Լրահոս

2024-11-10
  • Img default alt hy
    Հասարակական
    Ալեն Սիմոնյանը պատարագի է մասնակցել Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցում
    ԱԺ նախագահը պատարագի է մասնակցել Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցում: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում եւ լուսանկարներ է հրապարակել: «Կիրակնօրյա առավոտը սկսվեց Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցում պատարագի մասնակցությամբ։ Այնուհետ շրջայց կատարեցի Նուբարաշեն վարչական շրջանում` զրուցելով մեր քաղաքացիների հետ ու լսելով նրանց հուզող մտահոգությունները։ Եղա նաև Նուբարաշենի` 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողում` հարգանքի տուրք մատուցելով պատերազմի զոհերի հիշատակին»,- գրել է նա։
    15:35
    10.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանը դասական բուֆերային երկիր է և իշխանության քաղաքականության մարտահրավերը այդ դերից հրաժարվելն է. քաղաքագետ
    Քաղաքական քարտեզի վրա երկրների հայտնվելը պատահական հանգամանքներով չեն պայմանորված, նրանք ունեն աշխարհաքաղաքական դեր, և երբ հրաժարվում են իրենց դերից, կարող են վերանալ քարտեզի երեսից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը: «Այդ դերերից մեկը բուֆերային երկիր լինելն է: Հայաստանը դասական բուֆերային երկիր է և գործող իշխանության քաղաքականության հիմնական մարտահրավերն այդ դերից հրաժարվելն է, որի հետևանքով Հայաստանը կորցնում է իր աշխարհաքաղաքական իմաստը՝ համապատասխան հետևանքներով հանդերձ: Նման դերակատարում ունի Ուկրաինան, որի այսօրվա որղբերգության հիմնական պատճառն իր այդ դերից հրաժարումն է»,- գրել է նա:
    15:20
    10.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արմավիրի մարզի հաշվառման-քննական բաժինը կգործի նոր հասցեում
    Ներքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, նոյեմբերի 11-ից ՆԳՆ հաշվառման քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության Արմավիրի մարզի հաշվառման-քննական բաժինը գործունեությունն իրականացնելու է նոր հասցեում՝ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի վարչական շենք 1-ում։ «Հիշեցնենք, որ հաշվառման-քննական ծառայությունների մատուցման գործառույթները տեղափոխվել են ՆԳ նախարարության տիրույթ, ինչի հիմնական նպատակը նոր որակով և նոր տրամաբանությամբ հանրային ծառայությունների մատուցումն է»,- ասված է հաղորդագրության մեջ:
    15:00
    10.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մանրամասներ՝ Գյումրի-Արմավիր ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարից
    Նոյեմբերի 9-ին՝ ժամը 20:56-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետք գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Արմավիր ավտոճանապարհին՝ Գետք գյուղի վերջնամասում, բախվել են «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Գ., ծնված 1957 թ.) և «KamAZ» մակնիշի բեռնատարը (վարորդ Ա. Բ., ծնված 1984 թ.): Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Ա. Ա.-ն (ծնված 1990 թ.), Ջ. Հ.-ն (ծնված 2011 թ.), Հ. Հ.-ն (ծնված 2014 թ.) և Ա. Հ.-ն (ծնված 2022 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից: Տեղում բժիշկները արձանագրել են Հ. Գ.-ի մահը, իսկ տուժածները տեղափոխվել են բժշկական կենտրոններ: Փրկարարները հոսանքազրկել են «VAZ» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և «KamAZ» մակնիշի բեռնատարի կցորդիչը մասամբ հեռացրել երթևեկելի գոտուց․ ավտոճանապարհը միակողմանի երթևեկելի է:
    14:40
    10.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․94 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4 դրամ:
    14:20
    10.11.24
    Ավելին
  • Հասարակական
    Ավագ Մանուկյանը որոնվում է որպես անհետ կորած
    Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1985 թվականին ծնված Ավագ Մանուկյանը։ Նա նոյեմբերի 1-ին դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել։ Ավագ Մանուկյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Համայնքային ոստիկանության Արտաշատի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։
    14:00
    10.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արթիկում շների դաժան սպանդ է իրականացվել. բոլորի աչքի առաջ կրակել են անպաշտպան կենդանիների վրա
    Երեկ Արթիկում որոշների թողտվությամբ շների դաժան սպանդ է իրականացվել։ Օրը ցերեկով, բոլորի աչքի առաջ կրակել են անպաշտպան կենդանիների վրա, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը։ «Առկա են տեսանյութներ, կան ականատեսներ։ Հուսով եմ, որ մեր իրավապահները համապատասխան իրավական գնահատական կտան` պատժելով անմեղ կենդանիների վրա կրակողին ու նրան քաջալերողներին, ովքեր դուխ են տվել, որ անի այդ քայլը»,-գրել է Հարությունյանը։
    13:40
    10.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գեղարքունիքում քույրը կանխել է եղբոր ինքնասպանությունը. օրեր առաջ է նրանց հայրն ինքնասպան եղել
    Երեկ՝ նոյեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային բաժիններից մեկում տեղեկություններ են ստացվել որ իրենց սպասարկվող տարածքում գտնվող տանը տղամարդը փորձել է ինքնասպանություն գործել, հայտնում է Shamshyan.com։ Տեղում համայնքային ոստիկանները՝ բաժնի պետի տեղակալ Մանուկյանի գլխավորությամբ, և ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի գլխավորությամբ, պարզել են, որ 37-ամյա Դ. Ն.-ն փորձել է իրենց տան բակի աստիճանից հակի թելով կախվելու միջոցով ինքնասպանություն գործել, սակայն քույրը նկատել է և փրկել նրա կյանքը։ Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ օրեր առաջ նրանց հայրը կախվելու միջոցով ինքնասպան էր եղել։
    13:35
    10.11.24
    Ավելին
  • Հասարակական
    Այլևս կոլխոզի պահեստ չէ եկեղեցին. եկեղեցին. հոգևոր հաղթանակ՝ Գոման գյուղում
    Ջավախքի Գոման գյուղում ամեն կիրակի Հայ առաքելական եկեղեցու հետևորդներին պատարագի են կանչում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու զանգերը: Պահեստի վերածված սրբավայրը վերակառուցվել է մեկ տարի առաջ՝ հավատով ու հույսով լցնելով ջավախահայերի հոգիները:
    13:20
    10.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Սպանության պատճառը եղել է SMS հաղորդագրություն ուղարկելը. պարզվել է Նոր Խարբերդում 17-ամյա տղայի մահվան հանգամանքները
    ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, նույն վարչության Արարատի մարզային քրեական վարչության և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, համագործակցելով ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության և նույն վարչության Մասիսի քննչական բաժնի քննիչներին հետ, իրականացնելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել են նոյեմբերի 8-ին Արարատի մարզի Նոր Խարբերդի բնակիչ 17-ամյա Դավիթ Տ.-ի սպանության դեպքի որոշ հանգամանքներ, հայտնում է SHAMSHYAN.com-ը:
    13:14
    10.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Կրթություն և գիտություն
    Ակադեմիական քաղաքը դառնալու է բարձրագույն կրթության և հետազոտության համար անհրաժեշտ որակյալ միջավայր՝ ձևավորելով գիտությամբ զբաղվելու հրաշալի միջավայր. ԿԳՄՍ նախարար
    ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ուղերձ է հղել Գիտության միջազգային օրվա կապակցությամբ։ «Գիտության ոլորտի ներկայացուցիչներ, սիրելի՛ գիտնականներ, հետազոտողներ, շնորհավորում եմ Գիտության միջազգային օրվա առթիվ։ Այսօր, երբ աշխարհը կանգնած է բազմաթիվ մարտահրավերների և ծավալվող անորոշության առջև, հանրային ակնկալիքը՝ գիտության միջոցով հարցերի պատասխաններ գտնելու, միայն աճում է։ Գիտելիքահեն տնտեսությունը, հանրային բոլոր ոլորտներում խելացի գործիքակազմերի ներդնումը, մեծաքանակ տվյալների վերլուծության կարիքն ըստ էության հետազոտական նվազագույն հմտությունների անհրաժեշտություն են դնում ոչ միայն գիտնականների, այլ նաև մասնագիտական ծառայությունների ոլորտում ներգրավված բազմաթիվ մարդկանց, կյանքի տարբեր իրավիճակներում հայտնվող քաղաքացիների համար։ ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունը՝ ուղղված գիտության ու կրթության ոլորտի բարեփոխումներին, նպատակ ունի զարգացնել գիտական ներուժը՝ դարձնելով այն միջազգայնորեն մրցունակ։ Ցանկանում եմ առանձնակի շեշտել թե՛ բնական, թե՛ հումանիտար և հասարակական գիտությունների զարգացման առաջնահերթությունը և մեկը մյուսին փոխլրացնելու կարևորությունը, որով պայմանավորված է պետության և հանրության իրական զարգացումը։ Ընդ որում՝ ցանկանում եմ ուրախությամբ շեշտել, որ Կառավարության ծրագրով 2021 թվականին գիտության ոլորտում նախանշած հիմնական թիրախներն արդեն իսկ իրականություն են և հնարավոր են դարձնում մտածել հաջորդ փուլի զարգացման ռազմավարության մասին։ Մասնավորապես՝ գիտության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մրցունակ է դարձրել ոլորտում գիտնականների աշխատավարձը՝ բարձրացնելով միայն բազային ֆինանսավորումը մինչև 300 տոկոսով, ներդնելով թեմատիկ ֆինանսավորման տարաբնույթ ձևաչափեր, նոր դրամաշնորհներ, որոնց շնորհիվ երիտասարդ գիտնականներն ու ասպիրանտները վերապատրաստվում են արտերկրի լավագույն գիտական կենտրոններում։ Հիմնվում են հեռավար լաբորատորիաներ՝ արտերկրի հեղինակավոր գիտնականների հետ համատեղ, արտերկրի գիտնականները, այդ թվում՝ Սփյուռքից, նաև տեղափոխվում են Հայաստան՝ տեղի հետազոտողների հետ գիտական աշխատանք իրականացնելու, նաև դասավանդելու։ Իրականացվում են տնտեսության համար կարևոր կիրառական բնույթի հետազոտություններ, երկրի պաշտպանունակությանն ուղղված գիտական աշխատանքներ, յուրաքանչյուր տարի ձեռք են բերվում արդիական բարձրարժեք գիտական սարքավորումներ՝ աննախադեպ ծավալներով, որոնք թույլ են տալիս մեր երկրում իրականացնել ամենաբարձր մակարդակի հետազոտական աշխատանք՝ միզազգայնորեն մրցունակ գիտական համայնք ձևավորելով։ Այս աշխատանքների շնորհիվ մենք արդեն երկու տարի շարունակ գրանցում ենք գիտության մեջ զբաղված հետազոտողների թվի աճ՝ կոտրելով նախորդ տարիների՝ գիտական աշխատանքով զբաղվածների թվի նվազման միտումը։ Ընդ որում՝ գիտությամբ զբաղվողների մեջ մեծ թիվ են կազմում երիտասարդ գիտնականները՝ ցույց տալով, որ գիտությամբ զբաղվելը մեզանում դառնում է մրցունակ ու հետաքրքիր կենսագիծ երիտասարդների համար։ Դրան են ուղղված նաև դպրոցականների շրջանում գիտությամբ զբաղվելու հեռանկարը խրախուսելու քայլերը․ 2021թվականից կազմակերպվում է Համադպրոցական գիտության փառատոնը, այս տարի առաջին անգամ իրականացվեց Գիտության շաբաթը՝ գործընկերների հետ համագործակցությամբ, դպրոցներում հիմնվող բնագիտական և տեղեկատվական նոր լաբորատորիաները գալու են խթանելու փորձարարական միտքն ու միջավայրը՝ ստեղծելով բարենպաստ պայմաններ հետազոտական աշխատանքի ընտրության համար։ Միաժամանակ տարաբնույթ ցուցանիշները վկայում են, որ գնալով ավելի ու ավելի մեծ գիտական արդյունք է ստեղծվում բուհերում, որը պետք է միայն խրախուսել՝ հնարավորինս ինտեգրելով բարձրագույն կրթությունն ու գիտությունը։ Կառավարության առաջնահերթ ծրագրերից համարվող Ակադեմիական քաղաքը դառնալու է բարձրագույն կրթության և հետազոտության համար անհրաժեշտ որակյալ միջավայր՝ ձևավորելով գիտությամբ զբաղվելու հրաշալի միջավայր։ Գիտության և բարձրագույն կրթության զարգացման օրակարգերի ինստիտուցիոնալ հենքն ապահովելու է հանրային քննարկման ներկայացված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը։ Գիտության զարգացման շուրջ խոսակցության հերթական առիթը կունենանք գիտության զարգացման ռազմավարության շրջանակում, որը նախատեսում ենք մեկնարկել առաջիկայում։ Մենք ապրում ենք դժվար ժամանակներում, որտեղ առաջ գնալու նախապայմանը դժվար հարցերի մասին խոսելն ու դրանց պատասխանները փնտրելն է։ Գիտությունն է դժվար հարցերին պատասխանելու ամենաարդյունավետ ձևերից մեկը, որտեղ խիստ կարևոր է ազնվությունը, կասկածելու ունակությունն ու սխալներից սովորելու կարողությունը։ Մաղթում եմ մեր գիտնականներին, հետազոտողներին, գիտության ոլորտի բոլոր ներկայացուցիչներին մտքի ազատություն և ստեղծագործ ու արդյունավետ աշխատանք։ Շնորհավո՛ր Գիտության միջազգային օր»,- ասված է ուղերձում:
    13:00
    10.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Արագածոտնում կինը Instagram-ի միջոցով առաջարկել է աշխատանք. նա խարդախության միջոցով ստացել է շուրջ 10 մլն դրամ
    Հոկտեմբերի 29-ին խարդախության դեպք է բացահայտվել Արագածոտնի մարզում։ ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թալինի բաժնում փաստաթղթեր են ստացվել, որ այս տարվա փետրվարի 24-ից հուլիսի 23-ի ընթացքում «Էվոկաբանկ» ՓԲԸ-ում Արագածոտնի մարզի բնակիչ 32-ամյա Ալվարդ Ղ․-ի անվամբ բացված դրամային հաշվին ձևավորվել է շուրջ 10 միլիոն դրամ, որից շուրջ 7.8 միլիոն դրամը մուտքագրվել է կանխիկ՝ մի շարք ֆիզիկական անձանց կողմից տարբեր նպատակներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ ստացված տեղեկությունների, Վայոց ձորի մարզի բնակիչ 46-ամյա Արմինե Խ․-ն ցանկացել է գումար մուտքագրել Ալվարդ Ղ․-ի հաշվին՝ նշելով, որ վերջինիս միջոցով իր հարազատից ստանալու է շուրջ 10 հազար ԱՄՆ դոլար, որի համար պետք է փոխանցի շուրջ 1 միլիոն դրամ, բացի այդ Երևանի բնակիչ 41-ամյա Մարինե Մ․-ն զանգահարել է բանկ և նշել, որ Ալվարդ Ղ․-ն «Instagram.com» սոցիալական կայքի միջոցով առաջարկել է աշխատանք, որի գրանցումն իրականացնելու համար պահանջել է կատարել վճարում, սակայն գումարը փոխանցելուց հետ «Instagram.com»-ի հաշիվը ջնջվել է: Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր. օր.-ի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
    12:40
    10.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փրկարարները հայտնաբերել են սարերում մոլորված քաղաքացիներին
    Նոյեմբերի 10-ին, ժամը 00:03-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի մոլորվել է Գեղաշեն գյուղի սարերում: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներ՝ Ա. Մ.-ին (ծնված 1964 թ․) ու Մ. Մ.-ին (ծնված 1999 թ․) և ուղեկցել մինչև Գեղաշեն գյուղ: Որոնողական աշխատանքներին մասնակցել են Ոստիկանության Կոտայքի բաժնի և Պարեկային ծառայության աշխատակիցներ:
    12:20
    10.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վթարային ջրանջատում՝ Երևանում
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    12:00
    10.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մեքենայում հրդեհ է բռնկվել
    Նոյեմբերի 10-ին, ժամը 05:20-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Ալաշկերտ ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «VAZ» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Օ. Ա.): Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:33-ին, մարվել՝ 05:58-ին: Այրվել են ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը:
    11:40
    10.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղության պայմանագրի տեքստի վերջնական համաձայնությանը. Ալիև
    Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ վերջնական համաձայնության գալուն: Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախոսազրույցում: «Ադրբեջանի նախագահը նշել է, որ Հայաստանի կողմից խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ իր առաջարկների ներկայացման զգալի ձգձգումը բացասաբար է ազդել գործընթացի վրա, սակայն, չնայած դրան, կողմերը մոտ են փաստաթղթի տեքստի և բանակցությունների վերաբերյալ վերջնական համաձայնության հասնելուն»,- ասված է հաղորդագրությունում։ Իր հերթին Շոլցն ասել է, որ Գերմանիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը և կողմերին կոչ է արել «համարձակ քայլեր ձեռնարկել»։
    11:20
    10.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լույս չի լինելու․ հասցեներ
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    11:00
    10.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Ժամանց
    «Սառցե դարաշրջանը» շարունակություն կունենա
    D23 Brasil փառատոնում Disney կինոստուդիան և 20th Century Animation անիմացիոն ստուդիան հայտարարել են «Սառցե դարաշրջան» ֆրանշիզայի վեցերորդ մասի թողարկման մասին, փոխանցում է Shantnews-ը։ Ըստ Deadline-ի, հայտնի մուլտֆիլմի շարունակության վրա աշխատանքն արդեն ընթանում է։ Դերասաններ Ռեյ Ռոմանոն, ով հնչյունավորել է Մենիին, Ջոն Լեգուզամոն (Սիդ), Քուին Լատիֆան (Էլի) կվերադառնան իրենց դերերին։ Առաջին «Սառցե դարաշրջանը», որը պատմում է մամոնտի, համրուկի, վագրի և կաղին թաքցնող սկյուռի մասին, մեծ էկրան է բարձրացել 2002 թվականին։ Այդ ժամանակից ի վեր մուլտֆիլմի շարունակությունները հավաքել են 3,2 միլիարդ դոլար: Հինգերորդ մասը՝ Ice Age: Collision Imminent-ը, էկրան է բարձրացել 2016 թվականին՝ վաստակելով 408,5 միլիոն դոլար։
    10:40
    10.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-12-ին հատկապես գիշերային ժամերին կբարձրանա 3-5 աստիճանով։
    10:20
    10.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պարտվեցինք, որովհետև պետության անվտանգության համար պատասխանատուները կապ չունեին պետության հետ. Հայկ Դեմոյան
    Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը գրում է․ «Պարտվեցի՞նք արդյոք։ Այո´, որպես պետություն պարտվեցինք, բայց որպես ազգ` ոչ: Սակայն դա բնավ չի նշանակում, որ որպես ազգ չենք կարող չպարտվել: Մենք պարտվեցինք որպես պետություն, քանզի երեսուն և ավելի տարիներ չցանկացանք ունենալ հենց այդ պետությունը, չգիտակցեցինք դրա կարևորությունն ու այն բացառիկ հնարավորությունը, որը տրվեց այս պահին ապրող սերունդներին: Պետությունը չդարձավ այդ դաստիարակն ու ուղղորդող փարոսը: Ճիշտ հակառակը` իշխանություն ստացած ուժերն ամեն գնով ջանացին, որպեսզի հայկական անկախ ու ինքնաբավ պետականություն քարտեզի վրա գոյություն չունենա, քանզի գլխավոր խնդիրն ու հանձնառությունը ոչ թե սեփական պետության շահն էր, այլ դրսից պարտադրվածն ու թելադրվածն անցկացնելը ու վերահսկելը, որ հանկարծ չունենանք մերը, ինքնուրույնը, մաքուրն ու անխոցելին: Մենք պարտվեցինք որպես պետություն, որովհետև պետության անվտանգության համար պատասխանատուները բնավ կապ չունեին այդ պետության հետ: 2016-ի քառօրյան ու 2020 թ. 44-օրյա պատերազմը լավագույնս ապացուցեցին, որ մենք ապրում ենք մի տարածքում, որտեղ մարդկային ռեսուրսն ու կապիտալը ամենաքիչ գնահատվածն է, իսկ գնահատման հիմնական միավորը վատ ու շատ վատ լինելն է: Հենց այդ պետության շահերի ու անվտանգության դեմ դուրս գալով է կանաչ ճանապարհ ապահովվում մի ամբողջ ազգի ու հասարակության ապագայի ու ճակատագրի համար որոշումներ կայացնողներին: Բանակը պարտվեց այն ժամանակ, երբ ամեն տարի մեր զինվորներն ու քաղաքացիական անձինք անցնում էին թշնամու կողմը ու այնտեղ երկրի ղեկավարության հասցեին հայհոյախոսություններով հրճվալից հարցազրույցներ էին տալիս` հայկական բանակի համազգեստով: Չցանկացանք պարզել, թե ո՞վ էր մեղավորը, զինվորները, թե՞ հրամանատարությունը: Մենք չտեսանք ադրբեջանցի զինվորների ու սպաների, ովքեր կանցնեին հայկական կողմ: Չկար այդպիսի հրահանգ ու հանձնառություն, թեկուզ հակառակ դրվագն ունենալու համար: Մենք պարտվեցինք, երբ մեր դեսպանները դեսպաններ չէին, իսկ հայ դիվանագետի հիմնական խնդիրը եղավ ծառայության անցած երկրի քաղաքացիություն ստանալն ու տեղում բիզնես սկսելը: Մենք պարտվեցինք, քանի որ բանակը վերածեցինք ոչ թե պետության անվտանգությանը երաշխավորող հիմնական ու անփոխարինելի ինստիտուտի, այլ ծնող հարստահարելու միջոցով եկամուտ ու գերշահույթ ապահովող միջոցի: Մենք պարտվեցինք, որովհետև տակավին հոգևորն ու աշխարհիկը չենք կարողացել զատել, կարևորել առաջնայինը երկրորդականից, չկարողանալով հստակ սահմանազատել ավանդականն ու արդիականը: Մենք պարտվեցինք, որովհետև շարունակեցինք ապրել սովետական անուրջներով ու չվստահեցինք պետականութ կերտելու մեր հնարավորոթյանը, որը տեսիլք չէր, այլ շատ իրական էր: Մենք, որպես պետություն ու Սփյուռք հաճույքով շարունակեցինք չվստահել միմյանց ու ամեն առիթով հաշիվներ ու բացատրություններ պահանջել միմյանցից: Դա արվեց, քանի, որ համահայկական օրակարգ ստեղծելու ոչ նպատակ կա, ոչ էլ ցանկություն: Մենք պարտվեցինք, որովհետև «Արցախ-հաղթանակը» տարեցտարի վերածեցինք «Արցախ-աքիլլեսյան գարշապարի» ու շատ հեշտորեն հաղթանակի մեր խորհրդանշանները վերածվեցին ատելության ու քամահրանքի խորհրդանշանների: Դա մենք արեցինք, մեր իսկ ձեռքերով, որովհետև տարեցտարի ավելի շատ փող ու եկամտի աղբյուր էինք ման գալիս, այլ ոչ թե անվտանգության հնարավորություններ: Մենք պարտվեցինք, որովհետև չցանկացանք գիտակցել, որ թե´ Արցախի ու թե´ Սփյուռքի համար հենման կետն ու հիմնական պատվարը հենց Հայաստանի Հանրապետությունն է` Երևան մայրաքաղաքով: Չգիտակցեցինք, որ երեխային ծնողից առաջ չեն դնում ու ծնողի հեղինակության հաշվին երեխա չեն փառաբանում ու գովաբանում: Մենք պարտվեցինք, որովհետև պետության հիմնական գործառույթը դարձավ խաբելն ու խաբեբայությամբ զբաղվելը, մարդ միավորին ստորացնելն ու նսեմացնելը, քաղաքացուն հարստահարելն ու նրա իրավունքները ոտնահարելը: Մենք պարտվեցինք, քանզի չունենք անկախ ապրող, անկախ մտածող ու սեփական արժանապատվությունը գիտակցող մտավորական-ինտելեկտուալ խավ, որն իր լռությամբ ու կեղծ օրակարգեր սպասարկելով ընդամենը բացահայտեց պատեհապաշտ սպասարկուի իր հիմնական ինքնությունը: Մենք պարտվեցինք, քանի որ սովորեցինք, որ պետությունը մեզ պետք է խաբի ու ապատեղեկացնի: Ու այդ համակարգային ստի հետ մենք հեշտությամբ համակերպվեցինք: Մենք չցանկացանք իմանալ ճշմարտությունը տասնյակ չբացահայտված սպանությունների, հոկտեմբեր 27-ի, մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ ու մեզ պահեցինք սպանդանոցի դռանը կանգնած ու ճակատագրի հետ հաշտված խառնամբոխի պես: Հենց այդտեղ ել երկնեցինք Նիկոլ Փաշինյանին, ով ընդամենը մեր մեղքերի հետևանքն ու ցուցիչն է, ոչ ավելին… Բոլոր վհատվածներին ու հուսահատվածներին մի խորհուրդ եմ ընդամենը տալու. հ´իշեք, որ պատմության ընթացքում շատ ավելի դաժան ժամանակաշրջաններ ենք հաղթահարել: Հիմա ժամանակն է խնդիրներ ձևակերպել ու հետամուտ լինել դրանց իրագործմանը: Մի´ ենթարկվեք բթացման պարտադրվող օրակարգերին: Մենք այս պահին ընդամենը շնագայլերով շրջապատված կենդանու ենք նման ու բոլորը կցանկանան թռցնել իրենց հասանելիք մսի կտորը: Զղջացողներ ու կարեկցողներ չեն լինելու: Պատմությունն ու դրա դասերը շատ դաժան են… Այն, ինչին մենք ականատես եղանք ու վերապրեցինք, հնարավոր է հաղթահարել միմիայն դաժանագույն պատժի իրագործման արդյունքում: Իսկ համազգային պատիժը որպես միակ ու անփոխարինելի մեկնակետ նոր ճանապարհ բռնելու համար, պահանջում է արյուն, մեծ արյուն` սթափվելու ու առաջ գնալու համար…»։
    10:00
    10.11.24
    Ավելին