Լրահոս
2024-11-05
-
ԻրավականԿոտայքի բնակիչը կալանավորվել է՝ շուրջ 850 գրամ քաշով մարիխուանայի և սինթետիկ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքովԹմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ քրեաիրավական պայքարը լայն թափով շարունակվում է։ Այս մասին հայտնում են ՔԿ-ից։ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ ԹԱՇԴՊ վարչության ԹԴՊ բաժնից ստացված տեղեկությունների հիման վրա, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի մարզի բնակչի կողմից իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափի թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքի մի շարք հանգամանքներ։ Քրեական վարույթի շրջանակներում հիշյալ անձի բնակության վայրում՝ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում գտնվող տանն ու դրան օժանդակ շինություններում, կատարվել է խուզարկություն, որի արդյունքում հայտնաբերվել են տարբեր փաթեթներ, ծխախոտի տուփեր, պոլիէթիլենային, զիպ փականով պոլիէթիլենային տոպրակներ, օծանելիքի տուփ, թղթե պահատուփ՝ դեղնականաչավուն չորացված բուսական զանգվածների պարունակություններով, պոլիէթիլենային տոպրակ, տարբեր փաթեթներ` բյուրեղանման, փոշենման և գորշ փոշենման զանգվածներով, 4 հատ փոքր շիշ` «մետադոնային լուծույթ» գրառումներով, «B8» գրառմամբ 1,5 հատ դեղահաբեր, հոգեմետ դեղահաբեր, էլեկտրական կշեռք։ Կոտայքի մարզի բնակչի կողմից շահագործված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է 3 փաթեթ` դեղնականաչավուն զանգվածների պարունակություններով: Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ՝ հայտնաբերված զանգվածների բնույթը, հստակ քաշը պարզելու նպատակով: «ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացված գրության համաձայն՝ փորձաքննությանը ներկայացված զանգվածների մի մասը «Մարիխուանա» տեսակի, իսկ մի մասը՝ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցներ են: Բացի այդ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ ԹԱՇԴՊՎ ԹՂՊ բաժնի աշխատակիցների կողմից ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ 2024թ․ հոկտեմբերի 30–ին՝ ժամը 13:15-ին, Երևանի Թևոսյան փողոցից ապօրինի թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու և օգտագործելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել է երկու քաղաքացի։ Նրանցից մեկի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ընդհանուր 3.39 գրամ քաշով դեղնականաչավուն կանեփանման «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածով 2 փաթեթ, իսկ մյուսի մոտ՝ 1 հատ մոխրացված հետքերով կաթուցիչ։ Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 396-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում խուզարկություն է կատարվել հիշյալ անձանցից մեկի կողմից վարած «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենայում, որի ժամանակ հայտնաբերվել է սպիտակ փոշենման զանգված: Քննությամբ ձեռք բերված տվյալներով՝ հիշյալ զանգվածը նշված անձը ձեռք է բերել Կոտայքի մարզի վերոնշյալ բնակչից։ Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Կոտայքի մարզի բնակչի նկատմամբ նախաձեռնվել է հանրային քրեական հետապնդում, և նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Միջնորդություն է ներկայացվել դատարան` նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու մասին, որը բավարարվել է: Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին18:1505.11.24 -
ՀասարակականՄայր Աթոռ Ս. Էջմիածնում սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովըՆոյեմբերի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը: Ժողովին որպես ատենապետ մասնակցում էր նաև Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։ ԳՀԽ ժողովը բացվել է Տերունական աղոթքով, որից հետո Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն ու օրհնությունն է բերել Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական և աշխարհական անդամներին` հայցելով Սուրբ Հոգու առաջնորդությունը ժողովի բարեհաջող և արդյունավետ ընթացքի համար։ Ժողովի ընթացքում կքննարկվեն հայրենական կյանքի մարտահրավերներին, արցախահայերի իրավունքների պաշտպանությանը, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության, սփյուռքում ինքնության պահպանման հիմնախնդիրներին, քրիստոնեկան կրթության կազմակերպմանը, եկեղեցու ժողովական և վարչական կյանքին առնչվող հարցեր։Ավելին18:0005.11.24 -
ՀասարակականՈրքան գումարի դիմաց է Իվետա Մուկուչյանը երգել Երևանի տոնին․ ArmlurՏոնակատարության համար կնքված պայմանագրի համաձայն՝ Երևանի տոնին նվիրված միջոցառումները պետք է անցկացվեին Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, Ազատության հրապարակում, «Գաֆէսճեան» քանդակների պարտեզում (Կասկադ), Դիանա Աբգարի անվան զբոսայգու տարածքում։Ավելին17:4505.11.24 -
Քաղաքական«Չենք ուզում խամաճիկային, գործադիր իշխանության կամակատար դատական համակարգ»․ ՓաշինյանՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Արդարադատության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանին: Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել Գրիգոր Մինասյանին արդարադատության նախարարի պաշտոնում կատարած աշխատանքի համար, ընդգծել, որ նրա պաշտոնավարման ընթացքում արդարադատության ոլորտում էական և տեսանելի բարեփոխումներ են իրականացվել, այդ թվում՝ խափանման միջոցների նոր ձևերի կիրառումը, թվայնացման ուղղությամբ իրականացված զարգացումները, ենթակառուցվածքների, կառուցվածքային և բովանդակային բարեփոխումները, օրենսդրական բարեփոխումները և այլն: «Պիտի ընդգծեմ նաև և հատուկ գնահատանքի խոսքեր ասեմ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանազատման գործընթացում Արդարադատության նախարարության կողմից պրոցեսի իրավական ուղեկցման համար»,- հավելել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի խոսքով, ըստ էության, վերջին տարիներին, մեծամասամբ՝ պարոն Մինասյանի պաշտոնավարման ընթացքում արդարադատության ոլորտի, դատաիրավական համակարգի կողմից Կառավարությունից ունեցած ակնկալիքների մեծ մասը բավարարվել է, որոնք իրենց ծավալներով և ձևով աննախադեպ են եղել: «Թերևս եկել է ժամանակը, կամ անցել է, գուցե շատերի ընկալմամբ, հանրային ընկալմամբ, որ այդ բոլոր գործողությունները տան արդյունքներ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Այս համատեքստում երկրի ղեկավարը նաև ընդգծել է. «Ես ինքս էլ ինձ, բնականաբար, հարց եմ տալիս, թե ի՞նչն է պատճառը, որ այսքան փոփոխություններ, ներդրումներ ենք անում, բայց այնուամենայնիվ, այդ զգացումը, ակնկալիքները և ինստիտուցիոնալ վստահությունը բավարար մակարդակի վրա չէ: Պիտի անկեղծ ասեմ, որ դրա պատճառներից մեկը, իմ ընկալմամբ, հետևյալն է. մենք Հայաստանի Հանրապետությունում, իրոք, ուզում ենք ունենալ արդարություն և արդարադատություն, այսինքն՝ ոչ թե ֆորմալ ենք ուզում ունենալ արդարություն, արդարադատություն, այլ իրոք ենք ուզում ունենալ արդարություն և արդարադատություն: Մենք, իրոք ենք ուզում ունենալ դատական անկախ համակարգ, որովհետև մենք երբեք չենք ուզեցել, չենք ուզում և չենք ուզի ունենալ խամաճիկային դատական համակարգ, որովհետև դա հակոտնյա է այն արժեքային համակարգին, որը մերն է, որը որդեգրել ենք և որի ջատագովությամբ նաև ստանձնել ենք Հայաստանի Հանրապետությունում կառավարման պատասխանատվությունը: Մենք չենք ուզում դատական համակարգ, որը լինի գործադիր կամ որևէ իշխանության կամակատար, մենք չենք ուզում ընդհանրապես դատական համակարգ, որը լինի որևէ մեկի կամակատար, այլ ուզում ենք դատական համակարգ, որն ի վիճակի լինի ներդնել ստանդարտ, այդ թվում՝ արդարության և արդարադատության»: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ առանց ինստիտուցիոնալ արդարության և արդարադատության ներդրման և կայացման, երկրի զարգացումը պարզապես հնարավոր չէ: Այս համատեքստում վարչապետը հաջողություն է մաղթել նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանին: «Նա համակարգում նոր մարդ չէ և ժամանակին Արդարադատության նախարարությունում արդեն աշխատել է, և իհարկե Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում ուղիղ առնչություն ունեցել է այն օրակարգերի հետ, որոնց մասին քիչ առաջ խոսեցի»,- ասել է Վարչապետը և հավելել, որ այս բոլոր իրադրությունների վերլուծությամբ նորանշանակ նախարարի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այս օրակարգերի շուրջ պետք է արտակարգ ռեժիմով աշխատել, ինչը նշանակում է, որ անհրաժեշտ է ավելի ինտենսիվ կերպով հասկանալ պատճառահետևանքային կապերը: «Այս առումով, հույս ունեմ, որ տիկին Գալյանի պաշտոնավարման ընթացքում Կառավարությունն ի վիճակի կլինի այս խնդիրներն ավելի խորքային և համապարփակ հասցեագրել կամ շարունակել, որովհետև մենք դեռ չգիտենք, հնարավոր է, որ մեր այդ նպատակին հինգ պակաս վիճակում ենք կամ գուցե թե մի վերջին ջանք է պահանջվում այդ նպատակին հասնելու համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության և բարձր գնահատականի համար: «Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև Արդարադատության նախարարությանն այս տարիների ընթացքում Ձեր աջակցության և առաջնորդության համար: Դա մեզ լրացուցիչ խթան և մոտիվացիա էր տալիս, քանի որ գիտեինք, որ երբ պատրաստ էր լինում ինչ-որ մի փաթեթ, ռեֆորմ կամ գաղափար, որ պետք է Ձեր սեղանին դրվեր, դա միանշանակ հաստատվում էր, եթե դա հիմնավորված էր, արժեքավոր էր և հստակ արդյունահեն ցուցանիշներով փաթեթավորված»,-ասել է Մինասյանը: Նա նաև շնորհավորել է նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանին և մաղթել, որպեսզի նրա պաշտոնավարման ընթացքում վարչապետի կողմից դրված բարձր նշաձողը՝ արդարության և արդարադատության ստանդարտն, ի վերջո, ժողովրդին հասանելի դառնա: Իր հերթին Սրբուհի Գալյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և նշել, որ նախարարությանը վերաբերվում է հոգատարությամբ, ուստի այստեղ եկել է սիրով, պատասխանատվության բարձր զգացումով և պատրաստակամությամբ՝ նոր թափ հաղորդելու բոլոր այն ծրագրերին, որոնք ներկա պահին գտնվում են Կառավարության օրակարգում: «Հույս ունեմ, որ նախարարությունն՝ ի դեմս պրոֆեսիոնալ կազմի, ինձ հետ միասին հնարավորություն կունենա նախարարության ենթակայության տակ գտնվող բոլոր ոլորտներում ապահովել մեր հանրության համար սպասելի, ընկալելի և շոշափելի արդյունք»,- նշել է Սրբուհի Գալյանը: Նա նաև վստահեցրել է, որ ջանք ու եռանդ չի խնայելու կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ հիմքերի ամրապնդման, դատաիրավական բարեփոխումների շարունակականության ապահովման և Կառավարության ծրագրից բխող բոլոր գործընթացներում պատշաճ իրավական ապահովում իրականացնելու հարցերում:Ավելին17:3505.11.24 -
ՀասարակականԽոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզում. բռնկված կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրիցԱյսօր՝ նոյեմբերի 5-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջանֆիդա գյուղում անասնակեր է այրվում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են գյուղացիները և այս պահին էլ հրշեջները, գյուղացիներն ու անգամ ՊԾ Արմավիրի մարզի գումարտակի պարեկները պայքարում են կրակի տարածման դեմ: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է, ինչպես նաև պարզվում է սեփականատիրոջ ինքնությունը: Այրվում է մոտ 1600 հակ անասնակեր. կրակն ու ծուխն էլ տեսանելի են մի քանի հարյուր մետրից:Ավելին17:2605.11.24 -
Իրավական«Սպայկա»-ի տնօրենի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է․ «Փաստինֆո»Հիշեցնենք, որ 2019թ․ ՊԵԿ-ը հայտարարեց՝ «Սպայկա» ՍՊԸ-ում բացահայտված՝ առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու դեպքի մասին։ Պետությանը պատճառված վնասը գնահատվում էր 17 միլիոն ԱՄՆ դոլար։Ավելին17:1205.11.24 -
ՍպորտԻսկական ժամանակն է հանգստանալու. Խաչանովը վնասվածք է ստացելՀայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը խոսել է աջ ոտքի վնասվածքի մասին, որը ստացել է ֆրանսիացի Ուգո Համբերտի հետ Փարիզում ընթացող Մասթերսի կիսաեզրափակիչ խաղում (7:6 (8:6), 4:6, 3:6): «Հիմա խառը զգացողություններ ունեմ… Ես հաճույք ստացա խաղից և շատ լավ հանդես եկա վերջին շաբաթներին: Ամոթ է այսպես ավարտվել… Ես գիտեմ, որ վնասվածքները սպորտի մի մասն են, և դրա դեմ ոչինչ անել հնարավոր չէ: Կարող եմ միայն ասել, որ փորձել եմ պայքարել մինչև վերջ։ Ես գնացի բժշկի և աջ ոտքիս երկու տեղից 2-րդ աստիճանի լարվածություն ունեմ: Այսպիսով, այժմ ժամանակն է վերականգնվելու և ընտանիքի հետ հանգստանալու՝ մինչև միջմրցաշրջանային հատվածի մեկնարկը: Շնորհակալություն բոլորիդ աջակցության համար»,- Armsport-ի փոխանցմամբ՝ գրել է Խաչանովը սոցցանցերում։Ավելին17:0205.11.24 -
Միջազգային«Կաղ բադիկը». ռուսական ձախողո՞ւմ, թե՞ արևմտյան լուծ՝ ՄոլդովայումՄոլդովայի նախագահական ընտրարշավում եվրոպամետ Մայա Սանդուի հաղթանակը ինչպե՞ս կանդրադառնա Մերձդնեստրի զգայուն տարածաշրջանի վրա: Մոլդովայի մաս համարվող, բայց անկախական տրամադրություններ ունեցող Մերձդնեստրի չճանաչված հանրապետությունում մարդիկ անցած կիրակի հանուն խաղաղության են քվեարկել: Այնտեղ 30 տարի ձգվող հակամարտությունը շատ փորձագետներ համեմատում են Արցախի հարցի հետ:Ավելին16:5205.11.24 -
ԻրավականՏեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՏեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրանց գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունը հորդորում է զանգահարել 1-02 կամ դիմել մոտակա բաժին։Ավելին16:4505.11.24 -
ՀասարակականՀամաշխարհային աղոթք՝ հանուն Ադրբեջանում պահվող հայ գերիներիԱմենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի նախաձեռնությամբ, նոյեմբերի 10-ին աշխարհի հայկական եկեղեցիներում էկումենիկ (համաշխարհային) աղոթք կարվի՝ հանուն Հայաստանում խաղաղության և արդարության, և Բաքվում ապօրինի պահվող պատանդների ազատ արձակման։ Աղոթք կկատարվի Հայ առաքելական եկեղեցու աշխարհի բոլոր թեմերում։ Նախաձեռնությանը միացել են նաև Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ Գարեգին Բ-ն համայն հայությանը կոչ է արել գալ եկեղեցիներ և միանալ աղոթքին: Նա նշել է, որ նոյեմբերի 11-ին Ադրբեջանում կայանալիք COP29 կլիմայական գագաթնաժողովի նախօրեին՝ այս միջոցառումը կարող է աշխարհի ուշադրությունը հրավիրել գերիների խնդրի վրա ։ «Մենք անկեղծորեն հուսով ենք, որ այս հոգևոր ջանքերը կբարձրացնեն այս շարունակվող մարդասիրական ճգնաժամի մասին համաշխարհային իրազեկվածությունը և կնպաստեն ճշմարտության և արդարության վրա հիմնված խաղաղ լուծմանը», - ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն իր հերթին, հայտարարել է. «Բոլոր կրոնական համայնքներին, միջազգային կազմակերպություններին և բարի կամքի տեր մարդկանց կոչ ենք անում միանալ մեր աղոթքներին և ակտիվացնել իրենց ջանքերը՝ պահանջելով անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել Բաքվում պահվող բոլոր հայ գերիներին։ Մենք COP29-ին մասնակցող միջազգային հանրությանը հիշեցնում ենք, որ արդարությունն ու խաղաղությունը սերտորեն փոխկապակցված են և մեկը մյուսից չեն կարող բաժանվել : Մենք չենք կարող կլիմայական արդարություն պահանջել՝ չդատապարտելով մարդու իրավունքների խախտումները»։ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ), որի անդամներն են հարյուրից ավելի երկրների՝ ավելի քան երեք հարյուր քրիստոնեական եկեղեցիներ, նույնպես, պատրաստակամություն է հայտնել միանալու Հայաստանին նվիրված աղոթքի օրվան՝ հանուն խաղաղության հաստատման, փախստականներին աջակցության և գերիների ազատ արձակման: ԵՀԽ գլխավոր քարտուղար Ջերի Փիլայը բոլոր եկեղեցիներին կոչ է արել միանալ նոյեմբերի 10-ի աղոթքին և դիմել միջազգային հանրությանը շարունակելու իրենց աջակցությունը։ «Մենք շարունակում ենք Հայ Առաքելական Եկեղեցու և Հայաստանի էկումենիկ գործընկերների հետ մնալ մեր աղոթական համերաշխության մեջ:», - ասաց Ջերի Փիլայը՝ հաստատելով մարդասիրական և մարդու իրավունքների միջազգային օրենքներին համապատասխան՝ արդար և հարատև խաղաղության կոչը։ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդն ամենամեծ միջազգային էկումենիկ կազմակերպությունն է, որն ամբողջ աշխարհում շուրջ 400 միլիոն քրիստոնյաների է միավորում: Սա Բաքվի բանտերում քաղբանտարկյալների խնդրի վրա ուշադրություն հրավիրելու առաջին նախաձեռնությունը չէ։ Մի քանի ամիս առաջ մեկնարկած #FreeArmenianHostages միջազգային քաղաքացիական շարժումը նպատակ ունի լուսաբանել և միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Ալիևի ռեժիմի բանտարկյալների վրա։ Կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի COP29 կողմերի 29-րդ համաժողովը, որը մեկնարկելու է այս տարվա նոյեմբերի 11-ին՝ Բաքվում, աշխարհին հնարավորություն է տալիս տեսնել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների հետ կապված իրավիճակը: Շարժման հիմքում ընկած է այն համոզմունքը, որ միջազգային հանրությունը չպետք է հնարավորություն տա, որ կլիմայական օրակարգն առիթ հանդիսանա արդարացնելու ռազմական հանցագործություններն ու մարդկության դեմ հանցագործությունները, և կոչ է անում #FreeArmenianHostages #HumanRights #JusticeForArmenia #COP29 #StopGreenwashGenocide #FreePoliticalPrisoners սոցիալական ցանցերում գրառումներով աջակցել նախաձեռնությանը:Ավելին16:3005.11.24 -
ՄիջազգայինԹուրքիան պահանջում է զենք չվաճառել Իսրայելին. Անկարան նամակ է հանձնել ՄԱԿ-ինԱվելի քան 50 պետություն ՄԱԿ-ից պահանջում է զենքի էմբարգո սահմանել Իսրայելի նկատմամբ: Թուրքիան է ՄԱԿ-ին փոխանցել այդ նամակը: Ջիբութիում «Թուրքիայի և Աֆրիկայի գործընկերություն» թեմայով համաժողովի ժամանակ այդ մասին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն է ասել:Ավելին16:2005.11.24 -
ՄիջազգայինՈւժի մեջ են մտել Մոլդովայի Սահմանադրության փոփոխությունները ԵՄ-ին անդամակցության վերաբերյալՄոլդովայի սահմանադրության փոփոխությունները Եվրամիությանն ինտեգրումը ռազմավարական նպատակ հայտարարելու մասին հրապարակվել են «Պաշտոնական բանբերում» և ուժի մեջ են մտել Սահմանադրական դատարանի որոշման համաձայն։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից: Այսպես, սահմանադրության ներածականը լրացվում է՝ «հաստատելով Մոլդովայի Հանրապետության (ՄՀ) ժողովրդի եվրոպական ինքնությունը և ՄՀ եվրոպական ուղու անշրջելիությունը՝ Եվրամիությանն ինտեգրումը հռչակելով որպես ՄՀ ռազմավարական նպատակ»։ Հիմնական օրենքը լրացվում է նաև նոր բաժնով, որտեղ ասված է, որ Մոլդովայի միանալը ԵՄ հիմնադիր պայմանագրերին իրականացվում է խորհրդարանի օրգանական օրենքով: Այդ պայմանագրերն ու իրավական ակտերը «կունենան գերակայություն ներքին օրենսդրության՝ դրանց հակասող դրույթների հանդեպ»: Մի քանի ընդդիմադիր կուսակցություններ վիճարկել են հոկտեմբերի 20-ին կայացած եվրահանրաքվեի արդյունքները, սակայն Սահմանադրական դատարանը մերժել է նրանց փաստարկները։ Բացի այդ, Սահմանադրական դատարանի վեց դատավորներից երկուսը չեն միացել հանրաքվեի արդյունքները հաստատելու վերաբերյալ դատարանի եզրակացությանը։ Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ ՍԴ ներկայացված տվյալների՝ քվեարկությանը մասնակցել է ընտրական ցուցակներում ընդգրկվածների 50,72%-ը։ Կողմ է քվեարկել 749 719 ընտրող կամ 50,35%-ը, դեմ՝ 739 155-ը կամ 49,65%-ը։ Այսպիսով, կարծիքների տարբերությունը կազմել է 0,7 տոկոսային կետ կամ 10 564 ձայն՝ հօգուտ եվրաինտեգրման կողմնակիցների։ Մոլդովայում հանրաքվեն տեղի է ունեցել նախագահական ընտրությունների առաջին փուլի հետ միաժամանակ։Ավելին16:1505.11.24 -
ՔաղաքականՓաշինյանը շնորհակալություն է հայտնել Գրիգոր Մինասյանին, Գալյանին՝ մաղթել հաջողություն (տեսանյութ)Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արդարադատության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանին: «Շնորհակալություն հայտնեցի Գրիգոր Մինասյանին եւ հաջողություններ մաղթեցի Սրբուհի Գալյանին Արդարադատության նախարարի պաշտոնում»,- սոցցանցերի իր էջում տեսանյութին կից գրել է Փաշինյանը։Ավելին16:0405.11.24 -
ԻրավականԲԴԽ-ն երկու դատավորի կարգապահական պատասխանատվության է ենթարկելԲարձրագույն դատական խորհուրդը նոյեմբերի 5-ին հրապարակել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Լևոն Գրիգորյանին և ընդhանուր իրավասության դատարանի դատավոր Ռազմիկ Մարիկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումները։ Դատավորների նկատմամբ հայտարարվել է նկատողություն:Ավելին15:5005.11.24 -
ՔաղաքականԱԽ քարտուղարը իրանական վերլուծական կենտրոնների փորձագետներին է ներկայացրել Հայաստանի տարածաշրջայնացման քաղաքականությունըՆոյմբերի 5-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է իրանական վերլուծական կենտրոնների փորձագետների հետ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից կազմակերպված «Հայաստան-Իրան. Համագործակցության ընթացքն ու նոր հեռանկարները» խորագիրը կրող փորձագիտական աշխատաժողովի շրջանակներում: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից: ԱԽ քարտուղարը ողջունել է փորձագետների այցը Հայաստան և կարևորել նման աշխատաժողովների անցկացումը, որոնք միտված են ամրապնդելու քաղաքական շրջանակների և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների միջև վստահությունն ու թափանցիկությունը: Ա. Գրիգորյանը ներկայացրել է Հայաստան-Իրան զարգացող հարաբերությունների ընթացքը և ընդգծել տնտեսական հարաբերությունների զարգացման կարևորությունը: Քարտուղար Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի տարածաշրջայնացման քաղաքականությունը, ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, Հայաստան-Արևմուտք հարաբերությունները: Անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքին ու դրա վերջին զարգացումներին: Արմեն Գրիգորյանը հանդիպման երկրորդ մասում պատասխանել է փորձագետների հարցերին:Ավելին15:4505.11.24 -
ՀայլուրՀայլուր 15։30 Հայաստանցիների քանի՞ տոկոսն է պատրաստ ձայն տալ Փաշինյանի կուսակցությանը. սոցհարցումՀայլուր 15։30 Հայաստանցիների քանի՞ տոկոսն է պատրաստ ձայն տալ Փաշինյանի կուսակցությանը. սոցհարցումԱվելին15:3005.11.24 -
Արտաքին քաղաքականությունՀարիսը հաղթեց Թրամփին... Հայաստանում. եթե ՀՀ քաղաքացիներն ընտրեին ԱՄՆ նախագահԹրամփն ու Հարիսը ձայներ ունեն նաև Երևանից: Զարուհի Սահակյանն է զրուցել մայրաքաղաքի բնակիչների հետ:Ավելին15:1505.11.24 -
ՀասարակականՕդի ջերմաստիճանը կնվազիՔամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ: Նոյեմբերի 5-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում մինչև 20-25 մ/վ։Ավելին15:0005.11.24 -
ՄիջազգայինԲարսելոնայում 70 չվերթ չեղարկվել է․պատճառը հեղեղումներն ենԻսպանիայի Բարսելոնա քաղաքում եղանակային վտանգի ամենաբարձր՝ կարմիր մակարդակ է հայտարարվել նոյեմբերի 4-ին տեղացած հորդառատ անձրևների պատճառով, որոնք հանգեցրել են քաղաքի մի մասի, այդ թվում՝ օդանավակայանի հեղեղման, հաղորդում է The Independent պարբերականը։ Երկիրը դեռ չի վերականգնվել անցյալ շաբաթ հարավային և արևելյան շրջաններին պատուհասած ջրհեղեղից, որի հետևանքով զոհերի թիվը հասել է 217-ի, նրանց մեծ մասը՝ Վալենսիայում։ Բարսելոնայում մոլեգնող փոթորկի պատճառով 70 չվերթ չեղարկվել է, ևս 18-ն՝ ուղարկվել այլ օդանավակայաններ։ Հորդառատ անձրևների պատճառով հեղեղվել են օդանավակայանի T-1 տերմինալը, ավտոկայանատեղիները, թռիչքուղին։ Քաղաքում փակվել են ճանապարհները, դադարեցվել է երկաթգծային հաղորդակցությունը։Ավելին14:4505.11.24 -
ՀասարակականԵրևանի կենտրոնի շուրջ 145.000 բաժանորդ անխափան էլեկտրամատակարարում կունենաԵրևանի կենտրոնի շուրջ 145.000 բաժանորդ, որից 5000-ը հանրային՝ անխափան էլեկտրամատակարարում կունենա: Նախագիծը կիրականացվի շուրջ 40 փողոցներում, կանցկացվի 40 կմ մալուխ: Շինհրապարակները կահավորված են Երևանի ավագանու սահմանած չափորոշիչներին համապատասխան՝ անվտանգ հետիոտնի ու երթևեկության համար: Երևանի քաղաքապետարանի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության համատեղ քննարկած ներդրումային ծրագիրը լուծում կտա տասնամյակներ շարունակ կուտակված խնդիրներին:Ավելին14:3005.11.24