաղաքականՀիմա գնալու ենք Սահմանադրական դստարան. ՍրբազանՀիմա գնալու ենք Սահմանադրական դատարան։ Այս մասին հանրապետության հրապարակում հայտաարարեց Բագրատ Սրբազանը։ «Գնալու ենք հանրայնացնելու ու ամոթի, անարգանքի սյունին գամելու բոլոր այն դատավորիներին, որոնք այս վերջին որոշումն են ընդունել, միևնույն ժամանակ հնարավորություն ենք տալու նրանց, որպեսզի ազատվեն ծառայամտությունից»։ Սրբազանը Սահմանադրական դատարանի նախկին և ներկա բոլոր դատավորներին հրավիրեց Սահմանադրական դատարանի մոտ։ Նա նշեց, որ հետագա անելիքների մասին կհայտարարեն Սահմանադրական դատարանի առջև: Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 26-ին կայացրած քննարկմանը որոշել է, որ Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղումը իրավական ուժ չունի։Ավելին19:5706.10.24 -
ՀասարակականԱմենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է ԱՄՆՀոկտեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ: Հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ Այցի ընթացքում Վեհափառ Հայրապետը հանդիպումներ կունենա թեմական խորհրդի և ազգային կառույցների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև կմասնակցի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) 93-րդ համաժողովին:Ավելին19:3006.10.24 -
ՔաղաքականԲոլոր նախագահների ժամանակ ընդդիմադիր եմ եղել, առաջ սխալներ են եղել, իսկ հիմա ողբերգության մեջ ենք․ Բագրատ ՍրբազանԲոլոր նախագահների ժամանակ էլ ես եղել եմ ընդդիմադիր դիրքերում, բայց մենք այդ ժամանակահատվածում ապրել ենք սխալների տիրույթում, հիմա ապրում ենք ողբերգության տիրույթում, լրագրողների հետ զրույցում ասաց «Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ Սրբազանը: «Մենք այդ բոլոր ժամանակահատվածում ունեցել ենք Արցախ, գտնվել ենք անվտանգության բարձրագույն աստիճանի վրա։ Մեր խնդիրները եղել են մեր տան ներսի խնդիրները, ոչ մի թշնամական երկիր մեզ ո՛չ սպառնացել է, ո՛չ էլ պարտադրել»,-նշեց Սրբազանը։Ավելին19:2006.10.24 -
ՄիջազգայինԻսրայելին դիմակայելու տարբեր սցենարներ են մշակվել. ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հրամանատարԻրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատարը Իսրայելի վարչապետին զգուշացրել է կրակի հետ խաղալու մասին՝ հայտարարելով, որ Իրանը մի շարք սցենարներ է մշակել՝ իր թշնամիներին դիմակայելու համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով իրանական Tasnim լրատվական գործակալությունը, «Ալ-Ալամ» լրատվական ցանցին տված հարցազրույցում փոխծովակալ Ալի Ռեզա Թանգսիրին ասել է, որ Իրանը լիովին պատրաստ է դիմակայել ցանկացած սցենարի, քանի որ Թել Ավիվն ուժգնացրել է Իրանի դեմ ռազմական գործողությունների մասին իր հռետորաբանությունը։ Ընդգծելով տարածաշրջանում նորմալ կամ արտակարգ իրավիճակներում Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Սեյյեդ Ալի Խամենեի կողմից Իրանի բացարձակ պատրաստվածության և զգոնության մասին շեշտադրումները, նա հավաստիացրել է, որ այդ առումով պատրաստականության տարբեր միջոցառումներ են մշակվել։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատարը նշել է, որ Իրանը սցենարներ ունի յուրաքանչյուր իրավիճակի համար, որոնցից մեկը ներառում է ապագա միջադեպերի հետ կապված արտակարգ իրավիճակների ծրագիր: «Մենք մշակել ենք հակառակորդի հետ բախման մի շարք սցենարներ»,- պարզաբանել է Ալի Ռեզա Թանգսիրին:Ավելին19:0006.10.24 -
ՔաղաքականԽնդիր էինք դրել՝ Հանրայինի ուղիղ եթերով հանդես գալու՝ խնդիրն իրականացրել ենք․ Բագրատ ՍրբազանՄենք խնդիր էինք դրել՝ Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով հանդես գալու։ Անկախ ոստիկանական ահռելի շարքերից ու ոստիկանապետի պահվածքից, մենք այդ խնդիրն իրականացրել ենք։ Այս մասին լրագրողների հետ զրուցյում ասաց Բագրատ Սրբազանը։ «Եվ հանկարծ շատերը այդ հաղթանակից հետո ակտիվացան ու սկսեցին խոհափիլիսոփայություն անել։ Բոլորի համար դաշտը բաց է։ Խնդիրը մեկն է՝ մենք ուզո՞ւմ ենք հայրենիք ու պետություն ունենալ, թե՞ ոչ»,-նշեց Սրբազանը։Ավելին18:5306.10.24 -
ՀասարակականՄիքայել Սրբազանի հասցեին հնչած ցանկացած վիրավորանք ընդունում եմ ուղղված ինձ. Բագրատ ՍրբազանԱյս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է «Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ անդրադառնալով Շիրակի թեմի առաջնորդ Աջապահյանի նկատմամբ հնչած քննադատությունները։Ավելին18:3506.10.24 -
ՀասարակականՄենք ներում չենք ստանալու, եթե ձախողենք մեր պատմական առաքելությունը. Արշակ ՍրբազանԵրկիրը կործանման հասցնող իշխանությունը կորցնում է կապը Աստծո հետ, Սուրբ և Անմահ Պատարագի ժամանակ իր քարոզում ասել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը: Ներկայացնում ենք Արշակ Սրբազանի քարոզն ամբողջությամբ: «Այսօր` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տաճարի վերաօծման առաջին կիրակի օրը, Սուրբ և Անմահ Պատարագի ընթացքում կարդացվեց Սուրբ Մարկոսի Ավետարանից մի դրվագ, երբ Հիսուս արձագանքում է իր ունեցած իշխանության վերաբերյալ հրեական տաճարի պաշտոնյաների հարցադրումներին։ Իշխանության մասին հարցադրումները արդիական են եղել բոլոր ժամանակներում։ Հազարամյակներ շարունակ տարբեր մտածողներ՝ իմաստասերներ ու կրոնավորներ, պետական ու ռազմական գործիչներ, դիվանագետներ ու հոգեբաններ փորձել են հասկանալ և բացահայտել իշխանության ձևավորման սկզբունքները, նրա բնույթը և նպատակները։ Նրանք ցանկացել են բացատրել, թե ինչու և ինչպես են հասարակության մեջ առանձին անձեր օժտվում ավելի մեծ իրավասություններով ու հեղինակությամբ, քան ուրիշներ։ Հիսուսի ունեցած իշխանությամբ հետաքրքրվող պաշտոնյաների հետաքրքրասիրությունը, սակայն, ակնհայտորեն ուներ անառողջ ու սադրիչ նպատակադրում։ Մարկոս Ավետարանիչը պատմում է, որ Հիսուս անառարկելի հեղինակությամբ մուտք էր գործել հրեական տաճար և այնտեղից վռնդել վաճառականներին ու վաշխառուներին։ Հիսուսի այս ընդվզումը ուղիղ մարտահրավեր էր դարձել Տաճարի պաշտոնյաների համար, որոնք պատասխանատուներն էին տաճարում ծառայությունների կազմակերպման համար։ Ընկրկելով Հիսուսի հեղինակության առջև և երկյուղ կրելով Նրա շուրջ հավաքված բազմությունից՝ այս պաշտոնյաները փորձում են սադրիչ հարցադրմամբ ընկճել Վարդապետին՝ հարցնելով․ «Ի՞նչ իշխանությամբ ես կատարում այս և ո՞վ շնորհեց քեզ այդ իշխանությունը»։ Հիսուս, իհարկե, անպատասխան է թողնում պաշտոնյաների սադրիչ հարցադրումը։ Նա արդեն պատասխանել էր այդ հարցին Իր քարոզությամբ, Իր հրաշագործություններով և Իր անբիծ կյանքով ու վարքով։ Իր քարոզության ընթացքում Հիսուս բազմաթիվ անգամներ օգտագործում է «իշխանություն» բառը։ Նրա ուսուցումներում բացարձակ ու անքննարկելի իշխանությունը պատկանում է միայն ու միայն Աստծուն, և Աստված է, որ մարդկանց շնորհում է իշխանություն երկրի վրա։ Այս մասին է խոսում Հիսուս, երբ պատասխանում է Հռոմեական կուսակալ Պիղատոսին, երբ վերջինս սպառնում էր Իրեն․ «Դու, - դիմելով Պիղատոսին ասում է Հիսուս, - դու ինձ վրա ոչ մի իշխանություն էլ չէիր ունենա, եթե քեզ ի վերուստ տրված չլիներ» (Հովհ. 19:10-11)։ Այսպիսով, Հիսուս, այլև՝ Իր աշակերտները ոչ միայն ճանաչում են մարդկային իշխանությունը, այլև քարոզում են հնազանդություն վերջինիս նկատմամբ, ինչպես ձևակերպել է Պողոս Առաքյալը․ «Ամեն մարդ, որ իշխանության տակ է, թող հնազանդվի նրան․ քանզի չկա իշխանություն, որ Աստծուց չլինի․․․» (Հռոմ․ 13։1)։ Պողոս Առաքյալին երկրորդում է նաև Պետրոս Առաքյալը․ «Ի սեր Տիրոջ, հնազա՛նդ եղեք մարդկային ամեն իշխանության՝ չարագործներին պատժելու, իսկ օրենքը պահողներին գովելու համար» (Ա Պետ․ 2։13-17)։ Հիսուս բացարձակապես հեռու է Երկնավոր և երկրավոր իշխանությունների նույնականացումից։ Երկրավոր թագավորն ու իշխանը երբեք ու երբեք չեն կարող հավակնել Երկնավոր Թագավորի փառքին ու հեղինակությանը։ Երկրավոր թագավորի ու իշխանի հեղինակության աղբյուրը Երկնավոր Թագավորն է՝ նույն Ինքն Աստված։ Եվ դրա համար Հիսուս ասում է․ «Տվե՛ք Աստծունը՝ Աստծուն, և կայսրինը՝ կայսեր» (Մատթ․ 22։21)։ Այո՛, Քրիստոնեությունը քարոզում է հնազանդություն իշխանություններին, հնազանդություն, որ բխում է կամավոր ընտրությունից ու Աստծո պատվիրանների հանդեպ խոր պատասխանատվությունից։ Իշխանությունների հանդեպ հնազանդությունը, սակայն, երբեք ու երբեք չի կարող հանգեցնել աստվածմերժության ու հավատուրացության։ Հիսուս նվիրագործում է մարդկային իշխանությունը որպես երկրի վրա արդարադատության իրականացման, մարդկանց միջև համերաշխության ձևավորման և բարիքի կերտման գործիք։ Նույն Պողոս Առաքյալը վճռականորեն հայտարարում է, որ իշխանությունը տրված է մարդկանց «գոտեպնդելու, և ոչ թե կործանելու համար» (Բ Կորնթ․ 10։8)։ Հետևաբար՝ այն իշխանությունը, որը իր գործողություններով կամ անգործությամբ հանգեցնում է կործանման ու ավերածությունների, խեղաթյուրում է արդարադատությունը և հրահրում հակառակություններ ու խաթարում մարդկանց խաղաղ համակեցությունը, այդ իշխանությունը կորցնում է կապը իշխանություն շնորհող Աղբյուրի՝ Աստծո հետ, ուստիև՝ զրկված է հեղինակությունից ու արժանավստահությունից։ Քույրեր և եղբայրներ, Խիստ խորհրդանշական ենք տեսնում, որ Տաճարի վերաօծման առաջին իսկ կիրակի օրը Սուրբ Գրքի ընթերցումները մեզ առաջնորդում են իշխանության գաղափարի շուրջ խորհրդածությունների․ իշխանություն, որով օժտված է նաև այս Սուրբ Տաճարը, և այս Սուրբ Տաճարով խորհրդանշվող Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին․ իշխանություն, որ տրված է հենց նույն Աստծուց՝ բացարձակ և անքննելի իշխանության Աղբյուրից՝ հոգ տանելու համար Տիրոջ բանավոր հոտի հոգիների փրկության ու անվտանգության։ Այդ իշխանությունը նվիրագործված է սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով, երբ Աստված Ինքը իջավ երկնքից և սրբագործեց այն վայրը, ուր հենց կառուցվել է Սուրբ Էջմիածնի վերասրբագործյալ այս Մայր Տաճարը։ Սա այն վայրն է, ուր Նոյ Նահապետն առաջին զոհը մատուցեց համաշխարհային ջրհեղեղից հետո։ Սա այն վայրն է, ուր Հայկ Նահապետը զոհասեղանի վրա գոհաբանական աղոթք մատուցեց մեր հայրերի Աստծուն։ Այս վայրո՛ւմ Աստված խոսեց Նոյ ու Հայկ Նահապետների, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի և մեր սրբազան նախնիների հետ։ Սուրբ Էջմիածինը այսպես է դարձել մեր հոգևոր ու ազգային ինքնության կնիքը, դարավոր վկան մեր գոյության ու հարատևության։ Մեր մատենագիրները պատմում են, որ Էջմիածինը կառուցվեց Արարատ լեռան լանջից բերված ժայռաբեկորներով, և դրա համար էլ Սուրբ Էջմիածինը Արարատացել է ու հավերժացել, դարձել անհաղթահարելի ու անխոցելի։ Հաճախ են օտարների և որպես յուրային ներկայացողների կողմից սադրիչ հարցադրումներ բարձրացվել, թե՝ ի՞նչ իշխանությամբ է գործում Սուրբ Էջմիածինը և Հայոց Եկեղեցին։ Այսօր էլ մեղադրական նույն շեշտադրումներով փորձ է արվում կասկածի տակ առնել Եկեղեցու հեղինակությունն ու իշխանությունը։ Ոմանք փորձում են խեղաթյուրել Եկեղեցու առաքելությունը և Եկեղեցին դարձնել սեփական թերընկալումների և թյուրըմբռնումների պատանդը՝ փորձելով ոչ թե ծառայել Եկեղեցուն, այլ Եկեղեցին ծառայեցնել սեփական հիվանդագին պատկերացումներին։ Ոմանց խեղված ընկալումներում Եկեղեցու առաքելությունը պիտի սահմանափակվի բացառապես ծիսակատարություններով ու կրոնական խնդիրներով։ Եկեղեցուց պահանջել հեռու մնալ հանրային մտահոգություն առաջացնող խնդիրների արծարծումից՝ նշանակում է բացահայտել սեփական տգիտությունը, նշանակում է պատկերացում չունենալ Եկեղեցու էության, նրա կոչման և պատմական առաքելության վերաբերյալ։ Եկեղեցու առաքելությունը ներառում է հասարակական կյանքի անխտիր բոլոր ոլորտները և բոլոր խնդիրները։ Չկա մի հարց, ուր Եկեղեցին զրկված է իր դիրքորոշումներն ու տեսակետները արտահայտելու իրավունքից։ Եկեղեցին և եկեղեցականությունը կաշկանդված են միայն ու միայն աստվածային օրենքներով ու պատվիրաններով, որը ներառնում է նաև օրինապահություն և հասարակական կարգի պահպանություն։ Եկեղեցին ևս, Հիսուսի նման, չի պատասխանելու Իր հեղինակությունն ու իշխանությունը կասկածի տակ առնող սադրիչ հարցադրումներին, թե՝ Ի՛նչ իշխանությամբ է գործում։ Այս հարցի պատասխանը տվել է մեր ժողովրդի պատմությունը։ Այս հարցի պատասխանը այսօր տալիս է նաև վերաօծված այս Սուրբ Տաճարը և այս Սուրբ Տաճարի շուրջ համախմբված համայն հայ ժողովուրդը։ Այս Եկեղեցին Սուրբ է, և այս Եկեղեցով սրբանալու հույս ու շնորհ ենք ստանում նաև մենք՝ ամենքս՝ Քրիստոսի անունով հավաքված հավատացյալներս՝ եկեղեցականներ և աշխարհականներ, մեծեր ու փոքրեր, կանայք և տղամարդիկ, ծերեր և երիտասարդներ։ Քրիստոսին հավատացողներին երբեք ու երբեք չի կարող լքել սրբանալու ձգտումն ու կատարելագործվելու մղումը։ Մենք զավակներն ենք այս Սուրբ Եկեղեցու։ Լինել զավակ՝ նշանակում է ճանաչել Եկեղեցու իշխանությունը և հնազանդվել։ Փորձել ներկայանալ Եկեղեցու հետևորդ՝ բայց ունկնդիր չլինել Եկեղեցու ձայնին՝ նշանակում է կամավորաբար հրաժարվել Եկեղեցու անդամությունից։ Եկեղեցու խոսքը ուղղված է իր զավակներին։ Նրանք, ովքեր կամավորաբար հրաժարվում են Եկեղեցու անդամությունից, նրանց բաժինը ուրացողների և դավաճանների հետ է։ Մենք պատմական ժողովուրդ ենք՝ պատմական առաքելությամբ, և այդ պատմական առաքելությունն իրականացնելու բացառիկ պատասխանատվությամբ։ Մենք ներում չենք ստանալու ո՛չ Աստծուց, ո՛չ մեր նախնիներից և ո՛չ էլ ապագա սերունդներից, եթե ձախողենք մեր պատմական առաքելությունը։ Այս Սուրբ Տաճարի վերաօծումը նոր հույս ու նոր լույս է բերում մեր կյանքին, նոր հորիզոններ բացում մշուշոտ ապագաների մեջ։ Թող Աստված իմաստությամբ շնորհազարդի մեր Սուրբ Եկեղեցու զավակներին՝ արիությամբ հաղթահարելու ժամանակի հարուցած մարտահրավերները և անվրդով խաղաղության մեջ պահի մեր երկիրը, անվտանգ ու բարօր կյանքի մեջ՝ մեր ժողովրդին, այստեղ և ամենուր․ ամեն»:Ավելին18:3006.10.24 -
ՀայաստանՄեծ հանրահավաք՝ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ. ՈւղիղՀանրապետության հրապարակում այսօր՝ հոկտեմբերի 6-ին, տեղի է ունենում «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ սրբազանի հրավիրած հանրահավաքը։ Մանրամասները՝ ՈւՂԻՂ հեռարձակմամբ։Ավելին18:2106.10.24 -
ՀասարակականՕդի ջերմաստիճանը կբարձրանաՔամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20 մ/վրկ արագությամբ։Ավելին18:0006.10.24 -
ԱռողջապահականՎաղաժամ քաղցկեղի աճը աշխարհում մտահոգիչ է. գիտնականններՎերջին 10 տարիների ընթացքում 25-49 տարեկանների շրջանում կոլոռեկտալ քաղցկեղի դեպքերն աճել են 24 տարբեր երկրներում, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ավստրալիայում, Կանադայում, Նորվեգիայում և Արգենտինայում, Shantnews-ի փոխանցմամբ՝ գրում է BBC-ն: Հետաքննության վաղ բացահայտումները, որոնք միջազգային թիմը ներկայացրել է 2024 թվականի սեպտեմբերին Ժնևում Քաղցկեղի վերահսկման միջազգային միության (UICC) կոնգրեսում, մտահոգիչ են։ Քաղցկեղի ամերիկյան միության (ACS) և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալության հետազոտողները ուսումնասիրել են 50 երկրների տվյալներ՝ միտումը հասկանալու համար: Այս երկրներից 14-ում աճի միտումը նկատվել է միայն երիտասարդ չափահասների մոտ, իսկ տարեցների մոտ մակարդակը մնում է կայուն: Կրծքագեղձի քաղցկեղը քաղցկեղի ձևերից մեկն է, որտեղ միտումը ակնհայտ է: ACS-ի նոր զեկույցը ցույց է տվել, որ թեև վերջին տասնամյակում կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղից մահացությունը նվազել է մոտ 10%-ով, հիվանդացության մակարդակն ընդհանուր առմամբ աճում է տարեկան 1%-ով, իսկ 50 տարեկանից ցածր կանանց մոտ՝ տարեկան 1,4%-ով: Համաճարակաբանական հետազոտությունների հիման վրա թվում է, որ այս միտումն առաջին անգամ սկսվել է 1990-ականներին: Հետազոտություններից մեկը ցույց է տվել, որ 1990-2019 թվականներին վաղաժամ քաղցկեղով հիվանդացության համաշխարհային դեպքերն աճել են 79%-ով, իսկ երիտասարդների մոտ քաղցկեղից մահացությունների թիվը աճել է 29%-ով։ Ըստ ուսումնասիրությունների՝ կան քաղցկեղի առաջացման տարբեր ռիսկի գործոններ, այդ թվում՝ գիրությունը, գենետիկ նախատրամադրվածությունը։ Ուսումնասիրությունները նույնիսկ ենթադրել են, որ գիշերային ժամերին լույսի շարունակական ազդեցությունը հերթափոխով աշխատանքի միջոցով կարող է հեշտացնել քաղցկեղի աճը՝ մելատոնին հորմոնի մակարդակի իջեցման միջոցով: Նրա սադրիչ վերնագրով աշխատությունը՝ «Կարո՞ղ է միկրոպլաստիկները խթան հանդիսանալ կոլոռեկտալ քաղցկեղի վաղաժամ առաջացմանը», պնդում էր, որ կոլոռեկտալ քաղցկեղի ի հայտ գալը որպես ավելի խնդրահարույց հիվանդություն մինչև 50 տարեկանների շրջանում համընկնում է այն ժամանակաշրջանի հետ, որի ընթացքում միկրոպլաստիկները դարձել են ավելի շատ շրջակա միջավայրում: Ըստ աշխատության՝ փոքրիկ պլաստիկ մասնիկների առկայությունը կարող է խաթարել հաստ աղիքի լորձաթաղանթը, որը պաշտպանում է աղիների լորձաթաղանթը տարբեր պաթոգեններից և մեր սննդի տոքսիններից:Ավելին17:3006.10.24 -
Զինված ուժերՀայտնաբերվել է զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դինՀոկտեմբերի 6-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին՝ հրազենային վնասվածքով, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին:Ավելին17:2506.10.24 -
ԻրավականՏղամարդը հիվանդանոցում սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել կնոջ հասցեին, խաթարել բուժաշխատողների բնականոն աշխատանքըՇանթ Ս․-ն 2024 թվականի մարտի 16-ին, ժամը 20։30-ի սահմաններում այցելել է «Թալին ԲԿ», կնոջ մորը տեսակցելու, որտեղ գտնվելու ժամանակ վիճաբանել է կնոջ հետ, բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով հիվանդանոցում բուժում ստացող և նրանց խնամող անձանց նկատմամբ, բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով իրավական և բարոյական նորմերի նկատմամբ, պարբերաբար անպարկեշտ արտահայտություններ ու սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել կնոջ հասցեին։ Նա իր գործողություններով խախտել է հիվանդանոցում գտնվող անձանց անդորրն ու խաթարել բուժաշխատողների բնականոն աշխատանքը։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Գործը դատարան է ստացվել հուլիսի 12-ին և մակագրվել դատավոր Ժենյա Նազարյանին։ Շանթ Ս․-ին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Այն է՝ խուլիգանությունը` հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելը, որը դրսևորվել է անձին ստորացնելով կամ մարդկանց անդորրը հայհոյանքներով կամ անպարկեշտ արտահայտություններով կամ նույն եղանակներով միջոցառումներ կամ արարողություններ խափանելով կամ հիմնարկների կամ կազմակերպությունների բնականոն աշխատանքը խոչընդոտելով։ Նշված արարքը պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: Շանթ Ս․-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ բացակայելու արգելքը։Ավելին17:0006.10.24 -
ՀասարակականԱնին հրաժարվեց նկարահանվել իմ նոր ֆիլմում` կտրուկ. Մհեր ՄկրտչյանՌեժիսոր Մհեր Մկրտչյանը գրում է. «Անին հրաժարվեց նկարահանվել իմ նոր ֆիլմում` կտրուկ, նույնիսկ տեղ չտալով որևէ քննարկման: Չէ... ես գիտեմ պատճառը ու հենց դա է նորից ու նորից բերում ինձ ոչ նոր ու շատ պարզ մտքի` խելացի կինը միշտ օգնում է բարձրանալ, անխելքը` սիրելով տապալում»:Ավելին16:3006.10.24