Լրահոս

2024-10-26
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ՝ Եղվարդում․ ավտոմեքենա է այրվել
    Հոկտեմբերի 26-ին, ժամը 18:11-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:25-ին, մարվել՝ 18:36-ին: Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա։
    21:00
    26.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ռոբինյոն նոր զբաղմունք է գտել բրազիլական բանտում
    Ռոբինյոն, որը հայտնի է Մադրիդի «Ռեալում», «Մանչեսթեր Սիթիում», «Միլանում» և այլ թիմերում իր ելույթներով, արդեն վեց ամիս է՝ գտնվում է բանտում Միլանում հինգ ընկերների հետ ալբանացի կնոջը բռնաբարելու համար: Ռոբինյոն պատիժը կրում է աշխարհի ամենավտանգավոր բանտերից մեկում՝ Տրեմեմբեում։ Այնտեղ կան 6 ցեմենտե մահճակալներով բանտախցեր՝ նախատեսված 60 հոգու համար։ Նույնիսկ եթե բոլորը պառկեն հատակին, միևնույն է՝ չեն տեղավորվի: Բրազիլացու՝ կալանավայրում գտնվելու պայմանները, մեղմ ասած, ամենահաճելին չեն: Այնուամենայնիվ, կա նաև դրականը. բրազիլացին Բրազիլիայի ինստիտուտում կմասնակցի էլեկտրոնիկայի վերաբերյալ 600-ժամյա դասընթացներին: Բրազիլացին կսովորի, թե ինչպես վերանորոգել հեռուստացույցներ, ռադիո և այլ սարքավորումներ: Դասընթացի ավարտից հետո բոլոր ձերբակալվածները կվերադառնան բանտ, փոխանցում է Armsport-ը։
    20:45
    26.10.24
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 20։30 Վրաստանում բախումներ կլինե՞ն. ճակատագրական քվեարկությունն ավարտվեց
    Հայլուր 20։30 Վրաստանում բախումներ կլինե՞ն. ճակատագրական քվեարկությունն ավարտվեց
    20:30
    26.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ցանկանում ենք ստանալ սահմանադրական մեծամասնություն, որն այս փուլում երաշխավորված չէ․ Վրաստանի վարչապետ
    Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ունեն երաշխավորված, համոզիչ հաղթանակ, սակայն սահմանադրական մեծամասնություն ստանալը երաշխավորված չէ, թեև իրենք մեծ հավակնություն ունեն, հայտնում է «Ալիք մեդիա»-ն: Ըստ Կոբախիձեի՝ սա վճռական ընտրություն է. մի կողմում երկրի մութ անցյալն է, մյուս կողմում՝ երկրի լուսավոր, եվրոպական ապագան, հետևաբար պատասխանատվությունը շատ մեծ է։ «Մենք ցանկանում ենք ստանալ սահմանադրական մեծամասնություն, որն այս փուլում երաշխավորված չէ։ Դեռ ժամանակ կա, երևի 200 հազարից ավելի ընտրող կա, հետևաբար, պետք է մոբիլիզացնել յուրաքանչյուր ընտրողի, որպեսզի այս ընտրություններում համոզիչ հաղթանակ տանենք, ոչ թե` ուղղակի հաղթենք։ Մենք հավակնություն ունենք Վրաստանի խորհրդարանում ստանալ սահմանադրական մեծամասնություն, ինչը մեր քաղաքական խնդիրն է։ Ուստի ևս մեկ անգամ կոչ ենք անում մեր ընտրողներին հնարավորինս ներկայանալ ընտրատեղամասեր և գործել առավելագույն պատասխանատվությամբ իրենց երկրի նկատմամբ»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։ Հիշեցնենք, որ, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` ընտրողներին կսպասարկեն 3 հազար 111 ընտրական տեղամասեր, որոնցից 3 հազար 44 ընտրատեղամասերը բացվել են Վրաստանի տարածքում, 67-ը` արտասահմանում։ Պատգամավորները կընտրվեն միայն համամասնական ընտրակարգով։ Խորհրդարանի պատգամավորների մանդատները կբաշխվեն այն քաղաքական կուսակցություններին, որոնք կհաղթահարեն 5 տոկոսի շեմը։ 150 պատգամավոր ունեցող Վրաստանի խորհրդարանի ընտրություններին, ընդհանուր առմամբ, մասնակցում են 18 քաղաքական կուսակցություններ/միավորումներ: Այս խորհրդարանական ընտրությունները երկրի հատկապես արտաքին քաղաքական կուրսի համար վճռորոշ նշանակություն կունենան։
    20:26
    26.10.24
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    «Հին» Ալիևը կվերադառնա COP29-ից հետո. ինչո՞ւ է մեղմացել Ադրբեջանը
    Ի՞նչ ակնկալիքներով են ԲՐԻԿՍ-ին մասնակցել Հայաստանն ու Ադրբեջանը, և ի՞նչ են պայմանավորվել Փաշինյանն ու Ալիևը Կազանում: Երկրների ղեկավարների հանդիպմանը հաջորդել է Ալիևի բարի կամքը՝ նա էլ է ստորագրել սահմանազատման կանոնակարգը՝Հայաստանի նախագահի հետ գրեթե միաժամանակ: Ի՞նչ արժե Ալիևի այս կնիքը:
    20:15
    26.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Իրավաբանական «ժուլիկություն» է․ Արսեն Բաբայանն արձագանքել է Մարտակերտի ղեկավարի արդարացման մասին ՔԿ-ի հայտարարությանը
    Փաստաբան Արսեն Բաբայանը գրել է․ «ՀՀ քննչական կոմիտեն Արցախի Հանրապետության Մարտակերտ համայնքի ղեկավար Միշա Գյուրջյանի արդարացման վերաբերյալ տարածել է պարզաբանում, որն ընդամենը իրավաբանական «ժուլիկություն» է․ Սույն վարույթով համայնքի ղեկավարի պաշտպանությունն ստանձնել է «Լեգիստ» փաստաբանական գրասենյակի ղեկավար, փաստաբան Արսեն Բաբայանը։ Այսպես, նախ անդրադառնանք քննչական կոմիտեի կողմից անթույլատրելի համարված «քաղաքական շահարկումների» հարցին․ Միշա Գյուրջյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը սկսվելու պահից եղել է միջազգային բազմաթիվ ակտերով սահմանված ուղիղ քաղաքական հետապնդման վառ արտահայտված օրինակ։ Նշված փաստը հաստատվում է նախ այն հանգամանքով, որ ավտոմեքենայի անվանափոխությունը հենց այն եղանակով, որի հետևանքով մեղադրանք էր ներկայացվել համայնքի ղեկավարին՝ կատարվել է ՀՀ կառավարության հետ երկարատև բանակցությունների արդյունքում, ուղիղ Կառավարության ներկայացուցիչների խորհրդով։ Այս մասին է վկայում նաև այն փաստը, որ ՀՀ կառավարությունը 2024 թվականի հոկտեմբերի 10-ին ընդունված թիվ 1614-Ն որոշմամբ սահմանել է լրիվությամբ նույն կարգավորումը, ինչը նախապես առաջարկվել էր խորհրդակցությունների ընթացքում։ Իսկ վերջում, հինգ ամիս անց Միշա Գյուրջյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին դատախազի որոշմամբ ՀՀ կառավարության այս նույն որոշմանը հղում կատարելը ամբողջ ենթադրյալ իրավական գործընթացը պաշտոնապես հաստատել է որպես մաքուր քաղաքական գործընթաց։ Քաղաքական հետապնդման վառ վկայությունն է նաև այն փաստը, որ Հայաստանի Հանրապետությունը որևէ եղանակով չէր կարող քրեական հետապնդում հարուցել Մարտակերտ համայնքի նկատմամբ կատարված ենթադրյալ հանցավոր արարքի համար։ Միաժամանակ նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումն այն մասին, որ այդ համայնքը Ադրբեջանի Հանրապետության համայնքն է, ուստի Միշա Գյուրջյանի նկատմամբ քրեական հետապնդում կարող էր հարուցվել միայն այն դեպքում, եթե դրա համար ՀՀ քննչական կոմիտեին դիմեր Ադրբեջանի Հանրապետության քննչական կոմիտեն։ Պաշտպանին տրամադրված վարույթի նյութերում որևէ այդպիսի պաշտոնական դիմում չի եղել։ ՔԿ-ի պնդումը, թե քրեական վարույթով հիմնավորվել է, որ՝ «մեղադրյալի կողմից ավտոմեքենան իր անվամբ գրանցելու ժամանակահատվածում ներկայացվել են տեղեկանքներ, որոշումներ, որոնք իրականությանը չեն համապատասխանել կամ գոյություն չեն ունեցել և այդ եղանակով հիշյալ ավտոմեքենան անհատույց և ապօրինի դարձրել է իրենը», իրականության խեղաթյուրման փորձ է և սուտ է իր ամբողջ բովանդակությամբ։ Ավտոմեքենայի անվանափոխումը գրանցելու համար չի ներկայացվել որևէ տեղեկանք։ Ներկայացված ավագանու որոշումը ամբողջությամբ համապատասխանել է իրականությանը, ինչը հաստատվել է նաև դատախազի կողմից կայացված որոշմամբ։ Մասնավորապես, ՔԿ-ի փոխարեն պաշտպան Արսեն Բաբայանը դեռևս նախաքննության առաջին օրերին փաստաբանական հարցմամբ ստացել է ՀՀ ՆԳՆ-ում առկա ավագանու որոշումը, համապատասխան լիազորագիրը և այն որպես ապացույց ներկայացրել է ՔԿ-ին։ Սա մի գործընթաց էր, որ ՔԿ-ն թեև պարտավոր էր ինքնուրույն կատարել, սակայն համառորեն հրաժարվում էր դրանից։ Միաժամանակ պաշտպան Ա. Բաբայանը քննչական կոմիտեին է ներկայացրել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ղեկավարից ստացված այն պարզաբանումը, որ գրանցման գործընթացի հիմքում դրված բոլոր փաստաթղթերը, բացի ավագանու որոշումից (պայմանագիր, լիազորագիր և այլն) ստեղծվել է հենց ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման կողմից, հատուկ համակարգի միջոցով, այսինքն՝ նախապես այդպիսի որևէ փաստաթուղթ համայնքի ղեկավարի կողմից չի ներկայացվել, ինչով էլ, դեռևս հինգ ամիս առաջ, պաշտպանն ամբողջությամբ հերքել է քննչականի պնդումը, թե ներկայացվել են գոյություն չունեցող կամ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ։ Ավելին, այս հինգ ամիսների ընթացքում կատարված նախաքննությամբ քննչական կոմիտեն չի կարողացել հիմնավորել հակառակը և այդպիսով քրեական հետապնդումը դադարեցնելուց հիմք է ընդունվել նաև պաշտպանի ներկայացրած այդ փաստը։ Այն հանգամանքը, որ ավագանու որոշումն ամբողջությամբ օրինական է՝ հաստատվում է նաև պաշտպանի կողմից կատարված փաստաբանական հարցաքննություններով, որոնք ներկայացվել են քննիչին։ Դատախազի հիշյալ որոշմամբ համայնքի ղեկավարի արդարացման հիմքում դրվել են նաև Մարտակերտ համայնքի ավագանու անդամների ցուցմունքները։ Ավագանու անդամները մասնավորապես հայտնել են, որ Միշա Գյուրջյանը տրանսպորտային միջոցն Արցախի Հանրապետությունից տեղափոխել է Հայաստանի Հանրապետություն, ինչը միայն դրական և ողջունելի քայլ է։ Այսինքն՝ այն չի մնացել թշնամուն։ Ինչ վերաբերվում է մեքենայի անվանափոխությանը, ապա ավագանու անդամները ցուցմունքներով պնդել են, որ իրենք իրենց կամքով և քվեարկությամբ են որոշել, որ այդ ավտոմեքենան հետագա շահագործմանը խոչընդոտող հանգամանքներից ազատվելու համար պետք է նվիրատվության եղանակով դարձնել միակ լեգիտիմ անձի՝ համայնքի ղեկավար Միշա Գյուրջյանի անվամբ։ Այդ որոշումը եղել է արդարացի և ամբողջությամբ ծառայել է իր արդարացի նպատակին։ Հայտարարությամբ քննչական կոմիտեն պնդել է, թե ՀՀ կառավարության վերոհիշյալ որոշման գոյությամբ էականորեն նվազել է արարքի հանրային վտանգավորությունը և ինչն էլ, իբր, քրեական հետապնդումը դադարեցնելու առիթ է դարձել։ Սա ոչ այլ ինչ է, քան իրավաբանական «ժուլիկություն»։ Թեև քրեական հետապնդումը արդարացնող հիմքով դադարեցնելու դատախազի որոշման պատճառաբանական մասով այսպիսի բովանդակություն առկա է, սակայն դա ընդամենը սեփական մեղքը չընդունելու և այդպիսով քաղաքական հետապնդումը բացառելու անհույս փորձ է։ Փաստ է մի բան, որ նույն որոշմամբ դատախազը հաստատել է, որ Արցախի Հանրապետության Մարտակերտ համայնքի ղեկավար Միշա Գյուրջյանը չի կատարել իրեն մեղսագրված արարքը, ինչը քրեադատավարական կարգի համաձայն ամենահիմնական և ամենաառաջին արդարացման հիմքն է։ Հարկ ենք համարում արձանագրել նաև, որ հինգ ամիս տևած «քրեական» հետապնդման ընթացքում քննչական կոմիտեն սույն գործով աշխատել է ընդամենը 16 օր։ Այսինքն՝ սույն վարույթով անձին հինգ ամիս շարունակ մեղադրյալի կարգավիճակում պահելը ունեցել է բացառապես քաղաքական վրեժխնդրության շարժառիթ»։
    20:00
    26.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    10 սահմանապահ է սպանվել Իրանում
    Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգի Տաֆտան քաղաքի Գոհարկո քաղաքում զինված խմբավորման և սահմանապահ ոստիկանների միջև բախման արդյունքում 10 սահմանապահ է սպանվել, հայտնում է IRNA–ն: Նշվում է, որ տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Իրանի ներքին գործերի նախարարը խումբ է ձևավորել՝ հետաքննելու միջադեպը:
    19:40
    26.10.24
    Ավելին
  • Տարածաշրջան
    Ծեծկռտուք, լցոնումներ, ճնշումներ. պատերազմի և խաղաղության ընտրությունը՝ վրացական կրքերով
    Վրաստանն այսօր նոր խորհրդարան է ընտրում: Խորհրդարանական 150 մանդատի համար 18 կուսակցություն է պայքարում: Ճակատագրական ընտրություն է անում վրաց ժողովուրդը, ըստ իշխող ուժի, պատերազմի և խաղաղության միջև, ըստ ընդդիմության՝ Արևմուտքի և Ռուսաստանի։
    19:30
    26.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մեքենան բախվել է քարերին ու հայտնվել դաշտում. կա տուժած
    Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարագծոտնի մարզում: Ժամը 11:45-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 28-ամյա Վրեժ Մ.-ն իր վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 72 կմ հատվածում Թալինի վարչական շրջանում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին ու քարերին և հայտնվել դաշտում: Ինպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել վթարի վայրում գտնվող լճակում ձկնորսությամբ զբաղվող քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները և «Թալին» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վթարի մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին։
    19:20
    26.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ճամբարակում ձյուն է տեղում
    ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում տեղում է ձյուն։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
    19:00
    26.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Այդ տղայի մեջ զարգացած է մարդասպանի բնազդը․ Վենգերն ապշած է
    Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է «Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական հարձակվող Էրլինգ Հոլանդի մասին։ «Էրլինգն իսկական հրեշ է։ Այս տղայի մեջ զարգացած է մարդասպանի բնազդը։ Հոլանը խփում է անհավանական գոլեր։ Նշենք նաև, որ նրա կարիերան դեռ նոր է սկսվել։ Նա դեռ կխաղա 13-14 տարի։ Պարզապես պատկերացրեք»,- Armsport-ի փոխանցմամբ՝ ֆրանսիացի փորձագետի խոսքերն է մեջբերում City Xtra-ն։ Նորվեգացի ռմբարկուի պայմանագիրը «քաղաքաբնակների» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։ Նորվեգացու շուկայական արժեքը գնահատվում է 200 միլիոն եվրո։ Ընթացիկ մրցաշրջանում Հոլանդը մասնակցել է 12 հանդիպման՝ իր անվան դիմաց գրանցելով 13 գոլ։
    18:45
    26.10.24
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 18։30 Իրանը զոհերի մասին է հայտնում Իսրայելի հարձակումից հետո. կսրվի՞ առճակատումը
    Հայլուր 18։30 Իրանը զոհերի մասին է հայտնում Իսրայելի հարձակումից հետո. կսրվի՞ առճակատումը
    18:30
    26.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լոռիում ավտոմեքենա է այրվել
    Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 15:26-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օձուն գյուղի վերջնամասում ավտոմեքենա է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Օձունի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Օձուն գյուղի «Պառավ քար» կոչվող հանդամասում․ տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։47-ին, մարվել՝ 16։08-ին։ Այրվել է VAZ մակնիշի ավտոմեքենա։
    18:15
    26.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թբիլիսիի քաղաքապետը հայտարարել է, որ Վրաստանի իշխող կուսակցությունը մեծամասնություն է ստանալու ընտրություններում
    Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ ըստ նախընտրական շտաբի ընտրատեղամասերից ստացված նախնական տեղեկատվության՝ իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների արդյունքներով երաշխավորված մեծամասնություն է ստանալու։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները՝ վկայակոչելով իշխող կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետի խոսքերը ճեպազրույցից։ «Ըստ նախնական տեղեկությունների, որոնք մենք ստանում ենք տեղական նախընտրական շտաբից՝ «Վրացական երազանք»-ին արդեն երաշխավորված է վստահ մեծամասնությունը Վրաստանի խորհրդարանում», - ասել է Կալաձեն։ Չնայած դրան՝ քաղաքական գործիչը երկրի բնակիչներին կոչ է արել էլ ավելի ակտիվ լինել, որպեսզի «Վրացական երազանքը» խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ստանա։ Վրաստանի ԿԸՀ-ի վերջին տվյալների համաձայն՝ տեղական ժամանակով ժամը 15։00-ին ընտրություններին քաղաքացիների մասնակցությունը կազմել է 41,62 տոկոս։ Վրաստանում առավոտյան 8։00-ից մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները։ Ընտրողները պետք է ընտրություն կատարեն 18 կուսակցություններից։ Վրաստանի խորհրդարան կանցնեն այն կուսակցությունները, որոնց օգտին կքվեարկի ընտրողների առնվազն 5 տոկոսը։ Թե ինչպես են մանդատները բաշխվելու ընտրական շեմը հաղթահարած կուսակցությունների միջև, հայտնի կդառնա այն բանից հետո, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կամփոփի ընտրությունների վերջնական արդյունքները՝ քննարկելով բոլոր բողոքները և սպասելով, որ դատարանները կորոշեն դիտորդների բողոքները, եթե այդպիսիք կան։ Նշվում է, որ ընտրական գործընթացը վերահսկում են ավելի քան 1700 դիտորդներ միջազգային կազմակերպություններից, ինչպես նաև ավելի քան 23 հազար դիտորդներ 111 տեղական կազմակերպություններից։ Հաղորդվում է, որ քվեարկության գործընթացը կտևի մինչև ժամը 20:00-ն, որից հետո ընտրական հանձնաժողովները կսկսեն ձայների հաշվարկը։ Քվեարկության առաջին արդյունքները կհրապարակվեն տեղամասերի փակումից 2-3 ժամ անց։ ՎրաստանիԿԸՀ-ում ամփոփիչ ճեպազրույցը նշանակված է ժամը 22:00-ին։
    18:00
    26.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    24-ամյա վարորդը «Tesla»-ով կոտրել է աղբամաններն ու նստարանը և հայտնվել կանաչ «գազոն»-ում
    Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։40-ի սահմաններում Երևանի բնակիչ 24-ամյա Սուրեն Ավագյանը իր վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենայով Վազգեն Սարգսյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել 2 աղբամաններին, ապա նստարանին և հայտնվել կանաչ գազոնում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
    17:40
    26.10.24
    Ավելին
  • Միջազգային
    Պատժված Ռուսաստանը նվաճում է աշխարհը. BRICS-ը տապալո՞ւմ է հին աշխարհակարգը
    Շաբաթվա գլխավոր իրադարձություններից է շարունակում մնալ BRICS -ը: Փորձագետներ, տնտեսագետներ ու քաղաքագետներ փորձում են հասկանալ, թե ինչ կարող է հաջորդել կազանյան գագաթնաժողովին: Որ հավաքական Արևմուտքին պինդ հակակաշիռ է ստեղծվում, ակնհայտ է բոլորին:
    17:30
    26.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպել են ՌԴ-ում առանց թույլտվության բնակվող և ռեադմիսիայի սպասող Հայաստանի քաղաքացիներին
    Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի և Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցիչները 2024 թվականի հոկտեմբերի 10-ին համատեղ այց են իրականացրել Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության գլխավոր վարչության Մոսկվա քաղաքի օտարերկրյա քաղաքացիների ժամանակավոր պահման կենտրոն։ Այս մասին հայտնել են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից: Այցի ընթացքում օմբուդսմանների ներկայացուցիչները հանդիպել են ՌԴ տարածքում առանց թույլտվության բնակվող և ռեադմիսիայի սպասող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ: Առանձնազրույցների ընթացքում ՀՀ քաղաքացիները բարձրացրել են պատշաճ բժշկական օգնության, այդ թվում՝ դեղորայքի տրամադրման, անձնական հիգիենայի, մերձավոր ազգականներին միմյանցից անջատ պահելու հետ կապված և այլ հարցեր: Բարձրացված հարցերն օմբուդսմանների ներկայացուցիչները տեղում քննարկել են Կենտրոնի ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կատարողի հետ: Վերջինս վարչակազմի ներկայացուցիչներին հանձնարարել է անհապաղ միջոցներ ձեռնարկել արձանագրված խնդիրներին լուծում տալու ուղղությամբ: «Մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատում օմբուդսմանական գործընկեր կազմակերպությունների հետ կառուցողական աշխատանքը՝ խնդիրներին օպերատիվ լուծումներ տալու տեսանկյունից»,–ասված է հայտարարությունում:
    17:20
    26.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ԱԺ պատգամավորներն ու խորհրդարանի աշխատակազմի ներկայացուցիչները պատվաստվել են գրիպի դեմ (տեսանյութ)
    Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների կանխարգելման նպատակով ՀՀ ԱԺ աշխատակազմն Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ կազմակերպել է սեզոնային գրիպի դեմ պատվաստման գործընթաց Ազգային ժողովի պատգամավորների և խորհրդարանի աշխատակազմի ներկայացուցիչների համար: Գրիպի դեմ պատվաստումն անվտանգ է, բայց, երբեմն, պատվաստումից հետո 1-2 օր ներարկման հատվածում կարող է նկատվել թեթև ցավ, քոր, կարմրություն: Մանրամասները՝ ԱԺ տեսանյութում:
    17:00
    26.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վթարից մաhացել է երգչուհի Մաշ Իսրայելյանի քույրը` Էլեն Իսրայելյանը․ «Հրապարակ»
    «Հոկտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։45-ի սահմաններում Երևանի բնակիչ 24-ամյա Էլեն Իսրայելյանը «BMW» մակնիշի ավտոմեքենայով Մազմանյան փողոցի շրջանաձև` ժողովրդին հայտնի 15 կվարտալի խաչմերուկի մոտ բախվել է բազալտե եզրաքարերին, անցել շրջանաձև հատվածի կանաչ զանգվածի վրայով, բախվել երկաթե էլեկտրասյանը և հայտնվել երթևեկելի գոտում»։
    16:45
    26.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Մառնեուլիի 69-րդ ընտրատեղամասի քվեներն անվավեր են ճանաչվել
    Մառնեուլիի 69-րդ ընտրատեղամասում տեղի ունեցած միջադեպի պատճառով նշված ընտրատեղամասի քվեներն անվավեր են ճանաչվել, ճեպազրույցում հայտնել է ԿԸՀ մամուլի խոսնակ Նաթիա Իոսելիանին, հայտնում է «Ալիք մեդիա»-ն: «Մառնեուլիի ընտրատարածքային հանձնաժողովն այցելել է ընտրատեղամաս և ուսումնասիրել նշված փաստը։ Գործընթացը տեղում դադարեցվել է։ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն անհապաղ խորհրդակցություն է հրավիրել, և նշված ընտրաեղամասի տվյալներն անվավեր են ճանաչվել»,- ասել է Իոսելիանին: Ներքին գործերի նախարարությունը փաստի առթիվ հետաքննություն է սկսել ընտրակեղծիքների հոդվածով։ Ըստ տարածված տեղեկությունների` Վրաստանի Մառնեուլի քաղաքի սակրեբուլոյի «Վրացական երազանք» կուսակցության անդամ Ռովշան Իսկենդերովը 69-րդ ընտրատարածքում գտնվող քվեատուփի մեջ բռնի ուժով մի քանի քվեաթերթիկ է լցրել (աղբյուր 1, 2): Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Մառնեուլիի 69-րդ տեղամասում տեղի ունեցած միջադեպին այսպես է արձագանքել. «Ամոթալի և անբարոյական է էթնիկ փոքրամասնության օգտագործումն ընտրությունները կեղծելու նպատակով»: Մառնեուլիի 69-րդ ընտրատեղամասը փակվել է: ԿԸՀ նախագահն արձագանքել է Մառնեուլիում քվեաթերթիկների լցոնման կադրերին և կոչ է արել Մառնեուլիի ընտրական հանձնաժողովին պարզել իրավիճակը։
    16:30
    26.10.24
    Ավելին