Լրահոս
2024-11-12
-
Քաղաքական«Դեմ եմ կոռուպցիայի ցանկացած դրսևորմանը»․ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը՝ ձերբակալությունների մասինԿենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանն իր էջում անդրադարձել է Կոնտրոն վարչական շրջանի աշխատակազմում ձերբակալությունների թեմային: Նա, մասնավորապես, գրել է. «Իրավապահ մարմինների կողմից այսօր գործողություններ են իրականացվել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում։ Ըստ այդմ կան ձերբակալվածներ։ Հետևելով տեղի ունեցող իրադարձությունների ընթացքին՝ հավաստիացնում եմ, որ դեմ եմ աշխատանքային լիազորությունների չարաշահմանը և կոռուպցիայի ցանկացած դրսևորմանը։ Հավաստիացնում եմ, որ հետևողական եմ լինելու նման արատավոր երևույթները բացահայտելու և այն արմատախիլ անելու համար։ Թեմայի հետ կապված այլ տեղեկություններ ճշտելու համար խնդրում եմ դիմել իրավապահ մարմինների մեր գործընկերներին»։Ավելին14:4512.11.24 -
ՀասարակականՀյուսիս-հարավի Թալին-Լանջիկ ճանապարհի ժայռային հատվածներում կառուցվում են գաբիոնային պատերՀյուսիս-հարավի Տրանշ-3-ի Թալին-Լանջիկ ճանապարհի ժայռային հատվածներում երթևեկելի մասը քարաթափումից պաշտպանելու և երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով կառուցվում են գաբիոնային պատեր։ Այդ մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից:Ավելին14:3212.11.24 -
Քաղաքական4,5 միլիարդով կրճատվել է համայնքներին տրամադրվող սուբվենցիաները․ օգնելու կարի՞քն է նվազել, թե՞ գումար չկա․ Նազարյանը՝ ՀովհաննիսյանինԱԺ-ում քննարկվում է 2025 թվականի պետական բյուջեն։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հարց ուղղեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին. «4,5 միլիարդով կրճատվել է համայնքներին տրամադրվող սուբվենցիաները։ Ո՞րն է պատճառը․ համայնքները արդեն լավ զարգացել են, որ էլ օգնելու կարի՞քն է նվազել, թե՞ գումար չկա համայնքներին օգնելու համար»։ Նազարյանը անդրադարձավ նաև տուգանքներին՝ հետաքրքրվելով, թե դրանց նախատեսված ավելացումն ի՞նչ նպատակ է հետապնդում․ «Խնդիրը ո՞րն է, թիրախավորել և այնպես անել, որ տուգանքները շատանա՞ն, թե՞՝ նվազեն, ո՞րն է կառավարության դիրքորոշումը»,- հարցրեց Նազարյանը։ «Նպատակ ունենք այնպիսի միջավայր ստեղծել, որ մարդիկ խախտում չանեն։ Տուգանքը նրա համար չի, որ փող հավաքենք, այլ նրա համար է, որ մարդիկ խախտում չանեն։ Եթե տուգանքը ցածր է, մարդիկ խախտում են անում, վճարում, և մեր նպատակին չենք հասնում»,- պատասխանեց Վահե Հովհաննիսյանը։Ավելին14:2512.11.24 -
ՀասարակականԱրտաշատում բախվել են «Mercedes»-ը և «Toyota»-ն. կա վիրավորԱյսօր՝ նոյեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 08:50-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Արարատի մարզի բնակիչներ 39-ամյա Արսեն Մ.-ի վարած «Mercedes» մակնիշի և 24-ամյա Էմիլ Կ.-ի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը: Վթարի հետևանքով «Mercedes»-ի վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր է ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, քանի որ բախման հետևանքով «Mercedes»-ից վառելիքի արտահոսք է սկսվել, տեղում հերթապահություն են իրականացրել: Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:Ավելին14:1512.11.24 -
ՏնտեսականՏնտեսական աճը և անվտանգության բարձր զգացումը պետք է հետ պտտեն արտագաղթի անիվը. ֆինանսների նախարարՀայաստանի տնտեսական ու անվտանգային դիմադրողականության բարձրացումը գերառաջնահերթություն է կառավարության համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ լիագումար նիստում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի ներկայացմանը: Նա ներկայացրեց, թե ինչու է կառավարությունն առաջնային համարում երկրի դիմադրողականության բարձրացումը: «Տնտեսությունը ոչ թե հետ է ընթանում, այլ, հենվելով առկա ներուժի վրա, տեղափոխվում է զարգացման նոր մակարդակ և ամուր հիմքեր ստեղծում մեր երկրի կայուն առաջընթացի համար: Սա պատմական հնարավորություն է, որը չի դիտվել համաշխարհային ֆինանսական ճգնաժամից ի վեր: Այս իմաստով մենք պարտավոր ենք պահպանել և ստեղծել բարենպաստ միջավայր այդ ներուժի հետագա բարելավման համար: Մյուս կողմից, ներկա զարգացումները ստիպում են դիվերսիֆիկացնել և ամրապնդել անվտանգային համակարգերը: Հետևապես, երկրի տնտեսական ու անվտանգային դիմադրողականության բարձրացումը գերառաջնահերթություն է»,-ասաց Հովհաննիսյանը: Ըստ նրա՝ չնայած դժվարին մարտահրավերիներին և վերջին տարիների բարձր աճերից հետո տնտեսական ակտիվության տեմպերի բնականոն նորմալացմանը՝ ՀՀ տնտեսությունը դրսևորել է բավականին բարձր դիմադրողականություն: 2024 թվականին տնտեսական աճը կանխատեսվում է 5.8 տոկոս, իսկ 2025 թվականին՝ 5.6 տոկոս: Նախարարը տնտեսության բարձր դիմադրողականության վկայությունը համարեց այն, որ ըստ գնահատականների՝ տնտեսության ներուժային աճը նախկին 4-4.5 տոկոս գնահատված միջակայքից աճել է՝ հասնելով 5-5.5 միջակայքի: Ի թիվս արտաքին գործոնների՝ այս առումով իրենց ազդեցությունն են ունեցել նաև ՀՀ կառավարության այնպիսի նպատակաուղղված քաղաքականությունները, ինչպիսիք են ենթակառուցվածքներում պետական ներդրումների շարունակական ավելացումը, տարբեր ապրանքային շուկաներում մրցակցության բարձրացումը, բիզնես միջավայրի բարելավումը և այլն: «Տնտեսական աճը և անվտանգության բարձր զգացումը պետք է հետ պտտեն արտագաղթի անիվը: Մեր հայրենակիցներին պետք է հաղորդեն այն վստահությունը, որ հայրենիքն է աշխատանքի արդյունքը վայելելու և սեփական ստեղծագործական գաղափարները իրացնելու լավագույն վերջնակետը»,-ասաց Հովհաննիսյանը:Ավելին14:1012.11.24 -
ՀասարակականՓաթեթավորված խմելու ջուրը մայիսի 1-ից դրոշմավորվում է հսկիչ նշաններովՊետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ Հայաստանի Հանրապետությունում 2024 թվականի մայիսի 1-ից գործում է փաթեթավորված խմելու ջրի հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման պարտադիր պահանջը։ ՀՀ կառավարության 2024 թվականի ապրիլի 18-ի N553-Ն որոշման համաձայն, ԱՏԳ ԱԱ 2201 10 110 0, 2201 10 190 0, 2201 10 900 0, 2201 90 000 0 ծածկագրերին դասվող ջրերի (ներառյալ՝ բնական կամ արհեստական հանքային ջրերը՝ գազավորված կամ չգազավորված, առանց շաքարի կամ այլ քաղցրացնող կամ բուրավետ նյութերի հավելման) դրոշմավորումն անհրաժեշտ է իրականացնել հսկիչ (նույնականացման) նշաններով։ Հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորման նպատակն է՝ շրջանառությունում գտնվող յուրաքանչյուր ապրանքի նկատմամբ իրականացնել վերահսկողություն՝ արտադրությունից կամ ներմուծումից մինչև մանրածախ վաճառք ապահովելով ապրանքների հետագծելիություն։ Դրոշմավորման ենթակա ապրանքները վաճառքից առաջ արտադրող կամ ներմուծող ընկերությունների կողմից դրոշմավորվում են DataMatrix ծածկագրով, որը փակցվում է ապրանքի վրա: Ծածկագիրը գրանցվում է E-Mark համակարգում և վերջնական սպառման ժամանակ սկանավորվում վաճառքի կետի դրամարկղում՝ համակարգին տեղեկացնելով ապրանքի շրջանառությունից դուրս գալու մասին։ Սկանավորված ծածկագիրը ՀԴՄ տվյալների հետ միասին փոխանցվում է ՊԵԿ տեղեկատվական շտեմարան․տեղեկատվությունը չփոխանցելը դիտվում է որպես ՀԴՄ-ի կիրառության կանոնների խախտում։ ՊԵԿ–ը հսկիչ նշաններով ապրանքների դրոշմավորման պարտավորություն կրող կազմակերպություններին և ԱՁ-ներին հորդորում է պահպանել ՀԴՄ-ի կիրառության կանոնները։ Հիշեցնենք, որ hսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների պարտադիր դրոշմավորումը Հայաստանում մեկնարկել է 2023 թվականից․ մարտի 15-ից պարտադիր դրոշմավորվում են ծխախոտային արտադրանքը (ԱՏԳ ԱԱ 2402), իսկ հոկտեմբերի 15-ից` ալկոհոլային ապրանքները (ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206 00, 2207 և 2208)։ Կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 31-ի N 1715-Լ որոշմամբ հաստատվել է թեյի, սուրճի, դեղերի, ներկանյութերի, օծանելիքի և մի շարք այլ ապրանքների` հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման փորձնական ծրագիրը։Ավելին14:0012.11.24 -
ԻրավականԿենտրոն վարչական շրջանի աշխատակազմից 4 ձերբակալված կա, 3-ը՝ պաշտոնատար անձԿենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնի 4 աշխատակից է ձերբակալվել, որոնցից 3-ը՝ պաշտոնատար: Տեղեկությունը «Լուրեր»-ի հետ զրույցում հաստատել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը: Թե ինչի համար են կասկածվում նրանք՝ Օհանջանյանը չի նշում, հավելում՝ այլ տեղեկատվություն այս պահին չեն կարող տրամադրել՝ նախաքննության շահերից ելնելով: Հիշեցնենք, որ այսօր Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում քրեական վարույթի շրջանակում քննչական գործողություններ են իրականացվել:Ավելին13:5012.11.24 -
ԻրավականՄահվան ելքով վրաերթ՝ Ծովակալ Իսակովի պողոտայումՆոյեմբերի 11-ին, ժամը 7.15-ին, Արմավիրի մարզի բնակիչ 29-ամյա տղամարդը, վարելով «Մերսեդես» մակնիշի մեքենան, մայրաքաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայում վրաերթի է ենթարկել 70-ամյա Վահան Հ.-ին, որը շտապօգնության մեքենայում մահացել է: Կատարվում է նախաքննություն:Ավելին13:4512.11.24 -
ԻրավականԵրևանի Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում կան ձերբակալվածներ. ԿոստանյանԿենտրոն վարչական շրջանի աշխատակազմում կան ձերբակալվածներ: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը:Ավելին13:3312.11.24 -
ՏնտեսականԻրանն ու Ռուսաստանը «մեծ քայլ» են անում ընդդեմ դոլարիՌուսական «Միր» վճարային համակարգը պաշտոնապես միացել է իրանական «Շետաբ» բանկային ցանցին: Այսինքն՝ Իրանի քաղաքացիները արդեն կարող են իրենց բանկային քարտերով ռուբլի հանել ռուսական բանկոմատներից: Արևմտյան պատժամիջոցների երկու «զոհերի»՝ Ռուսաստանի ու Իրանի ներկայացուցիչները Երկուշաբթի Թեհրանում են նշել այդ իրադարձությունը:Ավելին13:3012.11.24 -
ՄիջազգայինԹրամփն ԱՄՆ սենատոր Մարկո Ռուբիոյին կարող է նշանակել պետքարտուղարի պաշտոնումԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը պետքարտուղարի պաշտոնում կարող է նշանակել սենատոր Մարկո Ռուբիոյին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 11-ին հայտնել են Reuters գործակալության աղբյուրները։ Նշանակման դեպքում Ֆլորիդայում ծնված քաղաքական գործիչը կլինի առաջին լատինաամերիկացին, որը կաշխատի որպես ԱՄՆ-ի գլխավոր դիվանագետ։ Գործակալությունը նշում է, որ Ռուբիոն վերջին տարիներին հանդես է եկել կոշտ արտաքին քաղաքականության օգտին՝ կապված ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական հակառակորդների, այդ թվում՝ Չինաստանի, Իրանի և Կուբայի հետ: Աղբյուրները հայտնել են, որ Թրամփը շատ անկանխատեսելի է և կարող է վերջին պահին փոխել իր միտքը, բայց Ռուբիոյի ընտրության հարցում նրա որոշումը, ակնհայտորեն, վերջնական է։ Դոնալդ Թրամփի և Մարկո Ռուբիոյի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել այս տեղեկությունները։ Reuters-ը հիշեցնում է, որ 53-ամյա Ռուբիոն վերջին հարցազրույցների ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան պետք է բանակցային լուծում գտնի Ռուսաստանի հետ, ոչ թե կենտրոնանա վերջին տասնամյակի ընթացքում Ռուսաստանի վերահսկողության տակ անցած ամբողջ տարածքը վերադարձնելու վրա՝ հաշվի առնելով պատերազմի ընթացքը։ Նա նաև հանրապետական այն 15 սենատորներից մեկն էր, որը դեմ էր քվեարկել Ուկրաինային 95 միլիարդ դոլարի օգնության փաթեթ տրամադրելուն։ Reuters-ի ևս երկու աղբյուր հայտնել են նաև, որ Դոնալդ Թրամփը հանրապետական կոնգրեսական Մայք Ուոլցին կարող է նշանակել Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդականի պաշտոնում։ Ուոլցն, ըստ գործակալության, Չինաստանի մեծ քննադատ է։ Նոյեմբերի 5-ին կայացած նախագահական ընտրություններում հանրապետական Դոնալդ Թրամփը հաղթել է դեմոկրատական թեկնածու Քամալա Հարիսին։ Թրամփը նախագահի պաշտոնը կստանձնի 2025 թ. հունվարի 20-ին։Ավելին13:1712.11.24 -
Արտաքին քաղաքականությունԱլիևի օգնականը դժգոհ է. Ադրբեջան մեկնելու համար Հայաստանը «գրանցվել» է, բայց պատվիրակներ չի ուղարկելԱդրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն այսօր հայտարարել է, թե Հայաստանը գրանցվել է COP-29 կլիմայական համաժողովին մասնակցելու համար, սակայն պատվիրակներ չեն ժամանել Ադրբեջան: Ալիևի օգնականը մեղադրել է Հայաստանի իշխանություններին, իր բառերով, «միակողմանի քարոզչություն անելու համար այն դեպքում, երբ խոսում է տարածաշրջանային համագործակցության և գործընկերության մասին»:Ավելին13:0912.11.24 -
Հասարակական«Անգլուխ» վիճակ և քաոս՝ «Էրեբունի» թանգարանում. չկա տնօրեն, փոխտնօրեն և ժ/պ. Yerkir.amՎերջիններս միաբերան ասում են՝ չկա մեկը, որը կարող է պատասխանել իրենց հարցերին, ընթացք կտա դիմում-բողոքներին կամ առաջարկներին: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի նախկին տնօրեն, հայտնի հնագետ, ուրարտագետ Միքայել Բադալյանը, ում օրոք թանգարանն աննախադեպ առաջընթաց ապրեց, հիմնարկից հեռացավ ս.թ. մայիսին, երբ լրացավ վերջինիս աշխատանքային պայմանագրի ժամկետը, որն ինչ֊ինչ պատճառներով չերկարացվեց։Ավելին13:0012.11.24 -
Արտաքին քաղաքականությունՀայաստանը դեռևս պատասխան չի տվել COP-29-ին մասնակցելու հրավերին. Ալիևի օգնականԱդրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն անդրադարձել է Բաքվում ընթացող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսին (COP29) Հայաստանի չմասնակցելու հարցին։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը, որպես ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի անդամ, հրավեր է ուղարկել բոլոր կողմերին: «Թեև Հայաստանը գրանցվել է, սակայն նրանց ներկայացուցիչների մասնակցության մասին տեղեկատվություն չի ստացվել։ Եթե հայկական կողմն ինքը չի մասնակցում այդ միջոցառմանը, բայց խոսում է տարածաշրջանային համագործակցության և միջպետական շփումների մասին, դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ այդ երկիրը նման դեպքերն օգտագործում է միայն իր միակողմանի քարոզչության համար։ Սակայն հայկական կողմը, որպես կոնվենցիայի անդամ, հրավեր ստացել է և կարող է մասնակցել այդ միջոցառմանը։ Ամեն դեպքում, դա հենց Հայաստանի որոշումն է», — հայտարարել է Հաջիևը։Ավելին12:4512.11.24 -
ԺամանցՈւնեմ լուրջ խնդիրներ սրտի հետ կապված և այժմ միացված եմ թթվածնի ապարատին. Զառա Արամյան«Վստահ եմ, որ էլի կակտիվանան ինձ թաղող կայքերը իրենց «տխուր լուր Զառա Արամյանից» վերնագրով...Ավելին12:3512.11.24 -
ՀայլուրՀայլուր 12։30 Ադրբեջանում անհանգիստ սպասում են հայ պատվիրակներին. Հայաստանը գրանցվել էՀայլուր 12։30 Ադրբեջանում անհանգիստ սպասում են հայ պատվիրակներին. Հայաստանը գրանցվել էԱվելին12:3012.11.24 -
ՀասարակականԱրմինե Աֆեյանը՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավար«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գլխավոր գործադիր տնօրեն է դարձել Արմինե Աֆեյանը: Այս մասին հայտնում են «Ավրորա»-ի գրասենյակից, նշելով, որ այս պաշտոնում Արմինե Աֆեյանը կփոխարինի Արման Ջիլավյանին, որը կազմակերպությունն առաջին տասնամյակում լավագույնս ղեկավարելուց հետո միանում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության տնօրենների խորհրդին՝ որպես փոխնախագահ: «Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում Արման Ջիլավյանին՝ իր առաջնորդության եւ «Ավրորայի» առաքելությանն անմնացորդ նվիրման համար: Արմանի հանձնառությունն օգնել է ընդլայնել «Ավրորայի» ազդեցությունն ամբողջ աշխարհում, եւ մենք վստահ ենք, որ նա կշարունակի ջանքեր ներդնել՝ արդեն որպես «Ավրորայի» տնօրենների խորհրդի փոխնախագահ »,- ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր եւ տնօրենների խորհրդի նախագահ Նուբար Աֆեյանը։ Արմինե Աֆեյանն «Ավրորայի» թիմին էր միացել նաև 2023 թվականին, նախկինում՝ 2015-2016 թթ., նա եղել է կազմակերպության հանրային կապերի պատասխանատուն: «Ավրորա»-ից բացի, տիկին Աֆեյանն աշխատել է սպառողական ուղղվածությամբ տեխնոլոգիական ընկերություններում, այդ թվում՝ որպես գլխավոր կառավարիչ՝ Wayfair ընկերությունում: «Արմինեի ղեկավարման փորձը թե՛ հանրային, թե՛ մասնավոր ոլորտում եւ նրա մեծ խանդավառությունը մարդասիրական աշխատանքի հանդեպ թույլ կտան նրան կազմակերպությունն առաջնորդել դեպի ազդեցություն գործելու մի նոր փուլ: Վստահ եմ, որ Արմինեի ղեկավարությամբ «Ավրորա»-ն կշարունակի հույս ներշնչել մարդկանց եւ մղել գործողության դժվարին պայմաններում՝ ընդլայնելով շարժումն աշխարհի բոլոր անկյուններում »,- նշել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր եւ Խորհրդի անդամ Էրիկ Էսրայիլյանը: Արմինե Աֆեյանն իր խոսքում ընդգծել է՝ անչափ հպարտ է գործով արտահայտելու իր երախտագիտությունը՝ լինելով «Ավրորա»-ի մի մասնիկն այս կարեւոր ժամանակահատվածում: «Մեծ պատվով եմ հետեւելու Արմանի օրինակին՝ որպես գլխավոր գործադիր տնօրեն, եւ շարունակելու գործել այն ամուր հիմքի վրա, որը դրվել է կազմակերպության գործունեության առաջին տասնամյակում: Քանի որ մենք պատրաստվում ենք նշել «Ավրորայի» 10-ամյակը 2025 թվականին, մեծ է իմ ոգեւորությունն աշխատելու մեր համաշխարհային գործընկերների եւ աջակիցների հետ, որպեսզի ընդլայնենք մեր ազդեցությունն ու ծրագրերը, աջակցենք մարդասերների հաջորդ սերնդին»,- ասել է նա: Ավելի վաղ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարել էր, որ նախաձեռնության երեք համահիմնադիրներին՝ Վարդան Գրեգորյանին, Նուբար Աֆեյանին եւ Ռուբեն Վարդանյանին է միացել Էրիկ Էսրայիլյանը՝ օգնելու նախաձեռնությանը շարունակել իր առաքելությունը գործունեության հաջորդ փուլում: Որպես «Ավրորա»-ի տնօրենների խորհրդի անդամ եւ 2024 թ. «Ավրորա»-ի լոսանջելեսյան միջոցառումների համանախագահ՝ դոկտոր Էսրայիլյանն իր ունեցած ազդեցությունն ու առաջնորդական փորձը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ գիտության, արդյունաբերության, բարեգործության եւ մարդու իրավունքների պաշտպանության, կկիրառի իր նոր դերում եւ կաջակցի նախաձեռնության զարգացմանը՝ գործունեության տասնամյակին ընդառաջ եւ հետո: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մասին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ձգտում է լուծել մարդասիրական խնդիրներն աշխարհի տարբեր անկյուններում՝ տեղում օգնելով ամենակարիքավորներին: Բացահայտելով եւ աջակցելով մերօրյա հերոսներին, պատմելով նրանց խիզախ աշխատանքի մասին եւ օգնելով շարունակել այն՝ «Ավրորա»-ն զգալի ազդեցություն է գործել խիստ կարիքի մեջ գտնվող մարդկանց կյանքի վրա:Ավելին12:1512.11.24 -
ԻրավականԿապանի ղեկավարի ավտոմեքենան hրդեhելու փորձի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱվարտվել է Կապան համայնքի ղեկավարի ավտոմեքենան հրդեհելու փորձի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Ավելի վաղ տեղեկացրել Էինք, որ 2024թ. մայիսի 21-ին Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավարի կողմից օգտագործվող «Lexus» մակնիշի ավտոմեքենան հրդեհելու վերաբերյալ ստացված տեղեկության հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 44-264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով նախաձեռնվել էր քրեական վարույթ։ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նշված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Կապան համայնքի բնակիչը, դժգոհելով սեփականության իրավունքով իր ընտանիքին պատկանող տան սեփականաշնորհման և հասցեի տրամադրման գործընթացի ձգձգումից, որոշել է ոչնչացնել համայնքի ղեկավարի կողմից շահագործվող, առանձնապես խոշոր չափերի՝ 5 միլիոն ՀՀ դրամը գերազանցող գույքը՝ «Lexus» մակնիշի ավտոմեքենան: Այդ նպատակով նշված անձը 2024թ․ մայիսի 21-ին՝ ժամը 19։45-ի սահմաններում, իր հետ նախապես վերցրած բենզինը լցրել էր Կապան քաղաքի Չարենցի փողոցում կայանված «Lexus» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի ծածկոցի և դիմապակու վրա ու վառել։ Սակայն հանցագործությունը նրա կամքից անկախ հանգամանքներով չէր իրագործվել, քանի որ հրդեհը ժամանակին մարվել էր։ Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Կապան համայնքի բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, որը հետագայում փոխարինվել է բացակայելու արգելքով։ Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։ Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին12:0612.11.24 -
ԻրավականՔՈԳՎ ծառայողները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքըՔրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություններ, որ Երևանի բնակիչ 31-ամյա մի տղամարդ ապօրինի ձեռք է բերում և իրացնում թմրամիջոցներ: Ապօրինի թմրաշրջանառության բացահայտման կոնկրետ գործողությունները սկսվեցին նոյեմբերի 5-ին: Ժամը 18.30-ի սահմաններում վարչության ծառայողները Մասիս-Այնթապ ճանապարհին էին: «Ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, համագործակցելով Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի և Արարատի մարզի պարեկների հետ, նոյեմբերի 5-ին ձերբակալել ենք 31-ամյա բնակչին, նրա հետ Երևանի ևս երկու բնակչի: Անձնական խուզարկությամբ 31-ամյա բնակչի մոտ հայտնաբերվել է երեք փաթեթ` ընդհանուր վեց գրամ քաշով մեթամֆետամին տեսակի թմրամիջոցով»,-ներկայացնում է ԹԱՇԴՊՎ ՀԿԳ ավագ քրեական ոստիկան Ռոբերտ Ասրյանը: 31-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվեցին նաև բյուրեղանման զանգվածի հետքերով կոլբաներ ու էլեկտրոնային կշեռք, նաև` գազային ատրճանակ ու ծալովի դանակ: Նա և հայտնաբերվածը ներկայացվեցին Մասիսի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ: Շարունակելով օպերատիվ-հետախուզական միջոցառումները` տեղեկություններ են ստացվել, որ 31-ամյա բնակիչը թմրամիջոցները ձեռք է բերում Երևան քաղաքի մեկ այլ` 39-ամյա բնակչից: Քրեական վարույթի շրջանակներում իրականացվել են խուզարկություններ վերջիններիս բնակության վայրերում: 31-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել են թմրամիջոց օգտագործելու համար նախատեսված պարագաներ, կռփազենք ու սվին-դանակ, մեկ տասնյակից ավելի բջջային հեռախոսներ ու համակարգիչներ: 39-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել են ԻԻՀ-ից մաքսանենգ ճանապարհով ներկրված մոտ 5 հազար տուփ ծխախոտ, սվին-դանակ, թմրամիջոցների արժեքների վերաբերյալ գրառումներով թղթեր: Բացատրական աշխատանքի արդյունքում 39-ամյա տանտերը թաքցրած տեղերից ներկայացրել է ընդհանուր 275 գրամ մեթամֆետամին և 774 գրամ մարիխուանա, զիպ փականներով տոպրակներ, կշեռքներ և գազային ատրճանակ: Ըստ նրա հայտարարության` թմրամիջոցները ձեռք է բերել ԻԻՀ քաղաքացուց: 31 և 39 տարեկան տղամարդիկ կալանավորվել են: Քրեական վարույթի շրջանակներում միջոցառումները շարունակվում են:Ավելին12:0012.11.24 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 12.11.2024Մամուլի տեսություն 12.11.2024Ավելին11:5512.11.24