Լրահոս
2024-11-09
-
ՍպորտԵրկու պարտություններից հետո Ռեալը մրցաշրջանի ամենախոշոր հաշվով հաղթանակն է տարելՄադրիդի «Ռեալը» տարել է այս մրցաշրջանի ամենախոշոր հաշվով հաղթանակը: «Օսասունային» 4-0 հաշվով հաղթելուց հետո մարզիչ Կառլո Անչելոտիի թիմն այս մրցաշրջանում առաջին անգամ հաղթել է չորս գնդակի տարբերությամբ։ «Ռեալը» խոշոր հաղթանակ տարավ երկու անընդմեջ պարտություններից հետո, որոնք կրել էր «Բարսելոնայից» և «Միլանից», փոխանցում է Armsport-ը։Ավելին20:1509.11.24 -
ՏարածաշրջանԹբիլիսիում հերթական բողոքի ակցիան է ընթանում խորհրդարանի ընտրության արդյունքների դեմԹբիլիսիում ընդդիմությունը կազմակերպել է նոր բողոքի ցույց խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, հայտնում է «newsgeorgia» լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ այսօրվա բողոքի ակցիան կազմակերպում են «Միասնություն-Ազգային Շարժում», «Փոփոխությունների Կոալիցիա» և «Ուժեղ Վրաստան» կուսակցությունները։ Ցուցարարները երթը սկսել են «Մարջանիշվիլի» և «Պետական համալսարան» մետրոյի կայարաններից։ Ըստ լրատվական գործակալության՝ իրավիճակը խաղաղ է, միջադեպեր չեն գրանցվել։ Ցուցարարները երթն անցկացնում են Թբիլիսիի փողոցներով՝ «Ոչ՝ ռուսական ընտրություններին» կարգախոսով։ Երթի վերջնական կետը դեռևս հայտնի չէ։ «Ակնհայտ է, որ բողոքը երկարաժամկետ է։ Մենք պետք է մշտապես ցույց տանք կառավարությանը և մեր օտարերկրյա ընկերներին, որ Վրաստանում ապրում է եվրոպական ընտրությունը»,- նշել է «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդներից Աննա Դոլիձեն։ Թբիլիսիում անցկացվող ցույցերի հետ մեկտեղ Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքում են նաև արտասահմանում գտնվող վրացիները։ «Ոչ՝ ռուսական ռեժիմին» կարգախոսի ներքո բողոքի ցույցեր են անցկացվում Բեռլինում, Վարշավայում, Փարիզում, Աթենքում և Վիեննայում։ Արտերկրում բնակվող վրացական համայնքների հիմնական պահանջն է՝ չճանաչել ընտրությունների արդյունքները։ Նրանք նաև պահանջում են Վրաստանի ԿԸՀ նախագահի հրաժարականը և պատասխանատվության ենթարկել բոլոր այն անձանց, ովքեր կարող են առնչություն ունենալ ընտրախախտումների հետ։ Նոյեմբերի 9-ին ժամը 19:00-ին, նոր ընտրությունների անցկացման պահանջով բողոքի ակցիա է հայտարարել նաև «Գիրչի» կուսակցությունը։ Չնայած կուսակցությունը չկարողացավ հաղթահարել ընտրական շեմը՝ մինչ այս պահը քաղաքական ուժը հրաժարվում էր համագործակցել այլ ընդդիմադիր ուժերի հետ։ Այժմ «Գիրչի»-ն առաջարկում է բոլոր այն քաղաքական գործիչներին, ովքեր համաձայն չեն ընտրությունների արդյունքների հետ, հետևել իրենց առաջադրած ծրագրին։ Վրաստանում հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Ընտրությունների արդյունքներով անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր ուժերը հայտարարել են, որ չեն ճանաչում ընտրությունների արդյունքները, չեն վերցնելու մանդատները և փողոցային պայքար են տանելու։Ավելին20:1009.11.24 -
ՔաղաքականՊարտություն չտեսածները. պատերազմը չի ավարտվել Եռաբլուրում4 տարի առաջ այս օրը ստորագրվեց Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ հայտարարությունը, որով 2020-ի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը, թվում էր, ավարտվեց: Բայց դա միայն սկիզբն էր մեծ աղետի: Նոյեմբերի 9-ի հետևանքը Արցախի հայաթափումը եղավ՝ պատմության մեջ առաջին անգամ:Ավելին20:0009.11.24 -
ՄիջազգայինՊայթյուն՝ Պակիստանում․ կան զոհեր և վիրավորներԱռնվազն 20 մարդ զոհվել է, շուրջ 30-ը վիրավորվել են Պակիստանի Բելուջիստան նահանգի Քվետա քաղաքի երկաթուղային կայարանում անհայտ սարքի պայթյունի հետևանքով, հայտնում է Geo հեռուստաալիքը: Պայթյունը որոտացել է Երևանի ժամանակով 08:00-ի սահմաններում, երբ Jaffer Express գնացքը պատրաստվում էր Քվետայից ուղևորվել դեպի Փեշավար։ Տեղի ոստիկանության ավագ տեսուչ Մոհամմադ Բալոհը նշել է, որ կատարվածը նման է մահապարտի իրականացրած ահաբեկչության, թեպետ այդ վարկածը դեռ հաստատված չէ: Իշխանությունները հայտնում են, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ տուժածներից մի քանիսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Բելուջիստանի կառավարության ներկայացուցիչ Շահիդ Ռինդը հայտնել է, որ ոստիկաններն ու անվտանգության ուժերն արդեն աշխատում են միջադեպի վայրում: Նա նշել է, որ պայթյունի բնույթն ուսումնասիրվում է, իսկ պայթուցիկների չեզոքացմամբ զբաղվող ջոկատը դեպքի վայրում ապացույցներ է հավաքում։ Նշվում է, որ տեղի հիվանդանոցներում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել։Ավելին19:4509.11.24 -
Հասարակական2020 թվականի նոյեմբերի 9-ը ամոթի և խայտառակության օր է. Բագրատ Սրբազանի ուղերձը Եռաբլուրից«Սրբազան պայքար»-ն առաջնորդող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ուղերձ է հղել հայ ժողովրդին՝ Եռաբլուրից։ Սրբազանը նշել է՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ը ամոթի և խայտառակության օր է, երբ խաբվեց ամբողջ ազգը։Ավելին19:4209.11.24 -
ՔաղաքականՉի ավարտվելու նոյեմբերի 9-ը, քանի դեռ այս իշխանությունը չի հեռացել․ Տաթև Արցախ․ «Հրապարակ»2020 թվականի նոյեմբերի 9-ին խայտառակ կապիտուլյացիայի հետևանքով հանձնվեց Արցախի Հանրապետությունը, մինչ օրս Բաքվում կան հայ գերիներ:Ավելին19:3009.11.24 -
ՔաղաքականՊատգամավոր Աշոտ Սիմոնյանին ծեծող ոստիկանը վերադարձել է աշխատանքի․ գործը փակել ենԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ՀԳՄ նախագահ Աշոտ Սիմոնյանին շուրջ 60 հոգով ծեծի ենթարկած կարմիրբերետավորների պարագլուխներից Գեւորգ Մկրտչյանի լիազորությունները վերականգնվել են, գրում է Ազգային ճակատ տելեգրամ ալիքը։ «Մոտ մեկ ամիս քննություն իրականացնելուց, Աշոտ Սիմոնյանին ծեծի ենթարկելու տեսանյութերն ուսումնասիրելուց հետո ՆԳՆ-ում «հասկացել են», որ Գեւորգ Մկրտչյանն անմեղ է` ճիշտ է արել, որ անձեռնմխելիություն ունեցող անձին` պատգամավորին, ծեծի է ենթարկել, եւ համարել են, որ արժանի է համակարգում ծառայելուն»,- ասված է հաղորդագրության մեջ։Ավելին19:2309.11.24 -
ՍպորտԱրման Ավանեսյանը՝ սամբոյի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրՂազախստանի մայրաքաղաք Աստնայում անցկացվող Սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնությունում մարտական սամբոյում 98 կգ քաշային Արման Ավանեսյանը դարձել է բրոնզե մեդալակիր։ Այս մասին հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից։Ավելին19:1509.11.24 -
ՀասարակականՄեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կան վիրավորներԱյսօր՝ նոյեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 88-րդ կմ հատվածում՝ Ջամշյու գյուղի վարչական տարածքում, «Kia Optima» մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։Ավելին19:0009.11.24 -
ՀասարակականՔարաթափում՝ Տաթև-Լծեն ավտոճանապարհինՆոյեմբերի 9-ին՝ ժամը 15:44-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լծեն-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. ավտոճանապարհը միակողմանի փակվել է: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Լծեն-Տաթև ավտոճանապարհի 7-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (մոտ 10 խմ), ինչի հետևանքով ճանապարհահատվածը միակողմանի փակվել է: Փրկարարներն իրականացրել են ճանապարհի մաքրման աշխատանքներ. ավտոճանապարհը երկկողմանի բաց է։Ավելին18:4509.11.24 -
ՀայլուրՀայլուր 18։30 Երկու սպանություն, երեք զոհ. նոր մանրամասներ՝ Արարատի մարզի ողբերգություններիցՀայլուր 18։30 Երկու սպանություն, երեք զոհ. նոր մանրամասներ՝ Արարատի մարզի ողբերգություններիցԱվելին18:3009.11.24 -
ՀայաստանԱՄՆ Հայ դատի հանձնախմբի աջակցությունը վայելող թեկնածուների 90 տոկոսը մանդատ է ստացելԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի աջակցությունը վայելող թեկնածուների 90 տոկոսը մանդատ է ստացել: Այս մասին ասված է կազմակերպության հաղորդագրությունում։ «Մենք չենք իջեցրել մեր նշաձողը կամ զիջել մեր արժեքները: Խոստումներ չենք ընդունել, փոխարենը պատասխանատվություն ենք պահանջել», - հայտարարել է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը՝ ընդգծելով, որ թեկնածուներին ընտրելիս կազմակերպությունը հաշվի է առել Արցախի հարցով, հայ-ամերիկյան համագործակցության օրակարգի վերաբերյալ նրանց դիրքորոշումները։ Հանձնախումբը նշում է, որ աջակցել է Սենատի և Ներկայացուցիչների պալատի 84 թեկնածուների, որոնք ընտրվել են Ամերիկայի 20 նահանգներից։Ավելին18:1509.11.24 -
ՔաղաքականԱրմեն Գրիգորյանը Լիտվայի նախագահի խորհրդականի հետ քննարկել է Հարավային Կովկասում ընթացող գործընթացներըՎիլնյուս կատարած աշխատանքային այցիս ընթացքում հանդիպել եմ Լիտվայի նախագահի Ազգային անվտանգության գծով գլխավոր խորհրդական Կեստուտիս Բուդրիսի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Զրուցակցիս հետ հանգամանալից քննարկում ենք ունեցել միջազգային և տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ: Անդրադարձ ենք կատարել Հարավային Կովկասում ընթացող գործընթացներին: Մտքեր ենք փոխանակել Հայաստան-Լիտվա երկկողմ անվտանգային օրակարգի զարգացման հարցերի շուրջ, անդրադարձել ենք նաև ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա փոխգործակցության խորացման հեռանկարներին»:Ավելին18:0009.11.24 -
ՀասարակականՀայաստանում նախատեսվում է արգելել ֆիզիկական անձանց կողմից սնդիկի ներմուծումը և արտահանումըՀայաստանում նախատեսվում է սահմանել նոր կարգավորումներ՝ ուղղված սնդիկի ներմուծման և արտահանման խստացված հսկողությանը, որի նպատակն է պաշտպանել մարդու առողջությունն ու շրջակա միջավայրը սնդիկի վնասակար ազդեցությունից։ Որոշման նախագծերը հրապարակվել են e-draft իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում։ Այս որոշման նախագծերը մշակվել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից՝ ի կատարումն «Սնդիկի մասին» օրենքի պահանջների և Հայաստանի կողմից վավերացված «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայի դրույթների։ Սնդիկի արտահանումն ու ներմուծումը կարգավորող նախագծերը ուղղված են սահմանափակել սնդիկ պարունակող ապրանքների շրջանառությունը և կանխել ապօրինի ներմուծումը, ինչը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ մարդկանց առողջության և բնապահպանական համակարգի վրա: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սնդիկը ճանաչել է որպես հանրային առողջությանը վտանգավոր քիմիական նյութ՝ ընդգծելով դրա վնասակար ազդեցությունը նյարդային, մարսողական և իմունային համակարգերի, ինչպես նաև թոքերի, երիկամների և աչքերի վրա։ 2020 թվականից սկսած՝ «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիան վավերացրած երկրները պարտավորվում են սահմանափակել սնդիկի հավելիչով արտադրանքի ներմուծումը և արտահանումը։ Հայաստանն այս ուղղությամբ իրականացրել է մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ սնդիկի հավելիչներով արտադրանքի փուլային դուրսբերումը շրջանառությունից։ Նախագծով սահմանվում են սնդիկի ներմուծման և արտահանման հատուկ կարգեր՝ ներառելով պահանջներ՝ լիցենզիաների տրամադրման, բեռների անվտանգության փաստաթղթերի, ինչպես նաև վտանգավոր նյութերի փոխադրման վերահսկողության վերաբերյալ։ Նախագծով առաջարկվում է արգելել ֆիզիկական անձանց կողմից որպես անձնական օգտագործման ապրանք սնդիկի ներմուծումը և արտահանումը, ինչը ևս կնպաստի սնդիկի ապօրինի շրջանառության նվազեցմանը։ Այս նախաձեռնությունը կնպաստի սնդիկ պարունակող արտադրանքների ներմուծման կրճատմանը և դրանց դուրսբերմանը շրջանառությունից, ինչպես նաև կանխարգելման միջոցների ներդրմանը, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում նվազեցվեն սնդիկ պարունակող վտանգավոր թափոնների գոյացման ռիսկերը։Ավելին17:4509.11.24 -
ՍպորտՌուս մարմնամարզուհին ցանկանում է միջազգային մրցումների մասնակցել Հայաստանի դրոշի ներքոՌուսաստանի հավաքականի կազմում 2014 թվականին գեղարվեստական մարմնամարզության աշխարհի չեմպիոն հռչակված Ալեքսանդրա Սեմենովան պատրաստվում է միջազգային մրցումների մասնակցել Հայաստանի դրոշի ներքո։ ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ հայտնել է 26-ամյա Սեմենովայի մայրը և մարզիչը՝ Վիկտորիա Տեկելը։ 2014 թվականին նա Ռուսաստանի հավաքականի կազմում հռչակվել է աշխարհի չեմպիոն։ Մարզուհին Եվրոպայի 2014 թվականի առաջնությանը նաև երկու ոսկե և մեկ արծաթե մեդալ է նվաճել։ 2015 թվականին նա դուրս է մնացել Ռուսաստանի հավաքականի հիմնական կազմից, իսկ վերջին տարիներին մասնակցել է անհատական մրցումների։ «Ալեքսանդրան պատրաստվում է հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո։ Նա արդեն հասուն մարզուհի է, և նա, իհարկե, շատ է ցանկանում մասնակցել միջազգային մրցումների»,- պատմել է նրա մայրը։Ավելին17:3009.11.24 -
ՀասարակականԽոշոր հրդեհ է բռնկվել Ջրառատ գյուղում. այրված տանը դի է հայտնաբերվելՆոյեմբերի 9-ին, ժամը 08:26-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրառատ գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երկաթուղայինների փողոցի շենքերից մեկում: Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։27-ին, մարվել՝ 12:39-ին: Այրվել են երկու բնակարան՝ գույքով (ընդհանուր մոտ 85 քմ) և երրորդ բնակարանը՝ մասամբ (մոտ 25 քմ): Փլուզվել են երկու բնակարանների միջսենյակային պատերը, բաղդադե առաստաղից մոտ 25 քմ և շենքի տանիքից մոտ 80 քմ հատված: Փրկարարները հայտնաբերել են Ա. Ա.-ի (ծնված 1953 թ.) դին: Քանդման աշխատանքներին ներգրավվել է մեկ տրակտոր:Ավելին17:1509.11.24 -
ՀասարակականԵղեգնաձոր-Նորավանք ճանապարհին մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվելՆոյեմբերի 9-ին, ժամը 14:24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր-Նորավանք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 111-րդ կմ-ին «Hyundai» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Դ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տուժածներ չկան: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղղել:Ավելին17:0009.11.24 -
ՄիջազգայինՄահաբեր նոր վարակի վտանգ՝ Հնդկաստանից. սպանում է փրփրած ԳանգեսըՋրի աղտոտման լուրջ խնդիրների է բախվել Հնդկաստանը: Գանգեսի ամենաերկար ու ջրառատ վտակում՝ Յամունայում, վտանգավոր նյութերի ու արդյունաբերական թափոնների ծավալը սարսափելի չափերի է հասել: Առողջապահներն ահազանգում են՝ աղտոտված ջուրը մաշկային ու վարակիչ հիվանդությունների պատճառ կարող է դառնալ:Ավելին16:5009.11.24 -
Կրթություն և գիտությունԱրաքսիա Սվաջյանը Երևանի քննական կենտրոններում հետևել է ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր Երևանի Հ․ Կարապենցի անվան թիվ 6, ապա Նար-Դոսի անվան թիվ 14 հիմնական դպրոցներում ձևավորված քննական կենտրոններում հետևել է ուսուցիչների կամավոր ատեստավորմանը։ ԿԳՄՍ նախարարի տեղակալը շրջել է քննական կենտրոններում, մինչ քննության մեկնարկը զրուցել ուսուցիչների հետ և հաջողություն մաղթել նրանց՝ հույս հայտնելով, որ ատեստավորման արդյունքները դրական կլինեն՝ արդարացնելով մասնակիցների սպասումները։ Հիշեցնենք՝ ատեստավորման քննություններն այս տարի անցկացվում են էլեկտրոնային եղանակով։ Երևանում և ՀՀ բոլոր մարզերում ձևավորվել է 35 քննական կենտրոն, որոնք կահավորվել են համապատասխան սարքավորումներով, ապահովվել են գերարագ ինտերնետային կապով: Ատեստավորման էլեկտրոնային համակարգը նախապես փորձարկվել է։ Այս տարի կամավոր ատեստավորմանը մասնակցելու հայտ է ներկայացրել ավելի քան 6000 մասնակից։ Կամավոր ատեստավորման քննությունները կանցկացվեն նոյեմբերի 9-24-ը՝ ժամը 10:00-ին և 15:00-ին: Նոր ձևաչափով անցկացվող ատեստավորման ընթացակարգին ծանոթանալու և քննությանը նախապատրաստվելու նպատակով ուսուցիչները քննական կենտրոնում պետք է լինեն մեկնարկից առնվազն 1 ժամ առաջ՝ անձը հաստատող փաստաթղթով: Ուսուցիչներն իրենց հետ պետք է ունենան նաև համակարգ մուտք գործելու տվյալները՝ մուտքանունը և գաղտնաբառը:Ավելին16:4509.11.24 -
ՀասարակականԱննա Հակոբյանը 44-օրյա պատերազմի տարելիցին իր հերթական հանգստից լուսանկար է հրապարակելՎարչապետի տիկին Աննա Հակոբյանը 44–օրյա պատերազմի տարելիցին ինստագրամի սթորի բաժնում իր հերթական հանգստից լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել։Ավելին16:4509.11.24