Լրահոս
Քաղաքական
20:45
10.10.24
190

Արփինե Դավոյանի ոչնչացված հույսերը կամ ՔՊ-ն չի կարողանում գտնել «ամենաարդար» նախարարին

«Քաղաքացիական պայմանագրի» վարչությունը մերժել է Արփի Դավոյանի թեկնածությունը արդարադատության նախարարի պաշտոնում: Մամուլի տեղեկություններով՝ միայն պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու ինքը՝ Արփի Դավոյանն են կողմ եղել, որ Դավոյանը դառնա արդարադատության նախարար: 

Մամուլում շշուկներ կան, թե թիմակիցները դաժանորեն ստորացրել ու «գցել են» Դավոյանին: