Լրահոս
2024-10-31
-
ՔաղաքականՊաշտոններից ազատման դիմումներ են ներկայացրել Գյումրիի համայնքապետարանի հայեցողական պաշտոններ զբաղեցնողները«Բալասանյան դաշինք»-ի ավագանու 14 անդամի մանդատները վայր դնելուց անմիջապես հետո աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացրել Գյումրիի համայնքապետարանի հայեցողական պաշտոններ զբաղեցնողները։ Համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանը «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացրել համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Հայկ Սուլթանյանը, համայնքի ղեկավարի խորհրդական Լենա Ջիլավյանը, համայնքի ղեկավարի խորհրդական Մենուա Մկրտչյանը, համայնքի ղեկավարի օգնականներ Արամ Շաբոյանը, Ռոբերտ Եգորյանը, Ինքնակամ շինությունների և հողի վերահսկողության բաժնի պետ Լյովա Սիմոնյանը, «Գյումրու բնակարանների սպասարկում» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար Արթուր Հովհաննիսյանը: Աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել նաև համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանը։ Հոկտեմբերի 11-ին «Բալասանյան դաշինք»-ն իր բացակայությամբ տապալել էր Գյումրիի ավագանու նիստը։ Սեփական որոշմամբ՝ հոկտեմբերի 15-ից աշխատանքային պարտականությունները ժամանակավորապես հեռավար իրականացնելու որոշում էր կայացրել քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, այնուհետև վերադարձել աշխատանքի և հրաժարական ներկայացրել:Ավելին11:4031.10.24 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․95 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.02 դրամ:Ավելին11:3031.10.24 -
ՔաղաքականՀայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ այս տարի շոշափելի արդյունք է գրանցվել․ ՄիրզոյանԽոսելով Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման մասին՝ Արարատ Միրզոյանն ասաց, որ 2024 թվականին այդ ուղղությամբ եղել է շատ շոշափելի արդյունք՝ առաջին հերթին միջպետական սահմանի սահմանազատման ուղղությամբ։Ավելին11:1831.10.24 -
ՔաղաքականԿառավարությունը որպես տարվա հաջողություն կարող է ներկայացնել ջանքերը Թուրքիային ռեգիոնալ պրոցեսներում ընդգրկելու համար. ԱբրահամյանԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Հայաստանի գործող իշխանությունը խիստ մրցակցության մեջ է Ադրբեջանի հետ այն առումով, թե ով է ավելի հավատարիմ Թուրքիային` հայ-ադրբեջանական կոնֆլիկտում ներքաշելու և հիմնական դեր ստանձնելու առումով: Կառավարությունը որպես տարվա հաջողություն կամ բյուջետային տարվա արդյունք կարող է ներկայացնել իր աննախադեպ ջանքերը` Թուրքիային խորը և համապարփակ ձևով ռեգիոնալ պրոցեսներում ընդգրկելու և առաջին ջութակի դեր վերապահելու համար: Սա միակ գործոնն է, որի դեպքում գործող կառավարիչը գերազանցել է Իլհամ Ալիևին և Թուրքիային սիրաշահելու գործում առաջ անցել հնարավոր բոլոր մրցակիցներին: Ժամանակին, երբ Սերժ Սարգսյանը «ֆուտբոլային դիվանագիտության» գործընթացը նախաձեռնեց, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առումով տեսակետները տարբեր էր, սակայն նույնիսկ այս պրոցեսի հիմնական քննադատներն էին արձանագրում, որ Հայաստանի նուրբ ու ճկուն քաղաքականության արդյունքում, պաշտոնական Անկարայի ջանքերը` հայ-ադրբեջանական հարաբերություններում մխրճվելու առումով, տապալվեց»:Ավելին11:1531.10.24 -
ՀասարակականՁորաղբյուր գյուղում այրվել են ավտոմեքենաներՀոկտեմբերի 31-ին՝ ժամը 01։41-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, բախվել են երկու ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են Nissan Primera (վարորդ՝ Ա․ Գ․) և Nissan Tiida մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:03-ին, մարվել՝ 02:10-ին: Այրվել են ավտոմեքենաները։Ավելին11:0031.10.24 -
ԻրավականՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչները «Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիր»-ում արձանագրել են խնդիրներՄարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ (այսուհետ՝ նաև Կրթահամալիր): ՄԻՊ-ի գրասենյակից հայտնում են, որ չհայտարարված այցի ընթացքում Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հետևել են դասապրոցեսին, ունեցել են առանձնազրույցներ դպրոցի աշխատակազմի հետ, ուսումնասիրել են դպրոցի տարածքը, շենքային պայմանները, սանիտարական և կոմունալ հարմարությունները, երեխաների խնամքի, բուժօգնության տրամադրման, սննդի կազմակերպման, աշխատակիցների, երեխաների իրավունքների և հիմնարար ազատությունների վիճակը և փաստաթղթերը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին ու կիրառելի չափորոշիչներին: Պաշտպանի ներկայացուցիչներն արձանագրել են մի շարք խնդիրներ, որոնց մի մասը համակարգային են և պահանջում են անհետաձգելի լուծումներ։ Մասնավորապես, արձանագրվել է՝ • Կրթահամալիրի ֆիզիկական միջավայրը չի համապատասխանում համընդհանուր դիզայնի սկզբունքներին։ • Այցի պահին կրթահամալիրում սովորող երեխաների համար անհրաժեշտ խելամիտ հարմարեցումներ ապահովված չէին։ Տնօրինությունը նշել է, որ ներկայումս դրան ուղղված քայլեր իրականացվում են: • Կրթահամալիրն ունի բազմամասնագիտական թիմով, այդ թվում՝ էրգոթերապիստներով, ժեստերի լեզվի թարգմանիչներով և այլ մասնագետներով համալրվելու անհրաժեշտություն։ Այս տեսանկյունից խնդրահարույց է ինչպես հաստիքների, այնպես էլ մարզում նեղ մասնագետների բացակայությունը։ • Երեխաների կարիքների գնահատման առկա գործընթացը գործնականում չի երաշխավորում դրանց իրական և անհատականացված լինելը: • Արձանագրվել է Կրթահամալիրի աշխատակիցների ոչ մասնագիտական ծանրաբեռնվածություն, ինչը պայմանավորված է ռեսուրսների սակավությամբ: • Արձանագրվել է Կրթահամալիրի աշխատակիցների մասնագիտական լիազորությունների և փաստացի գործունեության անհամապատասխանություն: • Կրթահամալիրում ներդրված չէ բռնությունների, այդ թվում՝ բուլինգի դեպքերի բացահայտմանը, կանխարգելմանն ու արձագանքմանն ուղղված հստակ գործիքակազմ: • Արձանագրվել է, որ հեռավոր բնակավայրերից երեխաները հաճախ գիշերում են Կրթահամլիրում տրանսպորտի բացակայության պատճառով։ • Առկա է Կրթահամալիրի աշխատակիցների շարունակական վերապատրաստումների իրականացման անհրաժեշտություն՝ ըստ մասնագիտական աշխատանքային բովանդակության և այլն: Այցի ավարտին արձանագրված խնդիրները քննարկվել են Կրթահամալիրի տնօրենի և աշխատակազմի հետ: Տնօրենը Պաշտպանի ներկայացուցիչներին ներկայացրել է խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները, այդ թվում՝ Կրթահամալիրի կանոնադրության փոփոխության ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Մշտադիտարկման չհայտարարված այցի արդյունքները, ներառյալ` Պաշտպանի կողմից բազմիցս բարձրաձայնվող համակարգային խնդիրները, կամփոփվեն, և դրանք արտացոլող փաստաթուղթը առաջարկությունների հետ համատեղ կներկայացվի ոլորտի իրավասու մարմիններին: Մարդու իրավուքնների պաշտպանը ևս մեկ անգամ հատուկ ընդգծում է, որ պետությունը «Երեխայի իրավունքների մասին» և «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիաներով, ի թիվս այլնի, ստանձնել է պարտավորություն ճանաչելու յուրաքանչյուր երեխայի կրթությունը առանց խտրականության և հավասար հնարավորության հիման վրա իրականացնելու իրավունքը՝ համընդհանուր ներառական կրթությունը հռչակելով որպես յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի ապահովման երաշխիք։ Պետությունը պարտավոր է ապահովել, որ ուսումնական ծրագրերը մշակվեն և իրականացվեն այնպես, որպեսզի համապատասխանեն և հարմարեցվեն յուրաքանչյուր սովորողի պահանջներին և ապահովեն համապատասխան կրթական արձագանք:Ավելին10:5431.10.24 -
Մամուլի տեսությունՔրեական գործը մնացել է Հովիկ Աղազարյանի որդու ուսերին․ «Ժողովուրդ»2023 թվականի օգոստոսի 1-ին ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնել էր, որ կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում շարունակվում է «Ավտոներկրողներ», «Ավտոներկրողների միություն» և «Ավտոներկրող-4» ՍՊ ընկերությունների գործունեության արդյունքում թույլ տրված չարաշահումների դեպքերի առթիվ քրեական վարույթով նախաքննությունը:Ավելին10:4831.10.24 -
ՍպորտԿյանքից հեռացել է Հայաստանի վաստակաշատ մարզիչ Էդվարդ ՎաթյանըԿյանքից հեռացել է Հայաստանի վաստակաշատ մարզիչ Էդվարդ Վաթյանը։ Այդ մասին հայտնում է Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ «Խորը ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է Հայաստանի վաստակաշատ մարզիչներից՝ Էդվարդ Վաթյանը։ Էդվարդ Վաթյանը ծնվել է 1938 թվականին։ Նա հանդես է եկել Հայաստանի հավաքականներում, մասնակցել ԽՍՀՄ առաջնություններին, համամիութենական ժողովուրդների ամառային սպարտակադիաներին, միջազգային մրցաշարերին և այլ մրցումներին։ Սպորտային կարիերան ավարտելուց հետո նա շարունակել է իր գործունեությունը որպես մարզիչ, մեծ ներդրում ունենալով բասկետբոլի զարգացման գործում։ Նրա սաներից շատերը ընդգրկվել են Հայաստանի հավաքականներում։ Հրաժեշտը տեղի կունենա հոկտեմբերի 31-ին՝ ժամը 14:00-ին, Ռոդոն սգո սրահում»,- ասված է հաղորդագրության մեջ։Ավելին10:4531.10.24 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։Ավելին10:3031.10.24 -
ՔաղաքականՌՈ պետը հորդորել է պայքարել զինված ուժեր թափանցող արատավոր բարքերի դեմ, խստագույնս հետևել կանոնադրային փոխհարաբերություններինՀոկտեմբերի 21-26-ը ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորման ենթակա զորամասեր, հանդիպել սպայական անձնակազմի, ինչպես նաև ՌՈ տարածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ ՌՈ պետը հորդորել է անընդհատ պայքարել զինված ուժեր թափանցող արատավոր բարքերի դեմ, խստագույնս հետևել կանոնադրային փոխհարաբերություններին, ամրապնդել ռազմական ոստիկանություն-զորամաս համագործակցությունը, փոխադարձ վստահությունը: ՌՈ պետը նաև պատասխանել է սպայական անձնակազմին հետաքրքրող հարցերին։ Շրջայցի ընթացքում գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը եղել է ՌՈ տարածքային մի շարք ստորաբաժանումներում, տվել հանձնարարականներ՝ ծառայության արդյունավետությունը բարձրացնելու, ինչպես նաև զորամասերում իրավակարգի ամրապնդման ուղղությամբ։ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի նմանաբնույթ այցերը զորամասեր կրում են մշտական բնույթ։Ավելին10:2531.10.24 -
ՀասարակականԿոպեկները պատրաստե՛ք. 100 դրամանոց բարեփոխում կամ տրանսպորտում «կորած» քաղաքացու իրավունքԵրկու օրից ուժի մեջ է մտնում քաղաքապետարանի նոր որոշումը, ըստ որի՝ ավտոբուսներում պիտի վճարենք կամ 100 դրամանոց մետաղադրամներով կամ տրանսպորտում տեղադրված վճարային համակարգով` QR կոդով: Այս լուրից անհանգստացած են մարդիկ. որտեղի՞ց են գտնելու այդքան 100 դրամանոցներ ամեն օր ավտոբուս նստելու համար, եթե չունեն ինտերնետ կամ սմարթֆոն` QR կոդով վճարելու համար: Ի դեպ, երեքշաբթի, Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանելով 100 դրամանոց մետաղադրամների սակավության վերաբերյալ հարցին, ասել է, որ առաջին անգամ է բախվում խնդրին, կպատասխանի գրավոր:Ավելին10:2031.10.24 -
ՀասարակականՎաղարշյան փողոցում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել պատին. կան տուժածներՀոկտեմբերի 30-ին, ժամը 22:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղարշյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել պատին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Գ․, ծնված 1981 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել կայանած «Infiniti» (վարորդ՝ Ա․ Խ․, ծնված 1995թ.), «Nissan» (վարորդ՝ Հ․ Մ․, ծնված 1971 թ.), «Mitsubishi» (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1983 թ.) մակնիշների ավտոմեքենաներին և բախվել պատին։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և «Opel» մակնիշի ավտոմեքենայի երկու ուղևորի պատգարակով մոտեցրել են շտապօգնությանը, ովքեր ևս երեք տուժածների հետ հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:Ավելին10:1531.10.24 -
ԺամանցԳոհ լինենք, որ գոնե հայ է. Լուսինե Թովմասյանը` «Միսս տիեզերք»-ի նոր մասնակցի մասին․ Oragir.NewsԱյս տարվա նոյեմբերին Մեքսիկայում կայանալիք «Միսս տիեզերք» միջազգային գեղեցկության մրցույթում Հայաստանը կներկայացնի Էմմա Ավանեսյանը։ Նա փոխարինել է ազգությամբ ռուս Իրինա Զախարովային։Ավելին10:0031.10.24 -
Մամուլի տեսությունԱրարատ Միրզոյանը ԱԺ կգնա. «Ժողովուրդ»Արարատ Միրզոյանը խոսելու է նաև նախարարության կատարած աշխատանքի և Ադրբեջանի հետ բանակցությունների մասին:Ավելին09:5531.10.24 -
ԱրցախՆյու Յորքի համալսարանում Թաթոյանը ներկայացրել է Արցախի, ՀՀ-ի դեմ ադրբեջանական հանցանքների փաստերըՆյու Յորքի Սիթի Յունիվերսիթի (City University of New York) համալսարան Ջոն Ջեյ քրեական արդարադատության քոլեջում դասախոսության ընթացքում (նաև դասախոսների մասնակցությամբ) անցյալ շաբաթ քննարկեցի Արցախի ու Հայաստանի դեմ ադրբեջանական հանցանքների փաստերը, ռասիստական ու հայատյաց շարունակվող քաղաքականությունը և դրանց համար պատասխանատվության հարցերը` հաշվի առնելով նաև քոլեջի մասնագիտական ուղղվածությունը: Այդ մասին հայտնում է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։Ավելին09:5031.10.24 -
ՔաղաքականՎերջը ի՞նչ եղավ այն աղջկա պատմությունը, որին առևանգել էր պարեկը. Կարեն ՎրթանեսյանՌազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վերջը ի՞նչ եղավ այն աղջկա պատմությունը, որին առևանգել էր պարեկը։ Ոստիկանությունից հույս չկա, բնականաբար, իսկ լրագրողների՞ց։ Իսկ հիշո՞ւմ եք, որ սահմանն անցած 2 ադրբեջանցից մեկը Սյունիքում գործարանի պահակին էր սպանել։ Այդ պատմությունը մոռացության մատնվեց, որևէ խոսք չեղավ զոհվածի ընտանիքի, հարազատների մասին։ Ի՞նչ հալի են այդ մարդիկ այսօր։ Ի՞նչ կա այդ գործից։ Ի՞նչ փուլում է Նիկոլի ավտոշաՌասյան անիվների տակ սպանված Սոնա Մնացականյանի դատական գործը։ Հիշո՞ւմ եք Ապարանում 3 հոգու գնդակահարությունը (ու ևս 4 հոգու էլ վիրավորվելը)։ Այդ գործից լուրեր կա՞ն։ «Սուրմալու» տոնավաճառի պայթյունի գործից ի՞նչ կա։ #երկիրՀԺ #հիշողՄարդ»։Ավելին09:4531.10.24 -
ՀասարակականԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:4031.10.24 -
ՔաղաքականԱլբերտի լուսանկարը պատահական չի հայտնվել ադրբեջանական թերթի առաջին էջին. Հայկ ԴեմոյանՑեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը գրում է. «Պարզ բացատրություն Ալբերտի լուսանկարը պատահական չի հայտնվել ադրբեջանական թերթի առաջին էջին: Դա միտումնավոր ու հատուկ դիտավորությամբ է արվել: Տեղեկատվական-հոգեբանական պատերազմի կարևոր հնարքներից մեկն է, երբ ոչնչացնում կամ չեզոքացնում են հակառակորդ կողմի որևէ դրական կամ հերոսական պատումի հետ կապ ունեցող խորհրդանշանը: Իրենք շատ լավ էլ գիտեն այդ լուսանկարի մասին ու ամեն ինչ արել են հաշվարկով: Իսկ մենք, ինչպես միշտ, կուլ ենք տալիս մեր կողմ նետված խայծը ու մի ամբողջ օր մեզ զբաղեցնում ենք իրենց կողմից պարտադրված խաղով ու հլու հնազանդ ենթարկվում ենք այդ խաղի կանոններին: Հետևությունն այստեղ մեկն է. Հայաստանի Հանրապետությունը ներկա պահին բացարձակապես չունի տեղեկատվական-հոգեբանական պատերազմում գոնե պաշտպանական դիրք ունենալու հայեցակարգ: Չկա որևէ հակագործողություն և դրանից օգտվում է հակառակ կողմը և պարբերաբար կազմակերպում է հոգեբանական սադրիչ ու քայքայիչ գործողություններ: Սակայն այս պատմ,ության մեջ ամենացնցողն ու ողբերգականն այն է, որ օրը ցերեկով հենց Հայաստանի Հանրապետությունում, հենց ՀՀ քաղաքացիները բացահայտ կերպով նպաստում են այդ քայքայիչ գործողություններին ու դրանց արդյունավետության բարձրացմանը` առատորեն հակառակորդ կողմին մատակարարելով տեղեկատվական-հոգեբանական պատերազմի համար նոր գործողություններ մշակելու գործիքներ ու հնարավորություններ: Լավագույնս դա արվում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի որոշ ինստիտուտների գիտաշխատողների կողմից: Ու ստացվում է աբսուրդային ու գրոտեսկային մի պատկեր. Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատողները մասնակցում են 2020 թ. ընդունված ՀՀ ռազմավարական անվտանգության նոր հայեցակարգի մշակմանը, իսկ Գիտությունների ակադեմիայի Հնագիտության ու ազգագրության ինստիտուտի գիտաշխատողները ֆանտաստիկ “հաջող ու արդյունավետ կերպով” աշխատում են այդ ռազմավարության մեջ արձանագրված հիմնադրույթների դեմ ու ադրբեջանական հակահայ քարոզչության օգտին: Ինչպես ընդունված է մեզանում, նույնիսկ Ակադեմիայի ներսում չկա ոչ մի քննարկում կամ քննադատություն աննախադեպ ու խայտառակ այս դեպքերի կապակցությամբ:Ավելին09:3631.10.24 -
ՀասարակականԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 31-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 20:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Չարենցի փողոցի թիվ 27, 27/1 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Հոկտեմբերի 31-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Մաստարա բնակավայրի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Հոկտեմբերի 31-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Քուչակ, Ծաղկաշեն, Շենավան, Հարթավան, Երնջատափ, Նորաշեն, Արագած, Ափնագյուղ, Արայի, Վարդենուտ, Վարդենիս, Չքնաղ բնակավայրերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Հոկտեմբերի 31-ին ժամը 09։00-ից մինչև ժամը 18։00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գ.Նժդեհի փողոցի բազմաբնակարան շենքերի, Գ.Նժդեհի փողոցի նրբանցքների, Ա.Մանուկյան փողոցի թիվ 1, Ռ.Մելիքյան փողոցի թիվ 6, Չարենցի փողոցի թիվ 2, 4, Մ.Ստեփանյան, Ազատամարտիկների փողոցների բազմաբնակարան շենքերի, առանձնատների, «Վաչագան», «Բաղաբուրջ» թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը:Ավելին09:3331.10.24 -
ՍպորտԱրցախցի Էրիկ Առստամյանը պարտության մատնեց ադրբեջանցի մրցակցինՀայաստանը ներկայացնող մարզիկները ևս 2 մեդալ են ապահովել Բուդվայում ընթացող երիտասարդների Աշխարհի առաջնությունում։ Այդ մասին հայտնում է Հայաստանի Բռնցքամարտի ֆեդրացիայի մամուլի ծառայությունը։ 1/8 եզրափակիչում թուրք մրցակցին հաղթելուց հետո, 1/4 եզրափակիչում արցախցի Էրիկ Առստամյանը պարտության մատնեց արդեն ադրբեջանցի մրցակցին։ Առաջին ռաունդում մրցավարները առավելությունը տվել էին ադրբեջանցի Նասիբովին, բայց 2-րդ ու 3-րդ ռաունդներում հայ մարզիկն ադրբեջանցուն ստիպեց ռինգը լքել պարտված։ Կամային հաղթանակ տոնեց նաև 60 կգ քաշային Անդրանիկ Մարտիրոսյանը, ով համառության շնորհիվ հաղթանակը պոկեց ալբանացի Ադամ Մակայից։ Մեր երկու բռնցքամարտիկներն էլ կիսաեզրափակիչում են և ապահովել են առնվազն բրոնզե մեդալ։ Ավելի վաղ բրոնզ էր ապահովել նաև 63,5 կգ քաշային Ռաֆայել Ներսիսյանը։Ավելին09:3031.10.24