Լրահոս

2024-11-05
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 05.11.2024
    Մամուլի տեսություն 05.11.2024
    11:50
    05.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից․ «Իրավունք»
    Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հարազատներին, որպեսզի որևէ ակցիայի չմասնակցեն և թույլ չտան իրենց լուսանկարներով ակցիաներ իրականացնել»:
    11:45
    05.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Արցախից ես՝ քոչվոր ես. վեճ դպրոցում․ «Իրավունք»
    Ահազանգը հետևյալն էր՝ երկու 4-րդ դասարանի աշակերտ վիճել են և մեկը մյուսին անվանել է «քաչվոր», քանի որ վերջինս եկել է Արցախից: Անմիջապես այցելեցի դպրոց ու հանդիպեցի դպրոցի տնօրենի, ուսումնական գծով ղեկավարի, հոգեբանի և դասվարի հետ: Անշուշտ, եղավ բուռն խոսակցություն: Գնացի անմիջապես խնդրի առարկա հանդիսացող դասասենյակ, որտեղ երգի դասաժամ էր: Խոսեցի երեխաների հետ, բացատրեցի հայրենիքի նշանակությունը՝ շեշտը դնելով Արցախի վրա և օրինակ բերեցի մեր հերոս տղաներին, ովքեր նահատակվել են հանուն մեր Արցախ հողի: Հուսամ՝ այցս և խոսքս երեխաների վրա ազդեցություն կթողնի: Թեև նման հարցերում պետք է համատեղ աշխատեն՝ ծնողը, ուսուցիչը, հոգեբանը: Պետք է հատուկ դասընթացներ անցկացվեն հայրենաճանաչության վերաբերյալ, քանի որ եղավ նույնիսկ երեխա, ով ասաց, թե՝ ինքը արմատներով լոռեցի է, սակայն հայ է: Այստեղ մենք իսկապես խնդիր ունենք երեխաններին, հատկապես չափահասության շրջանում գտնվող պատանիներին բացատրելու, որ բոլորս ենք հայ՝ անկախ տարածաշրջանից:
    11:40
    05.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սրբուհի Գալյանը նշանակվեց արդարադատության նախարար
    ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Սրբուհի Գալյանը նշանակվել է արդարադատության նախարար: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Սրբուհի Գալյանին նշանակել արդարադատության նախարար»,- ասված է նախագահի հրամանագրում:
    11:30
    05.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՀ ԱԳՆ-ից հաստատում են՝ Տիգրան Բալայանը uպառնալիքներ է ստացել Ադրբեջանի դեսպանից
    Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հաստատել է Politico-ի տարածած տեղեկատվությունն այն մասին, որ Բելգիայում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը Բրյուսելում Թուրքիայի դեսպանատան կազմակերպած ընդունելության ժամանակ սպառնալիքներ է ստացել Բելգիայում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիկովից։ «Մեզ հասած տեղեկություններով ընդունելության ընթացքում հնչել են վիրավորանքներ և սպառնալիքներ, որի վերաբերյալ հայտնել ենք բելգիական կողմին, ինչպես նաև Եվրամիությանը։ Այդ հարցով, կարծում եմ, հետաքննություն է տեղի ունենում։ Արձագանք դեռևս չկա»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցու նշել է Հովհաննիսյանը։ Ավելի վաղ Politico-ն գրել էր, որ Բելգիայում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը հայտարարել է, որ սպառնալիքներ է ստացել Բելգիայում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիկովից՝ հավելելով, որ Հայաստանի դեսպանությունն այս առնչությամբ պաշտոնական բողոք է հղել Բրյուսելում այլ դիվանագիտական առաքելություններին։ Նամակում, որը վկայակոչում է Politico-ն, նշվում է, որ Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը բանավոր հարձակումների և ահաբեկումների է ենթարկվել Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիկովի կողմից, որն ակնհայտ սպառնալիքներ է հնչեցրել Բալայանի կյանքի դեմ։ Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Բրյուսելի Tangla հյուրանոցում անցկացված ընդունելության ժամանակ, որը կազմակերպվել է Թուրքիայի դեսպանատան կողմից՝ երկրի ազգային տոնի առթիվ: Ի պատասխան Politico-ի հարցմանը՝ Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիկովը հայտարարել է, որ նման միջադեպ տեղի չի ունեցել՝ հավելելով, որ ընդունելությունն անցել է բարեկամական մթնոլորտում, որը բնորոշ է սովորական դիվանագիտական միջոցառումներին:
    11:23
    05.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ուզենք, թե չուզենք՝ ԱՄՆ ընտրություններն ազդելու են նաև մեր տարածաշրջանի վրա. Սուրեն Սարգսյան
    Այսօր ամերիկացիներն ընտրելու են իրենց 47-րդ նախագահին: Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի խոսքով, այս ընտրությունն իր ազդեցությունն է ունենալու համաշխարհային կարևորագույն գործընթացների վրա: Նա, մասնավորապես, նշել է. «Ուզենք, թե չուզենք՝ ազդելու է նաև մեր տարածաշրջանի վրա: Կանխատեսում անելն անհնարին է, ըստ տարբեր հարցումների, թեկնածուների վարկանիշի տարբերությունը մինչև 1-2% է կազմում: Նույնը վերաբերում է ընտրիչների ինստիտուտին: Ի դեպ, նույն պատկերը նաև Կոնգրեսի ընտրություններին է վերաբերում: Այսինքն, ըստ տասնյակ հարցումների, չնչին տարբերություններով ընթանում է հավասար պայքար: Ճոճվող 7 նահանգներում (որտեղ թեկնածուների ձայները հավասար են բաշխված) Թրամփն ունի 0.9% առավելություն՝ 48.6%, Հարիսը՝ 47.7%: Ընդհանուր առմամբ, ըստ տասնյակ հարցումների միջինացված թվերի, Թրամփն ու Հարիսը ունեն հավասար՝ 48.5% նախընտրական վարկանիշ: Ինչու եմ ներկայացնում միջինացված թվեր, քանի որ՝ օրինակ պրոհանրապետական Fox News-ը պնդում է, որ հաղթում է Թրամփը՝ 2% առավելությամբ, իսկ պրոդեմոկրատական CNN-ը պնդում է, որ հաղթում է Հարիսը 1.5% առավելությամբ: Հատկանշական է, որ գործող նախագահ Բայդենի վարկանիշը 40.7% է, որը բավականին ցածր ցուցանիշ է և էապես խանգարում է Հարիսին: Լարվածությունն այնքան մեծ է, որ բառացիորեն կռվում են ամեն ձայնի համար, մանավանդ ճոճվող նահանգներում: Դրա համար, հաշվի առնելով տեղի բնակչության էթնիկ կառուցվածքը, օրինակ Հարիսը Միչիգանում պրո-Պաղեստինյան ֆեյսբուքյան արշավ է անում (քանի որ արաբ բնակչություն կա), իսկ Փենսիլվանիայում պրոիրաելական: Իր հերթին, ամենից խնդրահարույց Փենսիլվանիայում Իլոն Մասկը շարունակում է օրական 1մլն դոլար խաղարկել այն քաղաքացիների շրջանում, ովքեր միանում են պրո-Թրամփյան քաղաքական արշավին: Մի խոսքով, ԱՄՆ 47-րդ նախագահը կգա ընդամենը մի քանի ժամից:
    11:10
    05.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին՝ հարավարևմտյան` 2-5մ/վ, նոյեմբերի 5-ին առանձին շրջաններում քամու ուժգնացում մինչև 20-25մ/վ։
    11:00
    05.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վերին Լարսը փակվել է կցորդիչով բեռնատարների համար
    Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը Վրաստանից դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ փակվել է բեռնատարների համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։ «Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացող առատ ձյան պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակվել է բեռնատար տրանսպորտի համար»,– նշեց Հակոբյանը։ Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։ Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո՝ 2024 թվականին, տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում:
    10:50
    05.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գործարկվելու է էլեկտրական շչակ
    Նոյեմբերի 6-ին Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Լեռնագոգ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում և տարհանում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում ժամը 11:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:
    10:45
    05.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՊԵԿ-ը բացահայտել է մոտ 1,3 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք
    ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել է շուրջ 1,3 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք։ Մասնավորապես, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 7 բաժին տեղեկություններ էին ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գործող կենցաղային սարքավորումների և էլեկտրատեխնիկայի առևտուր իրականացնող ընկերությունը վաճառված ապրանքների դիմաց վերցնում է կանխիկ գումար և չի տրամադրում ՀԴՄ կտրոն` այս կերպ խուսափելով առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց։ Օպերատիվ տվյալներն իրացնելու նպատակով` ձեռնարկված համակողմանի և մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջացառումների արդյունքում ստացված օպերատիվ տվյալները հաստատվել են։ Միջոցառումների շրջանակում, ընկերության տնօրենի կողմից հետագա հետազոտման նպատակով տրամադրվել են ներքին հաշվապահական փաստաթղթերը և աշխատանքային համակարգիչներում առկա օպերատիվ հետաքրքրություն ներկայացնող տեղեկությունները: Դրանց հետազոտման արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2021-2024 թվականների ընթացքում ընկերության կողմից թաքցվել է շուրջ 1,3 մլրդ դրամի իրացման շրջանառություն։ Ձեռքբերված փաստական տվյալների հիմքով կատարվել է պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկ, ըստ որի՝ պետությանը պատճառվել է շուրջ 337 մլն դրամի վնաս։ Դեպքի առթիվ հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաձեռնված վարույթի շրջանակում կատարվել են խուզարկություններ, առգրավվել են քրեական վարույթի համար կարևոր նշանակություն ունեցող փաստաթղթեր, համակարգիչներ և էլեկտրոնային կրիչներ։
    10:35
    05.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մահվան ելքով վրաերթ` Երևանում. 48-ամյա կինը մահացել է
    Այսօր՝ նոյմեբերի 5-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:45-ի սահմաններում Երևանի բնակիչ 62-ամյա Մելո Խաչատրյանը իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտայում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 48-ամյա Ալինա Ավանեսյանին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է հետիոտնի մահը: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան վաշտի հրամանատարի տեղակալ Վարդան Խոցանյանի և պարեկ Հ. Նասլյանի ուղեկցությամբ տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
    10:30
    05.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «ՖԱԶ»-ի սպանության գործով մեղադրյալ «Չաղ Ռուստամը» կալանքի ընթացքում երկու անգամ տեղափոխվել է հիվանդանոց․ «Փաստինֆո»
    Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել հունիսի 11-ին՝ ուշ երեկոյան, Աջափնյակ վարչական շրջանում. մահաբեր կրակոցներն արձակվել են բնակելի շենքերի մոտ։ Հունիսի 11-ին՝ ժամը 23.17-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ Էստոնական փողոցում զենքով կրակում են, ապա՝ ժամը 23.53-ին «Արմենիա» ՀԲԿ-ից հաղորդել են, որ «պարանոցի շրջանի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության են ընդունվել 1988թ.ծնված և «գլխի մարմնի տարբեր հատվածների հրազենային վնասվածք» ախտորոշմամբ 1980թ.ծնված երկու տղամարդ։
    10:15
    05.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ուրբաթ օրվա ՔՊ նիստը Անդրանիկ Քոչարյանի խարազանման երեկոն է եղել․ «Հրապարակ»
    Մյուսները, ըստ մեր աղբյուրի, խոսել են հիմնականում առանց անուններ տալու, մինչդեռ Մարիա Կարապետյանը հստակ շեշտել է, որ Քոչարյանը բոլորին իրար է խառնում, իսկ Քրիստինե Պողոսյանն էլ ասել է, որ ինքը 6 տարի «տառապում» է՝ նույն հանձնաժողովում աշխատելով Քոչարյանի հետ, որը բամբասում է բոլորի ետևից։»:
    10:10
    05.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    24 ժամ ջուր չի լինելու
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    10:00
    05.11.24
    Ավելին
  • Սպորտ
    Խորը ճգնաժամ հայկական ֆուտբոլում. ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջով խաղադաշտ են մտնում երկրպագուները
    20 օր է` երկրպագուները պահանջում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը: Ազգային ընտրանու և ակումբների ֆան շարժումները Բարձարագույն խմբի հանդիպումների ժամանակ մտնում են խաղադաշտ ու «հեռացիր» վանկարկում, այդպես իրենց բողոքը հայտնում ֆեդերացիայի գործող ղեկավարությանը: Ֆուտբոլային ընտանիքից Արմեն Մելիքբեկյանի հեռանալու պահանջին են միացել նաև Երևանի Փյունիկը, Ուրարտուն ու Գյումրիի Շիրակը: Բայց Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ի նախկին լրագրող Մելիքբեկյանին նաև աջակցության ու գործը շարունակելու ոգևորող հայտարարույուններ են արել հայկական այլ ակումբներ՝ իրենց անվերապահ աջակցությունը հայտնել նրան:
    09:55
    05.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ալեն Սիմոնյանը ՔՊ-ական անձանց հետ մերձեցման երեկո է անցկացրել ռեստորանում․ «Հրապարակ»
    ՔՊ-ում, սակայն, հումորի և զվարճության թեմա է դարձել այդ խնջույքը, մանավանդ որ այդ հանդիպմանը, ՔՊ-ական փափկասուններից բացի, ներկա է եղել նաև ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը»:
    09:50
    05.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    14 տարվա անպտղությունից հետո կինը եռյակ է ունեցել
    «Մարգարյան» ծննդատնից հայտնում են, 14 տարվա անպտցությունից հետո Օֆելյան եռյակ է ունեցել։ Բժշկի խոսքով՝ դեպքը բարդ է եղել։ Մեկ չստացված փորձից հետո, երկու տարի անց կինը կրկին է փորձել։
    09:45
    05.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    09:40
    05.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ֆուտբոլային կրքերը չեն հանդարտվում. Մելիքբեկյանին հեռացնելու որոշում կա՞. «Ժողովուրդ»
    Ֆեդերացիայում տիրող իրական վիճակի մասին կարելի է դատել թեկուզ միայն այն փաստով, որ ուրբաթ օրը որոշ փոքր ակումբներ տեղադրեցին տեքստ, իբրև թե սատարում են Մելիքբեկյանին, իսկ տեքստը մի քանի անգամ փոխվեց, քանզի այնտեղ կային, օրինակ, «ՆՈԱ» և «Արարատ Արմենիա» ակումբների անունները, որոնք հետո հանվեցին: Ստացվում է՝ ծանրակշիռ ակումբներից ոչ մեկը չի ուզում պաշտպանել այս մարդկանց:
    09:35
    05.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը կքննարկվի նաև այսօր․ «Ժողովուրդ»
    Երեկ արդեն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նախատեց Անդրանիկ Քոչարյանին, որը ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ԱԺ նախագահությունում էր նստեցրել՝ իր կողքին, մյուս ուժայիններին՝ ներքևում: Այս ուշացած արձանագրումը պատահական չէր. մինչ այս Ալեն Սիմոնյանը լուռ էր: Նա, ըստ ամենայնի, սպասում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքին, երբ ՔՊ ակտիվի հավաքի օրը կռահել է այն, երեկ արդեն որպես սեփական կարծիք արտահայտեց:
    09:30
    05.11.24
    Ավելին