Լրահոս

2024-11-16
  • Img default alt hy
    Սպորտ
    Երբ տուն գնացի, վերջնական որոշում կայացրի․ Պիկեն ասել է՝ որ Բարսայի փոխարեն կարող էր այլ ակումբում հայտնվել
    Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպան Ժերար Պիկեն հայտնել է, որ կարող էր հանդես գալ «Յուվենտուսում»։ «Մանչեսթեր Յունայթեդում» անցկացրած իմ վերջին տարում, մինչև «Բարսելոնա» վերադառնալը, ես կարող էի հայտնվել «Յուվենտուսում»։ Բայց երբ տուն գնացի, վերջնական որոշում կայացրի: Ես երեք տարի անցկացրեցի «Մանչեսթեր Յունայթեդում», տասնյոթ տարեկանում ժամանեցի ակումբ, այդ ժամանակ թիմն ուներ առաջնության մի քանի լավագույն կենտրոնական պաշտպանները՝ Վիդիչն ու Ֆերդինանդը: Մենք հաղթեցինք Չեմպիոնների լիգան և Պրեմիեր լիգան, բայց ես շատ խաղաժամանակ չէի ստանում այդ ընթացքում»,- Armsport-ի փոխանցմամբ՝ մեջբերում է Պիկեին Corriere dello Sport-ը։
    20:45
    16.11.24
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 20։30 Ծանր հարվածների մասին են հայտնում Մոսկվան ու Կիևը. ճակատային մարտեր, օդային գրոհներ
    Հայլուր 20։30 Ծանր հարվածների մասին են հայտնում Մոսկվան ու Կիևը. ճակատային մարտեր, օդային գրոհներ
    20:30
    16.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանի քավոր, Տավուշի մարզպետ Ղալումյանը տեղյակ չէ՝ մարզի քանի՞ բնակիչ է զոհվել 44-օրյա պատերազմում, քանի՞սն է անհետ կորել, գերի ընկել
    «Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր, Նիկոլ Փաշինյանի որոշումով 2021թ․ ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանին հարցրել եմ, թե 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում Տավուշի մարզի քանի՞ բնակիչ է զոհվել, քանի՞սն է համարվում անհետ կորած, գերի։
    20:15
    16.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Աբխազիայի նախագահը խոստացել է կայունացնել իրավիճակը հանրապետությունում
    Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան Թամիշ գյուղում խորհրդակցություն է անցկացրել պետական գերատեսչությունների և հաստատությունների ղեկավարների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»-ը՝ նշելով, որ հանդիպման ընթացքում նախագահն ընդգծել է, որ իրավիճակը շուտով կվերադառնա իրավական հուն: «Իրավիճակը կկայունանա, մենք ամեն ինչ կվերադարձնենք իրավական հուն: Չնայած պետական հեղաշրջման փորձին՝ մենք ձեզ հետ շարունակում ենք աշխատել և անցնում ենք ծառայության ուժեղացված ռեժիմի»,- ասել է Բժանիան: Ըստ աղբյուրի՝ նախագահ Ասլան Բժանիան նշել է, որ ամբողջ երկիրը վերահսկվում է օրինական իշխանության կողմից, բացառությամբ Սուխումիում գրավված կառավարական շենքերի: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ցուցարարները ներխուժել են խորհրդարանի տարածք։ Աբխազիայի ընդդիմության ներկայացուցիչները, բողոքելով հանրապետության տարածքում Ռուսաստանի իրավաբանական անձանց կողմից ներդրումային ծրագրերի իրականացման շուրջ աբխազա-ռուսական միջկառավարական համաձայնագրի վավերացման դեմ՝ ավտոմեքենայով կոտրել են մետաղյա պատվարները և ներխուժել խորհրդարանի տարածք Աբխազիայում ցուցարարները վերահսկողության տակ են վերցրել խորհրդարանի, նախարարների կաբինետի և հանրապետության նախագահի աշխատակազմի շենքերը։
    20:00
    16.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Հիստերոսկոպիա․ ո՞ւմ է ցուցված
    Հիստերոսկոպիան ախտորոշիչ միջամտություն է, որը թույլ է տալիս բժշկին զննել արգանդի խոռոչը, իսկ որոշ դեպքերում՝ կատարել բուժական միջամտություններ փոքր էնդոսկոպի՝ հիստերոսկոպի օգնությամբ: Հիստերոսկոպիան օգտագործվում է արգանդի հետ կապված խնդիրներն ախտորոշելիս կամ բուժելիս: Բժիշկը կարող է հիստերոսկոպիա նշանակել՝ ուսուսմնասիրելու արգանդի հետ կապված այնպիսի առողջական խնդիրներ, ինչպիսիք են առատ դաշտանը, ոչ նորմալ արյունահոսությունը, ֆիբրոիդները (արգանդի միոմա), պոլիպները կամ անպտղությունը: Ավելին, արգանդի հետ կապված որոշ վիճակներ կարող են բուժվել հիստերոսկոպիայի ընթացքում, փոխանցում է Aysor.am-ը։ Նշանակած այցից առաջ, առնվազն, 6 ժամվա ընթացքում չպետք է որևէ սնունդ կամ հեղուկ ընդունել: Դեղեր ընդունելու պարագայում, այդ մասին պետք է տեղեկացնել բժշկին, որպեսզի վերջինս հաստատի՝ շարունակելու եք դրանք ստանալ, թե ոչ: Բժիշկը կարող է նաև առաջարկել, որ մինչև միջամտությունը սովորական ցավազրկողներ օգտագործեք: Նման հետազոտությւոնից առաջ, կարևոր է ազատորեն տալ բոլոր հուզող հարցերը, որպեսզի առաջարկված հիստերոսկոպիայի զննումը լինի առավելապես հարմարավետ և ձեր համաձայնությամբ։ Մինչև միջամտությունը, հիվանդին կապահովեն տեղային, իսկ որոշ դեպքերում՝ ընդհանուր անզգայացմամբ (անեսթեզիա): Կխնդրեն պառկել «ներքին զննման» դիրքով (մեջքի վրա, ոտքերը բարձրացված և միմյանցից հեռացված): Հետազոտության ընթացքում բժիշկը կարող է վերցնել և լաբորատոր հետազոտության ուղարկել արգանդի լորձաթաղանթի փոքր նմուշ (բիոպսիա): Նույն կերպ, բժիշկը կարող է հիստերոսկոպիայի ընթացքում կատարել որոշ պարզ բուժական միջամտություններ (օրինակ՝ փոքր պոլիպների հեռացում, տարբեր ներարգանդային միջոցների տեղադրում կամ հակաբեղմնավորիչ միջոցների իմպլանտացիա): Հիստերոսկոպիայից հետո բուժանձնակազմը վերահսկում է հիվանդին այնքան ժամանակ, քանի դեռ անզգայացնող դեղերի ազդեցությունները չեն վերացել և ինքնազգացողությունը կայուն նորմալ է: Այս դեղերի ազդեցության թուլացման հետ բուժառուն կարող է զգալ որոշ ցավեր, որի դեպքում բժիշկը նշանակում է ցավազրկողներ: Բժշկի կողմից տրվող ցուցումները առաջիկա 24 ժամվա ընթացքում՝ խուսափել ավտոմեքենա վարելուց, որևէ ծանր գործ կատարելուց, ծանր վարժանքներ կատարելուց, սեռական հարաբերությունից (48 ժամվա ընթացքում): Հիստերոսկոպիան սովորաբար անվտանգ միջամտություն է: Բազմաթիվ կանանց մոտ առաջիկա 2-7 օրվա ընթացքում կարող է ի հայտ գալ դաշտանին նմանվող արյունահոսություն: Կարող է նաև զգացվել որոշակի անհարմարավետություն կամ թույլ կծկանքանման ցավեր: Այնուամենայնիվ, պետք է ուշադիր լինել բարդությունների առաջացման որոշ նշանների հանդեպ. եթե առկա են ջերմության բարձրացում, ուժեղ ցավեր, անսովոր հեշտոցային արտադրություն կամ առատ արյունահոսություն, պետք է անհապաղ տեղեկացնել այդ մասին բուժող բժշկին:
    19:45
    16.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մանրամասներ՝ Երևանի սրճարաններից մեկում բռնկված հրդեհից
    Նոյեմբերի 16-ին, ժամը 15:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում գտնվող բացօթյա սրճարաններից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ սրճարանի բացօթյա տարածքում գազի բալոնից (10 կգ) տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։ Մեկ քաղաքացի դեմքի շրջանում ստացել է այրվածքներ և մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ հոսպիտալացվել: Հրդեհը մարվել է ժամը 15։55-ին։ Այրվել են գազի բալոնից արտահոսած գազը, վառարան և երկու աթոռ:
    19:32
    16.11.24
    Ավելին
  • Քաղաքական
    Դիրքը միայնակ պահած զինվորին չի մոռանում Ռուսաստանը. անհավատալի սխրա՞նք, թե՞ սովորական քարոզչություն
    Ռուսական քարոզչությունը նոր հերոս է կերտել դաղստանցի մի տղայից ու անվերջ պատմում ու պատմում է նրա, այսպես կոչված, սխրանքների մասին: Զաքարիա անունով դաղստանցու պատմությունը, որ, ըստ Մոսկվայի, միայնակ կարողացել է պահել գրաված հենակետը, մի շաբաթ է՝ տարածվում է ռուսական գրեթե բոլոր լրատվամիջոցներով:
    19:20
    16.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հայաստանի հավաքականը ժամանել է Ռիգա
    Նոյեմբերի 16-ին Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Ռիգա, որտեղ նոյեմբերի 17-ին ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության վերջին՝ 6-րդ տուրի շրջանակում կմրցի Լատվիայի ընտրանու հետ: Մեր հավաքականն արդեն ժամանել է Ռիգա, հաղորդում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Չախալյանի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա Ռիգայի «Սկոնտո» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում նոյեմբերի 16-ին՝ ժամը 19:30-ին: Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը կկայանա նոյեմբերի16-ին՝ ժամը 20:00-ին «Սկոնտո» մարզադաշտում:
    19:10
    16.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլը սկսեց նախընտրականը․ իրեն ընդդիմության տեղն է դնելու․ Երվանդ Վարոսյան
    Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլը սկսեց նախընտրականը։ Ու էականը թրաշվելը չի, այլ իրեն էլի ընդդիմության տեղ դնելն է։ Մի կողմ է դնելու, որ 7 տարի իշխանության է ու ամեն ինչի պատասխանատուն ու մեղավորը միայն ինքն է։ Սկսելու է, երեկ օդից ընկած միամիտի կլորացրած աչքերով զարմանալ տիրող վիճակից, զայրանալ, թե այս ինչ է կատարվում, ղժղժալ, թե սա խայտառակություն է։ Մի քանի սեփական ստրուկ էլ մատաղ կանի նույն բեմականացման շրջանում, ու մաքրենք Հայաստանը արատավոր եսիմինչերից լոզունգով կգնա ընտրության։ Կհասկանա՞ այս հասարակությունը, որ թրաշված անթրաշն իրեն էշի տեղ է դնում, բնականաբար` ոչ։ Կկարողանա՞ն մյուս կողմերը ձևավորել այս կապիկությանը արդյունավետ հակազդող ուժ, դառը փորձը հուշում է, որ դժվար թե։ Գուցե այս ամենն արդար է, գուցե առանց գաղափար, միայն փողի համար ապրող, ամեն ինչին հարմարվող, մեղմ ասած գիտելիքի պակաս ունեցող թույլերը դատապարտված են լքել տարածաշրջանը»։
    18:55
    16.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել․ ի՞նչ են քննարկել
    Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Կառավարությունից հայտնում են՝ վարչապետ Փաշինյանը նախագահ Թրամփին շնորհավորել է ընտրություններում տարած հաղթանակի առիթով և նրան տեղեկություններ է փոխանցել Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում վերջին տարիներին տեղի ունեցած զարգացումների և ընթացիկ վիճակի մասին: Քննարկվել են նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր:
    18:42
    16.11.24
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 18։30 Լարված իրավիճակ Վրաստանում և Աբխազիայում. հրաժարակի խոստում է հնչել
    Հայլուր 18։30 Լարված իրավիճակ Վրաստանում և Աբխազիայում. հրաժարակի խոստում է հնչել
    18:30
    16.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թուրքիայում ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ստորագրահավաք է սկսվել
    Թուրքիայի «Ժողովրդական ներկայացուցիչների համագումարի» նախաձեռնությամբ ՆԱՏՕ-ից Թուրքիայի դուրս գալու պահանջով ստորագրահավաք է սկսվել։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը: Նախաձեռնության ներկայացուցիչները նշել են, որ Թուրքիայի անվտանգության, անկախության, ինքնիշխանության և աշխարհի խաղաղության համար Թուրքիան պիտի դուրս գա ՆԱՏՕ-ից։ Ստորագրահավքին մասնակցել են գիտնականներ, լրագրողներ, մշակութային ոլորտի ներկայացուցիչներ մասնավորապես գրողներ, բանաստեղծներ, նկարիչներ և դերասաններ։ Նախաձեռնության կազմակերպիչները նշել են, որ ՆԱՏՕ-ից դուրս գալու ստորագրահավքի արդյունքները կներկայացվեն Թուրքիայի խորհրդարան (մեջլիս): Հիշեցենք, որ Թուրքիան հյուսիսատլանտյան դաշինք ՆԱՏՕ-ի անդամակցել է 1952-ին։
    18:00
    16.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանը պետք է լինի մաքուր, կանաչ ու կենսունակ քաղաք. Տիգրան Ավինյան
    Երևանը պետք է լինի մաքուր, կանաչ ու կենսունակ քաղաք՝ հարմարավետ և ապահով միջավայր բոլորիս համար: Այդ մասին ասված է Երևանի քաղաքապետ Տիգրանի Ավինյանի Ֆեյսբուքի էջում։ ««Կանաչ Երևան» գաղափարի շրջանակում Նորքի այգիներում մեկնարկեցինք ծառատունկը, որն ուղղված է մեր քաղաքի կանաչ տարածքների վերականգնմանը և ընդլայնմանը»,- նշված է գրառման մեջ։
    17:47
    16.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Սի Ծինփինը հայտնել է, որ Պեկինն ավելի ու ավելի շատ հարավկորեական ընկերությունների է հրավիրում Չինաստան
    Չինաստանը հրավիրում է ավելի շատ հարավկորեական ընկերությունների՝ ներդրումներ կատարելու Չինաստանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Հարավային Կորեայի նախագահ Յուն Սյոկ Յոլի հետ հանդիպման ժամանակ։ Երկու երկրների ղեկավարները հանդիպել են Լիմայում APEC գագաթնաժողովի շրջանակում: «Մենք պետք է ամրապնդենք բարձր մակարդակի շփումները, ամրապնդենք փոխըմբռնումն ու վստահությունը, ձգտենք հասնել փոխադարձ հաջողության և ընդհանուր զարգացման»,- Սի Ծինփինի խոսքերն է մեջբերել «Ռիա Նովոստի»-ն: Նա ընդգծել է, որ Չինաստանը կայուն կերպով և բարձր մակարդակով կբացի ճանապարհ դեպի արտաքին աշխարհ և կհրավիրի ավելի շատ կորեական ընկերությունների՝ ներդրումներ կատարելու և զարգացնելու բիզնեսը Չինաստանում: «Չինաստանը և Հարավային Կորեան պետք է համատեղ ջանքեր գործադրեն միջազգային ազատ առևտրի համակարգը պաշտպանելու, համաշխարհային և տարածաշրջանային արդյունաբերական և լոգիստիկ շղթաների կայունությունն ու հարթությունը պահպանելու և բարեկամության ամրապնդման համար ավելի շատ գործողություններ իրականացնելու համար», - ասել է Սի Ծինփինը:
    17:34
    16.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ՝ Երևանի սրճարաններից մեկում․ կա տուժած
    Այսօր՝ նոյեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հյուսիսային պողոտա 8 հասցեում գոծող «202°F» բացօթյա սրճարանում աթոռներ են այրվում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 8-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ տեղի է ունեցել գազի բալոնից արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։ Այրվել է արտահոսած գազը, ինչից վնասվել են սրճարանի աթոռներ և սեղաններ, 1 աշխատակից դեմքի շրջանում ստացել է այրվածքներ։ Հրդեհը մարվել է։ Դեպքի փաստով Ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է դեպքի հանգամանքները, ինչպես նաև վնասվածքներ ստացած քաղաքացու ինքնությունը, որ բժշկական կենտրոն է դիմել։
    17:21
    16.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    42-ամյա տղամարդը մահացել է եղբոր արձակած կրակոցից. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
    2024 թվականի նոյեմբերի 16-ին` ժամը 00:05-ին, «Արմենիա» ՀԲԿ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց մոտ երկու անհայտ անձի կողմից տեղափոխվել է մի տղամարդ՝ մարմնական վնասվածքներով, ով, գիտակցության չգալով, մահացել է: Այս մասին հայտնում են ՔԿ-ից։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են քննության համար էական հանգամանքներ՝ տուժածի ինքնությունը, ով Երևան քաղաքի 35-ամյա բնակիչ է, ինչպես նաև՝ դեպքի վայրը: Ըստ քննությամբ ձեռք բերված տվյալների՝ դեպքը տեղի է ունեցել Երևան քաղաքի Նազարբեկյան փողոցոմ գտնվող հյուրանոցային համալիրի հարևանությամբ գործող ավտոլվացման կետի դիմացի հատվածում, որի զննությամբ հայտնաբերվել է արնանման նյութի հետք և ատրճանակի փամփուշտի գնդակ: ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով, միացվել է վերոհիշյալ քրեական վարույթին: Նախնական տվյալներով՝ 35-ամյա տղամարդը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է ավտոլվացման կետի մոտ մի խումբ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, որի ընթացքում հնչել են կրակոցներ: Առկա են ստուգման ենթակա տվյալներ` միջադեպի ժամանակ այլ անձանց կողմից ևս մարմնական վնասվածքներ ստանալու վերաբերյալ։ Նախաքննության ընթացքում կատարվել են վարութային և քննչական անհետաձգելի գործողություններ՝ հարցաքննություններ, վերցվել են փորձանմուշներ, ինչպես նաև՝ նշված հյուրանոցային համալիրի և հիվանդանոցի տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, ենթարկվել զննության: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է կրակոց արձակած անձի ինքնությունը, ով տուժողի եղբայրն է՝ 34 տարեկան: Նախաքննության ընթացքում նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաձգաբանական, դատահետքաբանական փորձաքննություններ: Դեպքի հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցանք կատարած, միջադեպին մասնակից, տուժածին հիվանդանոց տեղփախած, ինչպես նաև միջադեպին ականատես անձանց ինքնությունը պարզելու, հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու նպատակով հանձնարարություն է տրվել Ոստիկանությանը: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    17:15
    16.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Կրթություն և գիտություն
    Ժաննա Անդրեասյանը ՀՊՏՀ ուսանողներին է ներկայացրել բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները
    Ուսանողների միջազգային օրվան՝ նոյեմբերի 17-ին ընդառաջ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողների հետ և ներկայացրել բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները: Հանդիպմանը մասնակցել են նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ՀՊՏՀ ռեկտոր Արմեն Գրիգորյանը, համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմը, ուսանողներ: ԿԳՄՍ նախարարը ողջունել է ներկաներին և Ուսանողների միջազգային օրվան ընդառաջ կարևորել հենց ուսանողների հետ հանդիպման հնարավորությունների ընդլայնումը. «‎Մենք պետք է ավելի շատ ու անկեղծ խոսենք միասին նախևառաջ այն խնդիրների մասին, որոնք տեսնում ենք: Առաջընթացի հնարավորությունն ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ մենք բաց ենք խնդիրների ու երկխոսության առաջ»‎: Ժաննա Անդրեասյանը նշել է՝ համակարգում բազմաթիվ են մարտահրավերները, որոնց մասին Տնտեսագիտական համալսարանը ևս սկսել է խոսել՝ իր հետազոտական ծրագրերով և ուսումնասիրություններով՝ վեր հանելով տարբեր խնդիրներ: «Այն աշխատանքը, որ տարվում է այս համալսարանում, մեզ համար ևս շատ կարևոր է: Առաջին հերթին խոսքը, իհարկե, տնտեսագիտական վերլուծությունների մասին է: Կրթությունը հանրային բարիք է, և կան բազմաթիվ հետազոտություններ, որոնք ցույց են տալիս՝ եթե տվյալ համայնքում կամ բնակավայրերում բարձրագույն կրթություն ունեցողների մասնաբաժինը 3%-ից ցածր է, հանցավորության, սոցիալական տարաբնույթ խնդիրների շատ մեծ աճ է գրանցվում: Սա ցույց է տալիս, որ բարձրագույն կրթության առկայությունը հանրային գրագիտության ու վարքականոնի ձևավորման մի խողովակ է, որն արդեն իսկ արժեքավոր է: Բացի այդ՝ մասնագիտական կրթության համակարգը ևս մեկ կարևոր գործառույթ ունի՝ ապահովել հանրային զարգացումն այն կադրերի միջոցով, որոնք ձևավորվում են կրթության արդյունքում, և որոնց կարիքն ունի հասարակությունը: Տնտեսագիտական վերլուծությունն այս առումով շատ կարևոր տեղ պետք է զբաղեցնի մեր աշխատանքներում, իսկ մենք այդ վերլուծությունները պետք է շատ ավելի արդյունավետ օգտագործենք քաղաքականությունների մշակման և դրանց հետագա իրականացման ընթացքում»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու ընդգծել բուհերում հետազոտական ներուժի արդյունավետ օգտագործման կարևորությունը: ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ անհրաժեշտ է լավագույնս հասկանալ, թե որքանով ենք կարողանում արդյունավետ արձագանքել փոփոխվող աշխարհի մարտահրավերներին: Մատնանշելով բարձրագույն կրթության ոլորտում ձևավորված դրական ավանդույթները՝ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև համակարգի խնդիրներին: Այս համատեքստում նախարարը նշել է՝ ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով սահմանված են շատ կոնկրետ թիրախներ բարձրագույն կրթության ոլորտում: «Ունենք շատ մեծ անելիքներ արդյունավետության և որակի ապահովման տեսանկյունից, և նաև այդ խնդիրների կարգավորմանն է ուղղված «Բարձրագույն կրթության և գիտության» մասին նոր օրենքի շրջանառվող նախագիծը։ Բուհերի կողմից ստացել ենք շատ արժեքավոր դիտարկումներ և քննարկումները շարունակում ենք: Կարևոր է, որ ուսանողները ևս ծանոթանան օրենքի նախագծին և արձագանքեն հատկապես այն դրույթներին, որոնք վերաբերում են հենց ուսանողներին: Առաջիկայում նաև Ազգային ժողովում ենք նախատեսում հանրային լսումներ կազմակերպել օրենքի նախագծի շուրջ, որպեսզի հնարավորինս մասնակցային և արդյունավետ գործընթաց ունենանք: Օրենքը մի հստակ խնդիր է դնում՝ բարձրագույն կրթությունը չի կարող լինել առանց հետազոտության: Հետազոտությունը դասավանդման գործընթացի անբաժանելի մասը պետք է լինի: Սա շատ կարևոր է նաև հենց բուհի համար, քանի որ ժամանակակից վարկանիշավորման համակարգերում բուհերի միջազգային մրցունակության տեսանկյունից կարևոր է հատկապես հետազոտական բաղադրիչը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը: ԿԳՄՍ նախարարը, որպես կարևոր խնդիր, անդրադարձել է նաև բուհերում համապատասխան միջավայրի ձևավորմանը. «Կարող ենք առաջ գնալ միայն այն դեպքում, եթե սկսենք փոխել միջավայրն ու մոտեցումները՝ կրթությունը դարձնելով հավասար մասնակցային գործընթաց: «Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքի նախագիծը բարձրագույն կրթության և գիտության ինտեգրման, ավելի սերտ համատեղ աշխատանքի խնդիր է դնում: Արդեն իսկ վիճակագրությամբ տեսնում ենք, որ Հայաստանում այսօր տեղի ունեցող հետազոտությունների և գիտական արդյունքի զգալի մասը տեղի են ունենում բուհերում: Մինչդեռ, գիտության ֆինանսավորման տեսանկյունից խիստ անհամաչափություն ենք տեսնում. ֆինանսավորման զգալի մասն ուղղվում է ակադեմիական ինստիտուտներին, բայց արդյունքի զգալի մասը ստեղծվում է բուհերում: Օրենքը միտված է նաև այս հավասարակշռության կարգավորմանը»: Ուսանողների հետ հանդիպմանը ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է նաև բուհերի խոշորացման գործընթացին: «Գիտեմ, որ մտահոգություններ կան, և կարծում եմ՝ դրանց մասին պետք է բաց խոսել: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ ունենք 60 բուհ, մինչդեռ մեր ուսանողների ընդհանուր համակազմը չի գերազանցում 80 հազարը: Սա շատ լուրջ խնդիր է: Պետք է հասկանանք, թե ինչ որակի կրթություն ենք տալիս մեր ուսանողներին այն հաստատություններում, որոնց անունը բուհ է: Դա մեր պատասխանատվությունն է, որովհետև եթե ուսանողը ստանում է դիպլոմ, պետք է պատասխանատվություն վերցնել, թե նա ինչ է սովորում, ինչ որակի մասնագետ է դառնում և ինչ է կարողանալու անել: Բազմաթիվ խնդիրներ կան ոչ պետական բուհերի շրջանում, որտեղ նաև հավաստիության խնդիրներ ենք ունենում: Վերջին շրջանում նաև այդ բուհերի տված լիցենզիաների ուսումնասիրության և դրանց հետ կապված ամենախորքային խնդիրների քննարկման տեսանկյունից որոշակի գործընթացներ ենք իրականացնում: Սա նաև բուհական հանրույթի համար է խնդիր: Մեր կրթությունը պետք է մրցունակ լինի, և դրա ցուցանիշներից մեկն այն է, թե որքանով է այդ կրթությունը գրավիչ դառնում ոչ միայն հայաստանցի, այլև օտարերկրացի ուսանողների համար: Միջազգային մրցունակության ասպարեզում մեր կշիռն ունենալու համար պետք է շատ անկեղծ ու բաց նայենք մեր խնդիրներին»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը: Բուհերի խոշորացման գործընթացում ԿԳՄՍ նախարարը կարևորել է աշխատանքային խմբերի ձևավորումը, որոնց միջոցով տեղի են ունենում մասնագիտական քննարկումներ յուրաքանչյուր ուղղությամբ կրթության արդյունավետ կազմակերպման շուրջ: Ժաննա Անդրեասյանը նաև նշել է՝ որակյալ կրթություն ապահովելու համար անհրաժեշտ միջավայր ունենալու առումով առկա են որոշակի սահմանափակումներ, իսկ ակադեմիական քաղաքը, ԿԳՄՍ նախարարի գնահատմամբ, նախատեսված է որպես մի միջավայր, որը հնարավորություն է տալու ամբողջապես իրացնել բարձրագույն կրթության, հետազոտության, ուսանողի անմիջական փորձառության ստանդարտը. «Ակադեմիական քաղաքը մեր ամենակարևոր ծրագիրն է: Այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ քաղաքի զարգացման ու քաղաքաշինական գործընթացների արդյունքում ակադեմիական միջավայրն էապես խաթարվել է: Ցանկանում ենք այդ միջավայրը ձևավորել նորովի, նոր ստանդարտներով, որտեղ կլինեն անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքները, այդ թվում՝ ուսանողական կացարաններ, որոնց միջոցով բարձրագույն կրթության հասանելիության ապահովման խնդիրը կլուծենք: Սա շատ մեծ ծրագիր է, որն անպայմանորեն փոխելու է մեր հանրային կյանքի զարգացման ընթացքը»: Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու ԲԿԳ նախագահ Սարգիս Հայոցյանը պատասխանել են ուսանողների տարաբնույթ հարցերին, որոնք վերաբերել են գիտական աստիճանաշնորհման նոր համակարգին, ԲՏՃՄ ուսանողներին տրամադրվող կրթաթոշակներին, բուհերի միջազգայնացմանն ուղղված պետական քաղաքականությանը, ակադեմիական քաղաքի ստեղծման ընթացքին, ինչպես նաև այլ թեմաների: Այցի շրջանակում Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է ՀՊՏՀ-ում վերջին երկու ամսում իրականացված վերանորոգման աշխատանքներին, որոնց արդյունքում շուրջ 50 լսարան արդիականացվել է՝ համապատասխանեցվելով ժամանակակից չափանիշներին, ինչպես նաև համալրվելով նոր տեխնոլոգիաներով:
    17:00
    16.11.24
    Ավելին
  • Տարածաշրջան
    Համալսարանը «գրավելու» փորձ՝ Թբիլիսիում. լարվածությունը պահպանվում է Վրաստանում
    Վրաստանի խորհրդարանական ընտրությունների վերջնարդյունքների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստը սկանդալներով է ուղեկցվել: Ընդդիմադիր Դավիթ Կիրթաձեն ներկ է լցրել հանձնաժողովի նախագահ Գիորգի Կալանդարիշվիլիի վրա։
    16:50
    16.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպասվում է անձրև
    Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5մ/վ, նոյեմբերի 16-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 18-23մ/վ։
    16:45
    16.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱԱԾ-ն սահմանապահներ է փնտրում հայ-իրանական սահմանին ծառայության անցնելու համար
    ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն հայ-իրանական պետական սահմանի «Ագարակ» անցման կետում սպայական, ենթասպայական և շարքային կազմերի համապատասխան պաշտոններում զինվորական ծառայության անցնելու համար: Հայտնում են ՀՀ ԱԱԾ-ից: Սպայական պաշտոններում ծառայության անցնելու համար կարող են դիմել մինչև 30 տարեկան բարձրագույն կրթությամբ, ավագ ենթասպայական պաշտոններում՝ մինչև 30 տարեկան առնվազն միջնակարգ կրթությամբ, իսկ կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի պաշտոններում՝ մինչև 45 տարեկան իգական սեռի և պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած արական սեռի ՀՀ քաղաքացիներ: Տեղեկությունների համար դիմել ք. Երևան, Եղվարդի խճուղի 117/5 հասցեով, կամ զանգահարել 015 57-97-74 հեռախոսահամարով: Հիշեցնենք, որ Հայաստան-Ռուսաստան համատեղ պայմանավորվածության համաձայն՝ հայ-իրանական սահմանից ռուս սահմանապահները դուրս կգան 2025 թվականի հունվարի 1-ից Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ուժերով։
    16:30
    16.11.24
    Ավելին