Լրահոս

2024-10-10
  • Img default alt hy
    Քաղաքական
    Գարեգին Բաղրամյանը հրաժարական է տվել ՀԾԿՀ նախագահի պաշտոնից. «Հրապարակ»
    Մեր տեղեկություններով, այսօր աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը: Նա 2004 թվականից աշխատել է ՀԾԿՀ-ում, մի կարճ ժամանակ զբաղեցրել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի, իսկ 2018թ. հոկտեմբերից՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնը: Իսկ 2019-ի ապրիլից ՀԾԿՀ նախագահի պաշտոնը: Հիշեցնենք, որ նա Արթուր Վանեցյանի բարեկամն է:
    20:39
    10.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Տաջիկստանում է
    «Տաջիկստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյակը» խորագրով միջազգային միջխորհրդարանական համաժողովին մասնակցելու նպատակով Տաջիկստան է մեկնել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակությունների ղեկավարների կազմում Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 10-ին մասնակցել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ հանդիպմանը, որին հաջորդել է Տաջիկստանի Օլի Ազգային խորհրդի նախագահ Ռուստամի Էմոմալիի անունից տրված պաշտոնական ընթրիքը, որտեղ Հայաստանի ԱԺ նախագահը շփումներ է ունեցել մասնակից տարբեր երկրների խորհրդարանների ղեկավարների հետ:
    20:34
    10.10.24
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 20։30 Երեխայի հանկարծամահության հետքերով. զգուշացումներ և վիճակագրություն
    Հայլուր 20։30 Երեխայի հանկարծամահության հետքերով. զգուշացումներ և վիճակագրություն
    20:30
    10.10.24
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Ալիևին ճնշում են, Ալիևը ծաղրում է. ինչպե՞ս փոխել «կլիման» Ադրբեջանում
    Արցախի էթնիկ զտումը գլուխ բերած Ալիևը կանաչ շորերը հագել, պատրաստվում է ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովին: Սփյուռքը փորձում է տապալել Ադրբեջանի նախագահի պլանները: Բայց հնարավո՞ր է դա՝ առանց պաշտոնական Երևանի օգնության:
    20:18
    10.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանի և Հնդկաստանի ազգային արխիվները թվայնացման ոլորտում գործակցության հուշագիր կստորագրեն
    Արդարադատության նախարարության Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Արթուր Ստեփանյանը հյուրընկալել է Հնդկաստանի ազգային արխիվի տնօրեն դոկտոր Արուն Սինգհալին, փոխտնօրեն դոկտոր Սանջայ Գարգին և Հայաստանում Հնդկաստանի դեսպանի առաջին քարտուղար տիկին Ռաջ Բալային։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների արխիվների միջև առաջիկայում կնքվելիք հուշագրի մանրամասները։ Մասնավորապես, համագործակցության շրջանակներում նախատեսվում է խորացնել արխիվային փաստաթղթերի թվայնացման և պահպանման, թվային աշխարհի կանոններին համապատասխան՝ արխիվային ոլորտի աշխատակիցների վերապատրաստման և համատեղ ցուցադրությունների կազմակերպման գործընթացը։ Հնդկաստանի ազգային արխիվի տնօրեն դոկտոր Սինգhալը մանրամասն ներկայացրել է Հնդկաստանի արխիվային փորձն ու ձեռբերումները թվայնացման ոլորտում։ Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Արթուր Ստեփանյանը ևս ներկայացրել է Ազգային արխիվի թվայնացման աշխատանքները և արխիվի կողմից մատուցվող ծառայությունները, ինչպես նաև համագործակցությունն այլ ոլորտներում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել նախապատրաստական աշխատանքները հուշագրի կնքման ուղղությամբ։ Հնդկական կողմը Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Արթուր Ստեփանյանին հրավիրել է Հնդկաստան, որտեղ 2025 թվականին նախատեսվում է հուշագրի ստորագրումը: Հանդիպման ավարտին հյուրերը շրջայց են կատարել Հայաստանի ազգային արխիվի պահոցներում, ցուցասրահում և թվայնացման բաժնում։
    20:05
    10.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սյունիքում հարազատ եղբայրները ծեծի են ենթարկվել և տեղափոխվել հիվանդանոց․ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար
    Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մեղրիի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մեղրիի բժշկական կենտրոն են տեղափոխվել 2 քաղաքացի՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։ Տեղում բժիշկները ոստիկաններին ու պարեկներին հայտնել են, որ վիրավորները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։ Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, պարեկներն ու ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Արարատի մարզի բնակիչներ 41-ամյա Մկրտիչ Ն․-ն, ով ըստ բժիշկների «պոլիտրավմա» ախտորոշմամբ է ընդունվել հիվանդանոց, առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր և 36-ամյա Վահրամ Ն․-ն, ով հիվանդանոց է ընդունվել «գլխի մազածածկ շրջանի բաց վերք» ախտորոշմամաբ, առողջական վիճակը՝ միջին ծանրության։ Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 09:00-ի սահմաններում, Մեղրի-Երևան Մ2 ավտոճանապարհի 30-րդ կմ-ին Մ. և Վ. Նավասարդյաններին ծեծի են ենթարկել «Թունել Սադ Արիանա» ՓԲԸ-ի աշխատակիցները: Ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
    19:53
    10.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայտնի է՝ երբ ԱԺ հանձնաժողովը կքննարկի սահմանազատման հարցով կանոնակարգը
    Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցով կանոնակարգը վավերացնելու մասին նախագիծն ընդգրկված է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հոկտեմբերի 21-ի նիստի օրակարգում:
    19:45
    10.10.24
    Ավելին
  • Տարածաշրջան
    Արնագույն կրքեր՝ նախընտրական Վրաստանում. Թբիլիսիի բախտորոշ ընտրությունն ու Եվրոպայի սրվող խանդը
    Վրաստանում նախընտրական քարոզչությունը մոտենում է կուլմինացիային: Ընտրական օրվան կես ամիս է մնացել, բայց արդեն պարզ է, որ ընտրությունները սովորականներից չեն լինելու: Փորձագետների համոզմամբ՝ վրացիները պետք է վերջնական ընտրեն իրենց քաղաքական վեկտորը՝ շարժվել դեպի Ռուսաստա՞ն, թե՞ Արևմուտք:
    19:35
    10.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հանցագործը, մանկապիղծը պետք է փթի բանտում, բայց այսօրվա իրավապահների նպատակը վախ տարածելն է. Գեղամ Մանուկյան
    Արդեն մի քանի ժամ հանրային ընդվզում է, թե իրավապահներ մտել են Ջոն Կիրակոսյանի անվան հանրակրթական դպրոց, որ բերման ենթարկեն ուսուցիչներից մեկին։ Այն ամենը, ինչ նկարագրում են ականատեսները, սարսափած աշակերտների ծնողները ուղղակի վեր է մարդկային երևակայությունից։
    19:30
    10.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՔԿ-ն մանրամասներ է հայտնել «Գազել»-ի՝ ողբերգական ելքով վթարի վերաբերյալ
    Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15:00-ին Ոստիկանությունից հաղորդում է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Բոմբա» անվամբ ակումբի հարակից տարածքում մարդատար «Գազել» մակնիշի տրանսպորտային միջոց է կողաշրջվել, որի հետևանքով կան տուժածներ: ՔԿ-ից հայտնում են՝ պարզվել է, որ 2024թ․ հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Երևան-Սևան ավտոճանապարհի «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում «Գազել» մակնիշի՝ միջմարզային տրանսպորտ հանդիսացող և ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոմեքենան, դեպի Երևան ուղևորափոխադրում իրականացնելու ընթացքում, դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ձորակը։ Դրա հետևանքով ծանր մարմնական վնասվածքներ են ստացել և 3 տարբեր բժշկական կենտրոններ են տեղափոխվել նշված տրանսպորտային միջոցի վարորդը և 7 ուղևորներ, որոնցից մեկը ճանապարհին մահացել է։ Եվս մեկ ուղևոր վթարի հետևանքով մահացել է տեղում։ Դեպքի առթիվ՝ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում ձևավորվել է քննչական խումբ։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում պարզվել են ավտոճանապարհի երթևեկելի հատվածում առկա տրանսպորտային միջոցից թողնված հետքերը, երթևեկելի հատվածից դուրս՝ ձորակում հայտնաբերվել է մեկ ուղևորի դի և «Գազել» մակնիշի ավտոմեքենան՝ գլխիվայր շրջված վիճակում: 8 ուղևորները ճանաչվել են տուժող, նրանց վերաբերյալ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ Տրանսպորտային միջոցի վարորդի կողմից ալկոհոլ օգտագործած լինելու հանգամանքը պարզելու նպատակով նրանից վերցվել է արյան փորձանմուշ, որոշում է կայացվել դատաքիմիական փորձաքննություն նշանակելու մասին: Նախաքննության ներկա փուլում, բուժհաստատություններից ստացված տեղեկատվության հիման վրա՝ առողջական վիճակով պայմանավորված, տուժողների հետ վարութային գործողություններ հնարավոր չի եղել իրականացնել: Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում վթարի պատճառները, դրան նպաստած հանգամանքները պարզելու ուղղությամբ։
    19:15
    10.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոցի խաչմերուկում
    Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են՝ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 11-ից Տիգրան Մեծի պողոտա - Խանջյան փողոցի խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Տիգրան Մեծի պողոտայում՝ Հանրապետության հրապարակից եկող ուղղությամբ նախկին «միայն աջ», «ուղիղ», «ուղիղ և ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «ուղիղ և աջ», «ուղիղ», «ուղիղ և ձախ» ուղղություններով: Ինչպես նաև՝ նշված խաչմերուկում տեղադրված աջ լրացուցիչ սեկցիան կապամոնտաժվի: Նշված խաչմերուկում կիրականացվի համապատասխան գծանշում և ճանապարհային նշանների տեղադրում:
    18:45
    10.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մի խումբ ծնողներ գնացել են ԱԱԾ՝ իրենց բողոքը հայտնելու ԱԱԾ-ի նման պահվածքի դեմ. մանրամասներ` դպրոցում տեղի ունեցածից. News.am
    Հետո տուն եկավ մեծ թոռս և ասաց, որ իրենց չեն թողել ֆիզկուլտուրայի դահլիճից դուրս գալ: Երևի պահել են երեխաներին, որ այդ պահին այ
    18:34
    10.10.24
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 18։30 Շոկ՝ կրկնակի անբարոյականությունից հետո.ուսուցչին ծեփել են գետնին աշակերտների աչքի առաջ
    Հայլուր 18։30 Շոկ՝ կրկնակի անբարոյականությունից հետո.ուսուցչին ծեփել են գետնին աշակերտների աչքի առաջ
    18:30
    10.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Կոտայքում թմրանյութ և վարորդական իրավունքի կեղծ վկայականներ են հայտնաբերվել. ՆԳՆ (տեսանյութ)
    Կոտայքի մարզի պարեկները հոկտեմբերի 5-ին Աբովյան քաղաքի Դարանի փողոցում իրավախախտում կատարելու համար կանգնեցրել են «ՎԱԶ-2121» մակնիշի մի ավտոմեքենա։ Պարեկները մեքենայի տեսանելի հատվածում նկատել են դեղնականաչավուն զանգված։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Աբովյան քաղաքի բնակիչ 37-ամյա վարորդը ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ։ Նա ոստիկաններին է ներկայացրել նաև այլ երկրի կողմից տրված վարորդական իրավունքի կեղծ վկայական։ Հոկտեմբերի 5-ի առավոտյան Քանաքեռավան-Զովունի ավտոճանապարհին պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «ԳԱԶ» մակնիշի ավտոմեքենա։ Պարզվել է, որ Առինջ գյուղի բնակիչ 32-ամյա վարորդի վարորդական իրավունքի վկայականը կեղծ է։ Կոտայքի մարզի պարեկները հոկտեմբերի 7-ին Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում ծառայություն իրականացնելիս ստուգման նպատակով կանգնեցրել են «Շեվրոլե» մակնիշի մի ավտոմենքենա։ Բալահովիտ համայնքի բնակիչ 27-ամյա վարորդը թմրանյութ պահելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են մոխրացած հետքերով կաթուցիչ և ծխամորճ։ Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է՝ անձնական օգտագործման համար։ Հոկտեմբերի 8-ին Աշտարակի խճուղում ծառայություն իրականացնելիս Կոտայքի մարզի պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մի ավտոմեքենա։ Պարեկները 22-ամյա ուղևորի մոտ նկատել են ծալովի դանակ։ Նա սառը զենք պահելու և կրելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են կաթուցիչներ, ծալովի դանակ և դեղահաբեր։ Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Մանրամասները՝ տեսանյութում։
    18:15
    10.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը Ճապոնիայի վարչապետին հրավիրել է Հայաստան՝ երկկողմ հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու նպատակով
    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շիգերու Իշիբային Ճապոնիայի վարչապետ ընտրվելու առիթով: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ճապոնիայի վարչապետ ընտրվելու կապակցությամբ և ամենայն հաջողություն եմ մաղթում Ձեզ՝ այդ պատասխանատու պաշտոնում: Հայաստանը մեծապես կարևորում է Ճապոնիայի հետ բարեկամական հարաբերությունները՝ հիմնված ժողովրդավարական արժեքների և փոխադարձ վստահության վրա: Վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը երկկողմ փոխշահավետ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում ընդլայնելու հարցում և սիրով հրավիրում Ձեզ այցելել Հայաստան՝ երկկողմ հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու նպատակով: Բարձր ենք գնահատում Ճապոնիայի զգալի օժանդակությունը՝ ուղղված Հայաստանի բազմակողմանի զարգացմանը, և հուսով ենք առաջիկայում համագործակցության նոր ծրագրեր հաստատել՝ ի շահ և ի բարօրություն մեր ժողովուրդների: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ Ձեր բոլոր նախաձեռնություններում, իսկ Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ խաղա­ղություն և բարեկեցություն»:
    18:00
    10.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մեքենան բախվել է ծառին. վարորդը մահացել է
    Հոկտեմբերի 9-ին, ժամը 22-ին, «Հյունդայի» մակնիշի մեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 19-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին: Վարորդը՝ 36-ամյա Արտակ Գ.-ն, մահացել է: Կատարվում է նախաքննություն:
    17:45
    10.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արփի Դավոյանի թեկնածությունն արդարադատության նախարարի պաշտոնում չի հաստատվել. Աղազարյան. «Ազատություն»
    «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը «Ազատության» հետ զրույցում ասել է, որ «Քաղաքացիական պայմանագրի» վարչության մեծ մասը դեմ է քվեարկել Արփի Դավոյանի թեկնածությանն արդարադատության նախարարի պաշտոնում: Աղազարյանի խոսքով՝ նա միակ թեկնածուն է եղել: Հիշեցնենք՝ հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում քննարկվել էին ՀՀ արդարադատության նախարարի թեկնածությունները:
    17:30
    10.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում տեղի ունեցածի առնչությամբ ՄԻՊ-ի հանձնարարությամբ սկսվել է ուսումնասիրություն
    Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում տեղի ունեցածի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը: «Դեպքի առնչությամբ երեխաների իրավունքների պաշտպանության, այդ թվում՝ ցանկացած տեսակի բռնությունից զերծ մնալու, անձնական տվյալների պաշտպանության, անհրաժեշտ աջակցությունների տրամադրման և լավագույն շահի երաշխավորման հետ կապված այլ հարցերը Պաշտպանի ուշադրության կենտրոնում են։ Այդ համատեքստում առկա խնդիրները բացահայտելու նպատակով Պաշտպանը պարզաբանումներ կպահանջի իրավասու պետական մարմիններից: Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ իրավասու պետական մարմինների ցանկացած գործողության առանցքում պետք է լինի երեխայի իրավունքների պաշտպանությունն ու լավագույն շահի երաշխավորումը: Անհրաժեշտության դեպքում հանդես կգանք լրացուցիչ հաղորդագրությամբ»,- նշված է հայտարարությունում: Ավելի վաղ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարը տեղեկացրել է, որ ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում, աշխատակցներից մեկին տեղափոխել են Քննչական կոմիտե։ Աշխատակցի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ անառակաբարո արարք կատարելու հոդվածով, հայտնել է ՔԿ մամուլի քարտուղարը: Գոռ Աբրահամայանը հայտնել է, որ քննիչը կայացրել է աշխատակցին ձերբակալելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ որոշում, ինչը և իրականացվել է։ Այս պահին այդ անձի հետ կատարվում են քննչական գործողություններ։ Այլ տեղեկություն նախաքննության շահերից ելնելով չի հրապարակվել։ Հանրակրթական դպրոցներից մեկում իրավապահ մարմինների իրականացրած հատուկ գործողության առնչությամբ ԿԳՄՍ նախարարությունը գրությամբ դիմել է համապատասխան մարմիններին՝ կատարված գործողությունների՝ երեխայի լավագույն շահի տեսանկյունից իրավաչափության վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով:
    17:15
    10.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածել դպրոցում հատուկ գործողություն իրականացնելու առնչությամբ
    Հանրակրթական դպրոցներից մեկում իրավապահ մարմինների իրականացրած հատուկ գործողության առնչությամբ ԿԳՄՍ նախարարությունը գրությամբ դիմել է համապատասխան մարմիններին՝ կատարված գործողությունների՝ երեխայի լավագույն շահի տեսանկյունից իրավաչափության վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով: «Կարևոր ենք համարում, որ երեխաների ներկայությամբ իրավապահ մարմինների կողմից իրականացվող հատուկ գործողությունները հաշվի առնեն երեխաների լավագույն շահը և հոգեբանական առանձնահատկությունները: Այդ իմաստով ԿԳՄՍ նախարարությունը մտահոգիչ է համարում Երևանի դպրոցներից մեկում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ստացվող ահազանգերը և հորդորում համապատասխան կառույցներին՝ ուսումնական հաստատություններում գործողություններ իրականացնելիս հաշվի առնել վերը նշված հանգամանքները: Միաժամանակ հայտնում ենք, որ ԿԳՄՍ նախարարությունը պատրաստակամ է համագործակցել ՀՀ բոլոր շահագրգիռ պետական կառույցների հետ՝ ուսումնական հաստատություններում անվտանգության մակարդակը բարձրացնելու, այդ թվում նաև աջակցելու իրավապահների օրինական գործողությունների իրականացմանը»,- ասված է հայտարարության մեջ։ Ավելի վաղ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարը տեղեկացրել է, որ ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում, աշխատակցներից մեկին տեղափոխել են Քննչական կոմիտե։ Աշխատակցի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ անառակաբարո արարք կատարելու հոդվածով, հայտնել է ՔԿ մամուլի քարտուղարը: Գոռ Աբրահամայանը հայտնել է, որ քննիչը կայացրել է աշխատակցին ձերբակալելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ որոշում, ինչը և իրականացվել է։ Այս պահին այդ անձի հետ կատարվում են քննչական գործողություններ։ Այլ տեղեկություն նախաքննության շահերից ելնելով չի հրապարակվել։
    17:05
    10.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Opel»-ը և «Kia»-ն
    Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Զովունի-Եղվարդ ավտճանապարհի Զովունի գյուղի վարչական տարածքում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 22-ամյա Վարդան Կ.-ի վարած «Opel» մակնիշի և Երևանի բնակիչ 37-ամյա Դավիթ Խ.-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ «Opel»-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել գազատար խողովակներին, երկաթե սյուներից 2-ը կոտրել ու հայտնվել երթևեկելի գոտուց դուրս: Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
    17:00
    10.10.24
    Ավելին