Լրահոս
2024-11-17
-
ՀասարակականԶինծառայողներն օգտվում են քաղաքային տրանսպորտի բոլոր տեսակներից անվճար երթևեկելու իրավունքից. Հայկ ԿոստանյանՀամաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 66-րդ հոդվածի 1-ին կետի՝ զինծառայողները Հայաստանի Հանրապետության տարածքում օգտվում են քաղաքային ուղևորատար տրանսպորտի բոլոր տեսակներից, անկախ սեփականության ձևից (բացի տաքսիից), անվճար երթևեկելու իրավունքից: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը: «Տեղեկացնում եմ նաև, որ նոյեմբերի 19-ին ավագանու հերթական նիստին առաջարկվելու է նախագիծ, որով Հայաստանի Հանրապետության կամ Արցախյան պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց ընտանիքի անդամների (այրին, անչափահաս երեխաները, ծնողները) համար Երևան համայնքում 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկման դեպքում երթուղիների սպասարկման փոխադրավարձը սահմանել անվճար»,- գրել է Կոստանյանը:Ավելին12:0017.11.24 -
ՍպորտԱվելի քան 100 զանգ. ինչ է տեղի ունեցել Ռեալում Միլիատոյի վնասվածքից հետոՄադրիդի «Ռեալը» բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոյի ծանր վնասվածքից հետո ավելի քան 100 հեռախոսազանգ է ստացել ֆուտբոլային գործակալներից, ընդ որում դրանք մինչ օրս էլ ստացվում են ակումբի գրասենյակում։ Armsport-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է իսպանական Marca հրատարակությունը։ Աղբյուրի համաձայն՝ գործակալները մադրիդյան թիմին են առաջարկել իրենց հաճախորդներին, որոնք, նրանց կարծիքով, կարող են օգնել թիմին պաշտպանությունում կադրային դժվարությունների ֆոնին։ Սակայն, ինչպես նշվում է, ակումբն ունի այս խնդրի իր լուծումը։ Այս պահին ԶԼՄ-ների տեղեկություններով Միլիտաոյին փոխարինելու ֆավորիտը Եվրոպայի չեմպիոն, իսպանացի Էմերիկ Լապորտն է «Ալ-Նասրից»։ Հիշեցնենք, որ բրազիլացին վնասվածք էր ստացել նոյեմբերի 9-ին «Օսասունայի» հետ Իսպանիայի Լա լիգայի 13-րդ տուրի խաղում (4:0): Ֆուտբոլիստը երկրորդ անգամ նման վնասվածք ստացավ իր կարիերայում. 2023 թվականի օգոստոսին նա ձախ ծնկի խաչաձև կապանների պատռվածքի պատճառով շուրջ 7 ամիս էր բաց թողել:Ավելին11:4017.11.24 -
ՀասարակականԱրագածոտնում տուֆով բարձված ԶԻԼ-ը կողաշրջվել էԱյսօր՝ նոյեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ ժամը 10։30-ի սահմաններում Պարտիզակ գյուղի խաչմերուկում տուֆ քարով բարձված «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում, ինչի հետևանքով քարերը թափվել են։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը։Ավելին11:2017.11.24 -
ՀասարակականՈր ասեմ՝ հեշտ հասանք Ենոքավան, սուտ կլինի․ Փաշինյանի հերթական հեծանվային արշավըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Instagram-ի իր միկրոբլոգում հեծանվային հերթական արշավից տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ պատրաստվում է դեպի Բագրատաշեն հեծանվային արշավին։ «Քանի օր է՝ փորձում եմ պատրաստվել Մեղրի-Բագրատաշեն հեծանվային արշավին: Լիալուսնի պայմաններում վերելքներ հաղթահարելու շրջան է սկսված: Բարձրանում ենք Ենոքավան: Որ ասեմ՝ հեշտ հասանք, սուտ կլինի»,- տեսանյութում նշել է վարչապետը։ Մանրամասները՝ տեսանյութում։Ավելին11:0017.11.24 -
ԻրավականԴատապարտյալը դատարանից դուրս գալու ժամանակ դիմել է փախուստի. հնչել են կրակոցներՆոյեմբերի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ժամը 18։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ստեփանավանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «աջ բազկոսկրի ստորին երրորդի փակ սպիրալաձև կոտրվածք տեղաշարժով» «Ստեփանավան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ։ Տեղում պարզվել է, որ բուժօգնության տեղափոխված քաղաքացին Լոռու մարզի բնակիչ 40-ամյա Ռոման Հ․-ն է։ Պարզվել է նաև, որ նույն օրը ՀՀ Արդարադատության նախարարության քրեական ծառայության վարչության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պահվող՝ ՀՀ նախկին քր.օր.-ի 175 հոդ. 2-րդ մասի 1-ի և 4-րդ կետերով դատապարտյալ 32-ամյա Հարություն Ս․-ն տեղափոխվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ստեփանավանի նստավայր՝ պայմանական վաղաժամկետ ազատվելու նպատակով դատական նիստին, որի ավարտից հետո դատարանի հատուկ ելքով շենքից դուրս բերելիս հատուկ տեղափոխող ավտոմեքենային մոտեցնելու ընթացքում նա դիմել է փախուստի։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ուղեկցող խմբի կողմից ձեռնարկված գործողությունների ժամանակ խմբի անդամ 37-ամյա Գևորգ Հ․-ի կողմից կատարվել է երկու նախազգուշական կրակոց, որի արդյունքում կանխվել է Հարություն Ս․-ի փախուստը, իսկ խմբի մյուս անդամ Ռոման Հ․-ն փախուստի փորձը կանխելիս վայր է ընկել և ստացել է վերը նշված մարմնական վնասվածքը:Ավելին10:4017.11.24 -
ԱռողջապահականՏանջող քարի վերջը. եզակի կենտրոն է բացվել «Իզմիրլյանում»«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում բացվել է «Միզաքարային հիվանդության բուժման գերազանցության կենտրոնը: Սա առաջին այսպիսի կենտրոնն է տարածաշրջանում: Մայր աթոռի հովանավորությամբ ձեռք բերված գերժամանակակից նոր սարքերով է կատարվում բուժումը «Իզմիրլյան»-ում:Ավելին10:3017.11.24 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։Ավելին10:2017.11.24 -
ՀասարակականԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերումՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին10:0017.11.24
2024-11-16
-
ՔաղաքականՆիկոլի բանավոր խոստումները ավելի վտանգավոր են, քան նույնիսկ գրավոր պարտավորությունները. ԱշոտյանՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը հեռավար ձևաչափով պատասխանել է քաղաքացիների հարցերին։ Քաղաքացիներից մեկն Արմեն Աշոտյաանին հարց է ուղղել․ «Օրերս հայտնի դարձավ, որ Հայաստանը և Ադրբեջանը ԱՄՆ հովանու ներքո բանակցում են ջրային ռեսուրսների համատեղ կառավարման շուրջ։ Մի տեսակ անհանգստացնող լուր էր։ Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը»։ Արմեն Աշոտյանը պատասխանել է․ «Ակնհայտ է, որ գործող իշխանությունների օրոք Հայաստանը ունակ չէ իր շահերը հավուր պատշաճի ներկայացնել, պաշտպանել, բանակցել որևէ երկրի, հատկապես՝ Ադրբեջանի հետ, եթե նույնիսկ բազմապատկման աղյուսակի շուրջ բանակցեն, էլ ուր մնաց՝ ջրային ռեսուրսների լրջագույն հարցով։ Այսքանից հետո է՛լ ավելի նյարդայնացնող էր, որ նման կարևորագույն տեղեկատվություն հայ ժողովուրդը ստանում է Բաքվում ԱՄՆ դեսպանի ելույթից։ Այս տհաճ իրողությունը կրկին ապացուցում է, որ Նիկոլը հայ ժողովրդի մեջքի հետևում, հայ ժողովրդի հաշվին թաքուն պայմանավորվածությունների է գնում բոլորի, այդ թվում՝ մեր հակառակորդների հետ։ Նիկոլի բանավոր խոստումները ավելի վտանգավոր են, քան նույնիսկ գրավոր պարտավորությունները։ Կասկած չունեմ, որ իշխանափոխությունից հետո էլ ավելի սահմռկեցուցիչ փաստեր են ի հայտ գալու»։Ավելին23:4716.11.24 -
ՄիջազգայինՄոսկվան ուժգնացրել է գրոհները. ուկրաինական ԱԹՍ-ն ոչնչացնում է ռուսների թանկարժեք համակարգը«Իրական խաղաղությունից» շատ հեռու է իրավիճակը ռազմաճակատում: Ռուսական ու ուկրաինական ծանր զինատեսակները փոխադարձ հարվածներ են հասցրել իրար: Մոսկվան՝ ուկրաինացիների, Կիևը ռուսների զոհերի թիվն է հաշվում:Ավելին23:3216.11.24 -
ՔաղաքականԴեսպան Տոլմաջյանն ու Բրիժիտ Մակրոնը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալՖրանսիայում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ դեսպան Հասմիկ Տոլմաջյանին ընդունել է Ֆրանսիայի առաջին տիկին Բրիժիտ Մակրոնը։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում իրավիճակի և ընթացող գործընթացների վերաբերյալ։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։Ավելին23:1716.11.24 -
Ժամանց«Մանկական Եվրատեսիլ 2024»-ում հաղթող ճանաչվեց Վրաստանի մասնակիցը«Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթն այս տարի անցկացվում է Իսպանայի մայրաքաղաք Մադրիդում՝ «Ծաղկենք» խորագրի ներքո:Ավելին22:5516.11.24 -
ՀասարակականԱրագածի և Ապարանի տարածաշրջաններում ձյուն է տեղումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Արագածի և Ապարանի տարածաշրջաններում տեղում է ձյուն: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:Ավելին22:4516.11.24 -
Ժամանց«Մանկական Եվրատեսիլ 2024»-ի Հայաստանի պատվիրակ Լեոն ելույթ ունեցավ․ քվեարկությունը կվերսկսի ելույթներից հետո«Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթի Հայաստանի պատվիրակ Լեոն հրաշալի ելույթ ունեցավ իր «Cosmic friend» երգով։ «Առաջին ալիք»-ը հայտնում է, որ քվեարկությունը կվերսկսի բոլոր ելույթներից հետո։ Հայաստանի այս տարվա պատվիրակն ընտրվել է Հանրային հեռուստաընկերության նախապես հայտարարած մրցույթի արդյունքում, որին 100-ից ավելի հայտ էր ստացվել: Տեղի և միջազգային լավագույն մասնագետներից բաղկացած փորձագիտական խմբի որոշմամբ լավագույնն է ճանաչվել 10-ամյա Լեոն: Նա մեծացել է երգիչների ընտանիքում և երգել սկսել է խոսելուն զուգահեռ՝ դեռ 8 ամսականից: Լեոյի սիրելի արտիստներն են Մայքլ Ջեքսոնը, Ֆրենկ Սինատրան, Ջասթին Թիմբերլեյքը և Թեդի Սվիմսը: Երաժշտությունից զատ հետաքրքրված է նաև ֆուտբոլով և ընթերցանությամբ: «Մանկական Եվրատեսիլին» մասնակցելը Լեոյի մեծ երազանքն է եղել. «Ես շատ եմ սիրում իմ երկիրն ու երաժշտության աշխարհը. և հենց երգով միջազգային բեմում Հայաստանը ներկայացնելն ինձ համար հաճելի է, միևնույն ժամանակ՝ շատ մեծ պատասխանատվություն: Ես հավատում եմ իմ երազանքներին. վստահ եմ՝ եթե բոլորս մարդ ենք ծնվել, ուրեմն հավասար ուժեր ունենք նվաճելու աշխարհը»: «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթն այս տարի անցկացվում է Իսպանայի մայրաքաղաք Մադրիդում՝ «Ծաղկենք» խորագրի ներքո:Ավելին22:3016.11.24 -
ՏարածաշրջանՎրաստանում նորից լարվեց դրությունը. իշխանության սևը տալիս են ընդդիմության աջակիցներըԹբիլիսում հիմնականում ուսանողներից կազմված ակտիվիստները պաշարել են երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքը: Ակցիայի մի քանի մասնակցի իրավապահները բերման են ենթարկել:: Դիտարժան տեսարանների պակաս չի եղել նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստի ընթացքում: Սև ներկ են լցրել հանձնաժողովի նախագահի դեմքին, երբ նա պատրաստվել է պաշտոնապես հաստատել «Վրացական երազանքի» հաղթանակը:Ավելին22:1516.11.24 -
ՀասարակականԴպրոցի տնօրենն ազատվել է պաշտոնիցԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նոյեմբերի 15-ի որոշմամբ 113 միջնակարգ դպրոցի տնօրենն ազատվել է պաշտոնից։ «1. Գայանե Արամայիսի Վարդանյանին՝ 2024 թվականի նոյեմբերի 13-ից ազատել «Երևանի Ն. Խաչատրյանի անվան հ. 113 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2019 թվականի նոյեմբերի 12-ին կնքված աշխատանքային պայմանագիրը: 2. «Երևանի Ն. Խաչատրյանի անվան հ. 113 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահել նույն կազմակերպության տնօրենի տեղակալ Նարինե Շահբազյանին»: Պատճառը եղել է աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետի լրանալը։Ավելին22:0016.11.24 -
ՀասարակականԱվտովթար՝ Երևանում․ բախվել են «Mercedes»-ն ու «Nissan Altima»-նԱյսօր՝ նոյեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։40-ի սահմաններում Մազմանյան փողոցում՝ «Գարաժ մոլ»-ի հարևանությամբ, բախվել են 51-ամյա Մագթաղինե Մ․-ի վարած «Nissan Altima» մակնիշի և Արցախի Հանրապետության քաղաքացի 29-ամայ Սերգեյ Դ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ կանաչ զանգվածի վրա։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ 1 հոգի դեմքի հատվածում վնասվածքներ է ստացել ու դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկները փորձում էին նրան տեղափոխել հիվանդանոց, սակայն նա հրաժարվեց։ Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։ Դեպքի վայրում մի «սափրագլուխ» աքլորանում էր ու ասում էր, որ «ոչ ոք իրավունք չունի իմ ավտոն նկարելու, էդ ավտոն նկարում եք, որ տանեք փողով ծախեք» ու փորձում էր «Nissan»-ի վրայից հանել համարանիշները, իսկ մի պահ էլ փակում էր համարանիշները, որպեսզի չնկարվի։ Դեպքի վայր ժամանած պարեկներին տեսնելով՝ «սափրագլուխը» դարձավ «խոնարհ հարս» ու քթի տակ ինչ-որ անհոդաբաշխ, անհասկանալի բառեր էր ասում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ «խոնարհ հարս» դարձած սափրագլուխը Երևանի բնակիչ 55-ամյա Արմեն Մանուչարյանն է, ով հետագայում գուցե հետևություններ անի, որ լրագրողը իր աշխատանքն է կատարում, իսկ իր նմանները չպետք է փորձեն խոչընդոտել լրագրողի աշխատանքը։Ավելին21:4516.11.24 -
ՔաղաքականԶառանցանք, անգրագիտություն, ղալաթ. պատերազմ՝ ազգային հիշողության դեմԱրագածի գովքում Փաշինյանը պարտվում է Մասիսը գովերգած Շիրազին ու Չարենցին: Չնայած այսօր՝ կեսօրից առաջ, Փաշինյանը ֆեյսբուքյան լսարանին հիշեցրել է, որ Հայաստանի ամենաբարձր գագաթը Արագածն է, երևանցիներն ասում են՝ վարչապետից աշխարհագրական դասերի կարիք չունեն, լավ գիտեն, որ քառագագաթ լեռն է ամենաբարձրը հանրապետությունում: Բայց դա լավ իմացող մարդիկ՝ որպես սրբություն, միևնույնն է, պաշտում են հայկական ինքնության խորհդանիշ Արարատը:Ավելին21:3016.11.24 -
ՍպորտԵրկու թիմերի համար սա կլինի սկզբունքային հանդիպում. Սուրեն ՉախալյանՀայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Չախալյանի կարծիքով՝ ընթացիկ մրցափուլում Լատվիան սկսել է առավել կարգապահ ֆուտբոլ ցուցադրել: «Մեր թիմը ներքին մոտիվացիայով է մոտենում առաջիկա խաղին: Երկու թիմերի համար սա կլինի սկզբունքային հանդիպում: Հաղթանակի դեպքում մենք կմնանք նույն` C ենթախմբում, նույնը վերաբերում է նաև Լատվիային: Մեր միակ նպատակը դրական արդյունք ապահովելն է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ նախախաղային հանդիպման ժամանակ ասել է մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը: Ըստ Չախալյանի՝ հավաքականի մեկնարկային կազմում փոխոխություններ կլինեն, սակայն տակտիկական փոփոխությունների մասին նա չբարձրաձայնեց: Անդրադառնալով Լատվիայի հավաքականի որակներին` Չախալյանն ընդգծեց, որ մրցակիցները սկսել են առավել կարգապահ ֆուտբոլ ցուցադրել: Ֆուտբոլի Ազգերի լիգայի որակավորման փուլի վերջին տուրում Հայաստանի հավաքականը մրցելու է Լատվիայի հետ: Հանդիպումը կկայանա նոյեմբերի 17-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին: ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի ընտրական փուլի վերջին տուրից առաջ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մրցաշարային աղյուսակում 3-րդ տեղում է: Վերջին տուրից առաջ C4 ենթախմբի առաջատարը Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականն է, որն ունի 13 միավոր: Երկրորդ տեղում 6 միավորով Ֆարերյան կղզիներն են: 4-ական միավոր ունեն Հայաստանն ու Լատվիան:Ավելին21:1516.11.24 -
ՔաղաքականԴեսպան Քվինն ու աշխատակիցները հայ ընկերների հետ նշել են ԱՄՆ ծովահետևակային կորպուսի 249-րդ տարեդարձըՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ու ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հայ ընկերների հետ միասին նշել են ԱՄՆ ծովահետևակային կորպուսի 249-րդ տարեդարձը։ Այդ մասին ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Ֆեյսբուքի էջում։ «Երեկոյի ընթացքում նշանավորվեց ծովահետևակայինների խիզախությունը, նվիրվածությունն ու ծառայությունը: Ուրախ տարեդարձ, ծովահետևակայիններ»,- նշված է գրառման մեջ:Ավելին21:0016.11.24