Լրահոս
Հասարակական
22:23
10.10.24
261

Ի՞նչն է «հանկարծ» սպանում երեխաներին. էներգետիկ ըմպելիքներից մինչև թմրամիջոցներ

Շաբաթասկզբին Նոր Երզնկայի դպրոցի գլխին պայթած ողբերգության հետքերով է գնացել «Հայլուր»-ի թղթակիցը: Երեկ այդ գյուղում հուղարկավորել են հոկտեմբերի 7-ին ֆիզկուլտուրայի դասաժամին հանկարծամահ եղած 15-ամյա Դավիթին: 

Պաշտոնական վիճակագրությամբ՝ վերջին 2 տարում մեր երկրում 576 երեխա է մահացել՝ տարբեր պատճառներով: Ի՞նչ կապ ունեն սարսափելի վիճակագրության ու 15-ամյա տղայի մահվան հետ էներգետիկ խմիչքները: