Լրահոս
2024-10-10
-
Միջազգային«Մի՛ սպանեք խաղաղ բնակիչներին, ձեր ուժն այլ տեղում ցույց տվեք». պատերազմի կրակը բորբոքվում էՄերձավոր Արևելքը արյան ծով դարձնելու սպառնալիքներ են իրար ուղարկում Թել Ավիվն ու Թեհրանը: Իհարկե, ջլատող պատերազմը շարունակվում է, բայց լայնամասշտաբ բախումների մասին կողմերն առայժմ միայն հայտարարություններ են անում:Ավելին16:4510.10.24 -
ԻրավականՏեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՏեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում:Ավելին16:3010.10.24 -
ՔաղաքականԶբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համարԿառավարությունը սահմանել է Հյուրանոցային ծառայություն մատուցող անձի կողմից առցանց կամ այլ հարթակներում հյուրանոցային ծառայությունների գովազդներում կամ հյուրանոցային ծառայություն մատուցելու մասին իր կողմից տարածվող հայտարարություններում, ինչպես նաև հյուրանոցային տնտեսության օբյեկտում տեղադրվող տեղեկատվությանը ներկայացվող չափանիշները և տեղեկատվության տեղադրման կարգը: Որոշման ընդունումը կնպաստի հյուրանոցային ծառայություններ մատուցող անձանց պատշաճ, թափանցիկ գործունեության, հավասար մրցակցային դաշտի, ծառայությունների բարձր որակի և տեղեկատվության հասանելիության ապահովմանը։ Կարգի սահմանումը հնարավորություն կտա ապահովել որակյալ ծառայությունների, հավասար մրցակցային դաշտի առկայությունը զբոսաշրջության ոլորտում, ինչպես նաև՝ առկա տեղեկատվության թափանցիկությունն ու հասանելիությունը։ Հիմնավորման համաձայն՝ 2019 թ. զբոսաշրջության զարգացման ռազմավարության մշակման գործընթացում հարցում է անցկացվել Հայաստան այցելած զբոսաշրջիկների շրջանում: Հարցումների արդյունքում պարզ է դարձել, որ հարցվածների մի զգալի հատված միջին և միջինից ցածր է գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները։ Հայաստանում զբոսաշրջության բնագավառում առկա խնդիրներից են հյուրանոցային տնտեսության օբյեկտների՝ իրենց տեսակին չհամապատասխանող տեսակով ներկայանալն ու դրանց նկատմամբ վերահսկողական մեխանիզմներ չունենալը։ Զբոսաշրջության ոլորտի նոր օրենսդրությամբ նախատեսված է 2024 թ. սեպտեմբերի 1-ից զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց գործունեությունը դարձնել ծանուցման ենթակա, ինչը թույլ կտա նաև նոր կարգավորումներ ներդնել հյուրանոցային ծառայությունների ոլորտում։ Այդ փոփոխությունը կնպաստի նաև ՀՀ-ում ծառայությունների վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվության տրամադրման, վերահսկողության մեխանիզմների ներդրմանը, զբոսաշրջության բնագավառում վիճակագրության բարելավմանը։Ավելին16:1510.10.24 -
ՀասարակականՀայտնի է ՝ ով է դպրոցականի նկատմամբ անառակաբարո գործողություն կատարել․ «Հրապարակ»Դպրոցի տնօրինությունը, ինչպես նաև ֆիզիկայի ուսուցիչը այս պահին Քննչական կոմիտեում են։ Դպրոցում դասապրոցեսն ավարտվել է։ Դպրոցում այս պահին մի քանի ուսուցիչներ կան, որոնք չցանկացան տեսախցիկի առաջ խոսել։ Նրանք մեզ հետ զրույցում ասացին, որ քաղաքապետարանից իրենց արգելել են խոսել։Ավելին16:0810.10.24 -
ՄիջազգայինԱՄՆ-ն մարտական ինքնաթիռների ևս մեկ էսկադրիլիա է տեղափոխել Մերձավոր ԱրևելքՄիացյալ Նահանգները մարտական ինքնաթիռների երրորդ էսկադրիլիան է տեղափոխել Մերձավոր Արևելքի տարածաշրջան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը: Մերձավոր Արևելքում հակամարտության ֆոնին տարածաշրջան են ժամանել F-15E Strike Eagle կործանիչները։ Դրանց բազավորման շրջանը պաշտոնապես չի բացահայտվում: Մի շարք ԶԼՄ-ների տվյալներով՝ դրանք տեղակայվել են Հորդանանի Մուվաֆաք Սալթի ավիաբազայում։ Հոկտեմբերի սկզբին ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության պատասխանատվության գոտի են ժամանել F-16 Fighting Falcon կործանիչների և A-10 Thunderbolt II գրոհային ինքնաթիռների լրացուցիչ էսկադրիլիաներ՝ մի քանի հազար զինծառայողների հետ միասին։ Օգոստոսին ԱՄՆ-ն հինգերորդ սերնդի F-22 կործանիչներ էր տեղակայել Մերձավոր Արևելքում: Բացի այդ, Օմանի ծոցում է գտնվում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Abraham Lincoln ատոմային ավիակիրը, որի վրա բազավորվում են կործանիչների չորս էսկադրիլիաներ, այդ թվում` F/A-18E/F Super Hornet-ը և հինգերորդ սերնդի F-35C Lightning II կործանիչներ: Պենտագոնի պաշտոնական տվյալների համաձայն՝ ներկայում Մերձավոր Արևելքում են գտնվում շուրջ 40 000 ամերիկացի զինծառայող և տասնյակ մարտական ինքնաթիռներ։ Բացի այդ, Կարմիր ծովի շրջանում հերթապահում են USS Georgia միջուկային սուզանավը, որը կարող է կրել մինչև 154 Tomahawk թևավոր հրթիռ, և երկու հրթիռային էսկադրային ականակիր։Ավելին16:0010.10.24 -
ԻրավականՈւսուցչին «տապալել են գետնին, մազերից քաշել». շոկ և սեռական սկանդալ՝ երևանյան դպրոցումԱնառակաբարո արարք կատարելու կասկածանքով՝ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի աշխատակիցներից մեկի նկատմամբ: Տեղեկությունը հայտնել է Քննչական կոմիտեի խոսնակը: Քննիչը այդ աշխատակցին ձերբակալելու որոշում է կայացրել: ԱԱԾ-ն է գործողություններ իրականացրել թիվ 20 դպրոցում: Այս մասին էլ հայտնել է քաղաքապետարանի մամուլի բաժնի պատասխանատուն:Ավելին15:5410.10.24 -
ՀասարակականՄանրամասներ՝ Սպիտակ-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած վթարիցՀոկտեմբերի 10-ին՝ ժամը 10:39-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են VAZ (վարորդ՝ Է. Գ., ծնված 1996 թ․) և Mitsubishi (վարորդ՝ Վ. Հ., ծնված 1959 թ․) մակնիշների ավտոմեքենաները։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, VAZ մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։Ավելին15:4510.10.24 -
ԻրավականԿադրեր՝ ինչպես են ԱԱԾ աշխատակիցները ձերբակալում Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշխատակցինԿադրեր՝ ինչպես են ԱԱԾ աշխատակիցները ձերբակալում Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշխատակցին․ տեսանյութը տարածվել է համացանցում։Ավելին15:4010.10.24 -
ՀայլուրՀայլուր 15։30 Սեռական սկանդալ դպրոցո՞ւմ. անառակաբարո արարքի կասկածանքով ուսուցիչ է ձերբակալվելՀայլուր 15։30 Սեռական սկանդալ դպրոցո՞ւմ. անառակաբարո արարքի կասկածանքով ուսուցիչ է ձերբակալվելԱվելին15:3010.10.24 -
ՀասարակականՋոն Կիրակոսյանի անվան դպրոցի ուսուցիչը պարբերաբար «ձեռք է գցել» աշակերտներին, սակայն վախեցել են այդ մասին բարձրաձայնել. նոր մանրամասներԴպրոցի աշակերտներից մեկի ծնողը մեր թղթակցին պատմեց, որ ուսուցիչը պարբերաբար «ձեռք է գցել» աղջիկ երեխաներին, սակայն աշակերտները վախեցել են այդ մասին բարձրաձայնել:Ավելին15:1510.10.24 -
ԻրավականԻրավապահների ցուցադրական «նիկոլիզմի» պատճառով բոլոր երեխաներն ահավոր վшխեցել են. Ռուբեն Մելիքյան«Իմ տղաները նույնպես սովորում են թիվ 20 դպրոցում։ Իրավապահների ցուցադրական «նիկոլիզմի» պատճառով բոլոր երեխաները ահավոր վախեցել են։ Տղաներիցս մեկի դասարանցիները կարծել են՝ ահաբեկիչներ են մտել դպրոց։ Էրեխեքը խուճապի մեջ սկսել են փախնել-պախկվել։ Մի խոսքով՝ ԿԱՇՄԱՌ:Ավելին15:0010.10.24 -
ՄիջազգայինԻսրայելը «մահացու, ճշգրիտ և անսպասելի» պատասխան է խոստանում «Հըզբոլլահին» և Իրանին«Հըզբոլլահը» 150 հրթիռ է արձակել Իսրայելի Գալիլեայի մարզի և Հայֆայի ծովածոցի ուղղությամբ: ՑԱԽԱԼ-ը հայտնում է, որ երկու խաղաղ բնակիչ է զոհվել: Լիբանանի հետ սահմանակից Կիրյաթ Շմոնա բնակավայրից Իսրայելը տարհանել է իր քաղաքացիներին:Ավելին14:5410.10.24 -
ՀասարակականԲախվել են «Mitsubishi»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարներըԱյսօր՝ հոկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում բախվել են «Mitsubishi» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր «07»-ի վարորդին դուրս են բերել արգելափակումից, ապա 2 վիրավորների հետ պատգարակներով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին: Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:Ավելին14:4510.10.24 -
ՀասարակականՖիզիկայի դասին ԱԱԾ-ն ներխուժել է դասարան, ուսուցչին տապալել գետնին, մազերից քաշել. Դուք տանը երեխաներ չունե՞ք. ծնողԱյսօր երեխայիս ֆիզիկայի դասին ԱԱԾ-ն (այդպես են ներկայացել ըստ լուրերի) ներխուժել է դասարան, ուսուցչին տապալել գետնին, սեղան բրդել, մազերից քաշել և այլն։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է օգտատերերից մեկը՝ Մարինա Ադուլյան-Անդրյանը: Նա նաեւ նշել է. «Այդ ամենը երեխաների աչքի առաջ, 2 ժամ է չենք կարողանում էդ ամենից հետո երեխաներին հանգստացնել։ Լավ, ո՞նց։ Ո՞ւր են ձեր դրոշակ դարձրած մարդու իրավունքները, երեխաների շահերը և այլն։ Դուք տանը երեխաներ չունե՞ք։ Ձեր երեխաների աչքի առաջ երեխաների ամենասիրելի ուսուցիչներից մեկի հետ նման բան կանեի՞ք։ Ինձ չի հետաքրքրում մեղադրանքը, հիմնավոր է թե անհիմն` դա թող իրավապահ մարմինները պարզեն։ Բայց իմ երեխայի աչքի առա՞ջ, հետպատերազմական երկրում, երեխային այսպիսի սթրեսի ենթարկել՞»: Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում: Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը՝ հավելելով, որ դպրոցի աշխատակցին տեղափոխել են ՀՀ քննչական կոմիտե։Ավելին14:3910.10.24 -
ՄիջազգայինԱհեղ «Միլթոն» փոթորիկը տոռնադոների պատճառ է դարձել Ֆլորիդայում. զոհեր կան«Միլթոն» փոթորիկը հասել է Ֆլորիդա նահանգի արևմտյան ափ: Փոթորիկը տոռնադոների պատճառ է դարձել Ֆլորիդայի ծոցի՝ խիտ բնակեցված տարածքներում: Ավելի քան 1 միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրականության: Առնվազն երկու մարդ մահացել է:Ավելին14:3510.10.24 -
ԻրավականՔԿ-ն մանրամասներ է ներկայացնում Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի ուսուցչի ձերբակալումիցՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշխատակիցների մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։Ավելին14:3010.10.24 -
ՀասարակականՀՀ քաղաքացիները՝ ընդդեմ հայերի․ 168․amՀետևաբար՝ հասարակությանն ազգային ինքնությունից զրկելու համար պետք է, որպեսզի դրա անդամները գոնե խնդիրներ ունենան անհատական ու խմբային ինքնությունների հետ, կամ, որ նրանց ինքնություններից որևէ մեկն արտահայտվի այնքան անհամաչափ, որ զրոյացնի մյուսներին։Ավելին14:2110.10.24 -
ԻրավականԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում․ աշխատակցին տեղափոխել են ՔԿԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում, դպրոցի աշխատակցին տեղափոխել են ՀՀ քննչական կոմիտե։Ավելին14:1210.10.24 -
ԻրավականՊարեկներն ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտելՍյունիքի մարզի պարեկները հոկտեմբերի 9-ին Մեղրի քաղաքի Ադելյան փողոցում ծառայություն իրականացնելիս ստուգման նպատակով կանգնեցրել են «ԳԱԶ-52» մակնիշի մեքենան: Մեղրիի բնակիչ վարորդը թափքում առկա 6 խմ փայտանյութի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Մեղրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն: Պարեկների հաջորդ բացահայտումն արձանագրվել է Վերին Խոտանան բնակավայրում ծառայություն իրականացնելիս: Նրանք անտառամիջյան ճանապարհին հայտնաբերել են ապօրինի շահագործվող «ԳԱԶ-66» մակնիշի մեքենա, որը բարձված էր շուրջ 6 խմ փայտանյութով: Մեքենան քարշակման միջոցով տեղափոխվել է ոստիկանության Կապանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Միջոցներ է ձեռնարկվում՝ վարորդին և փայտանյութի տիրոջը հայտնաբերելու ուղղությամբ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն:Ավելին14:0010.10.24 -
ՄիջազգայինԲայդենն ու Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել․ ի՞նչ են քննարկելԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ զրույցում հաստատել է այդ երկրի ինքնապաշտպանության իրավունքը «Հեզբոլլահ»-ի հարվածներից: Երկու ղեկավարների հեռախոսազրույցի մասին հաղորդել է Սպիտակ տունը: «Նախագահը հաստատել է Իսրայելի իրավունքը՝ պաշտպանելու իր քաղաքացիներին «Հեզբոլլահ»-ից, որը միայն անցած տարվա ընթացքում հազարավոր հրթիռներ է արձակել Իսրայելի տարածքի ուղղությամբ», - ասվում է հայտարարության մեջ։ Միևնույն ժամանակ Բայդենն «ընդգծել է, որ անհրաժեշտ է նվազագույնի հասցնել քաղաքացիական բնակչությանը հասցվող վնասը, մասնավորապես՝ Բեյրութի խիտ բնակեցված շրջաններում»։ ԱՄՆ նախագահը նաև շեշտել է հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով լուծելու կարևորությունը: Ըստ հաղորդագրության՝ կողմերը նաև քննարկել են այն հարցերը, որոնք վերաբերում են «ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդներին ազատ արձակելուն ուղղված դիվանագիտական ջանքերի հրատապ անհրաժեշտությանը», Գազայի հատվածում հումանիտար իրավիճակին և «դեպի հյուսիս մուտքի հնարավորությանը, այդ թվում՝ Հորդանանից միջանցքի անհապաղ վերականգնման միջոցով»։ Բայդենը նաև «միանշանակ դատապարտել է հոկտեմբերի 1-ին Իրանի հրթիռային հարվածը Իսրայելի ուղղությամբ»։ Միևնույն ժամանակ` ABC News հեռուստաալիքը, վկայակոչելով Նեթանյահուի գրասենյակը, հաղորդել է, որ ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը «սեփական նախաձեռնությամբ» հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետի հետ։ Ըստ հրապարակման՝ Թրամփը ողջունել է «վճռական և հզոր գործողությունները, որոնք Իսրայելը ձեռնարկել է «Հեզբոլլահ»-ի դեմ»: Իսրայելը սեպտեմբերի 23-ից ավիահարվածներ է հասցնում Լիբանանին, իսկ հոկտեմբերի 1-ին հայտարարել է այնտեղ ցամաքային գործողություն սկսելու մասին։ Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ իսրայելական հարվածներից երկրում ավելի քան 2000 մարդ է զոհվել։ 1,2 միլիոն մարդ տեղահանվել է։Ավելին13:4510.10.24