Լրահոս

2024-10-10
  • Img default alt hy
    Հասարակական
    Հավաստագիր չստացած ԼՂ-ից տեղահանվածները կկարողանան օգտվել 40+10 հազար դրամ աջակցության ծրագրից. նախարարություն
    ԼՂ-ից բռնի տեղահանված այն ընտանիքները, որոնք հանդիսացել են ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրի շահառու (ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N 169-Լ որոշում) և 2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ չեն ստացել հավաստագիր՝ կկարողանան օգտվել կեցության և այլ ծախսերը հոգալու համար նախատեսված 40+10 հազար դրամ աջակցության ծրագրից։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Նախագիծն արժանացել է հավանության Կառավարության այսօրվա նիստում։ Ըստ այդմ, աջակցությունը տվյալ ընտանիքներին կվճարվի նաև չստացած ամիսների համար: Աջակցությունից օգտվելու համար անհրաժեշտ է, որ ԼՂ հայրենակիցները առցանց նոր դիմում ներկայացնեն․ դիմումների լրացման վերաբերյալ կտրվի լրացուցիչ հայտարարություն։
    23:58
    10.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայտնի է Գարեգին Բաղրամյանի հրաժարականի պատճառը. ազատման դիմում է գրել նաև ՏԿԵ փոխնախարարը. News.am
    Մեզ հայտնի դարձավ, որ ՏԿԵ փոխնախարարի հրաժարականը կապ ունի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի ազատման դիմումի հետ:
    23:48
    10.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գեղարքունիքում բախվել են 2 «Opel»-ներ, որոնցից մեկը հայտնվել է ձորակում. կան վիրավորներ
    Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 63-ամյա Մակիդոն Բ.-ի վարած «Opel» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Գարիկ Դ.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու Մակիդոն Բ.-ի ուղևոր՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 57-ամյա Գոհարիկ Վ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «Opel»-ներից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։
    23:45
    10.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Խաղաղության համաձայնագրի ստորագրումն անհնար է առանց Հայաստանի՝ տարածքային պահանջներից հրաժարվելու. Ամիրբեկով
    Հայաստանը փորձում է ցույց տալ իր ջանքերը՝ որքան հնարավոր է շուտ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը, Lenta.ru-ի փոխանցմամբ՝ հայտնում է Sputnik Ադրբեջանը Telegram-ի իր ալիքում։ Ամիրբեկովը մեկնաբանել է Հայաստանի ղեկավարության հայտարարությունները հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամության մասին։ Նրա կարծիքով, նման հայտարարությունները միջազգային հանրությանը «ցուցադրելու» և նրանց իրական մտադրությունները թաքցնելու փորձ են։ Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչն ընդգծել է, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումն անհնար է առանց Հայաստանի տարածքային պահանջներից հրաժարվելու։ «Այսպիսով, գնդակն այսօր հայկական կողմում է, և մենք հուսով ենք, որ Հայաստանը բաց չի թողնի պատմական հնարավորությունը մեկընդմիշտ շրջելու մեր հարաբերությունների ողբերգական էջը»,- հավելել է Ամիրբեկովը։ Ավելի վաղ Ադրբեջանի Զինված ուժերի (ԶՈՒ) գլխավոր շտաբի պետ Քերիմ Վալիևը ԵՄ առաքելությանը մեղադրել էր տարածաշրջանում իրավիճակի սրման մեջ։
    23:30
    10.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Ռուսաստանն իջեցրել է հացահատիկի բերքի կանխատեսումը
    Ռուսաստանում այս տարի հացահատիկի բերքը կկազմի մոտ 130 մլն տոննա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ բերքի վերաբերյալ նոր կանխատեսումը ներկայացրել է փոխվարչապետ Դմիտրի Պատրուշևը «Ոսկե աշուն 2024» ցուցահանդեսի շրջանակում։ «Հացահատիկի համախառն բերքը կկազմի մոտ 130 մլն տոննա, այդ թվում՝ 83 մլն տոննա ցորեն», - ասել է Պատրուշևը: Նախորդ պաշտոնական կանխատեսումը կազմել է 132 մլն տոննա, այդ թվում՝ 84 մլն տոննա ցորեն։ Ըստ փոխվարչապետի՝ այս տարի սպասվող բերքը կբավարարի ներքին շուկայի պահանջարկը և կպահպանի արտահանման բարձր ներուժը: Մինչև օրս հավաքվել է 122 մլն տոննա հացահատիկ։
    23:15
    10.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իսրայելը ռմբակոծել է Բեյրութը․ կան զոհեր և վիրավորներ
    Իսրայելը ռմբակոծել է Բեյրութի կենտրոնը, կան զոհեր և վիրավորներ: Այս մասին հայտնում են իսրայելական ԶԼՄ-ները:
    23:00
    10.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում ավտոբուսային մի շարք երթուղիների աշխատանքը ժամանակավորապես կկազմակերպվի այլ ուղեգծերով
    «Էրեբունի-Երևան 2806-ամյակին» նվիրված տոնակատարության միջոցառումներով պայմանավորված՝ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 12:00-ից մինչև հոկտեմբերի 12-ի ժամը 21:00-ն փակ է լինելու «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի դիմացի հրապարակը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը: «Ըստ այդմ՝ Երևանի ներհամայնքային ավտոբուսային հ. 18, 38, 56 երթուղիների աշխատանքը ժամանակավորապես կկազմակերպվի Ազատամարտիկների, Նորաշենի փողոցներով մինչև Գ. Մահարու փողոց, այնուհետև՝ գործող ուղեգծերով: Նույն ժամանակահատվածում կդադարեցվի տրոլեյբուսային հ.2 երթուղու աշխատանքը, իսկ հ.2 «Ա» երթուղու աշխատանքը կկազմակերպվի բնականոն ռեժիմով»,-ասված է հաղորդագրության մեջ:
    22:45
    10.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ՝ Արագածոտնում. այրվել է 150 հակ անասնակեր
    Հոկտեմբերի 10-ին, ժամը 15:52-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Եդեսիա գյուղի 10-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։42-ին, մարվել՝ 17։15-ին։ Այրվել է մոտ 150 հակ կուտակած անասնակեր։
    22:30
    10.10.24
    Ավելին
  • Հասարակական
    Ի՞նչն է «հանկարծ» սպանում երեխաներին. էներգետիկ ըմպելիքներից մինչև թմրամիջոցներ
    Շաբաթասկզբին Նոր Երզնկայի դպրոցի գլխին պայթած ողբերգության հետքերով է գնացել «Հայլուր»-ի թղթակիցը: Երեկ այդ գյուղում հուղարկավորել են հոկտեմբերի 7-ին ֆիզկուլտուրայի դասաժամին հանկարծամահ եղած 15-ամյա Դավիթին: Պաշտոնական վիճակագրությամբ՝ վերջին 2 տարում մեր երկրում 576 երեխա է մահացել՝ տարբեր պատճառներով: Ի՞նչ կապ ունեն սարսափելի վիճակագրության ու 15-ամյա տղայի մահվան հետ էներգետիկ խմիչքները:
    22:23
    10.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Տեղի ունեցավ ՔՊ Նախաձեռնող խմբի նիստը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
    Տեղի ունեցավ ՔՊ Նախաձեռնող խմբի նիստը. զեկուցողներն էին Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը եւ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը: Այս մասին տելեգրամյան իր ալիքում հայտնել է Նիկոլ Փաշինյանը եւ տեսանյութ հրապարակել:
    22:15
    10.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մինչև հիմա պարզ չէ՝ կոնկրետ ինչ փաստական տվյալների հիման վրա է առգրшվվել Շահրամանյանին սպասարկող ավտոմեքենան. փաստաբան
    Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան առգրավելու վերաբերյալ հարուցված քրեական վարույթը գտնվում է նախաքննության փուլում: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Ռոման Երիցյանը: «Որևէ մեկին, այդ թվում՝ Ս․Շահրամանյանին նշված վարույթով մեղադրանք չի առաջադրվել։ Քննիչին և հսկող դատախազին հասցեագրված տասնյակ միջնորդություններ մնում են անհետևանք։ Մինչև հիմա պարզ չէ, թե կոնկրետ ինչ փաստական տվյալների հիման վրա է առգրավվել նախագահին սպասարկող ավտոմեքենան։ Թմրանյութերի ապօրինի շրջանառման վարույթն այլևս դուրս է թեմայի շրջանակներից, քանզի նշված վարույթով Արցախի նախագահին սպասարկող ավտոմեքենան քննիչի կողմից առգրավվելուց հետո մեկ այլ քննիչ մեկ այլ վարույթով այդ նույն ավտոմեքենան առգրավել է թմրանյութերի գործը քննող քննիչից»,-գրել է Երիցյանը:
    22:00
    10.10.24
    Ավելին
  • Քաղաքական
    Պապան գալու ա. երկու շաբաթ լուր չեն ունեցել Դավիթից, հետո զանգ են ստացել ադրբեջանական համարից
    Ի՞նչ ճակատագիր կունենան Բաքվի բանտերում գտնվող հայ գերիները, եթե պաշտոնական Երևանը Ազգային ժողովի նախագահի շուրթերով է անգամ մեսիջ ուղարկում Բաքու՝ կնքեք խաղաղության համաձայնագիրը մինչև ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովը, և ոչ ոք ձեզ էլ չի հիշեցնի գերիների մասին:
    21:53
    10.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի քաղաքապետարանի և «Ցավի բժշկության ազգային ասոցիացիա» ՀԿ-ի միջև ստորագրվել է հուշագիր
    Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը հյուրընկալել է բժշկական գիտությունների դոկտոր, նյարդաբանության պրոֆեսոր, գիտնական Յես Օլեսենին: Հանդիպման ընթացքում Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության և «Ցավի բժշկության ազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության միջև ստորագրվել է փոխըմբռնման և համագործակցության հուշագիր: Համագործակցությունը կնպաստի ընթացող կրթական, բժշկագիտական և առողջապահական բարեփոխումներին: Կողմերն իրենց ջանքերը կուղղեն բժիշկների, ուսանողների, դասախոսների, մանկավարժների, գիտական աշխատողների մասնագիտական որակների բարելավմանն ու որակավորման շարունակական բարձրացմանը: Համատեղ ծրագրեր կիրականացվեն ցավի բժշկության ոլորտում՝ կլինիկական գիտության, հանրային առողջության, կրթական համակարգը հզորացնելու նպատակով:
    21:45
    10.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՀ նախագահն աշխատանքային այցով ժամանեց Թուրքմենստան
    Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանեց Աշխաբադ։ «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ինքնաթիռը վայրէջք կատարեց Աշխաբադի միջազգային օդանավակայանում, որտեղ նրան դիմավորեց Թուրքմենստանի տրանսպորտի և կոմունիկացիաների գործակալության գլխավոր տնօրեն, փոխվարչապետ Մամմետհան Չակիև Բերդիմուրադին։ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում է նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։ Թուրքմենստան կատարած պետական այցի շրջանակներում ՀՀ նախագահը հոկտեմբերի 12-ին հանդիպում կունենա Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ։ Նախագահն այցի շրջանակներում կմասնակցի նաև թուրքմեն բանաստեղծ Մահտումկուլի Ֆրագիի 300-ամյակին նվիրված միջազգային համաժողովին։
    21:33
    10.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վթար՝ Սևան-Գավառ ավտոճանապարհին. վարորդներից մեկը հոսպիտալացվել է
    Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 18:00-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել որ, Սևան քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ՆԳՆ ՓԾ-ից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի 11-րդ կմ-ին բախվել են «Opel» (վարորդ՝ Մ․ Վ․, ծնված 1960 թ․) և «Opel» (վարորդ՝ Գ․ Դ․, ծնված 1984 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ վերջինիս վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։
    21:30
    10.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Գերասիմ Վարդանյանի գործը մակագրվել է դատավոր Մասիս Մելքոնյանին. փաստաբան
    Վաղը՝ հոկտեմբերի 11-ին, ժամը 14:00-ին Երևան քաղաքի դատարանի «Ավան» նստավայրում տեղի է ունենալու Գերասիմ Վարդանյանի վերաբերյալ հերթական քրեակաղաքական շինծու գործով դատական նիստը: Հայտնում է իրավապաշտպան Սերգեյ Հարությունյանը: «Ամենակարող պատահականության սկզբունքով ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանի դատական գործը մակագրվել է «Հանրապետություն» կուսակցության խորհրդի նախկին անդամ, դատավոր Մասիս Մելքոնյանին։ Նիստը լինելու է դռնբաց»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում:
    21:15
    10.10.24
    Ավելին
  • Հասարակական
    Լեղաճաք են արել երեխաներին. սեռական սկանդալի հետքերով ԱԱԾ-ականները ներխուժել են դպրոց
    Ինչու՞ է ԱԱԾ-ն «մասկի շոու» կազմակերպել սեռական սկանդալից ուշքի չեկած երեխաների աչքի առաջ: Ծնողների պնդմամբ՝ աշակերտները մահու չափ վախեցել են ուսուցչի բերման ենթարկման պահին, որովհետև կարծել են, թե ահաբեկիչներ են մտել դպրոց:
    21:06
    10.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ցանկություն ունենք Հայաստանը դիրքավորել որպես ժողովրդագրական գիտելիքի ստեղծման և տարածման երկիր․ Նարեկ Մկրտչյան
    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ֆլորենս Բաուերի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները․ դիտարկվել է նաև կառույցի աջակցության հնարավորությունը՝ ժողովրդագրական մարտահրավերների լուծմանն ուղղված աշխատանքներում։ Նախարար Մկրտչյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ համագործակցությունը՝ ոլորտային տարբեր բարեփոխումների իրականացման գործում։ Այս համատեքստում նախարարը, մասնավորապես՝ ընդգծել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությամբ սահմանված նպատակների իրագործման կարևորությունը՝ մանրամասնելով ռազմավարական 4 նպատակների ուղղությամբ նախատեսվող աշխատանքները։ «Ցանկություն ունենք Հայաստանը դիրքավորել որպես ժողովրդագրական գիտելիքի ստեղծման և տարածման երկիր։ Ժողովրդագրության ռազմավարությամբ սահմանված ծրագրերի իրականացման գործում կարևորում ենք նաև հասարակության վարքագծային փոփոխությունների ուղղությամբ աշխատանքը, որովհետև հատկապես ավագ սերնդի ներկայացուցիչների շրջանում, ովքեր ունեցել են այլ կենսակերպ, պետք է շարունակական և արդյունավետ աշխատանքներ իրականացնենք դրանք վերափոխելու ուղղությամբ»,- ասել է նախարարը։ Ֆլորենս Բաուերը ևս կարևորել է սոցիալական պաշտպանության ոլորտի տարբեր ուղղություններով ԱՍՀ նախարարության հետ համատեղ իրականացված արդյունավետ աշխատանքների դերը։ Վերջինս նշել է, որ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը կշարունակի աջակցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ ժողովրդագրական մարտահրավերների լուծմանն ուղղված նախաձեռնություններում։ Ֆլորենս Բաուերի խոսքով՝ տարածաշրջանի համար կարող է լավ օրինակ լինել Ժողովրդագրության ռազմավարությունը։ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրենը վերահաստատել է կառույցի՝ կանանց, տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց հզորացմանն ուղղված ջանքերին նպաստելու հանձնառությունը։ Այս համատեքստում ընդգծվել է նաև ջանքերի մեկտեղման անհրաժեշտությունը՝ գենդերային բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարում, այդ թվում՝ օրենսդրական բարեփոխումների, կարողությունների զարգացման ու թվային նոր գործիքների ներդման միջոցով։
    21:00
    10.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վեդիի ավագ դպրոցից ստացված հրդեհի ահազանգը կեղծ էր. ահազանգողը 10-ամյա տղա է եղել
    Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վեդի քաղաքի ավագ դպրոցի շենքում հրդեհ է բռնկվել, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։ Տեղում պարզվել է, որ հրդեհի նշաններ չկան, իսկ ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ֆիլիպպ Ստեփանյանի գլխավորությամբ, հայտնաբերել են ահազանգ տվողին, ով 10-ամյա տղա է:
    20:54
    10.10.24
    Ավելին
  • Քաղաքական
    Արփինե Դավոյանի ոչնչացված հույսերը կամ ՔՊ-ն չի կարողանում գտնել «ամենաարդար» նախարարին
    «Քաղաքացիական պայմանագրի» վարչությունը մերժել է Արփի Դավոյանի թեկնածությունը արդարադատության նախարարի պաշտոնում: Մամուլի տեղեկություններով՝ միայն պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու ինքը՝ Արփի Դավոյանն են կողմ եղել, որ Դավոյանը դառնա արդարադատության նախարար: Մամուլում շշուկներ կան, թե թիմակիցները դաժանորեն ստորացրել ու «գցել են» Դավոյանին:
    20:45
    10.10.24
    Ավելին