Լրահոս
2024-10-15
-
ՏնտեսականԱյսուհետ Հայաստան ժամանողները կարող են օգտվել «կանաչ ուղի» և «կարմիր ուղի» նշագրմամբ նոր ցուցանակների QR կոդերից. ՊԵԿԱյսուհետ Հայաստան ժամանողները, կարող են օգտվել «կանաչ ուղի» և «կարմիր ուղի» նշագրմամբ նոր ցուցանակների QR կոդերից: ՊԵԿ էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության ուղևորների մաքսային սպասարկման և հսկողութան բաժնում, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի աջակցությամբ, տեղադրվել են «կանաչ ուղի» և «կարմիր ուղի» նշագրմամբ լուսավորված ցուցանակներ` համալրված QR կոդերով, որոնց միջոցով ուղևորները կարող են ծանոթանալ մաքսային ոլորտի ուղեցույցներին և օրենսդրությանը:Ավելին16:3015.10.24 -
ԻրավականԴանակահարության դեպք է բացահայտվել. մեքենայում ծագած վեճն է վերաճել սպանությանՊարզվել է, թե ով է Ծովակալ Իսակով պողոտայում՝ Արգավանդի խաչմերուկ չհասած դանակահարելով սպանել 36-ամյա տղամարդուն: Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Արմավիրի 41-ամյա բնակչի նկատմամբ, որի ուղևորն է եղել սպանվածը:Ավելին16:2115.10.24 -
Զինված ուժերԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն ԱՄՆ-ում էՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ-ում՝ մասնակցելու հոկտեմբերի 13-16-ը Վաշինգտոնում անցկացվող ԱՄՆ ցամաքային զորքերի ասոցիացիայի սպառազինությունների ամենամյա ցուցահանդեսին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:Ավելին16:1515.10.24 -
ՔաղաքականԱդրբեջանը պատրաստվում է նոր ճնշnւմների փուլին, իսկ ՀՀ-ում իշխող կառավարչի քայլերն ուղղված են բացառապես իշխանության պահպանմանը. ԱբրահամյանԱդրբեջանը պատրաստվում է նոր ճնշnւմների փուլին, իսկ ՀՀ-ում իշխող կառավարչի քայլերն ուղղված են բացառապես իշխանության պահպանմանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Մինչ Ադրբեջանն իր առավելապաշտական պահանջներով բանակցային գործընթացը տանում է փակուղի, իսկ զուգահեռ կոշտ հռետորաբանություն բանեցնում, հայաստանյան իշխանության անելիքն է դարձել իր ներքին գզվռտոցները հրապարակային դաշտ հանելն ու ընդդիմության և նրա առանձին գործիչների դեմ տեղեկատվական կեղտոտ օպերացիաներ իրականացնելը: Ադրբեջանը պատրաստվում է նոր ճնշումների փուլին, որն ամենատարբեր դրսևորումները կարող է ստանալ, իսկ ՀՀ-ում իշխող կառավարչի քայլերն ուղղված են բացառապես իշխանության պահպանմանը: Դրանով պայմանավորված` 2-րդ, 3-րդ նախագահներից մինչև սոցիալական ցանցերում ակտիվություն դրսևորող և իրենց երկրի ճակատագրի նկատմամբ ոչ անտարբեր քաղաքացիները, մշտապես իշխանության թիրախում են: Ուշադրություն դարձրեք, թե ու՞մ և ո՞ր ուժերի միջոցով են աշխատում ընդդիմության դեմ: Սերժ Սարգսյանն, իհարկե, այս առումով, վաղուց ձևավորված իմունիտետ ունի, սակայն քաղաքական գործընթացները ճիշտ գնահատելու և յուրաքանչյուրի էությունը հասկանալու համար, պետք է հստակ հասկանալ, թե ովքեր են համաձայնվում իշխանության խաղի մեջ մտնել և իշխանության պահպանման գործիք դառնալ»:Ավելին16:0015.10.24 -
ՔաղաքականԵ՛վ քննչականը, և՛ դատախազությունը երկակի ստանդարտներ են գործածում․ Լևոն Քոչարյանը՝ Աննա ՎարդապետյանինԱյսօր՝ հոկտեմբերի 15-ին, ԱԺ-ում հորցուպատասխանի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հարց ուղղեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին․ «Դուք որպես գլխավոր դատախազ, որպես իրավաբան ինչպե՞ս եք վերաբերում գործերին, որը դուք ներկայացնում եք դատարանում որպես կողմ, որտեղ պետք է կողմերը ունենան հավասարություն։ Այն դեպքում, երբ դատավորները ունենում են օրինակ քաղաքական անցյալ։ Ձեր մոտ՝ դատախազությունում կա՞ քննարկումներ այդ թեմայի շուրջ, ի՞նչ մոտեցում պետք է որդեգրեք։ Որովհետև մենք տեսնում ենք, հատկապես անցած տարիներին, երբ գոնե մի թեթև ինչ-որ կապ է տեսնում դատախազության մեղադրող կողմը ում որ մեղադրում են նրա հետ կապված դատավորի անցյալի մասով, շատ հստակ դիրքորոշում են ունենում և որպես կանոն դատավորներ այդ ժամանակ ընդունում են դատախազների ներկայացրած բացարկի միջնորդությունը, բայց հակառակ դեպքերում տեսնում ենք, որ այդպիսի բան չկա, կան կոնկրետ գործեր ու այստեղ կրկին մենք տեսնում ենք այս երկակի ստանդարտների գործածումը, ինչպես անում է և՛ քննչականը, և՛ դատախազությունը, և սա մեղմ ասած արդար չէ։ Ինձ հետաքրքիր է ձեր մոտեցումը այս հարցում»։ Դատախազը խնդրեց մանրամասնել երկակի ստանդարտների հետ կապված հարցը․ «Ի՞նչ ի նկատի ունեք։ Դատախազությունում կադրային ընտրության հարցո՞ւմ»։ «Չէ, դատավորի մասով, երբ մի դեպքում ինչ-որ կապ են տեսնում կոնկրետ դրա հետ կապված գործողություններ են անում, որովհետև իրենց դա ձեռնտու է լինում այդ ժամանակ, ուրիշ դեպքերում, երբ շատ ավելի հստակ կապ է լինում ի վնաս մյուս կողմի և ի օգուտ դատախազության, այդտեղ չտեսնելու են տալիս, նորմալ են դա համարում ու ոչինչ չի արվում», - պատասխանեց պատգամավորը։ Մանրամասն՝ տեսանյութում։Ավելին15:4815.10.24 -
ՀասարակականՍպասվում է անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազիՔամին՝ հյուսիսարևմտյան, 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։Ավելին15:4515.10.24 -
ՔաղաքականՀՀ-ԵՄ հարաբերությունները երբեք այսքան ամուր չեն եղել. Արմեն ԳրիգորյանՀոկտեմբերի 15-ին Չեխիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Պրահայում մասնակցել է «Ֆորում 2000» կոնֆերանսին: Ինչպես հայտնում են ԱԽ գրասենյակից, կոնֆերանսի ընթացքում ԱԽ քարտուղարը խոսել է ՀՀ-ԵՄ երկկողմ հարաբերությունների մասին՝ ընդգծելով ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի, ինչպես նաև ՀՀ-ԵՄ վիզայի ազատականացման հարցով մեկնարկած պաշտոնական երկխոսության կարևորությունը: Հավելել է, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները, որոնք այսօր արդեն ընդլայնվել և ներառում են նաև անվտանգության ոլորտը՝ երբեք այսքան ամուր չեն եղել, և մասնավորապես հաշվի առնելով երկկողմ ցանկությունը՝ այսօր դրանք կայուն զարգացման միտում ունեն: Քարտուղարը նաև ընդգծել է, որ երկկողմ հարաբերութունները հիմնված են ժողովրդավարության վրա: Այս համատեքստում Արմեն Գրիգորյանը կարևորել է ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը և Խաղաղության եվրոպական գործիքակազմի շրջանակում տարվող աշխատանքը: Կոնֆերանսի երկրորդ մասում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը պատասխանել է ներկաների հարցերին:Ավելին15:3515.10.24 -
ՀայլուրՀայլուր 15։30 Բանակում «նայողներ» չկա՞ն, թե՞ բանակին նայող չկա. զինվորականների մահերը շատացել ենՀայլուր 15։30 Բանակում «նայողներ» չկա՞ն, թե՞ բանակին նայող չկա. զինվորականների մահերը շատացել ենԱվելին15:3015.10.24 -
ԻրավականՍպանություն՝ ուղևորափոխադրման հարցի շուրջ վիճաբանության ժամանակ․ բացահայտվել է Իսակովի պողոտայում տեղի ունեցած դեպքը (տեսանյութ)ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում օպերատիվորեն իրականացված անհետաձգելի վարութային և ապացուցողական գործողությունների, ոստիկանության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է 2024 թ․ հոկտեմբերի 14-ին Երևան քաղաքում կատարված սպանության դեպքը։ «Մասնավորապես, հոկտեմբերի 14-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայում՝ Արգավանդի խաչմերուկ չհասած, կա դանակահարված քաղաքացի և շտապօգնություն է անհրաժեշտ։ Նույն օրը՝ ժամը 11։57-ին, մեկ այլ հաղորդում է ստացվել շտապօգնության ենթակայանից, ըստ որի՝ Արգավանդի խաչմերուկում դանակահարության հետևանքով տղամարդ է մահացել։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքեր, դանակ, պայուսակ, ներարկիչներ, դեղնականաչավուն բուսական զանգվածով լցված տարա։ Վերցվել են դեպքի վայրը տեսանկարահանող սարքերի տեսագրությունները պարունակող էլեկտրոնային կրիչները, որոնցում առկա տեսագրությունները ենթարկվել են մանրամասն զննության: Հարցաքննվել են դեպքին ականատես անձինք։ Իսակովի պողոտայում գտնվող բենզալցակայանում ևս կատարվել է դեպքի վայրի, ինչպես նաև տեսանկարահանող սարքերի տեսագրությունների զննություն, բենզալցակայանից առգրավվել են նաև արնանման հետքերով հագուստ: Նշանակվել են դատաբժշկական, դատագենետիկական, դատանյութագիտական, դատակենսաբանական և դատաքիմիական փորձաքննություններ: Կատարված նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2024թ․ հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11.00-ից 11.30-ն ընկած ժամանակահատվածում, Արմավիրի մարզի 41–ամյա բնակիչը, իր կողմից շահագործվող «Mercedes C 180» մակնիշի ավտոմեքենայով Էջմիածին քաղաքից դեպի Երևան ուղևորափոխադրում իրականացնելու ընթացքում, Արմավիրի մարզի «Զվարթնոց» բնակավայրից որպես ուղևոր վերցրել է նույն մարզի 36–ամյա բնակչին: Արգավանդ գյուղի խաչմերուկից դեպի Երևան քաղաքի Իսակովի պողոտա տանող ճանապարհին գտնվող կամուրջի մոտ վերջիններիս միջև փոխադրման ուղեվարձի՝ սահմանվածից թանկ պահանջելու հարցի շուրջ վիճաբանություն է առաջացել, որի ընթացքում սկսել են փոխադարձ հայհոյանքներ հնչեցնել միմյանց հասցեին։ Այնուհետև վիճաբանությունը շարունակվել է ավտոմեքենայից դուրս, որի ընթացքում 36–ամյա տղամարդը, իր հետ նախապես վերցրած դանակով հիշյալ ավտոմեքենայի վարորդին մարմնական վնասվածք հասցնելու դիտավորությամբ, հարվածել է վերջինիս արմունկին և փորձել դիմել փախուստի։ Սակայն վարորդը, հետապնդելով 36–ամյա տղամարդուն, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ գտնվող սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել նրա կրծքավանդակի աջ և ձախ առաջնային մակերեսներին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 41–ամյա տղամարդու նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալելու մասին, որը հանձնարարվել է ոստիկանությանը։ Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ։ Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին15:1515.10.24 -
ԻրավականՍյունիքի մարզում 40-ամյա տղամարդը վիճաբանել է տան անդամների հետ, վերցրել հրացանը և սկսել կրակոցներ արձակելՀոկտեմբերի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 02։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում և ոստիկանության Կապանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կապան քաղաքի Շահումյան փողոցի շենքերից մեկում կրակոցների ձայներ են լսվում, հայտնում է Shamshyan.com-ը։ Տեղում ոստիկանները պարզել են, որ Սյունիքի մարզի բնակիչ 40-ամյա Վլադիմիր Մ․-ն ընտանեկան հարցերի շուրջ վիճաբանել է տան անդամների հետ և իր անվամբ ոստիկանության Կապանի բաժնում հաշվառված «ՄՌ-155» տիպի որսորդական ողորկափող հրացանից 2 անգամ իր բնակարանի առաստաղին և 4 անգամ նույն շենքի բակում արձակել է կրակոցներ: Ոստիկանության Կապանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի և պետական պահպանության գլխավոր վարչության Կապանի պահպանության բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում Վլադմիրի Մ․-ն հայտնաբերվել է, ձերբակալվել և տեղափոխվել ոստիկանության Կապանի բաժին: Դեպքի փաստով ոստիկանության Կապանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Վլադմիրի Մ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն։Ավելին15:0015.10.24 -
ՄիջազգայինԱյրվող վրաններ՝ փախստականների ճամբարներում ու հրթիռակոծվող գյուղեր. Մերձավոր Արևելքի դժոխքըԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Սպիտակ տանը խոստացել է, որ թիրախավորելու է ոչ թե Իրանի նավթային կամ միջուկային օբյեկտները, այլ ռազմական: Վերլուծաբանները կարծում են, որ եթե Իսրայելը նավթային օբյեկտներին հարվածի, էներգակիրների գները աստղաբաշխական թվերի կհասնեն, իսկ միջուկային օբյեկտներին հարվածելով՝ Թել-Ավիվը վերջնականապես կտրորի Իրանի կարմիր գծերը, ու ռազմական էսկալացիան կխորանա:Ավելին14:5015.10.24 -
ԻրավականԱրձանագրվել է թմրամիջոցների մաքսանենգության 266 դեպք, աճը 86 տոկոս է. Աննա ՎարդապետյանՀայաստանում 2024 թվականի 8 ամսվա ընթացքում արձանագրվել է թմրամիջոցների մաքսանենգության 266 դեպք, ապօրինի շրջանառության դեպքերի թիվը 1946 է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հանցավորության վիճակի, բարեփոխումների արդյունքների վերաբերյալ խորհրդարանական լսումներում: «2024 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում արձանագրվել է թմրամիջոցների մաքսանենգության 266 դեպք: Նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 86 տոկոս»,–ասաց Վարդապետյանը: Ըստ նրա՝ թեև թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների դեպքերի թիվը 2024 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում կազմել է 1946, որը նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի համեմատ 33.8 տոկոսով նվազել է, սակայն այս հանցագործությունների լատենտային բնույթը և տարիներ շարունակ բացասական առումով կայուն աճի միտումը Դատախազության համար շարունակում է անհանգստացնող մնալ: Գլխավոր դատախազի ներկայացրած ցուցանիշներով՝ 2019-ին գրանցվել է թմրամիջոցների մաքսանենգության 163 դեպք, ապօրինի շրջանառության՝ 847, 2020–ին՝ մաքսանենգության 222 դեպք, ապօրինի շրջանառության՝ 872, 2021–ին՝ մաքսանենգության 420 դեպք, շրջանառության՝ 974, 2022-ին՝ մաքսանենգության 386 դեպք, ապօրինի շրջանառության՝ 1717, 2023-ին՝ մաքսանենգության 210 դեպք, ապօրինի շրջանառության՝ 4564 դեպք: «Եթե համեմատենք 2019 և 2023 թվականները, ապա մաքսանենգության դեպքերն աճել են 47–ով, իսկ ապօրինի շրջանառության դեպքերն աճել են 3717–ով: 2024-ի հունվար–օգոստոս ամիսներին մաքսանենգության դեպքերը 266–ն են, ապօրինի շրջանառության դեպքերը՝ 1946-ը»,–ասաց նա:Ավելին14:4615.10.24 -
ՔաղաքականՂազախստանի նախագահական նստավայրում կայացել է նախագահ Վահագն Խաչատուրյանի դիմավորման արարողությունըՂազախստանի նախագահի՝ Ակորդա նստավայրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Ղազախստան ժամանած նախագահ Վահագն Խաչատուրյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը: Մանրամասները՝ տեսանյութում:Ավելին14:3515.10.24 -
ՍպորտԱկումբը ոչ մի դեպքում ցանկություն չունի վիրավորելու ոչ ոքի. հայտարարություն«Փյունիկ» ֆուտբոլային ակումբն, ArmSport.am-ի հարցմանն ի պատասխան, մեկնաբանել է այն լուրերը, թե մարզաբազայում թիմի նախկին պատանի ֆուտբոլիստների դեմքերով նկար է փակցվել՝ նրանց մուտքը մարզաբազա արգելելով: «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը մեծ համախմբված ընտանիք է, իսկ մեր մարզաբազային մենք վերաբերվում ենք որպես մեր տանը, որտեղ մեր ակումբի բոլոր սաներն առանց որևէ սահմանափակումների կարող են օգտվել մարզասարքերից, խաղերից, անցկացնել անհատական մարզումներ, դիտել գլխավոր թիմի մարզումները, շփվել ֆուտբոլային աստղերի հետ և այլն: Այն ֆուտբոլիստները, որոնք լքել են մեր ակումբը, այլևս չեն կարող ազատ մուտք ու ելք ունենալ ակումբում վերոնշյալ նպատակներով, այդ պատճառով մեր մարզաբազայի պահակակետերում նման պաստառներ են կախված: Ակումբը ոչ մի դեպքում ցանկություն չունի վիրավորելու ոչ ոքի և այդ հայտարարությունը կրում է միայն տեղեկատվական բնույթ»,- ասված է ակումբի հայտարարության մեջ:Ավելին14:3015.10.24 -
ՔաղաքականԱԳՆ Եվրոպայի վարչության պետը «Դանիայի եվրոպական շարժում» ՀԿ պատվիրակությանն է ներկայացրել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգըՀոկտեմբերի 14-ին ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանն ընդունել է «Դանիայի եվրոպական շարժում» հասարակական կազմակերպության պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Հանդիպման ընթացքում Սամվել Մկրտչյանը հանգամանալից ներկայացրել է ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգն ու դրական դինամիկան, Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող քայլերը և ՀՀ կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը: Հարցուպատասխանի ժամանակ անդրադարձ է կատարվել միջազգային զարգացումներին, ինչպես նաև հայ-դանիական պատմական առնչություններին և երկկողմ օրակարգին՝ կարևորելով համատեղ ջանքերով Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործում Դանիայի աջակցությունը:Ավելին14:1615.10.24 -
ՄիջազգայինՌուսները C-300 են օգտագործել. օդային տագնապ՝ Ուկրաինայի տարբեր շրջաններումԱյս գիշեր ռուս զինվորականները C-300 հրթիռային համակարգով հարվածել են Նիկոլաևին: Մեկ մարդ զոհվել է, 16-ը՝ վիրավորվել։ Հրթիռակոծության հետևանքով վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, բնակելի շենքեր, առևտրի տաղավարներ:Ավելին14:1015.10.24 -
ՏարածաշրջանՀանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանի նախագահներըՀոկտեմբերի 14-ին Ժնևի միջազգային կոնֆերանս կենտրոնում «Միջխորհրդարանական միության 149-րդ գլխավոր վեհաժողովի» շրջանակներում հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանի նախագահներ Նուման Քուրթուլմուշն ու Սահիբա Գաֆարովան: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber.am-ը։ Կողմերը հայտնել են իրենց գոհունակությունը երկու երկրների միջև զարգացող հարաբերությունների մասով: Քուրթուլմուշն ընդգծել է, որ երկու երկրները շարժվում են համաշխարհային և տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ ունեցած ընդհանուր տեսակետներով, ինչը դրսևորվում է միջազգային հարթակներում: Նա նաև անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած 44-օրյա պատերազմին, ինչի համատեքստում ընդգծելով «ադրբեջանական կողմի հաղթանակը», նշել է, որ այդպիսով Կովկասում ուժային հարաբերակցությունը փոխվել է: Թուրք պաշտոնյան խոսել է նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին և շեշտել, որ դրա կյանքի կոչմամբ իրենք ցանկանում են ապահովել Ադրբեջանի, Թուրքիայի և տարածաշրջանի այլ ժողովուրդների շահերը: Գաֆարովան իր գոհունակությունն է հայտնել տեղի ունեցած հանդիպման վերաբերյալ և ուշադրություն հրավիրել երկու երկրների կապվածության վրա: «Այս իրավիճակն ամրապնդելով համագործակցությունը, հնարավորություն է տալիս այն մեծացնելու»,-հավելել է նա:Ավելին14:0715.10.24 -
ՀասարակականԻջևանում վերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը․ ՍԱՏՄԱնհատ ձեռնարկատեր Սաթիկ Օթարյան ԱՁ-ին պատկանող հանրային սննդի օբյեկում անցկացրած կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (Տավուշի մարզ, ք․ Իջևան): ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։Ավելին14:0015.10.24 -
Սպորտ«Փյունիկ»-ն արգելել է այլ ակումբներ տեղափոխված պատանի ֆուտբոլիստների մուտքն իր մարզաբազաԵրևանի «Փյունիկն» իր մարզաբազայում թիմի նախկին պատանի ֆուտբոլիստների դեմքերով նկար է փակցրել և նշել, որ նրանց մուտքն այդ տարածք այլևս արգելված է։ Այս մասին տեղեկացնում է նախկին լրագրող Հայկազ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում։ «Լուսանկարում «Փյունիկի» արդեն նախկին պատանի ֆուտբոլիստներն են, ովքեր որոշել են իրենց կարիերան շարունակել այլ ակումբներում։ Ինչքան հասկացա, հիմնականում տեղափոխվել են «Նոա»: Տեղափոխության համար «Փյունիկը» ստացել է մարզումային փոխհատուցում՝ սահմանված կարգով։ Այս պատանիները, ովքեր, ի դեպ, անչափահաս են, «Փյունիկում» ստացել են ոչ ցանկալի անձի կարգավիճակ։ Նրանց մուտքը, ինչպես տեսնում եք նկարում, արգելված է ակումբի մարզաբազա։ Անկեղծ, չգիտեմ, թե ինչպես է ակումբը գնացել նման քայլի, բայց հուսով եմ, որ այս խայտառակությունը շատ շուտ կվերացվի։ Գիտեմ, որ այս գրառումը կարդալու են նաև մարդիկ, ովքեր որոշման հեղինակներն են։ Նման քայլը դեմ է ցանկացած նորմերի և պատիվ չի բերում «Փյունիկի» նման ակումբին։ Լիովին նորմալ է՝ ակումբի ապագան հարցականի տակ լինելու կամ թեկուզ այլ պատճառով ֆուտբոլիստ հեռանա ակումբից։ Դա ֆուտբոլիստի որոշումն է և ոչ մի ֆուտբոլիստ հավատարմության հավիտենական երդում չի տվել ոչ մի ակումբի։ Շատ հետաքրքիր կլինի լսել նաև «Փյունիկի» ֆան ակումբի կարծիքն այս հարցի վերաբերյալ»,- գրել է Մկրտչյանը։Ավելին13:5615.10.24 -
ՔաղաքականՀայաստանը պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել թեկուզ այսօր. Ալեն Սիմոնյանի ելույթըԳիտությունն ու տեխնոլոգիաները նաև խաղաղաշինության հզոր գործիքներ են: Գիտական նորարարությունները կարող են օգնել մեզ բավարարել մարդկանց կարիքները՝ սկսած բնական ռեսուրսների շուրջ հակամարտությունների նվազումից մինչև մարդու իրավունքների պաշտպանություն: Այդ նպատակին հասնելու համար Հայաստանը ձգտում է օգտագործել տեխնոլոգիաները:Ավելին13:5015.10.24