Լրահոս
2024-10-11
-
ՀասարակականԱշխարհով մեկ բողոքի ակցիաներ են սկսվել Ադրբեջանում սպասվող COP29-ին ընդառաջԱդրբեջանում պահվող հայ ռազմագերիներին և պատանդներին ազատ արձակելու պահանջով բողոքի ակցիա է եղել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առաջ։ Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը հայտարարել է, որ 2024 թվականի նոյեմբերին Ադրբեջանում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովին ընդառաջ աշխարհի տարբեր երկրներում մեկնարկել են ակցիաները և իրենք ևս միացել են դրան։ Ստեփանյանը նաև տեղեկացրել է, որ նույն պահանջով ակցիաներ են անելու արտգործնախարարության, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների դեսպանատների առաջ:Ավելին13:5011.10.24 -
ՀասարակականՎերջին ասուլիսից հետո Բաքվում ռազմագերիների նկատմամբ կտտանքները շատացել են․ Գառնիկ Դանիելյան«Ադրբեջանական կողմը ապօրինաբար պահում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Դրան նպաստում է նաև այս իշխանությունները, որոնք իրենց անգործությամբ, շատ ժամանակ նաև գործին խանգարելով, քրեական գործին նոր հատորներ ավելացնելով պարարտ հող է ստեղծում այդ մարդկանց այնտեղ մնալու և մեղադրանքներն ավելացնելու։ Մեզնից կախված ամեն ինչ պետք է անենք, որպեսզի կարողանանք այս վիճակում, ամոթի, խայտառակության պատկերը փորձենք մեր կարողության չափով ամեն ինչ անենք, որպեսզի օր առաջ ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտնվի ազատության մեջ։ Դա բոլորիս պատվի, արժանապատվության հարցն է, ուրիշ կարծիք լինել չի կարող»,- այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ՄԱԿ երևանյան գրասենյակի մոտ բողոքի ակցիայի ընթացքում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։Ավելին13:4911.10.24 -
ՔաղաքականՄինչև սպառնալիքները չվերանան, իմ և իմ թիմի իրավունքն է զբաղվել քաղաքականությամբ․ Ռոբերտ ՔոչարյանԱյսօր՝ հոկտեմբերի 11-ին տեղի ունեցած դատական նիստից հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց լրագրողների հարցերին։Ավելին13:3511.10.24 -
ԻրավականՀսկիչ նշաններով դրոշմավորման համակարգն ապահովում է ապրանքի հետագծելիություն․ ՊԵԿՀայաստանի Հանրապետությունում ծխախոտային արտադրանքից (ԱՏԳ ԱԱ 2402 ծածկագիր) և ալկոհոլային ապրանքներից (ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206 00, 2207 և 2208 ծածկագրեր), բացի մայիսի 1-ից հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման պահանջը պարտադիր է նաև փաթեթավորված խմելու ջրի դեպքում, ներառյալ՝ բնական կամ արհեստական հանքային ջրերը՝ գազավորված կամ չգազավորված, առանց շաքարի կամ այլ քաղցրացնող կամ բուրավետ նյութերի հավելման (ԱՏԳ ԱԱ 2201 10 110 0, 2201 10 190 0, 2201 10 900 0, 2201 90 000 0 ծածկագրեր)։ Ի դեպ, մինչև 2024 ապրիլի 30-ը ներառյալ ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակներով դրոշմավորված ջրերը կարող են չդրոշմավորվել հսկիչ նույնականացման նշաններով:Ավելին13:2611.10.24 -
ՔաղաքականՀՀ նախագահն Աշխաբադում մասնակցել է թուրքմեն բանաստեղծի 300-ամյակին նվիրված համաժողովինՀայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում Աշխաբադում մասնակցեց թուրքմեն բանաստեղծ, մտածող և թուրքմենական դասական գրականության հիմնադիր Մահթումկուլի Ֆրագիի 300-ամյակին նվիրված համաժողովին:Ավելին13:1811.10.24 -
ԻրավականՌոբերտ Քոչարյանը դատարան է գնացել՝ բարի կամք դրսևորելովՀակակոռուպցիոն դատարանում ընթանում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների՝ վերաբացված գործով դատական նիստը։ Նիստին ներկա է նաև Ռոբերտ Քոչարյանը։ Նիստը նախագահում է դատավոր Սարգիս Պետրոսյանը: «Նրանից արդարադատություն ակնկալելն անմտություն է»,- դատարանի բակում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ հիշեցնելով, որ Պետրոսյանը իշխող Քաղաքացիական պայմանագրի ցուցակով պատգամավորի թեկնածու է եղել: Երկրորդ նախագահն էլ նիստին հայտարարել է, թե եկել է՝ բարի կամք դրսևորելով:Ավելին13:1511.10.24 -
ԻրավականԳլխավոր դատախազի հրամաններով դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2024 թվականի հուլիս-հոկտեմբեր ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններԱվելին13:1011.10.24 -
ՔաղաքականՆերկայիս փուլում մանդատները վայր դնելու քննարկումներն առավել քան օբյեկտիվ են և անաչառ. Արմեն Աշոտյան44-օրյա պատերազմի ողբերգական ավարտից հետո երկրում տեղի ունեցող ներքաղաքական ընդվզումները, անկախ յուրահատկություններից, մասնակիցներից և առաջնորդներից, երկու հիմնական նմանություն ունեն. նախ, այդպես էլ չեն հասնում իրենց հիմնական նպատակներին, և երկրորդը՝ դրա հետևանքով հանրային դաշտում հանգեցնում են «մանդատները դրեք» թեզի անիմաստ շահարկումներին։Ավելին13:0111.10.24 -
ԻրավականՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը հրավիրվել է դատախազությունԴավթյանին պատկանող գույքի առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր։Ավելին12:5211.10.24 -
ՔաղաքականՀՅԴ անդամ Սարինե Աբրահամյանն ընտրվել է Սոցիալիստ երիտասարդների միջազգային միության գլխավոր քարտուղարՍարինե Աբրահամյանը երկար տարիներ եղել է ԸԵՄՄ-ի ակտիվ անդամ, 2021 թ․ ընտրվել է կազմակերպության փոխնախագահ և Սևծովյան տարածաշրջանի համակարգող: ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի հետ համագործակցելով՝ նա առանցքային դեր է խաղացել տարբեր ծրագրերում, այդ թվում ԸԵՄՄ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և հատուցմանն ուղղված աշխատանքներում, ինչի արդյունքում 2015 թ․ Երևանում ԸԵՄՄ-ի համաշխարհային խորհրդի նիստի ժամանակ ընդունվեց բանաձև:Ավելին12:4611.10.24 -
ՀասարակականԽոշոր հրդեհ՝ Երևանում. «Ford Transit»-ը վերածվել է մոխրակույտիԱյսօր՝ հոկտեմբերի 11-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարիա Յակոբսենի փողոցում ավտոմեքենա է այրվում:Ավելին12:3711.10.24 -
ՀայլուրՀայլուր 12։30 Հրաժարականներ Փաշինյանի կաբինետում. պաշտոնից ազատվել են փոխնախարարներՀայլուր 12։30 Հրաժարականներ Փաշինյանի կաբինետում. պաշտոնից ազատվել են փոխնախարարներԱվելին12:3011.10.24 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 11.10.2024Մամուլի տեսություն 11.10.2024Ավելին12:2211.10.24 -
ԻրավականԱյսքան ապօրինությունների գնում են, որ ներողություն չխնդրեն Ռոբերտ Քոչարյանից․ Լևոն ՔոչարյանԳործը մակագրվում է մի դատավորի, որը եղել է ՔՊ կուսակցության անդամ ու նաև եղել է պատգամավորի թեկնածու։ Այսինքն, նման մարդուց արդարադատություն ակնկալելը միամտություն է։ Այս մասին ասյօր՝ հոկտեմբերի 11-ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։Ավելին12:1811.10.24 -
ՀասարակականԵրևանում և 9 մարզում լույս չի լինելուՀայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`Ավելին12:0611.10.24 -
ՀասարակականՆոր Նորքում այգին վնասելու համար կիրառվել են պատասխանատվության միջոցներ. ԲԸՏՄՀամացանցում հրապարակված Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Տորք Անգեղ այգու տարածքում ապօրինի ծառահատումների վերաբերյալ տեսանյութի հիման վրա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի շրջանակում պարզվել է, որ սեպտեմբերի 28-ին քաղաքացիներ Ա.Բ.-ի ու Վ.Բ.-ի կողմից այգու տարածքում հատվել և այրվել են մոշի, մասուրի մոտ մեկ տասնյակ չորացած թփեր ու թթենու կանաչ ճյուղեր։ Այս մասին տեղեկացնում են ԲԸՏՄ-ից:Ավելին11:5811.10.24 -
ՀասարակականԱդրբեջանը Ստեփանակերտում սկսել է բնակելի շենքերի զանգվածային քանդումը«Ադրբեջանի վարչակազմը սկսել է օկուպացված Ստեփանակերտում բնակելի շենքերի զանգվածային քանդումը»,- ահազանգում է Արցախի բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պահպանության պետական խորհրդի քարտուղար Սերգեյ Շահվերդյանը։Ավելին11:4711.10.24 -
Մամուլի տեսությունԻնչո՞ւ նախարար դառնալու Արփի Դավոյանի «մուրազը փորը մնաց»․ «Իրավունք»Իրականում, որքան էլ վերջին օրերին մի շարք հանրային դեմքեր, բառիս բուն իմաստով, ղժժում էին Արփի Դավոյանի նախարար նշանակվելու հավանականության վրա, ՔՊ-ում շատերը պաշտպանում եւ սատարում էին նրանԱվելին11:3511.10.24 -
ՀասարակականԼանջիկից Հոռոմ ճանապարհի երկկողմանի տրանսպորտային երթևեկությունը ձախ գոտուց ժամանակավորապես տեղափոխվել է աջ երթևեկելի գոտիՃանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ Հյուսիս-հարավի Տրանշ-3-ի Լանջիկից Հոռոմ ուղղությամբ ճանապարհի երկկողմանի տրանսպորտային երթևեկությունը ձախ գոտուց ժամանակավորապես տեղափոխվել է աջ երթևեկելի գոտի։Ավելին11:2511.10.24 -
ՔաղաքականԷկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը հրաժարականի դիմում է գրելNEWS.am-ի տեղեկություններով՝ Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը հրաժարականի դիմում է գրել։Ավելին11:1211.10.24