Լրահոս
2024-11-11
-
ՍպորտՀայ սամբիստները 6 մեդալ նվաճեցին ԱԱ-ումՀայ սամբիստները 2 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել նոյեմբերի 8-10-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացված մեծահասակների աշխարհի առաջնությունում:Ավելին14:2711.11.24 -
ՀասարակականՀանրապետությունում այսօր հնարավոր է կարճատև անձրևԵրևանում նոյեմբերի 11-ին կեսօրից հետո, 12-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև։ Նոյեմբերի 12-ի ցերեկը, 13-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։Ավելին14:1211.11.24 -
ՀասարակականԻնչ խնդիրներ են արձանագրվել միասնական տոմսային համակարգից օգտվելու գործընթացումՆոյեմբերի 1-ից հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից սահմանվել է ընթացիկ հսկողություն՝ Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի շահագործման ընթացքում քաղաքացիների կողմից նշված ծառայությունից օգտվելու ժամանակ համապատասխան վճարն ըստ սահմանված ձևի կատարելու նպատակով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:Ավելին14:0011.11.24 -
Հասարակական«Սուրմալու»-ի մոտ մետրոյի նոր կայարանի կառուցման ծրագիրը ներկայացվել է միջազգային փորձագիտական համայնքին«Սուրմալու»-ի մոտ մետրոյի նոր կայարանի կառուցման ծրագիրը ներկայացվել է միջազգային կառույցներին և արտաքին փորձագիտական համայնքին՝ ևս մեկ անգամ կարծիքներ ստանալու նպատակով: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտնեց «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրեն Անետա Բաբայանը՝ նշելով, որ եթե մինչև նոյեմբերի վերջ մասնագիտական խմբի նիստը կայանա և նախագիծը լրամշակված հաստատվի, կանցնեն արդեն մրցութային գործընթացի փուլ:Ավելին13:4711.11.24 -
ԻրավականԱրտաշատի 46–ամյա և անչափահաս բնակիչների սպանության վարույթով մեղադրանք է ներկայացվել 5 անձիՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Արտաշատ քաղաքի երկու բնակիչների սպանության դեպքի մի շարք հանգամանքներ. մեղադրանք է ներկայացվել 5 անձի։Ավելին13:3211.11.24 -
ՔաղաքականCOP29-ին մասնակցելու վերջնական որոշում չկա․ Վահան Կոստանյան«Դեռ վերջնական որոշում չունենք», - Բաքվում COP 29-ին Հայաստանի մասնակցության վերաբերյալ հարցին պատասխանեց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը․ «Այն պահին, երբ լինի որոշում՝ մասնակցում ենք, թե՝ ոչ և ինչ մակարդակով ենք մասնակցում, կտեղեկացնենք»,-ասաց Կոստանյանը։Ավելին13:1911.11.24 -
ՄիջազգայինԱրյան մեջ թաթախված, կանգնած էր. տագնապ Մոսկվայում՝ ուկրաինական դրոնային հարձակումից հետոՌուս-ուկրաինական պատերազմի գրեթե 1000 օրերի ընթացքում ԱԹՍ-ների ամենամաշտաբային հարձակումն է եղել Մոսկվայի շրջանի վրա: Մոսկվայի երեք խոշոր օդակայանները ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքը: Մեկ գիշերում ռուսական ՀՕՊ-ը ուկրաինական 13 ԱԹՍ վերացնելու մասին է հայտնում: Ուկրաինական անօդաչուները հասել են նաև Վորոնեժ: Արդյունաբերական ձեռնարկության շենք է վնասվել՝ անօդաչու թռչող սարքի բեկորների վայր ընկնելու հետևանքով:Ավելին13:0811.11.24 -
ՍպորտՀայաստանի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքըՀայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:Ավելին13:0011.11.24 -
ՀասարակականԲախվել են Արարատ-Երասխ-Սուրենավան երթուղու մարդատար «Գազել»-ն ու «Mercedes»-ը. կան վիրավորներԱյսօր՝ նոյմեբերի 11-ին, խոշոր ավոտվթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:35-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի 68 կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչ 75-ամյա Էդիկ Բադասարյանի վարած Արարատ-Երասխ-Սուրենավան երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու Վայոց ձորի մարզի բնակիչ 41-ամյա Ռոման Խաչատրյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:Ավելին12:4511.11.24 -
ՀայլուրՀայլուր 12։30 Զանգվածային դրոնային հարձակում՝ Մոսկվայի վրա. տագնապ է Ռուսաստանի մայրաքաղաքումՀայլուր 12։30 Զանգվածային դրոնային հարձակում՝ Մոսկվայի վրա. տագնապ է Ռուսաստանի մայրաքաղաքումԱվելին12:3011.11.24 -
ՀասարակականԱննա Վարդապետյանն ընդունել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտներինՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Առաջնորդության զարգացման ծրագրի շրջանակում, 2024 թվականի նոյեմբերի 10-ին ընդունել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտներին:Ավելին12:2611.11.24 -
ՀասարակականԵրևանում մեքենա գողացողը բախվել է ծառին և տեղափոխվել հիվանդանոցԱյսօր՝ ժամը 03:30-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանում առևանգել են քաղաքացուն պատկանող «Opel» մակնիշի ավտոմեքենան:Ավելին12:1711.11.24 -
ԻրավականԱրցախցի Նարեկին արդարացրել են․ Ռուբեն Մելիքյան«Շաբաթը սկսենք լավ լուրով՝ «Կոշիկի (ոտնամանի) գործով» հսկող դատախազը, քննիչի միջնորդությամբ, դադարեցրել է Արցախի Վանք գյուղից Նարեկ Թևոսյանի դեմ քրեական հետապնդումը՝ հավաքի մասնակիցներին նյութապես շահագրգռելու հոդվածով։ Պարզ ասած՝ արդարացրել են Նարեկին։Ավելին12:0311.11.24 -
ՀասարակականԵրևանում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնահրկիզման փորձըՆոյեմբերի 11-ին, ժամը 08:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Շոպրոնի փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ փորձելով ինքնահրկիզվել։Ավելին11:5011.11.24 -
ՀասարակականԵրևանում վերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը«ԱՎԵՏՅԱՆ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի «Հավի շաուրմա», «Թանձրուկ Վայպս», «Թանձրուկ Բարբիքյու» և «Խոզի շաուրմա արտադրատեսակներից իրականացվել է նմուշառում, որի արդյունքում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել (ք․ Երևան, Մաշտոցի փ․):Ավելին11:3511.11.24 -
ԻրավականԵրևանում տաքսու վարորդը մահակով խփել է 68-ամյա տղամարդու գլխին՝ պատճառելով մահ. նա ձերբակալվել էՆոյեմբերի 10-ի ժամը 20.20-ին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Աէրացիա թաղամասի սուպերմարկետներից մեկի մոտ, որտեղ ավտոկայանատեղիում հայտնաբերել է տղամարդու դի։ Դիակի հայտնաբերման վերաբերյալ ահազանգ է ստացվել նաև պարեկային ծառայության կարգախմբից:Ավելին11:2011.11.24 -
Քաղաքական«Շոշափելի տեմպերով զարգացող» կեղծ աճեր և իրական անկումներ․ տնտեսության մռայլ հեռանկարները. 168.amՎերջերս մարզ կատարած այցերից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Հայաստանը շոշափելի տեմպերով զարգանում է։Ավելին11:0211.11.24 -
ՀասարակականՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։Ավելին10:5011.11.24 -
ՔաղաքականԱդրբեջանի հռետորաբանությունը COP29-ին ընդառաջ բավականին սրվել է․ ԱբրահամյանԻշխանությունների այն պնդումները, որ զիջումներով կարելի է խաղաղության հասնել, հավելյալ խոցելիություն է ստեղծել ՀՀ-ի համար;Ավելին10:3711.11.24 -
ԻրավականՆԳՆ-ն սառեցնում է հանրային վայրերում տեսախցիկների տեղադրման նախագծի հետագա ընթացքը«ՀՀ Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հունիսի 12-ին առաջին ընթերցմամբ ընդունվել է «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում էր տնտեսվարող տարբեր սուբյեկտների օժանդակությամբ մեր երկրում ապահովել ավելի անվտանգ միջավայր։Ավելին10:1911.11.24