Լրահոս

2024-11-06
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՔՊ-ականներից ո՞ւմ կկանչեն դատարան և ինչո՞ւ․ «Ժողովուրդ»
    Ապա նույն ժամանակահատվածում պիտանի ինքնաշեն պայթեցման սարքը տեղադրել են Գյուլբենկյան 30/3 հասցեում գտնվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային գրասենյակի մուտքի մոտ՝ այդ կերպ առաջացնելով պայթյունի եւ հրկիզման իրական սպառնալիք. սակայն Վ. Հ.-ի կողմից տեղադրված պայթեցման սարքերը չեն պայթել՝ ինքնաշեն պայթեցման սարքերի գործարկման մեխանիզմի հաշվարկված եղանակով չգործելու պատճառով:
    09:50
    06.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը
    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժին»,-ասվում է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում: Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    09:45
    06.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    09:30
    06.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ:
    09:25
    06.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Արմենիա Էյրվեյզը» նոր ինքնաթիռ է ձեռք բերել, այս անգամ՝ բեռնատար. «Հետք»
    1998 թ. թողարկված բորտը նախկինում շահագործվել է Մալթայում, Իտալիայում, Նոր Զելանդիայում և Բահրեյնում (EK-73730-ն ու EK-73740-ն արտադրվել են 1995 թ.): Ընդ որում՝ օդանավը մինչև 2015 թ. եղել է մարդատար, սակայն հետո ձևափոխվել է բեռնատար տարբերակի:
    00:12
    06.11.24
    Ավելին
2024-11-05
  • Img default alt hy
    Իրավական
    Հրապարակվել է երեխաների իրավունքների պաշտպանության վիճակի վերաբերյալ ՄԻՊ զեկույցը
    Հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության կողմից «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայովև կից արձանագրություններով սահմանված պարտավորությունների կատարման վիճակի վերաբերյալ»Մարդու իրավունքների պաշտպանի այլընտրանքային հրապարակային զեկույցը:
    23:58
    05.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ապարանում որպես անհետ կորած որոնվող 31-ամյա տղամարդու դին հայտնաբերվել է «Վերածնունդ» հուշահամալիրում
    Նոյեմբերի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 01:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ոստիկանները և Արագածոտնի մարզի բնակիչ, 31-ամյա Մովսես Նադարյանի հարազատներն ու համաքաղաքացիները մի քանի ժամ շարունակ որոնողական աշխատանքներ իրականացնելու արդյունքում Ապարան քաղաքի «Վերածնունդ» հուշահամալիրի տարածքում ծառից կախված հայտնաբերել են Մ. Նադարյանի դին, հայտնում է Shamshyan.com-ը: Տեղում պարզվել է, որ մահացածը նոյեմբերի 4-ից՝ որպես անհետ կորած որոնվող Մ. Նադարյանն է: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հոկտեմբերի 4-ին, ցերեկը՝ ժամը 13։00-ի շրջանում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում 31-ամյա երիտասարդ Մովսես Կարենի Նադարյանը դուրս էր եկել տնից և մինչ այս պահը չի վերադարձել։ Երիտասարդն ուներ հիշողության կորուստ։
    23:55
    05.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ուժեղացված ծառայություն. թիրախում հեռախոս կամ ծխախոտ օգտագործող վարորդներն են, չամրակապված վարորդ-ուղևորները
    Ուժեղացված ծառայություն Երևանում և մարզերում. թիրախում` հեռախոս կամ ծխախոտային արտադրանք օգտագործող վարորդներն են, չամրակապված վարորդ-ուղևորները։ Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը հորդորել է ծառայողներին՝ օրենքի շրջանակներում պահպանել հասարակական կարգն ու երթևեկության անվտանգությունը։ Ոստիկանությունից հայտնում են, որ մգեցված ապակիներ, առանց տեխզննման տրասպորտային միջոցի շահագործում, առանց վարորդական իրավունքի երթևեկ. այս և մի շարք այլ իրավախախտումներ են արձանագրել պարեկները։ Բանավոր նախազգուշացում և իրազեկում, հարկ եղած դեպքում՝ տուգանք. պարեկային ծառայողներն անզիջում են, երբ խոսքը վերաբերում է անվտանգությանը։ Այս տարվա 10 ամիսների ընթացքում հանրապետության պարեկները, ի թիվս այլ խախտումների, արձանագրել են հեռախոսից օգտվելու 35 402 դեպք, վարելիս ծխախոտային արտադրանք օգտագործելու 21 749 դեպք, չամրակապված վարելու 149 837 դեպք: Ուժեղացված ծառայությունն ունի մեկ նպատակ՝ ճանապարհատրանսպորտային պատահարների նվազում։ Իսկ այսօր պատահարների զգալի մասի պատճառը նաև վարելիս հեռախոս կամ ծխախոտային արտադրանք օգտագործելն է: Կարգազանց վարորդներին օրինապահ դարձնելու և քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար ուժեղացված ծառայությունները շարունակական են լինելու։ Հարգելի՛ վարորդներ, եղե՛ք ուշադիր, մի՛ վտանգեք Ձեր և ուրիշների կյանքը։
    23:45
    05.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Նախաքննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում 900 մլն դրամ է վերադարձվել պետությանը
    ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 285-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով իրականացվող քրեական վարույթի շրջանակներում տվյալներ են ստացվել այն մասին, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնող կազմակերպությունը ԱԱՀ-ի դեբետային մնացորդներ առաջացնելու, այնուհետև դրանք պետությունից հետ ստանալու նպատակով իր հետ փաստացի փոխկապակցված մեկ այլ կազմակերպությունից ստացել է ապրանքների մատակարարման հարկային հաշիվներ՝ առաջացնելով շուրջ 900.000.000 ՀՀ դրամի ԱԱՀ դեբետային գումար և միջոցներ է ձեռնարկել՝ դեբետային գումարները հետ ստանալու ուղղությամբ: Իրականացված նախաքննության ընթացքում պատասխանատու անձանց կողմից ներկայացվել են ճշտված հաշվարկներ, իսկ վերոնշյալ դեբետային գումարներն ուղղվել են այդ ճշտումների արդյունքում առաջացած հարկային պարտավորությունների մարմանը: Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    23:30
    05.11.24
    Ավելին
  • Հասարակական
    Փետ կվառենք, աթար կվառենք, հին տրյապկա կվառենք. ցուրտ ձմռան են պատրաստվում Հայաստանում
    Առաջիկա օրերին եղանակը Հայաստանում ցրտելու է: Թեև օդերևութաբանները դեռ չեն կարող կանխատեսել, թե ինչ ձմեռ է սպասվում մեր երկրում, աշնան ցուրտ օրերը մարդկանց հուշում են սպասվող սառնամանիքի մասին: Ցուրտ ձմռան շեմին՝ Երևանում նաև հիշել են ԵԱՀԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Դեն Բայերի հայտարարությունը, թե «հայերը պետք է պատրաստ լինեն դիմանալու մի քանի ցուրտ ձմեռների»:
    23:15
    05.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կարեն Անդրեասյանի «շառաչուն ապտակը»՝ Արփի Դավոյանին․ 168.am
    Այդ գործով կարգապահական վարույթի քննությունը Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) մեկնարկել էր հոկտեմբերի 29-ին, որի ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության (ԱՆ) ներկայացուցիչը հայտնել էր, որ 2021 թ․ օգոստոսի 18-ին վարույթ ընդունված քրեական գործը դատավորի կողմից քննվել է շուրջ 2 տարի 6 ամիս և գործով նշանակված 30 դատական նիստերից 16-ը հետաձգվել են՝ այդպիսով գործով դատական նիստերի կայացման նպատակով անհրաժեշտ ջանասիրություն չի ցուցաբերվել, գործը ողջամիտ ժամկետներում չի քննվել, ինչի արդյունքում քրեական վարույթը կարճվել է՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։
    23:00
    05.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի երկու ընտրատեղամասում քվեարկությունն ընդհատվել է սպառնալիքների պատճառով
    ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի Ֆուլթոն բնակավայրում, որը 2020 թվականի ընտրություններից հետո դատական ​​գործընթացների կենտրոնում էր, նախագահական ընտրությունների քվեարկությունն ընդհատվել է սպառնալիքների պատճառով։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Ֆուլթոնի ընտրական գրանցումների հանձնաժողովի նախագահ Նադին Ուիլյամսը։ «Իշխանությունները հինգ հաղորդում են ստացել ռումբի սպառնալիքի մասին, և շրջանի երկու տեղամասերում մարդիկ ժամանակավորապես տարհանվել են մոտ 30 րոպեով»,- ասել է Ուիլյամսը: Նա հավելել է, որ սպառնալիքների մասին լուրերը չեն հաստատվել՝ տեղեկացնելով, որ շրջանի իշխանությունները կպնդեն, որպեսզի երեկոյան վերաբացվեն խափանված երկու ընտրատեղամասերը:
    22:50
    05.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կա վիրավոր
    Այսօր՝ նոյեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Երևան-Երասխ Մ2 ավտոճանապարհի 43 կմ հատվածում՝ Այգավան գյուղի վարչական տարածքում, «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վիրավորի ինքնությունը։
    22:45
    05.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ վարչությունը ՀԾԿՀ նախագահի և ԲԴԽ անդամի թեկնածուներ է ընտրել
    Նոյեմբերի 5-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ Վարչությունը որոշել է Կառավարությանն առաջարկել քննարկել Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածությունը, որպես ՀԾԿՀ նախագահի թեկնածու և ԱԺ ՔՊ խմբակցությանն առաջարկել քննարկել Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը, որպես ԲԴԽ անդամի թեկնածու։ Քննարկվել են աշխատանքային բնույթի հարցեր։
    22:34
    05.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Արձանագրվել է 17 պատահար. 2 մարդ զոհվել է
    Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 4-5-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 80 դեպք: Մասնավորապես, բացահայտվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 29, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 7-ական, ֆիզիկական ներգործության, անձնական ունեցվածքի գողության ու թմրանյութի հայտնաբերման՝ 5-ական, ծառերը, թփերը ապօրինի հատելու՝ 4, հոգեկան ներգործության՝ 3, խուլիգանության, սառը զենք կրելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու և ինքնիրավչության՝ 2-ական, մարդու առևանգման, վստահված գույքի հափշտակման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, թմրանյութի իրացման, ազատությունից ապօրինի զրկելու և ուրիշի գույքն ապօրինաբար օգտագործելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 3 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար. 2 մարդ զոհվել է, 23-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
    22:30
    05.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Խաչատուրյանը Սաուդյան Արաբիայի արքայազնի հետ քննարկել է երկու երկրների միջև համագործակցության խորացման հնարավորությունները
    «Մենք լավատեղյակ ենք Ձեր և ձեր հիմնադրամի մարդասիրական գործունեությանն ու շատ բարձր ենք այն գնահատում: Աշխարհում այսօր իրապես էլ սոցիալական արդարությունը պակասում է, ինչը բերում է լրջագույն խնդիրների, Ձեր գործունեությունը նպաստում է այդ խնդիրները կանխարգելելուն, ինչը շատ կարևոր առաքելություն է»,- ասել է նախագահը:
    22:15
    05.11.24
    Ավելին
  • Միջազգային
    Թրամփը ձեռնտու է Ռուսաստանին, Հարիսը՝ Իրանին. ի՞նչ կփոխի ԱՄՆ 47-րդ նախագահը՝ աշխարհում
    Այսօր Միացյալ Նահանգներն ընտրում է իր 47-րդ նախագահին: Թե՛ հանրապետական Թրամփը, թե՛ դեմոկրատ Հարիսը խոստանում են Սպիտակ տուն մտնելուն պես դադարեցնել կրակը Մերձավոր Արևելքում: Իսկ ի՞նչ ազդեցություն կունենան այս ընտրությունները համաշխարհային կարևորագույն մյուս գործընթացների վրա:
    22:05
    05.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Դեսպան Գուրգեն Արսենյանն իր հավատարմագրերն է հանձնել Վլադիմիր Պուտինին
    Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը նոյեմբերի 5-ին Կրեմլում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում իր հավատարմագրերն է հանձնել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, դիվանագիտական ներկայացուցիչների ղեկավարներին ուղղված ելույթում Ռուսաստանի Դաշնության նախագահը ողջունել է ՀՀ դեսպանին և գոհունակություն հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն օգտվել են Կազանում կայացած ԲՐԻԿՍ+ գագաթնաժողովի հարթակից և արդյունավետ զրույց են ունեցել ամուր խաղաղության հաստատման վերաբերյալ սկզբունքային հարցերի շուրջ։
    22:00
    05.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կաթողիկոսն ընդունել է Ալֆորվիլ քաղաքի քաղաքային իշխանության և Սուրբ Պողոս Սուրբ Պետրոս եկեղեցու ծխական խորհրդի անդամներին
    Նոյեմբերի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի քաղաքային իշխանության և Ալֆորվիլի Սուրբ Պողոս Սուրբ Պետրոս եկեղեցու ծխական խորհրդի անդամներին՝ ուղեկցությամբ Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյանի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ «Հանդիպմանը ներկա էր Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ Գրիգոր Սրբազանը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, ներկայացրեց հյուրերին՝ տեղեկացնելով, որ վերջիններս Հայաստան են ժամանել Ալֆորվիլ և Օշական քույր քաղաքների համագործակցության շրջանակներում, ինչպես նաև իր եպիսկոպոսական ձեռնադրությանը մասնակցելու համար։ Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ նկատեց, որ պատվիրակության այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ևս մեկ վկայություն է հայ-ֆրանսիական բարեկամության, որում իր ներդրումն ունի նաև ֆրանսահայ համայնքը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուրախությամբ ընդգծեց թեմակալ առաջնորդի ձեռնադրության և օծման արարողություններին պատվիրակության մասնակցությունը։ Իր խոսքում Հայոց Հայրապետը նշեց նաև, որ առանձնակի գոհունակություն է տեսնել Ալֆորվիլի քաղաքային իշխանության և հայ համայքնի սերտ գործակցությունը, ինչպես և հայ-ֆրանսիական բարեկամական կապերի զարգացումը՝ տարբեր համատեղ ձեռնարկների իրագործման միջոցով: Նորին Սրբությունը, անդրադառնալով տարածաշրջանում ստեղծված ծանր կացությանը, իր երախտագիտությունը հայտնեց Ֆրանսիայի իշխանություններին՝ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման, Արդբեջանում պահվող գերիների ազատ արձակման, արցախահայերի իրավունքների պաշտպանության գործում ցուցաբերվող աջակցության և զորակցության համար: Իր հերթին Ալֆորվիլի քաղաքապետ Լուկ Կարվոնասը, շնորահալություն հայտնելով ընդունելության համար, հավաստիացրեց Հայոց Հովվապետին, որ անհրաժեշտ ջանքերը կգործադրվեն հայ-ֆրանսիական կապերի առավել սերտացման ու խորացման ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ։
    21:45
    05.11.24
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Հայերից «վրեժ է լուծում» Վրաստանի նախագահը. Սալոմե Զուրաբիշվիլիի «վրացական երազանքը»
    Վրաստանի նախագահը իսկապե՞ս պատմական Վրաստան է համարում Լոռին ու Տաշիրը, թե, ինչպես փորձագետներն են պնդում, ընտրություններում կրած պարտությունն է Զուրաբիշվիլիի սկանդալային գրառման պատճառը: Չարամտությո՞ւն է, անտակտությո՞ւն, թե՞ պատահականություն նրա գրառումը:
    21:35
    05.11.24
    Ավելին