Լրահոս
2024-11-05
-
ՔաղաքականՀՀ Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարությունը երկու ամսով հետաձգվեց1990 թվականի օգոստոսի 23-ին, երբ Հայաստանի Գերագույն խորհուրդը ընդունում էր Անկախության հռչակագիրը, հազարավոր մարդիկ, այդ թվում և ես, հրապարակում բերկրանքով էինք ընդունում: Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: «Կյանքում չէի մտածի, որ 24 տարի անց ի պաշտպանություն ՀՀ Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարությունը առաջարկելու ենք երկու ամսով հետաձգել, որովհետև ունենք տեղեկություններ, որ քաղաքական մեծամասնությունը դեմ է քվեարկելու կամ ձեռնպահ է մնալու այս հայտարարության ընդունումից: Ի սիրույն ՀՀ-ի ծննդյան վկայականի՝ առաջարկում ենք երկու ամսով հետաձգել այս հայտարարության նախագծի քննարկումը»,- նշեց նա: Հիշեցնենք, որ հանձնաժողովի նիստերի օրակարգում ընդգրկված հարցերից էր Հայաստանի անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին հարցը, որի հիմնական զեկուցողը Գեղամ Մանուկյանն էր:Ավելին14:1505.11.24 -
ՄիջազգայինՍպիտակ տուն տանող ճանապարհն սկսվում է Վիսկոնսինով. ԱՄՆ նախագահական ընտրություններն սկսվել ենՆախագահական քարոզարշավի վերջին ռաունդից հետո ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսն ու նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ժամեր անց կպարզեն, թե ով է, ի վերջո, գնում Սպիտակ տուն, իսկ ով՝ ոչ: Հաղթանակի համար 270 ձայն է անհրաժեշտ թեկնածուներին՝ ամերիկացի ընտրողներից:Ավելին14:0705.11.24 -
ՔաղաքականՓաշինյանը Ռոմանոս Պետրոսյանին արձակուրդ է ուղարկելՎարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը մեկնել է արձակուրդ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով՝ 1. Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանին տրամադրել 2023-2024 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 10 աշխատանքային օր տևողությամբ՝ 2024 թվականի նոյեմբերի 6-19-ը ներառյալ: 2. Ռոմանոս Պետրոսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Ռոբերտ Բազիկյանը»,-ասված է որոշման մեջ:Ավելին14:0005.11.24 -
ՀասարակականՀՀ քաղաքացիություն ստանալու արագացված ընթացակարգ՝ արցախցիների համարԼեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցները կարող են ՀՀ քաղաքացիություն ստանալ արագացված ընթացակարգով։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից: Դրա համար անհրաժեշտ է՝ Երևանում այցելել ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ Դավթաշեն, 4-րդ թաղամաս 17/10, իսկ մարզերում՝ ՄՔԾ բոլոր տարածքային ստորաբաժանումներ, գրել դիմում և ներկայացնել պահանջվող փաստաթղթերը։ «Մեկ-երկու ամսվա ընթացքում կստանաք կարճ հաղորդագրություն, որ ՀՀ նախագահի հրամանագրով Ձեզ շնորհվել է ՀՀ քաղաքացիություն։ Հաջորդ քայլով, արդեն որպես ՀՀ քաղաքացի, պետք է գրել դիմում՝ նոր անձնագիր ստանալու համար»,- ասված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:Ավելին13:5405.11.24 -
ԻրավականՍյունիքում ծեծկռտուքի և 3 անձի դանակահարության վարույթով 2 կին մեղադրյալի մասով նյութերն ուղարկվել են դատարան2024 թ. հուլիսի 18-ին՝ ժամը 22:25-ին, ահազանգ էր ստացվել Կապան քաղաքի «Ջաղաց» հանգստի կենտրոնում երեք անձի դանակահարելու վերաբերյալ, որոնք տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխել էին «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն: Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեից: «Ձեռնարկված անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել էին տուժողների՝ մարմնական վնասվածքներ ստանալու էական մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ տուժողների՝ մարմնական վնասվածքներ ստացած անձանց ինքնությունը, ինչպես նաև՝ շարժառիթը: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում 2024 թ․ հուլիսի 18-ին ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի, 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 171-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի (2 դրվագ) և 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել է, որ միջադեպին մասնակից են եղել Կապան քաղաքի հինգ բնակիչներ, որոնցից երկուսը՝ կանայք: Իրականացված քննչական, դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2024 թ. հուլիսի 17-ին Կապան քաղաքի «Ջաղաց» հանգստի կենտրոնում Կապան քաղաքի բնակչուհի Ա.Բ.-ն, գտնվելով ոչ սթափ վիճակում, հասարակության նկատմամբ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով և համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ խախտելով մարդկանց անդորրը, բարձրաձայն անհասցե սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել, որոնք լսելի են եղել հարևան տաղավարում: Այդ կապակցությամբ հարևան տաղավարում կազմակերպված միջոցառման մասնակիցներից մեկը մոտեցել և դիտողություն է արել՝ միաժամանակ խնդրելով չխանգարել իրենց միջոցառումը: Որոշ ժամանակ անց Ա.Բ.-ն, անտեսելով չհայհոյելու և միջոցառումը չխանգարելու վերաբերյալ արված հորդորը, շարունակել է բարձրաձայն հայհոյել, ինչի համար վերջինիս կողմից կրկին կատարված դիտողության կապակցությամբ երկու տաղավարների միջոցառումների մասնակիցների միջև առաջացել է քաշքշուկ: Քաշքշուկը հանդարտվելուց որոշ ժամանակ անց Ա.Բ.-ն գնացել է հարևան տաղավար և պարզաբանումներ պահանջել, որտեղից վերջինիս դուրս են հրավիրել։ Սակայն կինը չի ենթարկվել պահանջին, կրկին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ և փորձել հարվածել 74-ամյա տղամարդուն, ինչի պատճառով երկու տաղավարների միջոցառումների մասնակիցների միջև տեղի է ունեցել ծեծկռտուք։ Դրա ընթացքում Ա.Բ.-ի ընկերուհին՝ Գ.Ս.-ն, խուլիգանական դրդումներով, իր առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, դանակով հարվածել է Քաջարան քաղաքի 35-ամյա բնակչին՝ նրա առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, այնուհետև, շարունակելով իր հանցավոր գործունեությունը, նույն դանակի գործադրմամբ, խուլիգանական դրդումներով, դիտավորությամբ հարվածել է նաև Քաջարան քաղաքի մեկ այլ՝ 46-ամյա բնակչին՝ վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնաս: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Ա.Բ.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով, Գ.Ս.-ին՝ 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 10-րդ կետերով: Դատարանը Գ.Ս.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել այլընտրանքային խափանման միջոց տնային կալանք և բացակայելու արգելք, իսկ Ա.Բ.-ին մեղադրանք է ներկայացվել՝ 297-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջիններիս մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Ա.Բ.-ի և Գ.Ս.-ի հետ միջադեպին մասնակից մյուս երեք անձանց մասն առանձնացվել է առանձին վարույթում, որով նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ:Ավելին13:4505.11.24 -
Իրավական16-ամյա պատանին վիճաբանության ժամանակ դանակահարել էր 46-ամյա տղամարդուն. նա ձերբակալվել էՆոյեմբերի 4-ին՝ ժամը 7.35-ին, «Հերացի» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 46-ամյա տղամարդ: Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 5.45-ի սահմաններում Աբովյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 46-ամյա տղամարդուն կտրող-ծակող առարկայով հարվածել է անհայտ անձը: Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Կենտրոնական բաժնի և ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 46-ամյա տղամարդը Աբովյան փողոցում անձնական հարցերի շուրջ վիճաբանել է 16, 18 և 24 տարեկան երեք երիտասարդի հետ, որի ընթացքում էլ 16-ամյա պատանին դանակահարել է նրան: Հետագա միջոցառումների արդյունքում 16-ամյա պատանին և 18-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Կենտրոնական բաժին: Նախաքննությունը շարունակվում է: Հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին13:3505.11.24 -
ՔաղաքականՓաշինյանը Աննա Հակոբյանի հետ մասնակցել է Երևանում անցկացվող միջազգային համաժողովինՄիջոցառմանը մասնակցել են նաև Արաբական ծոցի զարգացման տարածաշրջանային հիմնադրամի և Երեխաների զարգացման արաբական խորհրդի նախագահ, Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ բին Աբդուլազիզ Ալ Սաուդը, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթին, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, այլ հյուրեր արտերկրից, պետական կառավարման համակարգի ներկայացուցիչներ:Ավելին13:2805.11.24 -
ՄիջազգայինԴիակներ այլևս չկան գետնի երեսին. խելագարվում է ժողովուրդն Իսպանիայում՝ մահացու ջրհեղեղից 1 շաբաթ անցԻսպանական Վալենսիայի շրջանում շարունակվում են որոնողա-փրկարարական աշխատանքները: Մադրիդը անհետ կորածների պաշտոնական թիվ չի հրապարակել: Իսպանական թերթերը մինչև 2.500 անհետ կորածի մասին են հայտնում: Վտանգը մեծ է, որ ջրհեղեղի զոհերի թիվը կարող է աճել:Ավելին13:1805.11.24 -
ԱռողջապահականՏղամարդիկ առավել հաճախ են հիվանդանում թոքի քաղցկեղով․ ԱՆԹոքի քաղցկեղը այս հիվանդության ամենատարածված տեսակներից է և աշխարհում մահացության գլխավոր պատճառներից մեկը։ Տղամարդիկ առավել հաճախ են հիվանդանում թոքի քաղցկեղով։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Աշխարհում տարեկան հաստատված շուրջ 20 միլիոն քաղցկեղի դեպքերից 2,4 միլիոնը պայմանավորված է թոքի քաղցկեղով։ 2023թ. ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է թոքի քաղցկեղի 903 նոր դեպք։ Ծխախոտի երկարատև օգտագործման հետ մեկտեղ մեծանում է թոքի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը։ Թոքի քաղցկեղի կլինիկական դրսևորումն էապես կախված է առաջնային ուռուցքային օջախի տեղակայումից։ Հիվանդության սկզբնական փուլերը կարող են ընթանալ առանց կլինիկական ախտանշանների: Հիմնական ախտանշաններն են` հազ, արյունախխում, դժվարաշնչություն (հևոց), ցավ կրծքավանդակում և այլն: Ինչպե՞ս խուսափել ռիսկի գործոնների ազդեցությունից` հրաժարվել ծխելուց, ծխողների շրջանում կրծքավանդակի ցածր դոզավորմամբ ՀՇ հետազոտություն 50-75 տարիքային խմբում։ Հիշեցնենք, որ հաստատված քաղցկեղով պացիենտների վիրահատական բուժումը , ինչպես նաև հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով:Ավելին13:1505.11.24 -
Իրավական2 զոհ, 4 վիրավոր. վթար` Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհինՆոյեմբերի 4-ին՝ ժամը 9.20-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 43-րդ կմ-ին՝ Ուշի գյուղի ոլորանների մոտ, իրար են բախվել «Լենդ Ռովեր» և «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-2107»-ի ուղևորը՝ 35-ամյա Հովհաննես Մ.-ն, մահացել է, իսկ «Լենդ Ռովերի» վարորդը և ուղևորը, «ՎԱԶ-2107»-ի վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ ժամը 19.04-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «ՎԱԶ-2107»-ի 45–ամյա ուղևոր Արթուր Լ.-ն մահացել է: Կատարվում է նախաքննություն:Ավելին13:0005.11.24 -
ՄիջազգայինBoeing-ի աշխատակիցները դադարեցրել են 7-շաբաթյա գործադուլըBoeing ավիաշինական ընկերության գործադուլ հայտարարած աշխատակիցների կեսից ավելին (59%) քվեարկել է գործատուի հետ աշխատավարձի շուրջ նոր համաձայնագրի ընդունման օգտին: Դրանով ավարտվել է 7-շաբաթյա գործադուլը, որը հանգեցրել է բազմաթիվ օդանավերի արտադրության դադարեցման և խորացրել ավիաարտադրողի ֆինանսական ճգնաժամը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը: Ըստ գործակալության տեղեկատվության՝ նոր համաձայնագիրը նախատեսում է կորպորացիայի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացում 38%-ով առաջիկա չորս տարվա ընթացքում։ Գործադուլավորները մոտ օրերս կվերադառնան իրենց աշխատատեղերը, սակայն ոմանք ստիպված կլինեն անցնել մասնագիտական վերապատրաստում՝ աշխատանքից երկարատև բացակայության պատճառով։ Գործակալության աղբյուրների համաձայն՝ ինքնաթիռների արտադրության ամբողջական վերականգնումը և ֆինանսական ճգնաժամից Boeing-ի դուրս գալը կարող է տևել շաբաթներ, քանի որ 737 MAX ինքնաթիռների արտադրության ծավալները որոշ ժամանակով շատ ավելի փոքր կլինեն մինչև գործադուլը նախատեսված ամսական 38 միավորից: Reuters-ի տվյալներով՝ նոր քառամյա պայմանագրի ավարտին Boeing-ի աշխատակիցների միջին տարեկան աշխատավարձը կկազմի 119 300 դոլար՝ նախկին 75 600-ի փոխարեն։ Ավելի վաղ գործադուլի մասնակիցները մերժել էին աշխատավարձերի բարձրացման՝ ընկերության մշակած երկու առաջարկները։ Աշխատողների սկզբնական պահանջը եղել է աշխատավարձի 40%-ով բարձրացում երեք տարվա ընթացքում։ Ըստ վերլուծաբանների՝ գործադուլի պատճառով Boeing-ը կորցնում էր օրական շուրջ 100 միլիոն դոլար։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Boeing-ի աշխատակիցների շահերը ներկայացնող արհմիությանը և հենց ընկերությանը՝ փոխհամաձայնության հասնելու առթիվ։Ավելին12:5605.11.24 -
ՀասարակականԱրմավիրում 77-ամյա տղամարդը փորձել է ինքնաuպանություն գործելԱյսօր՝ նոյեմբերի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Մաշտոցի փողոցի շենքերից մեկի բնակարանի պատշգամբից քաղաքացին մասամբ կախված է և հնարավոր է՝ ցանկանում է ինքնասպանություն գործել, հայտնում է Shamshyan.com-ը: Փրկարարներին հաջողվել է կանխել 77-ամյա տղամարդու ինքնասպանության փորձը, ով գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ:Ավելին12:4805.11.24 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․91 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․95 դրամ:Ավելին12:4505.11.24 -
ՀասարակականԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Արկադի Միրիջանյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Տավուշի մարզ, Կողբ բնակավայր) անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։ Մասնավորապես՝ հանրային սննդի օբյեկտի խոհանոցի հատակը, առասատաղը, պատերը չեն գտնվել հարթ և նորոգ վիճակում, հնարավոր չէ լվանալ և ախտահանել համապատասխան նյութերով: Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։Ավելին12:3505.11.24 -
ՀայլուրՀայլուր 12։30 Հայ դեսպանին սպառնացել է սպանել ադրբեջանցի դեսպանը. ՀՀ ԱԳՆ-ն հաստատում էՀայլուր 12։30 Հայ դեսպանին սպառնացել է սպանել ադրբեջանցի դեսպանը. ՀՀ ԱԳՆ-ն հաստատում էԱվելին12:3005.11.24 -
ՔաղաքականՍահմազատման պրոցեսը տեղի է ունեցել Ադրբեջանի նախասիրությամբ. Տիգրան Աբրահամյան«Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի` մի քանի օր առաջ տեղի ունեցած հանդիպման և դրա հաղորդագրության կարևոր հատվածը վերաբերվում է սահմազատվող հատվածների հերթականության վերաբերյալ քննարկմանը»,- նշել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Ըստ նրա, այսինքն, գլխավոր խնդիրն է հասկանալ, թե ինչ հերթականություն է սահմանվելու հայ-ադրբեջանական սահմանին ճշգրտումներ իրականացնելու համար: «Մինչև այս պահը տրամաբանություն և սկզբունք չի գործել ու պրոցեսը տեղի է ունեցել Ադրբեջանի նախասիրությամբ: Նույն ձևով էլ կանոնակարգն է մշակվել և համապատասխանեցվել Ադրբեջանի հետաքրքրություններին: Ադրբեջանը 2021-23 թթ.-ի ընթացքում ագրեսիայի է դիմել Հայաստանի դեմ, օկուպացրել մեծ թվով տարածքներ և տրամաբանորեն առաջնային կարգով պետք է դրվեր այդ ուղղություններով սահմանազատման հարցը: Սակայն Ադրբեջանն առանձնապես մտադրված չէ դուրս գալ այդ տարածքներից, որտեղ բավական լուրջ ամրաշինական ենթակառույցներ է հիմնել և գործընթացը շարունակում է տանել ըստ իր առաջնահերթություններին»,- գրել է Տ.Աբրահամյանը։Ավելին12:1505.11.24 -
Մամուլի տեսությունԱնգերազանցելի ցինիզմ. «Փաստ»Բայց այս դեպքում խոսքը հետաքննող լրագրողների OCCRP միավորման պատրաստած հրապարակում-բացահայտումների մասին է: Մարդիկ մանրակրկիտ հետաքննություն են արել ու պարզել, որ կոնկրետ СОР 29-ի մասնակիցներին սպասարկող, СОР 29-ի պաշտոնական գործընկերոջ կարգավիճակ ստացած գրեթե բոլոր ընկերություններն ու ձեռնարկությունները անմիջականորեն կամ թեթևակի անուղղակիորեն կապակցված են Իլհամ Ալիևի և նրա ընտանիքի անդամների հետ: Այնպես որ՝ գիտեն: Չնայած հետաքննողների անդրադարձում ոչ մի խոսք չկա Իլհամ Ալիևի ու նրա գլխավորած ռեժիմի կողմից Արցախի հայության դեմ ցեղասպանական ոճիր գործելու՝ էթնիկ զտման ենթարկելու մասին, բայց կարող եք չկասկածել, որ արևմտյան բոլոր գլխավոր մայրաքաղաքներում նստող ղեկավարները, որոնք նման գագաթաժողովների են գնում, մանրամասն տեղյակ են նաև այդ հանցագործություններից:Ավելին12:1205.11.24 -
Մամուլի տեսությունԻշխանությունը գտել է բիզնեսմենների «աքիլլեսյան գարշապարը». «Ժողովուրդ»Հիմնավորենք պնդումը փաստերով. հոկտեմբերի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի՝ «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շրջանակում կազմակերպված «Երիտասարդի երազանք» նախագծի բարեգործական ընթրիքին մասնակցել էր 62 հաջողակ տղամարդ գործարար, ինչի արդյունքում «Իմ քայլը» հիմնադրամը հավաքել է 62 մլն դրամ։ Հարկ է նշել նաև, որ երեկույթից առաջ շրջանառվող տեղեկության համաձայն՝ մասնակիցների նախնական թիվը 52-ն էր, իսկ մուտքավճարը՝ 1 մլն դրամ։ Արդյունքում, «Իմ քայլը» հիմնադրամը «շահեց» 10 մլն դրամ ավելի։ Այս մասին հայտնել են «Իմ քայլը» հիմնադրամից: Ուսումնասիրելով, թե ովքեր են «Իմ քայլը» հիմնադրամի նվիրատուները, հետաքրքիր փաստեր ենք արձանագրում. Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին մասնակցել է Վարդան Ալեքսանյանը՝ Dignisi անշարժ գույքի գործակալության տնօրենը։ Նա անցնում է մի քրեական գործով, ըստ որի՝ նա խոշոր չափի վնաս է հասցրել երկու տասնյակից ավելի անձանց։ Բանն այն է, որ Վարդան Ալեքսանյանը «Հավերժ Մուսալեռ» ՍՊԸ-ի տնօրենն էր, որը ղեկավարում էր նաև «Ալեքսանյան ընդ փարթներս» և «ՌՎ» ՍՊ ընկերությունների գործունեությունը։ Նրա նկատմամբ 2010-ին ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում խարդախության փաստով քրեական գործ էր հարուցվել, խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը և հայտարարվել էր հետախուզում։Ավելին12:0805.11.24 -
Մամուլի տեսությունՔրեակատարողական հիմնարկներում ռեյդ են արել. «Հրապարակ»Եթե նախկինում նման «շմոնները» հեղինակություններին ու «զոն նայողներին» չէին վերաբերում, այս անգամ նրանց էլ չեն շրջանցել։ Քրեակատարողական ծառայությունից մեզ ասացին․ «ՔԿՀ-ների բոլոր խցերում պարբերաբար իրականացվում են խուզարկություններ։ Արտոնյալներ չկան, հայտնաբերված արգելված իրերն առգրավվում են»։ Կոնկրետ հոկտեմբերին նման առգրավում եղե՞լ է։ Պատասխանեցին՝ «ոչ միայն»։Ավելին12:0405.11.24 -
ՀասարակականԿրկնակի վրաերթ՝ Էջմիածնի Զվարթնոց թաղամասում․ հետիոտնին նախ հարվածել է «BMW»-ն, ապա՝ «Opel»-ըԵրեկ՝ նոյեմբերի 4-ին, կրկնակի վրաերթի դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Երևան-Արմավիրի ավտոճանապարհին՝ Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի տարածքում՝ Մանուշյան փողոցում, «BMW» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին, ով շպրտվել է և կրկնակի վրաերթի ենթարկվել «Opel» մակնիշի ավտոմեքենայի կողմից։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդները դեպքի վայրից փախուստի չեն դիմել և օգնել են օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկներին տեղում ցուցաբերել բժշկական օգնություն, իսկ «BMW»-ի վարորդը շտապօգնություն ավտոմեքենայով վիրավորի հետ մեկնել է նաև «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վրաերթի ենթարկվածի ինքնությունը։Ավելին12:0005.11.24