Լրահոս

2024-11-10
  • Img default alt hy
    Ժամանց
    «Սառցե դարաշրջանը» շարունակություն կունենա
    D23 Brasil փառատոնում Disney կինոստուդիան և 20th Century Animation անիմացիոն ստուդիան հայտարարել են «Սառցե դարաշրջան» ֆրանշիզայի վեցերորդ մասի թողարկման մասին, փոխանցում է Shantnews-ը։ Ըստ Deadline-ի, հայտնի մուլտֆիլմի շարունակության վրա աշխատանքն արդեն ընթանում է։ Դերասաններ Ռեյ Ռոմանոն, ով հնչյունավորել է Մենիին, Ջոն Լեգուզամոն (Սիդ), Քուին Լատիֆան (Էլի) կվերադառնան իրենց դերերին։ Առաջին «Սառցե դարաշրջանը», որը պատմում է մամոնտի, համրուկի, վագրի և կաղին թաքցնող սկյուռի մասին, մեծ էկրան է բարձրացել 2002 թվականին։ Այդ ժամանակից ի վեր մուլտֆիլմի շարունակությունները հավաքել են 3,2 միլիարդ դոլար: Հինգերորդ մասը՝ Ice Age: Collision Imminent-ը, էկրան է բարձրացել 2016 թվականին՝ վաստակելով 408,5 միլիոն դոլար։
    10:40
    10.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-12-ին հատկապես գիշերային ժամերին կբարձրանա 3-5 աստիճանով։
    10:20
    10.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պարտվեցինք, որովհետև պետության անվտանգության համար պատասխանատուները կապ չունեին պետության հետ. Հայկ Դեմոյան
    Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը գրում է․ «Պարտվեցի՞նք արդյոք։ Այո´, որպես պետություն պարտվեցինք, բայց որպես ազգ` ոչ: Սակայն դա բնավ չի նշանակում, որ որպես ազգ չենք կարող չպարտվել: Մենք պարտվեցինք որպես պետություն, քանզի երեսուն և ավելի տարիներ չցանկացանք ունենալ հենց այդ պետությունը, չգիտակցեցինք դրա կարևորությունն ու այն բացառիկ հնարավորությունը, որը տրվեց այս պահին ապրող սերունդներին: Պետությունը չդարձավ այդ դաստիարակն ու ուղղորդող փարոսը: Ճիշտ հակառակը` իշխանություն ստացած ուժերն ամեն գնով ջանացին, որպեսզի հայկական անկախ ու ինքնաբավ պետականություն քարտեզի վրա գոյություն չունենա, քանզի գլխավոր խնդիրն ու հանձնառությունը ոչ թե սեփական պետության շահն էր, այլ դրսից պարտադրվածն ու թելադրվածն անցկացնելը ու վերահսկելը, որ հանկարծ չունենանք մերը, ինքնուրույնը, մաքուրն ու անխոցելին: Մենք պարտվեցինք որպես պետություն, որովհետև պետության անվտանգության համար պատասխանատուները բնավ կապ չունեին այդ պետության հետ: 2016-ի քառօրյան ու 2020 թ. 44-օրյա պատերազմը լավագույնս ապացուցեցին, որ մենք ապրում ենք մի տարածքում, որտեղ մարդկային ռեսուրսն ու կապիտալը ամենաքիչ գնահատվածն է, իսկ գնահատման հիմնական միավորը վատ ու շատ վատ լինելն է: Հենց այդ պետության շահերի ու անվտանգության դեմ դուրս գալով է կանաչ ճանապարհ ապահովվում մի ամբողջ ազգի ու հասարակության ապագայի ու ճակատագրի համար որոշումներ կայացնողներին: Բանակը պարտվեց այն ժամանակ, երբ ամեն տարի մեր զինվորներն ու քաղաքացիական անձինք անցնում էին թշնամու կողմը ու այնտեղ երկրի ղեկավարության հասցեին հայհոյախոսություններով հրճվալից հարցազրույցներ էին տալիս` հայկական բանակի համազգեստով: Չցանկացանք պարզել, թե ո՞վ էր մեղավորը, զինվորները, թե՞ հրամանատարությունը: Մենք չտեսանք ադրբեջանցի զինվորների ու սպաների, ովքեր կանցնեին հայկական կողմ: Չկար այդպիսի հրահանգ ու հանձնառություն, թեկուզ հակառակ դրվագն ունենալու համար: Մենք պարտվեցինք, երբ մեր դեսպանները դեսպաններ չէին, իսկ հայ դիվանագետի հիմնական խնդիրը եղավ ծառայության անցած երկրի քաղաքացիություն ստանալն ու տեղում բիզնես սկսելը: Մենք պարտվեցինք, քանի որ բանակը վերածեցինք ոչ թե պետության անվտանգությանը երաշխավորող հիմնական ու անփոխարինելի ինստիտուտի, այլ ծնող հարստահարելու միջոցով եկամուտ ու գերշահույթ ապահովող միջոցի: Մենք պարտվեցինք, որովհետև տակավին հոգևորն ու աշխարհիկը չենք կարողացել զատել, կարևորել առաջնայինը երկրորդականից, չկարողանալով հստակ սահմանազատել ավանդականն ու արդիականը: Մենք պարտվեցինք, որովհետև շարունակեցինք ապրել սովետական անուրջներով ու չվստահեցինք պետականութ կերտելու մեր հնարավորոթյանը, որը տեսիլք չէր, այլ շատ իրական էր: Մենք, որպես պետություն ու Սփյուռք հաճույքով շարունակեցինք չվստահել միմյանց ու ամեն առիթով հաշիվներ ու բացատրություններ պահանջել միմյանցից: Դա արվեց, քանի, որ համահայկական օրակարգ ստեղծելու ոչ նպատակ կա, ոչ էլ ցանկություն: Մենք պարտվեցինք, որովհետև «Արցախ-հաղթանակը» տարեցտարի վերածեցինք «Արցախ-աքիլլեսյան գարշապարի» ու շատ հեշտորեն հաղթանակի մեր խորհրդանշանները վերածվեցին ատելության ու քամահրանքի խորհրդանշանների: Դա մենք արեցինք, մեր իսկ ձեռքերով, որովհետև տարեցտարի ավելի շատ փող ու եկամտի աղբյուր էինք ման գալիս, այլ ոչ թե անվտանգության հնարավորություններ: Մենք պարտվեցինք, որովհետև չցանկացանք գիտակցել, որ թե´ Արցախի ու թե´ Սփյուռքի համար հենման կետն ու հիմնական պատվարը հենց Հայաստանի Հանրապետությունն է` Երևան մայրաքաղաքով: Չգիտակցեցինք, որ երեխային ծնողից առաջ չեն դնում ու ծնողի հեղինակության հաշվին երեխա չեն փառաբանում ու գովաբանում: Մենք պարտվեցինք, որովհետև պետության հիմնական գործառույթը դարձավ խաբելն ու խաբեբայությամբ զբաղվելը, մարդ միավորին ստորացնելն ու նսեմացնելը, քաղաքացուն հարստահարելն ու նրա իրավունքները ոտնահարելը: Մենք պարտվեցինք, քանզի չունենք անկախ ապրող, անկախ մտածող ու սեփական արժանապատվությունը գիտակցող մտավորական-ինտելեկտուալ խավ, որն իր լռությամբ ու կեղծ օրակարգեր սպասարկելով ընդամենը բացահայտեց պատեհապաշտ սպասարկուի իր հիմնական ինքնությունը: Մենք պարտվեցինք, քանի որ սովորեցինք, որ պետությունը մեզ պետք է խաբի ու ապատեղեկացնի: Ու այդ համակարգային ստի հետ մենք հեշտությամբ համակերպվեցինք: Մենք չցանկացանք իմանալ ճշմարտությունը տասնյակ չբացահայտված սպանությունների, հոկտեմբեր 27-ի, մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ ու մեզ պահեցինք սպանդանոցի դռանը կանգնած ու ճակատագրի հետ հաշտված խառնամբոխի պես: Հենց այդտեղ ել երկնեցինք Նիկոլ Փաշինյանին, ով ընդամենը մեր մեղքերի հետևանքն ու ցուցիչն է, ոչ ավելին… Բոլոր վհատվածներին ու հուսահատվածներին մի խորհուրդ եմ ընդամենը տալու. հ´իշեք, որ պատմության ընթացքում շատ ավելի դաժան ժամանակաշրջաններ ենք հաղթահարել: Հիմա ժամանակն է խնդիրներ ձևակերպել ու հետամուտ լինել դրանց իրագործմանը: Մի´ ենթարկվեք բթացման պարտադրվող օրակարգերին: Մենք այս պահին ընդամենը շնագայլերով շրջապատված կենդանու ենք նման ու բոլորը կցանկանան թռցնել իրենց հասանելիք մսի կտորը: Զղջացողներ ու կարեկցողներ չեն լինելու: Պատմությունն ու դրա դասերը շատ դաժան են… Այն, ինչին մենք ականատես եղանք ու վերապրեցինք, հնարավոր է հաղթահարել միմիայն դաժանագույն պատժի իրագործման արդյունքում: Իսկ համազգային պատիժը որպես միակ ու անփոխարինելի մեկնակետ նոր ճանապարհ բռնելու համար, պահանջում է արյուն, մեծ արյուն` սթափվելու ու առաջ գնալու համար…»։
    10:00
    10.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կանգնած ենք նոր «նոյեմբերի 9-ի» առաջ․ ՀՀ-ին կարող է սպառնալ Արցախի ճակատագիրը. Թևանյան
    Ի զարմանս աշխարհի՝ մեր հաղթանակը, մեծ հաշվով, որբ մնաց։ Այն սեփականաշնորհեցին քչերը։ Մյուսները նույնիսկ ատեցին այդ հաղթանակը՝ այն համարելով իրենց վատ կյանքի պատճառը։ Մեր հանրային օրգանիզմն այդպիսով վտանգավորության աստիճանի ախտահարվեց։
    00:08
    10.11.24
    Ավելին
2024-11-09
  • Img default alt hy
    Հասարակական
    Զանգել, բոլորին հրաժեշտ էր տվել. իմ Գառնիկը զոհվել է հրադադարից 2 ժամ հետո. զոհվածի մայր․ Oragir.News
    Գյումրեցի Ղանդիլյանների ընտանիքում ևս արցախյան 44-օրյա պատերազմը իր հետքը թողել է՝ կյանքը բաժանելով երկու մասի՝ մինչ պատերազմը և պատերազմից հետո: Պատերազմից առաջ երջանիկ ընտանիք էին՝ համեստ կենցաղով ապրող մարդիկ: Պատերազմը Ղանդիլյանների ընտանիքից խլել է իրենց 19-ամյա որդուն: Գառնիկ Ղանդիլյանը պատերազմի ժամանակ տասը ամսվա զինծառայող էր, ծառայում էր Ստեփանակերտի զորամասում, վարորդ էր: Գառնիկի մայրը՝ տիկին Հռիփսիմեն, պատմում է, որ միշտ ուզեցել է, որ որդին ծառայի. «Հենց ծանուցագիրը ձեռքին ներս մտավ, ես կորստի ցավ զգացի, չգիտեմ դա ինչ զգացողություն էր… պինդ գրկեցի Գառնիկիս ու լաց եղա։ Ասաց՝ մամ, ինչի՞ ես լաց լինում, տղեդ գնում է ծառայելու, հպարտացիր՝ զինվորի մամա ես լինելու: Ասացի՝ ես քեզնով միշտ եմ հպարտ: Ասում էր՝ մամ, աշխարհում առաջին տեղում գիտես, որ դու ես ինձ համար: Ծառայությունից միշտ գոհ էր, միայն դժգոհում էր, որ տուն չի կարող գալ: Ինը ամիս չէի տեսել, սպասում էի, ասում էի՝ տղաս գա զինվորական համազգեստով տեսնեմ, ասում էի՝ Աստված ջան, շնորհակալ եմ, որ ինձ նման երջանկություն ես պարգևել»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Գառնիկ Ղանդիլյանյանի մայրը` Հռիփսիմե Ղանդիլյանյանը։ Գառնիկը զոհվել է նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը։ Տիկին Հռիփսիմեն պատմում է, որ զոհվելուց մի քանի ժամ առաջ զանգել, բոլորին հրաժեշտ էր տվել։ Մանրամասները` տեսանյութում։
    23:58
    09.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ես կառաջադրվեմ որպես «Կանաչների» թեկնածու․ Գերմանիայի փոխկանցլեր
    Գերմանիայի փոխկանցլեր և էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը հայտարարել է իր պատրաստակամությունը Գերմանիայի «Կանաչների» կուսակցության ցուցակը գլխավորելու համար՝ առաջիկա Բունդեսթագի ընտրություններում։ Հաբեկը հայտնել է X հարթակում հրապարակված տեսանյութում։ «Ես կառաջադրվեմ որպես «Կանաչների» թեկնածու», - նշել է Հաբեկը և հավելել, որ այս հարցում խնդրանքով դիմելու է կուսակցությանը։ Նա ընդգծել է, որ պատրաստ է ներդնել իր փորձը, ուժն ու պատասխանատվությունը, անգամ թեկնածություն դնել կանցլերի պաշտոնի համար։ «Եթե ցանկանում եք, ես պատրաստ եմ նաև կանցլերի պաշտոնի համար», - ասել է նա: Հաբեկը նշել է, որ որոշումը, սակայն, մնում է ընտրողների ձեռքում։ «Միայն դուք կարող եք սա որոշել», - ընդգծել է Գերմանիայի փոխկանցլերը։
    23:45
    09.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու բեռնատար «ԿամԱԶ»-ը․ կա 1 զոհ․ 4 վիրավորներից 3-ը անչափահասներ են
    Այսօր՝ նոյեմբերի 9-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։50-ի սահմաններում Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի Գետք գյուղի վարչական տարածքում բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան և «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է և, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, 4 հոգի, որոնցից 3-ն անչափահասներ են, տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն, երեխաներն էլ՝ «Գյումրու մոր և մանկան ավստրիական» հիվանդանոց։ Վթարի փաստով Ախուրյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով` երեխաներին տեղափոխում են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներ:
    23:30
    09.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Տղամարդը փորձել է խափանել եղբոր որդու հարսանիքը, քարեր, փայտեր, շշեր է նետել․ տուժել է երեխա
    Կարեն Գ․-ն 2024 թվականի օգոստոսի 13-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում՝ մասնակցելով իր եղբոր որդու հարսանիքին, գտնվելով ոչ սթափ վիճակում, վիճաբանության մեջ է մտել իր եղբոր հետ, որի ընթացքում անտեսելով նույն վայրում հավաքված խնջույքի մասնակիցների, այդ թվում` երեխաների ներկայությունը, բարոյական ու իրավական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել։ Նա տարածքում առկա քարերը և փայտե կտորները նետել է հավաքված մարդկանց ուղղությամբ, այդ կերպ խախտելով մարդկանց անդորրը և խափանել իր եղբոր որդու ամուսնության կապացությամբ կազմակերպված միջոցառումը։ Կարեն Գ․-ն սեղանին դրված ապակե բաժակները և ամանները կրկին նետել է հավաքույթի մասնակիցների ուղղությամբ, որոնց կոտրվելու արդյունքում վնասվել է անչափահաս երեխայի հոնքային հատվածը։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Գործը դատարան է ստացվել նոյեմբերի 1-ին և մակագրվել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սասուն Մխիթարյանին։ Կարեն Գ․-ին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Այն է՝ խուլիգանությունը` հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելը, որը դրսևորվել է անձին ստորացնելով կամ մարդկանց անդորրը հայհոյանքներով կամ անպարկեշտ արտահայտություններով կամ նույն եղանակներով միջոցառումներ կամ արարողություններ խափանելով կամ հիմնարկների կամ կազմակերպությունների բնականոն աշխատանքը խոչընդոտելով։ Եվ 171-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կոտի հատկանիշներով։ Այն է՝ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանն այլ վնաս պատճառելը, որը կատարվել է անչափահասի նկատմամբ։ Կարեն Գ․-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    23:15
    09.11.24
    Ավելին
  • Միջազգային
    7 օր Թրամփին սպանելու համա՞ր. Իրանը կտրուկ հերքում է մահափորձ կազմակերպելու մեղադրանքը
    Սպիտակ տուն չհասած՝ Թրամփի անունն արդեն նոր սկանդալի մեջ է հայտնվել: ԱՄՆ ընտրված նախագահը, առանց ապացույցներ ներկայացնելու, մեղադրել է Իրանին՝ իր դեմ «անհաջող գործողություններ» ձեռնարկելու համար: Այսօր Իրանի արտգործնախարարությունը հերքել է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի հայտարարությունը, թե Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչներից մեկը, իբր, պատվիրել է Թրամփի սպանությունը՝ ընտրություններում նրա հաղթանակից առաջ:
    23:00
    09.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հիանում եմ նրանով. Թիկնիզյան
    Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը խոսել է թիմակից Ալեքսեյ Բատրակովի մասին: «Բատրակովն այժմ լավագույն ռուս խաղացողն է, քանի որ նա շատ վառ ֆուտբոլ է ցուցադրում: Անկեղծ լինենք՝ չնայած խոշորամարմին լինելուն ու տարիքին, նա շատ լավ խաղ է ցուցադրում։ Ես հիանում եմ նրանով։ Երբ ես նրան առաջին անգամ տեսա, ասացի. «Լյոշ, ե՛կ վեց ամիս կամ մեկ տարի մարզադահլիճում աշխատենք։ Միգուցե քաշ հավաքես»: Հիմա նա ցույց է տալիս վիճակագրությունը և ասում. «Դե, գնա՛ մարզասրահում աշխատիր։ Ես քեզ լսեցի»։ Նա կատարելագործվել է թե՛ մարզադահլիճում, թե՛ խաղադաշտում՝ որակով ու արդյունավետությամբ։ Փայլուն ֆուտբոլիստ է, բայց պետք չէ նրան ժամանակից շուտ չափից շատ գովաբանել։ Երբ երիտասարդ տղան զարգացման ուղու վրա է, պետք է թույլ տալ նրան ինչ-որ ճանապարհ անցնել ու հասնել որևէ մեծ բանի: Բայց պետք է արժանին մատուցել նրան, նա հոգեբանորեն լավ վիճակում է։ Նա հիանալի մարդ է, և շատ ուրախ եմ, որ մենք այդպիսի խաղացող ունենք մեր կողքին»,- Armsport-ի փոխանցմամբ՝ Թիկնիզյանի խոսքերն է փոխանցում «Championat»-ը։
    22:45
    09.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ում դադարեցնում են Դոնալդ Թրամփի դեմ դատական գործերի ընթացքը
    ԱՄՆ շրջանային դատարանի դատավոր Տանյա Չատքանը դադարեցրել է Դոնալդ Թրամփի դեմ ընթացող դատական գործերի ընթացքը՝ կապված նախագահական ընտրություններում նրա տարած հաղթանակի հետ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով National Public Radio-ն, այս որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով ԱՄՆ արդարադատության նախարարության քաղաքականությունը, ըստ որի՝ պաշտոնավարող նախագահներին չի կարելի քրեական պատասխանատվության ենթարկել։ Հատուկ դատախազ Ջեք Սմիթը անցյալ տարի մեղադրանքներ էր ներկայացրել Թրամփի դեմ՝ 2020 թվականի ընտրությունների արդյունքները փոխելու փորձերի և Մար-ա-Լագոյում գաղտնի փաստաթղթերի ապօրինի պահպանման կապակցությամբ։ Սակայն Թրամփի հաղթանակից հետո Սմիթի թիմը վերանայում է գործի ընթացքը՝ արդարադատության նախարարության դիրքորոշման համաձայն, ըստ որի՝ նախագահները պաշտոնավարման ընթացքում ունեն պաշտպանություն քրեական մեղադրանքներից։ Դատարան ներկայացված դիմումում Սմիթի թիմը խնդրել է չեղարկել հետագա դատական նիստերի ժամանակացույցը՝ նշելով, որ անհրաժեշտ է գնահատել իրավիճակը և որոշել հետագա քայլերը։ Դատավոր Չատքանը բավարարել է այս խնդրանքը և պարտավորեցրել դատախազներին ներկայացնել իրենց առաջարկությունը մինչև դեկտեմբերի 2-ը։ Դոնալդ Թրամփը, որն այս երկու գործերը քննադատել է՝ դրանք որակելով որպես քաղաքականապես մոտիվացված, ավելի վաղ հայտարարել էր, որ ընտրվելու դեպքում հատուկ դատախազ Ջեք Սմիթին կազատի պաշտոնից։ Սա առաջին դեպքն է ԱՄՆ պատմության մեջ, երբ նախկին նախագահը քրեական հետապնդման է ենթարկվել, և այժմ դատական գործերը դադարեցվում են՝ հաշվի առնելով նրա կարգավիճակը՝ որպես ընտրված նախագահ։
    22:30
    09.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Ուղեղլվա․ մաս 8»․ եթե չեմ վայելում ժողովրդի վստահությունը, խնդրում եմ ուղիղ ինձ տեղեկացրեք․ Փաշինյան
    «Ուղեղլվա» շարքի ներքո, Yerevan.Today-ը շարունակում է ներկայացնել Նիկոլ Փաշինյանի՝ «հեղափոխությունից» հետո ունեցած ելույթներից հատվածներ, որոնք պարունակում են խոստումներ հանրությանը, ոգևորիչ խոսքեր և որոնց, իրականում, խաբվել է քաղաքացին։ Ներկայացվող տեսանյութը 2018թ․ մայիսի 17-ի ուղիղ եթերից է։ Այդ օրերին Հանրապետությունում տեղի էին ունենում րը մեկ տասնյակից ավելի ակցիաներ, մարդիկ պահանջում էին իրենց խնդիրների լուծում՝ ոռոգման ջուր, կաթի գնի վերանայում և այլն։ Մայիսի 17-ին 14 բողոքի ակցիա տեղի ունեցավ։ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթեր մտավ և փորձեց քաղաքացիներին համոզել դադարեցնել ակցիաները։ «Մենք Հայաստանում իրականացրել ենք սիրո և համերաշխության հեղափոխություն, և հիմա ժամանակն է այդ հեղափոխության նպատակներն իրագործելու և ՀՀ քաղաքացիներին զգացնել տալու, ապացուցելու, որ իրենք են իրականում տերը և իշխանությունը ՀՀ-ում․․․ Ուզում եմ արձանագրել, որ ՀՀ քաղաքացին հաղթել է, և նրա հաղթանակի առանցքային արդյունքը ոչ թե այն է, որ ես ընտրվել եմ ՀՀ վարչապետ, այլ այն է, որ ինքն է որոշել, թե ով լինի ՀՀ վարչապետ․․․ Այն ժամանակներում, երբ մենք փակում էինք ճանապարհները և բողոքի ակցիաներ էինք իրականացնում, մենք դա անում էինք, որովհետև համոզված էինք, գիտեինք, որ ՀՀ-ում չկա իշխանություն, որն ի վիճակի է լսել քաղաքացիներին, ապրել քաղաքացիների հոգսերով, լուծել քաղաքացիների խնդիրները և առավել ջանք գործադրել դրա համար և պաշտպանել քաղաքացիների իրավունքները։ Հիմա, երբ Հայաստանում հաստատված է իշխանութունը, որը հենց ժողովրդի որոշմամբ և մանդատով և ժողովրդի խնդիրները լուծելու համար է հասել իշխանության կարգավիճակի, ճիշտն ասած առանձնապես հասկանալի չէ, որ մենք ամեն օր փակում ենք ճանապարհներ և իրականացնում ենք քաղաքացիաան անհնազանդության գործողություններ։ Իսկ ո՞ւմ ենք մենք անհնազանդություն հայտարարում։ Տրամաբանական խնդիր կա, որովհետև երբ մենք ակցիա ենք անում, անհնազանդություն ենք հայտնում ինչ-որ մեկին, էդ անհնազանդությունն ուղղված է իշխանութուններին, իսկ ՀՀ-ում հատատված է քաղաքացու իշխանություն։ Հետևաբար մենք բոլորս ո՞ւմ ենք անհնազանդություն հայտարարում, ինքներս մե՞զ։ Սա, կարծում եմ առանձնապես ճիշտ մոտեցում չէ․․․ Մենք պետք է հստակ ցույց տանք, որ կառավարությունն ունի ժողովրդի վստահությունը, և ՀՀ քաղքացիները չունեն քաղաքացիական անհնազանդության ակցիաներ իրականացնելու որևէ առիթ․․․ Մենք խնդիր ունենք Հանրապետությունում հաստատված սիրո, ուրախոթյան և համերաշխության մթնոլորտը չփչացնելու և դա շատ կարևոր հանգամանք է։ Մենք պետք է իշխանութուն-ժողովուրդ հակադրության ինստիտուտը փոխենք համագործակցության ինստիտուտով․․․ Էն հարցերը, որոնց լուծումը հնարավոր է, կլուծվեն․ էն հարցերը, որոնց լուծումը անհնար է, նույնպես կլուծվեն, որովհետև մենք ասել ենք, որ անհնարի սահմանը չենք ճանաչում․․․ Իսկ եթե Հայաստանում կա ժողովրդի վստահությունը չվայելող իշխանություն, ուրեմն էդ իշխանությունը պետք է գնա․․․ Եթե ես չեմ վայելում ժողովրդի վստահությունը, խնդրում եմ այդ մասին ուղիղ ինձ տեղեկացրեք․․․»։ Մանրամասն՝ տեսանյութում։
    22:19
    09.11.24
    Ավելին
  • Իրավական
    Արյունոտ գիշերվա զոհերը. Արտաշատում տղայական ռազբորկային միջամտել են հրացանավոր հարազատները
    Նոր Խարբերդ գյուղի երիտասարդների վիճաբանությունը դանակահարության է վերածվել: Ուրբաթ երեկոյան «Մասիս» բժշկական կենտրոն տեղափոխված 17-ամյա Դավիթը մահացել է վիրահատարանում՝ գիտակցության չգալով: Նույն օրը Արտաշատից Ոստան գյուղ տանող ճանապարհին տեղի ունեցած վիճաբանության մասնակիցները հրացաններով են իրար վրա կրակել, ինչի հետևանքով 2 հոգի մահացել է, 4-ը՝ վիրավորվել:
    22:15
    09.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևան-Գյումրի ճանապարհին մեքենան կողաշրջված հայտնվել է փոսի մեջ․ վիրավորների մեջ երեխաներ կան
    Նոյեմբերի 9-ին, ժամը 18:59-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կաքավաձոր գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 52-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1976 թ․) դուրս է եկել երթևեկելի հատվածից բախվել ճամփեզրյա արգելապատնեշին և կողաշրջված հայտնվել հարակից փոսի մեջ։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` ուղևորներ Լ. Ե.-ն (ծնված 1988 թ․), Ա. Մ.-ն (ծնված 2009 թ․), Դ. Մ.-ն (ծնված 2013 թ․) տեղափոխվել են բժշկական կենտրոն: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը և վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:
    22:00
    09.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Հինգ տարի առաջ խոստում տրվեց ՝ միասին վերակառուցել Փարիզի Աստվածամոր տաճարը․ այսօր նրա զանգերը վերջապես հնչեցին. Մակրոն
    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման մասին: Այս մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։ «Հինգ տարի առաջ խոստում տրվեց ՝ միասին վերակառուցել Փարիզի Աստվածամոր տաճարը։ Այսօր նրա զանգերը վերջապես հնչեցին ձեզանից շատերի արտասովոր աշխատանքի շնորհիվ։ Մեկ ամիս անց մենք նորից կբացենք նրա դռները»,- գրել է Մակրոնը՝ հրապարակելով տեսանյութ տաճարի զանգակատնից։ Փարիզի Աստվածամոր տաճարի վերակառուցման աշխատանքները սկսվել էին 2019 թվականի հրդեհից հետո, որի հետևանքով տաճարը լուրջ վնասներ էր կրել։
    21:45
    09.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանի աներձագն ու ՔՊԿ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը VIP-ով մեկնել են Լոնդոն՝ ֆուտբոլ նայելու (տեսանյութ)
    Հայկական «Նոա» ֆուտբոլային թիմը մեկնել էր Լոնդոն՝ «Չելսիի» հետ հանդիպմանը: 7or.am-ը գրում է, որ Լոնդոն ֆուտբոլ դիտելու էին մեկնել նաև Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչն ու ՔՊԿ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը: Ինքնաթիռում նրանք տեղավորվել էին թանկարժեք VIP հատվածում, իսկ Լոնդոնում՝ թանկարժեք հյուրանոցում: «Սրանք հեղափոխությունից առաջ պարտքով գարեջուր խմողներ էին, հիմա թանկարժեք ուղևորություններ են անում: Իրենց կողմնակիցների սիրած ոճով հարցնենք՝ «Բա խի՞ Սերժի վախտ VIP-ով չէիք թռնում ֆուտբոլ նայելու»: Այստեղ են ասել՝ չէին տեսել պատից կախ, տեսան վզից կախ»,-գրում է աղբյուրը։
    21:30
    09.11.24
    Ավելին
  • Քաղաքական
    Ողբերգության պլանը. ինչպե՞ս սկսվեց ազգային դրաման կամ փաստեր՝ 44-օրյա պատերազմի շուրջ
    Նոյմեբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ պատերազմն ավարտվեց զորքերի զբաղեցրած դիրքերում: Հայաստանն Ադրբեջանին հանձնեց ազատագրված 7 շրջանները, Արցախում տեղակայվեցին ռուս խաղաղապահներ՝ 5 տարի ժամկետով: 40 հազար մարդ ունեզրկվեց, ավերվեցին ավելի քան 17 հազար քաղաքացիական օբյեկտներ ու ենթակառուցվածքներ, հարյուրավոր քաղաքացիական անձինք սպանվեցին ու վիրավորվեցին: Պատերազմից 4 տարի անց դեռ չկան հստակ տվյալներ զոհերի, վիրավորների և անհետ կորածների թվի մասին:
    21:15
    09.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բախվել են «Nissan»-ն ու «ՎԱԶ 2121»-ը․ կա վիրավոր
    Այսօր՝ նոյեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Մասիս քաղաքի Հերացի փողոցում՝ «Մագնիս» սուպերմարկետի դիմաց, բախվել են Արարատի մարզի բնակիչներ 19-ամյա Ջոնիկ Նազարյանի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի և 31-ամյա Արման Արզոյանի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «ՎԱԶ 2121»-ի ուղևոր, Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Սարգիս Պետրոսյանը օպերատիվորեն ժամանած «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
    21:00
    09.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Լիբանանի Տիր քաղաքում 7 մարդ է զոհվել իսրայելական օդուժի հարվածների հետևանքով
    Լիբանանի հարավում գտնվող Տիր հնագույն քաղաքին իսրայելական օդուժի հասցրած հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 7, վիրավորվել՝ 46 խաղաղ բնակիչ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին նշվում է Լիբանանի առողջապահության նախարարության Արտակարգ իրավիճակների կենտրոնի հաղորդագրությունում: Նոյեմբերի լույս 9-ի գիշերը իսրայելական օդանավերը ուժգին ռմբակոծության են ենթարկել Տիր քաղաքի կենտրոնը, ինչի հետևանքով չորս բազմահարկ շենքեր հիմնահատակ փլվել են, իսկ մի քանիսը՝ լրջորեն վնասվել: «Թարմացված տեղեկություններով՝ Տիրի ռմբակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի, իսկ 46 խաղաղ բնակիչներ ստացել են տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ»,- նշված է հաղորդագրությունում: Արտակարգ իրավիճակների կենտրոնից հայտնել են նաև, որ փլատակներում հայտնաբերվել են զոհվածների մարմինների բազում հատվածներ: Ըստ այդմ՝ դրանց պատկանելությունը պարզելու նպատակով կատարվելու են համապատասխան փորձաքննություններ: Հարվածների վայրում շարունակվում են որոնողական աշխատանքները՝ անհետ կորածների մարմինները հայտնաբերելու համար։
    20:45
    09.11.24
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 20։30 Իրանը պատվիրել է սպանե՞լ Թրամփին. սկանդալային բացահայտում կամ պարզ խառնակչություն
    Հայլուր 20։30 Իրանը պատվիրել է սպանե՞լ Թրամփին. սկանդալային բացահայտում կամ պարզ խառնակչություն
    20:30
    09.11.24
    Ավելին