Լրահոս

2024-10-19
  • Img default alt hy
    Իրավական
    Տիգրան Արզաքանցյանը ընկել է դատարանի դռները. ArmLur
    ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը ընկել է դատարանի դռները: Նա մի քանի հայց է ներկայացրել հարկադիր կատարման ծառայության դեմ։
    13:00
    19.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հայաստանը լուրջ գրավչություն է ստանալու երկխոսության և համագործակցության այս արագ զարգացող գլոբալ հարթակից․ Կոպիրկին
    ԲՐԻԿՍ-ը (BRICS) ինքնիշխան պետությունների ակումբ է, որտեղ ընդունված չէ անհեթեթ որոշումներ պարտադրել և «ձեռքերը ոլորել»: Այս մասին «Ռիա Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ «Ես կսկսեմ իմ պատասխանը՝ թվարկելով ԲՐԻԿՍ-ի շրջանակներում փոխգործակցության հիմնական սկզբունքները՝ հավասարություն, փոխադարձ հարգանք, բաց լինել, պրագմատիզմ և համերաշխություն։ Սա ինքնիշխան պետությունների ակումբ է, որի շրջանակներում ընդունված չէ պարտադրել անհեթեթ կամ անիրատեսական որոշումներ: Մի քանի ղեկավարների շահերը սպասարկելու համար «ձեռքերը ոլորել» իրականում չկան, քանի որ ասոցիացիայի գործունեության բոլոր հարցերը լուծվում են փոխադարձ հարգալից կառուցողական երկխոսության ընթացքում, որը հաշվի է առնում ներգրավված բոլոր խաղացողների շահերն ու մտահոգությունները», - ասել է դեսպանը՝ պատասխանելով հարցին, թե ասոցիացիայի շրջանակներում համագործակցությունն ի՞նչ օգուտ կարող է տալ Հայաստանին։ Նրա խոսքով, ԲՐԻԿՍ-ը դասական միջազգային կազմակերպություն չէ, որին անդամակցելու համար, որպես կանոն, պետք է ընդունել իրավական պարտավորություններ կամ ճշգրտել ազգային օրենսդրությունը։ «Հայաստանի համար առավելությունների առումով, խոսում են ԲՐԻԿՍ-ի ընտանիքում հանրապետության այնպիսի առանցքային գործընկերների, ինչպիսիք են Ռուսաստանի, Հնդկաստանի, Իրանի, Չինաստանի և ԱՄԷ-ի ներկայությունը։ Պակաս կարևոր չէ, որ հարևան Ադրբեջանն ու Թուրքիան դիմումներ են ներկայացրել՝ միանալու ասոցիացիային։ Որպեսզի ամփոփենք այս պատկերը, ապա ակնհայտ է, որ Հայաստանը լուրջ գրավչություն է ստանալու երկխոսության և համագործակցության այս արագ զարգացող գլոբալ հարթակից»,- ասել է Կոպիրկինը։ Հիշեցնենք, ավելի վաղ հայտարարվել է, որ գագաթաժողովին Հայաստանը կմասնակցի Նիկոլ Փաշինյանի մակարդակով։ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը նախատեսված է հոկտեմբերի 22-24-ը Կազանում։ ԲՐԻԿՍ-ը (անգլ.՝ BRICS — Brazil, Russia, India, China, South Africa բառերի հապավում) հինգ երկրների խումբ, որոնց անդամ են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և ՀԱՀ-ը։ ԲՐԻԿՍ-ի անդամ երկրները բնութագրվում են որպես արագ զարգացող հզոր երկրներ։ Այս երկրների բարենպաստ դիրքն ապահովում է համաշխարհային տնտեսության մեջ նրանց կարևոր դերը։
    12:45
    19.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՔՊ խմբակցությունը մտադիր է հաստատել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Ժողովուրդ»
    Այս փաստաթղթի համաձայն՝ Երևանն ու Բաքուն համաձայնել են սահմանազատումն իրականացնել ըստ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի, բայց այդ համաձայնությունը վերջնական չէ։ Կանոնակարգում նշվում է, որ գործընթացը հնարավոր է հետագայում՝ «Խաղաղության համաձայնագրի» ընդունումից հետո, այլ սկզբունքներով ընթանա։
    12:39
    19.10.24
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 12։30 Պուտինի հետ Փաշինյանը նորի՞ց կհանդիպի. շփման հնարավորություն է տեսնում ՌԴ դեսպանը
    Հայլուր 12։30 Պուտինի հետ Փաշինյանը նորի՞ց կհանդիպի. շփման հնարավորություն է տեսնում ՌԴ դեսպանը
    12:30
    19.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փորձել ենք անել առավելագույնը՝ Քրեակատարողական ծառայությունում արմատական բարեփոխումներ իրականացնելու համար. ՔԾ պետ
    Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Քրեակատարողական ծառայողի օրվա առթիվ։ Ուղերձը հրապարակել է Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը։ «Հարգելի՛ ծառայակիցներ, գործընկերներ և վետերաններ, Քրեակատարողական ծառայության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Քրեակատարողական համակարգի կազմավորման 105-ամյակի և Քրեակատարողական ծառայողի օրվա կապակցությամբ: Մեր ծառայության ընթացքում, անկախ բոլոր դժվարություններից ու խնդիրներից, փորձել ենք կուռ միասնությամբ անել ամեն առավելագույնը՝ Քրեակատարողական ծառայության համակարգում արմատական բարեփոխումներ իրականացնելու, թերությունները բացահայտելու և վերացնելու համար: Ունենք շատ ձեռքբերումներ, որոնք մեր աշխատանքային տարեգրության մեջ փաստագրվում են ձեր պատասխանատու վերաբերմունքի, ուժեղ կամքի, տոկունության, կամային բարձր հատկանիշների ու մասնագիտական գիտելիքների շնորհիվ: Ոլորտում կան նաև շատ անելիքներ, որոնց իրականացման համար պահանջվում է մեզնից լինել է՛լ ավելի միասնական, նպատակասլաց և վճռական: Ծառայության համար արժանահիշատակ օրվա կապակցությամբ մեկ անգամ ևս մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ, մասնագիտական և մարդկային բարձր արժեքներով հաստատված առաջընթացներ և զգոնություն՝ անձնական պատասխանատվությամբ կատարելու ի պաշտոնե ձեզ վերապահված պարտականությունները: Խորին հարգանքով և երախտագիտությամբ շնորհավորում եմ նաև վետերաններին, որոնց փոխանցած փորձն ու գիտելիքները քրեակատարողական համակարգի կայացման համար ծառայել են որպես հիմնասյուն»,- ուղերձում նշել է Ամբակում Գրիգորյանը՝ մաղթելով բարի ծառայություն:
    12:15
    19.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    «Հեծանվացավը»՝ ռազմավարական ծրագի՞ր․ «Փաստ»
    Մեր երկիրն էլ ուրիշ բանի վրա միջոցներ ծախսելու խնդիր չունի՞: Երրորդ՝ գյուղական ճամփաներին ի՞նչ են անելու այդ հեծանիվներով, քանի՞ օր են դրանք դիմանալու: Մի խոսքով, բազում հարցեր, որ պատասխաններ չունեն: Կարևորը՝ երկիրը «հեծանվացավի» են բերել: Բայց ինչո՞ւ միայն հեծանվացավի: Այս իշխանությունը ինչ բերել է, խորքում «ցավն» է»:
    12:11
    19.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վայոց ձորում վրաերթի ենթարկված 8-ամյա աղջիկը մահացել է
    Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակնեդանացման բաժանումունքում գիտակության չգալով մահացել է Վայոց ձորի մարզի բնակիչ 8-ամյա Աստղիկ Ս.-ն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աղջնակը նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում՝ «Վայոց ձոր» բժշկական կենտրոնից: Երեկ՝ հոտկեմբերի 18-ին, ժամը 10:55-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Ազիզ Օ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Գետափ-Մարտունի միջպետական ավտոճանապարհի 10-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել Աստղիկ Ս.-ին: Երբ իր ավտոմեքենայով երեխային տեղափոխում է հիվանդանոց, ճանապարհին նրան ընդառաջ է գալիս «Վայոց ձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր երեխային տեղափոխում են շտապօգնության ավտոմեքենային, ապա «Վայոց ձոր» բժշկական կենտրոն, որտեղից էլ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: Այսօր՝ հոկտեմբերի 19-ին՝ առավոտյան, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժնին տեղեկացնում են, որ երեխան մահացել է: Դեպքի փաստով Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
    12:00
    19.10.24
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 19.10.2024
    Մամուլի տեսություն 19.10.2024
    11:50
    19.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դատախազության աշխատանքից լիովին գոհ քաղաքացիների թիվն ավելացել է
    Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) Հարցումների հետազոտության կենտրոնի նախաձեռնությամբ՝ 2024 թվականի սեպտեմբերի 13-25-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է հանրային կարծիքի ուսումնասիրություն, որին մասնակցել է 18 տարին լրացած 1,503 անձ: Ինչպես հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, 2024 թվականի սեպտեմբերին իրականացված հարցման մասնակիցների 12 %-ը նշել է, որ լիովին գոհ է Դատախազության աշխատանքից (2023 թվականի դեկտեմբերին՝ 11%-ը, 2023 թվականի մարտին՝ 7 %-ը), 25 %-ը` ավելի շուտ գոհ է Դատախազության աշխատանքից (2023 թվականի դեկտեմբերին՝ 28 %-ը, 2023 թվականի մարտին՝ 24 %-ը): Ավելի շուտ գոհ չի եղել հարցվածների 17 %-ը (2023 թվականի դեկտեմբերին՝ 17 %-ը, 2023 թվականի մարտին՝ 24 %-ը), ընդհանրապես գոհ չի եղել 28 %-ը (2023 թվականի դեկտեմբերին՝ 26 %-ը, 2023 թվականի մարտին՝ 26 %-ը). հարցման մյուս մասնակիցները դժվարացել կամ հրաժարվել են պատասխանել: Այսպիսով, 2024 թվականի սեպտեմբերին իրականացված հարցման արդյունքներով՝ Դատախազության աշխատանքից լիովին գոհ անձանց ցուցանիշը, 2023 թվականի մարտին անցկացված հարցման ցուցանիշի համեմատ, աճել է 5 տոկոսային կետով, ավելի շուտ գոհ անձանց ցուցանիշը՝ 1 տոկոսային կետով, ավելի շուտ գոհ չլինող անձանց ցուցանիշը պակասել է 7 տոկոսային կետով, ընդհանրապես գոհ չլինող անձանց ցուցանիշն աճել է 2 տոկոսային կետով:
    11:45
    19.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայերենով ասացին, որ «սիրում են Հայաստանը»․ հրաշալի հանդիպում էր․ Հակոբ Արշակյան
    ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Լաոսի Ազգային ժողովի պատգամավորները տարիներ առաջ իրենց ուսումն են ստացել Երևանի Պոլիտեխնիկական համալսարանում։ ASEAN երկրների միջխորհրդարանական վեհաժողովի 45֊րդ գագաթաժողովի ընթացքում մոտեցել էին մեզ` կիսվելու Հայաստանից ստացած տպավորություններով։ Հայերենով ասացին, որ «սիրում են Հայաստանը»։ Հրաշալի հանդիպում էր)»։
    11:30
    19.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ձախողում ամենուր․ «Հրապարակ»
    Մեկօրյա անձրևի արդյունքում, ճիշտ է՝ փողոցներով գետեր չհոսեցին․ անձրևը հորդառատ չէր, բայց Կոնսերվատորիայի շենքը հեղեղվել է, և ռեկտորը կատաստրոֆիկ է որակում վիճակը`  թանկ գործիքներ են վնասվել: Բուհի` 1 տարի ընթացող շինարարությունը չի ավարտվել, և մասնաշենքն ուղղակի տանիք չունի:
    11:21
    19.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՔՊ-ական պատգամավորին կանչել են «հարցաքննության». «Հրապարակ»
    Փոխարենը «Քաղաքացիական պայմանագրում» «հարցաքննության» են կանչել Արգիշտի Քյարամյանի հետ միջադեպի երկրորդ կողմին՝ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին։ ՔՊ վերահսկող մարմինը, որի ղեկավարը Նիկոլ Փաշինյանի քավորն է՝ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, նախօրեին՝ ՔՊ նախաձեռնող խմբի նիստից առաջ նիստ է հրավիրել և քննել խորհրդարանական լսումների ժամանակ իրենց կուսակից, պատգամավոր Աղազարյանի վարքը։ Հիշեցնենք․ վերահսկող հանձնաժողովի կազմում են նաև պատգամավորներ Ալխաս Ղազարյանը, Հայկ Ցիրունյանը։ Ուշագրավ է, որ ՔՊ-ականները չեն ցանկանում խոսել այդ թեմայով, Հայկ Ցիրունյանը միայն հաստատեց, որ նիստ են ունեցել։ «Մենք նախաձեռնողից առաջ, այո, վերահսկողի նիստ ենք ունեցել, բայց ներքին կուսակցական հարցեր ենք քննարկել, ինչպես միշտ։ Վերահսկող հանձնաժողովը քննում է ֆինանսական հարցերը և բողոք-դիմում նամակները, ապա ներկայացնում վարչությանը»,- ասաց Ցիրունյանը:
    11:15
    19.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում տղամարդը անհայտ առարկայով հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել նրան
    Հոկտեմբերի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արզումանյան փողոցի 18Բ հասցեից մարմնական վնասվածքներով 2 քաղաքացի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, հայտնում է Shamshyan.com։ Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն բացատրություն տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում։ Ոստիկանները պարզվել են, որ վիրավորները Երևանի բնակիչներ 86-ամյա Ռուբիկ Պ․-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «ԳՈՒՎ, կոմատոզ վիճակ» ախտորոշմամբ և 63-ամյա Վարդան Բ․-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «մարմնի տարբեր հատվածների բազմաթիվ արյունահոսող վերքեր» ախտորոշմամբ: Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներն իրացնելով պարզել են, որ նույն օրը ժամը 14։00-ին Սիսակյան փողոցի 18 Բ շենքի 25 բնակարանում Կոտայքի մարզի բնակիչ 84-ամյա Նոդարի Թ․-ի ներկայությամբ միմյանց հետ վիճաբանության ժամանակ, Վարդան Բ․-ն չպարզված առարկայով հարվածել է Ռուբիկ Պ․-ի գլխին, իսկ Ռուբիկ Պ․-ն դանակով հարվածել է վերջինիս մարմնի տարբեր մասերին: Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։
    11:00
    19.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Որոշ հասցեների գազամատակարարումը կդադարեցվի
    Պլանային աշխատանքներ (Երևան-Արմավիր Dպ 500 մայրուղային գազատարի կապիտալ նորոգում) իրականացնելու նպատակով հոկտեմբերի 21-ին ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 22-ը ժամը 21:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Մասիս քաղաքի, Այնթապ, Նոր Խարբերդ, Մարմարաշեն, Նոր Կյուրին, Ջրահովիտ, Սիս, Սիփանիկ, Նորամարգ, Նորաբաց, Սայաթ-Նովա, Զորակ, Նիզամի, Դաշտավան, Դարակերտ, Դարբնիկ, Ղուկասավան բնակավայրերի գազասպառողների, «Ֆրիվեյ Էքսպրես» ՓԲԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Աշոտ Միրզոյան» Ա/Ձ-ի ԱԳԼՃԿ-ի, «Արտակ» ԱԿ-ի ԱԳԼՃԿ-ի, «Արմ Գազ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Էյ Ջի Ջիլ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Ել-Մար» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Լիգա» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Ճերմակ Երամ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Մոլիան» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Էտրո» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Խաչփար» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի,«Էս-Կա-Վի Գազ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Գաստոպ» («Հովան-Լիան»)ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Ֆայերգազ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Սարանդ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Արտ Թամ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Շահումյան գազ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Խճաքար Մուսա» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Մետէքսիմ», «Գրանդ Մաստեր», «Ինտերնեյշնլ Մասիս Տոբակո ՄՎ», «Մասիս Տոբակո ՄՎ», «Փեյփեր Թրեյդինգ», «Հիպերնովա», «Արհովշին», «Վարիանտ Գրուպ», «Ասկե Գրուպ» ՍՊԸ-ների, «Դիատոմիտ» ՓԲԸ-ի, հարակից այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը: Ձմռան նախապատրաստական պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով` հոկտեմբերի 22-ին ժամը 10։00-ից մինչև ժամը 17։00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշեն 2-րդ թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։ Ձմռան նախապատրաստական պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով` հոկտեմբերի 22-ին ժամը 09։00-ից մինչև ժամը 20։00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Մյասնիկյան, Խանջյան, Ագաթանգեղոսի, Արշակունյաց, Խորենացու, Դեղատան, Վ.Սարգսյան, Բյուզանդի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 22-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ազատության պողոտայի թիվ 16, 20 բազմաբնակարան շենքերի, Ահարոնյան փողոցի առանձնատների, բազմաբնակարան շենքերի, Ավետիսյան 1, 2-րդ, 3-րդ, 4-րդ փողոցների առանձնատների, Ավետիսյան 4-րդ փողոցի թիվ 4, 4ա, 6, 6ա, 8, 8ա, 10, 10ա բազմաբնակարան շենքերի, Ավետիսյան 3-րդ փողոցի թիվ 2-րդ բազմաբնակարան շենքի, Ավետիսյան 2-րդ փողոցի թիվ 11, 11ա, 13, 13ա, 15, 17, 17ա բազմաբնակարան շենքերի, Ավետիսյան 1-ին փողոցի թիվ 51 շենքի, Պ. Սևակ փողոցի թիվ 1/1, 1/2, 1/3, 1/4, 5, 7, 9, 8, 8/1, 8/2, 30, 90, 92, 51/2 բազմաբնակարան շենքերի, առանձնատների, Դ. Անհաղթ փողոցի թիվ 1, 3, 5, 7, 9, 19, 19/1, 17, 23/1 բազմաբնակարան շենքերի, Դրոյի փողոցի բազմաբնակարան շենքերի, Լեփսիուսի փողոցի թիվ 1, 2-րդ փողոցների առանձնատների, Լեփսիուսի փողոցի բազմաբնակարան շենքերի, Կամարակ փողոցի թիվ 1, 2-րդ նրբանցքների, Հասրաթյան փողոցի թիվ 1, 2-րդ բազմաբնակարան շենքերի, առանձնատների, Կ. Ուլնեցու փողոցի թիվ 1, 2-րդ, 3-րդ փակուղիների բազմաբնակարան շենքերի, թիվ 70/1, 72, 74, 76, 66, 66ա, 62/1, 49, 51 բազմաբնակարան շենքերի, Վ.Վահյան փողոցի առանձնատների, Ներսիսյան փողոցի բազմաբնակարան շենքերի, Քանաքեռ 1-ին փողոցի, 1-ին, 2-րդ, 3-րդ նրբանցքների, Քանաքեռցու, Սարկավագի, Աղասու փողոցների առանձնատների (մասնակի), Ադոնցի փողոցի թիվ 10, 12, 14 բազմաբնակարան շենքերի, Սարկավագի փողոցի թիվ 32ա բազմաբնակարան շենքի, Ֆանարջյան փողոցի թիվ 1, 76/18, 64/5, 90–92/8 առանձնատների գազասպառողների, «Իզմիրլյան բժշկական կենտրոն», «Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն», «Միքայելյանի վիրաբուժության ինստիտուտ», «ՈՒիգմոր Գրուփ», «Կ. Եսայանի անվան պոլիկլինիկա», «Երևանի Սրտաբանության ԳՀԻ» ՓԲԸ-ների, ՍԻԹԻ», «Ջերմուկ Ինթերնեյշնլ», «Պարգև» ՍՊԸ-ների, սեփականատեր Հայկ Գալստյանի և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը: Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 23-ին ժամը 10:00-ից մինչև հոկտեմբերի 24-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի, Գրիբոյեդովի, Ն.Զարյան, Վրացական փողոցներով պարփակված թաղամասի բազմաբնակարան շենքերի, առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 24-ին ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 25-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի անցուղու, Կոմիտասի պողոտայի, Տիգրանյան, Ն.Զարյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ («Երևան-Արմավիր» Dպ500մմ մայրուղային գազատարի կապիտալ նորոգում) իրականացնելու նպատակով հոկտեմբերի 24-ին ժամը 09։00-ից մինչև հոկտեմբերի 25-ը ժամը 21։00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի, Գրիբոյեդով, Ակնաշեն, Գայ, Լուսագյուղ, Ջրառատ, Ջրարբի, Ապագա, Պտղունք, Մուսալեռ, Մերձավան, Այգեկ, Բաղրամյան, Նորակերտ, Արևաշատ, Ոսկեհատ, Արտիմետ, Ծաղկունք, Ծիածան, Հովտամեջ, Մրգաստան, Շահումյան, Դաշտ, Այգեշատ, Ամբերդ, Դողս, Աղավնատուն, Արագած, Ծաղկալանջ բնակավայրերի գազասպառողների, «Վարսամ և ընկերներ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Ջի Բի Ար» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Ստեփան Շիշիկյան» ԱՁ ԱԳԼՃԿ-ի, «Լի Գազ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Ա.Միրզոյան» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Ա.Միրզոյան-2» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Արտսոլեի» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Առաջին Ծիծեռնակ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Էյ ընդ Ջի Գրուպ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Մելինե Էմիլյա Աշտարակ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Մելինե Էմիլյա Զվարթնոց» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «ԲՈւԱՏ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Մանիգրանտ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «ԳԳ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Միսակյան Ներսես» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Քոչարյան Կարինե» ԱՁ ԱԳԼՃԿ-ի, «Արաքս» թռչնաֆաբրիկայի, «Դավլեքս» ՍՊԸ-ի, «Ա. Կազումյան» ՍՊԸ-ի, «Արատտա Դիսթիլերի» ՍՊԸ-ի, «Արմեն Ալկո» ՍՊԸ-ի, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 25-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Օրջոնոկիձեյի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ նրբանցքների, Կալինինի 1-ից 130 հասցեների, Գետափնյա փողոցի թիվ 8, 10, 12 բազմաբնակարան շենքերի, Կալինինի 1-ին նրբանցքի, Արցախյան 1-ին փողոցի, Իվանովոյի, Ուսանողական, Մյասնիկյան փողոցների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազասպառողների գազամատակարարումը։
    10:45
    19.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ալեն Սիմոնյանն ու Մարեկ Բենդան անդրադարձել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցին
    ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Չեխիա կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Մարեկ Բենդայի հետ: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ-ից, զրուցակիցների քննարկումների կենտրոնում են եղել երկու երկրների խորհրդարանների համագործակցության ու առկա կապերն ակտիվացնելու հարցերը: ՀՀ ԱԺ նախագահը բարեկամական խմբի պատգամավորներին է ներկայացրել նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման մանրամասները: Անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցին:
    10:30
    19.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։
    10:15
    19.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    24 ժամ ջուր չի լինելու
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    10:00
    19.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փաշինյանը հեծանիվով զբոսնել է Գյումրիում
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեծանվային զբոսանք է իրականացրել Գյումրիում։ Սոցցանցի իր էջերում նա տեսանյութ է հրապարակել այդ զբոսանքից։
    09:45
    19.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՔՊ-ական տիկնայք «բզկտել են» արդարադատության նախարարի պաշտոնակատարին․ «Հրապարակ»
    Հանձնաժողովի նիստի ընդմիջմանը նրանք գնացել են Վլադիմիր Վարդանյանի սենյակ, որտեղից քիչ անց բարձր խոսակցություններ են լսվել։ Պարզեցինք, որ Արփի Դավոյանը, Ալխաս Ղազարյանը, Լիլի Մինասյանն են նախարարի ԺՊ-ին նեղել, թե ինչու է կառավարությունը բացասական եզրակացություն տվել Ագնեսա Խամոյանի նախագծին, որը վերաբերում է ուժային և իրավապահ ոլորտի աշխատակիցների՝ թմրանյութի օգտագործումը բացառելու համար թեստեր հանձնելուն։
    09:40
    19.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լույս չի լինելու․ հայտնի են հասցեները
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    09:30
    19.10.24
    Ավելին