Լրահոս

2024-10-11
  • Img default alt hy
    Հասարակական
    Նոր Նորքում այգին վնասելու համար կիրառվել են պատասխանատվության միջոցներ. ԲԸՏՄ
    Համացանցում հրապարակված Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Տորք Անգեղ այգու տարածքում ապօրինի ծառահատումների վերաբերյալ տեսանյութի հիման վրա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի շրջանակում պարզվել է, որ սեպտեմբերի 28-ին քաղաքացիներ Ա.Բ.-ի ու Վ.Բ.-ի կողմից այգու տարածքում հատվել և այրվել են մոշի, մասուրի մոտ մեկ տասնյակ չորացած թփեր ու թթենու կանաչ ճյուղեր։ Այս մասին տեղեկացնում են ԲԸՏՄ-ից:
    11:58
    11.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ադրբեջանը Ստեփանակերտում սկսել է բնակելի շենքերի զանգվածային քանդումը
    «Ադրբեջանի վարչակազմը սկսել է օկուպացված Ստեփանակերտում բնակելի շենքերի զանգվածային քանդումը»,- ահազանգում է Արցախի բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պահպանության պետական խորհրդի քարտուղար Սերգեյ Շահվերդյանը։
    11:47
    11.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ինչո՞ւ նախարար դառնալու Արփի Դավոյանի «մուրազը փորը մնաց»․ «Իրավունք»
    Իրականում, որքան էլ վերջին օրերին մի շարք հանրային դեմքեր, բառիս բուն իմաստով, ղժժում էին Արփի Դավոյանի նախարար նշանակվելու հավանականության վրա, ՔՊ-ում շատերը պաշտպանում եւ սատարում էին նրան
    11:35
    11.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լանջիկից Հոռոմ ճանապարհի երկկողմանի տրանսպորտային երթևեկությունը ձախ գոտուց ժամանակավորապես տեղափոխվել է աջ երթևեկելի գոտի
    Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ Հյուսիս-հարավի Տրանշ-3-ի Լանջիկից Հոռոմ ուղղությամբ ճանապարհի երկկողմանի տրանսպորտային երթևեկությունը ձախ գոտուց ժամանակավորապես տեղափոխվել է աջ երթևեկելի գոտի։
    11:25
    11.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը հրաժարականի դիմում է գրել
    NEWS.am-ի տեղեկություններով՝ Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը հրաժարականի դիմում է գրել։
    11:12
    11.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՀԾԿՀ նախագահը, հավանաբար, խանգարում էր ՀԷՑ-ը խլելու գործընթացին․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ աշխատանքից ազատվելու դիմում ներկայացրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը, կարելի է ասել՝ վերջին պրոֆեսիոնալ մոհիկաններից մեկը։ Նա 2004 թվականից աշխատել է ՀԾԿՀ-ում, մի կարճ ժամանակ զբաղեցրել է էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարարի, ապա՝ նախարարի պաշտոնը: Իսկ 2019-ի ապրիլից ՀԾԿՀ նախագահն էր: Հիշեցնենք, որ նա Արթուր Վանեցյանի բարեկամն է:
    10:57
    11.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փաշինյանը նոր թափով լծվել է Ավինյանին գահընկեց անելուն. «Իրավունք»
    «Իրավունք» թերթը գրում է. «Փաշինյանը նոր թափով լծվել է Ավինյանին գահընկեց անելուն: Այս մասին հայտնում են ՔՊ աղբյուրները։ Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ Փաշինյանին հունից հանել է Ավինյանի մի կողմ քաշված վիճակը, իբր ո՛չ ՔՊ-ից է, ո՛չ էլ երբեւիցե եղել է։
    10:42
    11.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Նոր մանրամասներ՝ 5-րդ կորպուսի հրամանատարի ազատումից. «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ 5-րդ կորպուսի հրամանատարի պաշտոնից վերջերս ազատված Սասուն Բադասյանի ազատման պատճառը եղել է այն, որ նա ատեստավորման քննությունների ժամանակ իր մերձավոր զինծառայողի գնահատականը փորձել է բարելավել: Տեղեկությունը հասել է նաեւ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, որն էլ իր հերթին որոշել է պատժել կորպուսի հրամանատարին՝ հովանավորչության եւ ատեստավորման գործընթացի անաչառությանը հարված հասցնելու համար: 
    10:35
    11.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Արժե՞ր դրա համար պատվաստվել. «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երեկ պատվաստվել է սեզոնային գրիպի դեմ։ Սա նրա հերթական ցուցադրական պատվաստումն էր, որի ընթացքում նա հորդորել է՝ չուշացնել պատվաստումը, որը հատկապես կարեւոր է ռիսկի խմբում գտնվող անձանց համար։ Ծանոթանալով ռիսկի խմբերին, պարզ չեղավ, թե ինչու է նախարարը պատվաստման օրինակ ծառայում։ 
    10:28
    11.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Համահայկական հիմնադրամին չեն վստահում. Փաշինյանը խաբել է մաս 230. «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «2018 թվականի հոկտեմբերի 20-ին Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Կոչ եմ անում վստահությամբ վերաբերվել Հայաստան համահայկական հիմնադրամի աշխատանքներին եւ օժանդակել հիմնադրամին գործունեության թափանցիկության, միջոցների ծախսման արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքներում… Շատ կարեւոր է վստահության զգացումը, եւ հույս ունեմ, որ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները կհիմնվեն առաջին հերթին վստահության վրա»:
    10:23
    11.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Գիշերն օդանավակայանում ձերբակալել են Գյումրու նախկին քաղաքապետի որդուն
    Գիշերն ուշագրավ իրավիճակ է եղել «Զվարթնոց» օդանավակայանում։
    10:18
    11.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Բերման են ենթարկել հավաքի ակտիվիստներին. «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Կիրակի օրվա հանրահավաքից մեկ օր առաջ՝ գիշերը, ոստիկանները բերման են ենթարկել հավաքի ակտիվիստներին, որոնց վրա դրված են եղել հավաքի կազմակերպչական հարցերը։ Գառնիկ Դանիելյանն ասաց, որ իրենց ակտիվիստներին բերման են ենթարկել առանց որեւէ հիմնավորման՝ ուղղակի նպատակ ունենալով ճնշելու միջոցով հետ պահել պայքարից։ Նա չցանկացավ անուններ հնչեցնել՝ ասելով, որ շարքային քաղաքացիներ են։
    10:11
    11.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Արփի Դավոյանին 2 կողմ, վեցը դեմ են քվեարկել. «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 9-ի երեկոյան ՔՊ վարչության նիստն անցել է բավականին թեժ մթնոլորտում։ 2 ժամ քննարկել, ապա մերժել են արդարադատության նախարարի պաշտոնի համար ներկայացված միակ թեկնածու Արփի Դավոյանին: Նիստին ներկա են եղել նաեւ բոլոր այն ՔՊ-ականները, որոնց թեկնածություններն առաջադրել են կուսակցությունում` Վլադիմիր Վարդանյան, Արուսյակ Ջուլհակյան, Հերիքնազ Տիգրանյան, սակայն նրանք բացարկ են հայտնել։ Արուսյակ Ջուլհակյանը դժգոհել է, որ Գրիգոր Մինասյանին հեռացնելու ստորագրահավաքի ժամանակ պետք էր նաեւ նոր թեկնածուի անունը գրել, որ թեկնածուի փնտրտուքի հարցում կուսակցությունը փաստի առաջ չկանգներ: Ակնարկել է, որ եթե ՔՊ-ում իմանային, որ Դավոյանը Մինասյանի «տակը փորում» է, որպեսզի ինքը նստի նրա տեղը, շատերի համար դա անընդունելի կլիներ: Նրան հակադարձել է Փաշինյանը՝ ասելով, որ դա պարտադիր չէ, չկա նման ձեւակերպում, որ պետք է թեկնածու էլ ներկայացնեին։
    10:05
    11.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։
    10:00
    11.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փաշինյանը խուսափում է պատասխանատվությունից. «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այն կներկայացնի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում, որը կկայանա հոկտեմբերի 21-ին
    09:55
    11.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՔՊ-ի ներսում չեն կարողանում նախարար ընտրել. «Ժողովուրդ»
    Հիմա Անդրանիկ Քոչարյանը ամեն անկյունում բողոքում է Ալեն Սիմոնյանի վարքագծից, որ իր խոստման տերը չի եղել ու վերջին պահին հուսախաբ է արել։
    09:52
    11.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պարզվել է Իջևան-Երևան երթուղու «ГАЗель»-ի մասնակցությամբ ավտովթարի հետևանքով մահացածների և վիրավորների ինքնությունը
    ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Բաղյանի որոշմամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է երեկ՝ հոկտեմբերի 9-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների, վիրավորների և մարդատար «ГАЗель»-ի վարորդի ինքնությունը։ Հայտնում է Shamshyan.com-ը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Իջևան-Երևան երթուղին սպասարկող «ГАЗель»-ը վարել է Երևանի բնակիչ 67-ամյա Հակոբ Թումանյանը։ Վթարի հետևանքով ՌԴ քաղաքացի 45-ամյա Հակոբ Բեգունցը տեղում մահացել էր, իսկ ուղևորներ՝ Տավուշի մարզի բնակիչ 15-ամյա Սամվել Մ.-ն և Կոտայքի մարզի բնակիչ 59-ամյա Մայա Ավանեսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն, իսկ վարորդ Հ. Թումանյանն ու մյուս ուղևորներ՝ Տավուշի մարզի բնակիչ 73-ամյա Մարտունի Ավետիսյանը, Կոտայքի մարզի բնակիչ 57-ամյա Վալերիկ Քոչարյանը, Տավուշի մարզի բնակիչ 69-ամյա Յուրի Ավետիսյանը, Արցախի Հանրապետության քաղաքացի 39-ամյա Դիանա Բարսեղյանը տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, ինչպես նաև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի 52-ամյա Վարդուհի Ադամյանի դին։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 9-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում մարդատար «ГАЗель» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 20 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, մի քանի պտույտ շրջվելով բախվել քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:
    09:45
    11.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    09:30
    11.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Վարդան Հակոբյանի հետ:
    09:25
    11.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լուրերը սուտ են, կրկեսի շենքը մնալու է՝ որպես կրկեսի շենք. Սոս Պետրոսյան․ 168.am
    Տևական ժամանակ է՝ լուրեր են շրջանառվում, որ Երևանի կրկեսի շենքը, որի բացումը սարերի հետևում չէ, շուտով վերածվելու է առևտրի կենտրոնի։ Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր Սոս Պետրոսյանը 168.am-ի հետ զրույցում հերքեց այս լուրերը, ընդգծելով՝ շրջանառվող լուրերն իրականությանը չեն համապատասխանում։ «Ինքս՝ որպես կրկեսի գեղարվեստական ղեկավար, ասում եմ՝ լուրերը սուտ են, կրկեսի շենքը մնալու է՝ որպես կրկեսի շենք։ Ամեն ինչ արվում է, որ շենքն իր դռները շուտ բացի այցելուների առջև։ Ես շնորհակալ եմ «Տաշիր գրուպ» ընկերությանը, որ ամեն ինչ անում են, որպեսզի կրկեսի շենքը վերականգնվի։ Կրկեսում ամեն օր ճարտարապետը, շինարարներն աշխատում են, կարող եք գնալ ու ինքներդ համոզվել»,- նշեց Սոս Պետրոսյանը։ Ըստ Սոս Պետրոսյանի՝ կրկեսի շենքի աշխատանքներին զուգահեռ, իրենք ձեռքները ծալած չեն նստում՝ մասնակցում են տարբեր մրցույթների, փառատոների ու աշխարհում ներկայացնում են Հայաստանի կրկեսային արվեստը։ «Ես նոր եմ վերադարձել Մոսկվայից, որտեղ Նիկուլինի կրկեսում անցկացվեց մեծ կրկեսային փառատոն։ Ինքս փառատոնի պատվավոր հյուրն էի և կարծում եմ՝ հավուր պատշաճի ներկայացրեցի Հայաստանի կրկեսային արվեստը։ Առաջիկայում՝ հոկտեմբերի 16-22-ը, Հռոմում տեղի է ունենալու աշխարհի լավագույն կրկեսային մրցույթներից մեկը, ինձ հրավիրել են՝ որպես պատվավոր հյուր։ Այնտեղ մրցութային ծրագրով հանդես է գալու նաև իմ թոռը՝ Սոս Պետրոսյանը։ Բացի ելույթից, նա վարելու է նաև ամբողջ փառատոնի ծրագիրը երեք լեզվով՝ իտալերեն, ֆրանսերեն ու անգլերեն։ Հավատացած եմ, որ նա մրցութային ծրագրում բարձր կարգի տեղ կգրավի»,- հավելեց Ս. Պետրոսյանը։ Նա նաև տեղեկացրեց, որ նոյեմբերի 9-ին Երևանի Հակոբ Պարոնյանի անվան պետական թատրոնում Լեոնիդ Ենգիբարյանի անվան ստուդիայի շրջանավարտները հանդես կգան կրկեսային ներկայացմամբ։ «Սա հաշվետու ներկայացում է՝ բարեգործական։ Այնպես որ, մենք շարունակում ենք աշխատել»,- եզրափակեց Սոս Պետրոսյանը։
    00:09
    11.10.24
    Ավելին