Լրահոս

2024-11-14
  • Img default alt hy
    Հասարակական
    Կասեցվել է «Փարթի քեյքս» ապրանքանիշի կրեմային հրուշակեղենի արտադրությունը
    Անհատ ձեռնարկատեր Արմիկ Կարապետյանին պատկանող «Փարթի քեյքս» ապրանքանիշի կրեմային հրուշակեղենի արտադրամասի (ք. Հրազդան, Միկրոշրջան, 4-րդ փողոց) արտադրական գործունեությունը կասեցվել է: Այս մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի այդ որոշումը կայացվել է ՍԱՏՄ Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչների ստուգման արձանագրության հիման վրա, համաձայն որի հրուշակեղենի այս արտադրամասն աշխատել է սահմանված սանիտարահիգիենկի նորմերի կոպիտ խախտումներով: Այսպես՝ արտադրական շինության պատերը չեն ունեցել հարթ մակերես, նորոգ չեն եղել, պատված չեն եղել հեշտությամբ լվացվող, անջրանցիկ, չներծծող, ախտահանվող նյութերով, սահմանված չի եղել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների, գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականությունը, դրանք չեն իրականացվել, արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը և դասավորվածությունը չեն բացառել պարենային հումքի, սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը: Սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ:
    13:30
    14.11.24
    Ավելին
  • Իրավական
    Զինծառայող 19-ամյա Նարեկ Գրիգորյանի դին հայտնաբերվել է ՌՈ կարգապահական վաշտում
    Պաշտոոնապես հաստատվել է տեղեկությունը, որ չորեքշաբթի մահացած զինծառայող Նարեկ Գրիգորյանի դին հայտնաբերվել է ռազմական ոստիկանության կարգապահական վաշտում: Քննչական կոմիտեն հաղորդել է, որ Գրիգորյանին ինքնասպանության հասցնելու կասկածանքով քրեական վարույթ է նախաձեռնվել:
    13:21
    14.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ձեր կառուցած պատը, Կիրանցում համարում են լացի պատ․ Դանիելյանը՝ Փաշինյանին
    «Պարոն Փաշինյան, ասում եք՝ Կիրանցում անվտանգ է, խնդիր չկա, բայց էդ ձեր կառուցած պատը, Կիրանցում համարում են լացի պատ, գյուղում անասնապահությունն էլ է կրճատվել, մարդիկ չեն կարողանում ցանքատարածքները մշակեն»,- Աժ-ում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Գառնիկ Դանիելյանը, ի թիվս բազմաթիվ խնդիրների, նշեց նաև Երևանում թափառող շների շատացման հարցը։ «Ավինյանին ասում ենք՝ Երևանում թափառող կենդանիների դեմ պայքարում ի՞նչ եք արել, ասում է՝ մարզերից կենդանիների արտագաղթ ա դեպի Երևան քաղաք, Էվրիկա»,-ասաց Դաիելյանը։ Մանրամասն՝ Yerevan.today-ի տեսանյութում։
    13:16
    14.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Բանակը «սրբագործման» առարկա չպետք է լինի. Նիկոլ Փաշինյան
    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորում է դադարեցնել բանակի «սրբագործման» մոտեցումը: Այս մասին վարչապետն ասաց ԱԺ-ում 2025թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկմանն իր եզրափակիչ ելույթում: «Պաշտպանության նախարարությունը մեր երկրի ամենամեծ հարկատուներից է: Պաշտպանության նախարարությունը հանրապետության առաջին 10 հարկատուների ցանկի մեջ է մտնում: Սա մի կողմից նշանակում է, որ մեր բազմաթիվ սպաներ և զինծառայողներ աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող խավի ներկայացուցիչներ են իրենց ծառայության մեջ: Բայց մյուս կողմից, երբ ՊՆ-ն մեր երկրի 10 խոշորագույն հարկատուներից մեկն է, նշանակում է, որ, այնուամենայնիվ, մեր սոցիալ-հոգեբանության և սոցիալ-մտածողության մեջ որոշակի խնդիրներ կան»,-ասաց Փաշինյանը: Վարչապետը հավելեց, որ ինքը՝ որպես մի մարդ, որը բանակի «սրբագործման» հայեցակարգի կրող է եղել և հետո դառնալի իրականությանը բախվել, խորհուրդ է տալիս դադարեցնել բանակի «սրբագործման» մոտեցումը: Նա դա համարեց երրորդ հանրապետության ընթացքում բոլորի գործած մեծագույն սխալը: «Բանակին պետք է վերաբերվել հարգանքով, պատկառանքով, հոգատարությամբ, բայց բանակը «սրբագործման» առարկա չպետք է լինի, որովհետև այդ «սրբագործումը» մեզ կուրացնում է, ու մենք չենք տեսնում մեր պրոբլեմն ու անելիքը և բանակի այն անկումը, որը ունեցել ենք երկար տարիներ: Նաև այդ «սրբագործման» հետևանքով մենք մեր բոլոր չարած գործերը լցնում ենք բանակի գլխին»,-ասաց նա:
    13:04
    14.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Լավրովը հանդիպել է Ռուսաստանում ՀԱՊԿ անդամ երկրների դեսպաններին. հանդիպմանը մասնակցել է նաև Գուրգեն Արսենյանը
    Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 13-ին Մոսկվայում հանդիպել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների դեսպաններին ու մշտական ​​և լիազոր ներկայացուցիչներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին նշված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում: Հանդիպմանը մասնակցել է նաև ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը։ Քննարկվել են Կազմակերպության շրջանակներում բազմակողմ փոխգործակցության զարգացման առանցքային հարցեր՝ միտված նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի, ինչպես նաև ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների, պաշտպանության նախարարների խորհուրդների և Անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստի նախապատրաստությանն ու անցկացմանը: Տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակում միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդի հարցերի վերաբերյալ։ Միջոցառմանը մասնակցել է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը:
    13:00
    14.11.24
    Ավելին
  • Հասարակական
    Մեքենան գլորվել է ձորը. կա տուժած
    Նոյեմբերի 14-ին, ժամը 10:01-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեձոր-Մեհրաբ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. կա տուժած: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Չինարիի հենակետից մեկական մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բերդ-Այգեձոր ավտոճանապարհի մոտ 22-րդ կմ-ին, «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Օ. Չ. ծնված 1960 թ․) մոտ 150 մետր դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:
    12:45
    14.11.24
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 12։30 | 19-ամյա զինվորի մահվան դեպքի մասին նոր մանրամասներ է հայտնել ՔԿ-ն
    Հայլուր 12։30 | 19-ամյա զինվորի մահվան դեպքի մասին նոր մանրամասներ է հայտնել ՔԿ-ն
    12:30
    14.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ավինյանների բիզնեսը՝ պետական գումարների անուղղակի շահառու․ Civilnet.am
    Տիգրան Ավինյանը քաղաքական այն թիմից է, որն իշխանության եկավ 2018-ի գարնանը՝ շաբաթներ տևած հակակառավարական անհնազանդություններից հետո՝ տապալելով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի իշխանությունը։ «Քաղաքացիական պայմանագրի» ղեկավար, գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնավարումը սկսեց ու շարունակեց կոռուպցիան արմատախիլ անելու և ժողովրդավարությունն ամրապնդելու խոստումներով։ Որպես փոխվարչապետ Տիգրան Ավինյանը համակարգում էր տնտեսական զարգացման, տեղեկատվական տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների, գյուղատնտեսության ոլորտները։ Բացի այդ, նա տնօրենների խորհրդի նախագահ էր Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդում՝ ANIF-ում, որը լուծարվեց այս տարի։
    12:22
    14.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ մեդալով
    Մշակույթի բնագավառում նշանակալի ավանդի, անբասիր և երկարամյա աշխատանքային գործունեության համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ԿԳՄՍՆ մեդալով է պարգևատրել Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանին, որն ավարտում է իր աշխատանքն այդ պաշտոնում: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը: ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել համագործակցության և նվիրումի համար՝ ընդգծելով, որ Կոմիտասի թանգարան-ինստիտուտն ամենաակտիվ և արդյունավետ աշխատող հաստատություններից մեկն է: «Այս հուշամեդալը Ձեր աշխատանքի խորհրդանշական գնահատականն ու շնորհակալությունն է համատեղ աշխատանքի և արդյունավետ գործունեության համար: Թանգարանը հիմնվել և իր գործունեությունը սկսել է Ձեր ղեկավարության ներքո, և այս տարիների ընթացքում Ձեզ հաջողվել է թանգարանում ձևավորել շատ պրոֆեսիոնալ թիմ, որն այսօր մեր ամենատեսանելի մշակութային և հետազոտական հաստատություններից մեկն է: Թանգարանի ցուցադրությունները, կրթական ծրագրերը, ինչպես նաև միջազգային ներկայացվածությունը, իսկապես, վկայում են մեծ ու որակյալ աշխատանքի մասին: Թանգարանի բազմաթիվ ծրագրեր արժանացել են միջազգային գնահատականի՝ նպաստելով նաև մեր երկրի հանրահռչակմանն ու տեսանելիության բարձրացմանը: Կարևոր է նաև, որ ցուցադրություններում հետազոտական աշխատանքի բաղադրիչն ակնհայտ է և տեսանելի, ինչը թանգարանային գործունեության առանցքային ուղղություններից է»,- նշել է Ժաննա Անդրեասյանն ու հույս հայտնել՝ Նիկոլայ Կոստանդյանի և Կոմիտասի թանգարան-ինստիտուտի միջև մասնագիտական կապերը շարունակական կլինեն՝ անկախ հետագա գործունեությունից: Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը շնորհակալություն է հայտնել գնահատանքի և ջերմ խոսքերի համար. «Նախարարության հետ, իսկապես, շատ հաջող համագործակցություն ենք ունեցել՝ աշխատելով մեկ գաղափարի շուրջ՝ պատշաճ ներկայացնել մեծն վարդապետին ու հանրահռչակել մեր երկիրն ամբողջ աշխարհում: Կարծում եմ՝ դա առավելագույնս արվել է, որը, հուսով եմ, կշարունակվի և կծառայի մեր երկրին որպես հիմնասյուն՝ ի նպաստ մեր պետականության»: Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է նաև Կոմիտասի 155-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին, որոնք ևս իրականացվել են թանգարանի հետ սերտ համագործակցությամբ:
    12:15
    14.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վրաերթի ենթարկված կանայք մահացել են
    Նոյեմբերի 13-ին, առավոտյան ժամը 7-ին, մայրաքաղաքի Գ.Չաուշի փողոցում Աշտարակի բնակիչ 29-ամյա երիտասարդն իր վարած «Մերսեդեսով» վրաերթի է ենթարկել 1977 թ. ծնված Քրիստինե Խ.-ին, որը գիտակցության չգալով` հիվանդանոցում մահացել է, այս մասին հայտնում են ոստիկանությունից։ Կատարվում է նախաքննություն: Ոստիկանությունը մեկ այլ վրաերթի մասին է հայտնում․ նոյեմբերի 13-ին, ժամը 18.20-ի սահմաններում, Սոթքի բնակիչ 44-ամյա տղամարդը, վարելով «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենան, Վարդենիս-Սոթք ճանապարհի Շատվան բնակավայրի խաչմերուկում վրաերթի է ենթարկել Վարդենիսի բնակիչ 63-ամյա Անահիտ Հ.-ին, որը տեղում մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    12:00
    14.11.24
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 14.11.2024
    Մամուլի տեսություն 14.11.2024
    11:55
    14.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Դոնալդ Թրամփը Մարկո Ռուբիոյին պաշտոնապես առաջադրել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնի համար
    ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 13-ին հայտարարել է, որ սենատոր Մարկո Ռուբիոյի թեկնածությունն առաջադրում է իր վարչակազմում պետքարտուղարի պաշտոնում, հաղորդում է Reuters-ը: «Նա կլինի մեր երկրի ուժեղ ջատագովը, մեր դաշնակիցների իսկական ընկերը և անվախ մարտիկ, որը երբեք զիջումներ չի անի մեր հակառակորդներին», - մեջբերում է գործակալությունը հատված Թրամփի հայտարարությունից։ Ռուբիոն սենատորի պաշտոնն զբաղեցնում է 2011 թվականից. մինչ այդ նա եղել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ։ Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները, վկայակոչելով իրենց աղբյուրներին, հայտնել էին Պետքարտուղարության ղեկավարի պաշտոնում 53-ամյա Ռուբիոյին առաջադրելու Թրամփի պլանների մասին։ Մարկո Ռուբիոն, մասնավորապես, հայտնի է Չինաստանի, Իրանի և Կուբայի հանդեպ իր կոշտ դիրքորոշմամբ և Իսրայելի մեծ աջակիցն է։ Միևնույն ժամանակ նա կիսում է Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու ուղի գտնելու անհրաժեշտության վերաբերյալ Թրամփի կարծիքը։
    11:53
    14.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Բրազիլիայի Գերագույն դատարանի շենքի մոտ պայթյուններ իրականացնող կասկածյալը զոհվել է
    Բրազիլիայի մայրաքաղաքում Գերագույն դատարանի շենքի մոտ երկու պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է շենքի վրա հարձակման փորձ կատարող տղամարդը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։ Տղամարդն, ամենայն հավանականությամբ, զոհվել է իր սեփական պայթուցիկների պատճառով։ Նրան մահացած վիճակում գտել են անմիջապես այն բանից հետո, երբ շենքի մոտ երկու պայթյուն է լսվել։ Միջադեպի հետևանքով այլ տուժածներ չկան։ Տվյալ հատվածը շրջափակվել է։ Տղամարդու մարմինը խուզարկելու համար օգտագործել են ռումբեր ոչնչացնող ռոբոտ։ Ըստ ոստիկանության՝ տղամարդու մարմնի մոտ հայտնաբերվել են այլ պայթուցիկներ։ Հայտնաբերվել է նաև թայմեր, որը, հնարավոր է, կապված է այլ սարքերի հետ։ Մայրաքաղաք Բրազիլիայի ղեկավարի տեղակալ Սելինա Լեաոն լրագրողներին հայտնել է, որ պայթյունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ տղամարդը մոտեցել է դատարանի մուտքին, և նրան թույլ չեն տվել ներս մտնել։ Պաշտոնյան խորհուրդ է տվել, որ նոյեմբերի 14-ին խորհրդարանը փակ մնա, մինչ հետաքննությունը շարունակվում է։ Անվտանգության նկատառումներով՝ պայթյուններից հետո Գերագույն դատարանում գտնվող բոլոր մարդիկ տարհանվել են։ Դատարանը գտնվում է «Երեք իշխանությունների հրապարակ» կոչվող հրապարակում. այնտեղ են գտնվում իշխանության գործադիր, օրենսդիր և դատական մարմինները։ Ըստ տեղի լրատվամիջոցների՝ Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան պայթյուններից կարճ ժամանակ առաջ հեռացել էր տարածքից։
    11:45
    14.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱՄՆ-ում բացվում են նոր հորիզոններ հայկական օրակարգը առաջ մղելու հարցում. Սուրեն Սարգսյան
    Թրամփի ապագա վարչակազմը շատ արագ է ձևավորվում. Նախանշվում են հիմնական արտաքին քաղաքական մոտեցումները: Կան նաև հայամետ գործիչներ: Այս մասին իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Պետքարտուղարի թեկնածուն Սենատոր Մարկո Ռուբիոն է, Վաշինգտոնում Չինաստանի նկատմամբ կոշտ դիրքորոշման կողմնակիցներից մեկը: Կոշտ վերաբերմունքով Համասի նկատմամբ և Իսրայելին աջակցելու ջատագով: Ռուբիոն լավ կապեր ունի հայկական համայնքի և կազմակերպությունների հետ: Ժամանակին բազմիցս արտահայտվել է Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ կոշտ քաղաքականության օգտին: Պաշտպանության քարտուղարի թեկնածուն Փիթ Հեգսեթն է, Իրանի նկատմամբ ընդգծված կոշտ վերաբերմունքի կողմնակից, Մերձավոր Արևելքում պրո-Իսրայելական քաղաքականության ջատագով: Անվտանգության հարցերով խորհրդականի թեկնածուն Կոնգրեսական Մայք Ուոլցն է: Վաշինգտոնում Չինաստանի նկատմամբ ամենակոշտ դիրքորոշման կողմնակիցներից ևս մեկը: Բազմիցս արտահայտվել է Թուրքիայի և Իրանի նկատմամբ կոշտ քաղաքականության օգտին: Ջոն Ռաթքլիֆը կղեկավարի ԿՀԳ-ն (CIA): Չինաստանի դեմ կոշտ քաղաքական գծի առաջամարտիկ: Իլոն Մասկը և հայամետ Վիվեկ Ռամասուամին կղեկավարեն գործադիրի արդյունավետ աշխատանքի կազմակերպման դեպարտամենտը: Ամենից պրոհայկական գործիչ Թուլսի Գեբարդը կղեկավարի Ազգային հետախուզությունը: Նա փաստացի ղեկավարում և համակարգում է 18 հետախուզական գործակալություն: Համատեղության կարգով նախագահի գլխավոր խորհրդականն է հետախուզության գծով: Հայամետ Ռոբերտ Քենեդին ամենայն հավանականությամբ կղեկավարի առողջապահության դեպարտամենտը: Հայ համայնքի, հայկական կազմակերպությունների, լոբիստների և եկեղեցու համար բացվում են նոր հորիզոններ հայկական օրակարգը առաջ մղելու հարցում»։
    11:35
    14.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կասեցվել է մսային կիսապատրաստվածքի արտադրամասի արտադրական գործունեությունը
    ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Գրիգոր Բաղդասարյանին պատկանող մսային կիսապատրաստվածքի արտադրամասում (Արարատի մարզ, ք․ Վեդի) անցկացված ստուգման ընթացքում պարզել են, որ այն աշխատել է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ։ Մասնավորապես՝ արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը չեն ապահովել պարենային հումքի, փաթեթավորման նյութերի և սննդամթերքի պահպանման սահմանված պայմանները, սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող գույքը պատրաստված չի եղել ներկայացվող պահանջներին համապատասխանող նյութերից. սահմանված չի եղել արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականությունը, բոլոր սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը, պատշաճ չեն մաքրվել ու ախտահանվել, արտադրամասն ապահովված չի եղել սանհանգույցով. սննդի շղթայում ներգրավված աշխատակիցները չեն ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների և չեն ունեցել սանիտարական գրքույկներ։ Մսային կիսապատրաստվածքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։
    11:26
    14.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Զինծառայող Նարեկ Գրիգորյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
    Նոյեմբերի 13-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ ՌՈ բաժնի կարգապահական վաշտում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Խաչատուրի Գրիգորյանի դին՝ կախված վիճակում: Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ: Ձևավորվել է քննչական խումբ: «Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, դիակի արտաքին զննություն, հարցաքննվել են երկու տասնյակից ավելի անձինք, առգրավվել են կարգապահական վաշտի տեսախցիկների տեսագրությունները պարունակող սարքը, փաստաթղթեր, նշանակվել են երկու տասնյակից ավելի փորձաքննություններ՝ ներառյալ դիակի դատաբժշկական։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմիններին: Քրեական վարույթը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության hատկապես կարևոր գործերի քննության վարչություն: Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում: Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    11:16
    14.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բեռնատար գնացքին բախված «Mercedes»-ի վարորդը եղել է ոչ սթափ և չի ունեցել վարորդական իրավունքի վկայական
    Երեկ՝ նոյեմբերի 13-ին, հերթական բեռնատար գնացքի և ավտոմեքենայի բախումն է տեղի ունցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 22:50-ի սահմաններում Վարդենիս-Մեծ Մասրիկ ավտոճանապարհի և գնացքի գծերի հատման վայրում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 24-ամյա Զավեն Մանուկյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և Երևանի բնակիչ 63-ամյա Ավետիք Սուքիասյանի վարած բեռնատար գնացքը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: «Mercedes»-ի վարորդն ու գնացքավարը ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է որ «Mercedes»-ի վարորդը եղել է ոչ սթափ և իրավունք չի ունեցել ավտոմեքենա վարելու. վարորդական իրավունքի վկայական չի ունեցել: Վթարի փատով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
    11:15
    14.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    «Կնիկ էսօր 600 դոլար գրպանդ մտավ»․ Կենտրոնի թաղապետարանի պաշտոնյաների գործով կին է անցնում. «Ժողովուրդ»
    Իրավապահներին տեղեկություններ են հասել, որ Կենտրոնի թաղապետարանի պաշտոնյաները կոնկրետ անձանցից, Կենտրոն վարչական շրջանում տերմինալի և սուրճի սարքեր տեղադրելու համար, գումար են ուզել։ Ավելին՝ իրավապահների ձեռքում հայտնվել է խոսակցության փաստ՝ ինչպես է թաղապետարանի պաշտոնյաներից մեկը զանգել կնոջը ու ասել՝ կնի՛կ, էսօր 600 դոլար գրպանդ մտավ։
    11:05
    14.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանի ներգրավվածությունը Բուդապեշտի գործընթացում նպաստել է միգրացիայի կառավարման արդյունավետության բարձրացմանը. ՆԳ նախարար
    Նոյեմբերի 12-ին Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Բուդապեշտի գործընթացի 7-րդ նախարարական համաժողովին։ Ինչպես հայտնում են ՆԳՆ-ից, համաժողովին մասնակցել են 50 երկրի պատվիրակություններ և ոլորտում գործող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ ՆԳ նախարարության և անձամբ իր անունից ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Վահե Ղազարյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին՝ համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու և հյուրընկալելու, ինչպես նաև Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնին՝ Բուդապեշտի գործընթացի քարտուղարությանը վերապահված գործառույթներն արդյունավետ իրականացնելու համար: Իր ելույթում ՆԳ նախարարն ընդգծել է, որ վերջին երեք տասնամյակների ընթացքում Բուդապեշտի գործընթացը դարձել է միգրացիոն հարցերի վերաբերյալ ճանաչված և հեղինակավոր երկխոսության հարթակներից մեկը: Համաժողովին նախորդել է բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը, որին մասնակցել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։ Ներկայացնում ենք ՆԳ նախարար Վահե Ղազարյանի ելույթն ամբողջությամբ։ «Հարգելի՛ նախագահող, Բուդապեշտի գործընթացի 7-րդ նախարարական համաժողովի հարգելի՛ մասնակիցներ և գործընկերներ, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և անձամբ իմ անունից ողջունում եմ Բուդապեշտի գործընթացի 7-րդ նախարարական համաժողովի բոլոր մասնակիցներին։ Վերջին երեք տասնամյակների ընթացքում Բուդապեշտի գործընթացը դարձել է միգրացիոն հարցերի վերաբերյալ երկխոսության ճանաչված և հեղինակավոր հարթակներից մեկը: Գործընթացի շրջանակներում հաստատված երկխոսությունը թույլ է տվել գործընկերային հարաբերություններ հաստատել երկրների միջև՝ ընդլայնելով համագործակցությունը ինչպես աշխարհագրական, այնպես էլ թեմատիկ առումով: Խրախուսելով հավասարակշռված մոտեցումը և դիտարկելով միգրացիայի բոլոր ասպեկտները՝ երկխոսությունը մշտապես աջակցել է կանոնավոր, անվտանգ, օրինական և պատասխանատու միգրացիային: Հայաստանը պարբերաբար մասնակցել է Բուդապեշտի գործընթացի շրջանակներում կազմակերպված բազմաթիվ միջոցառումների, ինչպիսիք են բարձր մակարդակի հանդիպումները, աշխատաժողովները, փորձագիտական սեմինարները և տարածաշրջանային համաժողովները: Դա հնարավորություն է ընձեռել համագործակցել Գործընթացի մասնակից այլ երկրների հետ, կիսվել լավագույն փորձով և աշխատել միգրացիոն քաղաքականության ընդհանուր լուծումների ուղղությամբ: Ընդհանուր առմամբ, Հայաստանի ներգրավվածությունը Բուդապեշտի գործընթացում նպաստել է միգրացիայի կառավարման արդյունավետության բարձրացմանը: Գործընթացին իր մասնակցության միջոցով Հայաստանը ձգտում է լուծել այնպիսի հիմնախնդիրներ, ինչպիսիք են միգրանտների ինտեգրումը, անօրինական միգրացիայի և մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարը, միջազգային պաշտպանության և հարկադիր տեղահանված անձանց հիմնախնդիրները, սահմանների կառավարման բարելավումը և այլն: Համագործակցելով մասնակից պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ` Հայաստանը փորձում է բարելավել սեփական միգրացիոն համակարգի կառավարումը և արդյունավետ արձագանքել միգրացիոն մարտահրավերներին: Հարգելի՛ գործընկերներ, տեղեկացնեմ, որ Հայաստանի Կառավարության վարած քաղաքականության շրջանակներում 2022 թվականի դեկտեմբերի 30-ին օրենքի ուժով ստեղծվել է Ներքին գործերի նախարարությունը, որը ոլորտային քաղաքականության մշակման շարժիչ ուժն է։ Նոր ձևավորված նախարարության կազմում ընդգրկվել են Ոստիկանությունը, Փրկարար ծառայությունն ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը: Կցանկանայի շեշտել, որ ինչպես Ներքին գործերի նախարարությունում, այնպես էլ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում աշխատանքները կազմակերպված են քաղաքացիական ծառայության սկզբունքով: Հայաստանում շարունակվում են միգրացիոն ոլորտում ինստիտուցիոնալ բարեփոխումները, որոնք սկիզբ են առել Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ձևավորմամբ: Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարությունը գտնվում է բարեփոխումների ակտիվ փուլում, և այդ առումով կարևորում եմ միջազգային գործընկերների հետ համագործակցությունն ու նրանց կողմից ցուցաբերվող բազմակողմանի աջակցությունն իրականացվող գործընթացներին: Բոլոր այս համատեղ ջանքերն ունեն իրենց նշանակալի ազդեցությունը` ոլորտում շարունակական ձեռքբերումներ ունենալու համար, որոնցից մեկն էլ 2024 թվականի սեպտեմբերի 9-ին մեկնարկած` Հայաստանի և Եվրոպական միության միջև մուտքի արտոնագրերի երկխոսությունն է։ Հարգելի՛ նախագահող, հարգելի՛ գործընկերներ. Հայաստանի մասնակցությունը Բուդապեշտի գործընթացին մի շարք ձեռքբերումներ է տվել. 1. Կարողությունների զարգացման առումով Հայաստանը հասանելիություն է ստացել ուսումնական և կրթական ռեսուրսներին, որոնք բարձրացնում են ինստիտուցիոնալ հնարավորությունները միգրացիայի կառավարման ոլորտում՝ բարելավելով միգրացիոն հոսքերը արդյունավետորեն կառավարելու կարողությունը: 2. Տարածաշրջանային համագործակցության առումով գործընթացը խթանում է հարևան երկրների հետ փոխգործակցությունը՝ թույլ տալով Հայաստանին երկխոսության մեջ մտնել և կիսվել միգրացիայի և ապաստանի հարցերի վերաբերյալ լավագույն փորձով: 3. Քաղաքականության մշակման առումով բարելավվել են միջազգային չափանիշների և շրջանակների վերաբերյալ պատկերացումները՝ օգնելով սեփական միգրացիոն քաղաքականության մշակմանը և կատարելագործմանը: 4. Մասնակցությունը գործընթացին հեշտացրել է կապերը տարբեր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ կառավարությունների, հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ՝ ստեղծելով գործընկերության և համագործակցային նախաձեռնությունների հնարավորություններ: 5. Բացի վերը նշվածից` հարթակն օգնել է լուծել միգրացիոն հատուկ մարտահրավերները, ինչպիսիք են մարդկանց թրաֆիքինգը, տեղահանված բնակչության հիմնախնդիրներն ու միգրանտների ինտեգրումը՝ համատեղ փորձի և լուծումների միջոցով: Անդրադառնալով Նախարարական հռչակագրին և դրա իրականացման 2025-2030 թթ. Գործողությունների ծրագրին՝ ցանկանում եմ նշել, որ վեց առաջնահերթությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության միգրացիայի և ապաստանի ոլորտի քաղաքականությանը, ընթացիկ բարեփոխումների օրակարգին, ինչպես նաև ոլորտում իրականացվող աշխատանքներին: Եզրափակելով ելույթս` շնորհակալություն եմ հայտնում կազմակերպիչներին` համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու և հյուրընկալելու, ինչպես նաև Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնին՝ Բուդապեշտի գործընթացի քարտուղարությանը վերապահված գործառույթներն արդյունավետ իրականացնելու համար: Շնորհակալություն ուշադրության համար»։ Նախարարական 7-րդ համաժողովում ընդունվել է նոր Հռչակագիրը և դրա իրականացման 2025-2030 թթ. Գործողությունների ծրագիրը, որոնք կնպաստեն միգրացիոն քաղաքականության և միգրացիայի կառավարման ոլորտում երկխոսության մասնակից և դիտորդ պետությունների համագործակցության ընդլայնմանը։ Բուդապեշտի գործընթացի շրջանակներում շահագրգիռ երկրների և կառույցների հետ ձեռք են բերվել պայմանավորվածություններ։
    11:00
    14.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՄԻՊ-ը Սյունիքում այցելել է ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ստորաբաժանումներ
    Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Սյունիք կատարած այցի շրջանակում այցելել է ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ստորաբաժանումներ: Ինչպես հայտնում են ՄԻՊ գրասենյակից, Պաշտպանը հանդիպել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Էդգար Հունանյանի և զորքերի հրամանատարական կազմի հետ, քննարկել զինծառայողների իրավունքներին վերաբերելի հարցեր։ Այնուհետև Պաշտպանը և աշխատակազմի ներկայացուցիներն այցելել են Սահմանապահ զորքերի ուղեկալներ: Հրամանատարական կազմը Պաշտպանին ներկայացրել է նորակառույց ուղեկալներում զինծառայողների և սպայական անձնակազմի ծառայության պայմանները: Պաշտպանը և ներկայացուցիչները շրջայց են կատարել ուղեկալների տարածքում, ուսումնասիրել սոցիալ-կենցաղային պայմանները, բուժծառայության վիճակը, դեղորայքի առկայությունը, պահման պայմանները, մատուցվող սննդի որակը, կարգապահության և բարոյահոգեբանական վիճակի վերաբերյալ հարցերը և այլն։ Առանձնազրույցներ են տեղի ունեցել զինծառայողների հետ, քննարկվել են նրանց առողջական վիճակի հետ կապված հարցեր, անդրադարձ է կատարվել նրանց բարոյահոգեբանական վիճակին, իրավունքներին, նրանց հետաքրքրող հարցերին: Բարձրացված հարցերը և դրանց լուծման հնարավոր տարբերակները քննարկվել են հրամանատարական կազմի հետ: Սահմանապահ զորքերի ներկայացուցիչները դրսևորել են համագործակցության բարձր մակարդակ։ Սահմանապահ զորքերի տարբեր ստորաբաժանումներ այցերը կրելու են շարունակական բնույթ:
    10:53
    14.11.24
    Ավելին