Լրահոս
2024-11-13
-
ՔաղաքականՓաշինյանն Ալիևի հետ ուզում է ռազմավարական գործարք կնքել. Այդքան երկար խոսակցություն չէինք ունեցելՀայաստանն ու Ադրբեջանը ոչ միայն խաղաղության պայմանագրի, այլև ռազմավարական գործարք կնքելու կարիք ունեն: Այս նոր ձևակերպումը Փաշինյանն այսօր երեկոյան հնչեցրել է խորհրդարանի ամբիոնից: Ըստ Փաշինյանի՝ հայերն ու ադրբեջանցիները պետք է հասկանան, թե ինչ բանաձևերի շրջանակում են առաջիկա հարյուրամյակներում պատրաստվում ապրել կողք-կողքի: Հայ-ադրբեջանական «ռազմավարական գործարքի» մասին Փաշինյանի պատկերացումը հենվում է «Իրական Հայաստանի» իր իսկ հայեցակարգի վրա: Նա իր պատկերացումները Ալիևին ներկայացրել է Կազանում, երեք շաբաթ առաջ:Ավելին19:3513.11.24 -
ՔաղաքականՄենք շահագրգռված ենք Ադրբեջանի հետ շուտափույթ և համակողմանի խաղաղության կնքմամբ․ ՄիրզոյանԱմեն երկրի ԱԳ նախարար մեկնաբանություն է անում՝ ելնելով իր երկրի տեսլականից, շահերից ու պատկերացումներից և, ըստ ամենայնի, մեր ՌԴ գործընկերը ներկայացրել է ՌԴ-ի տեսլականը»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, որ ի տարբերություն արևմտյան կեղծ միջնորդների, Մոսկվան չի դրդում Երևանին և Բաքվին հապճեպ պայմանագիր կնքել։Ավելին19:2813.11.24 -
ՔաղաքականՈւրուգվայն Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ ռազմագերիներին և պատանդներինՈւրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվերան, Ուրուգվայի նախկին նախագահներ Խուլիո Մարիա Սանգինետտին և Լուիս Ալբերտո Լակաժե Էռեռան, 45 պատգամավոր և 4 սենատոր Ադրբեջանին կոչ են անում ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և պատանդներին:Ավելին19:1313.11.24 -
ՔաղաքականՆման երկար խոսակցություն վաղուց կամ ընդհանրապես Ալիևի հետ չէի ունեցել․ Փաշինյան«Ուզում եմ գոհունակությունս արտահայտել Ադրբեջանի նախագահի հետ՝ իմ ու հետո՝ ընդլայնված կազմով շփումների վերաբերյալ: Այդքան երկար խոսակցություն կամ վաղուց, կամ ընդհանրապես չէինք ունեցել։ Գոնե ես զգում էի, որ մի քիչ էլ կոռեկտության խնդիր կա, որովհետև մյուս լիդներները ելույթ են ունենում, մենք այդ ընթացքում մտքեր ենք փոխանակում, բայց շատ կարևոր զրույց տեղի ունեցավ»,- ԱԺ-ում հայտարարեց նա:Ավելին18:5413.11.24 -
ՄիջազգայինՌԴ-ն դժգոհ էր ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքից. ՌԴ ԱԳՆՌուսաստանը դժգոհ էր ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքից, ինչի մասին բազմիցս բացահայտ հայտարարել է։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։Ավելին18:4513.11.24 -
ՀայլուրՀայլուր 18։30 Պղտորվում են հայ-ադրբեջանական ջրերը. ԱՄՆ դեսպանի սկանդալային հայտարարության հետքերովՀայլուր 18։30 Պղտորվում են հայ-ադրբեջանական ջրերը. ԱՄՆ դեսպանի սկանդալային հայտարարության հետքերովԱվելին18:3013.11.24 -
ԻրավականԲացահայտվել են կաշառքի պատրվակով 13.000 դոլար և մասնավոր ոլորտում կաշառք ստանալու, նաեւ այլ հանցանքներ կատարելու դեպքերՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով կատարված նախաքննությամբ բացահայտվել են զորակոչիկներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու նպատակով հիմքեր ստեղծելու համար մասնավոր ոլորտում կաշառք ստանալու, տալու, պաշտոնատար անձանց կաշառք տալու փորձի, ինչպես նաև կաշառքի պատրվակով գումար ստանալու և կոռուպցիոն բնույթի այլ հանցանքներ կատարելու դեպքեր: Այս մասին NEWS.am-ին հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեից:Ավելին18:1513.11.24 -
ԻրավականՔրեական հեղինակություն «Ֆազի» սպանության կազմակերպիչների վերաբերյալ քրեական գործը դատախազն ուղարկել է դատարանԴատախազը 2024 թվականի նոյեմբերի 13-ին հաստատել է մի խումբ անձանց կողմից 2024 թվականի հունիսի 12-ին Երևան քաղաքում կատարված սպանությունը կազմակերպած և ղեկավարած անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել իրավասու դատարան:Ավելին18:0013.11.24 -
ԱշխարհՆոր սերնդի կործանիչների գլխավոր պրեմիերան. Ռուսաստանն ու Չինաստանը ուժ են ցուցադրում օդումՌուսական կործանիչները հասցնում են նաև միջազգային ավիաշոուների մասնակցել: Ռուսաստանը Չինաստան է գնացել հինգերորդ սերնդի Սու-57 կործանիչների դեբյուտով: Բազմաֆունկցիոնալ կործանիչը նախատեսված է հակառակորդի բոլոր տեսակների օդային թիրախները ոչնչացնելու, ցամաքային ու վերջրյա թիրախները խոցելու, տեղակայման վայրերից մեծ հեռավորության վրա օդային տարածքի վերահսկման, հակառակորդի գործողությունների կառավարման համակարգերը շարքից դուրս բերելու համար։ Առասպել է. պնդում է ուկրաինական մամուլը՝ հղում անելով տարբեր փորձագետների: Նրանք ասում են, որ ռուսները հանդիսատեսի համար անմատչելի գոտի չէին կարողացել ապահովել, իսկ չինացիները ազատ նկարահանում էին անտեսանելի կործանիչը:Ավելին17:4513.11.24 -
ՀասարակականԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՆոյեմբերի 13-ի ցերեկը, 14-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 16-ի ուշ երեկոյան, 17-18-ը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։Ավելին17:3013.11.24 -
ՀասարակականՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Իջևանի կարգապահական գումարտակում հայտնաբերվել է 19-ամյա զինվորի մարմինԱյսօր՝ նոյեմբերի 13-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Իջևանի ռազմական ոստիկանության կարգապահական գումարտակում զինծառայող է մահացել: 19-ամյա զինծառայողի մարմինը հայտնաբերվել է ժամը 15։00-ի սահմաններում։ Այս մասին հայտնում են լրատվամիջոցները։Ավելին17:2413.11.24 -
ՀասարակականԱմեն մի փոսի մեջ «домик» դնելը ներկայացնել որպես հզոր հենակետ կառուցել, մեղմ ասած, չդադարող նիկոլություն է․ Տարոն ՂազարյանՔՊ-ական մի պատգամավոր ասում է՝ այնպիսի հզոր հենակետեր են կառուցվում այսօր, որ ինքն իր ընտանիքին պատերազմի դեպքում վերցնելու է գնա հենակետ, որովհետև միակ ապահով տեղն է։Ավելին17:1813.11.24 -
ՄիջազգայինՋուրը՝ օդից, կրակն ու սոխը՝ ուկրաինացիներից. անհավանական հերոսության պատմություն՝ ռազմաճակատիցՄոտ մեկ ամիս միայնակ պահել է դիրքը դաղստանցի Զաքարիան՝ Զապորոժիեի ուղղությամբ: Ռուս-ուկրաինական պատերազմից հերոսական դրվագ են տարածում ռուսական լրատվամիջոցները՝ հակառակ Կիևի պնդումների, թե Մոսկվան զինվորի խնդիր ունի ռազմաճակատում:Ավելին17:0413.11.24 -
ՔաղաքականՎահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է ՇվեյցարիաՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նոյեմբերի 13-ից 15-ը աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիայի Համադաշնություն:Ավելին16:5513.11.24 -
ՀասարակականՍտեփանակերտում տարեց հայ կնոջ մահվանից շուրջ մեկ ամիս անց նրա մարմինը դեռ չի փոխանցվել ՀայաստանինԱդրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում հոկտեմբերի 20-ին մահացած տարեց հայ կնոջ մարմինն առ այսօր չի փոխանցվել Հայաստանին՝ նրան ՀՀ-ում հուղարկավորելու համար։Ավելին16:4313.11.24 -
ՔաղաքականՀՀ ՆԳ նախարարը Հունաստանի միգրացիայի և ապաստանի նախարարի հետ քննարկել է միգրացիոն ոլորտին առնչվող հարցերՆոյեմբերի 12-ին Հունգարիա կատարած այցի շրջանակում ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հանդիպել է Հունաստանի միգրացիայի և ապաստանի նախարար Նիկոս Պանագիոտոպուլոսին։Ավելին16:3113.11.24 -
ԻրավականԱվելի քան 10կգ. թմրամիջոցների մաքսանենգությանն օժանդակելու և իրացնելու նպատակով ապօրինի շրջանառության վարույթի նախաքննությունը, 4 անձի մասով, ավարտվել էՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով «Մարիխուանա», «Հերոին» և «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցների մաքսանենգությանն օժանդակելու և իրացնելու նպատակով ապօրինի շրջանառության դեպք․ 4 անձի մասով նախաքննությունն ավարտվել է։Ավելին16:2013.11.24 -
ԻրավականՑուցմունք կորզելու համար ոստիկանների կողմից եղել է դաժան վերաբերմունք. ԵԽ կոմիտեԵվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման հանձնաժողովը Հայաստանի վերաբերյալ հրապարակել է զեկույց՝ ներկայացնելով ոստիկանության և զինվորականների կողմից ազատությունից զրկված, ինչպես նաև բանտերում, սոցիալական խնամքի տներում (ինտերնատներում) պահվող անձանց վիճակը։Ավելին16:1313.11.24 -
ՔաղաքականԿիլիկիան ո՜ւր, ես ո՜ւր. երիտասարդ ժամանակ լացել է Հովիկ ԱղազարյանըՔՊ-ական Հովիկ Աղազարյանը պատանեկության տարիներին լացել է «Կիլիկիա» երգը լսելիս, մեծացել, հասկացել է, որ զուր էր էներգիա ծախսում՝ Կիլիկիան ուր, ինքը՝ ուր: Այս խոստովանությունն իշխանական պատգամավորը խորհրդարանական ամբիոնից է արել՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավոր Արմեն Ռուստամյանի՝ հայրենիքին վերաբերող հայտարարություններին: ՔՊ-ականները պնդում են՝ իրենց հայրենիքն իրական Հայաստանն է, այն Հայաստանը, որ իրենք են ստեղծում:Ավելին16:0013.11.24 -
ԻրավականԱսկերանի քաղաքապետի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել էՀՀ Քննչական Կոմիտեն ՀՀ քրեական դատավարության 1-ին մասի 1-ին կետով, այն է` մեղսագրվող արարքը չկատարելու հիմքով՝ Ասկերանի քաղաքապետ Հայկ Ալեքսանդրի Շամիրյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 1֊ին մասով հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցրել է. այս մասին տեղեկացրել է փաստաբան Վահե Եփրիկյանը։Ավելին15:5313.11.24