Լրահոս

2024-10-27
  • Img default alt hy
    Հասարակական
    Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
    Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
    11:00
    27.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 25-րդ տարելիցն է
    Այսօր լրանում է 1999 թվականին Հայաստանի Ազգային Ժողովի վրա իրականացված հարձակման 25-րդ տարելիցը։
    10:46
    27.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Վրաստանի ընդդիմությունը հայտարարել է, որ չի ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները
    Մենք չենք ճանաչում կեղծված ընտրությունների արդյունքները և չենք պատրաստվում ճանաչել այդ գողացված արդյունքները, ճեպազրույցում ասել է «Միասնություն-Ազգային շարժում» կուսակցության նախագահ Թինա Բոկուչավան։ Բոկուչավայի խոսքով, «Միասնություն»-ը մտադիր է պայքարել եվրոպական ապագայի վերադարձի համար։
    10:37
    27.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ սենյակում հայտնաբերվել է քաղաքացու դի
    Հոկտեմբերի 27-ին, ժամը 04:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Միքայել Չայլախյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ՓԾ-ն։
    10:28
    27.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մեքենան կոտրել է երկաթե արգելապատնեշներն ու մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում․ տուժածները հարազատ եղբայրներ են
    Հոկտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակչ 43-ամյա Ա. Բարոյանը իր վարած «Volkswagen Jetta» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան Մ4 ավտոճանապարհից դեպի Ծաղկաձոր ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, մի քանի պտույտ շրջվելով հայտնվել դաշտում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու նրա ուղևորը՝ Կոտայքի մարզի բնակիչ 52-ամյա Ս. Բարոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան պարեկները վերամբարձ կռունկի միջոցով դուրս են բերել և տեղափոխել ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորը հարազատ եղբայրներ են:
    10:20
    27.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Այրվել է մոտ 250 հակ անասնակեր
    Հոկտեմբերի 26-ին, ժամը 16:50-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկեհասկ գյուղի 2-րդ փողոցում այրվում է անասնակեր: Այս մասին հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ոսկեհասկ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:26-ին, մարվել՝ 17:49-ին: Այրվել է մոտ 250 հակ անասնակեր:
    10:00
    27.10.24
    Ավելին
2024-10-26
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ֆիլիպիններում փոթորկի հետևանքով 81 մարդ զոհել է․ կան անհետ կորածներ
    Ֆիլիպինների հյուսիսում «Տրամի» արևադարձային փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 81-ի։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ֆիլիպինյան GMA News հեռուստաալիքի կայքը։ Ավելի վաղ հաղորդվել էր առնվազն 60 մահվան մասին։ Ֆիլիպինների քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտն էլ հայտնում է, որ 66 մարդ վիրավորվել է, ևս 34 մարդ անհետ կորել է արևադարձային փոթորկի պատճառով, որը նպաստել է Լուսոն կղզում հորդառատ անձրևներին՝ հանգեցնելով հեղեղումների։ Փոթորկից այս կամ այն կերպ տուժածների թիվը գերազանցում է 4,4 միլիոնը։ Մի քանի հարյուր հազար մարդ տարհանման կենտրոններում է։ Դպրոցներն ու պետական ​​գրասենյակները դադարեցվել են իրենց աշխատանքն ամբողջ Լուսոնում: Տրանսպորտային ենթակառուցվածքները խաթարվել են, այդ թվում՝ չեղարկված կանոնավոր չվերթները։ Մոտ տասնյակ հազարավոր մարդիկ շարունակում են մնալ Ֆիլիպինների նավահանգիստներում:
    23:58
    26.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    «Վրացական երազանք»-ն առաջատարն է․ ԿԸՀ նախագահ
    Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գիորգի Կալանդարիշվիլին խորհրդարանական ընտրությունները հայտարարել է կայացած։ «Քվեաթերթիկների 68,69 տոկոսի մշակման արդյունքներով իշխող «Վրացական երազանքը» հավաքում է ձայների 52,94 տոկոսը»-, հայտնել է Վրաստանի ԿԸՀ-ն։ Վրաստանի խոհրադարանում կլինեն նաև հետևյալ քաղաքական ուժերը՝ «Փոփոխության կոալիցիա» - 11.2%, «Միացյալ ազգային շարժում» - 9,8%, «Ուժեղ Վրաստան» - 9%, «Գախարիան հանուն Վրաստանի» - 8,2%։
    23:45
    26.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ցանկանում ենք Ինտեր Մայամին դարձնել աշխարհի խոշորագույն թիմերից մեկը. Մեսսի
    «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է ամերիկյան ակումբի հավակնությունների մասին, որի կազմում հանդես է գալիս։ «Տիտղոսների նվաճումը կենսական նշանակություն ունի ակումբի զարգացման համար, հատկապես հաշվի առնելով, թե ինչպես է ձևավորվել մեր չեմպիոնական թիմը: Հիանալի կլիներ հաղթել այն [MLS գավաթը] և շարունակել ոգևորությունը մեր ակումբի շուրջ: Մենք ցանկանում ենք շարունակել օգնել ակումբին զարգանալ: Մենք ցանկանում ենք ակումբը դարձնել MLS-ի և, հնարավորության դեպքում, աշխարհի խոշորագույն թիմերից մեկը»,- ​​Armsport-ի փոխանցմամբ՝ ասել է Մեսսին լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյին տված հարցազրույցում։ Մեսսին «Ինտեր Մայամիին» միացել է 2023 թվականի ամռանը՝ ազատ գործակալի կարգավիճակով։
    23:40
    26.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Թալանել են ՔՊ պատգամավոր Արեն Մկրտչյանի մեքենան
    Սեպտեմբերի 12-ին Երևանում թալանել են Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, 32-ամյա Արեն Մկրտչյանին պատկանող ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 21:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել Ա. Մկրտչյանից, ով հայտնել է, որ սեպտեմբերի 11-ին՝ ժամը 21:00-ից մինչև սեպտեմբերի 12-ը՝ ժամը 18:00-ն ընկած հատվածում անհայտ անձը կամ անձինք թալանել են Դավիթաշեն 2-րդ թաղմասի 46/4 շենքի դիմաց իր կողմից կայանած, իրեն պատկանող «Mazda» մակնիշի «074 HH 11» համարանիշի ավտոմեքենան: Դեպքի վայր ժամանած ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խմբին Ա. Մկրտչյանը հայտնել է, որ գողացել են ավտոմեքենայի կողային զույգ հայելիների ապակիները և իրեն պատաճռվել է 50 հազար դրամի վնաս: Դեպքի փաստով քննչական բաժնում «գողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձի կամ անձանք ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
    23:35
    26.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բենզալցակայանի մոտ կայանված «Mercedes»-ում հրդեհ է բռնկվել. կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրից
    Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարութան փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի սկզբնամասում՝ Երևանյան փողոցում գործող «Ֆլեշ» բենզալցակայանի դիմաց ավտոմեքենա է այրվում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Եղվարդի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ փորձել են պայքարել բենզալցակայանի աշխատակիցները, ապա ժամանած հրշեջները մարել են կրակը, սակայն «Mercedes» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է տեղի ունեցել դեպքը, որը արձանագրել է տեսախցիկը:
    23:20
    26.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարեկան 200 մլն դոլար՝ պաշտոնյաների ու մյուս արտոնյալների վարկերը սպասարկելու համար. 168.am
    Եկամտային հարկի վերադարձի ծրագրով այնքան են ծանրաբեռնել բյուջեն, որ արդեն հասցրել են տարեկան շուրջ 200 մլն դոլարի։ Այդքան գումար եկամտային հարկի գծով վերադարձնում են այն պետական պաշտոնյաներին ու բարձր եկամուտներն ունեցող քաղաքացիներին, ովքեր հիփոթեքով բնակարան են ձեռք բերել և օգտվում են եկամտային հարկի հետվերադարձի ծրագրից։
    23:00
    26.10.24
    Ավելին
  • Միջազգային
    Ռուսների հուժկու գրոհը՝ մի քանի ուղղություններով. նոր քաղաք է վերահսկողության տակ վերցրել Մոսկվան
    Թեժ է եղել գիշերը ուկրաինական ճակատում: Կիևում և Դնեպրում շենքեր է թիրախավորել ռուսական բանակը: Ըստ ուկրաինական կողմի՝ ավիահարվածների զոհ է դարձել առնվազն հինգ մարդ, մեկը՝ հենց մայրաքաղաքում: Զելենսկին պնդում է, որ արդեն վաղը հյուսիսկորեական զորքը ռազմաճակատում է լինելու:
    22:50
    26.10.24
    Ավելին
  • Տարածաշրջան
    Քաղաքացիական պատերազմի վտանգ՝ ընտրություններից հետո՞. թեժ է Վրաստանում
    Վրաստանն այսօր նոր խորհրդարան է ընտրել: Լարված մթնոլորտում անցած քվեարկությունը մոտ 40 րոպե առաջ է ավարտվել: Ընտրատեղամասերը փակվելուց մետ երկու ժամ առաջ «Վրացական երազանքի» նախընտրական շտաբի ղեկավարը՝ վարաչապետ Իրակլի Կոբախիձեն, հայտարարել է, որ իր կուսակցության համոզիչ հաղթանակը մեծ առավելությամբ արդեն երաշխավորված է, բայց իրենք ավելի մեծ հավակնություններ ունեն. ցանկանում են ստանալ սահմանադրական մեծամասնություն: Ընդդիմադիր ուժերն էլ արդեն տոնում են իրենց հաղթանակը: Այս իրավիճակում, ըստ բազմաթիվ վերլուծաբանների, չեն բացառվում հետընտրական բախումները, որոնցով ուղեկցվել է նաև քվեարկությունը:
    22:40
    26.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում 18-ամյա վարորդը «Volkswagen id.4»-ով վրաերթի է ենթարկել 19-ամյա աղջկա
    Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 18-ամյա Լևոն Դիլանյանը իր վարած «Volkswagen id.4» մակնիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտայում՝ «Նուռ» պանդոկի մոտ, վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 19-ամյա Անուշ Ս.-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել:
    22:20
    26.10.24
    Ավելին
  • Միջազգային
    Իրանի որոշմանն է լարված սպասում աշխարհը. ավելի արյունոտ կդառնա՞ դրաման
    Առնվազն երկու զինծառայող է զոհվել գիշերը Իրանի վրա Իսրայելի հարձակման հետևանքով: Իրանական աղբյուրները հայտնում են, որ նրանցից մեկը մայոր Համզա Ջահանգիդան է: Գիշերն է ՑԱԽԱԼ-ը հայտնել, որ ճշգրիտ հարվածներ է հասցնում Իրանի ռազմական թիրախներին: 4 ժամ անց հայտարարել է՝ առաքելությունն ավարտված է:
    22:00
    26.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Եվրոպական Վրաստանը հաղթում է 52%-ով նույնիսկ առանց կեղծարարության փորձերի․ Զուրաբիշվիլի
    Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին X հարթակում հայտնում է, որ «Եվրոպական Վրաստանը հաղթում է 52%-ով նույնիսկ առանց կեղծարարության փորձերի և սփյուռքի ձայների։ «Եվրոպական Վրաստանը 52 տոկոսով հաղթում է նույնիսկ չհաշված ընտրությունները կեղծելու փորձերի ու սփյուռքի ձայները։ Վրաստանը ցույց է տվել ժողովրդավարություն, եվրոպականություն և հասունություն… Ես հպարտ եմ և վստահ մեր եվրոպական ապագայի վրա»։ — գրում է Զուրաբիշվիլին։
    21:48
    26.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Կարեն Խաչանովը թենիսի «Vienna Open»-ի եզրափակչում է
    Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս եկավ Վիեննայի բաց մրցաշարի եզրափակիչ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մեկնարկած «Vienna Open»-ի կիսաեզրափակիչ փուլում Կարեն Խաչանովի մրցակիցն աշխարհի 10-րդ ռակետ Ալեկս դե Մինորն էր: Մոտ 1,5 ժամ ձգված մրցախաղում` Խաչանովն առավելության հասավ երկու սեթում` 6:2, 6:4 հաշվով: «Vienna Open»-ի եզրափակիչը կկայանա հոկտեմբերի 27-ին: Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում 24-րդն է: Նա 4 անգամ հաղթել է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարում: Նա Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է: Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստի լավագույն արդյունքը եղել է 2019 թվականին, երբ նա հասել է Rolan-Garros-ի քառորդ եզրափակիչ և 2021 թվականին՝ դարձյալ քառորդ եզրափակիչ Ուիմբլդոնում, իսկ 2022-ին նա հասավ US Open-ի կիսաեզրափակիչ: 2023 թվականին էլ Խաչանովը դուրս մնաց AusOpen-ի կիսաեզրափակչից:
    21:40
    26.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ընտրատեղամասի մոտ ծեծել են «Ազգային շարժման» անդամին․ կինը հոսպիտալացվել է․ «Ազատություն»
    «Ազգային շարժումը» պնդում է, որ Թբիլիսիում 9-րդ ընտրատարածքի մոտ, իշխող թիմի կողմից վարձված անձինք հարձակվել են «Միասնություն-Ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ Մարիամ Դոլիձեի վրա։ Նրան տեղափոխում են կլինիկա։ Գրում է «Ազատություն»-ը։
    21:29
    26.10.24
    Ավելին
  • Տարածաշրջան
    Վրաստանում հաղթանակ է տոնում և՛ իշխող ուժը, և՛ ընդդիմությունը
    Վրաստանում քվեարկության ավարտից կես ժամ չանցած՝ և՛ իշխող ուժը, և՛ ընդդիմությունը հաղթանակ են տոնում: «Իմեդի» հեռուստաալիքի պատվերով, անցկացված էքզիթ փոլի համաձայն, «Վրացական երազանքը» հավաքում է ձայների 56,1 տոկոսը:
    21:20
    26.10.24
    Ավելին