Լրահոս
2024-11-05
-
Արտաքին քաղաքականությունԹուրքիայի օրը և հայ դեսպանին սպանելու սպառնալիքը՝ Եվրամիության սրտում.Բաքուն սպանում է խաղաղությունըԲրյուսելում պայթած սկանդալը ջուրն է լցնում Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի շուրջ լավատեսություն առաջացնելու՝ պաշտոնական Երևանի ջանքերը. Ադրբեջանի դեսպանը սպառնացել է սպանել Հայաստանի դեսպանին: Թուրքիայի ազգային տոնի առիթով Թուրքիայի դեսպանատան կազմակերպած ընդունելության ժամանակ է եղել միջադեպը: Եվրամիությունում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը ադրբեջանցի գործընկերոջից սպանության սպառնալիքներ է ստացել:Ավելին21:3005.11.24 -
ՄիջազգայինԹրամփը հայտարարել է, որ կընդունի պարտությունը, եթե համարի՝ արդար է պարտվելԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կընդունի իր պարտությունը ընտրություններում, եթե համարի, որ պարտվել է արդարացիորեն, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն «Եթե ես պարտվեմ ընտրություններում, եթե դրանք լինեն արդար ընտրություններ, ես առաջինը կխոստովանեմ դա», - ասել է Թրամփը Ֆլորիդայի ընտրատեղամասերից մեկում, որը հեռարձակվում է ամերիկյան հեռուստաալիքներով: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ում ընտրական գործընթացը չափազանց բարդ է. ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին։ Դեմոկրատական կուսակցությունը կներկայացնի փոխնախագահ Քամալա Հարիսը, իսկ Հանրապետական կուսակցությունը՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։ Թրամփը երբեք չի խոստովանել, որ պարտվել է վերջին ընտրություններում.Ավելին21:2705.11.24 -
Հասարակական«Opel Zafira»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահըԱյսօր՝ նոյեմբերի 5-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քրեական ոստիկանության վարչությունում, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աշտարակ-Արմավիր ավտոճանապարհի՝ Սասունիկ գյուղի վարչական տարածքում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել, հայտնում է Shamshyan.com-ը։ Տեղում պարզվել է, որ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնին։ Վարորդը փախուստի չի դիմել և ահազանգով դեպքի վայր ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։ Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը։ Ոստիկանությունը և պարեկային ծառայությունը նաև օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ հնարավոր է կրկնակի վրաերթ տեղի ունեցած լինի, երբ «Opel»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, մեկ այլ ավտոմեքենա նույնպես վրաերթի է ենթարկել, բայց դեպքի վայրից հեռացել է։ Քննիչի հանձնարարականով «Opel Zafira»-ն տեղափոխվում է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։Ավելին21:1505.11.24 -
ՄիջազգայինՌուսական հրթիռ՝ իրանական արբանյակներով և կեղծ պատժամիջոցներ՝ Իրանի դեմ. անորսալի «Շահեդները»Ռուսաստանը նվաճում է տիեզերքը իրանական արբանյակներով: Մոսկվայի «Սոյուզ» տիեզերանավի այսօրվա փորձարկումը դժգոհության նոր պատճառ է դարձել Արևմուտքում և Ուկրաինայում: Ռուս-իրանական ռազմա-արդյունաբերական համագործակցությունը Կիևի ու դաշնակիցների խիստ քննադատության թիրախում է: Դա փորձագետներին հիշեցրել է իրանական բալիստիկ հրթիռների մասին սկանդալը, որը Իրանի դեմ արևմտյան նոր պատժամիջոցների պատճառ էր դարձել:Ավելին21:0505.11.24 -
ՀասարակականԱռգրավվել է 4 խաղային ապարատ․ քաղաքապետարանը հորդորում է քաղաքացիներին չզբաղվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբԱլ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքից առգրավվել է թվով 4 խաղային ապարատ: Համաձայն վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 162-րդ հոդվածի՝ ոչ սահմանված տեղերում կամ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ առևտուր իրականացնելու կամ ծառայություն մատուցելու համար օրենքով նախատեսված է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 70-ից 100-ապատիկի չափով՝ իրավախախտման գործիք հանդիսացող առարկաների բռնագրավմամբ կամ առանց դրա: Երևանի քաղաքապետարանը ևս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին չզբաղվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ, քանի որ ցանկացած նման փորձ կասեցվելու է՝ օրենքով սահմանված համապատասխան վարչարարության կիրառմամբ:Ավելին21:0005.11.24 -
ՀասարակականՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համարՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:Ավելին20:4505.11.24 -
ՄիջազգայինՇվեդիան Կիևին կտրամադրի երկու նավ և 9,3 միլիոն դոլար արժողությամբ քաղաքացիական օգնության փաթեթՇվեդիան Կիևին կտրամադրի առափնյա պահպանության երկու նավ և 9,3 միլիոն դոլար արժողությամբ քաղաքացիական օգնության փաթեթ՝ բաղկացած 40,000 հակագազից։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Շվեդիայի քաղաքացիական պաշտպանության նախարար Կառլ-Օսկար Բոլինը։ Բացի այդ, նա հայտարարել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոյի հետ քաղաքացիական պաշտպանության ոլորտում երկու երկրների համագործակցության խորացման մասին համաձայնագրի ստորագրման մասին։ Հոկտեմբերին Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը հայտարարել էր, որ Ուկրաինային աջակցելը կմնա երկրի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունը։ Վարչապետը նշել է, որ Շվեդիան, սկանդինավյան և բալթյան երկրների հետ միասին, ամենաշատ օգնությունն է ցուցաբերում Կիևին՝ զիջելով միայն ԱՄՆ-ին։Ավելին20:3505.11.24 -
ՀայլուրՀայլուր 20։30 Ադրբեջանի նոր առաջարկները՝ Հայաստանին. Բաքվից փաթեթ է հասել ԵրևանՀայլուր 20։30 Ադրբեջանի նոր առաջարկները՝ Հայաստանին. Բաքվից փաթեթ է հասել ԵրևանԱվելին20:3005.11.24 -
ՀասարակականՄանրամասներ՝ Աշտարակ-Ապարան ճանապարհին տեղի ունեցած վթարիցՆոյեմբերի 5-ին, ժամը 17:05-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Ա., ծնված 1959 թ․) և «MAN» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Մ. Գ., ծնված 1968 թ․)։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Ա. Ք.-ն (ծնված 1970 թ․), Ա. Վ.-ն (ծնված 2001 թ․), Մ. Չ.-ն (ծնված 2001 թ․), Ռ. Թ.-ն (ծնված 1963 թ․) և Գ. Ն.-ն (ծնված 1982 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն: Փրկարարները հոսանքազրկել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։Ավելին20:1505.11.24 -
Քաղաքական«Բան ա եղել» իշխանության ներսում. ո՞ւմ կների և ո՞ւմ չի ների ՓաշինյանըՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության մասին աղմուկը չի մարում: Իշխանականները շարունակում են պնդել, թե նման հարց չկա, իսկ 36-ամյա ՔՊ-ական Սիսակ Գաբրիելյանը հունական փիլիսոփայության աստվածների ոգով է պատասխանում պարզ հարցին, թե արդյոք ինքն է Անդրանիկ Քոչարյանի դեմ արշավի «քավորը»:Ավելին20:1005.11.24 -
ՀասարակականՊաշտպանելու ենք մեր խախտված իրավունքները․ «Գոյ» թատրոն«Գոյ» թատրոնը հայտարարություն է տարածել․ «2024թ․ նոյեմբերի 4-ին «Գոյ» թատրոնը պետք է սկսեր իր բնականոն աշխատանքը` մինչ այդ գործով դատարանի վերջնական վճիռը: «Գոյ» թատրոնի շահերի պաշտպան Կարո Ասատրյանը և «Գոյ» թատրոնի անձնակազմը 2024թ․ նոյեմբերի 4-ին, ժամը 11:00-ին մոտեցան Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, որպեսզի վերջինիս տնօրենին ներկայացնեն պահանջ՝ «Դադարեցնել գույքի ապօրինի օգտագործումը և չխոչընդոտել «Գոյ» թատրոնի աշխատակիցների մուտքը թատրոնի տարածք: Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրենը ընդունեց միայն ԶԼՄ-ներին և «Գոյ» թատրոնի երկու ներկայացուցչի: Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրենը, առանց լսելու «հյուրերի»՝ «Գոյ» թատրոնի անձնակազմի գալու նպատակը և պահանջը, օգտվելով մեծաթիվ տեսախցիկների և լրագրողների ներկայությունից, իրեն իրավունք վերապահեց հանդես գալ մամլո ասուլիսի ֆորմատով, այնինչ «Գոյ» թատրոնի անձնակազմը եկել էր հստակ պահանջով: Չտրվելով սադրանքներին ` «Գոյ» թատրոնի ներկայացուցիչները դուրս եկան այդ հանդիպման սրահից: Ինչ վերաբերում է ՀՀ արդարադատության կողմից ի պատասխան 2024թ.-ի հոկտեմբերի 30-ի մեր գրությանը, պարզաբանենք՝ Արդարադատության նախարարությունն իր գրության մեջ, հղում անելով օրենքի դրույթներին, վկայակոչել է, որ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում չէ մեկնաբանելը դատական վճռի առարկա որևէ վարչական ակտ կամ գնահատականներ տալը, միևնույն ժամանակ ասել է, որ «...պարտավոր չէ որևէ բացատրություն տալ. պետական և տեղական ինքնակառավարման մարմինները և պաշտոնատար անձինք պարտավոր են ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել , վնասել դատարանի կամ դատավորի անկախությանը...»։ Արդարադատության նախարարությունն, իր կողմից վերը նշված հանգամանքները շրջանցելով, այնուամենայնիվ, մեկնաբանման կարգով անդրադարձել է բարձրացված հարցին: Մեջբերում ենք․ «... Հարկ է նշել, որ «Datalex» տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության համաձայն՝ քննարկվող դեպքում գործով հայցվորների կողմից ներկայացվել է ճանաչման հայց»: Փաստ է, որ Արդարադատության նախարարությունը չի ծանոթացել դատական գործի նյութերին և, հղում անելով «Datalex» տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվությանը, հիմք ընդունելով այն ճանաչման հայցը, որը դատարանը վերադարձրել է, իսկ մեր կողմից վերադարձված հայցադիմումը շտկվել է՝ պահաանջը փոխվել և նորից ներկայացվել՝ արդեն որպես վիճարկման հայց: Վերադառնալով Արդարադատության նախարարության մեկնաբանությանը` պետք է արձանագրենք, որ հստակ փաստված է՝ «Վարչական դատավարության օրենսգրքի ուժով վարչական ակտի կասեցումն օրենքի ուժով կասեցվում է միայն վիճարկման հայցի ներկայացման պայմաններում՝ Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի համաձայն»: Ելնելով վերոգրյալից` Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի համաձայն, պետք է կասեցվի Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի կողմից գույքը տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու իրավունքը, քանի որ թիվ ՎԴ/2195/05/24 Վարչական գործի պահանջը բխում է վիճարկման հայցի տրամաբանությունից: Այսօր էլ Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի կողմից փաստացի շարունակվում են ապօրինությունները և իրավունքի խախտումները։ Մենք հորդորում ենք՝ ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի համաձայն՝ դադարեցնել անօրինությունը, մենք հետևողական ենք լինելու մեր խախտված իրավունքների պաշտպանության գործընթացին»:Ավելին20:0005.11.24 -
ՀասարակականԱննա Հակոբյանը ելույթ է ունեցել Երևանում անցկացվող միջազգային համաժողովինՎարչապետի տիկին Աննա Հակոբյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակ և կից գրել․ «Իմ ելույթը «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն․ արժանապատիվ աշխատանք» խորագիրը կրող միջազգային 2-րդ համաժողովին»։Ավելին19:5005.11.24 -
ՔաղաքականՏեղ չհասած միլիարդավոր եվրոները կամ տոկոսով վարկ՝ «պարտքի մեջ թաղվող» ՀայաստանինԵվրոպական 2,6 միլիարդ եվրո աջակցության մասին միֆը այսօր պայթել է խորհրդարանական բանավեճի ժամանակ: Ընդդիմադիր Արթուր Խաչատրյանը պնդում է՝ թեև Շառլ Միշելը միլիարդավոր եվրոների աջակցություն էր խոստացել Երևանին, Եվրոպայից եկած փողի մի մասը իրականում վարկ է՝ շուկայական տոկոսով:Ավելին19:4005.11.24 -
Հասարակական«Opel»-ը մխրճվել է «MAN» մակնիշի բեռնատարի քարշակի մեջ. 6 վիրավոր կաԱյսօր՝ նոյեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 41 կմ հատվածում բախվել են «Opel Zafira» և «MAN» մակնիշի կցորդիչով բեռնատարը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մի մասը՝ «Աշտարակ» բժշկական կենտրոն, մի մասը՝ Երևանի տարբեր հիվանդանոցներ: Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավելին19:3005.11.24 -
ՀասարակականԺուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վարքագիծըՀոկտեմբերի 31-ին հերթական միջադեպն է գրանցվել Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Ալեն Սիմոնյանի և Խորհրդարանի աշխատանքները լուսաբանող լրագրողի միջև: Այս անգամ Ալեն Սիմոնյանի անզուսպ վարքագծի թիրախում Mediahub.am լրատվական կայքի լրագրող Վահե Մակարյանն էր, ում խոսքով՝ ինքը 10 տարուց ավելի լուսաբանել է Ազգային ժողովի աշխատանքները, և երբևէ որևէ լրագրողի նկատմամբ Խորհրդարանի որևէ ղեկավար նման վերաբերմունք չի ցուցաբերել: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ժուռնալիստների միությունը։ «Լրագրողի խոսքով՝ ԱԺ նախագահն իրենց շփման սկզբից թիրախավորել է թե՛ իրեն, թե՛ այն լրատվամիջոցին, ուր ինքն աշխատում է, ապա վիճաբանությունը թեժացել է այնքան, որ լրագրողը մտավախություն է ունեցել, որ Ալեն Սիմոնյանը բռնություն կկիրառի իր նկատմամբ, հատկապես, որ վերջինիս թիկնապահները բռնել են իր ձեռքերը: Սակայն լրագրողի խոսքով՝ հենց վերջիններս էլ հանգուցալուծել են իրավիճակը: Ալեն Սիմոնյանը, բնականաբար, տեղի ունեցածի իր տարբերակն է ներկայացրել, սակայն, բարեբախտաբար, տեխնիկայի զարգացման այս դարում ցանկության դեպքում հնարավոր է պարզել՝ իրականում ինչ է տեղի ունեցել: ԱԺ միջանցքներում տեսախցիկներ կան տեղադրված, այն հատվածում, ուր տեղի է ունեցել միջադեպը, նույնպես պետք է, որ տեսախցիկներ լինեն։ Հետևաբար, եթե ԱԺ աշխատակազմը կամ Պետական պահպանության ծառայությունն առանց մոնտաժելու տրամադրի ԱԺ տեսախցիկների արձանագրածը, իրավիճակն ավելի հասկանալի կլինի: ԱԺ նախագահն ինքը պետք է շահագրգռված լինի, որ տեսախցիկների արձանագրվածն առանց մոնտաժվելու տրամադրվի շահագրգիռ բոլոր կողմերին: Ալեն Սիմոնյանն Ազգային ժողովում աշխատող լրագրողների հետ կոնֆլիկտային իրավիճակներ ստեղծելու ու նրանց իր հրահանգով թևերից քարշ տալով ԱԺ շենքից դուրս հանելու հարուստ փորձ ունի ու բոլոր այդ դեպքերում իր վարքի համար երբևէ պատասխանատվության չի ենթարկվել իր թիմակիցների ու կուսակցության կողմից: Ալեն Սիմոնյանը պատասխանատվության չենթարկվեց նաև այն ժամանակ, երբ թքեց քաղաքացու վրա: Հիշեցնենք, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը 2023 թվականի ապրիլին Կասկադի տարածքում թքել էր քաղաքացու դեմքին։ Ալեն Սիմոնյանի և քաղաքացի Կարեն Մկրտչյանի միջև միջադեպը ծագել էր այն բանից հետո, երբ անվտանգության աշխատակիցներով զբոսնող Ալեն Սիմոնյանին տեսնելուց հետո քաղաքացին վանկարկել էր՝ «Դա-վա-ճա՛ն, դա-վա-ճա՛ն»։ Ալեն Սիմոնյանը թիկնապահներին հանձնարարել էր բռնել քաղաքացու ձեռքերից ու մոտենալով՝ թքել էր քաղաքացու դեմքին: Ալեն Սիմոնյանը պատասխանատվության չենթարկվեց նաև 2022թ. սեպտեմբերին, երբ Ազգային ժողովի նախասրահում պետական պահպանության ծառայողներին հրահանգեց շենքից հեռացնել լրագրողներ Անի Գևորգյանին և Սյուզի Բադոյանին: Ալեն Սիմոնյանի հրահանգով ՊՊԾ աշխատակիցներն Անի Գևորգյանին քարշ տալով հեռացրեցին շենքից, և այդ խայտառակ վարքի համար նա որևէ պատասխանատվության չենթարկվեց: Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վարքագիծը, «Քաղաքացիական պայմանագիր» իշխող կուսակցության վարչությանը հորդորում է քննության առարկա դարձնել Ալեն Սիմոնյանի պահվածքը, սանձել վերջինիս: Տեղի ունեցածի կապակցությամբ հրավիրում ենք իրավապահ մարմինների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ծառայությունների և միջազգային լրագրողական կազմակերպությունների ուշադրությունը: Համապատասխան մարմիններից պահանջում ենք հրապարակել Ալեն Սիմոնյանի և լրագրող Վահե Մակարյանի միջև տեղի ունեցած միջադեպի չմոնտաժված տեսանյութը: Քանի դեռ տեսանյութը չի հրապարակվել, միջադեպի մասին լրագրողի կողմից ներկայացված տարբերակին չվստահելու հիմքեր չունենք: Միևնույն ժամանակ Խորհրդարանում և այլ պետական մարմիններում աշխատող լրագրողներին կոչ ենք անում խստիվ պահպանել լրագրողական էթիկայի կանոնները, չտրվել սադրանքներին, որքան էլ դա երբեմն շատ դժվար լինի»,- ասված է հայտարարության մեջ։Ավելին19:2205.11.24 -
ՄիջազգայինԻսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Սիրիայում գտնվող արդյունաբերական գոտունԻսրայելական օդուժը հարվածներ է հասցրել Լիբանանի հետ սահմանին գտնվող սիրիական Քուսեյր քաղաքի արդյունաբերական գոտուն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Նախնական տեղեկություններով՝ Հոմս նահանգի Քուսեյր քաղաքի արդյունաբերական գոտին հարձակման է ենթարկվել իսրայելական ինքնաթիռների կողմից»,- նշված է տեղեկատվության մեջ։Ավելին19:1505.11.24 -
ՀասարակականՔաղաքաշինության կոմիտեում կառուցապատողների հետ քննարկվել են ոլորտային խնդիրների լուծման տարբերակներՔաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ կոմիտեում տեղի է ունեցել Կառուցապատողների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ հերթական հանդիպումը։ Քննարկվել է կառուցապատման ոլորտում կանոնակարգման ենթակա հարցերի լայն շրջանակ, միաժամանակ հստակեցվել են յուրաքանչյուր ուղղությամբ անհրաժեշտ քայլերը և աշխատանքների կազմակերպման ժամանակացույցը։ Օրակարգային հարցերից է եղել կառուցապատման ընթացքում մատակարար կազմակերպությունների հետ առաջացող խնդիրների կարգավորումը։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահը կարևորել է ջրի, գազի, էլեկտրականության հասանելի հզորությունների վերաբերյալ տեղեկատվության թափանցիկության ապահովումը՝ ներկայացնելով տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ GIS համակարգեր ձևավորելու և տրված տեխնիկական պայմանների վերաբերյալ տվյալները պարբերաբար թարմացնելու առաջարկը։ Անդրադարձ է եղել վերանորոգված բնակարաններով շենքի հանձնման կարգավորումներին։ Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանն ընդգծել է ասոցիացիայի անդամների պատրաստակամությունն աջակցելու կոմիտեին միջազգային փորձի ուսումնասիրման և տեղայնացման, ոլորտի ներկայացուցիչների բարձրաձայնած խնդիրների և դրանց լուծման տարբերակների ամբողջացման հարցում։ Առաջարկվել է մշակել «Կառուցապատման մասին» օրենք՝ ոլորտի ամբողջական կանոնակարգման իրավական հիմք ստեղծելու նպատակով։ Կարևորվել է նաև սպառողների շահերի պաշտպանության նպատակով արդյունավետ մեխանիզմների ներդրումը։ Օրակարգի մյուս հարցերը վերաբերել են քաղաքաշինական մի շարք նորմերի արդիականացմանը, «Ռենովացիայի», ինչպես նաև «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» նոր օրենքի մշակման ընթացքին։ Կառուցապատողների հետ աշխատանքային քննարկումները շարունակվելու են՝ ոլորտի բարեփոխման արդյունավետ և գործուն մեխանիզմներ մշակելու նպատակով։Ավելին19:0005.11.24 -
ՄշակույթԱրվեստը պետության և հասարակության հետ առնչվելու ամենակարևոր ձևերից է. Ժաննա ԱնդրեասյանՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մեկնարկել է Երևանի և մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրի աշնանային շրջափուլը: Ծրագրի շրջանակում այսօր Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում հյուրընկալվել է Արագածոտնի մարզի Ապարան համայնքի արվեստի դպրոցի պատվիրակությունը: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը: Հյուրերը նախ հետևել են Ապարան համայնքի արվեստի դպրոցի սաների կերպարվեստի աշխատանքների ցուցահանդեսին, ապա ունկնդրել են համերգային ծրագիրը, որի ընթացքում երաժշտական կատարումներով ելույթ են ունեցել Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության արդյունքում ձևավորված միացյալ համույթներն ու նվագախմբերը: Ողջունելով միջոցառման մասնակիցներին, մանկավարժներին ու սովորողներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել գործադրած ջանքերի և կատարած աշխատանքի համար: «Հրաշալի ծրագիր էր. անկրկնելի զգացողություններ ապրեցինք: Նախարարությունը կրթամշակութային շուրջ երկու տասնյակ ծրագրեր է իրականացնում, որոնցից յուրաքանչյուրը ցույց է տալիս՝ որքան կարևոր է, որպեսզի մենք շարունակենք խրախուսել տեղերում առկա ներուժն ու դրա զարգացման ուղղությամբ ներդրվող ջանքերը։ Արդեն իսկ ունենք արվեստի և երաժշտական հրաշալի դպրոցներ բոլոր մարզերում և Երևանում: Մենք պարզապես հարթակ ենք տրամադրում, որպեսզի մարդիկ միասին ստեղծագործեն՝ ձևավորելով միջավայր, որից, առաջին հերթին, շահում են երեխաները: Արվեստը պետության և հասարակության հետ առնչվելու ամենակարևոր և ամենաազդեցիկ ձևերից է»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ կարևորելով ծրագրի իրագործումը։ Մինչ քույր դպրոց այցելությունը՝ մարզաբնակ երեխաները շրջել են Հայաստանի պատմության թանգարանում, հետևել «Մայր աստվածություն․ Անահիտից՝ Մարիամ» խորագրով ցուցադրությանը, ինչպես նաև այցելել Երևանի տեսարժան վայրեր: Երևանի Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ իրականացվող ծրագիրը 5 տարվա ընթացքում իր շուրջն է համախմբել հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների շուրջ 3000 սովորողների և մանկավարժների: Մշակութային ապակենտրոնացման և տարածքային համաչափ զարգացման, արտադպրոցական ուսուցում իրականացնող հաստատությունների միջև կապեր ստեղծելու, ինչպես նաև համատեղ աշխատանքի և փորձի փոխանակման հարթակ տրամադրող ծրագրի աշնանային շրջափուլի շրջանակում Երևանի երաժշտական և արվեստի դպրոցները մարզերի քույր դպրոցների հետ իրականացնում են հագեցած մշակութային ծրագրեր, վարպետության դասեր, ճանաչողական այցելություններ: Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրի աշնանային շրջափուլը կեզրափակվի նոյեմբերի 8-ին՝ Կապանի Ա. Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի երևանյան 2-օրյա այցելությամբ, որի շրջանակում կիրականացվեն ճանաչողական այցեր Երևանի տեսարժան վայրեր և թանգարաններ, իսկ Երևանի Ա. Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցում Սյունիքից ժամանած հյուրերի համար կանցկացվեն վարպետության դասեր, կիրականացվեն համատեղ համերգային ծրագրեր:Ավելին18:4505.11.24 -
Քաղաքական«Խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ Բաքուն պատասխան առաջարկներ է ուղարկելՆոյեմբերի 5-ին Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի պատասխան առաջարկները, հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը: Նա հստակեցրել է՝ սա նախագծի 11-րդ խմբագրությունն է։Ավելին18:3505.11.24 -
ՀայլուրՀայլուր 18։30 Սարսափելի նոր պատերազմներ կսկսվե՞ն, թե՞ կխաղաղվի աշխարհը. նախագահ է ընտրում ԱՄՆ-նՀայլուր 18։30 Սարսափելի նոր պատերազմներ կսկսվե՞ն, թե՞ կխաղաղվի աշխարհը. նախագահ է ընտրում ԱՄՆ-նԱվելին18:3005.11.24