Լրահոս

2024-11-10
  • Img default alt hy
    Հասարակական
    Խոշոր հրդեհ՝ Արարատի մարզում. կրակի է մատնվել գյուղացուն պատկանող մի քանի տոննա անասնակերը
    Այսօր՝ նոյեմբերի 10-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևաբույր գյուղում կուտակված անասնակեր է այրվում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Փրկարար ծառայության Արտաշատի և Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն ամբողջությամբ վնասված մի քանի տոննա խոտը պատկանում է նույն գյուղի բնակիչ 42-ամյա Նորայր Հ.-ին, ով գյուղացիների հետ մինչ հրշեջների ժամանումը փորձել է պայքարել կրակի տարածման դեմ:
    21:30
    10.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Վնասվածքներն են ստիպում․ Ռեալը ձեռք կբերի հեռանկարային ֆուտբոլիստի
    Առանցքային ֆուտբոլիստների վնասվածքների պատճառով Մադրիդի «Ռեալը» բախվել է խնդիրների։ «Արքայական ակումբը» պատրաստվում է հունվարին ձեռք բերել «Լայպցիգի» պաշտպան Կաստելո Լուկեբայի տրանսֆերային իրավունքները։ Ըստ Relevo-ի՝ «սերուցքայիններն» ակտիվորեն հետևում են 22-ամյա հեռանկարային ֆրանսիացու գործողություններին Բունդեսլիգայում։ «Ռեալը» վաղուց է հետևում Լուկեբային և նրան դիտարկում է որպես ակումբի հիմնական կազմի խաղացող, փոխանցում է Armsport-ը։
    21:00
    10.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 2 մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվել
    Թուրքիայում միջքաղաքային ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվել, ևս 15-ը՝ վիրավորվել, հայտնում է թուրքական DHA գործակալությունը։ Ըստ աղբյուրի՝ տեղական ժամանակով ժամը 06.40-ին Իզմիր-Ստամբուլ երթուղով ընթացող ավտոբուսը 33 ուղևորներով կողաշրջվել է։ Նշվում է, որ անձրևից հետո երթուղի դուրս եկած ավտոբուսի վարորդը կորցրել է ղեկի կառավարումը: Ավտոբուսի երկու վարորդները ձերբակալվել են: Վթարի հետևանքով վիրավորվածներից մեկի վիճակը ծանր է:
    20:30
    10.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին է ընծայաբերվել Սուրբ Բարդուղիմեոս առաքյալի մասունքը
    Նոյեմբերի 10-ին Միածնաէջ Մայր Տաճարում մատուցված Սուրբ և Անմահ Պատարագի ավարտին հյուրաբար Սուրբ Էջմիածին ժամանած Պրահայի արքեպիսկոպոս Յան Գրաուբները Մայր Աթոռին ընծայաբերեց հայոց առաջին լուսավորիչ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հիմնադիր Սուրբ Բարդուղիմեոս առաքյալի մասունքը։ Աﬔնայն Հայոց Կաթողիկոսը սրբի մասունքով օրհնեց ներկաներին` հայցելով Սուրբ Բարդուղիմեոս առաքյալի բարեխոսությունը մեր հայրենիքի խաղաղության, հայ ժողովրդի բարօրության և Եկեղեցու պայծառության համար։
    20:00
    10.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Արսեն Խանջյանը՝ Սամբոյի աշխարհի առաջնության փոխչեմպիոն
    Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում 98 կգ քաշային Արսեն Խանջյանը դարձել է Սամբոյի աշխարհի առաջնության փոխչեմպիոն։ Այս մասին հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան: Ավելի վաղ՝ Մարտական սամբոյում 58 կգ քաշային Համլետ Սուքիասյանը և +80 կգ Աննա Մկրտչյանը դարձել են աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ։
    19:53
    10.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արմավիրում 88-ամյա կին է վրաերթի ենթարկվել․ նա տեղափոխվել է հիվանդանոց
    Այսօր՝ նոյեմբերի 10-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային գլխավոր վարչության Արմավիրի բաժնում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Արմավիր քաղաքում վրաերթ է տեղի ունեցել և վիրավորը տեղափոխվում է «Արմավիր» բժշկական կենտրոն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանի գլխավորությամբ, և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար Նարեկ Գրիգորյանը, ավագ պարեկ Աշոտ Ներսիսյանն ու պարեկ Նարեկ Սարգսյանը կժամանեին հիվանդանոց, նշված բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվում, որ իրենց մոտ է տեղափոխել «պոլիտրավմա» ախտորոշմամբ մի քաղաքացի։ Ոստիկաններն ու պարեկները պարզում են, որ հիվանդանոց տեղափոխվածը վրաերթի ենթարկված՝ Արմավիրի մարզի բնակիչ 88-ամյա Այծեմնիկ Գ.-ն է Ոստիկաններն ու պարեկները, այնուհետև ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ, պարզել են, որ ժամը 12:30-ի սահմաններում Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի 13 հասցեի դիմաց Այծեմնիկ Գ.-ին վրաերթի է ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ 68-ամյա Աղվան Ս.-ն՝ իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով։ Ոստիկաններն ու պարեկները հայտնաբերում են Աղվան Ս.-ին և ավտոմեքենայով տեղափոխում ոստիկանության Արմավիրի բաժին։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
    19:42
    10.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Շվեդիա
    Նոյեմբերի 11-12-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կլինի Շվեդիայում: Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ Կայանալու է ԱԳ նախարար Միրզոյանի հանդիպումը Շվեդիայի ԱԳ նախարար Մարիա Մալմեր Ստեներգարդի հետ: Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ գործադիր և օրենսդիր շրջանակների այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: «Հայաստանը շահագրգռված է Շվեդիայի հետ քաղաքական երկխոսության և գործընկերության հետագա ընդլայնմամբ՝ թե՛ երկկողմ օրակարգով, թե՛ տարբեր ձևաչափերով՝ ներառյալ ԵՄ-ի շրջանակներում: Մենք ամուր հիմքեր ենք ստեղծել և տեսնում ենք փոխգործակցության նոր հնարավորություններ, այդ թվում՝ տնտեսական համագործակցության խթանման նպատակով։ Սպասում եմ Ստոկհոլմում քննարկումներին», - նշել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
    19:30
    10.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը
    Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։32-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Մ․ Ս․-ին (ծնված 1960 թ․) ավտոմեքենայով իջեցրել են սարալանջից (մոտ 2 կմ) և մոտ 200 մ պատգարակել դեպի շտապօգնության ավտոմեքենա։
    19:00
    10.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վստահաբար կարող ենք փաստել, որ ՀՀ-ում տեղական ինքնակառավարման համակարգը կայացած է. Գնել Սանոսյան
    Մենք շարունակելու ենք աշխատել համայնքային ունակությունները բարելավելու, կարողությունները հզորացնելու ուղղությամբ: Ներդրվում են նորարարական ծրագրեր, տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիաներ, մշտական աշխատանք է տարվոււմ կառավարման էլեկտրոնային համակարգերի կիրառության ընդլայնման ուղղությամբ, ինչը կապահովի ՏԻՄ-երի կողմից մատուցող հանրային ծառայությունների որակի բարելավում և հասանելիության ընդլայնում:
    18:40
    10.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Շենգավիթ» ԲԿ-ում 5 կգ քաշով և 55 սմ հասակով փոքրիկ է ծնվել (լուսանկարներ)
    «Շենգավիթ» ԲԿ-ում բնական ճանապարհով 5 կգ քաշով և 55 սմ հասակով փոքրիկ է ծնվել`գեղեցկուհի Մարիան: Հայտնում են «Շենգավիթ» ԲԿ-ից: «Մարիայի ծնունդը վստահվել է մանկաբարձ-գինեկոլոգ Անի Բաբելյանին: Չնայած երեխայի մեծ քաշին` հղիության ընթացքում մայրիկը խնդիրներ չի ունեցել։ Ծննդալուծումը ընթացել է հարթ և առանց բարդությունների: Մարիան երիտասարդ ընտանիքի երկրորդ բալիկն է: Երեխան ու մայրիկն արդեն տանն են և իրենց հրաշալի են զգում: Հ.գ. Լուսանկարները հրապարակված են ծնողի թույլտվությամբ»,- հայտնում են ԲԿ-ի ֆեյսբուքյան էջում:
    18:20
    10.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ՝ Վանաձորի քաղաքային գերեզմատան մոտ
    Նոյեմբերի 10-ին՝ ժամը 11:31-ին, քաղաքացին դիմել է Լոռու մարզային փրկարարական վարչություն առ այն, որ Վանաձոր քաղաքի գերեզմանատներից մեկի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։57-ին, մարվել՝ 13։27-ին։ Այրվել է մոտ 16 հա խոտածածկույթ։
    18:00
    10.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մայր Աթոռում կատարվեց միասնական աղոթք գերեվարված հայորդիների ազատության համար
    Նոյեմբերի 10-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Աﬔնայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Սրբազան արարողությանը ներկա էին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, ԱՀ իշխանության ներկայացուցիչներ, Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ պատանդների ու գերիների ընտանիքների անդամներ։ Սուրբ Պատարագի ավարտին, նախագահությամբ Վեհափառ Հայրապետի, կատարվեց միասնական աղոթք, որը Նորին Սրբության տնօրինությամբ նույն օրը տեղի կունենա նաև Հայաստանի և սփյուռքի թեմերի բոլոր եկեղեցիներում։ Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական ուղերձը հղեց համայն հայ ժողովրդին։ Այնուհետև Հայոց Հովվապետը, Մայր Աթոռի միաբաններն ու ներկա հավատացյալ ժողովուրդը աղոթք վերառաքեցին առ Աստված բռնի տեղահանված արցախահայերի իրավունքների պաշտպանության, մասնավորապես գերեվարված հայորդիների ազատության համար։ Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԳԵՐԵՎԱՐՎԱԾ ՀԱՅՈՐԴԻՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՂՈԹՔԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ Սիրելի հավատավոր ժողովուրդ, Այս պահին համախմբվել ենք այս սուրբ Տաճարի օրհնյալ կամարների ներքո միասնաբար աղոթելու Արցախից բռնի տեղահանված և գաղթական դարձած մեր քույրերի ու եղբայրների և նրանց իրավունքների վերականգնման, հատկապես գերեվարված հայորդիների ազատության և իրենց ընտանիքներ վերադարձի համար։ Մեր հայցն է, որ Երկնավոր Տերը զորացնի հայրենազուրկ ու տնազուրկ դարձած արցախցիներին, նվաստացումների ենթարկվող, ցավ ու տառապանք կրող մեր գերյալ զավակներին ու նրանց հարազատներին, որոնք նույնպես աղոթակից են մեզ Միածնաէջ այս սուրբ տաճարում։ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով բռնազավթվեց և հայաթափվեց Արցախը, ավելի քան հարյուր քսան հազար հայեր բռնությամբ տեղահանվեցին իրենց հինավուրց բնօրրանից, զավթվեցին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան սահմանամերձ տարածքներ, պղծման ու ոչնչացման են ենթարկվում Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգությունը, հայկական գյուղեր, գերեզմանատներ ու հուշակոթողներ։ Այսօր միասնական մեր աղոթքը հնչեցնում ենք որպես կոչ արդարության ու արդարադատության՝ ընդդեմ մարդկության հանդեպ կատարվող ոճրագործությունների, ընդդեմ արցախահայության նկատմամբ իրականացված ցեղասպան գործողությունների, այլև ընդդեմ Արցախի հոգևոր-մշակութային արժեքների բարբարոսական ոչնչացման և Բաքվի բանտերում անօրինաբար արգելափակված մեր զավակների։ Արդի աշխարհում, ուր մեծապես կարևորվում է մարդկային ազատությունների ու իրավունքների գերակայությունը, անհանդուրժելի են նման երևույթները և պետք է արժանանան խստագույն դատապարտման։ Վաղը Ադրբեջանի մայրաքաղաքում նախատեսվում է անցկացնել ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի մասնակիցների գագաթնաժողովի 29-րդ նստաշրջանը։ Հավատում ենք, որ Միավորված ազգերի կազմակերպության առաքելության հիմքում դրված մարդկային կյանքի և արժանապատվության պաշտպանության, արդարադատության գործադրման անփոփոխելի ու անզիջելի արժեքները ազդու միջոցներով պիտի իրենց արտահայտությունը գտնեն նաև մեր գերյալ զավակների ազատ արձակման և արցախահայության իրավունքների պաշտպանության գործում։ Այս առումով Մենք պաշտոնապես դիմել ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար տիար Անտոնիու Գուտեռեշին, որպեսզի ՄԱԿ-ի բարձր ատյանից զորակցություն ցուցաբերվի գերյալների հրատապ ազատ արձակման կարևոր գործին։ Սիրելիներ, այսօր խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ են ընթանում Հայաստանի և հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի շարունակական պարտադրանքների ու սպառնալիքների ներքո։ Սակայն քաջ հայտնի է՝ խաղաղությունը հարատև և հաստատուն է, երբ կառուցվում է արդարության և ճշմարտության ամուր հիմքերի վրա։ Այդպիսի խաղաղությունն է, որ բարի արգասիքներ է բերում մարդկության կյանքում, կանխարգելում ազգամիջյան ատելությունն ու թշնամանքը և դրանցից բխող աղետներն ու արհավիրքները։ Աստվածաշնորհ ազատության, խաղաղության ու արդարության համընդհանուր ձգտումով է, որ աշխարհում կլռեն ռազմի ձայները, ցավի ու տառապանքի փոխարեն կսփռվեն սերն ու բարիքը։ Լիահույս ենք, որ Միջազգային մարդասիրական իրավունքի ընդհանուր դրույթներին հավատարիմ միջազգային հանրության և իրավապաշտպան կառույցների կողմից քայլեր կձեռնարկվեն արցախահայության բնականոն կյանքի վերականգնման համար իրենց հայրենի բնօրրանում։ Հիրավի, ճշմարտության ու արդարության հաստատումով է, որ պիտի ամրապնդվի խաղաղ գոյակցության ու համագործակցության ոգին՝ ի խնդիր հասարակությունների և ժողովուրդների առաջընթացի ու լուսավոր գալիքի։ «Արդարության պտուղը խաղաղությամբ է սերմանվում»,- ուսուցանում է Սուրբ Գիրքը (Հակ. 3.18): Սիրելիներ, գոհունակությամբ ցանկանում ենք անդրադառնալ, որ այսօր Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի և միջեկեղեցական կառույցների ջանքերով աշխարհի տարբեր կողմերում քրիստոնյա մեր քույրերն ու եղբայրները նույնպես աղոթք են բարձրացնելու հանուն գերիների ազատ արձակման և գաղթական դարձած հայորդիների իրավունքների պաշտպանության։ Այս առիթով Մեր շնորհակալությունն ենք բերում մեր քույր Եկեղեցիներին, միջեկեղեցական կազմակերպություններին՝ դժվարին իրավիճակներում մեր ժողովրդին ցուցաբերած իրենց անկեղծ ու սրտակից սատարումի, ինչպես նաև, ընդառաջ Մեր դիմումին, այս արարողությանը միանալու ազնիվ հանձնառության համար։ Ի խորոց սրտի հայց ենք վերառաքում առ Բազումողորմ Աստված, որ խաղաղության մեջ պահի մեր հայրենիքն ու համայն աշխարհը, մերօրյա փորձությունների հաղթահարման համար հավատի ամրություն պարգևի աշխարհասփյուռ մեր ժողովրդին և շուտափույթ ազատություն շնորհի գերեվարված մեր բոլոր զավակներին։ Թող Տիրոջ սերը, շնորհն ու ողորմությունը լինեն ամենքիս հետ․ ամեն։
    17:40
    10.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Եթե Մանչեսթեր Սիթին արդարացվի, Պրեմիեր լիգան կխայտառակվի․ Նևիլ
    «Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Գարի Նևիլը խոսել է «Մանչեսթեր Սիթիի» ֆինանսական կանոնները խախտելու 115 մեղադրանքների մասին: «Փախչելու տեղ չի լինի։ Եթե ​​«Մանչեսթեր Սիթին» մեղավոր ճանաչվի նրանք լուրջ խնդիրների առաջ կկանգնեն։ Բայց նախ պետք է ավարտել գործընթացը, և դա պետք է արվի արագ, քանի որ ամեն ինչ ձգվում է տարիներով: Այն, որ մենք չենք կարող արագ լուծել նման հարցերը, ամոթ է մեր ֆուտբոլի համար։ Անգլիայում միշտ քննադատաբար են վերաբերվել մյուս առաջնություններին, որտեղ խնդիրներ են եղել կոռուպցիայի, օրենքի, պայմանավորված խաղերի և այլնի հետ կապված: Ուստի մենք պետք է ոչ պակաս հիասթափված զգանք, երբ մեզ հետ նման բան է պատահում։ Եթե ​​«Մանչեսթեր Սիթիի» դեմ մեղադրանքները հանվեն, Պրեմիեր լիգան կխայտառակվի։ Եթե ​​«Մանչեսթեր Սիթին» մեղավոր ճանաչվի ամենալուրջ մեղադրանքներում կամ մեղադրանքների մեծ մասում, նրանք հսկայական խնդիրներ կունենան»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպանը: Ավելի վաղ նշվում էր, որ «քաղաքայինների» մեղավոր ճանաչվելու դեպքում նրանք կարող են հեռացվել բոլոր մրցաշարերից, այդ թվում՝ Չեմպիոնների լիգայից, փոխանցում է Armsport-ը։
    17:20
    10.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 31-ամյա տղամարդ
    Երեկ՝ նոյեմբերի 9-ին, կրակոց է հնչել Երևանում։ Ժամը 22։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Արմենիա» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքով քաղաքացի է տեղափոխվել, հայտնում է Shamshyan.com։ Մինչ ոստիկանները կժամանեին հիվանդանոց, նշված բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, քրեական և համայնքային ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 31-ամյա Կարեն Քալանթարյանն է։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ նա հրազենային վնասվածքը ստացել է Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքում և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, մասնակցի կամ մասնակիցների ինքնությունը ճշտելու, նրանց և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։
    17:00
    10.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Կրթություն և գիտություն
    Ի գիտություն կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների. ԿԳՄՍՆ իրազեկումը
    ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իրազեկում է կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչներին, որ ոչ աշխատանքային օրերի ընթացքում անցկացվող ատեստավորման արդյունքների բողոքարկման վերջնաժամկետ համարվում է ատեստավորմանը հաջորդող աշխատանքային օրվա ժամը 19։00-ն՝ համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի։ Նշենք, որ vexams.emis.am կայքը քննության ընթացքում հասանելի է միայն ատեստավորմանը մասնակցող ուսուցիչների համար։
    16:40
    10.11.24
    Ավելին
  • Քաղաքական
    Տապալված 10 միլիոն ծառ կամ հայերը չմիացան՝ փաշինյանական մերանով. սկանդալային բացահայտումներ
    2018-ին Նիկոլ Փաշինյանը իշխանության եկավ՝ հայությանը կեղեքումներից փրկելու ծրագրով: 2019-ին հայության միասնությունը խորհրդանշող հավակնոտ մի ծրագրի մասին հայտարարեց. 10 միլիոն ծառ տնկել 1 տարում՝ 10 միլիոն հայերին համախմբելու համար: 5 տարի անց Միասնության անտառի 10 տոկոսն էլ չի երևում: Արփի Սուքիասյանին աղմկահարույց փաստեր է բացահայտել բնապահպանության նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանը:
    16:20
    10.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ձերբակալվել են ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի քեռու որդին ու ՔՊ-ական ավագանու անդամը․ Oragir.News
    Նշենք նաև, որ Կարեն Սարուխանյանի քեռին Մանվել Խոջումյանն էլ, ով զբաղեցրել է Բյուրակնի միջնակարգ դպրոցի փոխտնօրենի պաշտոնը, նրան մեղադրանք էր առաջադրվել տնայնագործական եղանակով պատրաստված զգալի չափով՝ 6,64 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու եւ պահելու, ինչպես նաեւ գործի բազմակողմանի եւ օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով քննիչի գործողություններին միջամտելու համար: 
    16:00
    10.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ոստիկանները վնասազերծել են ՏՏ տեսակի ատրճանակով զինված՝ ծեծկռտուքի վայրից փախուստի դիմած 25-ամյա երիտասարդին
    Երեկ՝ նոյեմբերի 9-ին, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արարատյան փողոցում ծեծկռտուք է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում համայնքային ոստիկանները պարզում են, որ ստացված տեղեկությունները հավաստի են ու վիճաբանության մասնակից քաղաքացու մոտ հնարավոր է զենք լինի։ Արդեն տեղում այդ քաղաքացին, տեսնելով ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողներին, փորձում է դիմել փախուստի, սակայն ոստիկանների արագ ու պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ այդ քաղաքացին, ով իր գոտկատեղից հանում և գետնին է գցում ատրճանակի նմանվող առարկան, բռնվում է, որից հետո ապօրինի զենք կրելու և պահելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով Շենգավիթի ոստիկանները ձերբակալում են նրան և տեղափոխում ոստիկանության Շենգավիթի բաժին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ զենքը ՏՏ տիպի է , իսկ փամփշտատուփում էլ եղել է լիցքավորված 4 փամփուշտ։ Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ կասկածյալը, ով Երևանի բնակիչ 25-ամյա Անդրանիկ Ս.-ն է, Շենգավիթի ոստիկանությունից ներկայացվել է Շենգավիթի քննչական բաժին։
    15:40
    10.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ալեն Սիմոնյանը պատարագի է մասնակցել Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցում
    ԱԺ նախագահը պատարագի է մասնակցել Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցում: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում եւ լուսանկարներ է հրապարակել: «Կիրակնօրյա առավոտը սկսվեց Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցում պատարագի մասնակցությամբ։ Այնուհետ շրջայց կատարեցի Նուբարաշեն վարչական շրջանում` զրուցելով մեր քաղաքացիների հետ ու լսելով նրանց հուզող մտահոգությունները։ Եղա նաև Նուբարաշենի` 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողում` հարգանքի տուրք մատուցելով պատերազմի զոհերի հիշատակին»,- գրել է նա։
    15:35
    10.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանը դասական բուֆերային երկիր է և իշխանության քաղաքականության մարտահրավերը այդ դերից հրաժարվելն է. քաղաքագետ
    Քաղաքական քարտեզի վրա երկրների հայտնվելը պատահական հանգամանքներով չեն պայմանորված, նրանք ունեն աշխարհաքաղաքական դեր, և երբ հրաժարվում են իրենց դերից, կարող են վերանալ քարտեզի երեսից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը: «Այդ դերերից մեկը բուֆերային երկիր լինելն է: Հայաստանը դասական բուֆերային երկիր է և գործող իշխանության քաղաքականության հիմնական մարտահրավերն այդ դերից հրաժարվելն է, որի հետևանքով Հայաստանը կորցնում է իր աշխարհաքաղաքական իմաստը՝ համապատասխան հետևանքներով հանդերձ: Նման դերակատարում ունի Ուկրաինան, որի այսօրվա որղբերգության հիմնական պատճառն իր այդ դերից հրաժարումն է»,- գրել է նա:
    15:20
    10.11.24
    Ավելին