Լրահոս

2024-11-13
  • Img default alt hy
    Հասարակական
    Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Սոթքի ճանապարհին
    Այսօր՝ նոյեմբերի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:15-ի սահմաններում Արցախի Հանրապետության քաղաքացի 44-ամյա Արման Զ.-ն իր վարած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով Վարդենիս-Սոթք ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել Գեղարքունիքի մարզի բնակիչ 63-ամյա Անահիտ Հ.-ին։
    23:00
    13.11.24
    Ավելին
  • Քաղաքական
    Բաքվի ցավոտ տեղը և Երևանի ոչ շահեկան դիրքը. ԱՄՆ-ը քար է նետում հայ-ադրբեջանական ջրերի մեջ
    Ադրբեջանի և Հայաստանի ջրաբաններն ու ինժեներները Ամերիկայի Միացյալ Նահանգների աջակցությամբ համատեղ աշխատում են տարածաշրջանի սահմանամերձ գետերի ջրային ռեսուրսների համալիր կառավարման սխեմայի ստեղծման ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը։ 1 օր է անցել ամերիկացի դիվանագետի հայտարարությունից, բայց Հայաստանի ջրային կոմիտեում և Շրջակա միջավայրի նախարարությունում չգիտեն, թե հայ և ադրբեջանցի ջրաբանների ու ինժեներների ի՞նչ համագործակցության մասին է խոսում Մարկ Լիբբին և Հայաստանում ԱՄՆ դեսպանի պարզաբանմանն են սպասում:
    22:46
    13.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Հոկտեմբերին դեպի Հայաստան ավելի շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են ՌԴ-ից, Վրաստանից, Իրանից
    Ընթացիկ տարվա հոկտեմբերին Հայաստան այցելել է 203 հազար 810 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 195 հազար 396-ի համեմատ։ Այս տվյալները ֆեյսբուքյան էջում ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
    22:40
    13.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Քննարկվել են ՀՀ-Իրան երկկողմ տնտեսական հարաբերությունները, առևտրատնտեսական փոխգործակցության հարցեր
    ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանն ու նախարարության գլխավոր քարտուղար Հայկազ Նասիբյանն աշխատանքային այցով գտնվում են Իրանի Իսլամական Հանրապետությունում, որի շրջանակում հանդիպել են ԻԻՀ առևտրի, արդյունաբերության և հանքերի նախարարի տեղակալ, Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Մոհամմադ Ալի Դեհղան Դեհնավիի հետ։ Հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։ 
    22:28
    13.11.24
    Ավելին
  • Սոցիալական
    Թոշակառուներին վերացնեն, ավելի շատ փող կմնա. ամեն ինչ տեսած մարդիկ արժանապատվություն են ուզում
    Իշխանությունն ասում է, որ 2023-ին աղքատության մակարդակը մեր երկրում նվազել է 1,1 տոկոսով: Ի՞նչ են ասում արդեն աղքատության շեմին հասած մեր տարեցները, որ մի ամբողջ կյանք ծառայել են Հայաստանի Հանրապետությանը՝ արժանապատիվ ծերության հույսով: Իրական Հայաստանը նրանց երազանքների Հայաստանը չէ:
    22:12
    13.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    COP29-ին մասնակից երկրներից և որևիցե մեկը չի անդրադառնում գերեվարված հայերին՝ հանուն արդարության
    «Բաքվում անցկացվող COP 29 գագաթաժողովին մասնակցում են հարյուրից ավել երկրների ներկայացուցիչներ, որոնց թվում են նաև երկրի ղեկավարներ։ Միջազգային կարևորություն ունեցող միջոցառումից մի քանի հարյուր մետր այն կողմ բանտարկված են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։
    22:00
    13.11.24
    Ավելին
  • Քաղաքական
    Պատերազմ կսկսի՞ Ադրբեջանը բանակցային դադարից հետո. Ալիևի գլուխը խառն է COP29-ով
    Մինչ Փաշինյանը գոհունակությամբ խոսում է Կազանում Ալիևի հետ իր երկար զրույցի մասին ու առաջին անգամ օրակարգ բերում ռազմավարական գործարքի անհրաժեշտությունը՝ բացի խաղաղության պայմանագրից, Բաքուն բանակցություններում դադար է վերցնում: Հիմա Ադրբեջանի համար առաջին պլանում COP29-նն է, իսկ բանակցությունները հնարավոր է վերսկսվեն դեկտեմբերին: Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը պահանջող Բաքուն Հայաստանի ներքին գործն է համարում COP29-ին չմասնակցելը, միաժամանակ՝ բաց թողնված հնարավորություն:
    21:52
    13.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Բայդենն ու Թրամփը հանդիպել են Սպիտակ տանը
    ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում ընդունել է նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին: Միջոցառումը գրավել է ամերիկյան լրատվամիջոցների ուշադրությունը, քանի որ սա առաջին անգամն է, երբ Թրամփը վերադառնում է Սպիտակ տուն 2021 թվականին իր հեռանալուց հետո:
    21:42
    13.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մշակույթ
    ՅՈՒՆԵՍԿՕ-ի «մտահոգություններն»՝ Արցախի մշակութային ժառանգության մասին
    2024 թվականի հոկտեմբերի 28-29-ը ՀՀ ԱԳՆ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի  նախաձեռնած «Նոր և զարգացող տեխնոլոգիաների կիրառմամբ մշակութային ժառանգության պաշտպանություն և վերականգնում» խորագրով համաժողովի ընթացքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ մշակույթի և արտակարգ իրավիճակների կազմակերպության տնօրեն և Հաագայի 1954 թվականի կոնվենցիայի և դրա երկու արձանագրությունների (1954 և 1999 թթ.) կոմիտեի քարտուղար Քրիստա Պիկատը հայտարարել է, որ  ՅՈՒՆԵՍԿՕ-ն մտահոգված է Լեռնային Ղարաբաղի տարբեր ծագում ունեցող և տարբեր տեսակի մշակութային արժեքների ենթադրյալ ոչնչացման մասին զեկույցներով։ Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղն արդեն երկար տարիներ է, ինչ գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուշադրության կենտրոնում և այդ համատեքստում  ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը վերջին հակամարտության ժամանակ ցանկություն է հայտնել տեխնիկական առաքելություն ուղարկել տարածաշրջան՝ գնահատելու իրավիճակը, որի համար շահագրգիռ կողմերի հետ քննարկումներ են վարվել ամենաբարձր մակարդակով: Պիկատը նաև նշել է, որ այժմ,  երբ իրավիճակը փոխվել է, այս առաքելությունն այլևս չի կարող ուղարկվել Հաագայի 1954 թվականի «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» կոնվենցիայի համաձայն։ Այս մասին գրել է Monument Wath-ը։
    21:34
    13.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    68-ամյա կինը հիվանդանոցում ջրի փոխարեն ախտահանիչ նյութ է խմել ու մահացել
    Ուրբաթ օրը արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանի «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտում: 68-ամյա կինը հիվանդանոցում հետազոտվելուց հետո ջրի փոխարեն ախտահանման համար նախատեսված նյութ է խմել և մահացել: «Հրապարակ»-ին պատմել են, որ կինը «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ է գնացել հետազոտվելու, հետազոտությունից հետո ծարավ է եղել և ջուր է խնդրել, ապա շփոթմունքի, թե ինչ-որ մեկի անփութության պատճառով խմել է շշից, որի մեջ, պարզվել է, սարքերն ախտահանելու համար նախատեսված հեղուկ է եղել։  
    21:23
    13.11.24
    Ավելին
  • Հասարակական
    Դա խփելու ա իմ գրպանին. տրանսպորտի ուղեվարձի բարձրացման դեմ ստորագրահավաք է սկսվել Երևանում
    Տրանսպորտի ուղեվարձի բարձրացման դեմ Երևանում ստորագրահավաք է սկսել «Մայր Հայաստան» դաշինքը: Մեկ օրում ավելի քան 2000 մարդ է ստորագրել՝ հունվարից սպասվող թանկացման դեմ: Երևանի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցողների 10 տոկոսի ստորագրությունը հավաքելու դեպքում, հարցը միանգամից կարող է հանրաքվեի դրվել:
    21:11
    13.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում․ կան վիրավորներ
    Այսօր՝ նոյեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Գոռավան գյուղում բախվել են «Mercedes Vaneo» մակնիշի և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։
    21:00
    13.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՊՆ-ն դեպքից ժամեր անց հայտնեց զինծառայողի մահվան մասին
    Նոյեմբերի 13-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Խաչատուրի Գրիգորյանի դին, հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից:
    20:49
    13.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Էկո ակտիվիստ Գրետա Թունբերգն այցելել է Ջերմուկ
    Էկո ակտիվիստ Գրետա Թունբերգն այսօր այցելել է Ջերմուկ։ Այդ մասին հայտնում է բնապահպան Թեհմինե Ենոքյանը։
    20:45
    13.11.24
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 20։30 Տրանսպորտի թանկացման որոշումը բողոքի ալիք է բարձրացնում. ստորագրահավաք՝ Երևանում
    Հայլուր 20։30 Տրանսպորտի թանկացման որոշումը բողոքի ալիք է բարձրացնում. ստորագրահավաք՝ Երևանում
    20:30
    13.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Նոյեմբերի 15-ից վերահսկողության ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն Հայաստանի ողջ տարածքում
    Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ նոյեմբերի 15-ից վերահսկողության ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում: Այս մասին տեղեկացնում են շրջակա միջավայրի նախարարությունից:
    20:24
    13.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ավտովթար՝ Գոռավան-Արարատ ճանապարհին․ կան տուժածներ
    Նոյեմբերի 13-ին, ժամը 18:04-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոռավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
    20:19
    13.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Զինծառայողին գտել են կախված վիճակում
    Այսօր ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Իջևանի ռազմական ոստիկանության կարգապահական գումարտակում հայտնաբերվել է զինծառայողի դի` ըստ նախնական վարկածի՝ կախված վիճակում։ Այդ մասին հայտնում է Armlur․am-ը։   
    20:07
    13.11.24
    Ավելին
  • Քաղաքական
    Նեղն են ընկել, բայց էլ չեն լացում ԱԺ-ում կաց անողները. մի քուանշի պատմություն
    Հայաստանի Հանրապետությունն ու «Իրական Հայաստանն» են այսօր բախվել Ազգային ժողովում: ՔՊ-ն նոր երգեր է նվագել հին շարմանկայով: Ընդդիմադիրները քուանշ են հայտարարել:
    19:59
    13.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Սիսիանի Ցղունի գյուղի տներից մեկից գողացել են 330 հազար դրամ, իսկ գոմից` 10 հավ
    Նոյեմբերի 12-ին, ժամը 11.15-ին, Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնում բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում է տվել Սիսիան համայնքի Ցղունի բնակավայրի մի բնակիչ: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:
    19:47
    13.11.24
    Ավելին