Լրահոս
2024-11-11
-
ՀասարակականԵրևանում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնահրկիզման փորձըՆոյեմբերի 11-ին, ժամը 08:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Շոպրոնի փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ փորձելով ինքնահրկիզվել։Ավելին11:5011.11.24 -
ՀասարակականԵրևանում վերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը«ԱՎԵՏՅԱՆ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի «Հավի շաուրմա», «Թանձրուկ Վայպս», «Թանձրուկ Բարբիքյու» և «Խոզի շաուրմա արտադրատեսակներից իրականացվել է նմուշառում, որի արդյունքում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել (ք․ Երևան, Մաշտոցի փ․):Ավելին11:3511.11.24 -
ԻրավականԵրևանում տաքսու վարորդը մահակով խփել է 68-ամյա տղամարդու գլխին՝ պատճառելով մահ. նա ձերբակալվել էՆոյեմբերի 10-ի ժամը 20.20-ին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Աէրացիա թաղամասի սուպերմարկետներից մեկի մոտ, որտեղ ավտոկայանատեղիում հայտնաբերել է տղամարդու դի։ Դիակի հայտնաբերման վերաբերյալ ահազանգ է ստացվել նաև պարեկային ծառայության կարգախմբից:Ավելին11:2011.11.24 -
Քաղաքական«Շոշափելի տեմպերով զարգացող» կեղծ աճեր և իրական անկումներ․ տնտեսության մռայլ հեռանկարները. 168.amՎերջերս մարզ կատարած այցերից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Հայաստանը շոշափելի տեմպերով զարգանում է։Ավելին11:0211.11.24 -
ՀասարակականՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։Ավելին10:5011.11.24 -
ՔաղաքականԱդրբեջանի հռետորաբանությունը COP29-ին ընդառաջ բավականին սրվել է․ ԱբրահամյանԻշխանությունների այն պնդումները, որ զիջումներով կարելի է խաղաղության հասնել, հավելյալ խոցելիություն է ստեղծել ՀՀ-ի համար;Ավելին10:3711.11.24 -
ԻրավականՆԳՆ-ն սառեցնում է հանրային վայրերում տեսախցիկների տեղադրման նախագծի հետագա ընթացքը«ՀՀ Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հունիսի 12-ին առաջին ընթերցմամբ ընդունվել է «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում էր տնտեսվարող տարբեր սուբյեկտների օժանդակությամբ մեր երկրում ապահովել ավելի անվտանգ միջավայր։Ավելին10:1911.11.24 -
ՄիջազգայինԹրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել․ Washington PostՊուտինն ու Թրամփը խոսել են եվրոպական մայրցամաքում խաղաղության հասնելու անհրաժեշտության մասին, և Թրամփը հետաքրքրություն է հայտնել՝ քննարկելու «հակամարտության շուտափույթ կարգավորումը»:Ավելին10:0711.11.24 -
ՀասարակականՄանրամասներ՝ Երևան-Երասխ ճանապարհին տեղի ունեցած վթարիցՆոյեմբերի 10-ին՝ ժամը 00:33-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքից Խոր Վիրապի վանք տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 30-րդ կմ-ին բախվել են BMW (վարորդ՝ Ա. Բ., ծնված 1966 թ․) և Lexus (վարորդ՝ Ժ. Լ., ծնված 2000 թ․) մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Զ. Բ.-ն դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և Ժ․ Լ.-ին մոտեցրել շտապօգնության մեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:Ավելին10:0011.11.24 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:4511.11.24 -
ՄիջազգայինԳրոսսին կայցելի Թեհրան․ կհանդիպի երկրի կառավարության ներկայացուցիչների հետԽոսքը համագործակցության միջոցառումների մասին է, որոնք նախատեսված են Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի խաղաղ բնույթը հաստատելու գործում ԱԷՄԳ-ի օգնության համար։Ավելին09:3011.11.24
2024-11-10
-
Հասարակական«Երազումս ասաց՝ ես չեմ մահացել»․ մայրը մինչև հիմա չգիտի՝ երբ, որ օրը, որտեղ է զոհվել իր որդինԳալինա Դանիելովայի միակ որդին ծնվել է 2000 թվականի սեպտեմբերի 13-ին, Արզնիում։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ արդբջանական կողմը սանձազերծեց լայնածավալ պատերազմ Արցախի դեմ, Արսենին մնացել էր երեք ամիս, որպեսզի զորացրվի։ Տիկին Գալինայի միակ որդու երազանքն էր, որ ծառայությունը վերջացնի, գա տուն, աշխատի ու մորն օգնի։ «Ինձ հետ էլ է աշխատել, գրեթե երկու տարի, հետս տանում էի աշխատանքի, որ վատ շրջապատի մեջ չընկնի, վատ ճանապարհ չընտրի իր համար»,-ասում է մայրը։ Արսեն Դանիելովը ծառայում էր Իջևանում։ Մայրն Iravaban.net-ի «Արցախյան պատերազմի անմահ զոհերը» շարքի շրջանակներում պատմեց, որ որդու հետ կապ չի ունեցել 2020 թվականի հոկտեմբերի 19-ից։ Ծառայության ընթացքում որդին ոչնչից չի բողքել։ Մայրն ասում է, որ երեք անգամ տուն է եկել։ Երբ սկսվել է պատերազմը Արսենը մորն ասել է, որ իրենց ոչ մի տեղ չեն տանի։ Ամեն անգամ հեռախոսազրույցների ժամանակ նա ասել է, որ իր հետ ամեն ինչ լավ է, ինքն իր զորամասում է։ Թե, երբ են տարել Արսենին Արցախ, մայրը չգիտի։ «Ասում էի՝ Արսեն, պատերազմ է գնում, կարո՞ղ է ձեզ էլ տանեն։ Ասում էր՝ չէ, մամ, ո՞նց կարող են մեզ էլ տանել։ Բայց դե սիրտս զգում էր, ծնող եմ։ Գնացի Իջևան, ինձ ասացին, որ 400 հոգի կորել են, ասացի՝ ո՞նց են կորել, ասե՞ղ են, որ կորել են։ Տղաս ինձ միշտ ասում էր՝ մամ ջան, մի վախեցի»,-պատմում է մայրը։ Շուրջ երեք ամիս մայրը լուր չի ունեցել իր որդուց։ Փնտրել է ամենուր, անհայտ կորածների մեջ։ ԴՆԹ անալիզը համընկել է, 2021 թվականի փետրվարին հուղարկավորել են Արսենին։ Սակայն Տիկին Գալինան չգիտի՝ երբ, որ օրը, որտեղ է զոհվել իր որդին։ Մանրամասները՝ տեսանյութում։Ավելին23:5810.11.24 -
ՔաղաքականՎահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նոյեմբերի 7-ին ստորագրել է «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Ավիացիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայող¬ների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, Դաբաղ հիվանդության վերահսկումների մասին եվրոպական հանձնաժողովի կանոնադրությունը վավերացնելու մասին, ««Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին» համաձայնությունը վավերացնելու մասին, Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին, Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալու-թյան միջև թիվ CAM 1024 01 C վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Թունիսի Հանրապե¬տության կառավարության միջև դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար վիզայի պահանջի վերացման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների անձնակազմի ընտանիքի անդամների կողմից վարձատրվող գործունեություն իրականացվելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին, Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք (Սիսիան-Քաջարան հարավային հատված)» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին, Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կանաչ, կայուն և ներառական զարգացման քաղաքականության երկրորդ գործառնություն» ֆինանսավորման համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքները:Ավելին23:5010.11.24 -
ՀասարակականԱշտարակում Toyota Camry-ի վարորդը համոզում էր պարեկներին, որ իր օրինախախտումը չարձանագրենԱյսօր՝ նոյեմբերի 10-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկներն իրականացրել են «Սևին սապոնն ինչ կանի, խևին՝ խրատը» օպերացիան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ «Toyota Camry» մակնիշի «001 RR 55» համարանիշի ավտոմեքենան Արագածոտնի մարզում երթևեկում է ավտոմեքենայի դիմապակին ու կողային ապակիներն ամբողջությամբ մգացված վիճակով։ Պարեկները «Toyota Camry»-ն հայտնաբերում են Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Մուղնի Մ3 ճանապարհին։ Պարզվում է, որ պարեկների ստացած օպերատիվ տեղեկությունը հավաստի էր և վարորդը՝ Երևանի բնակիչ Գեղամ Գ․-ն, ենթարկվում է վարչական պատասխանատվության՝ տրանսպորտային միջոցը օրենսդրությամբ սահմանված լուսաթափանցելիության սահմանված չափի խախտմամբ ապակիներով վարելու համար և տուգանվում է 25 հազար դրամով։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։Ավելին23:3010.11.24 -
ՀասարակականԽոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզի ռեստորաններից մեկումՆոյեմբերի 10-ին, ժամը 22:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզում գտնվող ռեստորաններից մեկի տարածքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2 կանչ»․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Բժշկական ապահովման վարչության հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։44-ին։Ավելին23:2610.11.24 -
ԻրավականԱերացիա թաղամասում հայտնի «Զովք» սուպերմարկետի մոտ հայտնաբերվել է տղամարդու դիԱյսօր՝ նոյեմբերի 10-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանոմ։ Ժամը 21։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աերացիա թաղամասում հայտնի «Զովք» սուպերմարկետի մոտ տղամարդու դի կա, հայտնում է Shamshyan.com-ը։ Ոստիկաններն ու պարեկները նշված սուպերմարկետի մոտ հայտնաբերել են տղամարդու դի։ Դեպքի փաստով «սպանություն» հատկանիշներով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Շենգավիթի ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի տղամարդ մոտենում է սպանվածին, ձեռքին եղած բիտայով հարվածում է նրան ու տականքը, իրենից գոհ, նստում է ավտոմեքենան և դիմում փախուստի։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Երևան քաղաքի քրեական ոստիկանները, Շենգավիթի ոստիկաններն ու Շենգավիթի քննչական բաժնի քննիչները արդեն ենթադրյալ կասկածյալի ինքնությունը պարզել են և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կասկածյալին և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ։Ավելին23:1910.11.24 -
Միջազգային32 զոհ՝ Գազայի հյուսիսում բնակելի տան ռմբակոծության հետևանքովԱռնվազն 32 մարդ է զոհվել իսրայելական զինուժի կողմից Գազայի հյուսիսում բնակելի տան ռմբակոծության հետևանքով, հայտնում է պաղեստինյան «Ալ-Աքսա» հեռուստաալիքն իր Telegram ալիքում։ Հաղորդվում է, որ Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ջաբալիայում տան ռմբակոծության հետևանքով կան նաև տասնյակ վիրավորներ:Ավելին23:0010.11.24 -
ԺամանցCosmic friend-ը՝ եվրատեսիլյան մեծ բեմում. տեղի է ունեցել Լեոյի առաջին բեմական փորձըՏեղի է ունեցել «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում Հայաստանի պատվիրակ Լեոյի առաջին բեմական փորձը: Այս մասին հայտնում է Առաջին ալիքը: Ավելի վաղ հայտնել էինք՝ Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ-2024» երգի մրցույթում ներկայացնելու է Լեո Մկրտչյանը: Հայաստանի այս տարվա պատվիրակն ընտրվել է Հանրային հեռուստաընկերության նախապես հայտարարած մրցույթի արդյունքում, որին 100-ից ավելի հայտ էր ստացվել: Տեղի և միջազգային լավագույն մասնագետներից բաղկացած փորձագիտական խմբի որոշմամբ լավագույնն է ճանաչվել 10-ամյա Լեոն: Cosmic Friend երգում մեր պատվիրակը պատմում է իր և այլմոլորակայինի արտասովոր ընկերության մասին: Լեոն խոսում է երաժշտության լեզվով, որը հասկանում են թե՛ մեր մոլորակում, թե՛ ողջ տիեզերքում: Երաժշտությունը չունի սահմաններ, և Լեոն տիեզերքի բոլոր բնակիչներին միավորում է իր երգի շուրջ՝ պարելու, ուրախանալու և միասին լավ ժամանակ անցկացնելու։ Մնում է մի հարց. ո՞վ է նրա այլմոլորակային ընկերը: Հաջորդ կայարանը՝ Մադրիդ. գուցե թռչող ափսեո՞վ: Հիշեցնենք՝ «Մանկական Եվրատեսիլն» այս տարի անցկացվելու է Իսպանայի մայրաքաղաք Մադրիդում նոյեմբերի 16-ին՝ «Ծաղկենք» խորագրի ներքո:Ավելին22:5010.11.24 -
ՀասարակականՔննարկվել են Ազգային ժողովի գործառույթներին վերաբերող հարցերԾաղկաձորում կայացած երկօրյա աշխատաժողովի օրակարգի առանցքում էին Հայաստանի Ազգային ժողովի գործառույթներին վերաբերող հարցերը: Կարեւորվել է աշխատակազմի ստորաբաժանում-պատգամավորի օգնական արդյունավետ փոխգործակցությունը: Խորհրդարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները խոսել են իրենց ղեկավարած վարչությունների հիմնական գործառույթների մասին, մանրամասն ներկայացվել է խորհրդարանի ներքին փաստաթղթաշրջանառության համակարգը: Անդրադարձ է կատարվել նաեւ կիբեռանվտանգությանը, տվյալների պաշտպանությանը, մարդու իրավունքներին եւ շրջակա միջավայրին վերաբերող հարցերի: Մանրամասները՝ ԱԺ տեսանյութում:Ավելին22:3010.11.24 -
ՍպորտՊատանի շախմատիստներն ավարտեցին ելույթներն աշխարհի առաջնությունումՀայաստանի ներկայացնող շախմատիստներն ավարտեցին ելույթները Բրազիլիայի Ֆլորիանոպոլիս քաղաքում կայացած շախմատի աշխարհի մինչև 18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մինչև 18 տարեկան պատանիների խմբում Ալեքս Սահակյանը 11 հնարավորից վաստակեց 7 միավոր և զբաղեցրեց 12-րդ հորիզոնականը: Այս տարիքային խմբում Արսեն Դավթյանը վաստակեց 6.5 միավոր և զբաղեցրեց 23-րդ հորիզոնականը։ Մինչև 14 տարեկան աղջիկների խմբում Սոնա Կրկյաշարյանը վաստակեց 7 միավոր և զբաղեցրեց 16-րդ հորիզոնականը: Մինչև 14 տարեկան պատանիների խմբում Գոռ Ասկանազյանը վաստակեց 6 միավոր և զբաղեցրեց 47-րդ հորիզոնականը:Ավելին22:0010.11.24