Լրահոս
2024-10-15
-
Սպորտ«Փյունիկ»-ն արգելել է այլ ակումբներ տեղափոխված պատանի ֆուտբոլիստների մուտքն իր մարզաբազաԵրևանի «Փյունիկն» իր մարզաբազայում թիմի նախկին պատանի ֆուտբոլիստների դեմքերով նկար է փակցրել և նշել, որ նրանց մուտքն այդ տարածք այլևս արգելված է։ Այս մասին տեղեկացնում է նախկին լրագրող Հայկազ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում։ «Լուսանկարում «Փյունիկի» արդեն նախկին պատանի ֆուտբոլիստներն են, ովքեր որոշել են իրենց կարիերան շարունակել այլ ակումբներում։ Ինչքան հասկացա, հիմնականում տեղափոխվել են «Նոա»: Տեղափոխության համար «Փյունիկը» ստացել է մարզումային փոխհատուցում՝ սահմանված կարգով։ Այս պատանիները, ովքեր, ի դեպ, անչափահաս են, «Փյունիկում» ստացել են ոչ ցանկալի անձի կարգավիճակ։ Նրանց մուտքը, ինչպես տեսնում եք նկարում, արգելված է ակումբի մարզաբազա։ Անկեղծ, չգիտեմ, թե ինչպես է ակումբը գնացել նման քայլի, բայց հուսով եմ, որ այս խայտառակությունը շատ շուտ կվերացվի։ Գիտեմ, որ այս գրառումը կարդալու են նաև մարդիկ, ովքեր որոշման հեղինակներն են։ Նման քայլը դեմ է ցանկացած նորմերի և պատիվ չի բերում «Փյունիկի» նման ակումբին։ Լիովին նորմալ է՝ ակումբի ապագան հարցականի տակ լինելու կամ թեկուզ այլ պատճառով ֆուտբոլիստ հեռանա ակումբից։ Դա ֆուտբոլիստի որոշումն է և ոչ մի ֆուտբոլիստ հավատարմության հավիտենական երդում չի տվել ոչ մի ակումբի։ Շատ հետաքրքիր կլինի լսել նաև «Փյունիկի» ֆան ակումբի կարծիքն այս հարցի վերաբերյալ»,- գրել է Մկրտչյանը։Ավելին13:5615.10.24 -
ՔաղաքականՀայաստանը պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել թեկուզ այսօր. Ալեն Սիմոնյանի ելույթըԳիտությունն ու տեխնոլոգիաները նաև խաղաղաշինության հզոր գործիքներ են: Գիտական նորարարությունները կարող են օգնել մեզ բավարարել մարդկանց կարիքները՝ սկսած բնական ռեսուրսների շուրջ հակամարտությունների նվազումից մինչև մարդու իրավունքների պաշտպանություն: Այդ նպատակին հասնելու համար Հայաստանը ձգտում է օգտագործել տեխնոլոգիաները:Ավելին13:5015.10.24 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.09 դրամ:Ավելին13:4515.10.24 -
ՔաղաքականՀայ-ադրբեջանական կարգավորման հարցը՝ Ալեն Սիմոնյան-Նուման Քուրթուլմուշ հանդիպման օրակարգումՀայաստանի Ազգային ժողովը մանրամասներ է հայտնել երեկ Ժնևում Ալեն Սիմոնյանի և Թուրքիայի մեջլիսի նախագահ Նուման Քուրթուլմուշի հանդիպումից: Ըստ հաղորդագրության՝ նրանք քննարկել են հայ-թուրքական կարգավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:Ավելին13:4015.10.24 -
ՔաղաքականԻնչո՞ւ պարեկը տարեկան գոնե 1 անգամ չպետք է հանձնի թմրանյութի թեստ․ պատգամավորը՝ ՆԳ նախարարինԱզգային Ժողովում կառավորթւոյան հետ հարցուպատասխանին հաջորդած կառավարության նիստում թեման քննարկելու ժամանակ հետևյալ եզրահանգումն ենք անում, որ հանցագործությունները աճել են, որովհետև օրենսդրությունն է փոխվել, նոր քրդատ ունենք։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։ Այնուհետև նա հարց ուղղեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանին․ «Մենք 2-3 տարի է լսում ենք, որ տելեգրամ ալիքներով, նաև փոխանցման մեխանիզմներով, նաև թմրանյութը տեղադրողի և վերցնողի միջև ֆիզիկական կապի բացակայության պատճառով հանցավորության սխեմաները դժվար է բացահայտել։ Այս 2-3 տարիներին մենք չենք տեսնում արմատական, ռադիկալ փոփոխություններ և քայլեր այդ ամեն ինչի դեմ պայքարելու համար։ Մենք ունենք թղթի վրա ռազմավարություն, բայց մենք չունենք արմատական քայլեր ու փոփոխություններ։ Ինչո՞ւ է պատկերը այսպիսին։ Ի՞նչ եք պատրաստվում անել»։ Պատգամավորը անդրադարձավ նաև իր կողմից ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է իրավապահ ուժային բլոկի ներկայացուցիչներին՝ ծառայողներին, ոստիկաններին, դատախազներին, քննիչներին, որ վերջիններս տարեկան 2 անգամ պատահակնության սկզբունքով թմրանյութի թեստ հանձնեն։ «Ոստիկանության մասով եմ ուզում իմանալ, ինչպիսի՞ն է եղել ձեր դիրքորոշումը դրա հետ կապված։ Ինչո՞ւ պարեկը, որը կանգնեցնում է մեր քղաքացուն՝ տեսնելու համար, թե արդյոք ալկոհոլ օգտագործել է, թե չի օգտագործել, տարեկան գոնե 1 անգամ չպետք է հանձնի թմրանյութի թեստ, կամ այն ոստիկաններ, որոնք ծառայություն են իրականացնում դպրոցների մերձակա տարածքներում»,- հարցրեց Խամոյանը։ Վահե Ղազարյանի պատասխանը՝ Yerevan.today-ի տեսանյութում։Ավելին13:3015.10.24 -
ԻրավականՕտարերկրյա քաղաքացին իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք էր առաջարկելՈստիկանության Արմավիրի մարզի պարեկները հոկտեմբերի 11-ին Արմավիր քաղաքում իրականացրած ծառայության ժամանակ Երևանյան փողոցում իրավախախտում կատարելու համար կանգնեցրել են «ՄԱՆ» մակնիշի մեքենան: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Վարչական արձանագրություն չկազմելու համար վարորդը պարեկներին կաշառք է առաջարկել: Օտարերկրյա քաղաքացի վարորդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե։Ավելին13:2015.10.24 -
ՄիջազգայինԲաքվում կայանալիք COP29-ին Պուտինի մասնակցության վերաբերյալ դեռ որոշում չկա․ ՊեսկովԲաքվում ՄԱԿ-ի կլիմայի հարցերով համաժողովին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցության մասին որոշում դեռ չի կայացվել, սակայն Ռուսաստանն անպայման ներկայացված կլինի: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» -ին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Դեռևս ոչ մի որոշում չի կայացվել, իհարկե, Ռուսաստանը կներկայացվի»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով համաժողովին Պուտինի հնարավոր մասնակցության հարցին։ Հուլիսին Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կազմակերպության բոլոր ղեկավարներին հրավիրել էր Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայական COP29 համաժողովին։ Միջոցառումը մեկնարկում է 2024 թվականի նոյեմբերի 11-ին։ Այս տարի Ադրբեջանը նախագահում է COP29-ը։ COP29 կլիմայական կոնֆերանսը նախատեսված է նոյեմբերի 11-22-ը Բաքվում։ Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիան ունի 198 կողմ (197 երկիր և Եվրամիություն):Ավելին13:1315.10.24 -
Արտաքին քաղաքականությունԱլիևը Հայաստանին է մեղադրել բրյուսելյան գործընթացը տապալելու համար ու բողոքել է ԵՄ դիտորդներիցԱդրբեջանի նախագահը Հայաստանին մեղադրում է բրյուսելյան գործընթացը տապալելու համար: Իլհամ Ալիևը Ադրբեջանում Բելգիայի նորանշանակ դեսպանի հավատարմագրերն ընդունելիս է մեղադրական ելույթներ ունեցել Երևանի ու Բրյուսելի հասցեին: Գովել է Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ հայ-ադրբեջանական բանակցությունների արդյուքները ու պնդել, որ «հայկական կողմն է որոշել չշարունակել բրյուսելյան գործընթացը»։Ավելին13:0415.10.24 -
ՄիջազգայինՍիրիայում ԱՄՆ ռազմակայանը հարձակման է ենթարկվելՍիրիայի Դեյր էզ Զորի նահանգի Կոնիկո նավթագազային հանքավայրի մերձակայքում գտնվող ԱՄՆ զինված ուժերի ռազմակայանը հարձակման է ենթարկվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-ները։ Ըստ հրապարակումների՝ ԱՄՆ-ի պաշտպանական համակարգերն ակտիվացվել են՝ հետ մղելու թռչող օբյեկտները։ Որոշ աղբյուրներ հայտնել են, որ հարձակումից հետո ԱՄՆ ռազմական անօդաչու թռչող սարքերը պարեկություն են սկսել ռազմակայանի երկնքում՝ կանխելու հնարավոր հարձակումները։ Իսկ լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքի աղբյուրները հայտնել են, որ հարձակման հետևանքով պատճառվել է նյութական վնաս։ Լրատվամիջոցը նույնպես հաղորդում է, որ հրթիռակոծությունից անմիջապես հետո պատասխան կրակ է բացվել ռազմակայանից, այդ թվում՝ Դեյր էզ Զորի արևելյան ծայրամասերի ուղղությամբ, որը գտնվում է սիրիական բանակի վերահսկողության ներքո:Ավելին13:0015.10.24 -
ՀասարակականԿաթողիկոսը մասնակցել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության 93-րդ համագումարինՀոկտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Նյու Յորքում (ԱՄՆ) մասնակցեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) 93-րդ համագումարին, որի ընթացքում իր հայրական պատգամը փոխանցեց մասնակիցներին: Նորին Սրբությունն իր օրհնությունն ու բարձր գնահատանքը բերեց տիար Պերճ Սեդրակյանին, ով տքնաջան աշխատանքով, ազգանվիրումի ոգով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նկատմամբ սիրով ու հավատարմությամբ քսաներկու տարիներ նախանձախնդրորեն գործել է իբրև ՀԲԸՄ նախագահ, իսկ այսուհետ պատվո նախագահի նոր հանգամանքով պետք է շարունակի իր նվիրյալ ծառայությունը բերել Միությանն ու հայ ժողովրդին։ Հայոց Հայրապետը առանձնակի գոհունակությամբ ընդգծեց նաև ՀԲԸՄ Հոգաբարձուների խորհրդի ատենապետ տիար Վաչե Մանուկյանի ազգօգուտ և եկեղեցաշահ բազում իրագործումներն ու մեծ վաստակը և հնմուտ առաջնորդությունն ի նպաստ Բարեգործականի առաքելության արգասավորման։ ՀԲԸՄ նախագահությունը ստանձնելու առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր շնորհավորանքներն ու օրհնությունը բերեց տիար Սեմ Սիմոնյանին։ Անդրադառնալով նոր սերնդի կրթության և տեխնոլոգիական ոլորտի զարգացման գործում տիար Սիմոնյանի նշանակալի ավանդին՝ Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ վերջինս նույն նախանձախնդրությամբ ու մեծ փորձառությամբ կղեկավարի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը, հավատարիմ Բարեգործականի ավանդներին, նոր ձեռքբերումներով կպայծառացնի նվիրական հաստատության դարավոր բարի համբավն ու հեղինակությունը։ Իր խոսքում Հայոց Հովվապետը, անդրադառնալով ՀԲԸՄ հայրենաշեն և եկեղեցանվեր գործունեությանը, ի մասնավորի նշեց․ «Բոլոր ժամանակներում, հատկապես մեր ժողովրդի համար ծանր և փոթորկալի իրավիճակներում, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը, համաձայն Միության հիմնադիրների տեսիլքի, իր կարելիություններն ի սպաս է դրել ազգիս կարիքավոր զավակների հոգածության ու խնամքի համար։ Միությունը հայության ու հայրենյաց կյանքի անհրաժեշտություններից ելնելով հետագային առանձնակիորեն հետամուտ է եղել գիտական, կրթական, մշակութային, առողջապահական ոլորտների զարգացմանը, Սփյուռք-Հայաստան կապերի սերտացմանը և մեր ժողովրդի ինքնության պահպանմանը»։ Ամենայն Հայոց Հայրապետն ընդգծեց, որ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը մեծ ներդրում է բերել հայրենիքի առաջընթացին, թե՛ խորհրդային տարիներին և թե՛ անկախ պետականության վերահաստատումից հետո, ինչպես նաև գովարժան ծրագրեր իրականացրել հանուն Հայաստանի և Արցախի Հանրապետությունների շենացման ու զորացման։ «Վերջին շրջանի աղետալի իրադարձությունների պայմաններում Միությունը կարևոր աջակցություն է ցուցաբերել Արցախից բռնի տեղահանված հայորդիներին։ Գնահատանքով ենք արձանագրում, որ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բազում նախաձեռնություններ ևս իրականացվում են Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության աջակցության, նրա անդամների սիրահոժար հանձնառությունների շնորհիվ»,-նշեց Նորին Սրբությունը՝ հավելելով, որ Միության սատարումով Հայաստանում գործող Հայորդյաց տներում հազարավոր երեխաներ բացահայտում են իրենց ունակություններն ու շնորհները, կրթվում և դաստիարակվում ազգասեր ու հայրենանվեր ոգով։ Նորին Սրբությունը մտահոգությամբ անդրադարձավ նաև հայ ժողովրդի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներին ասեց, որ նման կացության մեջ մտահոգիչ են ազգային կյանքում տիրող անհամերաշխությունն ու պառակտվածությունը, որոնք խոչընդոտ են հանդիսանում ի նպաստ հայրենիքի համազգային ներուժի համախմբման, Հայաստան-սփյուռք հարաբերությունների բնականոն զարգացման, առկա լրջագույն հիմնախնդիրների դիմագրավման և ազգային ինքնության պահպանման համար, առաջնահերթություններ, որ մշտապես եղել են Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության գործունեության առանցքում։ Այս առնչությամբ Վեհափառ Հայրապետը վստահություն հայտնեց, որ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը պիտի շարունակի ջանքեր գործադրել առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ՝ օգտակար ծառայություններ մատուցելով աշխարհասփյուռ մեր ժողովրդին ու հայրենիքին։ Վերջում Հայոց Հովվապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց Միության Հոգաբարձուների խորհրդի և կենտրոնական վարչության անդամներին, համաժողովի մասնակիցներին ու ներկաներին՝ մաղթելով Բարձրյալի զորակցությունը Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությանն իր պատվական առաքելության և օրհնյալ ծառայության ճանապարհին։Ավելին12:5315.10.24 -
ՔաղաքականԱստանայում մեկնարկեց Հայաստանի և Ղազախստանի նախագահների հանդիպումըՂազախստանի նախագահի նստավայրում մեկնարկեց Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հանդիպումը: «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ հանդիպումից առաջ տեղի ունեցավ ՀՀ նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո մեկնարկեց նախագահների նեղ կազմով հանդիպումը, որին հայկական կողմից մասնակցում են նաև Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն, ինչպես նաև ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը: Ղազախական կողմից հանդիպմանը մասնակցում են փոխվարչապետ Սերիկ Ժումանգարինը, նախագահի օգնական Էրժան Կազիխան, ՀՀ-ում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը: Նեղ կազմով հանդիպումից հետո տեղի կունենա նաև ընդլայնված կազմով հանդիպում։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկու երկրների նախագահները բանակցություններ կվարեն և կքննարկեն հայ-ղազախական համագործակցության զարգացման օրակարգին առնչվող հարցեր: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով Ղազախստան է ժամանել հոկտեմբերի 14-ին:Ավելին12:4515.10.24 -
ԻրավականԱրդյոք ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը կաշառք է վերցրել, դատախազությունը չի մեկնաբանում. պատգամավորն անադեկվատ արձագանքեցՀովիկ Աղազարյանը կոռուպցիոն սկանդալի կիզակետում է հայտնվել: Մասնավորապես, ըստ մամուլի, խոսքը Հայաստանից սահմանված ընթացակարգերի խախտմամբ մանր եղջերավոր անասուններ արտահանելու հարցում թույլ տրված ենթադրյալ հովանավորչության դեպքի մասին է, որն առնչվում է պատգամավորի անվան հետ: Tert.am-ը հարցում էր ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե հասկանալու համար, արդյոք ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը որևէ քրեական վարույթով անցնում է որևէ կարգավիճակով: Հակակոռուպցիոն կոմիտեն թեպետ նշել է, որ տուժողի կամ մեղադրյալի կարգավիճակ չունի պատգամավորը, բայց չի հերքել, որ կարող է վկայի կարգավիճակ ունենալ: «Ի պատասխան Ձեր 2024 թվականի հոկտեմբերի 4-ի հարցման՝ հայտնում ենք, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը Հակակոռուպիցոն կոմիտեում քննվող քրեական որևէ վարույթով տուժողի կամ մեղադրյալի դատավարական կարգավիճակ չունի, իսկ քրեական վարույթներով հարցաքննվող վկանների վիճակագրություն չի վարվում»: Այսօր մամուլում հրապարակում է եղել, որ ՔՊ պատգամավորին կաշառք տալու գործը գլխավոր դատախազի սեղանին է: «Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին կաշառք տալու գործով ՀՀ քաղաքացի Աշոտը մեղադրյալի աթոռին է հայտնվել, իսկ պատգամավորն անպատիժ է մինչ օրս: Հիմա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն սպասում է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի որոշմանը, միգուցե դատախազն էլ իր հերթին սպասում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական հրահանգին, որպեսզի մտնի ԱԺ և Աղազարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկի և մեղադրանք առաջադրի նաև կաշառք պահանջողի կամ դրա շուրջ պայմանավորվածություն ձեռք բերող անձի նկատմամբ»,- գրել է ժողովուրդ օրաթերթը: Tert.am-ը դատախազությունից փորձեց պարզել, արդյոք նման գործ կա դատախազությունում, սակայն, դատախազությունից պարզապես ասացին. «Չենք մեկնաբանում»: Tert.am-ը նաև փորձեց զրուցել ՔՊ-ական պատգամավորի հետ, հասկանալու, ի վերջո ինչ է կատարվում, ինչում են իրեն մեղադրում, արդյոք կաշառք է փորձել ստանալ, սակայն պատգամավորին մեր հարցերը զայրացրեցին, նա սկսեց վիրավորել, անադեկվատ իրեն պահել, ապա հարցրեց. «Ինձ մեղադրո՞ւմ եք կաշառակերության մեջ»: Դիտարկմանը՝ ոչ ոք իրեն ոչնչում չի մեղադրում, ընդամենը մեջբերում է արվել մամուլի հրապարակումից և փորձում ենք հնարավորություն տալ իրեն խոսելու, նա հանդարտվեց: «Ամեն դեպքում ես լսումների եմ հիմա, շատ զբաղված եմ, երեկոյան 5-ին զանգեք, կխոսենք»,- ասաց նա ու անջատեց հեռախոսն ու այլևս չպատասխանեց զանգերին: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։Ավելին12:3815.10.24 -
ՀայլուրՀայլուր 12։30 Ալիևը նորից սպառնում է. չի արձագանքում պաշտոնական ԵրևանըՀայլուր 12։30 Ալիևը նորից սպառնում է. չի արձագանքում պաշտոնական ԵրևանըԱվելին12:3015.10.24 -
ՔաղաքականԶորամասերում «նայողների» ինստիտուտը վերացված է, բայց ինքնասպանությունները շարունակում են մեզ ուղեկցել․ Անդրանիկ ՔոչարյանԱզգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքային քննարկում կանցկացվի Զինված ուժերում արձանագրվող սպանությունների և ինքնասպանությունների դեպքերի վերաբերյալ։ «ՀՀ-ում 2019-2024թթ. հանցավորության վիճակի, բարեփոխումների արդյունքների շուրջ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ այս մասին հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ «Մենք կկազմակերպենք հանձնաժողովի շրջանակներում աշխատանքային քննարկում, որը վերաբերում է Զինված ուժերին և այնտեղ կատարվող ցավալի դեպքերին, որոնց լուծումը գտնված չէ։ Գիտենք պատճառները, բայց լուծումներ գտնելը կախված զինված ուժերում բարեփոխումների արդյունքում արձանագրված հաջողություններից։ Այսօր զորամասերում «նայողների» ինստիտուտը վերացված է, բայց ինքնասպանությունները շարունակում են մեզ ուղեկցել։ Եվ դա ոչ միայն մտահոգիչ է, դրա լուծումները գտնելը բոլորիս առաջնային նպատակներից մեկն է»,- ասաց Քոչարյանը։Ավելին12:1515.10.24 -
Մամուլի տեսությունՔաղաքացին տուգանքի մատերյալ չէ . Փաշինյանը խաբել է մաս 231․ «Ժողովուրդ»Սակայն իրականում սկսած 2020 թվականից, երբ երկրում սահմանվեց սահմանափակումներ՝ պայմանավորված կորոնավիրուսային իրավիճակով, Հայաստանի կառավարությունը բազմաթիվ տուգանքներ սահմանեց քաղաքացիների նկատմամբ, այն շարունակվեց և ավելացվեց անգամ պատերազմի ժամանակ՝ տեղեկատվության սահմանափակման վերաբերյալ տուգանքներով, որից հետո, արդեն բազմաթիվ նոր տուգանքներ ի հայտ եկան։ Ընդ որում, շեշտենք, որ տուգանքի յուրահատուկ ձև են նաև հարկերն ու տուրքերը, որոնք ավելացել են, նոր տեսակներ են ի հայտ եկել, որոնք չվճարելու դեպքում դարձյալ տուգանքներ են սահմանված։ Բերենք մի քանի օրինակ․Ավելին12:0815.10.24 -
ՍպորտԷլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Օսակայի Մաստերս մրցաշարումՊրոֆեսիոնալ թենիսիստ Էլինա Ավանեսյանը հաղթանակ տոնեց Օսակայի Մաստերս մրցաշարի առաջին շրջանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ճապոնական Օսակա քաղաքում ընթացող Մաստերս-250-ի անդրանիկ մրցափուլում Էլինա Ավանեսյանը մրցեց ԱՄՆ ներկայացուցիչ Էշլի Կրյուգերի հետ: Մոտ 1,5 ժամ ձգված մրցախաղում Ավանեսյանը հաղթեց երկու սեթում` 7:6, 6:3 հաշվով: Էլինա Ավանեսյանը ծնվել է Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքում 2002 թվականին: Ավանեսյանը սկսել է Հայաստանի դրոշի ներքո հանդես գալ 2024 թվականի օգոստոսից: Ավանեսյանն այժմ WTA աղյուսակում 48-րդն է:Ավելին12:0315.10.24 -
ԻրավականՆոր օրենսդրական նախագծի փաթեթով փորձեր է կատարվում սահմանափակել դատական իշխանության անկախությունը. Ալեքսանդր Ազարյան«Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի նախաձեռնությամբ, Արդարադատության նախարարության ներգրավմամբ, դեռևս 2022 թվականի նոյեմբերից հերթական ոտնձգությունն է իրականացվում դատական իշխանության անկախության սահմանափակման ուղղությամբ: ԲԴԽ կողմից կազմվել էր նախագիծ և հանրային ու մասնագիտական քննարկման քող ապահովվելու նպատակով կազմակերպվել են քննարկումներ, որոնց նպատակը դատական իշխանության կառավարման կարևոր մարմիններից մեկի` Դատավորների ընդհանուր ժողովի` Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի վերացումը կամ ձևափոխումն էր և ԲԴԽ նախագահի կողմից դատական իշխանության նկատմամբ նոր լծակներ ստանալու հնարավորությունը»,-նման հայտարարությամբ հանդես է եկել Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը։ Նա ընդգծում է՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին սկզբնական նախագծով նույնիսկ առաջարկվել է դատավորների գործունեության ստուգումը վերապահել ոչ միայն դատական դեպարտամենտին, այլև, արդարադատության նախարարությանը: «Այնուհետև, դատավորների և նույնիսկ իրենց կողմից հրավիրված միջազգային փորձագետի առարկությունների պայմաններում որոշակի նահանջ արձանագրեցին սկզբնական ցանկություններից և կազմեցին նախագիծ, որով ի թիվս այլոց առաջարկվում էր առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ ունեցող դատավորներին ստուգել երկու տարին մեկ, իսկ գործընթացը իրականացվելու էր մեծամասամբ ոչ դատավորներից կազմված և իրենց կողմից ձևավորված հանձնաժողովի միջոցով: Այսինքն` ըստ էության փորձ է կատարվել (մինչ օրս նման փորձերը շարունակվում են) մշտական վերահսկողություն սահմանել դատավորների գործունեության նկատմամբ, իսկ վերահսկողի դերում հանդես էին գալու մեծամասամբ քաղաքական իշխանության ուղղակի ազդեցության տակ գտնվող կամ նրանց ընտրությամբ առաջադրվող սուբյեկտները (ԲԴԽ, դատական դեպարտամենտ): Թեև դատավորները դեռևս 2022 թվականի նոյեմբերից բացասական դիրքորոշումներ են հայտնել նմանատիպ փորձերի վերաբերյալ, սակայն ԲԴԽ նախագահն ու նրան ենթակա պաշտոնատար անձինք փորձել են իրականացնել նշված փոփոխությունները` ստեղծելով հանրային քննարկման պատրանք, նախագիծը մատուցելով իբրև դատական իշխանության նախաձեռնություն: Դեռ ավելին` Կարեն Անդրեասյանը ինչպես ԲԴԽ - ի, այնպես էլ անձնական կայքերում իր ցանկությունները ներկայացրել է որպես կայացած իրողություն, և բոլոր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո նշել է, թե վերջիններիս ներկայացրել է նոր գնահատման համակարգը` ակնկալելով աջակցություն: Նմանատիպ վարքագիծ է դրսևորել նաև արդարադատության նախարությունը՝ նշելով, թե տեղի են ունեցել դատավորների գնահատման նոր համակարգի ներկայացմանը նվիրված քննարկումներ` այսինքն, այն որպես կայացած իրողություն էին համարում: (տես` հղումով)։ Հետագայում` նախարարությունը նախագծի փաթեթը ակամա ներկայացրել է Վենետիկի հանձնաժողովի քննարկմանը: Վենետիկի հանձնաժողովին նախագծի վերաբերյալ բացասական կարծիք է ուղարկել նաև Դատավորների միությունը: Երեկ` 2024 թվականի հոկտեմբերի 14-ին, հրապարկվել է Վենետիկի հանձնաժողովի ընդգրկուն ու բացասական դիրքորոշումը նախագծի գրեթե բոլոր առանցքային կետերի վերաբերյալ, որը համահասանելի է կազմակերպության կայքում։ Այսպիսով` հերթական անգամ փաստվում է, որ ԲԴԽ-ն՝ ի դեմս խորհրդի նախագահի, նոր օրենսդրական նախագծի փաթեթով փորձել է սահմանափակել դատական իշխանության անկախությունը՝ նրա կառավարման մարմիններից մեկը՝ Դատավորների գնահատման հանձնաժողովը, ներառելով իր վերահսկողության տակ։ Այնինչ` պետք է նշել, որ թեև նշված ոլորտում առկա է բարեփոխումների անհրաժեշտություն, սակայն փոփոխությունները առաջնահերթ պետք է բխեն դատական իշխանության անկախությանից որպես ելակետ, իսկ մնացածը՝ ստորադաս են դատավորների անկախությանը: Այս հարցին, ինչպես նաև վերջին օրերին դատավորների ու դատական իշխանության անկախության դեմ Կարեն Անդրեասյանի` «կարգապահական վարույթներով» հերթական ոտնձգությունների մասին անդրադարձ կկատարվի առաջիկայում»,-ասված է Դատավորների միության նախագահի տարածած հայտարարության մեջ։Ավելին11:5115.10.24 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 15.10.2024Մամուլի տեսություն 15.10.2024Ավելին11:4815.10.24 -
ՍպորտՔրեակատարողական ծառայությունը կազմակերպել է շախմատի առաջնություն` համակարգի ծառայողների մասնակցությամբՔրեակատարողական համակարգի կազմավորման 105-ամյակի կապակցությամբ կազմակերպվել է հերթական միջոցառումը։ Ծառայության կենտրոնական մարմնում անցկացվել է շախմատի մրցաշար քրեակատարողական ծառայողների միջև։ Մրցաշարին մասնակցել են կենտրոնական մարմնի հատուկ նշանակության ստորաբաժանման, ՀՀ ԱՆ «Աբովյան», «Վանաձոր», «Դատապարտյալների հիվանդանոց», «Երևան-Կենտրոն», «Արմավիր» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկների ծառայողները։ Մրցաշարին հետևել է Հայաստանի շախմատի ակադեմիայի մարզիչ Եղիշե Ալեքսանյանը։ Խաղին ներկա են եղել նաև Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Սահակ Գրիգորյանը, շտաբի պետ, արդարադատության փոխգնդապետ Արտակ Սարգսյանը և վարչակազմի այլ ներկայացուցիչներ։ Խաղատախտակների վրա ընթացող թեժ պայքարի արդյունքում առաջին պատվավոր հորիզոնականը զբաղեցրել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի ծառայող Կոմիսար Պետրոսյանը, երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար գրավել են Արմեն Խեչումյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից և Սահակ Գրիգորյանը կենտրոնական մարմնի հատուկ նշանակության բաժնից։ Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել բոլոր ծառայողներին ակտիվ մասնակցության և ցուցաբերած համառ պայքարի համար՝ իր խոսքում նշելով, որ նմանատիպ միջոցառումների անցկացումը ծառայողների միջև ապահովում է առավել սերտ փոխգործակցություն և առողջ մրցակցային մթնոլորտ, իսկ աշխատանքային առօրյային հետաքրքրություն է հաղորդում։ Այնուհետև Ամբակում Գրիգորյանը հաղթողներին հանձնել է մեդալներ ու պատվոգրեր։ Առաջին տեղը զբաղեցրած Կոմիսար Պետրոսյանին շնորհվել է նաև Քրեակատարողական համակարգի կազմավորման 105-ամյակին նվիրված շախմատի մրցաշարի գավաթը։Ավելին11:4515.10.24 -
Մամուլի տեսությունՔաղաքապետարանը ձեռքերը լվաց. «Իրավունք»Հոկտեմբերի 5-ից Ֆեյսբուքի հայաստանյան տիրույթում տարածվում են Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում վարդագույն հագուստով մարդկանց փողոցային փերֆորմանսի դրվագները: Արդյոք Երևանի քաղաքապետարանի թույլտվությունն ունեցե՞լ են այս ներկայացումը բեմադրելու համար և, հաշվի առնելով դրա բովանդակությունն ու արձագանքները, արդյոք որևէ մեկը պատժվե՞լ է դրա համար:Ավելին11:3615.10.24