Լրահոս
2024-11-14
-
ԻրավականԾանոթը իրեն տարել է մոթել, զրկել ազատությունից, փորձել բռնաբարել և իրենից հափշտակել 20 մլն դրամՆոյեմբերի 7-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանություն է դիմել Արարատի մարզի մարզի բնակիչ 29-ամյա Դիանա Կ․-ն և հայտնել, որ 2021 թվականի հուլիս ամսին իր ծանոթ, Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Արթուր Գ․-ն իրեն իր կամքին հակառակ տարել է Երևանի Մաշտոցի պողոտայի 1 հասցեում գտնվող մոթել, որտեղ ժամը 18։00-ից մինչև 23։00-ն ընկած ժամանակահատվածում իրեն զրկել է ազատությունից և իր նկատմամբ կատարել բռնաբարության փորձ, ինչպես նաև խաբեությամբ և իր վստահությունը չարաշահելու եղանակով իրենից հափշտակել է 20 մլն դրամ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին:Ավելին10:4514.11.24 -
Մամուլի տեսությունԳյումրին մնացել է ոմանց կոկորդում․ «Հրապարակ»Բացի այդ՝ ավագանու նախորդ նիստն էլ է ապօրինի եղել, քանի որ, ըստ օրենքի, նիստը համայնքապետի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխքաղաքապետը տնային կալանքի տակ է` նիստ հրավիրող չկա։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ հրավիրել։ Որպեսզի այս հարցերը լուծվեն, հարկավոր է փոփոխություն կատարել օրենքում, որ կարողանան համայնքապետի ԺՊ նշանակել: Իրականում ՔՊ-ի «փորացավն» այլ է, եթե պետք լիներ, այս անգամ էլ օրենքը տրորելով իրենց ուզածը կանեին։Ավելին10:3514.11.24 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․93 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․99 դրամ:Ավելին10:3014.11.24 -
Մամուլի տեսությունԻշխանությունը չկարողացավ ինչ-որ բան պայմանավորվել Ադրբեջանի հետ․ «Հրապարակ»Իսկ սա նշանակում է, որ հերթական անգամ ՀՀ իշխանությունը չկարողացավ ինչ-որ բան պայմանավորվել Ադրբեջանի իշխանությունների հետ, և մեր գերիներից գոնե մի քանիսին նրանք ազատ չեն արձակելու: Հայտնի է, որ գերիներից մի քանիսին բաց թողնելու պայմանով` ՀՀ իշխանությունը խոստացել էր պատվիրակություն ուղարկել Բաքու»:Ավելին10:2414.11.24 -
Մամուլի տեսությունԱնդրանիկ Քոչարյանի պատրաստած զեկույցը դեկտեմբերին կմտնի փորձաքննության փուլ․ «Հրապարակ»Սա նշանակում է, որ զեկույցը կուղարկվի արտաքին գործերի նախարարություն, ՊՆ, Արտաքին հետախուզության ծառայություն և դատախազություն, որպեսզի ուսումնասիրեն և պատասխան գրությամբ հանձնաժողովին տեղեկացնեն, թե որ դրվագները կարող են հրապարակային քննության ենթարկել, որը՝ գաղտնի։Ավելին10:2014.11.24 -
Մամուլի տեսությունՔՊ-ական երեսփոխանները բյուջեի քննարկումը վերածել էին Փաշինյանին քծնելու արարողության․ «Հրապարակ»Երեկ նա բյուջեին նվիրված իր ելույթում ասաց. «Աստված ոչ անի, եթե պատերազմ սկսվի, ամենայն ազնվությամբ, ես իմ ընտանիքը պետք է վերցնեմ, գնամ այնտեղ, որովհետև միակ անվտանգ տեղը հենակետն է: Այդպիսի հզոր հենակետեր են կառուցվում այսօր: Տարբերությունն ակնհայտ է»։Ավելին10:1014.11.24 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովԻրավապահների ձեռքում հայտնվել է խոսակցության փաստ՝ ինչպես է Կենտրոնի թաղապետարանի պաշտոնյաներից մեկը զանգել կնոջն ու ասել՝ կնի՛կ, էսօր 600 դոլար գրպանդ մտավ։Ավելին10:0514.11.24 -
ԻրավականԴավիթ Տոնոյանի գործով Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել փաստաբանների բողոքը«Տեղեկացնում եմ, որ Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Դավիթ Տոնոյանի վերաբերյալ գործով իմ և պաշտպաններ Լուսինե Սահակյանի ու Երվանդ Վարոսյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքները։Ավելին09:5414.11.24 -
Մամուլի տեսությունՈչ թե մենք Սինգապուրից, այլ Սինգապուրը ՔՊ-ականներից պետք է սովորի «աստղաբաշխական աճի» գաղտնիքները. «Ժողովուրդ»ՔՊ-ականները կպաշտպանվեն՝ հիշեցնելով իրենց «փրկօղակ» վարկը. այդ դեպքում հարց՝ բանկերը ենթադրյալ վարկը ինչի՞ հիման վրա են տվել այժմ արդեն բազմաբնակարան ՔՊ-ականներին, ո՞ր գույքի գրավի դիմաց, թե՞ իշխող ուժի մանդատը բավական է եղել»:Ավելին09:5114.11.24 -
Մամուլի տեսությունՀՀ իշխանություններն որոշել են թայմ-աութ վերցնե՞լ․ «Փաստ»Այսինքն, Ադրբեջանը ցանկանում է դատավարություն իրականացնել հայ գերիների նկատմամբ, և Փաշինյանի կամ ՀՀ այլ ներկայացուցչի ժամանումը Բաքու ոչինչ չէր փոխելու Ալիևի որոշման մեջ։ Այս թեմային անդրադառնալով՝ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը նշում է, թե ստացվում է, որ ՀՀ իշխանությունները հասկացել են, որ Բաքվից հետ են վերադառնալու առանց գերիների, և Բաքու կատարած այցն ավելի շատ կհարվածի նրանց ու ընդդիմությանը ևս մեկ խաղաքարտ կտա ընդդեմ իշխանությունների, եթե վերջիններս վերադառնան Երևան «դատարկաձեռն»։Ավելին09:4814.11.24 -
Մամուլի տեսությունՀողամաս, բնակելի տուն, հիփոթեքով բնակարան. Տաթևիկ Գասպարյանի հայտարարագրում առկա առք ու վաճառքի հետքերով. «Ժողովուրդ»ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Տաթևիկ Գասպարյանը, ով խորհրդարանում մշտապես լռակյաց է, հեղափոխությունից հետո գույքերի առքուվաճառքի մեջ է եղել։ Այսինքն` ՔՊ թիմում և խորհրդարանում իշխանության որոշումներին «կողմ» քվեարկելու համար գործունեություն ծավալող Գասպարյանը, առիթից օգտվելով, ունեցվածք է կուտակում։Ավելին09:4514.11.24 -
Մամուլի տեսությունՓաշինյանի ու ՔՊ-ի համար թանգարաններն ու գրադարանները ավելորդ բեռ են, անիմաստ կառույցներ․ «Փաստ»Հիմա այդ թանգարանատյաց վերաբերմունքը շարունակություն, ավելի ստույգ՝ նոր, կարելի է ասել՝ պետական քաղաքականության դրսևորումներ է ստանում: Օրերս էլ Փաշինյանի կարկառուն պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ եթե մարդիկ թանգարան չեն այցելում, ապա հարց է ծագում, թե ընդհանրապես ինչո՞ւ գոյություն ունի այդ թանգարանը: Հա, ու դա երևի քիչ համարելով՝ քպական պաշտոնյան ասում է, թե կոչ են անում թանգարանների ու նաև գրադարանների աշխատակիցներին, որ իրենք սեփական եկամուտները գեներացնեն ու այդ «գեներացման» հաշվին բարձրացնեն իրենց աշխատավարձերը:Ավելին09:4014.11.24 -
Մամուլի տեսությունԻնչպես է ՔՊ-ն լուծելու Գյումրիում ստեղծված ճգնաժամը. «Ժողովուրդ»Օրինակ՝ ՏԻՄ մասին օրենքում հստակ սահմանվում է, որ նախընտրական փուլում, ԸՕ-ի սահմանված կարգով, համայնքապետն է որոշում համայնքի տարածքում քարոզչական պաստառներ փակցնելու համար առանձնացված տեղերը, ապահովում է տեղամասային կենտրոնում բնականոն քվեարկության համար անհրաժեշտ կահավորումը կամ վերացնում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի դրույթների խախտմամբ փակցված քարոզչական պաստառները։ Ստացվում է, եթե անգամ ընտրությունների օր նշանակվի, համայնքը ղեկավար չունի, որպեսզի այս գործառույթներն իրականացնի։Ավելին09:3514.11.24 -
ՀասարակականՈրոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:3014.11.24
2024-11-13
-
ՍպորտԱլեքս Սահակյանը կստանա միջազգային վարպետի կոչումՀայաստանի շախմատի ֆեդերացիայից տեղեկացնում են՝ Ալեքս Սահակյանը շախմատի աշխարհի մինչև 18 տարեկան պատանիների առաջնության շրջանակներում հաղթահարեց 2400 վարկանիշային շեմը և քանի որ արդեն ունի անհրաժեշտ նորմաները, կստանա միջազգային վարպետի կոչում:Ավելին23:5513.11.24 -
ՔաղաքականԿարեն Սարուխանյանի քեռորդին, ով ձերբակալվել էր թմրանյութ օգտագործելու համար, դուրս է եկել «ՔՊ»-իցԳյումրիի քաղաքապետի թեկնածուի՝ Կարեն Սարուխանյանի քեռորդին՝ Վարուժան Խոջումյանը, դուրս է եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։Ավելին23:3913.11.24 -
ՀասարակականՀրդեհ՝ Վանեվան և Մեծ Մասրիկ գյուղերի միջակայքում գտնվող տորֆի դաշտերումՆոյեմբերի 13-ին՝ ժամը 17:48-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանեվան և Մեծ Մասրիկ գյուղերի միջակայքում այրվում է տորֆ։Ավելին23:2713.11.24 -
ՀասարակականԿուտակում՝ ՀՀ-Վրաստան սահմանին․ 100-ավոր բեռնատարներ մնացել են վրացական կողմումԱյսօր՝ նոյեմբերի 13-ին, Shamshyan.com էին զանգահարել բեռնատարների մեծ թվով վարորդները, ովքեր կրկին իրենց դժգոհությունն էին հայտնում Բագրատաշենի անցակետի աշխատանքից։Ավելին23:1613.11.24 -
ՄիջազգայինԽուճապ Կիևում՝ հրթիռային հարձակման պատճառով. Դոնեցկում մեկ գյուղ էլ են գրավել ռուսներըՈւկրաինական 29 անօդաչու է ոչնչացրել ռուսական հակաօդային պաշտպանության համակարգը այս գիշեր: Դրոնային հարձակման են ենթարկվել միանգամից Կուրսկի, Բելգորոդի, Տվերի, Բրյանսկի և Պենզայի շրջանները: Վորոնեժի մարզում դեռ ԱԹՍ-ների հարձակման վտանգ կա: Մարզպետ Ալեքսանդր Գուսևի հաղորդմամբ՝ մարզում գիշերային հարձակումից տուժածներ չկան, բայց Վորոնեժի արվարձանում բեկորների ընկնելու հետևանքով արտադրական շենք է վնասվել: Չի լռել օդային տագնապի ազդանշանն ամբողջ Ուկրաինայի տարածքում: Թևավոր, բալիստիկ հրթիռների, ինչպես նաև ԱԹՍ-ների գրոհի են ենթարկվել Կիևն ու Կիևի մարզը: Բրովարսկի շրջանում շենքի փլուզման հետևանքով հրդեհ է առաջացել: Մեկ տուժածի մասին են հայտնում տեղի իշխանությունները:Ավելին23:0913.11.24